Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՄԻ ԲԱՐԻ ՄԱՐԴԻ ԿՈՐՈՒՍՏԸ ԵՒ ՄԻ ՎԱՏ ՄԱՐԴԻ ՓՐԿՈՒԹԻՒՆԸ!

A GOOD MAN LOST AND A BAD MAN SAVED!
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան Մարտ 5, 2017
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, March 5, 2017

՛՛Ոմանց էլ, որ իրանցում վստահ էին, թէ արդար են և ուրիշներին ոչինչ էին համարում, այս առակն ասեց. Երկու մարդ վեր ելան տաճարն աղոթք անելու. մեկը Փարիսեցի և մյուսը մաքսավոր։ Փարիսեցին առանձին կանգնած այս էր աղոթք անում. Ով Աստված, գոհանում եմ քեզանից, որ չեմ ինչպես ուրիշ մարդիկ՛ հափշտակող, անիրաւ, շնացող, կամ ինչպես էլ այս մաքսավորը։ Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում, և իմ բոլոր ստացվածքներիցը տասանորդ եմ տալիս։ Եւ մաքսավորը հեռու կանգնած իր աչքերն էլ չեր կամենում դեպի երկինքը բարձրացնել. այլ իր կուրծքը ծեծում էր և ասում. Ով Աստված ողորմիր ինձ մեղավորիս։ Ասում եմ ձեզ, թէ սա արդարացած իջավ իր տունը քան թէ նա. որովհետեւ ամեն ինքն իրան բարձրացնողը կ՛խոնարհվի, և ինքն իրան խոնարհեցնողը կ՛բարձրանա։” (Ղուկաս 18:9-14)


Սա մի առակ է որ Հիսուս օգտագործեց մի մեծ ճշմարտություն բացատրելու։ Նա այս առակը նրանց ուղղեց որ շատ ինքնավստահ էին ու իրենց արդարության վրա էին հիմնաված և ուրիշներին ցածր աչքով էին նայում։

Դկ. Ր. Ա. Թորէյը հռչակավոր ավետարանիչ էր։ Նա հաճախ այս համարների հիման վրա կ՛քարոզեր։ Նա այս պատգամը անվանեց, ՛՛Մի Բարի Մարդի Կորուստը և մի Վատ Մարդի Փրկությունը։՛՛ Դկ. Թորէյը ասաց, ՛՛Ձեզանից ոմանք կարելի է մտածել որ նյութը աղավաղել եմ։ Դա պիտի լինի ՛՛Մի Բարի Մարդի Փրկութիւնը և Վատ Մարդի Կորուստը։՛՛ Բայց սխալ էք։ Առարկան շատ պարզ է, ՛՛Մի Բարի Մարդի Կորուստը և մի Վատ Մարդի Փրկությունը։՛՛ Քրիստոս այս առակը մեզ տվեց։ Նա մի բարի և մի վատ մարդի մասին խոսեց։ Քրիստոս մեզ ասաց որ բարի մարդը կորավ և վատ մարդը փրկվեց։

Փարիսեցիները բարի մարդիկ էին։ Նրանք կրոնական էին։ Բարոյական կյանք էին ապրում։ Իսկ մաքսավորները հարկ էին հավաքում։ Նրանք հնարավորին չափից ավելի հարկ էին հավաքում։ Նրանք գանգըստերներ էին որ մարդկանց պարտադրում էին մեծ գումարներ իրենց վճարէին։ Որոշված մի մասը Հռովմաեցիներին էին վճարում իսկ մնացածը պահում էին իրենց։ Հրեաները ատում էին նրանց։ Նրանք համարվում էին դավաճաներ, և շատ չար մարդիկ։ Մաքսավորները համարվում էին մեղավորներից ամենավատը։ Նրանք հափշտակողներ և գողեր էին։ Այս առակում Հիսուս բոլոր մարդկանց բաժանում է։ Նա նրանց բաժանեց երկու դասակարգի – ինքնարդարացնող մարդկանց որ կորած էին, և նրանք որ համոզվում էին որ մեղավոր են և փրկության էին արժանանում։ Կորածը և փրկվածը։ Անիծվածը և ընտրվածը։ Որոմը և ցորենը։ Նրանք որ դժոխքի լայն ճանապարհի վրա են, և նրանք որ փրկության նեղ ճանապարհում են։ Հիսուս մարդկանց սերունդին բաժանեց, և այս գիշեր այստեղ գտնվողները այդ երկու խմբերից մեկին են պատկանում։ Այս գիշեր դու որ՞ խմբին ես պատկանում։ Հիսուս ասաց, ՛՛Երկու մարդիկ վեր ելան տաճարն աղոթք անելու; մեկը Փարիսեցի և մյուսը մաքսավոր։՛՛ Մի բարի մարդ և մի վատ մարդ։ Որ՞ մեկն ես դու։

