Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ԱՆՕԳՆԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

SALVATION FOR THE HELPLESS
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Շաբաթ Երեկոյան Հունիս 3, 2017
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Saturday Evening, June 3, 2017


Եկեք ոտքի վրա կանգնել և Սուրբ Գրքերը բացելով կարդանք Ավետարան ըստ Մարկոսի 9:25-26,

“Եւ նա աղաղակելով և սաստիկ թափահարելով նորան, դուրս եկավ. եւ նա մեռելի պես եղավ. մինչեւ որ շատերն ասում էին թե մեռավ։ Եւ Հիսուսը նորա ձեռքիցը բռնեց, վեր կացրեց նորան. և նա կանգնեց։” (Մարկոս 9:25-27)

Հիսուս այս տղային չարի զորությունից փրկեց։ Այս պատմությունը հատուկ պատճառով է տրվել մեզ։ Տրվել է որպեսզի ցույց տա որ Հիսուս կարող է այսօր էլ կորած և անօգնական հոգիներին փրկի։ Բոլոր չորս Աւետարանները, Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, և Հովհաննեսը, այսպիսի պատմություններ են պարունակում։ Նրանք ցույց են տալիս ինչպես անօգնական հոգիներ փրկվեցին։ Այս պատմությունները փրկության տարբեր կողմերն են մեզ ցույց տալիս։ Կարդալով շատ բաներ ենք սովորելու նրանցից։

Այս տղան դիւահարված էր։ Նա մի դեւ ուներ իր մեջ որ նրան խուլ ու համր էր դարձրել։ Նա ոչ խոսում էր և ոչ լսում։ Այսպես են բոլոր մարդիկ, նախքան փրկություն։ Նախքան քո փրկությունը դու չես կարող լսել Աստծո խոսքերը և չես կարող դրա մասին խոսել։

Բայց Քրիստոս դեւին հանեց։ Քրիստոս ավելի զորավոր է չարից։ Այդ պատճառով է որ Նա կարող է քեզ փրկել! Նա այս տղային փրկեց, ուրեմն քեզ էլ է կարող փրկել! Քրիստոս բոլորին է կարող փրկել, կարեւոր չէ ինչքան անօգնական են! Եւ Քրիստոս կարող է քեզ փրկել չարից! Կարող ես երեք մեծ ճշմարտություններ սովորել փրկության մասին այս պատմությունից։

I. Առաջին, դու մեռելի պես ես։

Համարը ասում է,

“Եւ նա մեռելի պես եղավ. մինչեւ որ շատերն ասում էին թե մեռավ։” (Մարկոս 9:25)

Սա բոլորի վիճակն է, փրկությունից առաջ։ Սուրբ Գիրքը սովորեցնում է որ մարդ արարածները հոգեւորապես բոլորը մեռած են։ Դու հոգեւորապես մեռած ես! Սուրբ Գիրքը ասում է,

“Սորա համար՛ ինչպես մեկ մարդի ձեռովը մեղքը մտավ աշխարհքը, եւ այն մեղքովն էլ մահը․ եւ այսպես մահն ամեն մարդկանց վերա տարածվեցավ ․․․” (Հռովմայեցիս 5:12)

Մեր առաջի ծնողները Աստծո դեմ մեղանչեցին – և հոգեւորապես մեռան։ Ադամը Աստծուց բաժանվեց և հոգեւորապես մեռած վիճակի մեջ էր։ Եւ այդ հոգեւոր մահը բոլոր մարդկության ժառանգ հասավ։ Այդ պատճառով է որ այսքան կրոներ են գոյացել։ Հոգեւոր խավարի և մահվան պատճառով, մարդիկ բազում կրոններ են հնարել։ Բայց նրանք դեռ ճշմարիտ և կենդանի Աստծուն չեն գտել։

