Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՊԱՅՔԱՐ ՍԱՆԴՄԱՆԻԱՆԻԶՄԻ ԴԵՄ

(ԹԻՒ ԵՐԵՔ ԿՈՉ ՊԱՐՔԱՐԻ ՍԵՐՏԱՇԱՐԸ)
THE BATTLE AGAINST SANDEMANIANISM
(NUMBER THREE IN A SERIES OF BATTLE CRIES)
(Armenian)

Դկ․ Ր․Լ․Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ
Օրում Առաւոտյեան Հունվար 22, 2017-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, January 22, 2017

“Քննեցեք գրքերը որ դուք կարծում էք թէ նորանցով ունիք հաւիտենական կենաք, եւ նորանք են որ ինձ համար վկայում են։ Եւ դուք չէք կամենում ինձ մոտ գալ, որ կեանք ունենաք։” (Հովհաննես 5:39, 40)


Եթէ աստուածաբանական աշակերտ չես Սանդմանիանիզմի իմաստը չես հասկանալու։ Դա հոգի-նզովող հերետիկոսութիւն է։ Բարի Լուրի քարոզչութիւնը ավերել է։ Դա միլիոնաւոր մարդկանց հաւիտենական դժոխքի կրակների մեջ է ուղարկել։ Սանդմանիանիզմը հանրածանոթ է դարձել Րաբերթ Սանդմանի միջոցով (1718-1771)։ Դա սովորեցնում է, եթէ քո մտքում Սուրբ Գրքի գրուածքը Քրիստոսի մասին ընդունում ես, փրկուած ես։ Սանդմանիանիզմը սովորեցնում է թէ բոլոր նրանք որ հաւատացած են որ Քրիստոս մեռաւ մեր մեղքերի համար եւ հարութիւն առաւ մեռելներից, փրկուած է – եւ Սուրբ Գրքում գրուած այս բաներին հաւատացողը ապաշխարած է։ Այսօր Սանդմանիանիզմը մեծ սխալ է բոլոր մեր եկեղեցիններում։ Միլիոնաւոր մարդկանց դժոխք է ուղարկում։ Մեր եկեղեցիում էլ շատեր կան որ այս մահաբեր հերետիկոսութեան հաւատում են! Թէկուզ շարունակաբար դրա հակառակ քարոզում եմ, բայց նրանք չեն լսում իմ ասածը եւ շարունակում են հաւատալ այս մահաբեր վարդապետութեանը։ Վեց հոգիներ որոնք կարծում էին փրկուած են անցեալ տարի մեր եկեղեցում հաւատում էին դրան։ Նրանք մնացին կորած եւ դեպի դժոխք են ընթանում հաւատալով դրան։ (see “Sandemanianism” in The Puritans: Their Origins and Successors by Dr. Martyn Lloyd-Jones, Banner of Truth, 1996 edition, pp. 170-190)

Նրանք ասում են եթէ դու հաւատաս Սուրբ Գրքի ասածն Քրիստոսի մահւան մասին դու փրկուած ես։ Դա իրենց դիրքորոշումն է։ Դկ․ Լոյդ-Ջոնզն ասաց, ՛՛Դա մեր իսկական դժվարութիւններից մեկն է այս ներկա ժամանակներում՛՛ (ibid., p. 177)։ Գոնէ վեց հոգիններ մեր եկեղեցում կարծում էին որ փրկուած են, նրանք մնացին կորած որովհետեւ միայն հաւատում էին Քրիստոսի մասին Սուրբ Գրքում գրուածներին փոխորեն վստահէին Քրիստոսին։

Նրանք կարծում են եթէ հաւատան որ Հիսուսը մեռաւ խաչին վրա փրկուած են։ Նրանք հաւատում են Սուրբ Գրքի ասածին Քրիստոսի մահւան մասին։ Բայց հաւատալ Սուրբ Գրքին ոչ ոքու չի փրկելու։ Այս պատգամում փաստեր եմ բերելու ձեզ։

