Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՍՐՏԻ ՃԻՉ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

HEARTCRY FOR REVIVAL!
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական
Եկեղեցում Տիրոջ Օրում Շաբաթ July 16, 2017
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, July 16, 2017

“Կանչիր ինձ և ես քեզ պիտի պատասխանեմ, և ես քեզ պիտի մեծամեծ և անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չգիտես։” (Երեմիա 33:3)


Երեմիան բանտի մեջ էր։ Բանտի մեջ էր որովհետեւ Հուդաի ժողովրդին քարոզել էր գուշակելով նրանց որ գերության են գնալու։ Կարծելով թէ Աստված իր ժողովրդին լքել է, անհույս վիճակի մեջ էր գտնվում։ Բոլոր հույսը կորցրած բանում էր գտնվում։ Այդ ժամանակ էր որ Աստված նրա սրտի հետ խոսեց։ Նա ասաց։

“Կանչիր ինձ և ես քեզ պիտի պատասխանեմ, և ես քեզ պիտի մեծամեծ և անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չգիտես։” (Երեմիա 33.3)

Անցած Կիրակի գիշեր մի պատգամ բերեցի “Աղոթքի Պայքարը Վերանորոգության համար!” թեմաով։ Ասացի որ մենք ապրում ենք մի հսկա մատերիալիստական դեւի իշխանության տակ։ “Աստված հեռացել է! Նա թողել է մեր եկեղեցինները։ Նա թողել է մեր եկեղեցին ... չենք ուզում որ Աստված իջնի։ Մեր քնած եկեղեցին գերադասում է ունենալ մի եկեղեցի առանց Սուրբ Հոգու ներկայության։ Առաջ գնալ սահմանված կարգով։ Ինչու՞ իրարանցում մեջտեղ բերել։ Ինչու՞ մեզ նեղացնենք։ Թող քնենք մեր վիճակի մեջ։ Չենք ուզում վերադառնալ դժվարության մեջ և աղոթքի ու ծոմի մեջ մտնել որպեսզի Աստծո ներկայությունը և զորությունը ունենանք։” Մի քանի շաբաթվա մեջ տասնեոթը անձինք ապաշխարեցին։ Դկ. Չանը վերանորոգվեց։ Ջան Սամուել Քէյգընը Ավետարանը քարոզելու հանձնվեց։ Ահարոն Եանսին և Ջաք Գանը սարգավակի թեկնածուներ դարձան։ Քրիստին Գուէնը և Տիկ. Լին աղոթքի պայքարողներ դարձան։

Մենք վերանորոգության մի ‘հպում’ ունեցանք։ Այն օրերում Դկ. Քէյգընը նկատեց, երբ Աստված ներկա էր մարդիկ դարձի էին գալիս, բայց երբ բացակա էր ոչ մի բան չէր կատարվում։ Ահարոնը և Ջաք գանը մի ուրիշ բան սովորեցին։ Նրանք սովորեցին ինչպես դիվային ուժերի դեմ պատերազմել աղոթքով։ Ջաքը պատմեց,

՛՛Մենք սկսեցինք աղոթել Աստծո ներկայության համար։ երբ սկսեցինք երկրորդ նյութի համար աղոթել, գունատվեցի և ուշաթափության կետին հասա։ Դժվարանում էի շարունակել աղոթել։ Ապա Ահարոնը սկսեց աղոթել բայց նա էլ դժվարության ունեցավ իր աղոթքը կազմակերպել։ Զզացինք որ մի շատ զորավոր դիվային արգելք կա, ուրեմն մեր ծնկերի վրա Քրիստոսի Արյան զորությունով խնդրեցինք որ այդ դիվային ներկայությունը մեր վրայից վերացվի։ Ես Գետնի վրա երեսի վրա էի ընկել։ Մեր աղոթքի երրորդ մասը նույն վիճակով շարունակեցինք և սկսեցինք զգալ, որ Աստված այդ խավարը փարատեց և դիվային ներկայությունը հեռացավ։ Գիտեինք որ այդ ժողովը [երեկոյան ժողովը] շատ կարեվոր էր լինելու։ Սա պատահեց երեկոյան ժամը 4:00-ին։”

Երկու ժամ հետո, երեկոյան ժողովին, Պրն. վիրգել Նիքըլը արցունքներով առջեւ եկավ, և Դկ. Քէյգընը նրան Քրիստոսին առաջնորդեց։ Այդ պահին էր որ հասկացանք ինչու Ահարոնը և Ջաքը այդպիսի մի պայքարից անցան սատանայի դեմ, աղոթքի պահին, դրանից երկու ժամ առաջ!