I. Առաջին, ՛՛բարի՛՛ մարդը որ կորավ։

՛՛Փարիսեցին առանձին կանգնած այս էր աղոթք անում․ Ով Աստված, գոհանում եմ քեզանից, որ չեմ ինչպես ուրիշ մարդիկ՛ հափշտակող, անիրավ, շնացող, կամ ինչպես էլ այս մաքսավորը։ Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում, և իմ բոլոր ստացվածքներիցը տասանորդ եմ տալիս։՛՛ (Ղուկաս 18:11-12)

Աշխարհի աչքին նա իրոք ՛՛բարի՛՛ մարդ էր։ Բարոյական էր։ Մաքուր կյանք ապրող մարդ էր։ Կրոնական էր։ Առատաձեռն էր։ Հարգված մարդ էր։ Նա ճիշտ իմ նման էր իմ փրկությունից առաջ։ Ես իմ կոստjմը կ՛հագնեի և իմ հորեղբոյր հիւրասենեակից կ՛անցնէի։ Հարբած մարդկանց առջեւից կանցնէի։ Նրանք դիվանի և գետնի վրա էին քնած։ Մոտ 18 տարեկան էի։ Կ՛մտածէի ՛՛Չեմ ուզենալ նրանց նման լինել։՛՛ Լավ տղա էի։ Թմրադեղեր չէի օգտագործում։ Չէի հարբում։ Եւ ծխելը թողել էի։ Բարի տղա էի։ Որոշել էի քարոզել իբրեւ Մկրտչական քարոզիչ։ Շատ լավն էի։ Բայց դեռ կորած էի! Հպարտ էի որ ուրիշ երեխաների կատարած գործերը չէի արել։ Ինձանով հպարտանում էի։ Մտածում էի ոչ մի բան ինձ հետ սխալ չէ։ Բայց դեռ իմ մասին լավ զգացում չունեի։ Ինձանից հարցնում էի, ՛՛Աստված ավելին ինչ՞ կուզե։՛՛ Եկեղեցի կգնայի։ Ամբողջ Կիրակի առավոտ և երեկոները կմասնակց էի։ Ամեն Կիրակի երեկո ռադիոյից կլսեի Բիլի Գրահամի քարոզները։ Երիտասարդաց երգջախմբին կմասնակց էի ամեն Կիրակի։ Իմ կյանքը Աստծուն էի հանձնել, քարոզիչ լինելու համար։ Սակայն իմ սրտի խորքում խաղաղություն չունէի։ Սուրբ Գիրքը ասում է, ՛՛Խաղաղություն չկա, ասում է իմ Աստվածը, ամբարիշտների համար՛՛ (Եսայիա 57:21)։ Աստված ավելին ինչ՞ կուզեր։ Ես այդ Փարիսեցի նման էի!

Նա ինքն իրեն վստահեց և ուրիշներին ատեց։ Նա չընդունեց որ մեղավոր է։ Նա իր մեղավոր սիրտը չտեսավ։ Նա Աստծո փոխարեն դեպի ՛՛իրեն՛՛ դիմելով աղոթեց։ Ինքն իրեն շնորհավորեց իր արդար լինելու համար։ Դու էլ ճիշտ այդպես ես այս գիշեր! Դու էլ բավարարվում ես քո բարությամբ և ուրախ ես ինչպես որ կաս։ Դու քեզ խաբում ես։ Դու լսել ես սատանային։ Նրանով խաբվել ես։ Դու արտաքնապես անկեղծ ու բարոյական ես։ Բայց քո սիրտը խորապես մեղավոր է։ Սուրբ Գիրքը սրտի մասին ասում է ՛՛խորամանկ է սիրտն ամենից ավելի և ապականված” (Երեմիա 17:9)։ Երբ սրա մասին քարոզում եմ, քեզ դյուր չէ գալիս։ Քեզ անհանգստացնում է։ Չես ուզում քո սիրտը քննես։ Ուզում ես Աստծու երեսից թաքնվել, ինչպես Ադամ։ Քո մեղքը Ադամի պես ծածկել կուզես և նրա նման ուրիշներին ես մեղադրում։ Եւ դու Ադամի պես անիծված ես! Դու կորած ես։ Կորած կրոնի և բարոյականության մեջ։ Կորած ես ինքնա խաբեության մեջ։ Կորած կեղծ հույսի մեջ։ Եւ եթե մեռնես ինչպես այս վիճակում, Հավիտենապես կորած ես։