I. Առաջին, Սանդմանիանիզմը մինչեւիսկ Քրիստոսի միջոցով ուղղվել է։

Հիսուս Փարիսեցինների հետ էր խոսում։ Այս Հրեանները փրկութեան մասին Սանդիմանիանիզի տեսանկիւն ունէին ։ Հիսուս ասաց,

“[Դուք] քննեցեք գրքերը որ դուք կարծում էք թէ նորանցով ունիք հաւիտենական կենաք, եւ նորանք են որ ինձ համար վկայում են։ Եւ դուք չէք կամենում ինձ մոտ գալ, որ կեանք ունենաք։” (Հովհաննես 5:39, 40)

Այս մարդիկ կարծում էին թէ միայն Սուրբ Գիրքը ուսումնասիրելով եւ հաւատալով Նրան կ՛փրկուեն։ Մաթիւ Հենրին ասաց, ՛՛Նրանք փնտրում էին [հաւիտենական կեանք] կարդալով եւ ուսումնասիրելով գրքերը։ Եւ մի ասացվածք էր նրանց մեջ տարածված թէ, ՛Նա որ օրենքի խոսքն ունի [գրքերը] հաւիտենական կեանքն ունի։’ Նրանք կարծում էին համարները անգիր անելով երկինքը ապահոված էր իրենց համար։ ՛՛ (Matthew Henry’s Commentary on the Whole Bible)։ Դկ․ Ֆրանք Գէյբլինը ասաց նրանք մտածում էին իրենց հաւատքը ՛՛իրենց համար կեանք է բերելու՛՛(The Expositor’s Bible Commentary)։ Նրանք Գրքերին հաւատում էին, բայց Հիսուսին չէին վստահում։

Դա է Սանդմանիանիզմի սխալը։ Դկ․ Լօյդ-Ջոնզը ասաց, “Դու քո մտքով ընդունում ես Սուրբ Գրքի խոսքերը, եւ դա քո միայն պետքն է” (ibid., p. 175)։ ՛՛Նրանք կարծում են միայն հաւատալով Սուրբ Գրքի գրուածները Հիսուսի մասին իրենց փրկելու է։՛՛

Տասնեակ հազարներ երեխաներ մեր եկեղեցիներում այս մահաբեր վարդապետութիւնն են դասաւանդվում։ Նրանց Սուրբ Գրքի համարներն են անգիր անել տալիս։ Ապա նրանք ՛՛ձեռք են բարձրացնում՛՛ – ու մկրտվում են! Նրանք երբեք Քրիստոսին չեն գալիս! Նրանք միայն պիտի հաւատան Հովհաննես 3։16 համարը եւ մի քանի բառ աղոթք քրթմնջան։ Մեր եկեղեցինները միլիոնաւոր մարդկանց դժոխք են ուղարկում այս կեղծ վարդապետութիւնով։ Հիսուս ասաց,

“[Դու] Քննեցեք գրքերը որ դուք կարծում էք թէ նորանցով ունիք հաւիտենական կեանք, եւ նորանք են որ ինձ համար վկայում են։ Եւ դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որ կեանք ունենաք։՛՛ (Հովհաննես 5:39, 40)

Մեր եկեղեցում հինգ անձինքներ կան որ այդպես են։

Մի երիտասարդ Չինացի մարդ ասաց որ նա փրկուած է որովհետեւ նա հաւատում է որ ՛՛Հիսուս մեռաւ իր համար։՛՛ Նա կարծում էր Սուրբ Գրքի ասածը Հիսուսի մասին նոյնն է ինչ Հիսուսին գալը! Նա մնալու մի կորած Սանդմանիան։

