Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՔՐԻՍՄԱՍԸ ԴԺՈԽՔՈՒՄ - 2016

CHRISTMAS IN HELL – 2016
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ
Օրում Առաւոտեան Դեկտեմբեր 18, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, December 18, 2016


Ինքզինքս հարցրի, թէ արդեոք պիտի այս քարոզը, ՛՛Քրիսմասը դժոխքում՛՛ը քարոզեմ թէ ոչ։ Սատանան ասաց, ՛՛Ոհ, ոչ! Հարմար նիւթ չէ Քրիսմասի համար։ Շատ խիստ է։՛՛ Անմիջապես երբ այդ լսեցի գիտէի որ այն տկար աւետարանչութիւնով որ բոլորիս համար պատահում է փորձվում եմ։ Երբ հենվում ենք մեր տկար կողմին վրա, պետք ունենեք որ դորան մեզանից հանենք։ Արմատախիլ անենք մեր միջից, եթէ ոչ չենք կարող լինել Աստծոյ ցանկացած զինվորները։ Այլ լինելու ենք վախկոտ ու տկար, հաղթելու մեր ժամանակակից ավետարանչութեան Պաղեստինցիներին։

Ես թոյլ չեմ տալու սատանան մեզ վախեցնի քարոզելու դժոխքի մասին, Քրիսմասի ժամանակամիջոցին կամ տարուան միւս օրերում։ Դժոխքը բոլոր տարւա ընթացքում իր տեղումն է։ Ի՞նչու չ՛քարոզել Քրիսմասի ժամանակ։ Ուրեմն, ձեզ ներկայացնելու եմ իմ կլասիկ քարոզը, ՛՛Քրիսմասը Դժոխքում։՛՛ Այս քարոզը եռեսուն-երկու տարւան ընթացքում մի քանի անգամներ քարոզել եմ։ Մի քանի փոքրիկ վախկոտ քարոզիչներ ինձ խորհուրդ են տուել որ դա չ՛քարոզել։ Բայց եթէ Քրիսմասի ժամանակ դժոխքի մասին չ՛քարոզենք, ապա ի՞նչ է Քրիսմասի իմաստը։ Քրիսմասը ոչ մի իմաստ չ՛պիտի ունենար եթէ մի կրակոտ դժոխք կորած մեղաւորներին չ՛սպասեր։ Մանուկ Հիսուսը Բեթլեհեմում չ՛ծնուեց որպեսզի մեզ տոնածառ եւ շողշողուն լոյսեր բերի։ Նա ծնվեց որպեսզի խաչին վրա մեռնի մեղաւորների համար, ազատելով նրանց դժոխքի հաւիտենական կրակից։ Որպեսզի մեղաւորները մաքրվեն իրենց մեղքերից Իր Սուրբ Արեամբ լւացվելով! Երբ դժոխքը Քրիսմասից հանես կ՛դառնա մի հեթանոսկան տոն։ Ուստի այս առաւոտ իմ կլասիկ քարոզը ՛՛Քրիսմաս Դժոխքում՛՛ը կ՛քարոզեմ։ Դա վերջին քարոզն էր որ Չինական եկեղեցում քարոզեցի, նախքան որ նրանք հեռանան Դկ․ Թիմոթի Լինի ուսուցմունքներից եւ սահեն դեպի տկար, թոյլ Կիրակի-առաւոտեան-միայն ժողովների եւ ինքնակենտրոն Քրիստոնեաներ դառնան։ Այս քարոզը երկու երիտասարդ Դկ․ Լինի միջոցով նշանակված քարոզիչների միջոցով չ՛ընդունվեց։ Նրանք անհարգեցին այս քարոզը թէեւ 27 երիտասարդներ արցունքները աչքներին առջեւ եկան եւ երկու ժամ հատկացրի նրանց հետ խորհրդակցելու եւ հուսալից ապաշխարութիւն ունեցան։ Այդ քարոզիչները սխալ էին այն ժամանակ եւ սխալ են մինչեւ այսօր, եւ այդ եկեղեցին այլեւս Դկ․ Լինի հիմնած եկեղեցին չէ, որովհետեւ այնտեղում քարոզող մարդիկ վախկոտներ են, վախեցած փոքրիկ մարդիկ, առանց ողջամտութեան, առանց մկաների, Հոգու կրակը իրենց մեջ բացակա է, եւ Աստծուց ոչ մի պատգամ չունեն։ Նրանք քարոզում են ծեր կանանց համար, որոնք իրենց ծաղսերն են հոգ տանում եւ ոչ թէ երիտասարդներին որպեսզի նրանց փրկեն հաւիտենական դժոխքից։

