Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՔՐԻՍՏՈՍԻ ՏԱԳՆԱՊՆԵՐԸ ԳԵԹՍԵՄԱՆՈՒՄ

CHRIST’S AGONY IN GETHSEMANE
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան, Մարտ 19, 2017
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, March 19, 2017

“Եւ Նա տագնապի մեջ լինելով, ավելի եռանդով էր աղոթք անում։ Եւ նորա քրտինքն էր ինչպես արյունի կաթիլներ, որ թափվում են երկրի վերա։” (Ղուկաս 22:44)


Մի քանի ժամանակ առաջ քարոզեցի “Հիսուսի Արցունքները։՛՛ Այստեղ սեղմեք կարդալ այդ քարոզը։՛՛ Քարոզի վերջի կետն էր, “Հիսուս Գեթսեմանում արտասվեց։՛՛ Ես ասացի, “Գեթսեմանի Պարտեզում, խաչելությունից մի գիշեր առաջ, Հիսուս տառապեց և միայնակ աղոթեց։ Գեթսեմանի պարտեզում գիշերվան այդ խավար պահին մեր Փրկիչը աղոթքով Իր հոգին թափեց Աստծո առջև։ Ըստ Եբրաեցիս 5:7 Նա ‘աղոթք և աղաչանք սաստիկ աղաղակով և արտասուքով մատուցանում էր նորան որ կարող էլ ազատել նորան մահից, և լսվեցաւ իր բարեպաշտութեան համար’ (Եբրաեցիս 5:7)։ Ինչ՞ բանից էր Նա սարսափում։ Հիսուս վախենում էր որ Գեթսեմանի պարտեզում էր մեռնելու, նախքան խաչին վրա մեր մեղքերի քավության գործը կատարելը։”

Դկ․ Ջան Ր․ Րայսը ասաց, “Հիսուս աղոթեց որ մահվան բաժակը այդ գիշեր Իրենից հեռացվի որպեսզի մյուս օրը խաչի վրա մեռնի։” Նաեւ Աստվածաբան Դկ․Ջ․ Ալիվեր Բազվելը ասաց ՛՛Հիսուս աղոթեց որ պարտեզում չմեռնի, այլ կատարելագործի իր նպատակը որ խաչին վրա մեռնելն էր։” Դկ․ Ջ․ Վերնըն ՄաքԳին նույն բանն է ասել։ “Սիրելի ընկեր, Նա լսվեց; Նա Գեթսեմանի Պարտեզում չմեռավ։” Հիսուս մեծ տագնապի մեջ էր երբ Աստված մեր մեղքերի բեռը Իր վրա դրեց։

Մեկը այդ քարոզը կարդալով, ինձանից հարցրեց թէ ինչու Հիսուս պիտի Խաչվեր։ Ինչու՞ Պարտեզում մեր մեղքերի համար չմեռավ։ Իմ պատասխանն էր որ դա անկարելի էր։ Սուրբ Գիրքը ասում է,

“Քրիստոս մեր մեղքերի համար մեռաւ գրքերի համեմատ։ (Ա Կորնթացիս 15:3)

Քրիստոս պիտի մեռներ “գրքերի համեմատ” – kata tas graphas։ Եթե Նա Գեթսեմանի Պարտեզում մեռներ, Հին Կտակարանի մարգարեացած Փրկիչը չէր լինելու։ Լինելու էր ինքնակոչ, ոչ թէ մարգարեացված Փրկիչը! Նա պիտի մեռներ kata tas graphas, “գրքերի համեմատ”։ “Գրքեր” նշանակում է Հին Կտակարանը, որով Նոր Կտակարանը դեռ չեր գրվել։ Նախքան Հիսուս մտնի Գեթսեմանի պարտեզը Նա ասաց, “Թէ դեռ այս գրուածն էլ պետք է կատարվի ինձանում, թէ անօրեների հետ համարուեցավ” (Ղուկաս 22:37)։ Նա Եսայիա 53:12-ից մեջբերում արավ, Նա պիտի կատարելագործի այն համարը որ երկու ավազակների մեջ պիտի խաչվի։ Եթե Նա Գեթսեմանի մեջ մեռներ Եսայի 53:12 չէր կատարվելու։ Նա չեր մեռնելու kata tas graphas, “գրքերի համեմատ,” Նա Եսայիաի մարգարեացած Փրկիչը չէր լինելու!

