Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԴՈՒՔ ԵՐԿՐԻ ԱՂՆ ԷՔ ԵՒ ԱՇԽԱՐՀԻ ԼՈՒՅՍԸ!

YOU ARE THE SALT OF THE EARTH
AND THE LIGHT OF THE WORLD!
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Շաբաթ Երեկոյեան Փետրվար 26, 2017-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, February 26, 2017

՛՛Դուք երկրի աղն էք. եթէ աղն անհամանա, ի՞նչով կաղանուի. այլեւս ոչնչի պետք չէ, միայն թէ դուրս գցուի եւ մարդկանցից ոտնակոխ լինի։ Դուք աշխարհի լոյսն էք. մի քաղաք, որ կենում է սարի վերա, կարող չէ թագչուիլ։ Եւ ճրագը չեն վառիլ եւ դնիլ գրուանի տակ, այլ ճրագակալի վերա, եւ նա լոյս կտա ամենին՛ որ տան մեջ են։ Այսպես լուսաւորէ ձեր լոյսը մարդկանց առաջին եւ նա լոյսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, եւ փառաւորեն ձեր Հորը որ երկնքումն է։ (Մատթեոս 5:13-16)


Հիսուս քայլում էր Գալիլիայի Ծովի եզրում։ Նա տեսաւ Պետրոսին եւ իր եղբոյրը Անդրեասին։ Նրանք ուռկաներ էին գցում ծովին մեջ, որովհետեւ ձկնորսներ էին։ Հիսուս նրանց ասաց, “Ինձ հետեւեք, եւ ես ձեզ մարդկանց որսորդներ կ՛դարձնեմ։՛՛ Անմիջապես նրանք թողին իրենց ուռկաները եւ Իրեն հետեւեցին։ Առաջ անցնելով, Հիսուս տեսաւ երկու եղբայրներին, Հակովոսին եւ Հովաննեսին։ Նրանք իրենց ուռկաներն էին նորոգում ձկնորսութեան համար։ Նա կանչեց նրանց եւ նրանք լքելով իրենց նաւը հետեւեցին Իրեն։ Հիսուսի կատարած գործը նրանց համար հրապուրիչ պիտի եղած լիներ։ Հիսուս քարոզում եւ բժշկում էր տարբեր տեսակ հիւանդութիւններ մարդկանց մեջ։ Մեծ ամբոխ հետեւեցին Հիսուսին։ Երբ Նա տեսաւ ժողովրդին, սարը բարձրացաւ։ Եբբ Նա նստեց, աշակերտները նրա մոտ եկան և Նա սկսեց նրանց ուսուցանել։ Նա նրանց երանելիները տուեց։ Նրանց ճշմարիտ Քրիստոնեայի ներքին առանձնահատկութիւնները բացատրեց եւ խոստացաւ նրանց ապագայում օրհնի։ Ապա Իր Աշակերտներին ասաց որ նրանք աշխարհի լույսն են։ Հիսուս ասած այս խոսքերը վերաբերում են նաև այսօրվա ճշմարիտ Քրիստոնեաներին։

՛՛Դուք երկրի աղն էք. եթէ աղն անհամանա, ի՞նչով կաղանուի. այլեւս ոչնչի պետք չէ, միայն թէ դուրս գցուի եւ մարդկանցից ոտնակոխ լինի։ Դուք աշխարհի լոյսն էք. մի քաղաք, որ կենում է սարի վերա, կարող չէ թագչուիլ։ Եւ ճրագը չեն վառիլ եւ դնիլ գրուանի տակ, այլ ճրագակալի վերա, եւ նա լոյս կտա ամենին՛ որ տան մեջ են։ Այսպես լուսաւորէ ձեր լոյսը մարդկանց առաջին եւ նա լոյսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, եւ փառաւորեն ձեր Հորը որ երկնքումն է։” (Մատթեոս 5:13-16)

