Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՄԻ ՄԵՂՄ և ԿԱՏԱՂԻ ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

A SOFT AND VIOLENT SADNESS
(Armenian)

Պրն. Ջան Սամուէլ Քէյգըն

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան Ապրիլ 30, 2017
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, April 30, 2017

“Եւ մի կին կար տասնեւերկու տարուց հետե տեռատեսության մեջ, որ իր բոլոր ինչքը բժիշկների ծախսելով չեր կարողացել ոչ մեկից բժշկվիլ։ Սա մոտ եկավ ետեւիցը, նորա հանդերձի ծայրին դպավ. եւ իսկոյն նորա արյունի վազելը [կանգնեց]։” (Ղուկաս 8:43-44)


Մի կին ահավոր մի հիվանդություն ուներ։ Նա բժշկվելու ամեն միջոցների դիմեց։ Բժիշկների դիմեց, բայց նրանք չ՛կարողացան նրան բժշկել։ Իր ունեցած բոլոր դրամը ծախսեց այդ հիվանդությունից ազատվելու։ Իր նյութական բոլոր հնարավորություններով տարբեր բժիշկների դիմեց, բայց ոչ մեկը չկարողացան բժշկել նրան։ Իր ժամանակակից բժիշկների հսկողության տակ, նա բոլոր նրանց առաջարկած բուժումներից տառապեց։ Նա համարվում է անմաքուր հրեաների կողմից և ապրում էր կրոնական և հասարակական միայնակ մի կեանք։ Նա մենակ էր և ոչ ոք չէր կարող նրա հետ խոսել։

Նա ոչ մի ուրիշ առիթ և հույս չուներ։ Հույս չուներ, մինչեւ Հիսուսին տեսավ։ Նա Հիսուսին ամբոխի մեջ տեսավ և գիտեր որ Հիսուս կարող է իրեն բժշկել, միայն մի կերպ պիտի հասներ Հիսուսին։ Բաց չ՛գիտեր կ՛հաջողի թէ ոչ։ Հիսուս այնքան հեռու էր նրանից որ բժշկությունը անկարելի էր թվում կնոջը։ Բայց նա ամեն բան փորձել էր, և գիտեր որ Հիսուս միայն անձն էր որ կարող էր իրեն օգնել։ Նա ամբոխի միջից մի կերպ անցավ, և Հիսուսին հասավ։ Նա լրիվօրեն չէր հասնում Հիսուսին, միայն այնքան որ Իր շորի ծայրը շոշափեց։ Անմիջապես երբ Քրիստոսի հագուստը շոշափեց, նրա հիվանդությունը բժշկվեց և Հիսուս նրան առողջացրեց։ Այս պատմությունը ուղղակիորեն քեզ է վերաբերում։

I. Առաջին, դու հիվանդ ես։

Բոլոր մարդկությունը հիվանդ է։ Մարդկությունը մի հիվանդությունով է վարագված և դա մարդկությանը հակառակ է դուրս եկել։ Այս հիվանդության արդյունքն է որ մարդիկ մեկը մյուսի վնասում են, չարաշահում են իրար, և վերջապես իրար կործանում։ Այս հիվանդությունը գաղտնի չէ։ Գիտությունը և պատմությունը երկուսն էլ հանդիպել են այս հիվանդության, թէկուզ կարելի է տարբեր անուներով կոչեն դրան։ Այս հիվանդությունը Աստծված կոչել է մեղք։ Մեղքը բոլոր մարդկությանը վարակել է։ Մեղքը քեզ էլ է վարակել։ Սուրբ Հոգին ասում է,

“Որովհետեւ ամենքը մեղանչեցին, և Աստծո փառքիցը պակասված են։” (Հռովմայեցիս 3:23)