Մի երիտասարդ կին ասաց, ՛՛Հիսուս, միայն անձն է որ կարող է ինձ փրկել։՛՛ Նա հաւատում էր Սուրբ Գրքի ասածը Հիսուսի մասին, բայց Հիսուսին չէր գալիս։ Նա չեր գալիս Հիսուսին որովհետեւ իր սրտում լսում էր սատանային որ իրեն համոզում էր եկեղեցի չգալ։ Նա չէր դադարեցնում այս տեսակ մեղսալի մտքերը։ Նա հաւատում էր որ Հիսուս միայն Փրկիչն է, բայց կորած եւ սատանային հետեվող մարդկանց խորհուրդները կ՛լսեր։ Ուրեմն նա էլ մնալու է մի կորած Սանդմանիան որ հաւատում է Սուրբ Գրքին, բայց Հիսուսին չէ վստահում։ Նա հաւատում է Սուրբ Գրքի ասածներին Հիսուսի մասին բայց Հիսուսին չէ գալու։ Որովհետեւ իր մեղքերից չէ ուզում երես դարձնել եւ գալ Հիսուսին որպեսզի Իր Սուրբ Արիւնով մաքրուի։ Նա մնալու է մի կորած Սանդմանիան։

Մի երիտասարդ Սպանացի ասաց վստահել Հիսուսին նոյնն է ինչ հաւատալ Քրիստոս մեռաւ Խաչին վրա։ Դարձեալ, այս երիտասարդն էլ հաւատում է Սուրբ Գրքի ասածներին, որովհետեւ կախված է Սանդմանիանիզմին։ Հաւատալ Սուրբ Գրքին, որ Հիսուսը մեռաւ Խաչին վրա նոյնը չէ ինչպես վստահել Իրեն Հիսուսին։ Ուրեմն նա էլ մնալու է մի Սանդմանիան։

Մի ուրիշ Չինացի երիտասարդ նոյնն ասաց։ Նա ասաց վստահել Հիսուսին նոյնն է որ հաւատալ Հիսուս մեռաւ իր համար։ Նա հաւատում է Սուրբ Գրքին, բայց Հիսուսին չէ վստահում։ Նա էլ մնալու է մի կորած Սանդմանիան։

Մի ուրիշ Չինացի աղջիկ ասաց վստահել Հիսուսին նոյնն է ինչպես հաւատալ որ Հիսուս մեռաւ իր համար։ Նա գիտեր որ դա սխալ է բայց ՛՛անակնկալի եկաւ՛՛ երբ Դկ․ Քէյգընը իրենից հարցրեց թէ արդեոք դրանք նոյնն են։ ՛՛Անակնկալի եկաւ՛՛ որովհետեւ, իր սրտում, երբեք Հիսուսին չէր վստահել։ Իր բոլոր արածը նա էր եղել որ հաւատացել էր Սուրբ Գրքին եւ երբեք Հիսուսին չէր վստահել։ Նա էլ մի կորած Սանդմանիան է։

Դու հաւատում ես թէ Դանալդ Թրամփը նախագա է։ Բայց իրեն չես հանդիպել! Հաւատալ որ նա Նախագահն է նոյնը չէ ինչ անձամբ իր մետ գնաս։ Մեծ տարբերութիւն գոյութիւն ունի հաւատալ Հիսուսի մասին գրւած Սուրբ Գրքի մեջ եւ Հիսուսին հաւատալուն մեջ։ Թվում է թէ տարբերութիւնը շատ քիչ է – բայց ոչ։ Եթէ դու քո վստահութիւնը Ինքը Իրեն Հիսուսին վրա չես դրել դժոխք ես գնալու! Հիսուս ասաց, ՛՛Եւ դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որ կեանք ունենաք՛՛(Հովհաննես 5:40)։ Հաւատալ Սուրբ Գրքի մի համարին կամ վարդապետութեանը ոչ ոքու է փրկելու հաւիտենական դժոխքի կրակից!

