Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԿԱՐԳ ԵՒ ՓԱՍՏ ԱՂՈԹՔԻ ՄԵՋ – ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

ORDER AND ARGUMENT IN PRAYER – PART I
(Armenian)

Պրն․ Ջան Սամուվել Քէյգան
by Mr. John Samuel Cagan

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Ուրբաթ Երեկոյեան, Սեպտեմբեր 2, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Friday Evening, September 2, 2016

՛՛Երանի՛ թէ գիտենայի թէ նորան ինչպես գտնեմ․ Կգնայի մինչեւ նորա աթոռը։ Կտարածէի նորա առաջին իմ դատը, եւ բերանս փաստերով կլցնէի։՛՛(Հոբ 23:3-4)


Հետեւեալ քարոզը Ս․Հ․ Սպրջնի ՛՛Կարգ եւ փաստ Աղոթքի մեջ՛՛ պատգամի հիման վրա է։ Սպրջնի մտքերը ամփոփված են պարզ Անգլերենով։ Հավելեալ, Դկ․ Հայմերզի եւ Դկ․ Քէյգանի օգնութեամնբ, մի քանի խորհուրդներ եւ Սուրբ Գրքից համարներ եմ ավելացրել։

Այս համարում, Հոբը Աստծուն է փնտռում եւ աղոթում։ Նա չուզեց հասարակ ձեւով աղոթել Աստծուն։ Հոբը աւելի լուրջ մտադրութիւն ուներ։ Նա ուզեց այսպես աղոթել,՛՛Կտարածէի Նորա առաջին իմ դատը, եւ բերանս փաստերով կլցնէի՛՛(Հոբ 23։4)։ Իրական եւ լուրջ աղոթելու համար երկու դասեր կան այս համարից սովորելու։

I. Առաջին, լուրջ աղոթքը հրայմաված է - կազմակերպված։

Հոբը ասաց, “Կտարածէի Նորա առաջին իմ դատը” (Հոբ 23:4).

Մտածիր ինչ բանի համար ես աղոթելու։ Մտածիր իսկական ուզածիտ մասին եւ դրա վրա կենտրոնացիր։ Դա պիտի կարեւոր լինի քեզ համար։ Երբ մեկը Ջան Ր․ Րիվերից աղոթք էր խնդրում, նա երբեք չեր համաձայնվում աղոթել նրա համար։ Դրա փոխարեն նա Աստծուն կ՛աղոթեր որպեսզի աղոթելու բեռ դնի նրա սրտին վրա։ Եթէ ոչ, նա ճշմարտապես այդ խնդրանքը չունի եւ այդ աղոթքն էր իսկական աղոթք չի համարվելու։ Դու իսկականից ինչ՞ ես ուզում եւ իմացիր ինչու՞ ես դա ուզում։ Փորձիր հասկանաս ինչու՞ չես պատասխան ստացել։ Մտածիր թէ ինչու՞ է քո կարողութիւնից դուրս։ Եթէ այդ հարցի մասին եռանդ չկա քո մեջ, Աստծուց եռանդ խնդրիր։ Ինքնաբավարար աղոթքները հաճախ անկազմակերպված են եւ սրտից բխած չեն։ Եթէ դու մոտենաս մի բանի կես սրտով, հաւանական է որ պատրաստ չես լինելու։ Նախքան աղոթելը քեզ պատրաստիր։ Հատկապես երբ աղոթքի ժողով պիտի առաջնորդես։ Թէ տնում եւ թէ եկեղեցում, մի հենվիր հանկարծաստեղծութեան վրա։ Քո սիրտը պիտի հաստատուն լինի գործիտ վրա եւ վիճակին վրա կենտրոնացած լինես։ Դու մի բան պետք ունես եւ խիստ պետք ունես։ Բայց չես կարողանում ձեռք բերել։ Քո զորութիւնից եւ կարողութիւնից դուրս է։ Եւ ահա մոտենում ես աշխարքն ստեղծող Աստծուն Հիսուսի անունով։ Դու մոտենում ես Աստծուն այն հոյսով որ Իրեն համոզես։ Համոզես Նորան որ Նա պիտի քո կարիքը հայթայթի։ Սա մի լուրջ վիճակ է։ Եւ չպիտի մետենաս առանց նախապատրաստութիւնով այլ զգուշօրեն մտածմունքով։ Մտածիր ինչ բանի համար ես աղոթելու։

