Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՆՈՅԸ ՇՆՈՐՀ ԳՏԱՎ!

(ՊԱՏԳԱՄ #19 ԾՆՆԴՈՑ ԳՐՔԻՑ)
NOAH FOUND GRACE!
(SERMON #19 ON THE BOOK OF GENESIS)
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ
by Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Շաբաթ Երեկոյան 24, 2017
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Saturday Evening, June 24, 2017

“Եւ Եհովան ասեց Նոյին․ Մտիր դու և քո բոլոր տունը տապանի մեջ․ Որովհետեւ այս դարի մեջ քեզ տեսա արդար իմ առաջին։” (Ծննդոց 7:1)


Նոյը չփրկվեց որովհետեւ բարի էր։ Նա փրկվեց որովհետեւ Աստված ասաց, “Որովհետեւ այս դարի մեջ քեզ արդար տեսա իմ առաջին” (Ծննդոց 7:1)։ Աստված նրան արդար մարդ տեսավ։ Ինչու՞։ Պատասխանը պարզ է։ Ծննդոց վեցերորդ գլխի ութերորդ համարում գրված է։

“Բայց Նոյը Եհովայի առաջին շնորհ գտավ։” (Ծննդոց 6:8)

Նոյը շնորհ գտավ Աստծո աչքի առաջին։ Եւ Աստված ասաց, “Որովհետեւ այս դարի մեջ քեզ տեսա արդար իմ առաջին։” (Ծննդոց 7:1)

Սա վերագրված արդարության մասին է խոսում։ Եբրայեցիս 11:7 պարզորեն մեզ ասում է որ Նոյը հավատքով է փրկվել:

“Հառատքով Նոյը ․․․ շինեց տապանը իր տան փրկության համար։” (Եբրայեցիս 11:7)

Պիտի նորեն կրկնեմ, Նոյը նրա համար փրկված չէր, որովհետեւ բարի էր, չնայած նա բարի մարդ էր, բայց կատարյալ մարդ չէր, ինչպես Սուրբ Գրքում գրված է որ ջրհեղեղից հետո գինով նա արբեցավ (Ծննդոց 9:20-21)։ Կարող ենք ներել Նոյին։ Նա մի շատ ահավոր վախենալի փորցանքից անցավ, և գուցե փորձեց մոռանալ ջրհեղեղի վախի ու սարսափի փորձառությունը արբենալով։ Կամ գուցե դա մի սխալ էր, և նա չգիտեր թէ գինին ինչ ազդեցության էր ունենալու իր վրա որովհետեւ միչեւ նախքան ջրհեղեղը ֆերմենտացիա գոյություն չէր ունեցել։

Սկզբում, Սուրբ Գիրքը Նոյին իբրեւ կատարյալ մարդ չէ ներկայացնում։ Բայց նա, ինչպես Փյուրիթացիններն են ասել, “Մեղքերից արդարացած” է եղել։ Նա կատարյալ չէր, բայց Աստծո առաջին հավատքով արդարացած է եղել նախամարմին առած Քրիստոսի միջոցով։ Նոյը Քրիստոսին հավատում էր, որը Աստծո շնորհով է ստացել (Ծննդոց 6:8)։ Երբ Նոյը Քրիստոսին հավատաց, Աստված նրա հաշվին Քրիստոսի արդարությունը համարեց։ Նոր Կտակարանում Սուրբ Գիրքը այս նյութի մասին մի հիանալի խոսք ունի ասելու։ Լսեք Հռովմայեցիս, գլուխ չորս, համար հինգ և վեցին։

“Բայց նորան՛ որ գործք չէ անում այլ հավատում է նորան, որ ամբարիշտին արդարացնում է, նորա հավատքը համարվում է արդարություն։ Ինչպես որ Դավիթն էլ այն մարդի երանություն է ասում, որին Աստված արդարություն է համարում առանց գործերի։” (Հռովմայեցիս 4:5-6)

Երբ Աստված Նոյին ասաց, “Այս դարի մեջ քեզ տեսա արդար իմ առաջին։” (Ծննդոց 7:1), Նա ասում էր որ Նա Նոյի մեղքը չէր տեսել, որովհետեւ Քրիստոսի արդարությունը իր հավատով հաշվի էր առնվել։ Սա բարեփոխման նշանաբառ է – “Sola Fide” – միայն Քրիստոսին հավատալով փրկություն! Նոյը բարի լինելով չփրկվեց։ Նա փրկվեց հավատալով նախամարմին առած Քրիստոսով!