Իսկ ի՞նչու մարդիկ շարունակում են այս բանը։ Որովհետեւ նրանք իրենց մեղքերի համար չեն հանդիմանվում! Եթէ հանդիմանվէին, ինչպես Ջան Քէյգընն եղաւ, կ՛հասկանային որ ոչինչ չեն կարող անել իրենց փրկվելու համար – ոչինչ! Դրա մեջ է մտնում հաւատալ որ Հիսուս կարող է քեզ փրկել! Ոչինչ բացի ինքը Հիսուս կարող է քեզ համոզել որ դու քո մեղքերի համար հանդիմանված ես! Կարելի է հարցնես, ՛՛Ինչն՞ է իմ մեղքերս մաքրելու։ Ոչինչ բացի Հիսուսի Արիւնը։՛՛ ՛՛Տեր, քեզ եմ գալիս հիմա։ Գողգոթայի վրա թափված Արիւնովդ մաքրիր ինձ։՛՛

II. Երկրորդ, Սանդմանիանիզմը դեւերի վարդապետութիւնն է։

՛՛Քննեցեք գրքերը որ դուք կարծում էք թէ նորանցով ունիք հաւիտենական կեանք, եւ նորանք են որ ինձ համար վկայում են։՛՛ (Հովհաննես 5:39, 40)

Ինչու՞ Փարիսեցիները Սուրբ Գիրքն էին ուսումնասիրում, բայց Հիսուսին չէին գալիս։ Որովհետեւ սատանաի դիւային զորութեան տակ էին! Հիսուս այս նոյն մարդկանց ասաց, ՛՛Ինչո՞ւ համար իմ խոսքը չեք իմանում․ նորա համար որ դուք չեք կարող իմ խոսքը լսել։ Դուք ձեր սատանա հորիցն էք ․․․՛՛ (Հովհաննես 8:43, 44)։

Դուք չեք կարող լսել ինձ երբ ես ասում եմ հաւատալ Սուրբ Գիրքը Հիսուսի մասին նոյնը չէ ինչ վստահել Հսուսին։ Այս պարզ միտքը հասկանալը դժվար է ձեզ որովհետեւ չարի իշխանութեան տակ էք։ Հիսուս ինքն ասաց այս։ Նա ասաց նորա համար որ դուք չեք կարող իմ խոսքը լսել։ Դուք ձեր սատանա հորիցն էք (Հովհաննես 8:43, 44)։ Պատկանում ես չարին։ Նա քո աստուածն է եւ քո միտքը կոյրացրել է։ Որովհետեւ սատանան չէ ուզում որ դու վստահես Հիսուսին եւ փրկուես։ Պողոս առաքեալը ասաց,

՛՛Իսկ եթէ մեր աւետարանը ծածկուած էլ լինի, նա կորածների մեջ է ծածկուած։ Որոնցում այս աշխարհքի աստուածը [չարը] այն անհաւատների սրտերը կուրացրեց ․․․ ։՛՛(Բ Կորնթացիս 4:3, 4)

Ի՞նչպես է չարը քեզ կոյրացնում։ Ի՞նչպես է կարողանում այդքան քո վրա զորութիւն ունենալ արգիլելով քեզ Հիսուսին գալ։