Հավիտենականություն, Հավիտենականություն,
Կորած բոլոր Հավիտենականություն մեջ․
Հավիտենականություն, Հավիտենականություն,
Կորած բոլոր Հավիտենականություն մեջ!
   (“Eternity,” Elisha A. Hoffman, 1839-1929).

Ինքս ինձանից հարց էի տալիս, “Աստված ավելին ինչ՞ կուզե։” Իմ կատարած գործերը բավարար էին թվում! Ամեն օր և ամեն գիշեր անհանգիստ էի զգում – դուք էլ նոյն վիճակի մեջն էք! Այսպիսով երբեք ուրախ չես լինելու! Այսպիսով երբեք խաղաղություն չես ունենալու! “Խաղաղություն չկա, ասում է իմ Աստվածը, ամբարիշտների համար” (Եսայիա 57:21)։ Դու երիտասարդ հարուստ առաջնորդի նման ես։ Աստծո օրենքները արտաքուստ ես պահել, բայց քո մեղավոր սրտին ուշադրություն չես դարձրել։ Աստծո օրենքի սրբազան իմաստը չես հասկացել։ Այն Աստծո օրենքը որ քո սրտի ամենա փոքր մեղսալի ցանկությունները դատապարտում է! Քո մտքում բարի ես։ Բայց Աստծո աչքին մեղավոր ես! Եթե այս վիճակով մեռնելու լինես ուղղակի դժոխքի կրակի մեջ ես գնալու!

Հավիտենականություն, Հավիտենականություն,
Կորած բոլոր Հավիտենականություն մեջ:

Մեկ բան էլ կուզեմ ձեզ ցույց տալ այս մարդու մասին։ Նրա աղոթքը ցույց է տալիս ինչպես խաբեբա էր նա; կատարեալ կեղծ մի անձ։ Նա բոլորովին Աստծո իրականության մասին տեղեկություն չուներ։ Նրա ՛՛աղոթքը՛՛ արհեստական ու կեղծ էր։ Անձի աղոթքը հաճախ ցույց է տալիս որ նա երբեք չե ապաշխարել։ Նրանց աղոթքը մի կեղծ հնչյուն ունի։ Մեխանիկական աղոթք է։ Կեղծավորություն է։ Բոլորովին աղոթք չեն! Դատարկ բառեր են որ ուրիշներին տպավորել– կամ ինքնիրեն խաբել կուզե։ Այս մարդը իրականում երբեք չաղոթեց! Ինքն իրեն շնորհավորեց իր ՛՛բարության՛՛ համար – “Ով Աստված, գոհանում եմ քեզանից, որ չեմ ինչպես ուրիշ մարդիկ։՛՛ Ինչ խելագարություն! Արդյոք՞ նա չգիտեր որ Աստված տեսնում էր նրա կեղծությունը։ Կեղծ բառեր! Արդյոք՞ նա իրոք Աստծուն հավատում էր։ Նրա համար Աստված վերացական մի կարծիք էր, ոչ անձնական և իրական - ոչ կենդանի Աստված! Ինչպես՞ սա գիտեմ։ Որովհետեւ նա ՛՛առանձին կանգնած այս էր աղոթք անում” (Ղուկաս 18:11)։ Հնարավոր է դրան այսպես էլ թարգմանել, ՛՛նա աղոթում էր ինքն իրեն՛՛։ Իրականում այս մարդը բոլորովին չաղոթեց առ Աստված։ Նա միայն մեծաբանեց իր բարիքները։ Արդյոք՞ դու էլ ես այդպես աղոթում, եթե աղոթում ես՞։ Արդյոք՞ այդ զգացումը ունես որ երբ աղոթում ես կուզես լսես քո աղոթքը։ Արդյոք՞ դա է պատճառը որ չես ուզել բարձր ձայնով աղոթքի ժողովներում աղոթել, որովհետեւ ուրիշներ կիմանան որքան կեղծ է քո աղոթքը և միայն ցույցի համար է։ Եւ արդյոք՞ սա ցույց չէ տալիս որ դու մի կորած անձ ես, մեկը որ չէ կարողանում Աստծուն աղոթել։ Համար 14 Հիսուս պարզորեն մեզ բացատրում է այս ՛՛բարի՛՛ կոչված մարդը ՛՛չ՛արդարացավ՛՛։ Նա փրկված չէ! Կորած մարդ էր։ Նա կրոնական բայց կորած մարդ էր։ Նա հավիտենականությունը դժոխքում էր անցկացնելու!