Այժմ տապանի մասին քննարկենք։ Տապանը նավ չեր։ Դա պատրաստված չէր ճամփորդության համար։ Դա պարզապես մի երկար սեւ արկղ էր կոնաձեվ վերջավորություններով։ Դա լիովին ծածկված էր սեւ կուպրով։ Հետեւեալ մեկնաբանությունը կարդանք Դկ․ ՄաքԳիից որը տապանի մասին է։

     Մեծամասնության մարդկանց պատկերացումը տապանից ստացվել է Կիրակնորեյա նկարներից որը ցուցաբերում էր իբրեւ մի նավ։ Դա ինձ համար մի տեսակ ծաղրանմանություն է։ Տապանի ծաղրանկար էր փոխարեն իսկական տապանի նման լիներ։ Սկսենք տապանի սարքավորման հրահանգի մասին որը ցույց է տալիս դա բավականին հսկա մի տապան է եղել։ “Տապանի երկարությունը երեքհարյուր կանգուն պիտի լիներ։՛՛Եթե ամեն մի կանգուն քառասուն վեցը սանթ լինի, սա քեզ մի գաղափար է տալու թե ինչքան երկար էր տապանը։
     Հարց է առաջանում թե այն ժամանակներում ինչպես էին կարող դա էական դարձնել։ Սիրելի ընկեր, մենք նախամարդների մասին չենք խոսում։ Մենք մի իմաստուն մարդի հետ գործ ունենք։ Գիտեք որ այսօրվան իմաստությունը Նոյից է եկած, նա շատ իմաստուն և խելացի մարդ է եղել։
     Նոյը մի ովկեանոսի մեջ ճամփորդող նավ չպատրաստեց որ կարող լինի դիմանալ քսան մետրանոց ալիքների։ Իր պատրաստածը ապրելու մի ժամանակավոր տեղ էր մարդկանց և կենդանիների համար, որպեսզի ապահով մնալ փոթորիկից, և ջրհեղեղից։ Այդ պատճառով, տապանը շատ պակասություններ ուներ ովկեանոսի մեջ ճամփորդող նավից, և այդ պատճառով շատ սենյակներ ուներ։ (J. Vernon McGee, Thru the Bible, Thomas Nelson, 1983, volume I, p. 39)

Վիթքոմբը և Մօրիսը ակնարկում են որ Բաբիլոնացիները մի արկղ են ունեցել որի չափը 19.8 Ինչ է եղել և Եգիպտացիների արկղը 20.65 Ինչ կանգուն է եղել։ Վիթքոմբը և Մորիսը մեզ ասում են որ Եբրայեցիները մի արկղ են ունեցել որ 20.4 Ինչ է եղել (John C. Whitcomb and Henry M. Morris, The Genesis Flood, Presbyterian and Reformed Publishing Company, 1993, p. 10)։ Դա տապանից հինգ հարյուր անգամ ավելի երկար է եղել։ Քուին Մերի (Մերի Թագուհին) նավը որ Լոս Անջլեսի Լանգ Բիչում է կառանվել, 311 մետր է, մոտ երկու անգամ ավելի երկար է տապանից։ Սակայն Քուին Մերի տարածքի մեծ մասը բռնված է մեքենաներով և գործիքներով։ Տապանում ոչ մի մեխանիկական գործիքներ չեն եղել։ Բոլորովին դատարկ էր, որը նշանակում է ներսում մարդկանց և կենդանիների համար հանգիստ պայմաններ գոյություն են ունեցել, որում ավելի շատ տեղ ուներ Քուին Մերիից – բայց արտաքինով շատ ավելի մեծ նավ էր։

Դկ․ Վիթքոմբը և Դկ․ Մորիսը ճիշտ էին ասելով տապանի հսկայական մեծությունը ակնարկում է համաշխարհային Ջրհեղեղին։