Ես ՛՛Քրիսմասը դժոխքում՛՛ը համարում եմ իմ քարոզած ամենա լաւ հին քարոզներից մեկը։ Ուրեմն այսօր ձեզ համար եմ քարզելու այդ! Առանց հետապնդողների! Համարս է Ղուկաս 16:25։ Ոտքի վրա կարդանք առաջին երկու բառերը։

“Որդեակ, հիշիր։” (Ղուկաս 16:25)

Խնդրեմ նստել։

Հարուստ մարդը մեռաւ եւ թաղուեց։ Նրա հոգին անմիջապես դժոխքի կրակների մեջ փոխադրուեց, ՛՛Եւ դժոխքումը մինչ տանջանքի մեջ էր գտնվում, իր աչքերը բարձրացրեց” (Ղուկաս 16:23)։ Հարուստ մարդը Ապրահամին ՛՛հեռուանց՛՛ երկնքում տեսաւ։ Նա աղաչեց մի քիչ ջուրի համար որ ՛՛լեզուն հովացնէ; որովհետեւ այս կրակի բոցի մեջ տանջվում էր՛՛։ Ապրահամը խոսեց իր հետ ասելով,

՛՛Որդեակ, հիշիր, որ դու ընդունեցիր քո բարիքը քո կեանքումը, եւ նմանապես էլ Ղազարոսը՛ չարչարանքները․ եւ հիմա սա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես։՛՛ (Ղուկաս 16:25)

Հիսուս Քրիստոս այս պատմեց որպեսզի դժոխքից զգուշացնի կորած մեղաւորներին։

Սպրջընը Մկրտչական եկեղեցու մեծ քարոզիչներից մեկն էր։ Նա ասաց իր մահից հետո մարդիկ դժոխքի մասին կ՛վախենան քարոզել։ Վիլիամ Բութն էլ նոյնն ասաց։ Այս երկու մեծ 19-րդ դարվան քարոզիչները նախագուշակեցին որ 20-րդ դարում դժոխքի մասին քարոզ չի լինելու։ Նրանք ճիշտ էին – այսօր ավելի վատ է! Բութից հարցրին թէ ինչ վտանգ է սպառնալու քսաներրորդ դարում։ Նա ասաց, ՛՛երկինք առան դժոխքի՛՛ (The War Cry, January 1901, p. 7)։ Բութի նախագուաշակութիւնը իրական դարձաւ։ Այսօր համարեա չենք լսում դժոխքի մասին որեւէ քարոզ։ Բայց այդպես չ՛պիտի լինի։ Դկ․ Ջ․Ի․ Փաքըրը, հայտնի աստուածաբանը ասաց,

Քրիստոնեա աւետարանիչենրը պիտի [քարոզեն] դժոխքի մասին, սա իրենց գործի մի մասն է ․․․ Ըստ Հիսուսին եւ աշակերտներին, անձնական կեանքը ֆիզիքական մահից հետո շարունակվում է, եւ բոլոր նրանց հեռանկարը որ առանց Քրիստոսի են, ահաւոր եւ սարսափելի է լինելու, ուրեմն բոլորը պիտի տեղեակ լինեն։ (J. I. Packer, Ph.D., foreword to Whatever Happened to Hell? by John Blanchard, D.D., Evangelical Press, 2005 edition, p. 9)

Ես մի ծերունի եմ։ Երկար ժամանակ չեմ ապրելու։ Նրանք որ ինձանից հետո են քարոզելու դեռեվս վախենալու են քարոզել դժոխքի մասին։ Մի գուցէ նրանք հաւատան որ կարող են մեղաւորներին փրկել միայն քաղցր խոսքեր խոսելով։ Լաւ կ՛լինի լսեք այս ծերունի քարոզիչին քանի որ այստեղ եմ!