“Որովհետեւ մեր պատերազմը արյունի և մարմնի հետ չէ, այլ իշխանությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնավորների մեջ են։” (Եփեսացիս 6:12)

Հոգեւոր պատերազմը աղոթքի միջոցով է շահվում!

“Կանչիր ինձ և ես քեզ պիտի պատասխանեմ, և ես քեզ պիտի մեծամեծ և անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չգիտես։” (Երեմիա 33.3)

“Զորություն Աղոթքի մեջ” ոտքի վրա երգենք!

Զորություն աղոթքի մեջ, Տեր, Զորություն աղոթքի մեջ,
   Այս երկրում մեղքի ու տրտմության ու հոգսի մեջ;
Նորոգվել պետք ունեն, մեր հոգիները հուսահատ;
   Ոհ տուր մեզ զորություն, զորություն աղոթքի մեջ!
(“Teach Me to Pray,” Albert S. Reitz, 1879-1966).
Երրորդ տողը ես փոխել եմ “Նորոգվել պետք ունեն, մեր հոգիները հուսահատ;
   Ոհ տուր մեզ զորություն, զորություն աղոթքի մեջ! ”

Խնդրեմ նստեք։

Սատանան ձեզանից շատերին կապել է որպեսզի նորոգության համար չաղոթեք։ Անցած Հինգշաբթի գիշեր քվե հավաքեցի։ Հարցրեցի, “Ձեզանից ովքեր են կարծում որ ես ավելի շատ մարդիկ եմ ուզում մեր եկեղեցում որ վերանորոգության համար աղոթեն։” Մոտ կեսը ձեռք բարձրացրեցին։ Ապա հարցրի, “Ձեզանից քանիսը՞ կարծում են որ ես ձեզանից ուզում եմ ավելի աշխատել երբ խնդրում եմ վերանորոգության համար աղոթել։” Մոտ մեկ երրորդը ձեռք բարձրացրին։ Ցնցիչ էր։ Քանի անգամներ ձեզ ասել եմ, “Շատ մարդկանց համար չէ!” Անգամներ, և անգամներ ասել եմ, “Ավելի աշխատանքի համար չէ!” Անգամներ ասել եմ ձեզ, “Երբ վերանորոգությունը լինի գործը ավելի քիչ է լինելու!”

Դու հիմա պիտի հարյուրավոր անուններ մեզ բերես որպեսզի մեկ այցելող ունենանք։ Եւ այդ մեկ այցելողը չէ վերադառնում! Վերանորոգության մեջ շատ ավելի քիչ անուններ և այցելողներ ենք ունենալու բայց մեծ թվով վերադառնալու են։ Միգուցե կարող լինենք ավետարանչությունը դադարենք լրիվորեն և ավելի մարդիկ ներս բերենք և առաջնորդենք փրկության! Չինական եկեղեցում ավետարանչություն չունէին։ Ոչ մեկի երթեվեկության համար խնամք չէր տարվում։ Սակայն 2,000 անձինք ներս կմտնէին ու կմնային։ Ինչու՞։ Որովհետեւ նրանք վերանորոգություն ունէին! Այդ էր պատճառը! Անցյալում ասել եմ, բայց դուք ինձ չհավատացիք որովհետեւ ձեր աչքով չեք տեսել։ Դարձյալ լսեք մեր համարին։

“Կանչիր ինձ և ես քեզ պիտի պատասխանեմ, և ես քեզ պիտի մեծամեծ և անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չգիտես։” (Երեմիա 33.3)

“Ես քեզ պիտի մեծամեծ և անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չգիտես։” Կարող էք՞ դրան հավատալ։ Կարող՞ ես խոնարհվել այնքան որ հավատաս Աստված կարող է անել այն որ անցյալում երբեք չես տեսել։ Կարող ես՞ հավատալ Աստված կարող է կատարել գործեր պատասխանելով քո աղոթքներին, ՛՛որ դու չգիտես։՛՛ Ոտքի վրա կանգնած երգենք!