1.  Բազում Չինացի երիտասարդներ կոյր են մնում եւ շղթայված չարին իրենց չփրկուած Պուտտայական ծնողների միջոցով։ Այս ծնողները իրենց բոլոր սատանայական զորութիւնը կ՛օգտագործեն ձեզ հեռու պահելու փրկութիւնից։ Բայց Հիսուս ասաց, “Ով որ հորը կամ մորը ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ,” Մատթեոս 10:37։ Շուտով Չինական Նոր Տարին է լինելու։ Ձեզանից ոմանց չփրկուած ծնողները դիտաւորեալ կերպով ճիշտ եկեղեցու ժամին ընթրիք են ծրագրելու։ Դուք այսօր պիտի իրենց տեղեակ պահեք եթէ Շաբաթ գիշերւա աղոթքի կամ Կիրակի երկու ժողովների ընթացքում ընթրիք ծրագրեն, իրենց հետ չեք լինելու – ապա ձեր խոստումը պահեք եւ եկեղեցում եղեք, կարեւոր չէ ինչքան կ՛բարկանան ձեր վրա։ Սատանայի իշխանութեան տակ մի եղեք, ձեր չփրկուած Պուտտայական ծնողների բարկութեան պատճառով։ ՛՛Բայց, դու ասելու ես, ՛՛նրանք բարկանալու եւ գոռալու են իմ վրա!” Թող նրանք բարկանան եւ գոռան! Աւելի լաւ է լսել նրանց դիւային մոլեգնութիւնը քան լսել Աստուած մերժում է քեզ դատաստանի օրում։ Ազատ արձակիր քեզ նրանց մեղսալի ապստամբութիւնից Աստծոյ դեմ! Ազատուիր Սատանաի շղթաներից։

2.  Ձեզանից շատեր ձեր գաղտնի մեղքերի պատճառով կոյր էք մնացել ու շղթայված չարին։ Մեղքեր ունեք որ կարծում էք ոչ ոք է տեղեակ նրանց մասին – ասում էք, ՛՛Ոչ ոք չգիտի։՛՛ Բայց սխալ ես։ Երկու անձինք գիտեն քո կատարած ՛՛գաղտնի մեղքերի՛՛ մասին։ Ո՞վքեր են նրանք։ Առաջին անձը ես եմ որ գիտեմ քո գաղտնի մեղքերի մասին։ Գիտեք, Ապրիլ ամսում կ՛լինի 59 տարիներ որ ծառայութեան մեջ եմ: Մարդիկ ինձ մեղադրել են թէ ես միտք եմ կարդում – բայց ես միտք չեմ կարդում, բոլորովին։ Բայց դեմք եմ կարդում։ 59 տարիներ մարդկանց դեմքին նայելով, կարող եմ ասել համարեա թէ անձինք ինչ մեղքեր են գործում։ Գիտէիք որ ոստիկաներին սովորեցնում են դեմքերը կարդալ։ Կարծում եմ մեր ճեմարաները եւ Սուրբ Գրային դպրոցներում էլ պիտի դասարաներ ունենան երիտասարդ քարոզիչներին սովորեցնելու ինչպես դեմքերը կարդան։ Այո, ձեր դեմքին նայելով հաճախ կարող եմ ասել ինչ գաղտնի մեղքեր ես գործում։
      Բայդ միւս անձը ինձանից շատ աւելի ճշգրիտ է։ Իրականում այս անձը 100 տոկոսով քո գաղտնի մեղքից տեղեակ է։ Եւ այս պահին քեզ է նայում եւ ամեն բան քո մասին գիտի։ Ո՞վ է Նա։ Ճիշտ գուշակեցիր – դա Աստուածն է! Դու չես կարող իրենից թագնվես։ Նա նոյն պահին ամենուրեք ներկա է։ Նա ինչ որ քո մարմնին անում ես տեսնում է։ Քո մտքի բոլոր խորհուրդները տեսնում է։ Քո սրտի բոլոր գաղտնիքները գիտի։ Սուրբ Գիրքը ասում է, “Որովհետեւ Տիրոջ աչքերը դիտում են բոլոր երկիրը” (Բ Մնացորդաց 16:9)։ “Տիրոջ աչքերը ամեն տեղ են, քննում են չարերին եւ բարիներին” (Առակաց 15:3)։ ՛՛Տիրոջ աչքերը ․․․ ամեն տեղ են՛՛ – քո ամեն մի գաղտնի մեղքի վրա։՛՛ “Եհովա Աստծուդ աչքը ․․․ միշտ նորա վերա է” (Բ Օրինաց 11:12)։ Եւ Սուրբ Գրքում գրուած է որ Աստուած քո ամեն մի գաղտնի մեղքը Իր Գրքի մեջ գրում է։ Դատաստանի օրում Նա քո մեղքերը Իր Գրքից կարդալու է։ Իր գիրքը հսկա համակարգիչի նման է, եւ քո ամեն մի գաղտնի մեղքը այնտեղում արձանագրուած է։ Դատաստանի օրում դու կանգնելու ես Աստծոյ ներկայութեան մեջ եւ Նա կարդալու է այն գաղտնի մեղքերը որոնք դու կարծում էիր ոչ ոք տեղեակ չէ նրանցից։ Կարդալուց հետո չես կարողնալ ինքզինքդ պաշտպանել։ Դու ինքդ հիշելու ես այդ մեղքերը։ Քո մեղքերը կարդալուց հետո, ՛՛դժոխքը գցուեցան կրակի լճի մեջ։՛՛ (Հայտնութիւն 20:11-14)

