Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԴԺՈԽԱՅԻՆ ՄԻ ՏԱՐԻ – ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԹԵԱՆ ՄԻ ՏԱՐԻ!

A YEAR OF HELL – A YEAR OF REVIVAL!
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ
Օրում Երեկոյեան Հունվար 1, 2017-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, January 1, 2017

՛՛Ոհ թէ ճեղքէիր երկինքը՛ վայր իջնէիր. քո առաջը սարերը պիտի հալուէին՛՛ : (Եսայիա 64:1)


Այս գիշեր մենք վերդառնում ենք այս հիանալի համարին։ Ես անչափ երախտապարտ եմ Աստծուն որ անցեալ տարվան ընթացքում Նա մեր աղոթքներին պատասխանեց։ Բայց Ջան Քէյգընը կոչեց ՛՛Դժոխային մի տարի՛՛։ Իրեն հետ հակառակ չեմ որով որրոշ չափով նա ճիշտ է։ Կատարված որոշ դեպքերի պատճառով դժոխային մի տարի էր։ Բայց նոյն ժամանակ օրհնութեան տարի էլ էր։ Ջանը անչափ հոգնած էր այդ երկար օրում, երբ նա անցեալ տարւան կոչեց ՛՛դժոխային մի տարի՛՛։ Երբ մենք հոգնած ենք վատ բաներն ենք հիշում։ Բայց երբ հանգստացած ենք հիշում ենք օրհնութիւնները։ Մենք բոլորս ենք այդպես որովհետեւ մարդ ենք։ Մեր տրամադրութիւնը փոփոխվում է։ Իր հոգնածութեան մեջ, Ջանը մոռացաւ այն պահը որ մի գեղեցիկ աղջկա հետ, Ջուլի անունով ինչ լաւ ժամանց էին ունեցել անցեալ տարի։ Նա մոռացաւ այդ հաճելի օրը որ Դիզնի Լանդում էին անցկացրել։ Նա մոռացաւ ինչպես ոտաբոբիկ Սանթա Մոնիկայի ծովափում ավազների վրա վազում էին։ Նա մոռացաւ այն հաճելի եւ ցնծութեան պահերը որ միասին աղոթքի մեջ վայելեցին։ Նա մոռացաւ այն սքանչելի աղոթքի պահը որ Ահարոնի, Ջաքի եւ Նոայի հետ գիշերվան ուշ ժամին մեր տնում ունեցանք։ Նա մոռացաւ իմ եւ իր մեջ եղած կամքի պատերազմի մասին, մի պատերազմ որի արդիւնքն եղաւ փոխադարձ հարգանք մեր մեջ։ Հայր եւ որդու նման ընկերութիւն ստեղծվեց մեր մեջ որին ես հաւատացած եմ մնալու է հաւիտեան։ Նա մոռացել էր որ ինձ ասել էր, ՛՛Ես երբեք իմ պապիկներին չեմ տեսել։ Դկ․ Հայմերզ, դուք այժմ ինձ համար պապիկի դեր ունեք։ Շնորհակալ եմ քո ներդրման համար իմ կեանքում։ Ես հովանավորում եւ հաւատում եմ քեզ ․․․ Աստուած քեզ օրհնի! Դու կարող ես, Դկ․ Հայմերզ! – Ջան Սամուէլ Քէյգըն։՛՛

Ջանը Աստծոյ զորաւոր մարդն է։ Ես բարձր հարգանք ունեմ նրա նկատմամբ, իբրեւ Տիրոջ բանակում պատերազմակից։ Բայց նա մեզ պես մարդ է։ Երբ հոգնած ենք միայն վատ բաներն ենք հիշում։ Բայց երբ հանգստացած ու արթուն վիճակի մեջ ենք, այն ժամանակ է որ հիշում ենք ինչ լաւ տարի ենք ունեցել – հրաշալի աղոթքի ու հաղորդակցութեան ժամեր, եւ սքանչելի զորութիւն եւ սերը որ Աստուած մեզ 2016 թուին պարգեւեց – Աստւած լսեց մեր աղոթքները,

՛՛Ոհ թէ ճեղքէիր երկինքը՛ վայր իջնէիր. քո առաջը սարերը պիտի հալուէին՛՛։ (Եսայիա 64:1)

Հաճախ ես էլ եմ մտածել որ անցեալ տարի ՛՛Դժոխային մի տարի՛՛ էր։ Եւ պատճառը նա էր որ տրամադրութիւնս ընկած էր, կարծես թէ կեանքի հեղինակութիւնը ձեռքից տալիս էի։ Սկսեցի արտասուել եւ կարծեցի թէ մեռնելու եմ – մեր եկեղեցու համար այնքան մտահոգ էի որ այդ ցաւը սիրտս կոտրեց։ Քաղցկեղի բուժման համար դեղեր էին ստանում որ ՛՛տրամատրութիւնս ճոճման՛՛ վիճակի էին ենթարկել։ Երբեմն խոր տխրութեան մեջ էի սուզվում։ Անցած տարի անգամներ դեւային զորաւոր հարձակումներ եմ ունեցել։ Եթէ Ահարոն Եանսին այդ ժամանակներում ինձ հետ չ՛լիներ, չ՛գիտեմ արդեոք կ՛դիմանայի թէ ոչ։ Ահարոնի նման մոտիկ ընկեր ունենալը մի նուեր է Աստուածանից! Նաեւ Աստուածային նուեր է զորաւոր աղոթողներ ունենալը, Քրիստին Նոյեն եւ Տիկ․ Լիի նման!

