Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ՉԱՐԻՆ

HOW TO OVERCOME THE DEVIL
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ
Օրում Առաւոտեան Նոյեմբեր 6, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, November 6, 2016

՛՛Եւ նորանք հաղթեցին նորան՛ Գառի արիւնովը եւ իրանց վկայութեան խոսքովը. եւ չ՛սիրեցին իրանց հոգին մինչեւ ի մահ։՛՛ (Հայտնութիւն 12:11)


Սատանան եւ իր չար հրեշտակները Երկնքից դուրս վռնդվեցին։ Նրանք դեռ երկնային մթնոլորդում շրջում էին։ Սատանան կոչվեց ՛՛օդի իշխան՛՛(Եփեսացիս 2:2)։ Դեւերը դեռ կարող էին “[երկնային] տեղերում” մուտք գտնել (Եփեսացիս 6:12) – հաճախ նրանք կարող էին ՛՛երկնային վայրերը՛՛ մտնել։ Այս պատճառով է որ Հոբ 1։6-ում գրում է Աստծոյ որդիքն եկան Տիրոջ առաջին կանգնելու․ Եւ սատանան էլ եկաւ նորանց միջումը։՛՛ Բայց նրանք մտնել չեն կարողանալ Մեծ Նեղութեան շրջանի առաջին 3 ½ տարուց հետոյ։ Մեծ Նեղութեան շրջանը եոթը տարիների մեծ հալածանքն է լինելու Քրիստոնեաների եւ Իսրայելի դեմ, Նեռի իշխանութեան տակ։ Մեծ Նեղութիւնը սկսելու է այն ժամանակ երբ Նեռը Իսրաելի հետ դաշնագիր է ստորագրելու։ (Դանիէլ 9:27)

Եոթ-տարւան Նեղութեան շրջանում սատանան եւ իր դեւերը դուրս կ՛նետվեն երկնքից եւ երկրից! Կարդում ենք,

՛՛Եւ պատերազմ եղաւ երկնքումը. Միքայէլը եւ նորա հրեշտակները պատերազմեցին վիշապի դեմ. եւ պատերազմեց վիշապը եւ իր զորքերը. Եւ չ՛կարողացան դեմ կենալ, եւ ոչ էլ տեղ գտնուեցաւ նորանց համար երկնքումը։ Եւ վայր գցուեցաւ մեծ վիշապը՛ այն առաջի օձը, որ բանսարկու եւ սատանա է կոչվում, այն բովանդակ աշխարհքը մոլորեցնողը վայր գցուեցաւ երկրի վերա եւ իր հրեշտակներն էլ իրան հետ վայր գցուեցան։՛՛ (Հայտնություն 12:7-9)

Սատանան այս իրողութեան վրա շատ կ՛կատաղած է։ Որով գրուած է ՛՛Բանսարկուն վայր իջաւ ձեզ մոտ, որ մեծ բարկութիւն ունի, գիտենալով որ քիչ ժամանակ ունի՛՛ (Հայտնութիւն 12:12)։

Չարը սկսել է զայրանալ այժմ բոլոր ժամանակվանից ավելի։ Նա գիտի որ Իսրաէլ ազգի վերածնունդը նշան է վերջին ժամանակների։ Նա վերջին ժամանակների նշաները բոլոր քարոզիչներից եւ աստվածաբաներից ավելի լաւ գիտի։ Այդ պատճառով է որ Քրիստոնեաները պիտի զգուշանան եւ գիտակից լինեն ՛՛չարի խորամանկութիւների մասին՛՛։ Քրիստոնեաներ պիտի աւելի ու աւելի շատ ՛՛գոտեմարտեն՛՛ նրա եւ իր դեւերի հետ երբ մոտենում ենք վերջին։ Այդ պատճառով է որ մեզ զգուշացրել է “Սա գիտացիր, որ հետի օրերումը չար ժամանակներ կ՛գան” (Բ Տիմոթեոս 3:1)։ Չարը արդեն գիտի ՛՛որ քիչ ժամանակ ունի։՛՛(Հայտնութիւն 12:12)

