Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԷ!

REVIVAL IS NO OPTION!
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան, Հոկտեմբեր 1, 2017
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, October 1, 2017

“Բայց քեզ դեմ այս ունիմ, որ քո առաջին սերը թողել ես։ Արդ հիշիր, թե որտեղից վայր ընկար, և զղջա, և առաջի գործերն արա․ ապա թե ոչ՛ կգամ շուտով քեզ մոտ, և քո ճրագակալը կշարժեմ իր տեղիցը եթե չապաշխարես։” (Հայտնություն 2:4, 5)


Եփեսացիս եկեղեցին հոյակապ եկեղեցի էր։ Լավ եկեղեցի էր։ Մի հիմնական եկեղեցի որ սխալ վարդապետությունը չէր հանդուրժում։ Բայց մի սխալ ուներ։ Ինքնագոհ էր դարձել։ Եկեղեցու շենքը վճարված էր։ Ժողովուրդը լավ պայմանների մեջ էին։ Նյութական լավ վիճակի մեջ էին և ոչ մի բանի կարոտ չէին։ Բայց Քրիստոս ասաց որ մի բան ունի նրանց դեմ։ Նրանք իրենց առաջին սերը թողել էին։ Նա նրանց ապաշխարության կանչեց և հրահանգեց հիշել թե որտեղից վայր ընկան և գտնեն այդ սերը և եռանդը որ տարիների ընթացքում կորցրել էին։ Եթե մերժեին, Քրիստոս նրանց զգուշացրեց գալիք դատապարտությունից։ Եկեղեցին ճրագակալի նման է եղել որ լույս է սփռել մութ աշխարհում։ Սակայն եթե այդ եկեղեցին չապաշխարի, Քրիստոս ասաց, “Շուտով կգամ քեզ մոտ և քո ճրագակալը կշարժեմ իր տեղիցը, եթե չապաշխարես։” Ապա Քրիստոս ասաց, “Ով որ ականջ ունի, թող լսե ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին” (Հայտնություն 2:7)։ Բայց եկեղեցին չլսեց և վերստին ծնունդի փորձառություն չունեցավ փրկվելու։ Ժամանակին այս հոյակապ եկեղեցին Հռովմայեցի զորքի միջոցով կործանվեց, Դոմիշիան կայսրի միջոցով, առաջին դարվան վերջին ժամանակներում։ Հետագայում մի ուրիշ եկեղեցի հիմնեցին բայց բոլոր քաղաքը Մուսուլմաների միջոցով ավերվեց։

Արդյոք՞ պետք ունեմ այս դեպքը կապ տալու մեր եկեղեցուն։ Սկզբնական օրերում, Եփեսացիս եկեղեցին լեցուն էր կյանքով ու Քրիստոնեական սիրով։ Արթուն և սիրող եկեղեցի էր։ Մի ժամանակ մեր եկեղեցու նման էր։ Եկեղեցում բաժանում ունեցանք։ Բայց նրանք միշտ էի բաժանվում նվիրվածության վրա։ Նրանք որ եկեղեցին թողնում էին այն պատճառով էր որ չէին ուզում լուրջ Քրիստոնյաներ լինեին։ Ամեն անգամ փորձեցի նրանց վերադարձնել որ Քրիստոսին սիրեն, բայց դարձյալ այս խումբը լքեց։ Նրանք լքեցին ոչ այն պատճառով որ ես սխալ վարդապետություն էի քարոզում, այլ նրա համար որ չէին ուզում վերածնունդ ունենալ։ Նրանք չէին ուզում Հիսուսի աշակերտը լինել։ Րիչարդ Օլիվասը ամենա վատ բաժանման պատճառը եղավ։ Նա ասաց որ Մեծ Առաջադրանքը միայն աշակերտների համար էր, և ուրիշ ոչ մեկը չպիտի հոգիներ շահի։ Դա նրա առաջին բողոքն էր։ Նա բառացիորեն ատում էր Հիսուսի այս բառերը, “Առաջ Աստծո արքայությունը և արդարությունը խնդրեցեք” (Մատթեոս 6:33)։ Նա մարդկանց ասում էր փնտրեն հաջողություն և դրամ, Աստծո թագավորության փոխարեն։ Ես շարունակ քարոզեցի մարդկանց իրենց կյանքի հորիզոնը լայնացնեն աղոթքի և հոգիներ շահելու մեջ։ Երեք հարյուր հոգիներ նրան հետեվեցին։ Մոտ 15 հոգիներ մնացին։ Մեր ժողովուրդը Քրիստոսին իրենց կյանքի կենտրոնում պահեցին և նրա ժողովրդից ավելի հաջող եղան! Շատ ավելին! Համարյա մեր բոլոր երեխաները համալսարան ավարտեցին։ Մեր ժողովրդից համարյա շատեր տուն ունեն։ Նրա ժողովուրդը չորս կողմ ցրվեցին։ Մենք մեր զույգերի մեջ շատ քիչ բաժանումներ ունեցանք։ Նրա ժողովուրդը չէին համբերում իրարից բաժանվելու! Ուրեմն ով ավելի հաջողակ եղավ։ Ճիշտ է մենք այս շենքը գնելու համար տառապեցինք։ Բայց դա մեզ դարձրեց Հիսուսի զորավոր աշակերտները։ Նրա փոքրիկ խումբը դարձավ մի տկար նոր-ավետարանչականեր։ Մենք մի քիչ տառապեցինք Հիսուսի համար բայց օրհնված էինք։ Նրանք հետեվեցին աշխարհի փառքին և դրամին և չարի միջոցով կործանվեցին! Հիսուս ասաց, “Ոչ ով չէ կարող երկու տերերի ծառայել” (Մատթեոս 6:24)։ Տերը ճիշտ էր և նրանք սխալ էին! “Որոշել եմ Հիսուսին հետեվել։” Ոտքի վրա երգենք!