I. Առաջին, դուք երկրի աղն էք։

Հիսուս ասաց, “Դուք երկրի աղն էք։՛՛ Այն ժամանակներում աղի իսկական գործածութիւնը պահպանողական միջոց էր։ Եթէ մսի վրա աղ ցանէին ամիսներ առանց սառնարան կ՛պահպանվեր։ Աղը մսին փչանալուց կ՛պաշտպաներ։ Երբ Ադամ մեղք գործեց մահ եւ ապականութիւն աշխարհ բերեց։ Բոլոր մարդիկ մահը ժառանգում են առաջին մեղաւորից, Ադամից։ Ոչինչ չէ կարող մահին կանխել եթե ոչ միայն Քրիստոսը։ Նա աշակերտներին ասաց որ նրանք պիտի աղ լինեն, պահպանել մարդկանց ապականութիւնից եւ մահից։ Հակոբոս աշակերտը ասաց, “Մեղաւորին իր մոլորութեան ճանապարհիցը դարձնողը, մի հոգի կ՛փրկէ մահից ․․․” (Հակոբոս 5:20)։

Աւետարանչութեան գործը եւ քո աղոթքները ապարդիւն են թվում բայց այդ խորհուրդը սատանան է տալիս քեզ։ Այն Քրիստոնեան որ գնում եւ աւետարանում է եւ մեղաւորներին Քրիստոսին է բերում, աշխարհի ամենակարեւոր անձն է։ Դու երկրի աղն էք! Դուք աշխարհի ամենակարեւոր գործ էք կատարում! Եթէ կարծում էք որ կարեւոր չէք, լսեք մի երիտասարդ վկայությունը, “Ես եկա եկեղեցի մեծ ատելությամբ և ձանձրույթով․․․տառապեալ վիճակ ունէի։ Ընկերներս եւ իմ ընտանիքի անդամները հուսահատութեանս պատճառ էին եղել։ Իմ աշխարհը կարծես թէ կործանվում էր։ Ոչ մի պատճառ չէի գտնում ապրելու։ Այնքան անբարոյկանութիւնը եւ ավերածութիւնը շատ էր որ պատճառ չէի գտնում մի բան անելու։ Հաճախ երազում էի որ երբեք ծնուած չ՛լինէի, եւ երբեմն կ՛մտածէի ինքնասպանութիւն մասին։ Շփոթուած էի ու Աստծուն չէի հաւատում։՛՛

Մեկը այս երիտասարդին եկեղեցի բերեց որպեսզի Բարի Լուրը լսի։ Եթե նա նրա հետևից չգնար, նա երբեք Քրիստոսին չէր գալու։ Չգիտեմ ձեզանից որ մեկը նրան եկեղեցի բերեց։ Մանրամասությունը չգիտեմ։ Բայց ձեզանից մեկը նրան բերեց։ Ուրիշներ նրան լաւ ընդունեցիք եկեղեցում։ Աստված ձեզ օգտագործեց այս երիտասարդի կեանքը փրկելու։ Տերը ձեզ օգտագործեց նրա հոգին մահից փրկելու, ազատվելու հուսահատ եւ ցաւալի կեանքից։ Այդ պատճառով է որ Հիսուս ասաց, ՛՛Դուք երկրի աղն էք՛՛! Առանց ձեզ նա չէր փրկվելու։