Եսայիա 53-րդ գլխում Հին Կտակարանի լրիվ մարգարէությունն է բացատրում Քրիստոսի Խաչելության մասին։ Իրականում այս գլուխը սկսում է Եսայիա 52:13-ից և շարունակվում է մինչեւ համար 15-ը Անգլերեն Սուրբ Գրքում։ Դա մի մարգարեությունից միւսն է գնում Քրիստոսի խաչելության մասին։ Եթե Հիսուս Գեթսեմանում մեռներ այդ մարգարեություններից միայն մի քանիսն էին կատարվելու։ Եսայիա 50:6, որում բացատրում է Նրա մտրակվելու, և վրան թքելու մասին չէր կատարվելու։ Սաղմոս 22:16, որում Նրա ձեռքերի և ոտքերի ծակվելու մասին է մարգարեանում, չեր կատարվելու, և ոչ էլ Զաքարեա 12:10, “Նրանք պիտի մտիկ տան ինձ, որին խոցեցին։” Սաղմոս 22-ը նաև մի քանի մարգարեություններ է մեջբերում անում որ եթե Հիսուս Գեթսեմանում մեռած լիներ չէին կատարվելու։ Հին Կտակարանում բազում մարգարեություններ կան որ չէին կատարվելու եթե Հիսուս Պարտեզում մեռած լիներ։ Զարմանալի չէ որ Հիսուս Գեթսեմանի Պարտեզում աղոթեց “Սաստիկ աղաղակով և արտասուքով մատուցանում էր նորան որ կարող էր ազատել նորան մահից” (Եբրայեցիս 5:7)։ Նա կվախենար որ Պարտեզում մեռնելու է, և չեր հասնելու մեռնել խաչին վրա հաջորդ օրը! Նա պիտի մեռներ kata tas graphas, “գրքերի համեմատ։” Քրիստոս Հին Կտակարանի մարգարեությունները բոլոր մանրամասություններով կատարեց։ Եթե Գեթսեմանում մեռած լիներ այս մարգարեությունները ոչ մեկը չեին կատարվելու – և Քրիստոս կլիներ ինքնակոչ, ոչ թէ գրքերում նախագուշակված մարդկության Փրկիչ։ Քրիստոս “մեռած չէր լինի գրքերի համեմատ” (Ա Կորնթացիս 15:3)։ Դրա համար էր որ Գեթսեմանի Պարտեզում աղոթեց, “Հայր, եթե կամիս այս բաժակը անցրու ինձանից, սակայն ոչ թէ իմ կամքը՛ բայց քո կամքը լինի” (Ղուկաս 22:42)։

“Եւ Նա տագնապի մեջ լինելով, ավելի եռանդով էր աղոթք անում։ Եւ նորա քրտինքն էր ինչպես արյունի կաթիլներ, որ թափվում են երկրի վերա։” (Ղուկաս 22:44)

Տագնապ բառը Հունարենում թարգմանվում է “agonia”։ Որը խոսում է “խիստ զգացումային լարվածություն ու տառապանքի մասին։ Հիսուս ահավոր չարչարանք, տառապանք և սարսափելի ցավի փորձառություն ունեցավ այդ մթության մեջ։ Եկեք այս գիշեր մտածենք Նրա տագնապի մասին Գեթսեմանի պարտեզում։