Միայն մի քննադատութիւնն եմ ստացել Դկ․ Փաքըրի դժոխքի քարոզի մասին, թէ նա սահմանափակում է միայն ՛՛աւետարանական Քրիստոնեաններին՛՛ համար։ Բայց Պողոս Առաքեալը ասաց, հովիւները էլ պիտի ՛՛աւետարանիչի գործն անեն, ՛՛աւետարանչի գործը գործիր՛՛ (Բ Տիմոթեոս 4:5)։ Հովիւները նաեւ ՛՛պիտի [խոսեն] դժոխքի մասին; դա իրենց գործի մի մասն է՛՛ (Packer, ibid.)։ Ես հույս ունեմ եւ աղոթում եմ որ իմ մահից հետո այն երիտասարդները որ ինձանից հետո են գալու, մեղքի, դժոխքի եւ դատաստանի մասին քարոզելու են, ինչպես ես եմ քարոզել անցած հիսուն տարիներ ընթացքում!

Հիսուսը մեր օրինակն է, “ձեզ օրինակ թողեց որ նորա հետքերին հետեւիք՛՛(Ա Պետրոս 2:21)։ Հիսուսը հաճախ դժոխքի մասին քարոզել է, եւ նա մեր օրինակն է։ Քրիստոսին ճշմարիտ լինելու համար, ամեն հովիւ պիտի հաճախ դժոխքի մասին քարոզի, պարզ եւ ճարտարութեամբ, ինչպես Քրիստոս երբ քարոզեց ՛՛Հարուստ Մարդի եւ Ղազարոս՛՛-ի պատմութիւնը։ Նա ասաց որ մարդը մեռաւ եւ անմիջապես դժոխք գնաց ուր կրակի բոցերով տանջվում էր։ Մարդը Ապրահամից մի քանի կաթ ջուր խնդրեց։ Աբրահամը պատասխանեց,

՛՛Որդեակ, հիշիր, որ դու ընդունեցիր քո բարիքը քո կեանքումը, եւ նմանապես էլ Ղազարոսը՛ չարչարանքները․ եւ հիմա սա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես։՛՛ (Ղուկաս 16:25)

Համարի հետեւեալ երկու բառերը կ՛ուզեմ շեշտակիօերն հանել,

“Որդեակ, հիշիր։” (Ղուկաս 16:25)

Հիմա Քրիսմասի ժամանակն է։ Մեր եկեղեցին գեղեցիկ կերպով զարդարվել է։ Մենք երգում ենք տոնական երգերը եւ այս գիշեր հիանալի Քրիսմասի խնջոյք ենք ունենալու։ Նաեւ միւս Շաբաթ գիշեր Քրիսմասի գիշերվան, ժամը 8-ին դարձեալ Քրիսմասի ընթրիք ենք ունենալու։ Բայց այս բոլոր Քրիստոսի ծննդեան տոնական գեղեցիկ եւ իմաստալի խնջոյքների ընթացքում, թող չ՛մոռանանք դժոխքը։ Դժոխքը մեղքի արդիւնքն է։ Հիսուս ծնվեց որ խաչի վրա մեռնի եւ քեզ ազատի մեղքից, որպեսզի ահաւոր կրակների մեջ չ՛նետւես։ Պողոս Առաքեալ ասաց,

՛՛Քրիստոս Հիսուս աշխարհք եկաւ մեղաւորը փրկելու։՛՛ (Ա Տիմոթեոս 1:15)

Տիրոջ հրեշտակը Հովսեփին ասաց,

՛՛Նորա անունը ՀԻՍՈՒՍ դնես․ որովհետեւ Նա իր ժողովրդին կ՛փրկէ իրանց մեղքերիցը։՛՛ (Մատթեոս 1:21)

Ա՞րդեոք սա Քրիսմասի իսկական իմաստը չէ։ Ա՞րդեոք Քրիսմասի իսկական պատգամը այն չէ որ Հիսուս Երկնքից աշխարհ իջաւ որպեսզի Խաչի վրա մեռնի, եւ մեր մեղքերի վարձքը վճարի, եւ մեզ մեղաւորներին, դժոխքից հեռու պահի։

Ապա եթէ՞ դու նախքան Քրիսմասը մեռնես, ին՞չ է լինելու քո վիճակը։ Կարելի է որ մեզանից մեկը այս քանի օրերի ընթացքում մեռնի։ Եթէ դա քեզ պատահի, Դեկտեմբեր 25-ին դու քո Քրիսմասը դժոխքում ես անցկացնելու։ Եւ այն բանը որ հարուստ մարդին ասվեց, նոյնը քեզ է ասվելու,