Բայց այսօրվան եկեղեցիները չէին կարող նրան օգնելու։ Մեր եկեղեցիները ահավոր պաղ ու ուխտադրուժության վիճակի մեջ են! Դկ․ Քարլ Ֆ․Հ․ Հենրին (1913-2003) հայտնի Աստվածաբան էր։ Իր վերջի գիրքը որ գրեց կոչվում է Twilight of a Great Civilization: The Drift Toward Neo-Paganism։ Իր գրքում նա գրում է, մի բան սխալ է մեր այսօրվան եկեղեցիների հետ։ Նա ասաց, ‘’Հիասթափության ընթացքը շատ կազմակերպված եկեղեցի լինելու համար սավառնում է; կարելի է վիճակագրության մեջ նկատել եկեղեցի հաճախողների թիւը գնալով պակասում է ... Վայրենիները խառնում են անկման մեջ եղող քաղաքակրթությունը և թաքնվում հաշմանդամացած եկեղեցու շվաքում” (p. 17)։ Նա ճիշտ էր։ Ուրիշ եկեղեցի չգիտեմ բացի մեր եկեղեցին, Լոս Անջելես քաղաքում որ որոնում է կորած երիտասարդներին համալսարաններում և առեվտրական վայրերում։ Հարաֆային Մկրտչակաները մոտ մեկ քարորդ միլիոն անդամներ են կորցնում ամեն տարի։ Ուրիշ դաւանանքները աւելի լաւ վիճակի մեջ չեն։ Նախ նրանք դադարեցին աղոթքի ժողովները։ Հետո Կիրակի երեկոյան ժողովները փակեցին։ Ապա Կիրակի առավոտյան ժողովները սկսեցին տկարանալ։ Հիսուս ասաց, “Եթե աղն անհամանա, ինչով՞ կաղանուի. այլեւս ոչնչի պետք չէ, միայն թէ դուրս գցվի և մարդկանցից ոտնակոխ լինի” (Մատթեոս 5:13)։ Եկեղեցիները ՛՛անաշխատունակ՛՛ են եղել ինչպես Դկ. Հենրին ասաց։ Այսօր նրանք անկարող են մարդկանց հավատքի առաջնորդելու։ Ինչու՞ է սա ճիշտ։ Որովհետեւ աղն իր համը կորցրել է! Համար-առ-համար Սուրբ Գրքի սերտողութիւնը մի մեռած եկեղեցուն չէ բժշկելու! Մեղմ ուսուցանումը կեանք չէ արտադրելու։ Միայն զորավոր աւետարանչական քարոզչությունը կարող է գործակատար լինել։ Մենք ՛՛աղի՛՛ քարոզչություն պետք ունենք, քարոզ մեղքի և դժոխքի մասին, քարոզչություն Քրիստոսի Արեան մասին և հոգի շահելու մասին։ Միայն ողջամիտ հոգի շահելը կարող է ՛՛աղը՛՛ եկեղեցում պահել։ Միայն զորավոր աղոթքի ժողովները կարող են ՛՛աղը՛՛ եկեղեցում պահել։ Դկ. Ջան Ր․ Րայսը ճիշտ էր երբ ասաց, ՛՛Միայն մի զորավոր ջանքը կարող է համեմատել Հին Կտակարանի հոգի շահելու հետ՛՛(Why Our Churches Do Not Win Souls, p. 149)։

Եթե կուզեք մեր եկեղեցին հաստատ մնա, պիտի շարունակ աղոթենք, և հնարաւորին չափ գործենք որպեսզի կորածներին եկեղեցի բերենք! Հիսուս ասաց,՛՛Դուրս գնա ճանապարհները և ցանգերը և ստիպիր որ մտնեն որ իմ տունը լցուի։՛՛ (Ղուկաս 14:23)։ Մենք պիտի հոգի շահելը դարձնենք մեր կեանքի առաջին նպատակը եթե ոչ մեր եկեղեցին կորցնելու է իր կեանքը պաշտպանող ՛՛աղ՛՛ին։ Եթե անհաջող գտնվենք այս գործում, մեր եկեղեցին դառնալու է “ այլեւս ոչնչի պետք չէ, միայն թէ դուրս գցվի և մարդկանցից ոտնակոխ լինի՛՛(Մատթեոս 5:13)։ Թույլ մի տվեք եկեղեցին մեռնի! Գնացեք դուրս և մեղավորներին բերեք որպեսզի լսեն Հիսուսի մասին և Նրա միջոցով փրկվեն!