Ոմանք ուսուցանում են թէ մենք վերանորոգութիւն չենք կարող ունենեալ։ Նրանք հաւատացած են որ չարի զորութիւնը այսօր այնքան է մեծացած որ Աստուած վերանորոգութիւն չի ուղարկելու մեր եկեղեցիներում։

Վերջերս փաստաբան Ջէյ Սէքիւլոն ասաց, ՛՛Իրաքում եւ Սուրիայում վերջնական սենարիոն է տեղի ունենում։ Քրիստոնեաները կենդանի վառվում, խաչվում եւ գլխատվում են։ ISIS-ը քիմիական զենքեր է մեջտեղ հանել։ Կոտորածը անհանդուրժելի է։՛՛ Սակայն նոյն ժամանակ ամենամեծ վերանորոգութիւնները կատարվում է Իրանում, Իրաքում եւ Սուրիայում։ Պրն. Սէքիւլոն ասում է դրամ ուղարկեք որպեսզի Մուսուլման ահաբեկիչներին դադարեցնեն։ Ես կ՛ասէի անիմաստ է! Նրանք դրամի պետք չունեն! Նրանք մեր աղոթքներին պետք ունեն որպեսզի Աստուած իջնի եւ վերանորոգութիւն բերի իրենց մեջ! Դրա համար նրանք պետք ունեն Քրիստոնեանների աղոթքներին,

՛՛Ոհ թէ ճեղքէիր երկինքը՛ վայր իջնէիր. քո առաջը [եւ շարունակվեր] սարերը պիտի հալուէին՛… որ իմացնէիր քո անունը՛ քո թշնամիներին, եւ քո երեսից դողային ազգերը!’’ (Եսայիա 64:1-2)

Դկ․ Մարթին Լօյդ-Ջօնզը ասաց, ՛՛Դա վերջին աղոթքն է վերանորոգութեան համար! ... իւրահատուկ, թախանձագին աղոթք, որ Աստծոյ հոգուց այցելութիւն է խնդրում վերանորոգութեան համար։ Ուրիշ կերպ չկա որ կարող լինի աւելի լաւ արտայայտի այս [աղոթքը] բացի հետեւեալ բառերը Քաօփէրի երգը,՛ Օհ ճեղքիր երկինքը, իջիր շուտով, եւ հազարաւոր սրտեր քոնը դարձրու՛ ․․․ Իսրաէլի զաւակներ ․․․թշնամի ազգերի պիտի հանդիպի, թշնամիներ կ՛շրջապատեն նրանց, բայց ի՞նչն է կարեւոր։ Այստեղում մի Աստուած կա որ սարերը կ՛շարժէ եւ դրա համար է որ [մենք պիտի] աղոթենք” (Lloyd-Jones, Revival, Crossway Books, 1994 edition, pp. 305, 307)։

Երբ կարդում էք Մուսուլմաների կատարած ահաւոր վերաբերմունքը Քրիստոնեաների նկատմամբ, Ամերիկայի փաստաբանին, դրամական օգնութիւն մի ուղարկեք! Ի՞նչու նա, կամ աշխարհում որեւէ մեկը, նրանց պիտի օգնի։ Նրանք արդեն վերանորոգութեան են սպասում հարիւրաւոր Մուսուլմաներ Հիսուս Քրիստոսին գալով։ Դրամ մի ղրկեք։ Նրանց բոլորովին օգուտ չի լինելու! Զորաւոր աղոթքներ բարձրացրեք դեպի Ամենակարող Աստծուն։ Նա եւ միայն Նա կարող է փրկել նրանց։ Թէեւ այս նոր Քրիստոնեաները կենդանի վառվում, խաչվում եւ գլխատվում են – Աստուած բաց բազուկներով նրանց ընդունելու է Երկնային հաւիտենական ուրախութեան մեջ։ Եւ այս նահատակները, իրենց չարչարանքներով, հոգեւորելու են աւելի ու աւելի Մուսուլմաների որպեսզի ահաբեկչութիւնից հետ դառնան դեպի խաչեալ Քրիստոսը, որ մեռաւ խաչի վրա որպեսզի իրենց հոգիները փրկի։ Ինչպես Թերթուլիանը ասաց երկրորդ դարւան հին Քրիստոնեաների մասին, երբ հալածվում էին Հռովմեացի հեթանոսների միջոցով, “Նահատակների արիւնը եկեղեցու սերմն է։՛՛ Զեկույցներ ենք լսում թէ Մուսուլման առաջնորդները արդեն վախեցած են որովհետեւ իրենց ժողովրդից մեծ թիւով Տեր Հիսուս Քրիստոսին են գալիս։ Մեծ բարեփոխիչ Լութերը մի երգ գրեց իր ժամանակի հալածվող Քրիստոնեաների համար։

