Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ ՄԵՐԺՄԱՆ ԲՈՒԺՈՒՄ Է

REVIVAL CURES REJECTION
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Չորեքշաբթի երեկոյան, Օգոստոս 9, 2017
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Wednesday Evening, August 9, 2017

“Վախ չկա սերի մեջ, այլ կատարյալ սերը հեռացնում է վախը. որովհետեւ վախը տանջանք ունի. բայց նա որ վախենում է, կատարյալ չէ սերի մեջ։” (Ա Հովհաննես 4:18)


Մի հայտնի հոգեբան հեղինակ է մի գրքի որում արձանագրել է 288 վախերի մասին, վախեր որոնք մարդիկ իրենց կյանքում ունեցել են – 288 տեսակներ! Ամենահասարակ հիմնական վեցը վախերն են, վախ մերժվելուց, վախ մահից, վախ ծերանալուց, վախ աղքատությունից, վախ հիվանդանալուց, և վախ քննադատվելուց։ Այս հոգեբանը գրել է, “Մերժվելու վախը ամենամեծ վախն է։ Մերժվելու վախը ավելի մեծ է մահվան վախից!” Մտածիր դրա մասին! Մարդիկ կ՛գերադասեն մեռնել քան մերժվել!

Դկ․ Քրիստոֆըր Քէյգընը կարելի է ասել ուրիշներից ավելի լավ է ինձ ճանաչում։ Նա ասաց, “Դկ․ Հայմերզը նորմալ ընտանիքի մեջ չէ մեծացել։ Եթե ոչ ավելի շփվող և հասարակական անձ կլիներ։ Այն բոլոր տեղափոխությունները և մերժումները նրան փոխել և դարձրել է ինքն իր մեջ փակված մի անձ։ Կարելի է դուք իրեն այդպես չեք տեսնում որովհետեւ նա լավ է քարոզում։ Բայց ներսում նա մի զգայուն անձ է, տեղյակ իր տկարության մասին։” Դկ․ Քէյգընը ճիշտ էր։ Կարելի է ներկա լինեմ մի խումբ ուրախ մարդկանց մեջ, հաճույք տանելով նրանց ներկայությունից, երբ հանկարծ իմ տրամադրությունը փոխվում է բարկության, մենակությունով լեցուն մի ցավով, և մերժում ու տխուր եմ զգում ինձ։ Միայն այն ժամանակ ինձ մերժված չեմ զգում երբ մենակ եմ կամ Աստծո ներկայության մեջ եմ գտնվում։

Այն ժամանակ եմ իսկականից տան մեջ զգում երբ եկեղեցում եմ և վերանորոգության ժամանակ է – երբ Աստված այնքան իրական է որ Ինքը Իր ներկայությամբ իմ մերժված և միայնակ զգացումները լցնում է։

Այդ պատճառով է որ երիտասարդներին լավ եմ հասկանում երբ եկեղեցի են գալիս։ Մենք նրանց սիրում և ընդունում ենք։ Բայց երբ նրանք մի քանի անգամներ գալիս են, ենթադրում ենք որ նրանք արդեն “ներսում”ն են և հաստատված են։ Մենք կարծում ենք որ արդեն լավ են։ Շուտով նրանք իրենց ավելի մեկուսացած ու մենակ են զգում եկեղեցի եկած օրից։ Միայն նրանք են եկեղեցում մնում որ կարողանում են հարմարվեն առանց ընդունվելու զգացումով։ Նրանք մնում են ինչպես ես մնացի։ Թէեւ մերժված էի ինձ զգում, եկեղեցում մնացի, որովհետեւ ուրիշ տեղ չունեի գնալու։ Միայնակ էի, բայց գոնե լեցուն մարդիկ կային եկեղեցում։ Ուրեմն այնպես ձեւացրի որ ընդունված եմ, թէեւ ներսից ցավում էի ու մերժված էի զգում ինձ։ Կիրակի գիշերներ, երբ տուն էի գնում, մերժման զգացումը շատ զորավոր էր։ Կիրակի գիշերներ, երբ տուն էի գնում, այդ զգացումը անհաղթահարելի էր։ Երբ դեպի տուն էի քշում հայտնի մի երգի բառերը իմ մտքից էր անցնում, “Բնականորեն, դարձյալ մենակ։”

Եկեղեցում երիտասարդը փնտրում է սեր և ընդունելություն, բայց գտնում է մերժում ու պաղ վերաբերմունք։ Համարյա բոլոր այն երիտասարդները որ եկեղեցին թողնում են, այն պատճառով է որ եկեղեցին իր խոստումը չէ կատարում։ Մենք երգում ենք,