II. Երկրորդ, դուք էք աշխարհի լույսը։

Հիսուս ասաց, ՛՛Դուք աշխարհի լոյսն էք։ Մի քաղաք, որ կենում է սարի վերա, կարող չէ թագչուիլ՛՛ (Մատթեոս 5:14)։ Դկ․ Լոյդ-Ջոնզը ասաց, “ Հայտարարության ուժը սա է, ՛՛Դու, և միայն դուն ես աշխարհի լույսը,’ – այս ՛դուն՛ ազդեցիկ է և այս առաջարկը իր հետ ունի ... որոշ բաներ նշանակված են։ Առաջին որ աշխարհը խավարի մեջ է՛՛ (Sermon on the Mount, p. 139։ Աշխարհը ահավոր խավարած վիճակի մեջ է։ Հիսուս ասաց միայն ճշմարիտ Քրիստոնեաները կարող են փախնել այդ խավարից։ Այս աշխարհում բոլորովին լույս չկա։ Միակ լույսը գալիս է ճշմարիտ Քրիստոնեաներից և մեզ պես եկեղեցիներն են որ ուրիշներին ցույց են տալիս ինչպես խույս տալ խավարից։ Հիսուս հայացքը գցեց Իր փոքր խումբ աշակերտներին և ասաց, ՛՛Դուք, և միայն դուք էք աշխարհի լույսը։՛՛ Մի քանի օրինակներ նշենք։

Երիտասարդը որ ձեզանից մեկը եկեղեցի էր բերել ասաց, ՛՛Պատճառ չէի գտնում ապրելու ․․․ հաճախ մտածում էի որ երանի ծնված չ՛լինէի, և այդ ժամանակ ինքնասպանության մասին էի մտածում ․․․ Դկ․ Հայմերզը ինձանից հարցրեց թէ արդյոք Աստված ինձ սիրում է։ Անմիջապես պատասխանեցի ՛այո՛։ Բայց նա դարձյալ հարցրեց ․․․ հանկարծակի պատասխանեցի ՛ոչ՛, և արցունքներ իմ աչքերից հոսել սկսեցին ․․․Նրանից հետո Դկ․ Հայմերզը հարցրեց թէ կարող եմ Հիսուսին վստահել։ Բայց ես չէի կարող, չէի կարող թողնել մեղքերս։ Հաջորդ շաբաթ զորավոր կերպով գիտակցեցի իմ մեղքերի մասին։ Զուգարանի դուռը փակելով լաց եղա, և մտածում էի իմ մեղքերի մասին։ Դպրոցում կամ աշխատանքի տեղում իմ մեղքերը ինձ մենակ չէին թողնում։ Կիրակի մի օր վերջապես հանձնվեցի և պատրաստ եղա ամեն բան թողնել վասն Քրիստոսի։ Դկ․ Հայմերզի այցելությանը գնացի և վստահեցի Հիսուսին։ Վստահեցի նրան միայն հավատքով։ Այդ օրը անհավատալիորեն ուրախ էի և կարողացա այդ գիշերը քնել։ Ինձ ողորմություն եղավ խաչեալ Փրկչիս միջոցով, թէեւ անհնազանդ էի, և դրան երբեք չեմ մոռանալու։՛՛