Աստուած մեր բերդն է հաստատուն, Եւ է մեր հզոր պաշտպան մը
   Զի խաւարի իշխան, արթուն եւ ժրաջան,
Դարանամուտ կըլա, բռնել մեզ կըփութա, որ տապալէ անդունդը;
   Երբ վիշտ պատէ եւ փորձութիւն, ինքն է քաջ օգնական մը։

Մեր զորութիւն է սընոտի, Մեր քաջութիւն խոտան է,
   Այլ զորպետ կա խիստ արի, Խաղաղութեան իշխանն է։
Ո՞վ է այս զորակալ․ Հիսուս Քրիստոս Օծեալ։
   Փորձիչը նա հաղթեց, եւ մահը խափանեց
Ամենազոր Փրկիչ է։
      (‘’Աստուած Մեր Բերդ է Հաստատուն’’ Մարթին Լութըր 1483-1546)
      (“A Mighty Fortress Is Our God” by Martin Luther, Th.D., 1483-1546).

Եւ դա ճիշտ այն է ինչ պատահեց Չինաստանում։ Օտարերկրեա միսիոնարները դուրս հանվեցին Չինաստանից Կոմոնիստ դիկտատոր Մաօ Ցէ Թանգի միջոցով։ Մշակույթային հեղափոխութեան ժամանակ, եկեղեցիները բոլորովին վառվեցին։ Հովիվներ բանտ նետվեցին։ Հազարաւոր Չինացի Քրիստոնեաներ հալածվեցին, բանտարկվեցին եւ սպանվեցին։ Բայց Աստուած նրանց հետ էր։ Մի մեծ Քրիստոնեական վերանորոգութիւն սկսեց։ Կոմոնիստերը ամեն բան փորձեցին որպեսիզի արգիլեն Քրիստոնեութեան տարածվելուն, բայց չ՛հաջողեցին։ Այսօր 150 միլիոն Քրիստոնեաներ կան Չինաստանում։ Չինաստանի եկեղեցիներում աւելի շատ մարդիկ են մասնակցում քան բոլոր Ամերիկայում, Կանադաում եւ Եւրոպայում! Աստուած այդ գործը Չինաստանում կատարեց – եւ նոյն Աստուածը կարող է Միջին Արեւելքում էլ նույնը կատարի! Իրականում, Նա կատարում է! Աղոթենք որ Աստուած տասնեակ հազարներ Քրիստոնեաներ այդ Մուսուլմանական երկրներում բարձրացնի! Ինչպես Մարթին Լութերը ասաց,

Իրեր եւ արյունակիցներ կ՛անցնեն, Այս մահկանացու կեանքն էլ կ՛անցնի;
   Մարմինը կ՛սպանեն։ բայց Աստծոյ ճշմարտութիւն կ՛մնա հաստատուն,
Իր թագաւորութիւնն է հաւիտեան։

Նոյնն է պատահելու ճշմարիտ Քրիստոնեաներին Մեծ Նեղութեան ժամանակ։ Սատանան զորաւոր կերպով հարձակվելու է նրանց վրա։

Քրիստոսի թշնամիները կ՛գան եւ կ՛բանտարկեն ու կ՛գլխատեն հազարավոր Քրիստոնեաներին։ Բայց նրանք կ՛հաղթեն Սատանային! Ի՞նչպես։

՛՛Եւ նորանք հաղթեցին նորան՛ Գառի արիւնովը եւ իրանց վկայութեան խոսքովը. եւ չ՛սիրեցին իրանց հոգին մինչեւ ի մահ։՛՛ (Հայտնութիւն 12:11)