Բոլորը մեղքի հիվանդությունով վարակված են։ Թէեւ մեղքը վարժվել ու կատարելագործվել է դարերի ընթացքում, մարդը պետք չունի սովորելու։ Բնականորեն մեղքը առաջանում է և տիրում է քեզ։ Մեղքը ազդում է քո բոլոր գործերին։ Երբ դու անազնիվ ես գտնվում, դա մեղքի հիվանդության փաստն է։ Երբ դու պորնոգրաֆիա ես դիտում, պատճառը նա է որ մեղավոր ես։ Դու սխալ բաներ անելով չէ որ մեղավոր ես դառնում այլ այդ մեղքի հիվանդությունը ժառանգություն ես ստացել։ Դու մեղավոր ծնվել ես։ Դու մեղավոր ես, և դրա համար սխալ գործեր ես կատարում։ Մեղքը վարակել է քո սիրտը։ Քո լուռ մտքերում, ահավոր գործեր ես ուզում անել որ չես արել։ Դու շատ ավելի ահավոր մեկն էիր լինելու եթէ կարողանայիր տակից փախնէիր։ Քո սիրտը կարող է սուտեր երեվակայել այնքան հեշտությամբ ինչպես քո թոքերը շնչում են։ Քո սիրտը ծածկորեն քեզ թույլ է տալիս ահավոր բաներ ցանկանալ երբ միեւնույն ժամանակ քեզ իբրեւ բարի մեկն է ներկայացնում։ Դու մեղքով վարակված ես, և մեղքը մարդկանց անձնասեր, խաբեբա և տգեղ է դարձնում։ Սուրբ Գիրքը ասում է,

“Եւ մենք ամենքս պիղծ բանի պես ենք դառել, և դաշտանի շորի պես է մեր ամեն արդարությունը, և տերևի պես մենք ամենքս թոռոմել ենք, և մեր հանցանքները քամիի պես վեր են առնում մեզ։” (Եսայիա 64:6)

Մեղքը հիվանդություն է։ Մեղքը ախտանշաներ ու նաև ազդեցություններ ունի։ Մեղքի հետեվանքով, մարդիկ իրենց կեանքերում շատ տխուր են։ Նրանք ամոթով ու տխուր են ու մեղքի պատճառով ցավի մեջ են։ Հանգիստ պահերում, հաճախ կարող ես քո ներսի խավարը զգալ։ Ժամանակ առ ժամանակ, կարող ես զգալ քո մեջի խավարը որը անմեղության բացակայության պատճառով է։ Քո կեանքը դատարկ զգացումներով խեղտվում է, որոնց համարեա անհնար է բացատրել։ Դու մեղքի ախտանշաները զգացել ես։ Երբեմն, ինքզինքդ շատ խոր ես զգացել, և այդ վիճակի քաշողական ուժը, քեզ մի մեղմ և կատաղի տխրությունով քաշում է։ Պահեր ես ունեցել որ այդպես ես զգաել, բայց մի կերպ գիտէիր որ երկար չես կարող այդպես ապրել։ Մոտավորապես կարծես թէ կենդանի մնալու բնազդին ես պատասխանում, սկսում ես դարման փնտռել։ Նոյնպես ինչպես աշխարհի ժողովուրդն են դարման փնտռում են այս աշխարհի մեջ։

“Եւ մի կին կար տասնեւերկու տարուց հետե տեռատեսության մեջ, որ իր բոլոր ինչքը բժիշկների ծախսելով չեր կարողացել ոչ մեկից բժշկվիլ։” (Ղուկաս 8:43)

II. Երկրորդ, դու բուժում ես փնտրել քո հիվանդության համար։

Բազում դարմաներ են առաջարկվել մեղքի ախտանշանների համար։ Մարդիկ սովորել են այդ ախտանշաները հաճույքներով խեղտեն։ Բոլոր աշխարհում, մարդիկ թմրացուցիչներ են օգտագործում փախնելու մեղքի ախտանշաներից։ Հաճախ կենդանի լինելը հաճելի չէ, մի դեղ, մի ասեղ, կամ մի շիշ, կարող է այդ բոլորը հեռացնել, թէեւ մի կարճ ժամանակամիջոցի համար։ Կարելի է նաեւ քեզ հաճոյքի մեջ կորցնես, խուսափելով մեղքի ախտանշաներից։ Քո թմրացուցիչը կարելի է հերոին կամ ալքոհոլ չլինի, բայց ինչ էլ որ լինի, մի բուժում է և թմրամոլություն։