Եկ եկեղեցի և կեր,
Մասնակցի քաղցր հաղորդակցության,
Մեծ խրախճանք է լինելու
Երբ նստենք միասին ուտելու։

Նրանք լսում են մեր երգը, ցինիկալ են զգում։ Նրանց մեջ ծաղրական մի վիճակ է առաջանում եկեղեցու հանդեպ։ Նրանց դեմքի վրա ծաղրական մի ժպիտ կա որովհետեւ նրանք գիտեն մենք սուտ ենք ասում “քաղցր հաղորդակցության” մասին։ Նրանք քաղցր հաղորդակցություն չեն զգում երբ ՛՛մենք նստում միասին ուտում ենք։” Նրանք մտածում են, “այս մարդիկ խոսում են ‘քաղցր հաղորդակցության մասին բայց մենք դա չենք տեսնում։ Մինչեւիսկ Դկ․ Հայմերզը չէ զգում դա։” Ուրեմն, նրանք աշխարհ են գնում։ Նրանք աշխարհ են վերադառնում որովհետեւ եկեղեցու վիճակը ավելի լավ չէ աշխարհից։ Գոնե աշխարհը ՛՛քաղցր հաղորդակցության՛՛ մասին սուտ չէ խոսում։ Գոնե աշխարհում կարելի է մի ընկեր գտնես որ քեզ կընդունի։ Մի բան որ դու երբեք եկեղեցում չես գտել։ Այստեղում գտնում ես միայն կեղծավորություն, պաղություն, և մերժում։

Ինչն՞ է արգելում մեզ, Քրիստոնեական սեր ունենալուց։ Դա վախն է որ մեզ Քրիստոնեական սիրուց զրկում է։ Նրանք ինչ՞ են մտածելու իմ մասին։ Ինչ՞ են ասելու իմ մասին։ Ինչ՞ է լինելու եթե իսկականից ինձ ճանաչեն։ Ինչ՞ է լինելու եթե նրանք իմ իսկական մտքերից և զգացումից տեղեկանան։ Նրանք մերժելու են ինձ – նրանք անելու են դա! Ուրեմն մերժման վախը ամենամեծն է վախերի մեջ – մահվան վախից ավելի մեծ! Հիվանդանալու վախից ավելի մեծ։ Բոլոր աշխարհում եղած բոլոր վախերից ավելի մեծ է!

Բանաստեղծ Րաբերթ Ֆրաստը շատ լավ է գրել։ Նրա բանաստեղծությունը կոչվում է “Հայտնություն։”

Մենք մեզ բաժանում ենք,
Թեթեւ բառերի հետեվում որ անհանգստացնող ու ծաղրող է,
Բայց ոհ, հուզվում է սիրտը
Մինչեւ մեկը գտնի մեզ ու ազատի։

Ափսոս է եթե պահանջում
(Կամ մենք ենք ասում) որ վերջում
Բառացիորեն ենք խոսում ոգեվորելու համար
Մի ընկերին հասկանալու համար։

Բայց դրանից անց, մանուկները որ խաղում են
Պաղկվոցից մինչեւ Աստված հեռվում
Նրանք որ լավ են թագնվում
Պիտի խոսեն և ասեն ուր են։
   (“Revelation” by Robert Frost, 1874-1963)

Եւ դա մեզ բերում է մեր համարին։

“Վախ չկա սերի մեջ, այլ կատարյալ սերը հեռացնում է վախը․ որովհետեւ վախը տանջանք ունի․ բայց նա որ վախենում է, կատարյալ չէ սերի մեջ։” (Ա Հովհաննես 4:18)

Ինչպես՞ ենք կարող հաղթահարել մերժման վախը։ Կատարյալ սիրով! Բայց ինչպես՞ ենք կարող գտնել “կատարյալ սերը”։ Ոչ թէ միայն ասելով “սիրում եմ քեզ! Սիրում եմ քեզ!” Կարդանք Ա Հովահննես 3:18, “Որդեակներ, չսիրենք խոսքով և ոչ էլ լեզվով, այլ գործով և ճշմարտությունով։” Ինչպես՞ ենք կարող սիրել գործով։ Հեշտ չէ։ Վախենում ենք անել դա որպեսզի չմերժվենք!!! Բայց մենք պիտի դա գործադրենք եթե իսկականից վերանորոգություն ենք ուզում։ Մենք մեզ պիտի պարտադրենք անելու դա։ “Մենք բառացիորեն ենք խոսում ներշնչելու հասկանալ մի ընկերի։ “Ուրեմն բոլոր նրանք որ [իրենց] թաքցնում են պիտի մեզ ասեն ուր են։” Դա է հայտնություն որ մենք պիտի ունենանք եթե իսկականից վերածնունդ ենք ուզում! Խնդրեմ կարդացեք Ա Հովհաննես 1:9 և 10։ Ոտքի վրա կանգնեք երբ կ՛կարդամ այս համարը։

“Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է և արդար որ մեր մեղքերը թողե մեզ, և սրբե մեզ ամեն անիրավությունից։ Եթե ասենք թե մեղք չ՛գործեցինք ստախոս ենք անում նորան, և նորա խոսքը մեզանում չէ։” (Ա Հովհաննես 1:9, 10)

Խնդրեմ նստել։ Մեղքերի խոստովանումը բանալին է վերանորոգության։ Եթե Աստծո դեմ մեղանչել ես, բավարար է լինելու եթե Նրան քո մեղքերը արցունքներով խոստովանես։ Ոչ միայն խոսքերով, այլ արցունքներով, ինչպես Չինաստանում են անում իրենց բոլոր ճշմարիտ վերանորոգություներում։ Բրայան Էդվարդզ ասաց, “Առանց հանդիմանության արցունքների վերանորոգություն չի լինելու” (Revival, էջ 115)։ Դարձյալ նա ասաց, “Առանց խոր, անհանգիստ և խոնարհությամբ մեղքերի հանդիմանություն վերանորոգություն չի լինելու” (էջ 116)։ “Հանդիմանության խոր պատճառը նա է որ մարդիկ իրենց մեղքը զգան և ատեն դրան” (էջ 122)։ Մեղքի հանդիմանությունը բանալին է վերանորոգության! Եթե մեղանչել ենք Աստծո դեմ, պիտի արցունքով Աստծուն խոստովանենք, և Նա “մեզ մաքրելու է ամեն անմաքրությունից։” Ոտքի վրա երգենք, “Փորձիր ինձ, Ով Աստված։”

“Փորձիր ինձ, ով Աստուած, և ճանաչիր իմ սիրտը:
Քննիր ինձ և ճանաչիր իմ մտածմունքները։
Եւ տես, թէ որ չար ճանապարհում լինեմ,
Եւ առաջնորդիր ինձ դեպի հավիտենական
ճանապարհը։”
   (Սաղմոս 139:23, 24)

Խնդրեմ նստեք։ Մենք երբեք իսկական վերանորոգում չենք ունեցել, որովհետեւ ՛՛մենք մեզ բաժանում ենք թեթեւ բառերի հետեվում որ անհանգստացնող և ծաղրող է (հեգնանք, քմծիծաղ, ձեվացնել, կատակ անել)։”

Բայց, երկրորդը, ավելի խոր պիտի գնանաք։ Դարձրեք Հակոբոս 5:16։ Խնդրեմ ոտնկաց կարդանք այս համարը։

“Խոստովանեցեք ձեր հանցանքները, և իրար վերա աղոթք արեք, որ բժշկուիք։” (Հակոբոս 5:16)

Խնդրեմ նստեք։ Մատթիւ Հենրին ասաց,

Քրիստոնեաները պիտի մեկզմեկու իրենց մեղքերը խոստովանեն ... խոստովանությունը հարկավոր է մեր հաշտության համար որպեսզի օգնենեք իրար աղոթքների մեջ մեղքերի թողություն ստանալու համար և ապահովագրվենք նրա դեմ։ Նրանք որ իրենց մեղքերը իրար խոստովանում են պիտի իրար համար և միասին աղոթեն։

Այս գործնական Նոր Կտակարանի մեկնաբանությունը մեզ հիշեցնում է Հակոբոս 5:16,

Ճշմարիտ հաղորդակցություն ունենալու համար հարկավոր է մեր մեղքերը իրար խոստովանանեք։ Երբ դա անենք հոգեւոր բուժում ենք ստանալու։ Մենք չպիտի խնդիրները իրարից թագցնենք։