Զորություն աղոթքի մեջ, Տեր, Զորություն աղոթքի մեջ,
   Այս երկրում մեղքի ու տրտմության ու հոգսի մեջ;
Նորոգվել պետք ունեն, մեր հոգիները հուսահատ;
   Ոհ տուր մեզ զորություն, զորություն աղոթքի մեջ!
(“Teach Me to Pray,” Albert S. Reitz, 1879-1966).

Մենք սրտանց աշխատում ենք կորած երեխաներին եկեղեցի բերել։ Բայց նրանք Աստծո ներկայությունը չեն զգում երբ այստեղ են գալի։ Ինչու՞։ Որովհետեւ Նա զորությունով այստեղ չէ։ Աստված լիովին Սուրբ է։ Նա շատ լավ գիտի ձեզանից շատերին որ չեք հավատում որ ՛՛Նա կարող է մեծամեծ և զորավոր գործեր կատարի, որ դուք չգիտեք։” Դուք չեք հավատում։ Սա հեքիաթ չէ։ Դու կարծում ես թէ ես մի ծեր մարդ եմ որ մի հրաշքի մասին շատախոսություն եմ անում, մի հրաշք որ դու երբեք չես տեսել, դրա համար չես հավատում։

Մենք հրաշքներ շատ ենք տեսել, բայց դու դեռ չես հավատում! Եռեսուն ինը հոգիներ երկու միլիոն դոլար վճարեցին այս եկեղեցու շենքը փրկելու։ Որեւէ քարոզիչ որուն հետ խոսեցի դրա մասին հավատաց որ դա հնարավոր բան չէր։ Բայց կատարվեց! Դա մեծ հրաշք էր! Բայց դու չես տեսնում! Դու չես հավատում! Անցած տարի մի քանի շաբաթվա ընթացքում 17 հոգիներ փրկվեցին։ Բայց դու չես տեսնում! Դու չես հավատում որ դա մի հրաշք է! Մենք Ջան Քէյգընին իբրեւ մեր քարոզիչը ընտրեցինք, մեր նոր հովիվը ունեցանք, թէեւ նա իր ատամները կրճտացրեց և ասաց, “Երբեք չեմ անելու դա!” Դա մի հրաշք է։ Բայց դու դրան չես տեսնում! Դու դրան չես հավատում! Մենք մի աշխարհում տարածված ծառայություն ունենեք, 35 լեզուներով – պատգամներ ուղարկելով բոլոր աշխարհին։ Բայց դու դա չես տեսնում! Դու չես հավատում!

Ոհ, կաղոթեմ որ դու արթնանաս և վերանորոգության հրաշքի համար աղոթես! Ոհ, որ դու փարիսեցիների նման չլինես, որոնց մասին գրվել է, “Թեպետ նա այնքան նշաններ արել էր նրանց առաջին, նրանք չէին հավատում նրան։” (Հովհաննես 12:37)

Գիտեմ որ քո կրոնը այս պահին քեզ համար ուրախություն չէ բերում, և երբեմն իմ սիրտը քեզ համար ողբում է։ Դու ուրախություն չունես։ Հույս չունես։ Սամսոնի պես բանտում ստրուկի պես ճնշվում ես։ Այո! Ձեզանից ոմանց համար այս եկեղեցին բանտի նման է դարձել, մի բանտ որ ժողովների ժամանակ ճնշվում ես, ավետարանչության գործը նեղություն է քեզ համար։ Ատում ես! Բայց չգիտես ինչպես փախուստ տալ! Դու հոգեւոր շղթաներով կապված ես, ճնշվում և ճնշվում ես առանց հույսի։ Հաճախ մտածում ես թողնել հեռանալ։ Գիտեմ ձեզանից ոմանք անելու են։ Բայց չեք կարող հեռանալ։ Քո միակ ընկերները և բարեկամները այստեղ են! Ւնչպես՞ ես կարող անդադար ճնշումից, անտանելի աշխատանքից և եկեղեցու գործից որ բանտի պես է թվում քեզ փախչես։ Ուզում եմ օգնել քեզ։ Աստված գիտի որ ուզում եմ! Միայն մեկ փախուստի ճանապարհ կա։ Կհարցնես ինչպես՞ գիտես քարոզիչ։ Որովհետեւ ես էլ նույն քո վիճակի մեջ եմ եղել! Ես էլ շղթայված եմ եղել մի եկեղեցուն, ճնշվել ու ճնշվել եմ, ատել եմ – բայց փախուստի ոչ մի ճանապարհ չեմ գտել! Հիսուս միայն փախուստի ճանապարհն է! Խոստովանի քո մեղքերը! Ինչու՞ ոչ։ Քո մեղքերը այն շղթաներն են որ քեզ կապել են! Ազատվի նրանցից! Ապաշխարի և Նրա Արյունով մաքրվի, որովհետեւ միայն Հիսուս կարող է քո շղթաները քակի և քեզ ազատի։