Որոշել եմ Հիսուսին հետեվել;
Որոշել եմ Հիսուսին հետեվել;
Որոշել եմ Հիսուսին հետեվել;
Դառնալ չկա, դառնալ չկա։

Խաչն առջեւս, աշխարհ հետեվս։
Խաչն առջեւս, աշխարհ հետեվս։
Խաչն առջեւս, աշխարհ հետեվս։
Դառնալ չկա, դառնալ չկա։
   (“I Have Decided to Follow Jesus,”
    attributed to a Hindu convert, 19th century).

Ամեն! Կարող էք նսել։

Բայց մի ահավոր բան պատահեց Եփեսացիս եկեղեցում։ Հիսուս նրանց ասաց,

“Բայց քեզ դեմ այս ունիմ, որ քո առաջին սերը թողել ես” (Հայտնություն 2:4)

Նա չէ ասել նրանք առաջի սերից ընկել է։ Նա ասաց նրանք առաջին սերը թողել են։

“Բայց քեզ դեմ այս ունիմ, որ քո առաջին սերը թողել ես” (Հայտնություն 2:4)

Դկ․ Ջան Ֆ․ Վալվուրդը պատճառը բացատրում է։ Նա ասաց,

“Եփեսոսի եկեղեցին Քրիստոնյաների երկրորդ սերունդից էր բաղկացած։”

Արդյոք՞ պետք ունեմ ավելին ասել։ “Եկեղեցին իր երկրորդ սերունդի մեջ էր։” Սա բոլոր բացատրություն տալիս է! Ապա Դկ․ Վալվուրդը ասաց, “Առաջին սերունդում գտնվող Աստծո սերը կորած էր։” (John F. Walvoord, Th.D., The Revelation of Jesus Christ, Moody Press, 1973, p. 56)

Երիտասարդներ, դուք մեր եկեղեցու երկրորդ սերունդն էք! Դուք այն “39” հոգիներից որ այս եկեղեցին փրկեցին, չեք։ Նրանք առաջին սերունդն են, ոչ դուք! Դկ․ Չանը ասաց թէ ինչպես առաջին սերունդը, “39” հոգիները սիրեցին և ծառայեցին Քրիստոսին։ Նա մեր եկեղեցին եկավ երբ պատանի էր։ Նա ասաց,