Այսպես հսկա մի տապան Տեղական ջրհեղեղի համար ոչ թէ միայն անհրաժեշտ չէր այլ բոլորովին պետք չէր! Մի այսպիսի նավի պատրաստումը մի դարից ավելի ժամանակ էր պետք։ Որպեսզի միայն փախուստ տալ հասարակ մի տեղային ջրհեղեղից, պարզապես անիմաստ և հիմարություն էր լինելու։ Ինչքան խելամիտ է Աստված որ Նոյին այն գալիք կործանումից զգուշացրեց, որպեսզի իրեն մի ապահով տեղ փոխադրի, ինչպես Ղովտին նախքան երկնքից կրակ իջնելը Սոդոմից դուրս հանվեց։ Ոչ միայն մարդկանց, այլ մեծ թվով տարբեր տեսակի կենդանիներ պիտի տեղահանվեին տապանի մեջ, առանց խնամքի մեկ տարվան համար! Բոլոր այս պատմությունը ծիծաղելի կ՛լիներ եթե Ջրհեղեղը սահմանափակվեր Հիւսիսային մի մասում։ (John C. Whitcomb and Henry M. Morris, The Genesis Flood, Presbyterian and Reformed, 1993, p. 11)

Մի քանի կետեր կան տապանի մասին որ այսօր կարող է մեզ համար հետաքրքիր լինի։ Կուզեմ այս գիշեր մտածենք այս երեքի մասին։

I. Առաջին, տապանը խորհրդանիշն է որ փրկվելու համա դու պիտիՔրիստոսի մեջ լինես,

Մեր բացման համարը մեզ ասում է,

“Եւ Եհովան ասեց Նոյին․ Մտիր դու և քո բոլոր տունը տապանի մեջ։” (Ծննդոց 7:1)

Այժմ լսիր Ծննդոց եոթ, համար տասնվեցին։

“Եւ մտնողներն արու և էգ մտան ամեն մարմնից, ինչպես Աստուած նորան պատվիրել էր, Եւ Եհովան նորա ետեւիցը դուռը փակեց։։ (Ծննդոց 7:16)

Եւ համար եոթը գրում է։

“Եւ մտաւ Նոյը և իր որդիքը, և իր կինը և իր որդկանց կանայքը իր հետ տապանի մեջ ջրհեղեղի ջրերի պատճառովը։” (Ծննդոց 7:7)

Նոյը և իր ընտանիքը կատարեցին ինչ որ Աստված իրենց հրամայեց (Ծննդոց 7:1)։ Նրանք մտան տապանի մեջ։ Եւ դու էլ պիտի գաս Քրիստոսի մեջ։ Սուրբ Գիրքը ասում է,

“Նրան [Հիսուսին] հառատացողը չի դատապարտուիլ…” (Հովհաննես 3:18)

Դու պիտի հավատքով գաս Քրիստոսի մեջ – որը Երկնքումն է Աստծո աջ կողմը նստած։ Ինչպես Նոյը մտաւ տապանի մեջ, դու էլ պիտի գաս Քրիստոսի մեջ։ “Նրան հավատացողը չի դատապարտվիլ…” (Հովհաննես 3:18)։ Բազում անգամներ Սուրբ Գիրքը խոսում է նրանց մասին որ ՛՛Քրիստոսի մեջ՛՛ են։ Ահա երկու հայտնի համարներ։

“Ուրեմն հիմա դատապարտություն չ՛կա Հիսուս Քրիստոսումը լինողների համար…” (Հռովմայեցիս 8:1)

“Ուրեմն եթե մեկը Քրիստոսումն է՛ նոր ստեղծված է …” (Բ Կորնթացիս 5:17)

Պողոսը խոսում է նրանց մասին որ “Քրիստոսումն են” (Հռովմայեցիս 16:7)

Արդեոք՞ Քրիստոսումն ես։ Դու պիտի Նրան հավատքով մոտենաս, ինչպես Նոյը որ տապանը մտավ։ Հիսուս ասաց,

“Ես եմ դուռը, եթե մեկն ինձանով ներս մտնե, կապրի։” (Հովհաննես 10:9)

Չգիտեմ ճշգրտորեն այս համարը ինչպես բացատրել, քարոզչության մեջ ամենա դժվար բաներից այս տեսակ պարզ երեվացող համարները հասկանալիորեն բացատրելն է: Եկ Քրիստոսին։ Եկ Քրիստոսին!

