Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԻՆՉՈՒ ԱՒԵՏԱՐԱՆՉԱԿԱՆՆԵՐԸ ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆՆԵՐԻՆ
ՄԱՐԴ ՉԵՆ ԱՒԵԼԱՑՆՈՒՄ

(ԹԻՒ ՉՈՐՍ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՉՄԱՆ ՍԵՐՏԱՇԱՐԻՑ)
WHY EVANGELISTS DON’T ADD PEOPLE TO OUR CHURCHES
(NUMBER FOUR IN A SERIES OF BATTLE CRIES)
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ
by Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Շաբաթ Երեկոյեան Փետրվար 11, 2017-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Saturday Evening, February 11, 2017

“Դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որ կեանք ունենաք։”
(Հովհաննես 5:40)


Մի քանի տարիներ առաջ մեր եկեղեցին միացաւ մի ուրիշ եկեղեցուն մի շարք աւետարանչական ժողովներ կազմակերպելու նպատակով։ Մենք ուրիշ հովիվի եկեղեցին լցրեցինք։ Նա մի հայտնի աւետարանիչ էր հրաւիրել։ Նա քարոզեց եւ մեծ թվով մարդիկ հրավերին պատասխանելով առաջ եկան։ Բայց ոչ ոք չփրկվեց! Հետեւեալը միւս հովիվի խոսքերն են։

Մեր եկեղեցին զորաւոր աշխատանք տարաւ որպեսզի սրահը լեցնի ... մի հայտնի աւետարանիչ էր քարոզեց ․․․ Գիշերվա վերջին այնքան ժողովուրդի թիւը շատ էր որ հարիւրից աւելին մարդիկ դրսում աշխատում էին որպեսզի կանանց եւ երեխաների սրահում տեղաւորէին, բայց բացարձակապես ոչ մի տեղ չկար։ Բարեբախտաբար բոլորը կարող էին լսել Բարի Լուրը ․․․ 54 հոգիներ հրավերին պատասխանեցին փրկուելու համար եւ առջեւ եկան ․․․ Երբ լուրը հասցրի the Sword of the Lord (Տիրոջ Սուր) պարբերաթերթին, անմիջապես զորաւոր հանդիմանական նամակ ստացա Քրթիս Հաթսոնից [the Sword of the Lord պարբերաթերթի խմբագրից]։ “Ինչպես՞ ես համարձակվում նրանց հուսալից ապաշխարածներ կոչել,” նա գրել էր։ “Սա ցույց է տալիս քո թերահաւատութիւնը, նրանց հաշվի չառնելով իբրեւ նոր արարածներ Քրիստոսում։” Նրա արտահայտութիւնից ես խայթվեցի։ Մի քանի շաբաթներ հետապնդական անհամար նամակներով, հեռախոսներով, անձնական այցելութիւններից հետո, գոնէ մի անձ այդ բոլոր մարդկանցից որ առջեւ եկան հրաւերից հետո եւ մեղաւորի աղոթքը աղոթեցին եկեղեցի չ՛վերադարձան, եւ համոզվեցի որ [այդ մարդիկ չեն ապաշխարել] … աշխարհի չափ տարբերութիւն կա դաւանել հաւատքը, դրսում հոգիներ շահել կամ սրահի առջեւ կանգնել հրաւերի ժամանակ եւ անձ աւելացնել եկեղեցու անդամներին։

ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐ, ՔՐԹԻՍ ՀԱԹՍՈՆԻ ՆՄԱՆԵՐԸ ԲՆԱՋԻՆՋ ԵՆ ԼԻՆՈՒՄ։ ԽԵԼԱՑԻ ՀՈՎԻՎՆԵՐ ԱՅԼԵՒՍ ՆՐԱՆՑ ՉԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ։ ՆՐԱՆՔ ՀԱՍԿԱՑԵԼ ԵՆ ՈՐ ԱՅՍ ՏԵՍԱԿ ԱՒԵՏԱՐԱՆԻՉՆԵՐ ԵՐԲԵՔ ԻՍԿԱԿԱՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼՆԵՐ ԻՐԵՆՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻՆ ՉԵՆ ԱՒԵԼԱՑՆՈՒՄ։ ԱՅԴ ՊԱՏՃԱՌՈՎ Է ՈՐ ՆՐԱՆՑ ՈՉ ՈՔ ԱՅԼԵՒՍ ՉԷ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ։