Ամեն մի Քրիստոնա ուրիշի դեմ մեղք է գործում։ Մեր ժառանգած ինքնասիրության համար, աստիճանաբար մեր սերը իրար հանդեպ պաղում է։ Եկեղեցում մեկը քեզ հետ կամ քո մասին անգութորեն է խոսում։ Ոչ մեկը հոգ չէ տանում քեզ։ Ոչ մեկը քո կատարած գործը Տիրոջ համար չէ գնահատում։ Մեկի կատարած գործը քեզ անհանգստացրել է։ Քո զգացումները վիրավորել է։ Մենք չպիտի մեր մեղքերը իրարից թագցնենք։ Աստծո ներկայությունը ունենալը անչափ թանկագին է։ Մեր վիրավորանքը և ողբերը թագցնելը արգելում է մեզ իրար սիրելուց։ “Հաճախ այս խոր մեղքի հանդիմանությունը առաջնորդում է բաց և հանրային խոստովանության ... ուր սխալ հարաբերությունները ճշտում է ... նախքան փառքի և ուրախության հասնելու, հանդիմանություն է պետք, և դա սկսում է Աստծո ժողովրդից։ Արցունք և բարեպաշտ ցասում գոյություն ունի։ Սխալներ կան ճշտելու, գաղտնիքներ կան որը մարդկանց աչքից հեռու են և վատ հարաբերություններ որոնք պետք է բացահայտորեն վերանորոգվեն։ Եթե պատրաստ չեք [սա անելու] ավելի լավ է վերանորոգության համար չաղոթել։ Վերանորոգությունը եկեղեցու հաճույքի համար չէ, այլ մաքրության համար։ Մեր եկեղեցին անսուրբ է այսօր որովհետեւ Քրիստոնեաները մեղավոր չեն զգում և [մեկզմեկի չեն խոստովանում արցունքով]” (Edwards, Revival, pp. 119, 120)։

Մենք մեր սրտերում չենք կարող ուրախանալ մինչեւ մեր մեղքերը իրար արցունքով աչխոստովանենք։ Սա պատահում է կրկնողակիորեն Չինաստանում։ Ինչու՞ սա մեր եկեղեցում չէ կատարվում։ Մենք շատ հպարտ ենք մեր մեղքերը խոստովանելու։ Վախենում ենք թէ ուրիշները ինչ են մտածելու։ Չարը այս վախից օգտագործում է արգելով մեզ խոստովանելու։ Չարը գիտի որ կարող է ուրախությունը մեզանից խլի այն առումով որ ուրիշները ինչ են ասելու մեր մասին։ Չարը գիտի որ մեզ վախեցնելով կարող է մեր եկեղեցին տկարացնել ու խախտել գործնեությունները։ Վախենալ ուրիշների կարծիքի մասին արգելք է մեր հոգիների բուժման։ Եսայիան ասաց, “Դու ով՞ ես, որ վախենում ես մահկանացու մարդից ․․․ եւ մոռանում ես քեզ ստեղծող Տիրոջը” (Եսայիա 51:12, 13)։ Սուրբ Գիրքը ասաց, “Մարդի վախը որոգայթի մեջ կգցէ” (Առակաց 29:25)։ Խնդրեմ կանգնեք և բոլորս բարձրաձայն կարդանք Առակաց 28:13։

“Իր հանցանքը ծածկողը չի հաջողվիլ, բայց խոստովանող ու թողողը ողորմություն կգտնե։” (Առակաց 28:13)

“Փորձիր Ինձ, Ոհ Տեր” – երգենք։

“Փորձիր ինձ, ով Աստուած, և ճանաչիր իմ սիրտը:
Քննիր ինձ և ճանաչիր իմ մտածմունքները։
Եւ տես, թէ որ չար ճանապարհում լինեմ,
Եւ առաջնորդիր ինձ դեպի հավիտենական
ճանապարհը։”
   (Սաղմոս 139:23, 24)

“Կենդանի Աստծո Հոգին”! Երգենք!

Կենդանի Աստծո Հոգի, կ՛աղոթենք իջիր,
Կենդանի Աստծո Հոգի, կաղոթենք իջիր,
Հալեցրու, ձուլի, կոտրի, ծալի ինձ,
Կենդանի Աստծո Հոգի, կաղոթենք իջիր,
   (“Spirit of the Living God” by Daniel Iverson, 1899-1977;
      altered by the Pastor).