I. Առաջին, Նրա տագնապներն է բացատրվում,

Հիսուս Զատիկվան ընթրիքը Իր աշակերտների հետ կերավ։ Այն տեղում Նա Տիրոջ Ընթրիքը նրանց հետ տոնեց։ Հուդան խումբը թողեց և գնաց քահանայապետի մոտ մատնելու Հիսուսին։ Նրանք որ մնացին օրհներգելուց հետո գնացին Ձիթենեաց սարը, Գեթսեմանի Պարտեզի մթության մեջ։ Պարտեզի սկզբում Հիսուս աշակերտներից ութին այնտեղ թողեց, նրանց ասելով, “Այստեղ նստեցեք, մինչեւ ես աղոթք անեմ” (Մարկոս 14:32)։ Ապա Նա Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին իր հետ առավ Պարտեզի խորքը գնաց ուր Նա “սկսեց զարհուրել և տխրել։ Եւ ասեց նորանց, Իմ անձը մահի չափ խիստ տրտմած է։ Այստեղ մնացեք և արթուն կացեք” (Մարկոս 14:33-34)։ Ջոզեֆ Հարթը ասաց,

Բազում վիշտեր Նա համբերեց
   Բազում դառը փորձություններից անցավ,
Համբերություն, և ցավերին վարժված;
   Բայց ամենացավալի փորձությունը դեռ
Քո վրա պիտի հասներ,
   Մթին, տխուր Գեթսեմանում!
Քո վրա պիտի հասներ,
   Մթին, տխուր Գեթսեմանում!
(“Many Woes He Had Endured” by Joseph Hart, 1712-1768;
      to the tune of “Come, Ye Sinners”)

Մատթեոսի մեջ կարդում ենք որ Նա “սկսեց տրտմիլ և վշտանալ” (Մատթեոս 26:37)։

Հունարեն բառը որ թարգմանվել է ՛՛վշտանալ՛՛,Գուդվինը բացատրում է որ մի խանգարում կամ շփոթություն կար Հիսուսի տագնապի մեջ, Հունարենում նշանակում է ՛՛մարդկանցից բաժանվել՛ – մարդիկ շփոթության մեջ, մարդկանցից բաժանված։՛՛ Ինչ մտադրություն! Հիսուս Իր տագնապի խստության պատճառով հասել է շփոթության և խելագարության կետին։ Մատթեոսը Հիսուսի խոսքերն է մեջբերում անում, “Հոգիս մեռնելու չափ տրտմած է” (Մատթեոս 26:38)։ Հունարեն թարգմանություն ՛՛անչափ տրտմած՛՛ նշանակում է ՛՛սգալ, անչափ տխրել” (Զորավոր), տխրությունով ծանրաբեռնված։ “Նրա գլուխը և ականջները սուզվել էին տխրության մեջ և շնչելու տեղ չուներ,” գրում է Գուդվինը։ Րայնքըրը ասաց Նա ՛՛շրջապատված էր տխրությունով, և ծանրաբեռված էր վիշտով։” Հիսուս սուզվել էր խոր ցասումի ու տառապանքի մեջ։ Մարկոսը գրեց, Նա “սկսեց զարհուրել և տխրել” (Մարկոս 4:33)։ Ջոզեֆ Հարթը ասաց,

Եկեք, բոլոր Աստծո ընտրեալ սուրբեր,
   Ովքեր կուզեք արյունով մաքրվել,
Մտքով ինձ միացեք,
   Երգել տխուր Գեթսեման։

Այն տեղում կյանքի Տերը հայտնվեց,
Տրտմեց, տառապեց, աղոթեց ու վախեցավ,
Բոլոր մարդկանց մեղքը Աստված կրեց,
   Բոլոր զորությունով, չխնայելով ոչինչ։
(“Gethsemane, The Olive-Press!” by Joseph Hart, 1712-1768;
      to the tune of “‘Tis Midnight, and on Olive’s Brow”)

“Եւ Նա տագնապի մեջ լինելով, ավելի եռանդով էր աղոթք անում։ Եւ նորա քրտինքն էր ինչպես արյունի կաթիլներ, որ թափվում են երկրի վերա։” (Ղուկաս 22:44)