Հավիտենականություն, Հավիտենականություն,
Կորած բոլոր Հավիտենականություն մեջ!

Այդ մարդը կեղծավոր էր – նույնպես և դու! Նա ձեվացնում էր որ աղոթում է Աստծուն – նույնպես և դու! Քո “բարությունը” երբեք քեզ չէ օգնելու փրկության համար։ Ահավոր մի բան է քեզ պատահելու, ինչպես բոլորին է պատահում։ Բայց այդ վախի և գլխացավանքի մեջ քո կեղծավորությունը քեզ պետք չէ գալու։ Սուրբ Գիրքը ասում է, “Դող է բռնել կեղծավորներին” (Եսայիա 33:14)։ Դու մեռնելու ես և Աստծո ներկայության մեջ ես կանգնելու, և Աստված ասելու է, “Երբեք ձեզ չեմ ճանաչել” (Մատթեոս 7:23)։ Քո կեղծ կրոնը քեզ պետք չէ գալու։ Աստված բոլոր կեղծավորներին դժոխքի կրակների մեջ է գցելու։ Նա աշխարհի աչքին բարի մարդ էր երեվում։ Բայց Աստծո աչքին կորած էր! Դու էլ կարելի է որ Աշխարհի աչքին բարի երեվաս բայց Աստծո աչքին կորած լինես։

II. Երկրորդ, վատ մարդը փրկվեց։

՛՛Եւ մաքսավորը հեռու կանգնած իր աչքերն էլ չեր կամենում դեպի երկինքը բարձրացնել. այլ իր կուրծքը ծեծում էր և ասում. Ով Աստված ողորմի ինձ մեղավորիս։” (Ղուկաս 18:13)

Նա բարի անձ չէ եղել։ Բարոյական չէ եղել։ Նա չէ տեսել ինչքան մեղավոր անձ է։ Սուրբ Հոգին ցույց տվեց իրեն որ նա իսկականից կորած մեղավոր է։ Նա զգաց որ միայն Աստծո պատժին է արժանի։ Նա Սաղմոս երգողի պես էր զգում որ ասաց, “Իմ մեղքն ամեն ժամանակ իմ առաջին է” (Սաղմոս 51:3)։ Դկ․ Ջան Գիլը ասաց, “Նա չէր կարողանում գլուխը բարձրացնել; ամոթից երեսը կարմրած էր; ցասումը պատճառ էր եղել իր [երեսի] վրա ընկնելու; [Աստծո] վախից, բարկությունը և անհաճությունը, իր վրա գա; իրեն անարժան տեսավ [Աստծո շնորհքին]։ Նա իր կուրծքը ծեծեց .... այս արավ իր հոգին բորբոքելու ու խառնելու, կանչելով Աստծուն ... ասելով, ‘Աստված, ողորմի ինձ մեղավորիս’! Սա իր աղոթքն էր; մի կարճ, բայց իմաստալի ... որը իր մեղքերի խոստովանություն է, մեղավոր Ադամի մեջ, մի մեղավոր որ այդ մեղսալի բնությունը [ժառանգած] է Ադամից, հղացած և մեղքի մեջ ծնված; վարժված մեղքի մեջ, բազում հանցագործություններ կատարած; մի մեղավոր և կեղտոտ մեղավոր – արժանի Աստծո բարկության, և դժոխքի խորքին (Ղուկաս 18:13)։