“Որդեակ, հիշիր։” (Ղուկաս 16:25)

Եթէ շարունակես ապրել մեղքի մեջ, գուցէ ոչ այս Քրիսմասին, այլ քո մտածածից ավելի շուտ մեռնես, եւ քո Քրիսմասը անցկացնես այդ կրակոտ չարչարանքի վայրում։ Ի՞նչ ես հիշելու դժոխքում։

I. Առաջին, հիշելու ես քո արհամարած քարոզները:

Դու հիշելու ես թէ ինչպես սովորել էիր միտքդ անջատել։ Ինչպես քարոզները չէիր լսում։ Հիշելու ես փորձեր էիր արել այդ գործին համար։ Սկզբում պատգամները քեզ անհանգստացրել էին։ Նրանք քեզ պարտադրել էին դժոխքի մասին մտածել։ Բայց, ինչպես ժամանակը անցնում էր, չարի համար ավելի էր հեշտանում, ՛՛հեռացնել՛՛ քո լսած պատգամները։ (կարդա Մատթեոս13:19)։ Հիսուս ասաց,

՛՛Սատանան գալիս է եւ խոսքը նորանց սրտիցը հանում է, որ չ՛հաւատան եւ փրկուին։՛՛ (Ղուկաս 8:12)

Սկզբում սատանայի համար իր հնարքը գործադրելը դժվար էր։ Բայց այնպես ամիսները անցնելով դու սատանայի հնարքներին սովորութիւն դարձրիր եւ այլեւս նեղութիւն չէր տալիս քեզ, եւ սկսեցիր քնել, քնել մահւան քուն, քարոզի ժամանակ։ Վերջապես քո խիղճը շատ խստացաւ եւ սիրտդ խիստ կարծրացաւ, ինչպես Քրիստոս ասաց,

՛՛Դուք չէք կարող իմ խոսքը լսել։՛՛ (Հովհաննես 8:43)

Կարելի է քո լսողութիւնն էլ ծանրնա եւ խուլ դառնա Աստծոյ Խոսքի նկատմամբ, որ հետեւեալ համարը քեզ էլ վերաբերի,

՛՛Աստուած մատնեց [քեզ] անարգ մտքի որ անարժան բաներ գործեն։՛՛ (Հռովմայեցիս 1:28)

“Որդեակ, հիշիր։” (Ղուկաս 16:25)

Աղջիկս, հիշիր! Դժոխքում շատ պատգամներ կ՛հիշես։ Երբ քո առաջին Քրիսմասը վառվող կրակների մեջ անցկացնելու լինես, անկասկած այս պատգամը կ՛հիշես! Դժոխքում կ՛հիշես արհամարած քարոզները։ Աղաղակելու ես, ՛՛Ոհ Աստուած իմ, ինչո՞ւ այդ ծերունի քարոզիչին չ՛լսեցի։ Ոհ Աստուած իմ, այժմ շատ ուշ է! Հաւիտենից հաւիտեան – շատ ուշ է։ Ես վառվում եմ դժոխքում։ Ինչո՞ւ, ոհ ինչո՞ւ, չ՛լսեցի այն հնաձեւ քարոզող քարոզիչին երբ ինձ զգուշացրեց։՛՛

II. Երկրորդ, կ՛հիշես Սուրբ Հոգուն որ մերժեցիր։

Դժոխքում Քրիսմասի առաջին օրում, հիշելու ես այն օրերը երբ արհամարեցիր Սուրբ Հոգու հրահանգները երբ քեզ մեղքերիտ համար հանդիմանում էր։ Հիսուս ասաց,

՛՛Եւ Նա՛ երբոր գայ՛ աշխարհքին կհանդիմանէ մեղքի համար։՛՛ (John 16:8)

Երբ դժոխքում անցկացնելու լինես Քրիսմասի առաջին օրում, կ՛հիշես Աստծոյ Հոգուն երբ սիրտդ փափկեցրեց։ Կ՛հիշես երբ Սուրբ Հոգին քեզ վախի պատճառ եղաւ։ Արցունքներ աչքերիտ բերեց։ Բայց նաեւ հիշեցնելու է թէ ինչպես Իր հանդիմանութիւններին հակառակում էիր, եւ այնքան դիմադրեցիր մինչեւ Քրիստոս Սուրբ Հոգուն հեռացրեց քեզանից, եւ Աստուած քո մասին ասաց,