Կազմակերպիր քո աղոթքները։ Ոմանք մտածում են աղոթքը կրկնողութիւն է նոյն նիւթների մասին, նորեն եւ նորեն։ Որոշներ կարել է մտածեն թէ աղոթք այսինքն նոյն բաների համար աղոթել ամեն անգամ։ Եթէ մեկը նոյն բանի համար է աղոթում ամեն անգամ, այդ նիւթի մասին շատ չի մտածելու։ Գոնէ մի պահ ժամ չի դրել իր խնդրանքի մասին մտածել Աստծու հետ։ Որոշ մարդիկ կարծում են թէ աղոթել այսինքն կրոնական բառեր օգտվել։ Բայց բառերի ընտրութիւնը սրտաբուխ փաստերի տեղը չեն առնելու։ Եթէ ես քեզանից պիտի դրամ խնդրէի, միայն չէի հենվելու մեծ բառեր օգտվելու վրա իմ փաստս ազդեցիկ դարձնելու համար։ Դու չպիտի համոզվէիր եթէ ես հանկարծ իմ բառերս փոխէի, եւ ասածներս ոչ մի իմաստ չպարունակէին։ Կրոնական բառերը չեն կարող հարակից մտքերի տեղը փոխարինել

։

Ոմանք աղոթքը դարձնում են բոռալ դեպի Աստուած։ Բայց անձի ձայնի բարձրութիւնը չէ կարող փոխարինել փաստի տեղը։ Ոչ էլ անսանձօրեն մի նիւթից թռնել մի ուրիշ նիւթի վրա։ Եթէ մի հատուկ նիւթ քեզ համար կարեւոր է, անիմաստ է արագորեն անցնել միւսին, առանց քո առաջին նիւթը լրիւորեն ներկայացնելու։ Կան ոմանք որ աղոթում են շատ ընհանրական բառերով։ ՛՛Սիրելի Աստուած, օրհնիր եկեղեցին, փրկիր կորածին, օրհնիր ինձ եւ ընտանիքս։՛՛ Սա շատ մտածելու պետք չունի։ Դա փաստն է անկեղծութեան բացակայութեանը։ Դա կազմակերպված եւ կարգավորված աղոթք չէ։

Եթէ դատարան գնալու լինես խոսելու դատաւորի հետ, պիտի մտածէիր թէ ինչ պիտի ասես նրան։ Զգուշութեամբ հաշւի կ՛առնէիր թէ ինչ պիտի խնդրես։ Կ՛մտածէիր ինչպես պիտի համոզէիր դատաւորին տալու քո ուզածդ։ Նաեւ ես համոզված եմ որ քո պատրաստակամութիւնդ եւ մասնակցութիւնը խոսակցութեան մեջ համաչափ պիտի աւելացներ քո պահանջիտ լրջութիւնը։ Եթէ քո աշխատանքի տնորենից մի բան պիտի խնդրէիր, հաստատ պիտի մտածէիր թէ ինչ եւ ինչպես պիտի խնդրէիր նրանից։ Նոյնն արա Աստծուն հետ աղոթքին մեջ։ Մի մոտեցիր Աստծուն մակերեսայնի մտքերով։ Մի մոտեցիր Աստծուն կիսատ կարծիքներով։ Կից արա քեզ։