Հաճույքով դարմանումը տարբեր կերպերով քողարկված է։ Այսօրվան ժողովուրդը թմրած են վիրտուալ (virtual) աշխարհով։ Վերջին մի ուսումնասիրություն Business Insider թերթում գտել է որ միջին մարդիկ իրենց հեռախոսներին օրական 2,000 մինչ 5,000 անգամներ ամեն օր ձեռք են տալիս։ Մարդիկ մոլի են դարձել տեխնոլոգիայի առաջարկած տեղեկաության, հաղորդակցության և հետազոտություններին։ Նրանք անդադար տեղեկություններով բեռնավորվում են, որպեսզի երբեք չմտածեն – և զգան մեղքի ախտանշանների մասին։

Դու էլ հեռախոս ունես քո գրպանում։ Ամեն մի քանի րոպեում, քեզ կորցնում ես քո հեռախոսին մեջ։ Ինչքան ժամանակ մեկ, ոչ միտումնավոր կերպով հանում ես գրպանիցդ։ Մի փախուստ ունես։ Մի դարման ունես։ Դու մեղքի ախտանշանները փորձում ես դարմանել, բայց չես կարող բժշկել։

“Եւ մի կին կար տասնեւերկու տարուց հետե տեռատեսության մեջ, որ իր բոլոր ինչքը բժիշկների ծախսելով չեր կարողացել ոչ մեկից բժշկվիլ։” (Ղուկաս 8:43)

Տեխնոլոգիան քեզ հնարավորություն է տվել ուրիշ աշխարհին հասնելու։ Տեխնոլոգիան քեզ առիթ է տվել գտնել մի ուրիշ աշխարհ որ ավելի ցանկալի է թվում քո ծննդավայրից։ Մարդիկ ամեն օր ժամեր են անցկացնում սոցիալական լրատվամիջոցների համացանցներում։ Նրանք տաս, տասնհինգ կամ քսան նկարներ են նկարում իրենցից, փնտրելով մի կատարեալ ներկայացում իրենցից, նախքան բաժնեկցեն միւսների հետ իրենց վիրտուալ աշխարում։ Նրանք այնպես ես իրենց ներկայացնում, որ իրենք էլ իրենց չեն հավատում այդպես լինելը։ Շատ զգուշությամբ ամեն մեկ նկարը պատրաստում են, որպեսզի աշխարհը իրենց իդէալ կերպով տեսնի։

Դու Facebook-ի հաշիվ ունես։ Դու Instagram-ի հաշիվ ունես։ Դու էլ նաև ժամանակ ես հատկացնում քո դեմքի ամենալավ կողմը ընտրել, որպեսզի աշխարհը չտեսնի քո իսկական ով լինելը։ Եթէ ճիշտը անես, միգուցէ աշխարհը քեզ կ՛կարողանա համոզել դու գեղեցիկ ես, բարի ես, և մեղքի ախտանշաներով չես տառապում։ Դու գտել ես մի բուժում, բայց չես բժշկվել։

“Եւ մի կին կար տասնեւերկու տարուց հետե տեռատեսության մեջ, որ իր բոլոր ինչքը բժիշկների ծախսելով չեր կարողացել ոչ մեկից բժշկվիլ։” (Ղուկաս 8:43)