Այո, 2016 թուին բարի բաներ էլ տեղի ունեցաւ։ Երիտասարդներից շատերը ատում էին ինձ։ Բայց հիմա սիրում են! Իմ սիրտս ցնծում եւ ուրախանում է երբ նրանք ժպտում եմ ասում են, ՛՛Հովիւ, քեզ սիրում եմ!”

Ապա նայում եմ մի բացիկի որ իմ գեղեցիկ կինս է ուղարկել ինձ։ Նա գրել է,

Սիրելի Րաբերթ, քո Աստծուն հնազանդութեան եւ հաւատքին համար, Հիսուսին ճանաչեցի։ Առանց քեզ ոչ մեկս էինք այստեղ լինելու ․․․ Րաբերթ, բոլոր սրտով եւ հոգով քեզ սիրում եմ։ Միշտ սիրով, Իլիանա։

Երբ իր քաղցր բառերը կարդում եմ սիրտս ցնծութիւնով լեցվում է! “Ոհ Տեր, շնորհակալ եմ Իլիանայի համար! Շնորհակալ եմ որ ինձ այսքան հավատարիմ եւ սիրելի կին ես պարգեւել!” Ես երբեք այդ վատ օրերը առանց նրա սիրով եւ հովանավորութեամբ ու աղոթքներով չէի դիմանալ։ Նաեւ շնորհակալ եմ Աստծուց մանուկ Հանայի համար, իմ առաջին թոռնիկը։ Սկզբում ինձանից մի քիչ վախենում էր, մի մեծ ծերունուց, քաչալ գլխով! Բայց Քրիսմասի գիշեր սողալով մոտս եկաւ եւ իրեն գրկեցի – եւ նա իմ քիթը համբիւրեց։ Քանի ապրելու եմ այդ համբիւրը չեմ մոռանալու!

Երբ նայում ենք 2016 թուին, թող չ՛մոռանանք Աստծու կատարած գործերը մեր կեանքում! Ես զգում էի կարծես թէ մեր եկեղեցին մեռնում էր, ես էի մեռնում, եւ մեր ապագա կեանքի համար ոչ մի հույս չէի տեսնում։ Բայց հետո, երբ ամեն բան կորած էր թվում, Աստուած մեր աղոթքները լսեց,

՛՛Ոհ թէ ճեղքէիր երկինքը՛ վայր իջնէիր. քո առաջը սարերը պիտի հալուէին՛՛։ (Եսայիա 64:1)

Եւ Աստուած մեզ պատասխանեց! Մի ՛՛նոր՛՛ Մկրտչական Աղոթարանի պլան եմ նախագծել։ Քարոզեցի ՛՛Վեր կաց, Երիտասարդ։՛՛ Եւ երիտասարդ մարդիկ եւ կանայք սկսեցին աղոթել, երբ ջերմորեն երգում էինք, արտասվեցինք եւ Աստծուն աղաչեցինք մեր մեջ հայտնուի։ Եւ Նա իջաւ։ Դա սկսեց Դկ․ Քէյգընի միջոցով երբ իր 90-ամեա մայրիկին Քրիստոսին առաջնորդելով։ Քրիստին Նոյենին եւ Շըրլի լիին աղոթքի հոգի տրուեցաւ։ Եւ վերանորոգութեան կրակը մեր մեջ իջաւ։ Մի քանի շաբաթամիջոցին 28 հոգիներ մեղքի հանդիմանութիւն ստացան եւ հուսալից ենք որ դարձի եկան, լվացվելով Քրիստոսի թափված արիւնով Խաչին վրա։

Ապա կարծեցինք թէ վերանորոգութիւնը վերջացաւ։ Բայց սխալ էինք։ Աստուած դեռ մեզ հետ էր! Մենք համարեա ամեն Կիրակի գոնէ մեկ ապաշխարող անձ ունեցանք։ Դկ․ Չանը անյպես օծեալ կերպով քարոզեց որ չորս հոգիներ հանդիմանվեցին, Դեկ․ 25-ին երեկոյեան Քրիսմասի օրում, հոյսով ենք որ փրկուեցին! Հետեւեալը 28 անձինքների անուներն են որոնք հույսով ենք որ 2016-ին դարձի են եկան։

Ջուդի Լի
Մարջրի Քէյգըն
Թովմաս Լունգ
Քրիստին Գուէն
Ադէլա Մենջիվար
Սաթսուքո Զաբալգա
Ջէսի Զաքամիթսին
Քրիստինա Լուիս
Ջէնիֆըր Եան
Ապրահամ Սանգ
Բայանգ Ժանգ
Թամ Ժիա
Վիրգըլ Նիքըլ
Ջէյսըն Բալթազար
Եմի Հուա
Թայրիկ Չամբըրզ
Ջուլի Սիվիլէյ
Մին Վու
Ալիսիա Զաքամիթզին
Անի Քարլոս
Դանիէլ Բարահոնա
Այօքօ Զաբալագա
Ջուլիէթա Փրիէթո
Րաբերթ Վանգ
Ջոզէֆ Գանգ
Անդրու Մաթսուսքա
Ջէսիքա Եին
Նորիս Մենջիվա

Իմ ընկերներ, Աստուած մեզ չէ լքել! Նա անգամներ եւ անգամներ մեր եկեղեցին այցելեց, Օգոստոս, Սեպտեմբեր, Հոկտեմբեր եւ Նոյեմբեր ամիսներու - եւ լոկ միայն Դեկտեմբեր ամսին ինը հոգիներ հուսալից ենք որ դարձի են եկել։ Քսան ինը հոգիներ մեկ տարուան ընթացքում! Ոտնկաց երգենք Փառաբանութեան երգը!