՛՛[Նա] կուռքերին է փակել, թող տուր դորան։՛՛ (Ովսիա 4:17)

Ինչպես Դկ․ Ր․ Րայսն ասաց,

Ապա ինչքան տխուր է դատաստանի օրը, Կ՛հիշես անողորմ
   Որ դու ուշացրիր եւ հապաղեցիր մինչեւ Հոգին հեռացաւ,
Ինչ նախատինք եւ սուգ, եթէ մահը քեզ գտնի հուսահատ,
   Դու ուշացրիր եւ հապաղեցիր եւ շատ երկար սպասեցիր!
(“If You Linger Too Long,” Dr. John R. Rice, 1895-1980).

“Որդեակ, հիշիր։” (Ղուկաս 16:25)

Քրիսմասի առաջին օրում դժոխքում կ՛հիշես ինչպես Աստծոյ Հոգուն դեմ դիմադրեցիր, ինչպես “ուշացրիր եւ հապաղեցիր մինչեւ Հոգին հեռացաւ,” (Rice, ibid.).

“Որդեակ, հիշիր։” (Ղուկաս 16:25)

Աղջիկս, հիշիր! Երբ վարագոյրը իջնի, եւ լույսերը մարի, եւ քո հոգին կրակների մեջ նետվի – Որդիս, հիշիր! Աղջիկս, հիշիր! Հիշելու ես բոլոր այն պատգամներ որ արհամարեցիր։ Հիշելու ես Սուրբ Հոգին որուն մերժեցիր։

III. Երրորդ, հիշելու ես Փրկչին որ անհարգեցիր։

Ոչ! Ինձ մի ասիր որ Քրիստոսին հարգում ես! Սուտ մի ասիր! Դու ոչ մի հարգանք չունես Նրա համար! Բոլորովին չունես! Սուրբ Գիրքը ասում է որ դու ատում եւ մերժում ես Քրիստոսին։ Կարդում ենք,

՛՛Նա անարգուած ու մարդկանց երեսից ընկած ․․․ որից պետք է երես ծածկել ․․․ անարգուած էր, եւ մենք նորան ոչինչ էինք համարում։՛՛ (Եսայիա 53:3)

Եթէ Քրիստոսի համար հարգանք ունենայիր, կ՛փնտռէիր Նրան։ Եթէ հարգէիր Նրան “ջանացեք [ձեր բոլոր զորութիւնով] ներս մտնելու՛՛ Իրեն հասնելու համար (Ղուկաս 13:24)։ Ին՞չ ճիգ եւ ջանք ես թափել։ Լութերի նման աղոթել՞ ես ժամ առ ժամ։ Հոգու տառապանքից ես՞ անցել Բանեանի նման։ Վայթֆիլդի նման շաբաթներով ծոմ ե՞ս պահել։ Վեսլիի նման առաջնորդուած ես՞։ Ա՞րդեոք Սպրջընի նման ձմռան բուքի մեջ փնտռել ես Քրիստոսին։ Ես կասէի որ դու բոլորովին ձգտում չունես! Եւ այն օրը երբ դժոխքում լինես, հիշելու ես որ երբեք չես ձգտել Քրիստոսին գտնելու!

“Որդեակ, հիշիր։” (Ղուկաս 16:25)

Աղջիկս, հիշիր! Այդ հիշելու ես դժոխքում! Դու հիշելու ես որ այնքան սակաւ էլ քո հարգանքը Հիսուս Քրիստոսի նկատմամբ որ երբեք նրան լրջորեն չես փնտռել։ Հիսուս ասաց,

՛՛Եւ դուք ինձ կ՛որոնեք եւ կ՛գտնեք, որովհետեւ ինձ կ՛խնդրեք ձեր բոլոր սրտովը։՛՛ ( Երեմիա 29:13)