Նկատեք ձեր կեանքը ինչքան զբաղ է դարձել։ Քո իսկական վիճակը հասկանալուն համար ժամանակ է պետք։ Ուստի որպեսզի ազատվես քո այս իսկական վիճակից, քո կյանքը այնպես ես ծրագրում որ ժամից բոլովին խուսափես։ Մինչեւիսկ քո ազատ ժամը ազատ չէ։ Քո գիտակցությունը բեռնավորված է տարբեր մտքի շեղումներով։ Ժամեր վիդէօի խաղեր խաղալով ես անցկացնում։ Քո վիրտուալ աշխարհը իրական աշխարհի տեղը բռնել է։ Երբ նստած ես դասարանում կամ մեքենայի մեջ կամ այստեղ եկեղեցում, անդադար մտածում ես երբ ես հասնելու տուն որպեսզի մի քիչ ավելի վիդէօի խաղեր խաղաս։ Այնչափ զբաղված ես որ չես զգալու այն մեղմ և կատաղի տխրությունը քո կեանքում։ Շատ զբաղված ես և ժամ չունես քո կեանքի իսկական ճշմարտությունը հասկանալու։

Մի լրիվ օր անցկացնում ես համակարգիչի առջեւ։ Միայնակ նստելու զգացումը քեզ հաճելի չէ, ուրեմն համակարգիչին քեզ հավատարիմ ընկերն ես դարձրել։ Մինչև անգամ մի րոպէ չես կարողանում կանգ առնել որովհետեւ միշտ միացած ես դրան։ Խցանված ես քո երաժշտության, վիդէօի խաղերին, համացանցին, հաճելի փորձառություններին, ամեն բանին, բացի իրական կեանքին։ Ինքզինքդ ասում ես, որ իսկականից մեղքի ախտանշաներից չես վախենում։ Այդ բոլորը դու անում ես չ՛ձանձրանալու համար։ Անում ես որովհետեյ հաճելի են, և ոչ թէ պետք ունես։ Եթէ մի պահ կանգ առնես և նկատես թէ ինչքան եռանդով ես այդ հաճույքներին հետապնդում, կ՛նշմարես որ դրանք են քո կենաքը կառավարում։ Ժամ չունես մտահոգվելու կամ հոգ տանելու, որովհետեւ քո կեանքը այնպես ես ծրագրել որ միշտ շատ զբախված լինի։ Սուրբ Գրքում գրված է,

“Ավելի լավ է մի բուռ լիքը հանգստությունով քան թէ երկու ափերը լիքը՛ աշխատությունով և չարաչար հոգսերով։” (Ժողովող 4:6)

Ինքդ քեզ համոզում ես որ ուրիշ բան չես կարող անել բացի շատ զբաղված լինելով։ Միջանկյալ քննություներ ունես, ապա մի ծրագիր և հետո աշխատանք։ Երբեք այս կերպը չի փոխվելու։ Դու միշտ այսպես զբաղված ես լինելու։ Դու պետք ունես քո կեանքը այսպես լինի։ Երբեք չի փոխվելու։ Հավատացած ես մի օր ապագայում տարբեր ես լինելու։ Հավատացած ես որ ավարտելու ես ու սկսելու ես դրամ վաստակել և վերջապես ինքդ քեզնով շատ ես հպարտանալու։ Սակայն կարեւոր չէ թէ որ համալսարանից ես ավարտվելու, կամ ինչքան դրամ ես վաստակելու, դու երբեք բավարար չես լինելու, և երբեք բավական չի լինելու։ Սուրբ Գրքում գրված է,

“Ինչպես որ նա ելավ իր մոր որովայնիցը, մերկ էլ ետ կդառնա, կգնա ինչպես եկել էր․ Եւ մի բան վեր չի առնիլ իր աշխատանքիցը որ կարող էր տանել իր ձեռքին։ (Ժողովող 5:15)

Քո հույսերը ոչ մի բան չեն կազմելու քեզ համար։ Ոչ մի գումար, և ոչ մի կատարեալ աշխատանք է քեզ տալու ամենա մաքուր կեանքի փորձառությունը որ քո հոգին քաղցած է դրա համար։ Քո կեանքը երբեք քեզ չի հագեցնելու։ Ուրախ չես։ Դու տառապում ես մեղքի աղտանշաներով, և բուժում ես փնտռում բայց երբեք բժշկություն չես գտնելու քո միջոցներով։