II. Երկրորդ, Նրա տագնապների պատճառը։

Ինչը՞ Քրիստոսի տրտմության պատճառը եղավ պարտեզում։ Անցյալում կարծում էի Նրա տագնապած վիճակը սատանայից հարձակում էր։ Բայց այսօր դրան հավատացած չեմ։ Չարը ոչ մի տեղ Նրա տագնապների մեջ մաս չէր կազմում։ Իր ծառայության սկզբում Տերը խիստ կերպով փորձվեց չարի կողմից։ Երեք անգամ անապատում “փորձիչը նորա մոտ եկավ” (Մատթեոս 4:3)։ Բայց մենք երբեք չենք կարդացել որ Հիսուս փորձության ժամանակ ՛՛ տրտմած և վշտացած էր՛՛։ Անապատի փորձության ժամանակ Հիսուս չարին հաղթեց Աստծո խոսքով։ Բայց Գեթսեմանի տառապանքը այնքան հսկա էր որ Նրան մահվան եզրին հասցրեց։ Դկ․ Մաքգին ասաց, “Երբ Նա Պարտեզում աղոթեց, ‘Եթե կամիս այս բաժակը անցրու ինձանից’ (Ղուկաս 22:42), ՛բաժակը՛ մահն էր։ Նա չեր ուզում Գեթսեմանի Պարտեզում մեռնել” (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, Thomas Nelson Publishers, volume V, p. 540; note on Hebrews 5:7)։

Դառը տագնապը Պարտեզում Հայր Աստծուց էր։ Ես հավատացած եմ դրան,

“Տերը ... Նորա վերա դրավ մեր ամենի մեղքը։” (Եսայիա 53:6)

Սպրջընը ասաց, Գեթսեմանում, Հայր Աստվածը “նորան որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արավ” (Բ Կորնթացիս 5:21)։ “Նա մեղավորների պատճառով անեծք կրեց, որովհետեւ Նա մեղավորների տեղը կանգնեց ․․ այժմ առաջին անգամ լինելով միգուցե նա հասկացավ մեղք կրելը ինչպես է ․․․ որով բոլորի մեղքը Իր վրա դրվեցավ” (C. H. Spurgeon, “The Agony in Gethsemane,” The Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, 1971, volume XX, p. 593)։

Քավության ժամանակ Ահարոնը երկու այծեր է օգտվում։ Քրիստոս պարտեզում պատկերացվում է իբրեւ երկրորդ այծը։ Երկրորդ այծը մեծ տառապանքից էր անցնում երբ իրեն մատուցում էին իբրեւ մեղքերի զոհ։ Վախը և ցավը որ այդ կենդանին զգաց մի փոքրիկ պատկեր էր Քրիստոսի չարչարանքից։ Հիսուսի տագնապները պարտեզում, կատարելագործություն էր։

“Եւ Նա տագնապի մեջ լինելով, ավելի եռանդով էր աղոթք անում։ Եւ նորա քրտինքն էր ինչպես արյունի կաթիլներ, որ թափվում են երկրի վերա։” (Ղուկաս 22:44)

Եսայիա մարգարեն ասաց,

“Բայց Տերը հաճեց նորան զարկել՛ ցավեցնել։ երբոր նորա հոգին մեղքի զոհն արաւ, [Տերը հաճեցավ Իրեն փշրել, տառապանքից անցացնել]: երբոր Նորա հոգին մեղքի զոհն արավ...” (Եսայիա 53:10)

Անշուշտ դա Գեթսեմանի Պարտեզից սկսեց!

՛Այս գիշեր, ուրիշների մեղքի պատճառով,
   Վշտի Մարդը կողբա արյան մեջ;
Թեկուզ տառապանքի մեջ ծունկի էր եկած
   Իր Աստվածը Իրեն չէր լքել։
(“‘Tis Midnight, and on Olive’s Brow” by William B. Tappan, 1794-1849).