Թույլ տվեք այսպես բացատրել։ Ենթադրեք Նոյի ժամանակներում էիք ապրում և նրա քարոզը լսեիք թէ մեծ Ջրհեղեղ է լինելու։ Եւ լսեիք որ դուք պիտի տապանը մտնեք որպեսզի փրկվեք։ ՛՛Այո՛՛, դու կասես, ՛՛ճիշտ է։ Դատաստանը գալիս է։ Ճիշտ է, միայն տապանը կարող է ինձ փրկել։ Ես հավատում եմ դրան։՛՛ Արդյոք՞ ջրհեղեղից կփրկվեիր։ Իհարկե ոչ! Քեզի պետք էր վեր կենալ և մտնել տապանի մեջ փրկվելու համար – միայն հավատալը քեզ չեր փրկելու – ապա ներս մտնելը! Եւ ես դա եմ քեզանից խնդրում որ անես! Մի նստիր մի անկյուն հավատալով որ Քրիստոս կարող է քեզ փրկել! Հավատքով Քրիստոսին եկ! Հիսուս ասաց:

“Ինձ մոտ եկողին ես դուրս չեմ հանիլ։” (Հովհաննես 6:37)

Այո, տապանը քեզ քաջալերում է որ մտնես Հիսուսի մեջ։.

II. Երկրորդ, տապանը խորհրդանիշ է որ դու պիտի եկեղեցին որիստոսի մարմինն է հաճախես,

Հասկանալի է որ շատեր իմ հետ հակառակ են լինելու։ Շատեր եկեղեցին արժեքազրկում կամ չեզոքացնում են։ Բայց նրանք սխալ են։ Տապանը ոչ թէ միայն խորհրդանիշն է Քրիստոսի այլ Նոր Կտակարանի եկեղեցու պատկերը։

Արդյոք՞ դու գալիս ես այս եկեղեցին։ Ա Կորնթացիս, տասներկու գլուխ համար քսան չորսում գրված է,

“Արդ դուք Քրիստոսի մարմինն էք, և մեկ մեկ նորա անդամները։ Եւ ոմանց դրավ Աստված եկեղեցումը …” Ա Կորնթացիս 12:27-28)

Այստեղ կանգ ենք առնելու։ Կուզեմ հաստատել այս իրականությունը որ ՛՛Քրիստոսի մարմին՛՛-ը այսինքը եկեղեցին, հաւատացեալները Հիսուսի մեջ։ Այժմ լսեք համար տասներեքին։

“Որովհետեւ մենք էլ ամենքս մեկ Հոգով մկրտվեցանք մեկ մարմնին …” (Ա Կորնթացիս 12:13)

Դու Սուրբ Հոգու միջոցով մկրտվել ես եկեղեցու մեջ։ Այսպիսով ես դու դառնում իսկական, կենդանի եկեղեցու անդամ!

Դա քո գործը չէ մտահոգվելու և հասկանալու թէ դա ինչպես կատարվեց։ Քո գործը նա է որ գաս Հիսուսին։ Երբ գաս Հիսուսին, Սուրբ Հոգին քեզ եկեղեցու մեջ կմկրտի!

Խնդրեմ բացեք Ծննդոց գլուխ յոթ, համար տասնվեց։ Երբ Նոյը մտաւ տապանը, Սուրբ Գրիքը ասում է, “Եւ Եհովան նորա ետեւիցը դուռը փակեց” (Ծննդոց 7:16)։ Դա խորհրդանիշ է Սուրբ Հոգու որ քեզ փակում է եկեղեցում և հոգեւորապես մկրտում Իր մարմնին մեջ! Այո, տապանը ներկայացնում է Քրիստոսի միությունը եկեղեցու հետ։ Եթե Քրիստոսի մեջ “փակված” չես Տիրոջ միջոցով, դատաստանի օրում կ՛մեռնես։ Բայց եթե Նրանում “փակված ես” ապահով ես։ Սա հավիտենական ապահովությունից է խոսում նրանց համար որ ապաշխարած են։ Նրանք որ Քրիստոսին կլսեն երբեք չեն մեռնի!