“Եւ մի կին կար տասնեւերկու տարուց հետե տեռատեսության մեջ, որ իր բոլոր ինչքը բժիշկների ծախսելով չեր կարողացել ոչ մեկից բժշկվիլ։” (Ղուկաս 8:43)

Աշխարհի ոչ մի բժշկություն է կարող մեղքը բժշկել։ Աշխարհի բոլոր հաճույքները չեն կարող քո մեղքի հիվանդությունները բուժել։ Աշխարհի բոլոր դրամը մեկ տեղ դնելով չէ կարող մեղքի բուժման դեղը գնել։ Մի հին երգ այսպես է ասում,

Դաշտերով ադամանդներ, սարերով ոսկի,
   Գետերով արծաթ, անհամար գոհարներ,
Այս բոլորը միատեղ չեն կարող ինձ և քեզ համար գնել,
   Խաղաղություն քնած ժամանակ, կամ մի մաքուր խիղճ։
(“Acres of Diamonds,” Arthur Smith, 1959).

Դու քո մեղքի հիվանդության համար աշխարհի առաջարկած բժշկությունը պետք չունես։ Քո փորձած բժշկությունները միայն ախտանշաններն են կառավարում։ Այդ բուժումները միայն ախտանշաները կարգավորում են, բայց երբեք հիվանդությունը չէ բուժում։ Դու շարունակելու ես դիմել տարբել բուժումների մինչեւ կեանքը վերջանա։ Եւ հանկարծ, մի օր, շատ ուշ կլինի։ Մեղքի հիվանդությունը ավելի կ՛վատանա, և այդպես կ՛շարունակվի վատանալու։ Քո հիվանդությունը հարատեւ է, և չարորակ ու վերջնական։ Այս մեղքի հիվանդությունը քեզ ոչնչացնելու է։ Սուրբ Գիրքը ասում է,

“Որովհետեւ մեղքի վարձքը մահն է․ բայց Աստծո շնորհքը՛ հաւիտենական կենաք՛ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը։” (Հռովմայեցիս 6:23)

Դու մի դարման պետք ունես քո հիվանդության համար։ Դու պետք ունես միակ բուժումը որ գոյություն ունի։ Դու Հիսուս Քրիստոսին պետք ունես։

III. Երրորդ, քո մեղքի հիվանդության դարմանը Հիսուսն է։

Մեղքի հիվանդության բժշկությունը մակերեսային բժկություններից պիտի շատ ավելի խոր լինի։ Ինպես մեր համարի կինը արավ, դու էլ պիտի հետ դառնաս այդ տեսակ բուժումներից, և դիմես Հիսուսին։

“Եւ մի կին կար տասնեւերկու տարուց հետե տեռատեսության մեջ, որ իր բոլոր ինչքը բժիշկների ծախսելով չեր կարողացել ոչ մեկից բժշկվիլ։ Սա մոտ եկավ ետեւիցը, նորա հանդերձի ծայրին դպավ. եւ իսկոյն նորա արյունի վազելը [կանգնեց]։” (Ղուկաս 8:43-44)

Այս կինը ամեն բան փորձել էր, մինչեւ նրա հանդիպումը Հիսուսին հետ ոչինչը չէր կարողացել նրա հիվանդությունը բժշկել։ Թէեւ շատեր փորձեցին, բայց ոչ ոք կարողացավ իրեն բժշկել։ Նա Հիսուսին դիմեց իբրեւ վերջին հույս, և Հիսուս իրեն բժշկեց։ Հիսուս մեղքի հիվանդության միայն բժշկությունն է։ Հիսուս միայն հույսն է քո մեղքի բժշկության, որովհետեւ Նա քո մեղքերի համար մեռավ։ Նա կատարեալ է ամեն կողմանե։ Նա անբիծ է, անմեղ Գառը որ մեղքի ծանրություն Իր մարմնի վրա առնելով, խաչը բարձրացավ։ Նա Խաչին վրա գամվեց որպեսզի քո մեղքերի քավությունը կատարի։ Հիսուս Իր Արյունը թափեց քո մեղքերի քավության համար։ Սուրբ Գիրքը ասում է,