“Գառնուկի Արիւնով։” Հիսուս Քրիստոսի Արիւնը նրանց հաւիտեան ապահով կ՛պահի։ Մինչեւիսկ այսօր, երբ սատանան քո վրա հարձակվում է, երբ քեզ տխրեցնում եւ հուսահատ է անում, հիշիր Քրիստոսի Արիւնը։ Երբ նայես Փրկչի արեանը, կ՛ազատվես վախից եւ ինքնացավակցութիւնից, ինչպես Քրիստոնեաները Մեծ Նեղութեան ժամանակ են լինելու։ Դու հաղթելու ես սատանային Գառան Արիւնով որ վեր է առնում բոլոր մեղքեր եւ տխրութիւններ։


Եւ նրանք հաղթելու են Սատանային

“Նրանց խոսքի վկայութեամբ։” Նրանք Հիսուսին իրենց փրկչին են վկայելու։ Նահատակութիւնը մի մեծ հաղթութիւն է Սատանայի վրա։ ՛՛Նահատակների արիւնը [իրոք] եկեղեցու սերմն է։՛՛ Հովիւ Սամուէլ Լամը անգամներ Չինական բանտն է նետվել։ Վերջապես նա ասաց, ՛՛Կոմոնիստները դադարեցին ինձ ձեռբակալելուց։ Որովհետեւ ամեն անգամ ինձ ձեռբակալում էին մեր եկեղեցին աւելի էր աճում։ Մեծ հալածանքը հետեվաբար մեծ օրհնութիւն ունի!”


Ոտնկաց երգենք ձեր թղթերի վրայի 8-րդ երգը ։

Մեր հայրերի հաւատքը! Դեռ կենդանի է,
   Բանտի, կրակի, եւ սուրով հանդերձ։
Ոհ, ինչպես մեր սիրտը զարկում է ցնծութեամբ,
   Երբ լսում ենք այդ հրաշալի խոսքը!
Մեր հայրերի հաւատքը, սուրբ հաւատքը!
   Ճշմարիտ ենք մնալու մինչեւ ի մահ!
(“Faith of Our Fathers” by Frederick W. Faber, 1814-1863).

Եւ Քրիստոնեաներ մեծ Նեղութեան ժամանակ հաղթելու են չարին հոժարակամ մեռնելով Քրիստոսի համար։ ՛՛Եւ նրանք իրենց կեանքը չ՛սիրեցին մինչեւ ի մահ։՛՛ Նրանք իրենց կեանքերը չ՛սիրեցին մինչեւիսկ եթէ պիտի մեռնէին Քրիստոսի համար։ Այսպիսով նրանք հաղթեցին սատանային! Դարձեալ ոտնկաց երգենք թիւ 8-րդ երգը,

Մեր հայրերի հաւատքը! Դեռ կենդանի է,
   Բանտի, կրակի, եւ սուրով հանդերձ։
Ոհ, ինչպես մեր սիրտը զարկում է ցնծութեամբ,
   Երբ լսում ենք այդ հրաշալի խոսքը!
Մեր հայրերի հաւատքը, սուրբ հաւատքը!
   Ճշմարիտ ենք մնալու մինչեւ ի մահ!

Մեր հայրերը, շղթայված մութ բանտերում,
   Բայց սրտով ու խղճով ազատ էին;
Ինչ քաղցր է լինելու նրանց երեխաների ճակատագիրը,
   Եթէ նրանք, նրանց նման, քեզ համար մեռնէին!
Մեր հայրերի հաւատքը, սուրբ հաւատքը!
   Ճշմարիտ ենք մնալու մինչեւ ի մահ!