Փառաբանեք Աստծուն, օրհնութիւնների աղբիւրին;
Փառաբանեք Նրան բոլոր արարածներ;
Փառաբանեք Նրան բարձունքում, երկնային արարածներ;
Փառաբանեք Հորը, Որդուն, եւ Սուրբ Հոգուն! Ամեն։
   (“Doxology” by Thomas Ken, 1637-1711).

Քոյրեր երգեք! Հիմա եղբայրները երգեն! Իսկ հիմա բոլորս ինչքան կարելի է բարձր երգենք! Շարունակենք երգել մեր վերանորոգութեան երգը, ՛՛Լրացրու իմ տեսիլքս՛՛։ Անգիր երգենք կամ թերթից թիւ 4-ն է։ Երգենք!

Լրացրու իմ տեսիլքս, Փրկիչ, կ՛աղոթեմ,
   Թող այսօր տեսնեմ Հիսուսին միայն;
Թէեւ ինձ մահի շուքի ձորից կ՛անցկացնես,
   Քո չ՛մարող փառքը ինձ պատում է։
Լրացրու իմ տեսիլքս, Փրկիչ երկնային,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս փայլի։
Լրացրու իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն
   Քո Սուրբ Պատկերի արտացոլումը վրաս։

Լրացրու իմ տեսիլքը, բոլոր ցանկութիւններս
   Պահպանիր Քո փառքի համար; հոգիս ներշնչվի,
Քո կատարելութիւնով, Քո սուրբ սիրով,
   Ճանապարհս լույսովդ ողողվի երկնքից։
Լրացրու իմ տեսիլքը, երկնային Փրկիչ,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս լուսավորվի,
Լրացրու իմ տեսիլքը, որ բոլորը տեսնեն
   Քո Սուրբ Պատկերի արտացոլումը վրաս։

Լրացրու իմ տեսիլքս, թող ոչ մի մեղք
   Ներքին փայլս հովանի ընէ։
Թող որ տեսնեմ միայն Քո օրհնեալ դեմքը,
   Հոգիս հագենա Քո հաւիտեան շնորհքով։
Լրացրու իմ տեսիլքս, երկնային Փրկիչ,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս փայլի,
Լրացրու իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն,
   Քո սուրբ պատկերի արտացոլումը վրաս։
(“Fill All My Vision.” Avis Burgeson Christiansen, 1895-1985)

Եղբայրներ եւ քոյրեր, հաւատացած եմ վերանորոգման ամենամեծ մասը Աստուածանից մեր վրա է իջնելու 2017 թվին։ Ամեն օր աղոթեք դրա համար։ Հաճախ ծոմապահութիւնով եւ աղոթքով Աստծոյ ներկայութիւնը խնդրենք որ աւելի շատ տեսնենք այս տարվան մեջ։

Ձեր Սուրբ Գիրքը դարձրեք Ա Կորնթացիս 9։24 համարը։ Այս պատգամի շարունակութիւնը գրուել է Դկ. Քէյգընի միջոցով,

՛՛Չգիտե՞ք, թէ ասպարեզի մեջ վազողներն՛ ամենքն են վազում. բայց մեկն է հաղթանակն առնում. դուք այնպես վազեցեք որ հասնեք։՛՛ (Ա Կորնթացիս 9:24)

Կ՛խնդրեմ նստել։ Փակեք ձեր Սուրբ Գիրքը եւ ուշադրութիւնով լսեք։

Պողոսը Քրիստոնեական կեանքը նմանեցրել է մարզական մրցութեան։ Նա գրում է, ՛՛դուք այնպես վազեցեք որ հասնեք [մրցանակին]” (Ա Կորնթացիս 9:24)։ Ապա շարունակում է, ՛՛Նրանք մրցում են որ մի ապականելի պսակ առնեն, իսկ մենք՛ անապականելի՛՛(Ա Կորնթացիս 9:25)։ Քրիստոնեական մրցանակը շքանշան չէ։ Աւելի բարձրագույն է։ Մրցանակը այն պարգեւներն ենք որոնք Հիսուս Քրիստոսից ստանալու ենք երբ վերադառնա եւ Իր Թագաւորութիւնը հաստատի!