Աթենքում, խոսելով մի խումբ ժողովրդի հետ, Պողոս առաքյալը ասաց,

“Որովհետեւ ման գալիս և ձեր պաշտամունքներին մտիկ տալիս, մի սեղան էլ գտա, որի վերա գրած էր, ԱՆԾԱՆՈԹ ԱՍՏԾՈՒՆ։ Այն որ դուք առանց ճանաչելու պաշտում էք, ես նրան եմ պատմում ձեզ։” (Գործք Առաքելոց 17:23)

Նրանք բազում կուռքեր և աստվածներ ունէին։ Բայց ճշմարիտ Աստուածը անծանոթ էր նրանց։ Նրանք Նրան կոչել էին, ՛՛անծանոթ Աստված՛՛։

Եւ այս գիշեր Աստված քեզ էլ է անծանոթ։ Նա քեզ համար ՛՛անծանոթ Աստվածն է։՛՛ Աստված քեզ համար իրական չէ թվում։ Դու Աստծո կապված իրականության մեռած ես ուրեմն հոգեւորապես մեռած ես։ Դու մեր պատմության տղայի նման ես։

“Եւ նա մեռելի պես եղավ. մինչեւ որ շատերն ասում էին թե մեռավ։” (Մարկոս 9:25)

Սուրբ Գիրքը ասում է,

“Դուք, որ մի ժամանակ մեռած էիք մեղքերում։” (Կողոսացիս 2:13)

Սուրբ Գիրքը ասում է,

“Դուք որ մեռած էիք հանցանքներումը։” (Եփեսացիս 2:1)

Անառակ որդու հայրը ասաց,

“Իմ որդին մեռած էր։” (Ղուկաս 15:24)

Նա անառակի եղբորը ասաց,

“Քո եղբայրը մեռած էր” (Luke 15:32)

Այս գիշերվան ներկա ամեն մի փրկված անձը մի ժամանակ այդպես է եղել։ Մենք բոլորս մեղքի մեջ մեռած էինք։ Աստված մեզ անծանոթ էր։ Աստծո մասին անտեղյակ էինք։ Սուրբ Գիրքը առասպելական գրքերի նման էր մեզ համար, որովհետեւ հոգևորապես մեռած էինք։

“Որ խավարված են մտքով, և օտար՛ Աստծո կյանքիցը, այն տգետության պատճառովը որ նորանցում է. իրանց սրտերի կուրության համար։” (Եփեսացիս 4:18)

Այս մեր բոլորիս բացատրությունն է նախքան մեր փրկվելը! Եւ դու պիտի Հիսուսի միջոցով փրկվես։ Միայն Հիսուս կարող է քեզ հոգեւոր մահից փրկել։

II. Երկրորդ, Հիսուս ՛՛քո ձեռքից բռնեց՛՛։

Մեր համարը ասում է,

“Եւ նա մեռելի պես եղավ. մինչեւ որ շատերն ասում էին թե մեռավ։ Եւ Հիսուս նորա ձեռքիցը բռնեց ...” (Մարկոս 9:25)

Սա մի հիանալի համար է! “Եւ Հիսուս նորա ձեռքիցը բռնեց”! Սա մի արթնացնող ներկայացում է։ Մի հիանալի շնորհքի պատկեր։ Մեր փրկության պատմությունն է։ Սա փրկություն է անօգնականի համար!

“Մի ժամանակ գնում էիք այս աշխարհքի սովորության պես՛ օդի իշխանության իշխանի (սատանայի) պես, այն հոգու պես՛ որ հիմա ներգործում է ապստամբության որդիների մեջ։ Որոնց մեջ մենք ամենս էլ մի ժամանակ ման էինք գալիս մեր մարմնի ցանկություններումը՛ մարմնի և մտքի կամքը կատարելով, և բռնությամբ բարկության որդիք էինք ինչպես ուրիշներն էլ։ Բայց Աստված որ մեծ է ողորմությամբ, իր շատ սերի համար որ սիրեց մեզ, երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ, (շնորհքով փրկված ենք)։ Նորա հետ մեզ հարոյց, և նորա հետ երկնավորներումը նստեցրեց՛ Քրիստոս Հիսուսումը … Որովհետեւ շնորհքով էք փրկված հավատքի ձեռովը; և սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգեւն է։ Ոչ թէ գործերից, որ մեկը չպարծենա։” (Եփեսացիս 2:2-9)

Սա շնորհքով փրկություն է կոչվում! Սա Քրիստոսով փրկություն է! Նա է ճանապարհը դեպի Երկինք! Եւ Նա միակ ճանապարհն է!