Այժմ լսեք մի մաքուր կեանք ապրող Չինացի աղջկա խոսքերը։ Նա ասաց, ՛՛Ես մտա եկեղեցի և սիրտս ծանր էր։ Աստված ինձ արթնացրեց որ մեղավոր եմ։ Բոլոր ներկաները ուրախ տրամադրության մեջ էին, բայց ես չէի կարողանում իմ մեղավոր խիղճը հանգստացն էի։ Այլեւս չէի կարող անտեսել որ իմ սիրտը գեշ, անհնազանդ, և Աստծո դեմ էր։ Իմ սիրտը չէր կարող ինձ համոզել որ բարի անձ եմ։ Ես ճիշտ վիճակի մեջ չէի և բարություն գոյություն չուներ իմ մեջ։ Երբ լսում էի քարոզին, կարծես թէ քարոզիչը ուղղակի ինձ հետ էր խոսում։ Երբ նա մահվան մասին էր խոսում մեծ անհանգստություն իմ վրա եկավ։ Կարծես թէ ուղղակի դժոխք էի գնում։ Արժանի էի դժոխք գնալու։ Մեղավոր էի։ Թեկուզ կարծում էի կարելի է իմ մեղքերը թաքցնել մարդկանցից, բայց չէի կարող Աստծուց թաքցնել։ Աստված բոլորը տեսնում էր ․․․բոլորովին անհույս էի զգում։ Ապա, քարոզի վերջավորութեան ժամանակ, առաջին անգամ լինելով Բարի Լուրը լսեցի։ Քրիստոս խաչին վրա իմ տեղ մեռավ, իմ մեղքերի գինը վճարելով։ Նրա սերը իմ համար, մի հանցավոր մեղավորի համար այնքան մեծ էր որ խաչին վրա իմ համար մեռաւ։ Նրա Արիւնը թափվեց մեղավորների համար։ Նրա Արիւնը թափվեց ինձ համար! Ես Հիսուսին շատ պետք ունեի! Փոխարեն փնտրեմ բարիքներ իմ մեջ, առաջին անգամ լինելով Հիսուսին նայեցի։ Այդ պահին էր որ Հիսուս ինձ փրկեց, և իմ մեղքերը Իր Արիւնով լվաց։ Ես վստահեցի Հիսուսին և նա ինձ փրկեց։ Իմ բոլոր բարի գործերը չէին կարող ինձ նման մեղավորի փրկել, բայց Քրիստոս ինքը ինձ փրկեց! Քրիստոս, այն շղթաները որ ինձ կապել էր մեղքին փշրեց։ Նա Իր Արիւնով ծածկեց։ Քրիստոս ինձ Իր արդարությունը հագցրեց։ Իմ հավատքը և վստահությունը Քրիստոսի վրա է միայն։ Ես մեղավոր էի, բայց Հիսուս Քրիստոս ինձ փրկեց!”

Իսկ մի ուրիշ երիտասարդ կնոջ մասին։ Աշխարհի աչքին նա մի ՛՛բարի՛՛ աղջիկ էր։ Իր բոլոր կեանքում եկեղեցի է եկել բայց դեռ կորած էր։ Բայց իր սրտում Աստծո վրա բարկացած էր։ Լսեք իրեն։ “Ժողովը ինչքան հառաջ էր անցնում ավելի էի անհանգստանում։ Մինչևիսկ չէի կարողանում ժպտալ երբ բարևում էի մարդկանց։ Մեղքերի նկատմամբ պարտված ու զզված վիճակ ունեի։ Երբ Ջան Քէյգընը քարոզեց ՛՛Աստված Ճիշտ է, և Դու Սխալ ես’, ամեն մի կետը ցուցաբերում էր իմ մեղքերը։ Ջանի քարոզի ժամանակ հասկացա որ Աստված ինձ հետ էր խոսում։ Երբ քարոզը վերջացրեց շատ անհանգիստ վիճակի մեջ էի։ Ապա Դկ․ Հայմերզը բեմ բարձրացավ և խոսեց այն պոռնիկ կնոջ մասին որ Հիսուս իրեն ներեց իր մեղքի համար։ Թեպետ այդ պատմությունը նախապես լսել էի, երբեք այդքան իմաստալի չէր եղել ինձ համար։ Հիսուսի սերը ապշեցրեց ինձ։ Մի զորավոր կարիք զգացի Հիսուսին գալ։ Դկ․ Հայմերզը ինձ կանչեց իր հետ խոսելու։ Իմ միտքը լեցուն էր մտքերով և վախերով։ Դկ․ Հայմերզը իրեն օրինակ բերեց և հարցրեց թէ արդյոք իրեն վստահում եմ, ասացի ՛այո՛։ Ապա ասաց նույնպես է Հիսուսին վստահելը։ Ես միշտ ատել էի երբ ինձ ասել էին ՛վստահի Հիսուսին՛։ Երբ Դկ․ Հայմերզը բացատրեց, որ նույն կերպով որ կարող եմ վստահել իրեն, այն ժամանակ իմաստալի դարձավ։ Այդ պահին էր որ պարզապես հասկացա որ Հիսուս ինձ սիրում է։ Երբ ծունկի եկա, միայն հիշում էի որ Հիսուս ինձ սիրում է և իմ մեղքերը ներելու է։ Նրան խիստ փափագում էի։ Դկ․ Հայմերզը ձեռքը գլխիս վրա դնելով լացով աղոթեց։ Նա ինձ ասաց որ Հիսուս ուզում է որ Իրեն վստահեմ։ Ամենա փոքր հավատքը բավական էր Իրեն։ Հիսուս միայն դա էր ուզում և դրանից հետո, մի քանի պահի ընթացքում, Հիսուսին վստահեցի։ Ես չ՛վստահեցի որ Նա ինձ փրկելու է։ Ես վստահեցի Իրեն – համեմատելով ինչպես վստահում էի իմ հովիվ Դկ․ Հայմերզին։ Նախքան իմ մտքիս խորքը փնտրեմ Հիսուսին վստահելու համար, և փորձառություն գտնեմ իրեն հետեվելու համար։ Ես մերժել էի Հիսուսին վստահելու, առանց զգացումների։ Անհաջողությունից հետո միշտ հուսահատությունից կ՛արտասվէի ու ինքս ինձ վրա կ՛խղճայի։ Նաև կ՛վախենայի սխալ խոսակցության մեջ մտնել։ Անամոթ դառնալու վտանգի մեջ էի։ Ապա խոր մտածելուց հետո, հասկացա որ աշխարհը ինձ ոչինչ չունի տալու։ Ոչ սեր։ Ոչ նպատակ և ոչ հույս։ Հիմա ես վստահում եմ Հիսուսին։ Նա իմ միակ հույսն է։ Իմ խելքը գնում է որ Հիսուս միայն ուզում է Իրեն վստահենք։ Նա ուզում էր որ միայն և միայն Իրեն վստահել։ Ապա մնացած աշխատանքը Ինքն էր տանելու։ Իմ վկայությունը շատ պարզ է։ Ես վստահեցի Հիսուսին և Նա ինձ փրկեց։՛՛