Պողոսը գրում է մի մարզիկ, ՛՛ամեն բանից ժուժկալ է լինում՛՛ (հ. 25)։ Մարզիկը երբեք չէ գերանում։ Նա չէ ծոյլանում եւ իր ժամանակը չէ վատնում։ Պողոս Առաքեալը այդպես էր։ Նա ասաց, ՛՛Ես ․․․այնպես եմ վազում, ոչ թէ ինչպես անստոյգ․ այնպես եմ մրցում ոչ թէ ինչպես օդին զարկելով՛՛ (հ. 26)։ Նա չմարզված բռնցքամարտ չէր որ զուր տեղը բռունցք նետեր օդին մեջ։ Նա շատ ինքնավստահ չէր։ Նա գիտեր անհաջողութեան կարելիութիւնը։ Նա ասաց, ՛՛Այլ ․․․ որ միգուցէ ուրիշներին քարոզելով, ինքս անպիտան գտնուիմ՛՛ (հ. 27)։

Պողոսը գիտեր ինչ էր ուզում եւ իր բոլոր ջանքը թափեց դրան հասնելու համար։ Նա ապրեց իր կեանքով այն ինչ մեզ է հորդորել անել։

՛՛Դուք այնպես վազեցեք որ հասնեք։՛՛ (Ա Կորնթացիս 9:24)

՛՛Դուք այնպես վազեցեք որ հասնեք [մրցանակին]։” Այս գիշեր այս համարը չորս կետերով կ՛բացատրեմ։

I. Առաջին, այս համարը վերաբերում է այս ձմեռվան եւ գառնան։

Մենք հիանալի ՛՛տոնակատարութիւններ՛՛ ունեցանք։ Քրիսմասի ճաշկերույթ ունեցանք։ Հիշեցինք մեր Փրկչի ծնունդը Քրիսմասի գիշերվան։ Դկ․ Չանը առիւծի պես քարոզեց։ Չորս հոգիներ փրկուեցին! Տիրոջ ընթրիքը հիշեցինք։ Անցած գիշեր որ Նոր Տարի գիշեր էր, Սերջիոն եւ Եազմինը ամուսնացան։ Այսօր Նոր Տարին է։

Բայց ՛՛տոները՛՛ հաւիտեան չեն մնում։ Հիմա Հունւար է։ Միւս շաբաթ տոն չէ լինելու։ Ձմեռ է լինելու եւ ցուրտ։ Անձրեւ է գալու։ Ուրախանալու ոչ մի բան չի լինելու։ Կարող ես՞ դիմանալ։ Կամ հեռանալու եւ թողնելու ես եկեղեցին։ Մեր համարը ասում է, “դուք այնպես վազեցեք որ հասնեք”։ Ձեր ուշադրութիւնը մրցանակի վրա լինի! Եկեղեցում մնացեք, կարեւոր չէ ինչ է պատահելու! Ձեր միտքը Քրիստոսի եւ եկեղեցու վրա կենտրոնացած լինի!

Գիտենք որ Ձմեռը ամեն տարի գալիս է։ Մեծ Ջրհեղեղից հետո Աստուած Նոյին ասաց, ՛՛Այսուհետեւ քանի ժամանակ որ երկիրը կմնա, սերմ ու հունձք, եւ ցուրտ ու տաք, ամառ ու ձմեռ, եւ ցերեկ ու գիշեր չեն դադարիլ՛՛ (Ծննդոց 8:22)։ Ձմեռը ամեն տարի գալիս է։ Կարողանում ես՞ դիմանալ։ Ուրեմն “դուք այնպես վազեցեք որ հասնեք”։

Ձմեռից հետո Գարուն է գալիս։ Գարունն էլ իր փորձութիւններն ունի։ Ես դրան կոչում եմ ՛՛Ամերիկեան Հաճոյքի Մեքենա։՛՛ Երեքօրեա շաբաթավերջ ունենք։ Մարդիկ Լաս Վեգաս, Սան Ֆրանսիսկո, կամ ուրիշ վայրերն են գնում։ Տկարամիտները եկեղեցին թողնում են։ ՛՛Գարնան արձակուրդն՛՛ է գալու։ Մարդիկ ուզում են հեռանալ։ Սոցիալական միջոցառումներ կան։ Ընտանիական միջոցառումներ կան։ Ամերիկեան Հաճոյքի Մեքենան աւելի շատ հոգիներ է սպանել քան սեռային մեղքը եւ թմրեցուցիչները։ Ա՞րդեոք դու մարզիկի նման պատերազմելու ես կամ հեռանալու ես։ Արդեոք՞ միշտ եկեղեցում մնալու ես։ Արդեոք՞ սատանայի փորձութեան դեմ պայքարելու ես եւ եկեղեցում մնալու ես։ Կամ տկար ես՞ լինելու եւ հեռանալու ես եկեղեցուց։ Ա՞րդեոք սատանայից փորձվելու ես թողնելով եկեղեցին եւ վերադառնալու ես մեղաւոր կեանքին։ ՛՛Դուք այնպես վազեցեք որ հասնեք ։՛՛

Մենք կարող ենք մի հիանալի տարի ունենալ այս նոր 2017 թվում։ Քո ժամը անիմաստ բաներով մի վատնիր։ Մտամոլորված մի եղիր տարբեր խնդիրներով ժամանակը կորցնելով! Եկեք միասին մի երեւելի տարի ունենաք! Աղոթքով չարին դեմ պատերազմեք։ Եկեղեցուց մի բացակայեք։ Հաղթանակը Քրիստոսի համար շահեք ինչպես մի մարզիկ!

Նեղութիւնների ու տագնապների պատճառ մի եղեք։ Որոշում կատարեք որ մեր եկեղեցում խնդիրներ առաջ չբերել։ Եկեք ՛՛միաբան՛՛ լինենք ինչպես Գործք Առաքելոց գրքի Քրիստոնեաները! Եթէ մարզիկի նման կենտրոնացում ունենաք – եւ թոյլ չտանք ոչ մի բան մեզ հեռացնի – կարող ենք երեւելի տարի ունենալ! Բոլոր ձմռան եւ գարնանը Քրիստոսի վրա կենտրոնացեք։ Մարզիկի պես առաջ գնացեք։ ՛՛Դուք այնպես վազեցեք որ հասնեք՛՛ – եւ հաղթանակը շահեք! “Օն առաջ, Քրիստոնեա Զինվորներ։՛՛ Ոտնկաց երգենք!