Երբ Քրիստոսին վստահեցի, իմ կյանքը հավիտենապես փոխվեց, մեղքերս մաքրվեց Նրա Արյունով, և եկեղեցին դարձավ իմ երկրորդ տունը! Անմիջապես կյանքս նվիրեցի Քրիստոսի համար աշխատելով։ Դկ․ Հայմերզը շարունակ քարոզում էր Քրիստոսի աշակերտ լինելու մասին, [Քրիստոսին] և եկեղեցին առաջին տեղը դնելով, ուրանալով անձը, և հոգիներ շահել։ Նա քարոզեց “Antinomianism” հակառակ – այսինքը առանց օրենք “Քրիստոնյա” լինելու։ Գիտէի ինչ որ քարոզում է ճիշտ է։ Դա ինձ համար էր! ... Մենք աղոթեցինք և երգեցինք միասին։ Շատ հաճելի հիշատակներ ունեմ այդ ժամանակաշրջանից։ Մենք շաբաթվան ընթացքում քանի անգամներ ավետարանչություն էինք անում։ Սրահը լցնում էինք։ Ես բերեցի Ջուդի Քէյգընին, Մելիսա Սանդերզին, և Վինի Եանգին, որը դարձավ իմ կինը։ Աստված ինձ օգնեց նրանց ավետարանչությունով UCLA համալսարանից բերել ... Տիկ․ Հայմերզը [երբ պատանի էր] իր կյանքը նվիրեց ծառայության և ոչինչ չխնայեց։ Ես նրան ճանաչում եմ այն ժամանակվանից երբ առաջին անգամ եկեղեցի եկավ և մենք երիտասարդներ էինք այն ժամանակ։ Նա միշտ Քրիստոսի հանդեպ մեծ սեր է ունեցել և եռանդ ունի կորած հոգիների փրկության համար ... Նա շարունակում է աշխատել և երկու տղամարդի գործ է անում մեր եկեղեցում, մինչեւիսկ նախքան դրպոցական շրջանը ավարտելուց առաջ ... Այժմ նա բացառապես երիտասարդ Չինացի և ուրիշ Ասիական երկրների աղջիկների հետ է աշխատում ․.. Նա ամենա արդյունավետ միջազգային միսիոներն է որ մինչեւ հիմա տեսել եմ։ (Against All Odds)

Իլիանան այս վերջերը հիվանդ է եղել, բայց նա երբեք ոչ մի աղոթքի ժողովներից կամ Չորեքշաբթի և Հինգշաբթի գիշերների հեռախոսելներից չէ բացակայել – որպեսզի կորած մարդկանց բերել և լսեն Բարի Լուրը։ Մի ուրիշ մեծ կին, Տիկ․ Սալազարն է։ Նա Մայր Թերեզայի նման է ըսթէրօիդի վրա! Նա մի Մկրտչական սուրբ է!

Երիտասարդներ, թույլ մի տվեք մեր եկեղեցին անկման եզրին հասնի ինչպես Եփեսացիս եկեղեցու երկրորդ սերունդը թույլ տվեցին! Դուք մեր եկեղեցու ապագան էք! Խնդրում եմ – ձեր առաջի սերը Հիսուսի համար չթողնեք!

Բացեք Հայտնություն 2:3 գլուխը։

“Եւ նեղություններ կրեցիր և համբերություն ունիս, և իմ անունի համար աշխատեցիր, և չթուլացար։” (Հայտնություն 2:3)

Ներկա ժամանակների թարգմանությունը այսպես է լինելու, “Դու իմ անվան համար պահվել և նեղություններ ես կրել, և չես հոգնել։” Նկատի առեք թէ սա բացատրում է նրանք անցյալում ինչպես են եղել։ Դու նեղություններին դիմադրել ես և չես հոգնել։ Այստեղ նա բացատրում է թէ նրանք անցյալում ինչպես են եղել։

Դկ․ Վալվուրդը ասաց, “Եկեղեցին երկրորդ սերունդ Քրիստոնեաներից էր կազմված ... և Աստծո բնութագրված սերը երկրորդ սերնդում կորած էր։ Սրտի այս պաղելը ... վտանգավոր էր, հոգեւոր անտարբերություն [խանդավառության անտարբերություն] որը հետագայում բոլոր Ք րիստոնյական վկայությունը եկեղեցում ջնջեց։ Սակայն դա եկեղեցու պատմության մեջ մնացել է, նախ հոգեւոր սիրո պաղելը, ապա Աստծո սիրո փոխանցումը աշխարհի բաները սիրելը ... Դրան հետեվում է հավատքից հեռանալ և անարդյունք վկայություն թողնել։” (Walvoord, ibid.)