Բազում մարդիկ են պետք մի հոգու Քրիստոսին առաջնորդելու համար։ Մեկը նրան հեռախոսում է։ Դկ․ Չան մեկին հանձնարարում է նրան եկեղեցի բերել։ Ահարոն Եանսին Խոսքը եկեղեցուց դուրս է տանում, աշխարհի մասին ․․․ նրա առաջարկած դատարկության և սառնության մասին։ Գրված քարոզը որ նրանք կարդացին, տպագրվում է Դկ․ Քէյգընի միջոցով, մեր քարոզների վիդէոները որոնք նրանք դիտել էին, պատրաստված Պրն․ Օլիվաքի միջոցով։ Ջան Քէյգընի խրատները։ Ընկերությունը որ դուք իրենց ցույց էք տալիս։ Վերջապես իմ, Ջան Քէյգընի և Նոա Սանգի քարոզները։ Ներքին պայքարից որ մոտ մեկ շաբաթ տեղի ունեցաւ, նրանցից հարցրի, “Արդեոք՞ Հիսուսին վստահելու ես։՛՛ Եւ նրանք վստաեցին Հիսուսին։ Շատ պարզ է թվում և իրոք պարզ է։ Աստված մի քանի մարդկանց օգտագործել է նրանց Հիսուսին բերելու։ Բոլորս ՛՛լույս՛՛ ենք օգնելու նրանց գտնելու Հիսուսին այս խավար աշխարհում։ Ինչպես Դկ․ Լոյդ-Ջոնզն է գրում, ՛՛Դու, և միայն դու ես աշխարհի լույսը։՛՛ Ինչպես հին հոգեւոր երգն է ասում,

Ամբողջ աշխարհը կորած էր մեղքի մթութեան մեջ;
   Աշխարհի լույսն է Հիսուս;
Օրվան արեւի շողերի պես – Նրա փառքը փայլեց,
   Աշխարհի լույսն է Հիսուս,
Եկ լույսին, որպեսզի փայլի քեզ վրա;
   Քաղցրութեամբ լոյսը ծագի իմ վրաս;
Ես կույր էի, բայց հիմա տեսնում եմ;
   Աշխարհի լույսն է Հիսուս։
(“The Light of the World is Jesus,” Philip P. Bliss, 1838-1876).