Օն առաջ, Քրիստոնեա զինւորներ, քայլեք դեպի պատերազմ,
Քրիստոսի խաչը ձեր առջեւից կ՛գնա։
   (“Onward, Christian Soldiers” by Sabine Baring-Gould, 1834-1924).

II. Երկրորդ, համարը վերաբերում է վերանորոգութեան։

Աստուած վերանորոգութիւնով այցելեց մեր եկեղեցին անցած տարուան մեջ – առաջին անգամվան համար հիսուն տարուց հետո։ Աստուած ներքեվ իջաւ այդ ժողովներում։ Նրա Սուրբ Հոգին ներկա էր մեզ հետ։ Շատեր մի քանի գիշերվան ընթացքում դարձի եկան։ Նրանցից ոմանք անհնար պարագաններ էին դարձի գալու։ Բազում պատգամներ էին լսել։ Անգամներ իրենց հետ խորհրդակցել էի։ Նրանք պաղ եւ խիստ էին։ Բայց երբ Աստուած իջաւ հրաշաբար մեկը միւսի հետեւից ապաշխարում էին! Ամենամեծ նուերը Աստծոյ ներկայութիւնն է։ Մենք կենդանի Քրիստոնէութիւնը ճաշակեցինք։ Աստուած մեր հետ էր։ Ինչքան ենք փափագում որ աւելի մեծ վերանորոգութիւն ուղարկես – ոհ, Տեր!

Մեր եկեղեցին ամեն Հինգշաբթի եւ Շաբաթ օրերը աղոթքի ժողովի է հաւաքվում։ Ձեզանից շատեր մասնակցում են, աղոթելու վերանորոգութեան համար, բաժանվելով փոքր խումբերի։ Աստծուց շնորհակալ եմ որ ինձ առաջնորդում է քարոզել վերանորոգութեան մասին։ Շնորհակալ եմ Իրենից առաջնորդում է աղոթող եկեղեցի ունենալու համար։ Դա թանկագին գոհարներ են, որ իմ գիտութեանս համեմատ Ամերիկայում չէ գտնվում։ Եթէ դուք էլ աղոթում էք փոքր խումբերում, կենտրոնացեք վերանորոգութեան եւ հոգի շահելու նիւթերի վրա։ Այդ երկու նիւթը պահեք։ Այդ երկու նիւթերը մեր պետքն են – Աստծոյ ներկայութիւնը եւ նոր մարդիկ ապաշխարեն աւետարանչութեան միջոցով։

Մենք աւելի մեծ վերանորոգութեան փափագը պիտի ունենանք! Հիմա որ ճաշակեցինք Աստծոյ ներկայութիւնը եւ վերանորոգութեան գործը, աւելին ենք ուզում։ Բայց պիտի ձեզ զգուշացնեմ։ Չմտածեք թէ հիմա մենք գիտենք վերանորոգութիւնը ինչպես է պատահում։ Չկարծեք, ՛՛Հիմա հասկացանք։ Գիտենք ինչ պիտի անենք։ Եկեք մի ուրիշ վերանորոգութիւն ունենանք։ Եթէ այդ մտածեք, երբեք ուրիշ վերանորոգութիւն չենք ունենալ։

Աստուած մեքենա չէ։ Նա մի անձ է։ Նա ամենակարող եւ ամենազոր Աստուած է։ Նրան կեղծելով չէ կարելի խաբել – մինչեւիսկ աղոթքով։ Վերանորոգութիւնը կախարդութիւն չէ։ Դա մի բան չէ գործերով կամ մինչեւ անգամ աղոթքով հնարաւոր դարձնել։ Դիւահարված սուտ մարգարէն Չարլզ Ֆինէյը սովորացնում էր թէ, եկեղեցին կարող է վերանորոգութիւնը հնարաւոր դարձնէ – բայց նա սխալ էր։ Աստուածն է վերանորոգութեան հեղինակը։ Աստուած վերանորոգութիւնը ուղարկում է ում որ Ինքն է ընտրում։

Կ՛հիշեք անցեալ ամառվան վերանորոգութիւնը ինչպես սկսեց։ Այո, մարդիկ աղոթեցին։ Բայց երբ Աստուած իջաւ ոչ ոք չէր աղոթում։ Քարոզչութիւն չկար։ Աստուած իջաւ, հանկարծակի եւ անակնկալ, երբ ժողովուրդը Եսայիա 64։1-3-ն էին կարդում։ Նա եկաւ հանկարծակի եւ գերիշխանորեն։

Եւ որոշ ժողովներում Աստուած չ՛իջաւ։ Անգամներ եւ անգամներ, երբ ժողովուրդը սպասելիք են ունեցել եւ ենթադրել են թէ վերանորոգութիւնը ինքնիրեն տեղի կունենա, Աստուած ներկա չէ եղել։ Ժողովները մեռած ու դատարկ են եղել երբ Աստծոյ հոգին բացակա է եղել։ Հաճախ ստիպված եմ եղել ժողովը շուտ վերջացնել որովհետեւ Աստուած բացակա է եղել։