Ես հավատացած եմ դա մեր եկեղեցում էր կատարվում։ Մեր եկեղեցու երկրորդ սերունդը շատ ավելի պաղ և առանց խանդավառություն էր քան մեր առաջին սերունդը։ Դկ․ Չանը, Պրն․ Գրիֆիթը, Դկ․ Ջուդի Քէյգընը, Տիկ․ Հայմերզը – երբ մեր եկեղեցին եկան 1970 թվականերում – կենդանի և լեցուն էին եռանդով, սիրով լցված և խորը հաղորդակցության մեջ էին – և զորավոր կերպով հանձնված էին Քրիստոսին։ Մի խոսքով, Եփեսացիս եկեղեցու առաջին սերունդի պես էին։

Բայց այս տաքությունը և եռանդը եկեղեցու շատ երեխաները չեն ժառանգել – նրանք որ երկրորդ սերնդի մեջ են մեծացել։ Նրանք անցան շարժումներից։ Նրանք աղոթքի ժողովներին եկան, բայց կամ չաղոթեցին և եթե աղոթեցին չոր և առանց եռանդով էր։ “Աստծո բնութագրված սերը երկրորդ սերնդում կորած էր։” Միայն Ջան Քէյգընը կանգնեց և առաջին սերունդի նման եղավ։ Եւ պատճառը նա էր որ կյանք փոխող ապաշխարություն ունեցավ որի արդյունքն էր սեր և եռանդ հին սերունդի նման։ Եթե մարզիկ և բնականորեն առաջնորդ չլիներ, եկեղեցու մյուս պաղ երեխաներին կմիանար։ Նրա տարիքի մի քանի երեխաներից եկեղեցին լքեցին։ Մյուսներ պաղ և ծաղրող էին։ Մի քանիսներ դեռ այդպես են։ Մինչեւիսկ հաճախ Ջանը ինքը շփոթվում էր, զարմացած թէ ինչու իր սերունդը այսքան պաղ և աշխարհային է։

Այդ կետին էր որ հասկացա մենք վերանորոգություն պետք ունենք։ Երկրորդ սերունդը երբեք չի կարողանա մեր եկեղեցին լցնի կյանքով, սիրով և զորությունով միթե նրանք մի իրական փորձառությամբ փոխվեն Քրիստոսով և զորավոր հեղաշրջում ունենան։ Բայց երկրորդ սերունդի մեծ մասը կամ ապստամբեցին և եկեղեցին լքեցին, կամ մի մասը դարձել են պաղ ցինիկներ։ Ոմանք այդ ձեւով Քրիստոսին մերժել են։ Թէեւ մնացել են եկեղեցում բայց մերժում են ապաշխարել։ Նրանցից ոմանք սկսել են մտածել որ փոխվելը իրականություն չունի։ Ուրիշներ պահանջում են ներքին փոփոխություն փաստեր փնտրելով որ Քրիստոս իրական է։

Մեկ առ մեկ մենք նրանց հետ դեմ ենք դուրս եկել մինչեւ նրանք ճշմարտապես դարձի են եկել կամ որոշել են եկեղեցին թողնել։ Վերջապես, մեծամասնությունը դարձի են եկել – թէեւ մեծ պայքար են ունեցել մինչեւ առաջի սերունդի պես են դարձել։ Այդ գործը անելու համար նրանք պիտի “հիշեին որ որտեղից ընկան։” Ջան Քէյգընի նման նրանք պիտի հասկանային որ նրանց հավատքը համեմատելով այն “եռեսուն -ինին” մեռած է – նրանց հավատքը հին սերունդն է համարվում։ Երկրորդ, նրանք պիտի “խոստովանէին և առաջի գործերը կատարէին։” Նրանք պիտի մտքի և սրտի փոփոխում ունենային։ Նրանք պիտի վերադառնային և իսկական խոսակցություն ունենային (առաջին գործերի մասին)։ Շնորհակալ ենք Աստծուց որ նրանցից ոմանք այդ գործը կատարեցին – օրինակ Էմին, Այաքոն, Ֆիլիփը և Տիմոթեոսը, Վեսլին և Նոան – և մի քանի ուրիշներ։

Նրանից հետո Աստված սկսեց մեր մեջ վերանորոգություն ուղարկել! Շնորհակալ Աստծուց, որ վերջապես կարողացավ մեզ վստահել և Սուրբ Հոգին ուղարկել մեր մեջ։ Վերջի մի քանի ամիսների ընթացքում 20 նոր անձինք են եկել ու փրկվել։ Այս ժողովները շարունակվելու է մինչեւ այս երիտասարդ նորեկների հավատքը հաստատվի!