՛՛Եւ նորանք հաղթեցին նորան՛ Գառի արիւնովը եւ իրանց վկայութեան խոսքովը. եւ չ՛սիրեցին իրանց հոգին մինչեւ ի մահ։՛՛ (Հայտնութիւն 12:11)

Նրանք որ հաղթել են Սատանային նրանք են որ այսօր այս բառերը ապրել են իրենց կեանքում։ Մենք 42 տարիներ աղոթել ենք որ Աստուած վերանորոգում ուղարկի մեր եկեղեցում։ Բայց երբեք տեղի չունեցաւ։ Պատճառը պարզ է ինձ համար։ Մարդիկ մի առ ժամանակ եկեղեցի եկան եւ դարձեալ վերադարձան իրենց մեղսալի կեանքին։ Ա՞րդեոք ինչպես կարելի է չ՛ապաշխարած այդպես մարդիկ վերանորոգման փորձառութիւն ունենան։ Անհնար էր։ Տարիներ եւ տարիների ընթացքում նրանք հեռացան եկեղեցուց որպեսզի մեղաւոր եւ ինքնասեր կեանք ապրեն։ Վերջապես նրանցից մի քանիսը դադարեցին հեռանալուց եւ մնացին։ Վերջապես մեր երեխաներից ոմանք ապաշխարեցին։ Եւ հետզհետէ աւելի շատեր եկան եւ ճշմարտապես ապաշխարեցին։ Վերջապես ՛՛եկեղեցու՛՛ երեխաներից միայն չորս կամ հինգ հոգիներ մնացին անապաշխար։ Հետո վերջապես Աստուած մեր աղոթքների պատասխանը տուեց։ Երբ չարերը հեռացան, Աստուած վերանորոգութիւն ուղարկեց մեր մեջ։

Մի աղջիկ իսկականից սկսեց աղոթել, սրտի խորքից աղոթքներ բարձրացրեց վերանորոգութեան համար։ Իսկ հետո կանանցից մեկը լացով սկսեց աղոթել վերանորոգութեան համար։ Համարեա այն ժամանակամիջոցին երեք երիտասարդներ եկան մեր տուն վերանորոգութեան համար աղոթելու։ Վերջապես, երբ համարեա բոլոր աշխարհիկ մարդիկ հեռացան, մեր աղոթքները պատասխանվեց։ Հուսալից ենք որ 24 հոգիներ դարձի են եկել մի քանի շաբաթուան ընթացքում! Նրանք մեղքի խիստ հանդիմանութեան տակ եկան։ Նրանք լացով եւ ողբալով Հիսուսին եկան։ Նրանցից երկուսը 80 տարեկանից վեր էին, որը մեր ժամանակներում անսովոր է։ Տասներեքը երիտասարդ ուսանողներ էին։ Նրանցից մեկը Հարաֆային Մկրտչական կորած մի հոգի էր։ Նա ամիսներ իմ հետ վիճաբանում էր թէ նա արդեն փրկուած է։ Բայց այս տարւան վերանորոգութեան ժամանակ իսկականից փրկուեց! Մենք երբեք այսքան կարճ ժամանակամիջոցին, 24 հոգիներ փրկուածներ չենք ունեցել։ Աստծոյ ներկայութիւնը ժողովին մեջ բոլորիս համար զգալի էր։ Մի քանի շաբաթից համարեա նրանցի կեսին մկրտելու եմ։

Սա շատ ուրախ առիթ պիտի համարվի մեր կողմից, եւ շնորհակալ լինենք Աստծուն որ Իր Հոգին առատոերն թափեց, եւ այս մարդկանց քաշեց դեպի Քրիստոս, մաքրելով նրանց մեղքերը Իր խաչին վրա թափած Արիւնով։ Պատրաստ եղեք ձեր վկայութիւնը բերելու միւս Շաբաթ գիշեր, պատմելու թէ ինչ է արել Աստուած ձեր կեանքում!

Հույս ունենք մի քանի հուսալից ապաշխարութիւններ պիտի ունենանք մինչեւ այս տարուան վերջը։ Երեկ գիշեր մի ապաշխարող ունեցանք Եւ վստահ եմ որ միշտ հիշելու ենք 2016 տարին իբրեւ այն տարին երբ Աստուած մեր առաջին վերանորոգութիւնը ուղարկեց։