Սիրելի եղբայրներ եւ քույրեր, դու եւ ես մեծ առանձնաշնորհում ունենք Հիսուսի լույսը արտացոլենք մեղքով խավարված այս աշխարհում։ Քրիստոս մեզ լույս է տուել։ Մեր արթնութեան երգը պարզորեն բացատրում է։

Լրացրու իմ տեսիլքս, Փրկիչ երկնային,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս փայլի։
Լրացրու իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն
   Քո Սուրբ Պատկերի արտացոլումը վրաս։
(“Fill All My Vision,” Avis Burgeson Christiansen, 1895-1985).

Սիրելի եղբայրներ եւ քույրեր, մենք իբրեւ Քրիստոնեաներ հիանալի գործ ունենք անելու։ Մենք երկրի աղն ենք։ Մենք, եւ միայն մենք, աշխարհի լոյսն ենք! Թույլ տանք բոլորս Քրիստոսի լոյսը արտացոլենք այս խաւար եւ սարսափով լի աշխարհի վրա! Երբեք չ՛դադարենք հոգիներ շահելու։ Եւ երբեք, երբեք, չ՛սրտաբեկվենք հոգիներ շահելուն մեջ։ Հիսուս քեզ հետ է։ Նա քեզ բոլոր դժվարութիւններից եւ նեղութիւններից հանելու է։

Այժմ, քեզ եմ ուղղում խոսքս որ դեռ փրկուած չես, մեծ առավելութիւն եմ համարում ասելու քեզ որ Հիսուս քեզ էլ է փրկելու։ Քեզ համար շատ բան չկա անելու փրկվելու համար բացի վստահել Հիսուս Քրիստոսին, այն Մարդը որ քո փոխարեն Խաչին վրա մեռաւ, եւ Իր թանգագին Արիւնը թափեց քո մեղքերի համար։ Հոգեւոր երգը կասէ,

Միայն Իրեն վստահէ, միայն Իրեն վստահէ,
   Միայն Իրեն վստահէ հիմա։
Նա քեզ կ՛փրկէ, Նա քեզ կ՛փրկէ,
   Նա քեզ կ՛փրկէ հիմա։
(“Only Trust Him,” John H. Stockton, 1813-1877).

Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Saved by the Blood” (S. J. Henderson, 19th century)


ՆԱԽԱԳԻԾ՝

ԴՈՒՔ ԵՐԿՐԻ ԱՂՆ ԷՔ ԵՒ ԱՇԽԱՐՀԻ ԼՈՒՅՍԸ!

YOU ARE THE SALT OF THE EARTH
AND THE LIGHT OF THE WORLD!

Դկ. Ր. Լ. Հայմերզ

՛՛Դուք երկրի աղն էք. եթե աղն անհամանա, ի՞նչով կաղանուի. այլեւս ոչնչի պետք չէ, միայն թէ դուրս գցուի եւ մարդկանցից ոտնակոխ լինի։ Դուք աշխարհի լոյսն էք․ մի քաղաք, որ կենում է սարի վերա, կարող չէ թագչուիլ։ Եւ ճրագը չեն վառիլ եւ դնիլ գրուանի տակ, այլ ճրագակալի վերա, և նա լոյս կտա ամենին՛ որ տան մեջ են։ Այսպես լուսաւորէ ձեր լոյսը մարդկանց առաջին և նա լոյսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, և փառաւորեն ձեր Հորը որ երկնքում է։ (Մատթեոս 5:13-16)

I.   Առաջին, դուք երկրի աղն էք, Հակոբոս 5:20; Մատթեոս 5: 13;
Ղուկաս 14:23 ։

II.  Երկրորդ, դուք աշխարհի լոյսն էք, Մատթեոս 5:14։