“Հիրավի՛ Նա մեր ցավերը վեր առավ, և մեր վիշտերը բեռնեց իր վերա, բայց մենք նորան պատուհարված էինք համարում, Աստուածանից զարկված և նկուն եղած։ Բայց Նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ և մեր անօրենությունների համար հարվածվեցավ, մեր խաղաղության պատիժը նորա վերա եղավ, և նորա վերքերովը մենք բժշկվեցանք։” (Եսայիա 53:4-5)

Հիսուս այս բոլորը կատարեց որովհետեւ քեզ սիրում է։ Նա մեռավ քեզ համար որպեսզի քո մեղքի հիվանդությունը բուժվի։ Դու մեղավոր ես։ Դու բուժումներ փորձեցիր բայց ոչ մեկը քո մեղքը չ՛բուժեցին։ Դու տառապում ես մահաբեր մեղքի հիվանդությունից։ Դու պիտի համոզման գաս որ հիվանդ ես։ Մինչեւ չ՛համոզվես, չես ընդունելու որ բժշկության պետք ունես։ Բայց դու բուժում պետք ունես։ Հիսուս ասաց,

“Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին․ Ես չ՛եկա արդարներին այլ մեղավորներին ապաշխարության կանչելու։” (Մարկոս 2:17)

Դու պիտի քո մեղքի իրականությունները տեսնես և զգաս։ Եւ երբ զգաս, ուրիշ բուժումների չես դիմելու, դիմիր իսկական բուժման։ Հեռու մնա քողարկելով մեղքի ախտանշաները և դարձիր Հիսուսին։ Միայն Հիսուս է կարող քեզ մեղքից փրկել։ Հիսուսի առաջարկած փրկությունը չես կարող վաստակել։ Կինը բժշկվեց, մեղքերը ներվեց և Հիսուսի միջոցով փրկվեց։ Նա իր բուժման համար չ՛վճարեց։ Նա չ՛համոզեց Հիսուսին իրեն փրկել։ Թվում էր թէ չէր կարող հասնել Հիսուսին, բայց հասավ։ Նա ձեռքը մեկնեց, և Նրա հագուսը շոշափեց, և հավատքով բժշկվեց! Թէեւ կարծում ես թէ չես հասնելու Հիսուսին, ձեռքդ մեկնիր դեպի Իրեն! Թէեւ կարծում ես թէ չես կարող հասնել Իրեն, հավատքով Իրեն դիմիր, Նա քեզ փրկելու է! Հիսուսին վստահիր հավատքով, և Նա քեզ փրկելու է! Վստահիր Հիսուսին, և մեղքի հիվանդությունից բժշկվիր։ Ամեն։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Սուրբ Գրքի սերտողությունը կատարեց Պրն. Նոա Սանգը Ղուկաս 8:43-48
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Turn Your Eyes Upon Jesus” (Helen H. Lemmel, 1863-1961)


ՆԱԽԱԳԻԾ՝

ՄԻ ՄԵՂՄ և ԿԱՏԱՂԻ ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

A SOFT AND VIOLENT SADNESS

Պրն. Ջան Սամուել Քէյգըն

“Եւ մի կին կար տասնեւերկու տարուց հետե տեռատեսության մեջ, որ իր բոլոր ինչքը բժիշկների ծախսելով չեր կարողացել ոչ մեկից բժշկվիլ։ Սա մոտ եկավ ետեւիցը, նորա հենդերձի ծայրին դպավ. եւ իսկոյն նորա արյունի վազելը [կանգնեց]։” (Ղուկաս 8:43-44)

I.   Առաջին, դու հիվանդ ես, Հռովմայեցիս 3:23; Եսայիա 64:6

II.  Երկրորդ, դու բուժում ես փնտրել քո հիվանդության համար։
Ժողովող 4:6; 5:15; Հռովմայեցիս 6:23

III. Երրորդ, քո մեղքի հիվանդության դարմանը Հիսուսն է։
Եսայիա 53:45; Մարկոս 2:17