Հովիւը ճիշտ էր։ Այդ մարդկանցից որ առջեւ եկան եւ մեղաւորի աղոթքը աղոթեցին այդ գիշեր, ոչ մեկը չ՛փրկուեցին։ Եթէ փրկուած լինէին, ի՛վերադառնային եւ եկեղեցում կ՛մնային! Նրանք իրենց մեղքերից դարձի չէին եկել։ Քրիստոսին չէին եկել։ Նրանք բոլորովին ապաշխարած չէին! Ինչպես հովիւը ասաց, ՛՛Աշխարհի չափ տարբերութիւն կա ․․․ հաւատքի դաւանութիւն ․․․ եւ եկեղեցուն աւելացնել մեկին։՛՛ Հայտնի աւետարանիչը այդ գիշեր ոչ ոքու փրկութեան պատճառ չ՛եղաւ։ Նրա մեթոդը սխալ էր!

Քրթիս Հիւսթընը, Տիրոջ Սուր պարբերաթերթի խմբագիրը, հովիւին հանդիմանեց, “Ինչպես՞ ես համարձակվում նրանց հուսալից ապաշխարածներ կոչես։” Նրանք պիտի համարվէին իբրեւ ՛՛նոր ստեղծագործութիւն Քրիստոսում։՛՛ Իրականութեան մեջ նրանցից ոչ մեկը նոր արարծներ չէին Քրիստոսում։ Հիւսթընի մեթոդը սխալ էր!

Այսպես քարոզիչներ Ամերիկայում լեցուն են – եւ նոյնպես բոլոր աշխարհում։ Նրանք “decisionists” են։ Թույլ տուեք կարդամ “decisionism”-ի իմաստը մեր գրքից Today’s Apostasy (ձեր համակարգիչի վրա սեղմեցեք այստեղ), գրուած Դկ․ Քէյգընի եւ իմ միջոցով։

Decisionism այն հաւատքն է որ մի անձ փրկվում է առջեւ գալով, ձեռքը բարձրացնելով, աղոթելով, հաւատալով մի վարդապետութեան, հանձնվելով, կամ արտաքին, մարդկային մի գործ անելով։

Մարդիկ առջեւ են գալիս։ Նրանք հաւատում են մի վարդապետութեան եւ մեղաւորի աղոթքն են աղոթում։ Բայց Քրիստոսին չեն գալիս! Հիսուս ասաց, “Եւ դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որ կեանք ունենաք” (Հովհաննես 5:40)։ Նրանք չեն գալիս Քրիստոսին, եւ չեն ապաշխարում։ Նրանք փրկուած չեն։ Այդ պատճառով է որ եկեղեցի չեն գալիս։ Նրանք որոշում կայացրեցին, բայց նրանք ճշմարիտ Քրիստոնեաներ չէին։ Նրանք փրկուած չէին!

Այդ աւետարանիչը (եւ շատեր նրա նմաներ) միայն մի decisionist չեն այլ նաեւ Սանդմանիան էլ։ Լսիր թէ ինչպես այդ աւետարանիչը “հոգիներ է շահում” կարդանք իր հոտվածից “Շահել Կրոնական Անձին։՛՛ Կարդանք հետեւեալ հոդվածը որ ենթադրաբար նա ՛՛մի կնոջ Քրիստոսին է առաջնորդում։.”