“Իրար խոստովանեցեք ձեր հանցանքները, և իրար վերա աղոթք արեք, որ բժշկվիք ...”։ (Հակոբոս 5:16)

Խոստովանի քո վախերը, քո կասկածները, քո մեղքերը, բարկությունը, դառնությունը և նախանձությունը։ “Իրար խոստովանեցեք ձեր հանցանքները, և իրար վրա աղոթք արեք, որ բժշկվիք...” (Հակովբոս 5:16)։ Մի կին հետեվեց այս խոստումը! Եւ Հիսուս նրան բժշկեց։ Մի մարդ էլ հավատաց, և Հիսուս նրան էլ բժշկեց։ Այս պահին հույսի շող կա։ Մտածում ես, “Արդյոք՞ դա իրականություն է։” Այո, ճշմարիտ է! Աղոթեք մեկի համար որ խոստովանե իր մեղքերը և Հիսուսի միջոցով բժշկվի։

“Քրիստոս ասաց, ‘Երանի սգավորներին’ (Մատթեոս 5:4) որը ուղղում է նրանց որոնք իրենց մեղքը տեսնում և ողբում են դրա համար։ Մեղքը միշտ այն Քրիստոնեաների համար որ վերանորոգություն են ձգտում մեծ դժվարություն է եղել, և վերանորոգությունը միշտ այն բաները որ աշխարհը չէ տեսնում անհարմար կերպով է վարվում։ Վերանորոգությունը լույս է ծագում մութը տեղերում ․․․ և պատրաստում վերածնունդի համար, Էվան Րաբերթզը հիշեցնում է նրանց որ [Սուրբ] Հոգին չի գալու մինչեւ ժողովուրդը պատրաստ չլինեն։ ‘Մենք պիտի [եկեղեցին] ազատենք բոլոր վատ զգացումներից – քենից, նախանձից, նախապաշարումներից, և սխալ հասկացողությունից։ [Մի աղոթեք] մինչեւ բոլոր մեղքերը ներվեն, բայց եթե զգում ես որ ներված չես, խոնարհվի և Սուրբ հոգուց ներողություն խնդրի։ Այն ժամանակ կ՛ստանաս”... միայն մաքուր Քրիստոնեաներ կարող են Աստծուն մոտիկ ապրեն (Brian H. Edwards, Revival, Evangelical Press, 2004, p. 113)... “Մարդիկ իրար մոռացան։ Ամեն մեկը դեմ առ դեմ եղան Աստծո հետ [երբ իրենց մեղքերը խոստովանեցին]... [Այսպես է] համարեա բոլոր արձանագրված վերանորոգությունները։ Վերանորգություն չկա առանց խոր, անհանգիստ և խոնարհեցնող մեղքերի հանդիմանության։” (ibid., p. 116)... “Այսօր մենք անսուրբ եկեղեցի ունենք որովհետեւ Քրիստոնյաները մեղավոր չեն զգում իրենց և դրանից վախ չունեն ... Նրանք որ վերանորոգության ձգտում ունեն պիտի Աստծո ներկայության մեջ իրենց սրտի և կյանքի ինքնաքննությնով զբաղվեն։ Եթե մենք ծածկենք մեր մեղքերը չխոստովանենք այսօր [վերանորոգություն չենք տեսնելու] ... Սուրբ Աստվածը Քրիստոնեային իր ամենա փոքր մեղքից զգուշացնում է ... Նրանք որ իրենց տեսնում են Սուրբ Աստծո ներկայության մեջ միշտ իրենց մեղքից տեղյակ են ... Այս խոր հանդիմանության գործը միշտ առաջնորդում է ազատության և ցնծության նոր-գտած ներման փորձառության մեջ։ ՛Խոցված սիրտը՛ առաջնորդում է փրկության ուրախության” (ibid., p. 120)։