Աստծոյ ներկայութեան կորցնելը շատ հեշտ է։ Սատանան միշտ այնտեղ ներկա է։ Բայց Աստուած կարող է բացակա լինել։ Աստուած չէ գալու եթէ մենք իրեն սրտանց չենք ցանկանում։ Եթէ մենք բավարարված ենք ՛՛տոներով՛՛ եւ մեր կեանքի ունեցվածքով, ուրեմն Աստուած մեր կեանքում ներկա չէ լինելու։ Եթէ Աստծուն մեզ հետ չենք ուզում, Նա մեզ մոտ չէ լինելու։ Բայց մեզ հետ է։ Անցած գիշեր այս քարոզի վրա էին աշխատում, երբ հեռախոսը զանգ տուեց։ Վուդին էր, լացում ու գոռում էր մեղքի դատապարտութեան տակ։ Դկ․ Չանին արթնացրի եւ նա գնաց Վուդիի սենեակը։ Նա ապաշխարեց առաւոտեան ժամը երկուսին – տարւա վերջին օրում առաւոտեան երկուսին մեր 29-րդ ապաշխարութիւնը տեղի ունեցաւ! Ոտնկաց երգենք փառաբանութեան երգը!

Երբեք մի ենթադրեք – եւ շնորհված մի համարեք – թէ Աստուած պիտի մեզ հետ լինի։ Երբեք մի մտածեք որ Աստուած պիտի վերանորոգութիւն ուղարկի։ Սամսոնի պես մի եղիր որ ասաց, ՛՛դուրս գամ եւ առաջի անգամների պես թոթափուիմ, բայց չգիտեր որ Տերն իրանից գնացել էր՛՛ (Դատավորաց 16:20)։ Իսրաելացիների պես մի եղիր երբ Երիքովը նվաճեցին Աստծոյ հրաշքով, ապա գնացին մի փոքր քաղաք գրավելու Գայ անունով ։ Նրանք ասացին, ՛՛Բոլոր ժողովուրդը վեր չ՛գնա ․․․ որովհետեւ նրանք քիչ են ․․․բայց Գայիի մարդկանց առաջիցը փախան՛՛(Հեսու 7:3, 4)։ Մեր բնաբան համարը ասում է, ՛՛Դուք այնպես վազեցեք որ հասնեք։՛՛Սաղմոսում կարդում ենք, ՛՛Արտասոիքով ցանողները ցնծութիւնով կհնձեն։՛՛ (Սաղմոս 126:5)։ Չէ ասում, ՛՛Գիտութիւնով ցանողները ցնծութիւնով կհնձեն։՛՛ Չէ ասում, ՛՛Ինքնավստահութիւնով ցանողները ցնծութիւնով կհնձեն։՛՛ Ոչ, այլ ՛՛Արտասոիքով ցանողները ցնծութիւնով կհնձեն։՛՛ Եկեք աւելի աղոթենք վերանորոգութեան համար, գիտենալով որ զորութիւնը պատկանում է միայն Աստծուն։ Աղոթեք մինչեւ Աստուած իջնի – բայց Ոհ Աստուած, օգնիր մեզ պայքարենք չարի դեմ, օգնիր աղոթքի մեջ պատերազմել մինչեւ Դու իջնես աւելի զորաւոր վերանորոգութիւն բերելով! Մենք աղոթում ենք որ դարձեալ Դու իջնես! Իջիր, կ՛աղոթենք! Եկ վերանորոգութիւն բերելով! “Օն առաջ, Քրիստոնեա զինւորներ!” Ոտնկաց երգենք։

Օն առաջ, Քրիստոնեա զինւորներ, քայլեք դեպի պատերազմ,
Քրիստոսի խաչը ձեր առջեւից կ՛գնա։

III. Երրորդ, այս համարը հոգի շահելու համար է։

Հեշտ է հետեւել ներքիներին - մարդկանց որ արդեն եկեղեցի են գալիս։ Եւ դա սխալ չէ։ Բայց հիմա ժամանակն է կորածների հետեւից լինենք որ այստեղ չեն։։ Պիտի կենտրոնանանք հոգիներ շահելու վրա! Պիտի մարզիկների պես պայքարենք աւելի անուներ եւ հեռախոսի համարներ բերելով։ Եթէ չ՛աշխատենք այս ուղղութեամբ, Աստուած էլ վերանորոգութիւն չի ուղարկելու։ Աւելի շատ բաներ ունեմ ասելու բայց այստեղում կանգ եմ առնելու։ Դկ․ Չանը պայքարեց Վուդիի համար։ Նա նրան իր տունը տարաւ։ Գիշեր եւ ցերեկ նրա համար աղոթեց։ Հետո Վուդին ինձ զանգեց գիշերվան ուշ ժամին արտասվելով։ Զանգեցի Դկ․ Չանին, առաւոտեան ժամը երկուսին քնից արթնացրի որպեսզի Վուդիին Քրիստոսին առաջնորդի։ Սա պատահեց անցեալ տարվան վերջին օրում!