Խնդրեմ նստել։

Քրիստոս ասաց “Երանի սգավորներին։” Սա նրանց է վերաբերում որ իրենց մեղքերը խոստովանում և ողբում են դրանց համար։ վերանորոգություն փափագողների համար մեղքը մի մեծ արգելք է ։ Վերանորոգությունը միշտ մեզ պատճառ է լինում մտածել այն ներքին մեղքերի մասին որ աշխարհքը չէ տեսնում։ Վերանորոգությունը մեր սրտի գաղտնի մեղքերը իհայտ է բերում։ Երբ նա իր եկեղեցու ժողովրդին քաջալերում էր պատրաստվել վերանորոգության համար, Էվան Րաբերթսը նրանց ասաց որ Սուրբ Հոգին չէ իջնելու մինչեւ իր ժողովուրդը պատրաստ չլինի։ Նա ասաց, “Մենք պիտի բոլոր վատ զգացումներից ազատվենք” – բոլոր դառնությունից, անհամաձայնություններից, և բարկությունից։ Եթե կարծում ես չես կարողանում մեկին ներել, գլուխ խոնարեցրու և աղոթի որպեսզի ներող հոգի ստանալս – կամեցիր գնալու և այդ անձից ներողություն խնդրելու – միայն այն ժամանակ է որ Աստծո քաղցր ներկայությունը կզգաս։ Միայն մաքուր Քրիստոնյան կարող է Աստծո սերը և ներկայությունը զգա։ Վերանորոգության ուրախությունը անսուրբ եկեղեցուն ինչպես մեր եկեղեցուն չէ պատահելու մինչեւ ընդունենք մեր մեղքերը և ողբալով խոստովանանք։ Այն ժամանակ մենք Աստծո ուրախության ներկայությունը կզգանք։ Մեր քույրը նվագելու է “Լրացրու Իմ Տեսիլքը” երբ ձեզ առիթ է տրվում աղոթելու և մեղքերի քավություն խնդրելու Կիրակի գիշեր։ Աղոթքի որպեսզի Սուրբ Հոգին քեզ և ուրիշներին ցույց տա որ մեղքերի համար պիտի խոստովանեք Կիրակի գիշեր։ Գնացեք և երկու-երկու, կամ երեքով, զորավոր կերպով աղոթեք խոստովանության համար։ Իսկ հիմա ոտքի վրա երգենք “Լրացրու իմ տեսիլքը” Թիվ 17-ն է։

Լրացրու իմ տեսիլքը, Փրկիչ, կ՛աղոթեմ,
   Թող այսօր տեսնեմ Հիսուսին միայն;
Թէեւ ինձ մահի շուքի ձորից կ՛անցկացնես,
   Քո չ՛մարող փառքը ինձ պատում է։
Լրացրու իմ տեսիլքս, Փրկիչ երկնային,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս փայլի։
Լրացրու իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն
   Քո Սուրբ Պատկերի արտացոլումը վրաս։

Լրացրու իմ տեսիլքը, բոլոր ցանկութիւններս
   Պահպանիր Քո փառքի համար; հոգիս ներշնչվի,
Քո կատարելութիւնով, Քո սուրբ սիրով,
   Ճանապարհս լույսովդ ողողվի երկնքից։
Լրացրու իմ տեսիլքը, երկնային Փրկիչ,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս լուսավորվի,
Լրացրու իմ տեսիլքը, որ բոլորը տեսնեն
   Քո Սուրբ Պատկերի արտացոլումը վրաս։

Լրացրու իմ տեսիլքս, թող ոչ մի մեղք
   Ներքին փայլս հովանի ընէ։
Թող որ տեսնեմ միայն Քո օրհնեալ դեմքը,
   Հոգիս հագենա Քո հաւիտեան շնորհքով։
Լրացրու իմ տեսիլքս, երկնային Փրկիչ,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս փայլի,
Լրացրու իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն,
   Քո սուրբ պատկերի արտացոլումը վրաս։
   (“Fill All My Vision,” Avis Burgeson Christiansen, 1895-1985).

Այժմ երգենք “Կուզեմ Փոխանցել”։ Թիվ 18 երգն է երգարանում։

Կրակ սկսելու համար մի կայծակ է պետք,
Եւ շուտով նրա շրջում եղածները կտաքանան,
Նույնն է Աստծո սերը, երբ ճաշակես,
Նրա սերը կտարածես բոլորին, Կուզենաս փոխանցել։
Ինչ հիանալի ժամ է գարունը, երբ ծառերը բողբոջում են,
Թռչուները երգում, ծաղիկները ծաղկում են,
Նույնն է Աստծո սերը, երբ ճաշակես,
Կուզես երգել, թարմ է գարնան նման, Կուզես փոխանցել։

Կ՛ցանկանայի քեզ համար, իմ ընկեր, գտած այս ուրախությունը,
Կարող ես հենվել նրա վրա, կարեւոր չէ ինչ բանի ես կապված,
Սարի գագաթից կ՛կանչեմ, կ՛ուզեմ իմ աշխարհքը գիտենա,
Քրիստոսի սերը ինձ հասավ, կուզեմ փոխանցել։
   (“Pass It On.” Kurt Kaiser, 1969; altered by the Pastor)


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Revive Us Again” (William P. Mackay, 1839-1885).