Ջան Քէյգընը ասաց “վերանորոգությունը հանելուկի մի մասնիկն է։” Մեր եկեղեցին շարունակ պիտի շեշտի վերանորոգության վրա եթե ոչ չենք տեսնելու եռանդուն ապաշխարողներ, մեր եկեղեցու հիմնական անդամների պես։ Եփեսացիս եկեղեցում նրանք այդ պետքը ունեին – և մեր եկեղեցին այսօր այդ պետքը ունի։ Ես դրան կոչում եմ “վերանորոգում ապրելու համար!”

Եղբայրներ և քույրեր, մենք պիտի մեր մեղքերը շարունակաբար խոստովանենք և աղոթենք Աստծո ներկայության համար որ մեր վրա իջնի ալիքների պես վերանորոգություն բերելով մեր մեջ։ Կատարի! Կատարի! Կատարի! Ոտքի վրա երգենք թիւ 15 երգը, “Կապրեմ Նրա համար։”

Իմ կյանքը և սերը Քեզ կտամ, Աստծո Գառը որ ինձ համար մեռավ;
   Ոհ քեզ հավատարիմ կմնամ, իմ Փրկիչ և իմ Աստված!
Կապրեմ Նրա համար որ մեռավ ինձ համար, ինչ բավարար կյանք կունենամ!
   Կապրեմ Նրա համար որ մեռավ ինձ համար, իմ Փրկիչ և իմ Աստված!

Այժմ կհավատամ Քո կատարածը, Դու մեռար որ ես կյանք ունենամ;
   Այսուհետեւ Քեզ եմ վստահելու, Իմ Փրկիչ և իմ Աստված!
Կապրեմ Նրա համար որ մեռավ ինձ համար, ինչ բավարար կյանք
կունենամ!
   Կապրեմ Նրա համար որ մեռավ ինձ համար, իմ Փրկիչ և իմ Աստված!

Ոհ Դու որ Գողգոթայում մեռար, փրկելու իմ հոգին, ազատելով ինձ
   Իմ կյանքը կընծայեմ Քեզ, իմ Փրկիչ և իմ Աստված!
Կապրեմ Նրա համար որ մեռավ ինձ համար, ինչ բավարար կյանք կունենամ!
   Կապրեմ Նրա համար որ մեռավ ինձ համար, իմ Փրկիչ և իմ Աստված!
(“I’ll Live For Him” by Ralph E. Hudson, 1843-1901; altered by the Pastor).

Այժմ թիվ 19-րդ երգը երգենք, “Այս է սերը”

Այս է սերը, լայն ծովու պես, սիրով բարի ինչպես հեղեղ,
   Երբ Կյանքի Իշխանը, մեր Փրկարարը, Իր թանկագին Արյունը թափեց։
Ով՞ կարող է չհիշել Նրա սերը։ Ով՞ կարող է դադարել Նրա փառքը երգելուց։
   Նա երբեք չէ մոռացվելու, Երկնքում հավիտյան։

Խաչելության սարում, խորը և լայն աղբյուրներ բացվեց;
   Աստծո շնորհի հեղեղ շատ դռներից, մի լայն և առատ ալիք հոսեց։
Շնորհ և սեր, զորավոր գետի պես, երկնքից անդադար թափեց,
   Երկնային խաղաղությունը և կատարյալ արդարությունը համբույրեց
մեղավոր աշխարհին սիրով։

Թող տուր ինձ քո ընդունող սիրույն, բոլոր կյանքիս օրերում կսիրեմ Քեզ;
   Թող տուր միայն Քո թագավորությունը փնտրեմ և միայն Քեզ փառաբանեմ;
Դու իմ փառքը պիտի լինես միայն, աշխարհում ուրիշ բան չեմ տեսնում։
   Քո զոհով ինձ մաքրել ես, Դու ես ինձ ազատել։

Քո ճշմարտության մեջ և Քո Հոգով ինձ առաջնորդի և Քո Խոսքով;
   Քո շնորհը իմ բոլոր պետքս է, Քեզ վստահում եմ, իմ Տեր։
Քո լեցունությամբ լցված եմ, Քո մեծ սիրով զորություն եմ ստանում,
   Անսահման, լեցուն ու բացարձակ, իմ սիրտը դեպի Քեզ է քաշվում։
(“Here is Love, Vast as the Ocean” by William Rees, 1802-1883).

Դկ․ Չան, կխնդրեմ մեզ աղոթքի և շնորքի մեջ առաջնորդես։


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Սուրբ Գրքի սերտողությունը կատարեց Պրն. Նոա Սանգը։
“Jesus is the Sweetest Name I Know” (Lela Long, 1924).