“Եւ նա մեռելի պես եղավ. մինչեւ որ շատերն ասում էին թե մեռավ։ Եւ Հիսուս նորա ձեռքիցը բռնեց ...” (Մարկոս 9:25)

Նախքան Հիսուսի գալը, դու անտարբեր և քնած վիճակի մեջ էիր։ Քեզ համար կարեւոր չէր ինչ է պատահելու քո հոգուն։ Դու նման ես Մարկոս ինի նշված տղային։

“Եւ ժողովրդի միջից մեկը պատասխանեց և ասեց․ Վարդապետ, իմ որդին քեզ մոտ բերի, որ համր ոգի ունի։” (Մարկոս 9:16)

Ես այդպես էի։ Իմ հարեվանները ինձ Մկրտչական եկեղեցին տարան։ Նրանք ինձ եկեղեցի բերեցին, նման այս մարդին որ իր որդուն Հիսուսին բերեց։ Բայց ես Աստծո մասին ոչ մի բան չգիտէի, ոչ մի բան Քրիստոսի մասին, ոչ մի բան Սուրբ Գրքի մասին։ Երբեք Սուրբ Գիրքը չէի կարդացել։ Չէի կարողանում Մատթեոս Գիրքը Ավետարանում գտնել։ Սկսեցի փնտրել սկսելով Ծննդոց գրքից, երբ գտա Մատթեոս գիրքը քարոզը արդեն վերջացել էր! Բայց նրանք ինձ եկեղեցի բերեցին։ Աստված Քրիստոնեանների վկայությունը օգտվում է քեզ և ինձ բերել Քրիստոսին, ինչպես այս մարդը արավ, որ իր որդուն Հիսուսին բերեց։

Ապա սկսելու ես արթնության փորձառություն ունենալ։ Դա կարող է շատ արագ պատահել, կամ ժամանակ է պետք։ Մարդիկ տարբեր են։ Բայց արթնությունը ահավոր մի բան է կարող լինել։ Պողոսը գետին նետվեցավ։ Պենտեկոստէում ժողովուրդի սիրտը խայթվեց։ Խաչի վրայի գողը իր մեղքը տեսավ։ Ահավոր մի բան է։ Ջան Քէյգընը ասաց, “Կարծես թէ մեռնում էի։ Չէի կարողանում ժպտալ կամ խաղաղություն գտնել։ Չէի կարողանում դադարել տանջվելուց։ Էլ չէի կարողանում դիմանալ։” Սուրբ Հոգին նրան իր մեղքերի համար հանդիմանում էր։ Էմի Զաբալագան ասաց, “Սուրբ Հոգին հանդիմանեց ինձ իմ մեղքերի համար։ Զզված և շատ ամոթահար էի եղել։ Գիտէի Աստուած տեսնում էր իմ բոլոր մեղքերը։ Ինձ բորոտի նման էի տեսնում մաքուր Քրիստոնեաների մեջ։՛՛ Ջաք Գանը ասաց, “Պարզորեն հիշում եմ ամենա վատ մեղքը որ կատարել էի – ահավոր մեղավոր էի։”

“Եւ նորան բերին նորա մոտ, և նորան որ տեսաւ շուտով ոգին թափահարեց նորան․ Եւ նա գետինն ընկած թավալում էր փրփրելով։” (Մարկոս 9:19)