Ապա ես առաջ անցա առաջնորդելու նրան Հռովմայեցիների Ճանապարհում, իմ ամենա լաւն անելով, առաջնորդեց նրան հասկանալու թէ նա մեղաւոր է եւ մեղքի վարձքը մի բան է որ մենք չենք կարող մեր անձնական ջանքերով հեռացնենք։ Ապա նրան օգնեցի տեսնել որ Հիսուս ամբողջ վարձքը վճարել է, եւ առանց Նրա կատարած գործին, փրկութեան ուրիշ ոչ մի ելք չկա։

Ապա նրան առաջնորդեց աղոթքի մեջ եւ ասաց ՛՛դու փառահեղ կերպով փրկուեցիր։՛՛ Ուշադրութիւն դարձրեք թէ ինչ է պակասում։ Այդ կինը իր մեղքերի համար չէր հանդիմանուել – ոչ մի ակնարկ դրա մասին։ Ոչ մի նշում դրա մասին։ Ոչ մի խոսք որ Քրիստոսի Արիւնը մեղքեր է սրբում։ Բոլորը իր մտքի մեջն էր։ Նա օգնեց նրան որ մի բան հասկանա եւ ապա տեսնի որ Հիսուս մեռաւ նրա համար։ Երբ նա հասկացաւ այդ բաները եւ տեսաւ դրանց, մի աղոթք արաւ եւ ուրիշ ոչինչ։

Այդ աւետարանիչի քարոզը եւ ՛՛հոգի շահելը՛՛ կատարեալ նմույշ է Սանդեմանինիզմի, որը ուսուցանում է մտային հաւատքը փրկելու է քեզ։ Ինչպես Դկ․ Մարթին Լօյդ-Ջոնզը ասաց Սանդէմանինիզմի մասին, ՛՛Եթէ դու ուսուցմունքը մտաւորապես ընդունես եւ պատրաստված լինես անելու այդ, ապա դու փրկուած ես՛՛ (Romans, Exposition of Chapter 10, Saving Faith, Banner of Truth, chapter 14)։ Աւետարանիչը նոյն գաղափարը ուներ ինչպես սխալ ուսուցիչ Ր․Բ․Թիմը, որ հաւատում էր մի անձ պիտի “[կազմի] նախադասութիւները իր մտքում, Հայր Աստծուն ասելով որ վստահում է Քրիստոսին փրկութեան համար։ ՛՛Դրանից աւել ուրիշ բան պետք չէ” (Wikipedia)։ Միայն Աստծուն հայտնիր քո մտքում որ դու Քրիստոսին վստահում ես, Թիմը ասաց։ Միայն այդ։ Որեւէ անձ եթէ այս գրութիւնը կամ վիդէոն նայի ասելու է, ՛՛Թիմը կեղծ ուսուցիչ է։՛՛ Բայց ինչն՞ էր տարբեր Թիմի եւ այդ աւետարանիչի ուսուցմունքի մեջ – կամ որեւէ decisionist-ի կատարածը։ Ես կ՛ասէի ոչ մի տարբերութիւն! Դա decisionism է։ Սանդէմանիանիզմն է!

Շատ քիչ – եւ Դատաստանի օրը ցույց է տալու որ շատ, շատ քիչ – մարդիկ փրկվելու են այս տեսակ քարոզներով։ Դա մեր եկեղեցինները քանդել է։ Հեռու մնացեք դրանցից! Նախընտրելի է ունենալ մի ճշմարիտ ապաշխարութիւն քան հազարաւոր կեղծ դաւանութիւն!

Այդ տեսակ աւետարանչութիւնում, մեղքի հանդիմանութիւն չկա, միայն մտային մի համաձայնութիւն։ Անձնական հանդիպում չկա Քրիստոսի հետ։ Անձնական վստահութիւն չկա Քրիստոսի վրա, միայն մտային մի համաձայնութիւն Քրիստոսի վրա Նրա կատարած գործի համար։ Որովհետեւ մարդիկ իրենց մեղքի համար հանդիմանված չեն, նրանք չեն գալիս Քրիստոսին եւ փրկուած չեն ուրեմն հաւիտենական կեանք չունեն։ Ինչպես մեր համարն է ասում,

“Դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որ կեանք ունենաք։” (Հովհաննես 5:40)

Այժմ դառնում եմ այս աւետարանիչից եւ ուղղակի ձեզ հետ եմ խոսում։ Արդեոք՞ նրանից աւելի լաւն էք։ Արդեոք՞ քո փրկութիւն ասվածը աւելի լաւն է նրա ասածից։ Ոչ, նա չէ!