Որդիս, հիշիր! Աղջիկս, հիշիր! Հաւիտենական կրակների մեջ հիշելու ես թէ ինչպես անհարգեցիր Հիսուսին, ինչպես մերժեցիր Նրա փրկութեան առաջարկը։ Ինչպես ինձ ատեցիր իմ քարոզների համար։ Ինչքան էիր ցանկանում այս գեղեցկադեմ տղաները քեզ համար Սուրբ Գրքի քաղցր դասերը բերէին, որպեսզի քեզ դեպի իրենց հրապուրէին, փոխարեն քեզ հորդորէին ապաշխարել քո մեղքերից եւ Քրիստոսին գալու! Այո, գիտեմ, ձեզանից ոմանք շատ կ՛ուրախանան երբ ես մեռնեմ։ Բայց դու դժոխք ես գնալու, թէեւ այն ժամանակ երբ ես այստեղ չեմ լինելու քեզ զգուշացնելու համար։ Լսեք Դկ․ Ջան Ր․ Րայսին,

Դու թեթեւամտորեն սպասեցիր, անհոգորեն մերժեցիր Իրեն
   Ահաւոր մեղք գործեցիր երկար ժամանակ, սիրտդ շատ սխալ է;
Ոհ, եթէ Աստծոյ համբերութիւնը վերջանա, քաղցր Հոգին տրտմի;
   Եթէ Նա քեզ էլ չ՛կանչի, կորած ես երբ Նա հեռանա։
Ապա ինչքան տխուր է լինելու դատաստանը, հիշելու ես անողորմ
   Որ դու ուշացրիր եւ հապաղեցիր մինչեւ Հոգին հեռացաւ,
Ինչ նախատինք եւ սուգ, եթէ մահը քեզ գտնի հուսահատ,
   Դու ուշացրիր եւ հապաղեցիր եւ շատ երկար սպասեցիր!
(“If You Linger Too Long,” Dr. John R. Rice, 1895-1980)

Եթէ հրավերի ժամանակ առջեւ եկար, չեմ ուզել որ ոչ մի բառ դժոխքի մասին խոսես։ Միայն կ՛ուզեմ քո մեղքի մասին խոսես, եւ Հիսուսի մասին։ Միայն Հիսուս կարող է քո մեղքը ների։ Միայն Հիսուս կարող է քո մեղքը լվացի Իր Թանկագին Արիւնով։ Եկ Հիսուսին եւ փրկուիր Իր միջոցով բոլոր մեղքերիցդ։

Ինչ ահռելի է լինելու երբ առջեւ գաս եւ Հիսուսի մասին չ՛մտածես։ Եթէ նշեմ Աստծոյ նախատեսութեան մասին իմ պատգամում, դու նախատեսութեան մասին կ՛խոսես։ Եթէ ընտրութիւնների մասին խոսեմ իմ պատգամում, դու ընտրութեան մասին կ՛խոսես։ Եթէ սատանայի մասին նշեմ իմ քարոզում, դու սատանայի մասին կ՛խոսես։ Եթէ նշեմ իսկական մեղքը կամ դրա ազդեցիկ կոչուման մասին, դրա մասին եք խոսելու։ Եթէ դժոխքի մասին խոսեմ, դուք էլ դրա մասին կ՛խոսեք!

Թէկուզ իմ պատգամների կենտրոնը միշտ Հիսուսն է, չենք կարողանում այնպես անել որ դուք Հիսուս Քրիստոսի մասին խոսեք։ Կամ Հիսուսի մասին մտածեք։ Դուք Նրան արհամարում եւ մերժում էք (Եսայիա 53:3)։ Դեռեւս ուրիշ մեկը չէ կարող քեզ քո մեղքից փրկել։ Ջոզեֆ Հարթը (1712-1768) ասաց, “Ոչ ոք բացի Հիսուս, կարող է բարիք անել անհոյս մեղաւորին բարիք անել բացի Հիսուս՛՛(“Եկեք, մեղաւորներ”)։