“‘Այս գիշեր; ուրիշների մեղքի պատճառով, Վշտի Մարդը արյան մեջ կողբա ։՛՛ Դկ․ Ջան Գիլը ասաց, “Ահա ծեծված, և Հոր միջոցով նեղության մատնված; իր վիշտը սկսեց, որով այնտեղում չվերջացավ, այլ խաչին վրա ․․․ Նա սկսեց ՛վշտանալ՛ և ծանրաբեռնվել, մարդկանց մեղքի ծանրության պատճառով, և աստվածային զայույթի զգայնությամբ, որով Նա այնքան խստորեն սեղմված ու ողողված էր ... և նա նվաղած, ու մահվան մոտ էր ․․․ Նա մահվան մոտ էր; և Իր տառապանքը իրեն չէր լքում ․․․մինչեւ իր հոգին և մարմինը բաժանվեցին՛՛ խաչին վրա։ (John Gill, D.D., An Exposition of the New Testament, The Baptist Standard Bearer, 1989 reprint, volume I, p. 334)

Գեթսեմանում է որ ՛՛Տերը ․․․ նորա վերա դրավ մեր ամենի մեղքը՛՛ (Եսայիա 53:6)։ Ջոզեֆ Հարթը ասաց,

Այնտղում [Աստծո Որդին] բոլոր մեր մեղքերը վերցրեց,
   Դա շնորհի միջոցով կարելի է հավատալ;
Բայց այն սարսափը որ Նա զգաց
   Այնչափ դժվար է հասկանալը։
Ոչ ոք է կարող անցնեալ այն,
   Տխուր, մութ Գեթսեմանից!
Ոչ ոք է կարող անցնեալ այն,
   Տխուր, մութ Գեթսեմանից!
(“Many Woes He Had Endured” by Joseph Hart, 1712-1768;
      to the tune of “Come, Ye Sinners”)

“Եւ Նա տագնապի մեջ լինելով, ավելի եռանդով էր աղոթք անում։ Եւ նորա քրտինքն էր ինչպես արյունի կաթիլներ, որ թափվում են երկրի վերա։” (Ղուկաս 22:44)

 

Տես Աստծո Որդու չարչարանքը,
   Հեվալով, հառաչանքով, արյուն քրտնելով!
Աստվածային անսահման խորը [շնորք],
   Հիսուս, ինչ մեծ սեր ցույց տվիր!
(“Thine Unknown Sufferings” by Joseph Hart, 1712-1768;
      to the tune of “‘Tis Midnight, and on Olive’s Brow”).

“Տերը ... Նորա վերա դրավ մեր ամենի մեղքը։” (Եսայիա 53:6)

Քրիստոս մեր մեղքերը Իր վրա վերցրեց Գեթսեմանի Պարտեզում, Նա մեր մեղքերը ՛՛Իր մարմնի վրա վերցրեց՛՛ Խաչին վրա, և մյուս օրը մեռավ։ Մեր մեղքերն էր որ Նրան այնքան ճնշեց և Արյուն քրտնեց!

“Եւ Նա տագնապի մեջ լինելով, ավելի եռանդով էր աղոթք անում։ Եւ նորա քրտինքն էր ինչպես արյունի կաթիլներ, որ թափվում են երկրի վերա։” (Ղուկաս 22:44)

Այո, Նա մեր մեղքերը Իր մարմնի վրա վերցրեց Խաչի վրա։

“Որ ինքն մեր մեղքերն Ւր մարմնումը [խաչափայտի] վերա բարձրացրեց։” (Ա Պետրոս 2:24)

Գնա Գեթսեմանի Պարտեզը և տես Հիսուս ինչ արավ ինձ և քեզ համար։ Քո մեղքերի համար դժոխք էիր գնալու։ Բայց Հիսուս այդ մեղքերը Իր վրա վերցրեց, և կենդանի դժոխք գնաց խաչին վրա մեր մեղքերի վարձքը վճարելու համար։

Ամեն մի Քրիստոնեա պիտի հաճախակիորեն Գեթսեմանի և Խաչի վրա մտածի։ Գեթսեմանը և Խաչը անբաժան են։ “Բայց մեզ փրկուածներիս համար [Խաչը] Աստուծո զորություն է” (Ա Կորնթացիս 1:18)։ Մենք լիազորված ենք ապրելու Աստծո համար Քրիստոսի գործի պատճառով, Գեթսամանի և Խաչի վրա! Մենք ոգեվորված ենք ապրելու Քրիստոսի համար մտածելով Իր չարչարանքների մասին! Երբ կյանքի փորձությունները մեզ տխրեցնում են, ճշմարիտ Քրիստոնեաներ խաղաղություն են գտնում երբ հիշում են Հիսուս իրենց մեղքերի վարձքը լիովին վճարել է Գեթսեմանի և Խաչի վրա! Մենք խաղաղություն ենք գտնում երբ հիշում ենք Հիսուս հաղթեց մահին և մեռելերներից հարություն առավ! Խաչին մոտ, Ոհ Գառն Աստծո,