Մի սխալվեք, դու փրկութեան պետք ունես։ Երբ Աստուած քեզ է նայում, ինչ՞ է տեսնում։ Նա քեզ տեսնում է ծածկուած մեղքերով! Սուրբ Գրքում գրուած է, ՛՛Տիրոջ աչքերը ամեն տեղ են, քննում են չարերին եւ բարիներին։՛՛ (Առակաց 15:3)։ Աստուած քո կատարած բոլոր մեղքերը գրում է Իր գրքում։ Վերջի Դատաստանում, դու կանգնելու ես Աստծոյ ներկայութեան մեջ, եւ ՛՛դատուեցան այն գրքերում գրուածներից իրանց գործերի համեմատ։՛՛ (Հայտնութիւն 20:12)։ Մինչեւիսկ քո գաղտնի մեղքերը մեջտեղ են բերվելու։ Սուրբ Գիրքը գրում է, “Աստուած ամեն գրոծքը բերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ՛ թէ բարի թէ չար՛՛(Ժողովող 12:14)։ Ապա դու ՛՛կրակի լճի մեջ ես գցվելու” (Հայտնութիւն 20:15)։

Դու պիտի Աստծուն տարբեր տեսանկիւնով նայես։ Երբ Աստուած քեզ նայում է պիտի քո մեղքը չ՛տեսնի։ Պետք ունես որ Աստուած քեզ տեսնի Քրիստոսի Արեան միջոցով։ Դու Հիսուսին պետք ունես, “Որովհետեւ մեկ Աստուած կա, եւ մեկ միջնորդ Աստուծոյ եւ մարդկանց մեջ Քրիստոսի Հիսուս մարդը” (1 Տիմոթեոս 2:5)։ Դու Հիսուսին պետք ունես, որպեսզի քո եւ Աստծոյ միջեւ միջնորդ լինի, եւ քո մեղքերի համար քաւութիւն կատարի։

Բայց դուք փորձում էք սովորել ինչպես փրկուել։ Դու մի Sandemanian decisionist ես։ Մի տղա Դկ․ Քէյգընին ասաց, ՛՛Ես կ՛փորձեմ Հիսուսին վստահել։ Կ՛փորձեմ վստահել Իրեն առանց փնտռելու զգացումների։՛՛ Նա սովորում է ՛՛ճիշտն անել։՛՛ Երբ սովորեց ՛՛ճիշտն անել,՛՛ կ՛վաւերացվի եւ կարող է շարունակել լինել ինչպես եղել է։ Այդ տղան մեղքերի հանդիմանութիւն չէ ստացել, թէկուզ նրանցից ցանկ է պատրաստել։ Նա փորձում է Հիսուսին վստահել եւ դորան իբրեւ հաջողութիւն համարի։

Քրիստոսի խաչելոթեան օրում, մի ավազակ իր կողքում խաչվեց։ Նա չգիտեր ՛՛ինչպես՛՛ Հիսուսին վստահել – բայց վստահեց։ Նա իր մեղքերի համար հանդիմանվեց եւ Հիսուսին պետք ուներ – եւ նա վստահեց Իրեն։

Մի օր, երբ Հիսուս մի տան մեջ ընթրիք կ՛ուտեր, մի կին Նրա ոտքերը համբիւրեց։ Նա չ՛գիտեր ՛՛ինչ պիտի անել՛՛ որպեսզի վստահի Հիսուսին – նա միայն եկաւ Հիսուսին, եւ Հիսուս նրան ասաց, ՛՛Քո մեղքերը ներված են՛՛ (Ղուկաս 7:48)։