3.  Ձեզանից շատերը կոյր եւ չարին շղթայված էք որովհետեւ չեք խոստովանում ձեր չար սրտի համար։ Սուրբ Գիրքը ասում է, ՛՛Խորամանկ է սիրտն ամենից աւելի եւ ապականուած՛՛(Երեմիա 17:9)։ Ջորջ Վայթֆիլդն ասաց (1714-1770), “Կարեւոր չէ թէ ինչքան զորաւոր կ՛մերժես, երբ արթնանաս կ՛տեսնես որ քո կեանքում մեղքը բխում է քո ապականված սրտից ․․․Մարդը կ՛տեսնի իր թույնավորված եւ անհնազանդ վիճակը [իր սրտում] եւ արդարացի է որ Աստուած անիծի, թէեւ իր բոլոր կեանքում բացահայտ մեղք չէ գործել այլ գաղտնի”։ Ջուլին ասաց, ՛՛Սուրբ Հոգին ինձ ցույց տուեց որ ես իրականում բարի անձ չէի ․․․ մի ահաւոր, ինքնասեր եւ հպարտ մեկն էի, եւ ամաչեցի ․․․ [սրտիս] խորքում ով լինելուս համար ․․․ մեղաւոր եւ սխալ տեսա ինձ։՛՛ Նա դրսեվանց լաւ աղջիկ էր, բայց մեղաւոր սիրտ ուներ։ Նա ասաց, ՛՛Ես ձեւացնում էի բարի լինելու, բայց [սրտիս] խորքում բարի չէի ․․․ գիտէի անկարող եմ ինձ փրկելու ․․․դեմքս արցունքներով ծածկուած էր։՛՛ Նա իր բոլոր կեանքում աւետարանական եկեղեցում է եղել, բայց հիմա ահաւոր մեղաւոր էր զգում իրեն։ Նա ասաց Սուրբ Գիրքը ոչ մի ազդեցութիւն իր վրա չէր ունեցել մինչեւ իր սրտի մեղքը տեսաւ եւ դատապարտուեց դրա համար, այս խոսքը որ ՛՛Հիսուսի Արիւնը մեղք է մաքրում՛՛ ոչ մի իմաստ չուներ նրա համար մինչեւ տեսաւ ինչքան ահաւոր վիճակի մեջ է իր սիրտը։ Սանդմանիաները աւետարանական եկեղեցում Սուրբ Գրքի խոսքերն էին սովորեցրել, բայց ոչ մի ազդեցութիւն իր կեանքի վրա չէր թողել, մինչեւ Աստուած իրեն դատապարտեց իր սրտի մեղքերի համար։