Թեկուզ հնարավոր է որ մեղքի դատապարտվելուց անցնես բայց դեռ փրկված չլինես։ Ականատես եմ եղել մարդկանց որ դատապարտվելուց հետո իրենց երեսը ծածկված է եղել արցունքներով։ Բայց երբեք չեն փրկվել, նույնիսկ եթե անցել են սուգի, ողբալ և մեղքի հանդիմանությունից։ Մարդիկ որ շատ են տառապել իրենց մեղքերի համար բայց երբեք չեն ապաշխարել։ Լսել եմ մարդկանցից որ լացով ասել են, ՛՛մեղավոր և սխալ եմ զգացել ինձ։՛՛ Բայց երբեք չեն փրկվել! Ինչպես՞ կարելի է։ Թույլ տվեք ավելի պարզաբանել։ Համոզվել մեղավոր լինելը նույնը չէ ինչ ապաշխարել մեղքերից։ Կարելի է մեղքերի դատապարտության տակ լինես բայց Հիսուսի միջոցով չփրկվես։ Անձինք եմ տեսել որ անգամներ և անգամներ լացել են – բայց երբեք Տեր Հիսուս Քրիստոսին չեն վստահել։ Դկ․ Մարթին Լօըդ-Ջոնզը հասկացել էր դա։ Նա ասաց, ՛՛Քրիստոնեա դառնալը մի ճգնաժամային աշխատանք է, մի վճռական որոշում, մի մեծ հեղաշրջում ուր Նոր Կտակարանը նկարագրում է որպես նոր ծնունդ, մի նոր ստեղծագործություն ․․․դրանից ավելի, բացատրվել է ինչպես մի գերբնական գործ որ [կատարվում է] միայն Աստծո միջոցով, մի բան որ կարելի է նմանեցնել մեռած հոգին կենդանացնելու ․․․՛՛ Դա մի ճգնաժամային վիճակ է որ Աստված թույլ է տալիս ատես քո մեղավոր սիրտը։ Աստված է այդ վիճակը քո մեջ ստեղծում։ Ջան Բանյանը յոթը տարիներ մեղքի համոզմունքի տակ է եղել։ Յոթը տարիներ ապրել է դժոխային մի կյանք երկրի վրա։ Փորձառությամբ գիտեմ որ մեղքի համոզմունքի գալը չէ նշանակում մեղքից ապաշխարել։

Արդի ավետարանիչները երբ արցունքներ են տեսնում մի անձի աչքերի մեջ, կարծում են թէ նա փրկվեց! Բայց նրանք դեռ տառապանքի խորքից չեն անցել։ Երբ մի արցունք էք տեսնում և նրանց ասում էք որ վստահեն Հիսուսին, հաճախ անմիջապես չէ պատահում։ Նրանք դեռ բավականին կոտրված չեն որ փափագեն Քրիստոսին իրենց փրկության համար։ Այդ պատճառով է որ նրանք հաճախ ասում են, ՛՛Եւ հետո վստահեցի Հիսուսին։՛՛ Մի լրիվ էջ իրենց մասին են գրում բայց Հիսուս Քրիստոսի մասին շատ քիչ բան ունեն գրելու։ Ապա, երբ մի քանի շաբաթ հետո իրենցից հարց ենք տալիս, պատասխանում են, ՛՛Հավատում եմ որ Հիսուս ինձ համար մեռավ։՛՛ “Սա ցույց է տալիս որ նրանք միայն մի վարդապետության են վստահել, ոչ թէ Հիսուս Քրիստոս անձին։ Մի կորած մեղավոր երբեք Հիսուսին չէ վստահելու, միայն այն ժամանակ որ հուսահատության մեջ է ընկնում։ Մինչեւ այն ժամանակ երբ մեղքի համոզման ցավից ու տառապանքից ոչ մի փախուստի ելք չկա։ Երբեմն դա անմիջապես պատահում է։ Բայց պիտի մի քանի կեղծ համոզմունքերից անցնես։ Այն ժամանակ է որ առաքեալի պես ասելու ես, “Ես ինչ խեղճ մարդ եմ! Ով՞ կապրեցնե [ինձ այս մահի մարմնիցը]” (Հռովմայեցիս 7:24)։ Այն ժամանակ է որ Աստծո ողորմությանն ես դիմելու ինչպես մաքսապետը դիմեց! Միայն այն ժամանակ է որ Աստված քեզ լսելու և դեպի Հիսուս է քաշելու քեզ!