Մեծ արթնության ժամանակ Լուիս Կղզիի վերանորոգման պահին, ճիշտ նույնը պատահեց մարդկանց։ Նրանցից շատեր աղաղակեցին և գետին ընկան մեղքի հանդիմանության պատճառով։ Մի օր նույնը կարելի է պատահել Ամերիկայում։ Բայց ՛՛ծիծաղելով ՛վերանորոգություն՛ ՛՛ չի լինելու! Մարկոս Աւետարանի իներրորդ գլխի տղան չէր ծիծաղում! Իսկական վերանորոգությունը մեղքի հանդիմանություն է արտադրում, ոչ ծիծաղ!!! Մեծ վերանորոգություններում հաճախ մարդիկ գետին են ընկնում գոռալով հանդիմանության տակ։ Այս օրերում դա պատահում է Չինաստանում և Հնդկաստանում – իրենց վերանորոգության ժամանակ։

Բոլոր արթնացածները իրենց մեղքերի պատճառով իրենց մեղավոր են զգում։ Սուրբ Հոգին քո մեղքերը քեզ ցույց է տալիս։

“Եւ նա՛ երբ որ գա՛ աշխարհքին կհանդիմանե մեղքի համար, և արդարության համար, և դատաստանի համար։ Մեղքի համար, որովհետեւ ինձ չեն հավատում։” (Հովհաննես 16:8-9)

Արդյոք՞ քո մեղքը զգում ես։ Քո մեղքի պատճառով զղջում ես՞։ Արդյոք՞ քո խիղճը մեղքերի համար անհանգիստ է։ Արդյոք՞ գիտես որ Հիսուսի ներմանը պետք ունես։ Մի սպասիր ավելի հանդիմանության! Հանդիմանությունը քեզ չի փրկելու! Ոչ մի քանակ հանդիմանություն քեզ չի փրկելու! Միանգամից եկ Աստծո Որդուն! Հիմա եկ! Մեղքի հանդիմանությունը պիտի քեզ դեպի Հիսուսին առաջնորդի։ Հիսուս միայն անձն է որ կարող է քեզ հանդիմանությունից ազատի!

Եկեք, ով հոգնածներ և բեռնավորվածներ, վիրավորված և ընկածներ;
Եթե սպասեք մինչև լավ զգաք, երբեք չեք գալու։
      (“Come, Ye Sinners, Poor and Wretched,” Joseph Hart, 1712-1768)

Եկ և վստահիր Հիսուսին այս պահին, թէեւ բավարար չափով հանդիմանված չես զգում – Նա քեզ փրկելու է! “Եթե սպասես մինչև լաւ զգաս, երբեք չես գալու։” Հիմա եկ! Վստահի Հիսուսին, Աստծո Որդուն! Նա քեզ փրկելու է հիմա!

Քրիստոս մեռավ խաչի վրա քո մեղքի վարձքը վճարելու։ Նրա Արյունը մաքրելու է քո մեղքերը։ Նա մեռելներից հարություն առավ։ Քրիստոս այժմ Աստծո աջ կողմը – Երկնքում նստած է։ Եկ Քրիստոսին! Եկ Քրիստոսին! Եկ Քրիստոսին! Վստահիր Քրիստոսին! Վստահիր Քրիստոսին! Վստահիր Քրիստոսին! Վստահիր Քրիստոսին և կ՛փրկվես!

III. Երրորդ, դու վեր ես կանգնել որպեսզի Քրիստոսին հանդիպես։

“Եւ Հիսուսը նորա ձեռքիցը բռնեց, վեր կացրեց նորան։” (Մարկոս 9:26)

Դու պետք չունես գիտենալ ինչպես Հիսուսին գալ – նույն այս տղայի նման որ պետք չուներ գիտենալ ինչպես վեր բարձրանալ։ “Հիսուս նորա ձեռքիցը բռնեց, վեր կացրեց նորան։” Եթե կուզես Քրիստոսին գալ, Քրիստոսին ես բերվելու նույն զորությունով որ այս տղան բերվեց։ Հիսուս սա ասաց! Նա ասաց,

“Այն ամենը որ Հայրն ինձ տալիս է, ինձ մոտ կգա, և ինձ մոտ եկողին ես դուրս չեմ հանիլ։” (Հովհաննես 6:37)