III. Երրորդ, տապանը խարհրդանիշ է որ դու պիտի նեղ դուռով ներս տնես,

Ինչպես՞ Նոյը տապանի մեջ մտավ։ Բացեք Ծննդոց, գլուխ վեց, համար տասնվեց։

“… տապանի դուռը կողմիցը դնես …” (Ծննդոց 6:16)

Հիսուս ասաց, “Ես եմ դուռը․ եթե մեկն ինձանով ներս մտնե, կապրի …” (Հովհաննես 10:9)։ Դու պիտի Քրիստոսով փրկվես։ Հիսուս ասաց, “Նեղ դռնով ներս մտեք։” (Մատթեոս 7:13)

Դարձյալ, Քրիստոս ասաց:

“Ջանք արեք որ նեղ դռնովը ներս մտեք․ որովհետեւ ասում եմ ձեզ, շատերը կուզեն մտնել և չեն կարողանալ։” (Ղուկաս 13:24)

Ճշգրտորեն սա Նոյի ժամանակ պատահեց։ Լսեք Ծննդոց, գլուխ յոթ, համար չորսին։ Աստված ասաց։

“Որովհետեւ յոթը օրից հետո երկրի վերա քառասուն օր և քառասուն գիշեր անձրեւ պիտի բերեմ…” (Ծննդոց7:4)

Նաեւ համար տասի մեջ այսպես ենք կարդում։

“Եւ եղաւ որ յոթն օրից հետո ջրհեղեղի ջրերը եկան երկրի վերա։” (Ծննդոց 7:10)

Նոյը մտավ տապանը։ Աստված դուռը փակեց նրանց վրա։ Դուռը փակվեց։ Յոթ օրեր անցան և ոչ մի բան չպատահեց։ Ապա դատաստանը սկսեց։ Ուրիշ մեկը տապանի մեջ չմտավ! Այլեւս շատ ուշ էր!

Կարող եմ պատկերացնել մարդկանց գոռոցը, “Թող ներս մտնենք! Թող ներս մտնենք!” Բայց շատ ուշ էր!

“Ջանք արեք որ նեղ դնով ներս մտնել, որովհետեւ ասում եմ ձեզ, շատերը կուզեն մտնել և չեն կարողանալ” (Ղուկաս 13:24)

Եկ Քրիստոսին հիմա – նախքան հավիտենապես շատ ուշ լինի!


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Սուրբ Գրքի սերտողությունը կատարեց Պրն. Նոա Սանգը։ Ծննդոց 6:5-8
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“If You Linger Too Long” (Dr. John R. Rice, 1895-1980)


ՆԱԽԱԳԻԾ՝

ՆՈՅԸ ՇՆՈՐՀ ԳՏԱՎ!

(ՊԱՏԳԱՄ #19 ԾՆՆԴՈՑ ԳՐՔԻՑ)
NOAH FOUND GRACE!
(SERMON #19 ON THE BOOK OF GENESIS)

Դկ․ Ր․Լ Հայմերզ

“Եւ Եհովան ասեց Նոյին․ Մտիր դու և քո բոլոր տունը տապանի մեջ․ Որովհետեւ այս դարի մեջ քեզ տեսա արդար իմ առաջին։” (Ծննդոց 7:1)

(Ծննդոց 6:8; Եբրայեցիս 11:7;Ծննդոց 9:20-21; Հռովմայեցիս 4:5-6)

I.   Առաջին, տապանը խորհրդանիշ որ դու պիտի Քրիստոսի
մեջ լինես որպեսզի փրկվես, Ծննդոց 7:16,7; Հովհաննես
3:18; Հռովմայեցիս 8:1; Բ Կորնթացիս 5:17; Հովհաննես 10:9;
Հովհաննես 6:37.

II.  Երկրորդ, տապանը խորհրդանիշ է որ դու պիտի եկեղեցին որ
Քրիստոսի մարմինը գաս, Ա Կորնթացիս 12:27-28, 13;
Ծննդոց 7:16.

III. Երրորդ, տապանը խորհրդանիշ է որ դու պիտի նեղ դռնով
ներս մտնես, Ծննդոց 6:16; Հովհաննես 10:9; Մատթեոս 7:13;
Ղուկաս 13:24; Ծննդոց 7:4; Ծննդոց 7:10