Տեր, քու խաչըդ օրե օր,
Բեր աչքիս առջեւը,
   Անդադար մնամ անոր,
Ըստվերին ներքեւը,
   Մոտ խաչին ես կը սպասեմ,
Մինչ Տերոջը փառքը
   Հոն, գետեն անդին, տեսնեմ,
Ոսկեղեն եզերքը։
      (“Near the Cross” by Fanny J. Crosby, 1820-1915)

Խոսքը ուղղում եմ քեզ որ փրկված չես, ինչ՞ ես մտածում Հիսուսի մասին երբ Գեթսեմանի մթության մեջ, տառապած ու ողողված էր արյան մեջ, քեզ համար տառապում էր, բայց դու երես ես թեքում նրանից։ Նա քո մեղքերի համար չարչարվեց! Ինչպես՞ ես կարող Իրեն և Իր հիանալի սերը մերժել։

“Եւ Նա տագնապի մեջ լինելով, ավելի եռանդով էր աղոթք անում։ Եւ նորա mքրտինքն էր ինչպես արյունի կաթիլներ, որ թափվում են երկրի վերա։” (Ղուկաս 22:44)

Տես Աստծո Որդու չարչարանքը,
   Հեվալով, հառաչանքով, արյուն քրտնելով!
Աստվածային անսահման խորը [շնորք],
   Հիսուս, ինչ մեծ սեր ցույց տվիր!

Հիսուս քո մեղքերը Իր վրա վերցրեց Գեթսեմանի պարտեզում որովհետեւ քեզ սիրում է! Նա քո սիրո պատճառով քո մեղքերի վարձքը Խաչի վրա վճարեց!

Արդյոք՞ այս գիշեր Իրեն կվստահես։ Արդյոք՞ Իրեն որ քեզ հավիտենական սիրով սիրում է կգաս։ Հավատա տառապած Փրկչին! Վստահի Իրեն հիմա! Քո մեղքերը կ՛ներվեն Նրա միջոցով, և հավիտենական կյանք ես ունենալու! Ամեն։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Սուրբ Գրքի ընթերցումը քարոզից առաջ կատարեց Դկ. Քրայթըն Լ. Չանը: Մարկոս 14:32-41
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“‘Many Woes He Had Endured” by Joseph Hart, 1712- 1768; to the tune of “Come, Ye Sinners”).


ՆԱԽԱԳԻԾ՝

ՔՐԻՍՏՈՍԻ ՏԱԳՆԱՊՆԵՐԸ ԳԵԹՍԵՄԱՆՈՒՄ

CHRIST’S AGONY IN GETHSEMANE

Դկ. Ր. Լ. Հայմերզ

“Եւ Նա տագնապի մեջ լինելով, ավելի եռանդով էր աղոթք անում։ Եւ նորա քրտինքն էր ինչպես արյունի կաթիլներ, որ թափվում են երկրի վերա։” (Ղուկաս 22:44)

(Եբրայեցիս 5:7; Ա Կորնթացիս 15:3; Ղուկաս 22:37;
Եսայիա 53:12; Եսայիա 50:6; Սաղմոս 22:16;
Զաքարիա 12:10; Ղուկաս 22:42)

I. Առաջին, Նրա տագնապներն է բացատրվում,
Մարկոս 14:32, 33-34; Մատթեոս 26:37-38։

II. Երկրորդ, Նրա տագնապների պատճառը, Մատթեոս 4:3;
Եսայիա 53:6, Բ Կորնթացիս 5:21; Եսայիա 53:10;
Ա Պետրոս 2:24; Ա Կորնթացիս 1:18։