Ժամանակակից ավետարանիչները ուզում են որ ամեն բան արագ և հեշտ լինի։ Մենք անցեալ տարվան վերանորոգության մեջ տեսանք։ Ձեզանից շատեր եկաք և ասացիք, ՛՛Ես վստահեցի Հիսուսին ինձ փրկելու համար։ Կամ ՛՛Ապա հավատացի որ Հիսուս ինձ փրկելու է։՛՛ Տեր Հիսուս Քրիստոս բոլորովին անտեսվել է։ Անտեսված, որովհետեւ դու մեղքերի համոզման տակ չես եղել։ Համոզված, որ քո սիրտը խավարի մեջ է։ Համոզված, որ Աստծո հետ թշնամական վիճակի մեջ ես եղել։ Համոզված, այն իրականության որ քեզ փոխել չես կարող։ Ջան Քէյգընը ասաց, ՛՛Ես պիտի Հիսուսին գայի, բայց չէի կարողանում։՛՛ “Ես ինչ խեղճ մարդ եմ! Ով՞ կապրեցնե ինձ այս մահի մարմնիցը”։ Մենք քեզ ասում ենք որ դու միայն հավատացել ես որ Հիսուս քեզ փրկելու է։ Մի քեչ անհանգստանալու ես և ապա վերադառնալու ես քո հոգեւոր քնի մեջ։ Ձեզանից շատեր երբեք դարձի եկած չեք! Պիտի վերադառնաս և նորեն անցնես մեղքի համոզման ընթացքից։ Ապաշխարելը ամենա կարևոր բանն է որ քո կյանքում կատարվելու է։ Դու չես կարող մի նախադասությնով բացատրես քո հավատքը Հիսուսի մասին։ Կամ մի կես նախադասության մեջ, ինչպես մի աղջիկ որ գնաց քնեց և բոլորովին համոզում չուներ։ Եթե մեղքերի հանդիմանություն չունես, ինչու՞ ես առաջ գալիս։ Կարծում էք թէ մենք կարող ենք՞ մի բան անել։ Մի բան որ ձեզ մի քանի րոպեների ընթացքում այդ բոլոր փորձառության միջից անցկացնի՞։ Եթե հազար անգամ էլ առաջ գաս մենք ոչինչ չենք կարող անել։ Ոչինչ չկա ձեզ սովորեցնելու։ Ձեզ օգնելու համար ոչինչ չունենք ձեզ ասելու! Միայն Աստված է կարող քեզ օգնելու – և Աստված երբեք կեղծավորներին չի օգնելու։ Արդեոք՞ կարող էք համալսարանի բարձրագույն կրթություն ստանալ առանց սովորելով և անքուն գիշերներ անց կացնելով։ Իհարկե ոչ! Բայց դառնալ Հիսուսին շատ ավելի կարևոր է քան Ph.D. ունենալը։ Մի ճշմարիտ ապաշխարություն լինելու է քո կեանքի ամենակարևոր փորձառությունը։ Բայց դարձի չես գալու եթե առաջ կորածի զգացում չունենաս։ Երբեք չես ապաշխարելու եթե նախ չհուսահատվես։ Երբեք չես ապաշխարելու եթե նախ քո սրտի և կյանքի մեղքը չատես։ Մինչև աղաղակես դեպի Աստված, ՛՛Ով Աստված ողորմի մեղավորիս։՛՛ Ոտքի վրա կանգնենք և երգենք թիվ 10 երգը ձեր թերթիկների մեջ։ “Եկեք, Ով Մեղավորներ” Ժոզեֆ Հարթ (1712-1768)։