“Միթե՞ ետ չես դառնալ որ մեզ կենդանացնես, և քո ժողովուրդը ուրախ լինի քեզանով։” (Սաղմոս 85:6)

Մեր սրտերում ցնծություն չենք կարող ունենալ մինչեւ չխոստովանանեք մեր մեղքերը արցունքով! Սա այսօր պատահում է Չինաստանում։ Ինչու՞ մեր եկեղեցում չէ պատահում։ Մենք վախենում ենք իրար խոստովանենք մեր մեղքերը, և աղոթենք իրար համար, որպեսզի բժշկվենք։ Վախենալով թէ ուրիշներ ինչ են մտածելու մեր մասին, արգելում է մեզ խոստովանելուց։ Եսայիան ասաց, “Դու ով՞ ես, որ վախենում ես մահկանացու մարդից ... Եւ մոռանում ես քեզ ստեղծող Տիրոջը ...” (Եսայիա 51:12, 13)

Երգենք թիւ 10 երգը!

“Փորձիր ինձ, ով Աստված, և ճանաչիր իմ սիրտը:
Քննիր ինձ և ճանաչիր մտածմունքները։ Եւ տես, թէ
որ չար ճանապարհում լինեմ,
և առաջնորդի ինձ դեպի հավիտենական ճանապարհը։”
(Սաղմոս 139:23, 24)

Երգենք թիվ 17 երգը!

Լցրու իմ տեսլականը, թող որ մի մեղք,
   Ներքին փայլը հովանի ընէ,
Թող որ տեսնեմ միայն Քո օրհնյալ դեմքը,
   Հոգիս հագենա Քո հավիտյան շնորհքով,
Լցրու իմ տեսլականը, երկնային Փրկիչ,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս փայլի,
Լցրու իմ տեսլականը, որ բոլորը տեսնեն,
   Քո Սուրբ պատկերի արտացոլումը վրաս։
(“Fill All My Vision,” Avis Burgeson Christiansen, 1895-1985).

Անցյալում չես խոստովանել։ Գիտէիր որ պիտի խոստովանես, բայց վախենում էիր։ Մի կին ինձ հեռախոսով ասաց որ ահավոր կերպով ուխտադրուժ էր զգում իրեն։ Կիրակի օրը իրեն նայեցի և ինքը ինձ նայեց։ Գիտէի որ ուզում է առջեւ գալ։ Իր ձեռքը բռնեցի և ասացի, ՛՛Եկ։՛՛ Նա եկավ։ Նա վախենում էր գալ։ Չէ որ նա սարգավակի կին էր! Մարդիկ ինչ կմտածէին եթե նա իր մեղքերը խոստովաներ! Երբ մենք երգում ենք առջեւ եկ, և ծունկի վրա քո մեղքերը խոստովանի։ Աստված քեզ հանդիմանում է քո մեղքերի համար, և ապա Քրիստոսի թափված Արյունով մաքրում և նոր անձ է դարձնում։

Թիվ 17 երգը երգենք!

Լցրու իմ տեսլականը, թող որ մի մեղք,
   Ներքին փայլը հովանի ընէ,
Թող որ տեսնեմ միայն Քո օրհնյալ դեմքը,
   Հոգիս հագենա Քո հավիտյան շնորհքով,
Լցրու իմ տեսլականը, երկնային Փրկիչ,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս փայլի,
Լցրու իմ տեսլականը, որ բոլորը տեսնեն,
   Քո Սուրբ պատկերի արտացոլումը վրաս։
(“Fill All My Vision,” Avis Burgeson Christiansen, 1895-1985).


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Սուրբ Գրքի սերտողությունը կատարեց Պրն. Նոա Սանգը։ Ա Հովհաննես 1:5-10
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“O Breath of Life” (Bessie P. Head, 1850-1936)