III. Երրորդ, Սանդմանիանիզմը արտաքինով բազում բարի
մարդկանց դժոխք է ուղարկում։

Դու կասես, ՛՛Ես երբեք որոշ մարդկանց նման ահաւոր գործեր չեմ անելու։ Ես մաքուր եմ ապրում։ Ամեն Կիրակի եկեղեցի եմ գնում։ Բարի մարդ եմ։՛՛ Բայց քեզ պիտի զգուշացնեմ, կարեւոր չէ ինչքան բարի անձ ես, կամ ինչքան ես աղոթում ու Սուրբ Գիրք կարդում, կարեւոր չէ ինչքան ես հաւատում Սուրբ Գրքի գրւածքները Հիսուսի մասին– եթէ Հիսուսին Իրեն չ՛վստահես դժոխք ես գնալու։ Միայն հաւատալ որ Հիսուս Քրիստոս խաչին վրա մեռաւ քեզ փրկելու, չի փրկելու քեզ! Լսիր թէ ինչ է ասում առաքեալը,

՛՛Սուրբ Գրքերը, որ կարող են քեզ իմաստուն անել փրկութեան համար այն փրկութեան համար այն հաւատքի ձեռովն որ Քրիստոս Հիսուսումն է։՛՛ (Բ Տիմոթեոս 3:15)

Հաւատալ որ Քրիստոս մեռաւ քեզ համար քեզ չէ փրկելու։ Դա միայն մի վարդապետական հաւատք է։ Սուրբ Գրիքը տրուել է քեզ որպեզի առաջնորդվես դեպի ՛՛փրկութեան ․․․ որը Հիսուս Քրիստոսումն է։՛՛ Եթէ Հիսուսին չ՛վստահես փրկուած չես, կարեւոր չէ ինչքան ես հաւատում Սուրբ Գրքին։ Սուրբ Գրքի նպատակն է քեզ առաջնորդելու Հիսուս Քրիստոսին!

Դկ․ Ա․ Վ․ Թոզերը իր խոր տեսանկունը բերեց Սանդմանիանիզմի մասին իր գրքում որ կոչվում է ՛՛Սուրբ Գրքի՞ ուսուցմունք կամ Հոգու Ուսուցմունք։՛՛ Դկ․ Ա․Վ․ Թոզերը գրում է,

“Եկեղեցինները Սուրբ Գիրքն են դասաւանդում իրենց երեխաներին [եւ] սակայն երբեք նրանց մեջ կենդանի Քրիստոնեութիւն չեն ստեղծում ․․․Նրանք կրոնական կեանքերը ճիշտ եւ բարոյական է, բայց լիովին մեխանիկական է։ Այսպես [երիտասարդներ] կեղծաւորներ չեն համարվելու։ Նրանցից շատեր [շատ] լուրջ մոտեցում ունեն այս հարցին։ Նրանք պարզապես կույր են ․․․նրանք պարտադրուել են լեզու գտնել հաւատքի հետ դրսի երեւույթով։ Երբ նրանց հոգինները հոգեւորապես սովամահ են լինում իրականութեան համար եւ չ՛գիտեն ինչ է սխալ նրանց հետ ․․․ Հիսուս Քրիստոսն է ճշմարտութիւնը, եւ նա չէ կարող սահմանափակվի բառերի մեջ [Սուրբ Գրքում]։”