Այժմ, ձեզ քաջալերում եմ որ Հիսուսին վստահեք այս գիշեր։ Եթե համոզման տակ ես, եթե անհույս ես, կորած ես զգում, առաջ եկ և քո հետ Հիսուսի մասին ենք խոսելու։ Հիսուս Երկնքից երկիր իջավ։ Նա խաչի վրա գամվեց քո փոխարեն, որպեսզի քո մեղքերի տուգանքը վճարի և ազատի դատապարտությունից և դժոխքից։ Եւ Հիսուս մարմնավորապես մեռելներից հարություն առավ և վերադարձավ Երկինք։ Երբ Իրեն վստահես, Նա քեզ փրկելու է մեղքից։ Կանգնիր և երգի, “Եկեք, Ով Մեղավորներ։” Երգ թիվ 10 ձեր թերթիկների մեջ։

Եկեք, ով մեղավորներ, աղքատ և հանցավոր, տկար ու վիրավոր, հիվանդ ու ցավոտ;
   Հիսուս եկած է փրկելու քեզ, ողորմությնով լեցուն, սիրով ու զորավոր;
Նա կարող է, Նա կարող է, Նա ուզում է, մի կասկածի;
   Նա կարող է, Նա կարող է, Նա ուզում է, մի կասկածի;

Եկ, ով հոգնած ու բեռնավորված, վիրավորված ու կոտրված;
   Եթե սպասես միչեւ լաւանաս, էլ չես գալու;
Ոչ արդարը, ոչ արդարը, մեղավորներին Հիսուս եկավ կանչելու;
   Ոչ արդարը, ոչ արդարը, մեղավորներին Հիսուս եկավ կանչելու;

Տես փրկչին, երկինք բարձրացավ, Իր Արեան ողորմությունը խնդրիր;
   Լիովին քեզ Իրեն հանձնի, ուրիշ բանի մի վստահիր;
Ոչ ոք բացի Հիսուս, ոչ ոք բացի Հիսուս, կարող է անօգնական մեղավորին օգնել;
   Ոչ ոք բացի Հիսուս, ոչ ոք բացի Հիսուս, կարող է անօգնական մեղավորին օգնել;
(“Come, Ye Sinners,” Joseph Hart, 1712-1768; altered by the Pastor)m

Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Come, Ye Sinners” (Joseph Hart, 1712-1768).


ՆԱԽԱԳԻԾ՝

ՄԻ ԲԱՐԻ ՄԱՐԴԻ ԿՈՐՈՒՍՏԸ ԵՒ ՄԻ ՎԱՏ ՄԱՐԴԻ ՓՐԿՈՒԹԻՒՆԸ!

A GOOD MAN LOST AND A BAD MAN SAVED!

Դկ. Ր. Լ. Հայմերզ

՛՛Ոմանց էլ, որ իրանցում վստահ էին, թէ արդար են և ուրիշներին ոչինչ էին համարում, այս առակն ասեց. Երկու մարդ վեր ելան տաճարն աղոթք անելու. մեկը Փարիսեցի և մյուսը մաքսավոր։ Փարիսեցին առանձին կանգնած այս էր աղոթք անում. Ով Աստված, գոհանում եմ քեզանից, որ չեմ ինչպես ուրիշ մարդիկը՛ հափշտակող, անիրավ, շնացող, կամ ինչպես էլ այս մաքսավորը։ Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում, և իմ բոլոր ստացվածքներիցը տասանորդ եմ տալիս։ Եւ մաքսավորը հեռու կանգնած իր աչքերն էլ չեր կամենում դեպի երկինքը բարձրացնել. այլ իր կուրծքը ծեծում էր և ասում. Ով Աստված ողորմիր ինձ մեղավորիս։ Ասում եմ ձեզ, թէ սա արդարացած իջաւ իր տունը քան թէ նա. որովհետեւ ամեն ինքն իրան բարձրացնողը կ՛խոնարհվի, և ինքն իրան խոնարհեցնողը կ՛բարձրանա։” (Ղուկաս 18:9-14)

I.   Առաջին, ՛՛բարի՛՛ մարդը որ կորավ, Ղուկաս 18:11-12;
Եսայիա 57:21; Երեմիա 17:9; Եսայիա 33:14; Մատթեոս 7:23։

II.  Երկրորդ, ՛՛վատ՛՛ մարդը որ փրկվեց, Ղուկաս 18:13;
Սաղմոս 51:3; Հռովմայեցիս 7:24։