Մեկը կարելի է ասել, “Վստահ չեմ թէ արդյոք Աստված ինձ Քրիստոսին է հանձնել։” Դա մի հիմար միտք է։ Դու չես կարող դա իմանալ, որովհետեւ միայն Աստված գիտի դա։ Քո ժամը մի վատնի այսպես աստվածաբանական ենթադրություններով։ Երբ ուրիշներ աստվածաբանական հարցերով վիճում են, դու եկ Քրիստոսին! Դու փրկվելու ես երբ ուրիշներ վիճում են! Հիսուս ասաց,

“ինձ մոտ եկողին ես դուրս չեմ հանիլ” (Հովհաննես 6:37)

Քրիստոս քեզ չէ վտարելու։ Քրիստոս քեզ չի թողնելու որ մեռնես և դժոխք գնաս։ Քրիստոս ներելու է քո մեղքերը և փրկելու է, նույն այն տղայի նման այս պատմության մեջ։ Աղաչում եմ ձեզ։ Աղերսում եմ ձեզ։ Քաջալերում եմ ձեզ։ Խնդրում եմ ձեզ։ Ձեր հոգու հավիտենական կյանքի համար, եկեք Քրիստոսին! Քո խաղաղ լինելու համար ուրիշ ոչ մի ուրիշ ճանապարհ չկա! Միայն Հիսուս կարող է քեզ խաղաղություն տալ և մեղքերի ներում! Նոյա Սանգը ասաց,

“Անհույս մեղավոր էի առանց Քրիստոսի, կույր ու մերկ։ Կ՛սիրեմ Իրեն որով նախ ինք սիրեց զիս ... Հիսուս Իր արյունը թափեց խաչի վրա, իմ մեղքերի վարձքը վճարելով և Իր սիրո համար, հաւիտյան կ՛հիշեմ։ Նա ինձ փրկեց մեղքի նեխածությունից։”

Իմ գերությունից, վշտից ու խավարից, Հիսուս կ՛ուգամ, Հիսուս կ՛ուգամ;
Քո ազատության, ցնծության, լույսի, Հիսուս, կ՛ուգամ քեզ;
Իմ հիվանդությունից դեպ քո առողջությունը, իմ ցանկությունից դեպի քո հարստությունը,
Իմ մեղքից դուրս գամ դեպի քեզ Հիսուս, կ՛ուգամ քեզ։
      (“Jesus, I Come,” William T. Sleeper, 1819-1904)

Կ՛ուզենք քեզ հետ խոսել Հիսուս Քրիստոսի միջոցով փրկվելու մասին։ Կխնդրեինք ձեզանից գալ առջեւի երկու աթոռների վրա նստել, մի քանի վարկեաններից հետո։ Ամեն։


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Սուրբ Գրքի սերտողությունը կատարեց Պրն. Նոա Սանգը։ Մարկոս 9:17-27
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Yes, I Know!” (Anna W. Waterman, 1920)


ՆԱԽԱԳԻԾ՝

ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ԱՆՕԳՆԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

SALVATION FOR THE HELPLESS

Դկ. Ր. Լ. Հայմերզ

“Եւ նա աղաղակելով և սաստիկ թափահարելով նորան, դուրս եկավ. եւ նա մեռելի պես եղավ. մինչեւ որ շատերն ասում էին թե մեռավ։ Եւ Հիսուսը նորա ձեռքիցը բռնեց, վեր կացրեց նորան. և նա կանգնեց։” (Մարկոս 9:25-26)

I.   Առաջին, դու մեռելի պես ես, Մարկոս 9:26; Հռովմայեցիս 5:12;
Գործք Առաքելոց 17:23; Կողոսացիս 2:13; Եփեսացիս 2:1;
Ղուկաս15:24, 32; Եփեսացիս 4:18

II.  Երկրորդ, Հիսուս ՛՛քո ձեռքից բռնեց՛՛ Մարկոս 9:26;
Եփեսացիս 2:2-9; Մարկոս 9:17, 20; Հովհաննես 16:8-9

III. Երրորդ, դու վեր ես կանգնել որպեսզի Քրիստոսին հանդիպես,
Մարկոս 9:26; Հովհաննես 6:37