Բայց չ՛պիտի մտածենք որ եկեղեցին միշտ վերանորոգութեան վիճակին մեջ է մնալու։ Կարելի է ամիսներ, կամ գուցէ տարիներ տեվի որ դարձեալ Աստուած նորեն վերանորոգութիւն ղրկի։ Նոյն ժամանակ մենք պիտի երախտապարտ լինենք Աստծուն Իր Հգին թափելու համար։ Մենք չ՛պիտի ապրենք շարունակական վերանորոգութեան վիճակին մեջ եթէ ոչ հուսահատ եւ տխուր կ՛լինենք։ Մի եկեղեցի չի կարող շարունակական վերանորոգութեան վիճակին մեջ ապրի։ Մենք ստերիօդով կ՛վերակենդանանք! Մեզ հատվելու ենք։ Ուրեմն այստեղ կանգ առնենեք եւ մի ժամանակ այդ 24 հոգիներ դարձի եկածների համար Աստծուն փառաբանենք։ Ժամանակ առ ժամանակ աւելի շատ ապաշխարողներ են լինելու։ Եւ ապագաում, հաւատացած եմ կարելի է աւելի մեծ վերանորոգութիւն լինի։ Բայց այս տարւան մնացած օրերում, եկեք ցնծանք Աստծոյ զորութեան եւ Քրիստոսի Արեան մեջ։ Եւ եկեք աղոթենք այս նոր հաւատքի եկածների համար, որպեսզի, նեղութեան մեջ եղած Քրիստոնեաների պես լինեն, կարդում ենք, ՛՛Նրանք հաղթեցին նրան [սատանային] Գառի արիւնովը եւ իրանց վկայութեան խոսքովը․ եւ չ՛սիրեցին իրանց հոգին մինչեւ ի մահ” (Հայտնութիւն 12:11)։ Եկեք ոտնկաց երգենք Աստծոյ ուղարկված վերանորոգման երգը։ Ձեր թերթիկնորում գտնվող 9-րդ երգն է։

Լրացրու իմ տեսիլքս, Փրկիչ, կ՛աղոթեմ,
   Թող այսօր տեսնեմ Հիսուսին միայն;
Թէեւ ինձ մահի շուքի ձորից կ՛անցկացնես,
   Քո չ՛մարող փառքը ինձ պատում է։
Լրացրու իմ տեսիլքս, Փրկիչ երկնային,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս փայլի։
Լրացրու իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն
   Քո Սուրբ Պատկերի արտացոլումը վրաս։

Լրացրու իմ տեսիլքը, բոլոր ցանկութիւններս
   Պահպանիր Քո փառքի համար; հոգիս ներշնչվի,
Քո կատարելութիւնով, Քո սուրբ սիրով,
   Ճանապարհս լույսովդ ողողվի երկնքից։
Լրացրու իմ տեսիլքը, երկնային Փրկիչ,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս լուսավորվի,
Լրացրու իմ տեսիլքը, որ բոլորը տեսնեն
   Քո Սուրբ Պատկերի արտացոլումը վրաս։

Լրացրու իմ տեսիլքս, թող ոչ մի մեղք
   Ներքին փայլս հովանի ընէ։
Թող որ տեսնեմ միայն Քո օրհնեալ դեմքը,
   Հոգիս հագենա Քո հաւիտեան շնորհքով։
Լրացրու իմ տեսիլքս, երկնային Փրկիչ,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս փայլի,
Լրացրու իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն,
   Քո սուրբ պատկերի արտացոլումը վրաս։
(“Fill All My Vision” by Avis Burgeson Christiansen, 1895-1985).

Եւ եթէ դեռ փրկուած չես կ՛խնդրեք որ զղջաս մեղքերիտ համար – եւ Քրիստոսին գաս ու վստահես Իրեն, եւ մաքրվիր մեղքերիցդ Նրա Արիւնով որ թափեց քեզ համար խաչին վրա։ Դու պիտի զգաս որովհետեւ մեղաւոր ես։ Ապա վստահես Հիսուսին որ քո մեղքերը մաքրվի Ւր Արիւնով։ Ամեն։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Սուրբ Գրքի ընթերցումը կատարեց Պրն. Աբել Փրուդհամ։ Հայտնութիւն 12։7-12
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն. Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ։
      “A Mighty Fortress Is Our God” (by Martin Luther, 1483-1546).