Ձեզանից ոմանք կարծում են Հիսուսին վստահելը միայն նա է որ հաւատալ որ մեռաւ խաչին վրա քեզ համար, կամ ՛՛գիտակցել՛՛ որ նա մեռաւ քեզ համար – որը նոյնն է։ Դու քո մտքում մտածում ես որ դու Քրիստոսին վստահում ես։ Միայն բերանով ես արտահայտում։ Քրիստոս մեր համարում ասաց,

“Դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որ կեանք ունենաք։” (Հովհաննես 5:40)

Դու Քրիստոսին չես վստահել։ Իրեն չես եկել։ Մտքումդ մի բանի հետ համաձայնվել ես։ Բերանով արտահայտվել ես բայց դա քեզ չէ փրկելու։ Ձեզանից մանք մտածում են եթէ կարող եք բաւականին հասկանալ փրկութեան մասին եւ հարցերին պատասխանել, կ՛փրկուեք։ Աշակերտի պես հարցերին պատասխանել եւ սովորելը քեզ չէ փրկելու։ Քրիստոս ասաց, “Դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որ կեանք ունենաք։”

Խնդիրը նա է որ դուք իսկական մեղքի հանդիմանութիւն չունեք։ Մի երկու բառեր եք ասում, բայց հանդիմանված չեք։ Ճշմարիտ հանդիմանութիւն չունեք մեղաւոր բնութեան համար, ձեր էութեան կենտրոնում։ Ներքուստ ինքնասեր էք եւ Աստծուն չեք ուզում։ Ինքնասեր էք։ Ամեն վատ բանն որ կատարում էք աղբիւր է առնում ձեր մեղաւոր բնութիւնից։ Դուք պիտի ատեք այդ բնութիւնը։ Պիտի զզվեք դրանից։ Այն ժամանակ է որ ուրախ կ՛լինեք լսելու Հիսուսի մասին որ ձեզ սիրում է որ Իր կեանքը տուեց ձեզ համար։

Բայց դուք իրականում չեք հաւատում Քրիստոսի արեանը։ Մտքով կարելի է որ մտածում էք Արեան մասին, կամ մի բառ ասում էք, որովհետեւ Արեան մասին լսել էք քարոզներում։ Բայց դա մնում է բոլոր այն ինչ որ դու գիտես։ Քրիստոսին չես գալիս իրբեւ հանցաւոր, եւ անօգնական մեղաւոր – որպեսզի Նա քեզ Իր Արիւնով մաքրի, այլ փորձում ես ինքդ քեզ փրկել տարբեր միջոցներով։ Քրիստոսի Արիւնը քո փրկութեան միջոցը չէ, թէեւ բառերով հայտնես։ Քո սրտումդ, այդ հին երգի հետ համաձայն չես։

Այլ ապաւեն ես չեմ ուզեր,
   Հիսուսի արիւնն ու սեր,
Ոչ, չեմ ուզեր ուրիշ խոստում,
   Այլ լոկ Անոր անուան հենում։
Անշարժ Վեմին հենում միայն,
   Ուրիշ հիմեր են միշտ ունայն,
Ուրիշ հիմեր են միշտ ունայն։
   (“The Solid Rock,” Edward Mote, 1797-1874).

Դու ահաւոր մեղաւոր ես, բայց Հիսուս քեզ սիրում է։ Այդ պատճառով մեռաւ քեզ համար։ Եթէ գաս իրեն, Նա ներելու է քո մեղքերը։ Լվացելու է մեղքերը Իր արիւնով։ Եթէ վստահես Հիսուսին, Նա փրկելու է քեզ քո մեղքերից! Եթէ կուզես խոսել եւ աղոթել ինչպես վստահես Հիսուսին, այս պահի եկ։ Ամեն։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Come Unto Me” (Charles P. Jones, 1865-1949)