Ա՞րդեոք մինչեւ հիմա Նոա Սանգի վիճակում եղել էք։ Նոան ասաց, ՛՛Գիտէի որ Աստծոյ հետ ճիշտ չեմ։ Գնացի Դկ․ Քէյգընի հետ խորհրդակցելու եւ մեղքերիս եւ իմ տգետ ու խաբեբա սրտի համար հանդիմանվեցի։ Սուրբ Հոգին ինձ ցույց տուեց իմ հուսահատ մեղաւոր լինելը եւ անչափ զզվեցա իմ մեղքերի համար, եւ շատ անարժան տեսա ինձ Աստծոյ շնորհքի համար ․․․Դկ․ Հայմերզը քարոզեց եւ ասաց, ‘Կատարեալ հաւատքը չէ փրկում։ Հիսուսն է փրկում!’ Ես կոյր էին այն իրակնութեան մասին որ Հիսուս բոլոր ժամանակներում այնտեղ ներկա էր։ Ես միայն պետք ունէի Իրեն վստահելու։ Դկ․ Հայմերզը ինձ հարցրեց թէ ես վստահելու եմ Քրիստոսին, եւ ես ասացի ՛Այո։՛ Դկ․ Հայմերզը երգում էր, ՛Թէեւ միլիոնաւորներ եկան, դեռ մեկի համար տեղ կա, խաչին վրա քո համար տեղ կա’։ Եկա Հիսուսին բոլոր իմ մեղադրանքով ու մեղքերով, եւ Հիսուս ինձ չ՛մերժեց։ Այդ պահին Նրանում հանգստացա! Ինչ ներող Փրկիչ! Աղպի չափ ստորացել էի, բայց Հիսուս ինձ բարձրացրեց եւ փրկեց ինձ։ Հիսուս արիւնը թափեց խաչի վրա, իմ մեղքերի վարձքը վճարելով, եւ իր սերը իմ նկատմամբ հիշելու եմ հաւիտեան։ Այն երիտասարդը որ այս գրեց Նոա Սանգն է։ Նա պատրաստվում է սովորելու հովիւ դառնալու համար։ Նրա հայրը մեր բոլոր պատգամները Չինարենի է թարգմանում վիդեոներում www.sermonsfortheworld.com կայքում։ Նոան մի քանի շաբաթից գնալու է քարոզելու Չինաստանում եւ Ինդոնեզիայում!

Սիրելի ընկեր, ար՞դեոք դադարելու ես վստահելու ՛՛որ՛՛ Հիսուս փրկում է։ Ար՞դեոք ուղղակի գալու ես Հիսուսին եւ վստահելու ես Իրեն միայն։ Հիսուս քո կատարած բոլոր մեղքերը մաքրելու է Իր Դատաստանի Գրքից։ Նա քեզ լվացելու է Իր Արիւնով։ Նա փրկելու է քեզ։ Նա հաստատ փրկելու է քեզ։ Նա հիմա քեզ փրկելու է! Ամեն։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Սուրբ Գրքի ընթերցումը կատարեց Պրն. Աբել Փրուդհամ: Հովհաննես 5։39-46
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“There’s Room at the Cross For You” (Ira F. Stanphill, 1914-1993)


ՆԱԽԱԳԻԾ՝

ՊԱՅՔԱՐ ՍԱՆԴՄԱՆԻԱՆԻԶՄԻ ԴԵՄ

(ԹԻՒ ԵՐԵՔ ԿՈՉ ՊԱՐՔԱՐԻ ՍԵՐՏԱՇԱՐԸ)
THE BATTLE AGAINST SANDEMANIANISM
(NUMBER THREE IN A SERIES OF BATTLE CRIES)

Դկ․ Ր․Լ․Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

“Քննեցեք գրքերը որ դուք կարծում էք թէ նորանցով ունիք հաւիտենական կենաք, եւ նորանք են որ ինձ համար վկայում են։ Եւ դուք չէք կամենում ինձ մոտ գալ, որ կեանք ունենաք։” (Հովհաննես 5:39, 40)

I.    Առաջին, Սանդմանիանիզմը Քրիստոսի միջոցով ուղղվել էր,
Հովհաննես 5:39, 40։

II.   Երկրորդ, Սանդմանիանիզմը դեւերի վարդապետութիւնն է,
Հովհաննես 8:43, 44; Բ Կորնթացիս 4:3, 4; Մատթեոս 10:37;
Բ Օրինաց 16:9; Առակաց 15:3; ղեւտացոց 11:12;
Հայտնութիւն 20:11-14; Երեմիա 17:9։

III.  Երրորդ, Սանդմանիանիզմը արտաքինով բազում բարի
մարդկանց դժոխք է ուղարկում, Բ Տիմոթեոս 3:15։