Հիսուս ասաց, ՛՛Որովհետեւ մարդի որդին եկաւ , որ որոնէ եւ ապրեցնէ կորածին՛՛ (Ղուկաս 19:10)։ Դարձեալ Քրիստոս ասաց, ՛՛Ստիպիր որ մտնեն, որ իմ տունը լցուի՛՛(Ղուկաս 14:23)։ Հիսուս իր հարութիւնից հետո ասաց, ՛՛Գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք՛՛ (Մատթեոս 28:19)։ Դկ․Ջան Ր․ Րայսը ասաց, ՛՛Հոգիներ շահելը ամենակարեւոր աշխատանքն է որ ամեն Քրիստոնեայի միտքը եւ ջանքը պիտի զբաղեցնի՛՛(The Golden Path to Successful Personal Soul Winning, Sword of the Lord Publishers, 1961, p. 55)։ Եւ նա ճիշտ էր!

Երբեք մի մոռացեք որ եկեղեցու իսկական գործը հոգիներ շահել է! Պայքարիր որ քաղաքի կորած երիտասարդներին շահես! Պայքարիր որ հիմա աւելի շատ մարդիկ բերես! Դկ․ Չանի նման պայքարիր, ինչպես շահեց Վուդիին եւ փրկութեան առաջնորդեց նրան! Դուրս ելիր համալսարանները եւ առեւտրատեղերը եւ նրանց անուները եւ հեռախոսի համարները վերցրու։ Հրաւիրիր եկեղեցի որպեսզի Բարի Լուրը լսեն։ Գոնէ մեկ անուն բեր մեր ամեն անգամ հանդիպելուն։ Սիրենք նրանց եւ հոգատար եղեք նրանց նկատմամբ ինչպես Դկ․ Չանը Վուդիին արաւ։ Երբ գալիս են իրենց հետ ծանոթացեք։ Կարիք եղածն կատարեք որպեսզի այստեղ մնան մինչեւ ապաշխարեն – եւ հետո նրանք մեզ հետ կ՛մնան, որովհետեւ ապաշխարած են լինելու!

Մեր համարը ասում է, ՛՛Դուք այնպես վազեցեք որ հասնեք։՛՛ Պողոսը ասաց, ՛՛Ես ․․․այնպես եմ վազում, ոչ թէ ինչպես անստոյգ; այնպես եմ մրցում ոչ թէ ինչպես օդին զարկելով՛՛ (Ա Կորնթացիս 9:26)։ Պողոսը կախ սրտով չաշխատեց։ Իր ժամը չվատնեց։ Իր միտքը կենտրոնացրեց հոգի շահելու, ոչ թէ ՛՛օդին զարկելով։՛՛

Հոգիներ շահելու ձեւը այդպես է! Դկ․ Չանը այդպես Վուդիին շահեց Քրիստոսի համար։ Նրա օրինակին հետեւեցեք եւ մարդկաց բերեք!

Եկեք մեր ժամանակը եւ միտքը կենտրոնացնենք հոգիներ շահելու վրա! Եկեք մարդկանց բերենք այս տարի։ Միայն ձեր ընկերների եւ ձեզ համար մի մտածեք։ Միայն աղջիկ/տղերքի հետ ժամադրվելու մասին մի մտածեք։ Ձեր իսկական աշխատանքը դարձրեք կորածներին բերելու։ Եկեք կենտրոնանանք կորածներին շահելու։ Տատանված վիճակով մի անիր, ՛՛անստոյգ, ինչպես օդին զարկելով։՛՛ Այս գործը մի անիր ուրիշ գործեր կողքին, ուրիշ գործերին աւելի կարեւորութիւն տալով։ Այդ կերպով մարդկանց չենք կարող բերել։ Մեր համարը ասում է, ՛՛Դուք այնպես վազեցեք որ հասնեք։՛՛ Եկեք պայքարենք աղոթքով չարի դեմ որպեսզի կարողանանք աւելի մարդիկ բերենք Քրիստոսին! “Օն առաջ, Քրիստոնեա զինւորներ”։ Ոտքի վրա երգենք այս երգը նորեն։

Օն առաջ, Քրիստոնեա զինւորներ, քայլեք դեպի պատերազմ,
Քրիստոսի խաչը ձեր առջեւից կ՛գնա։

IV. Չորրորդ, այս համարը քեզ է վերաբերում եթէ դեռ կորած ես։

Մի քանի խոսք ունեմ ասելու նրանց որ դեռ ապաշխարած չեն։ Մեր համարը ասում է, ՛՛Դուք այնպես վազեցեք որ հասնեք ՛՛։ Քեզ համար գործադրական իմաստ ունի։ Երբ ես քարոզում եմ միայն տեղումդ մի նստիր! Քրիստոսն ասաց, ՛՛Ջանք արեք որ նեղ դռնովը ներս մտնեք՛՛ փրկութեան նեղ դռնովը, որը Քրիստոս ինքն է (Ղուկաս 13:24)։ Ա՞րդեոք ջանք ես թափում։ ՛՛Ջանք արեք ներս մտնել՛՛-ը նոյն իմաստն ունի ինչ որ ՛՛Դուք այնպես վազեցեք որ հասնեք՛՛։ Եթէ հոգուդ համար լրջորեն հոգ ես տանում, Աստուած քեզ դեպի Քրիստոս է քաշելու։ Բայց եթէ փրկութեանդ համար ջանք չես թափում, սպասելիք չունենաս փրկուելու։