Քո մեղքերը Գեթսեմանի Պարտեզում Հիսուսի վրա դրվեցաւ։ Նա Պարտեզում այնքան ճզմվեց քո մեղքերի ծանրութեան տակ, մինչեւ ծունկի եկաւ եւ Իր մարմնի ծակոտիներից արիւն քրտնեց։ Նա ձեռբակալվեց եւ երեսին զարկեցին։ Իր մորուքը քանդեցին։ Պիղատոսի հրամանով այնքան մեջքին մտրակեցին մինչեւ Իր մաշկը ոսկորից ջոկվեց։ Նրանք Նրա ոտքերը եւ ձեռքերը խաչին գամեցին։ Մի զինուր Նրա կողքը գեղարդով ծակեց, ՛՛եւ շուտով արիւն եւ ջուր դուրս եկաւ՛՛ (Հովհաննես 19:34)։ Հիսուս այդ բոլոր սարսափելի չարչարանքներից ու տառապանքից անցաւ որպեսզի քո մեղքի վարձքը վճարի, մաքրելով քեզ Իր Սուրբ Արեամբ! Սուրբ Գիրքը ասում է, ՛՛Քրիստոս մեռաւ քո մեղքերի համար՛՛ (Ա Կորնթացիս 15:3)։

Ոհ, մտածիր քո մեղքերի մասին! Ոհ, մտածիր Հիսուսի մասին, որ չարչարվեց, արիւն թափեց եւ մեռաւ քեզ ազատելու մեղքերիցդ։ Մտածիր Հիսուսի մասին, որ միայն Ինքը կարող է բոլոր մեղքերից քեզ մաքրել! Մտածիր քո մեղքի մասին! Մտածիր Հիսուսի մասին որ կարող է քեզ փրկել! Եկ Հիսուսին։ Եկ Իրեն հիմա։ “Ոչ ոք բացի Հիսուս, ոչ ոք բացի Հիսուս, կարող է հուսահատ մեղաւորին բարիք անել; Ոչ ոք բացի Հիսուս, ոչ ոք բացի Հիսուս, կարող է հուսահատ մեղաւորին բարիք անել։՛՛

Արցունքներս թէեւ վազեն իմ աչքէս առատապես,
   Ո՛հ, կարող չեն զիղ սրբել իմ մեղքէս եւ զիղ մաքրել,
Այլ, Փրկիչ իմ, դուն միայն,
   Դուն կրնաս մեղքերս քաւել։
(“Rock of Ages, Cleft For Me,” Augustus Toplady, 1740-1778).

“Ոչ ոք բացի Հիսուս, ոչ ոք բացի Հիսուս, կարող է հուսահատ մեղաւորին բարիք անել” եկ Իրեն հաւատքով! Մի հարիւրապետ խաչին տակ կանգնած Հիսուսի մահն էր դիտում։ Նա ծունկի եկաւ եւ վստահեց Քրիստոսին։ Այն մարդը որ սպանեց Հիսուսին անմիջապես փրկուեց Հիսուսի միջոցով! Նա ասեց, ՛՛Ճշմարի՛տ այս մարդն Աստուծոյ Որդի էր՛՛ (Մարկոս 15:39)։ Ավանդութիւնը ասում է որ այս մարդը Քրիստոնեա դարձաւ։ Ար՞դեոք դու էլ կ՛գաս եւ կ՛վստահես Հիսուսին ինչպես այս մարդը արաւ։ Հիսուս քեզ սիրում է եւ փրկելու է քեզ։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Սուրբ Գրքի ընթերցումը կատարեց Պրն. Էյբըլ Փրուդհամը : Ղուկաս 16:19-25
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն. Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ
“If You Linger Too Long” (Dr. John R. Rice, 1895-1980)


ՆԱԽԱԳԻԾ՝

ՔՐԻՍՄԱՍԸ ԴԺՈԽՔՈՒՄ - 2016

CHRISTMAS IN HELL – 2016

Դկ. Ր. Լ. Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

“Որդեակ, հիշիր։” (Ղուկաս 16:25)

(Ղուկաս 16:23, 24, 25; Բ Տիմոթեոս 4:5; Ա Պետրոս 1:21;
Ա Տիմոթեոս 1:15; Մատթեոս 1:21)

I.   Առաջին, հիշելու ես քո արհամարած քարոզները:
Մատթեոս 13:19; Ղուկաս 8:12; Հովհաննես 8:43;
Հռովմաեցիս 1:28.

II.  Երկրորդ, կ՛հիշես Սուրբ Հոգուն որ մերժեցիր,
Հովհաննես 16:8; Ովսիա 4:17.

III. Երրորդ, հիշելու ես Փրկչին որ անհարգեցիր։ , Եսայիա 53:3;
Ղուկաս 13:24; Երեմիա 29:13; Հովհաննես 19:34;
Ա Կորնթացի 15:3; Մարկոս 15:39.