Եթէ ներս մտնելու համար ջանք չթափես որպեսզի Քրիստոսին հասնես, երբեք չես փրկուելու! Եւ փրկութիւն ՛՛չես ստանալու՛՛։ Եթէ առանց մեղքի հանդիմանութեան մեխանիկորեն առջեւ գաս հրաւերի ժամանակ, չես ապաշխարելու։ Եթէ ժամեր վիդէոի խաղերով զբաղվես, դարձի չես գալու։ Եթէ շարունակես պոռնոգրաֆիա դիտել, երբեք դարձի չես գալու։ Աստուած տեսնում է եւ գիտի որ լուրջ չես։ Եթէ շարունակես միայն քեզ համար ցավալ, երբեք դարձի չես գալու։ Հուդան եւ Կայենը իրենք իրենց համար ցավ զգացին։ Երկուսն էլ դժոխք գնացին։ Եթէ շարունակես միայն քո դժվարութիւնների, զգացումների եւ մտահոգութիւնների համար մտածել, եւ ոչ քո մեղքերի համար, երբեք չես դարձի գալու։ Հիսուսը հոգեբուժ չէ։ Նա չմեռաւ քո դժվարութիւնները, զգացումներն ու մտահոգութիւնները ճշտելու համար։ Նա չմեռաւ քեզ ապահովութեան զգացում տալու համար։ Նա մեռաւ քո մեղքերի վարձքը վճարելու, որպեսզի Աստուած քեզ չ՛պատժի։ Դրա համար ՛՛Քրիստոս մեռաւ մեր մեղքերի համար՛՛ (Ա Կորնթացիս 15:3)։ Եթէ դու ճշմարտապես մեղքերից հոգնած ես – թէեւ մի քանի բառ նրա մասին ասես – Քրիստոսի մահը քեզ չի փրկելու։

Քրիստոս մեռաւ Խաչի վրա քո մեղքի հատուցման համար։ Նա Իր Արիւնը թափեց մաքրելու քո մեղքերը։ Հարութիւն առաւ մեռելերներից քեզ կեանք տալու համար։ Նա ներելու է քո մեղքերը եթէ իրեն վստահես։ Կեանքիդ համար պայքարիր։ Ինքզինքդ պարտադրիր մեղքերիդ մասին մտածել։ Պայքարիր կեանքիդ համար որպեսզի գաս Քրիստոսին եւ փրկուես մեղքերից! Ոտնկաց երգենք թիւ չորս երգը երգարանում։ Առաջին եւ վերջին տունը երգենք ՛՛Լրացրու իմ տեսիլքս՛՛։

Լրացրու իմ տեսիլքս, Փրկիչ, կ՛աղոթեմ,
   Թող այսօր տեսնեմ Հիսուսին միայն;
Թէեւ ինձ մահի շուքի ձորից կ՛անցկացնես,
   Քո չ՛մարող փառքը ինձ պատում է։
Լրացրու իմ տեսիլքս, Փրկիչ երկնային,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս փայլի։
Լրացրու իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն
   Քո Սուրբ Պատկերի արտացոլումը վրաս։

Լրացրու իմ տեսիլքս, թող ոչ մի մեղք
   Ներքին փայլս հովանի ընէ։
Թող որ տեսնեմ միայն Քո օրհնեալ դեմքը,
   Հոգիս հագենա Քո հաւիտեան շնորհքով։
Լրացրու իմ տեսիլքս, երկնային Փրկիչ,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս փայլի,
Լրացրու իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն,
   Քո սուրբ պատկերի արտացոլումը վրաս։
(“Fill All My Vision” by Avis Burgeson Christiansen, 1895-1985)

Առաջ եկ եթէ կուզես ինձ հետ, Ջան Քէյգընի կամ Դկ. Քէյգընի հետ փրկութեանդ մասին խոսես, Քրիստոսի Արեան միջոցով որ Խաչին վրա թափվեց որպեսզի քեզ մեղքերից ազատի։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Onward, Christian Soldiers” (by Sabine Baring-Gould, 1834-1924;
stanzas and chorus, verses 1, 2 and 4).


ՆԱԽԱԳԻԾ՝

ԴԺՈԽԱՅԻՆ ՄԻ ՏԱՐԻ – ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԹԵԱՆ ՄԻ ՏԱՐԻ!

A YEAR OF HELL – A YEAR OF REVIVAL!

Դկ. Ր. Լ. Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

՛՛Ոհ թէ ճեղքէիր երկինքը՛ վայր իջնէիր. քո առաջը սարերը պիտի հալուէին՛՛ : (Եսայիա 64:1)

“Չգիտե՞ք, թէ ասպարեզի մեջ վազողներն՛ ամենքն են վազում․ բայց մեկն է հաղթանակ առնում։ Դուք այնպես վազեցեք որ հասնեք։” (Ա Կորնթացիս 9:24)

(Ա Կորնթացիս 9:25, 26, 27)

I.    Առաջին, այս համարը վերբերում է այս ձմեռվան եւ գառնան։
Ծննդոց 8:22

II.   Երկրորդ, համարը վերաբերում է վերանորոգութեան։
Դատաւորաց 16:20; Հեսու 7:3, 4; Սաղմոս 125:5

III.  Երրորդ, այս համարը հոգի շահելու համար է։
Ղուկաս 19:10; 14:23; Մատթեոս 28:19; Ա Կորնթացիս 9:25

IV.  Չորրորդ, այս համարը քեզ է վերաբերում եթէ դեռ կորած ես։
Ղուկաս 13:24; Ա Կորնթացիս 15:3