Իրավիճակի բազում կողմերը նկատի առ։ Ինչպես՞ է այդ վիճակը ազդում ոչ թէ միայն քո, այլ քո շրջափակի մարդկանց վրա։ Ինչպես՞ է այդ իրավիճակը ազդում Աստծոյ փառքի վրա։ Ինչպես՞ է այդ վիճակը ազդում Աստծոյ գործի եւ Իր թագաւորութեան առաջադիմութեան վրա։ Ինչ՞ է լինելու հետեւանքները եթէ պատասխան չ՛ստանաս։ Ինչ՞ է պատահելու եթէ Աստուած քո խնդրանքը պարգեւի քեզ։ Տարբեր կողմեր կան բոլոր պարագաների մեջ։ Մի անհատական դեպք կամ մի խնդրանք չի սկսում կամ վերջանում միայն քո փորձառութեամբ։ Այս խնդրանքը կարեւոր է։ Կարեւոր է քեզ համար։ Մի գուցէ կարեւոր է նաեւ քո ընտանիքի, եկեղեցու, ընկերի կամ թէկուզ Աստծոյ համար։ Հիշիր որ Աստուած լսում է։ Աստուած աւելի մեծ եւ բարձր է մարդ դատաւորից կամ տնորենից։

Ինչպես՞ վերաբերմունք պիտի ունենաս աղոթքի ժամանակ։ Հիշիր որ մենք ոչինչ ենք բացի ՛՛հող ու մոխիր՛՛(Ծննդոց 18։27)։ Մենք իրաւունք չունենք մեզանում որեւէ հարց հարցնենեք Աստծուց։ Բայց Հիսուս Քրիստոսի միջոցով կարող ենք ՛՛համարձակութիւնով մոտենաք շնորհքի աթոռին՛՛(Եբրայեցիս 4։16)։ Քրիստոսով դու կարող ես ուղղակիորեն գալ Հոր ներկայութեան մեջ։ Երբ դու աղոթում ես Հիսուսի անունով, Նա լսում է քեզ, կարծես թէ Նա լսում է Իր Որդու Հիսուս Քրիստոսին։ Եթէ վստահել ես Քրիստոսին, Նրա միջոցով դու Աստծոյ որդի եւ դուստրն ես կոչվում։ Դա մի աննշան միտք չէ։ Դու սիրվել եւ ընդունվել ես Հիսուսի պատճառով։ Աստուսած քեզ կ՛լսէ!

Մտածիր ինչ ես խնդրելու Նրանից։ Քո ցանկացածդ պարզորեն ներկայացրու։ Հիսուս մեզ ասաց աղոթեք, ՛՛Մեր ամեն օրուայ հացը տուր մեզ այսօր՛՛ (Մատթեոս 6։11)։ Որպեսզի Իր աշակերտներին ուսուցանի աղոթելու կերպը, Նա հետեւեալ օրինակը բերեց, ՛՛Բարեկամ, ինձ երեք հաց փոխ տուր՛՛ (Ղուկաս 11:5)։

Եթէ ուզում ես աղոթել մի բանի համար, հատուկ աղոթիր այդ բանի համար։ Աբրահամ աղոթեց, ՛՛Ո՛հ թէ Իսմայէլն ապրէր քո առաջին!’’ (Ծննդոց 17։18)։ Սպրջնը ասաց, ՛՛Ասա ՛Իսմայէլ,՛ եթէ միտքդ ՛Իսմայէլ՛ է։՛՛

Եթէ աղոթում ես մեկի համար որ փրկուի, աղոթիր նրա համար անունով։ Երբ աղոթքի առաջնորդ ես, բաւական է այդ անձին Աստծուն ներկայութեան մեջ բերել միայն քո մտքում։ Բայց եթէ անխոս էլ լինի, դեռ կարող ես Աստծուն բերել այդ անձին։ Աստուած կարող է լսել քո սրտիտ հառաչանքները ու խոսքերը։ Եթէ մի խնդրանք ունես, խնդրիր մասնավորապես։ ՛՛Օգնիր ինձ այս գործը ունենալ։՛՛ ՛՛Բժշկիր իմ հիւանդութիւնս (կամ ուրիշ անձի հիւանդութիւնը)։ ՛՛Օգնիր ինձ անուներ եւ հեռախոսի համարներ հաւաքել։ Բացիր այն մարդկանց սրտերը եւ մտքերը որ այս գիշեր հանդիպելու եմ որպեսզի իրենց անուները եւ հեռախոսի համարները ինձ տան։՛՛

Եթէ առանց մտածելու արագորեն աղոթում ես, քո աղոթքդ անցնում է ՛՛դատարկ կրկնողութեամբ՛՛։ Հիսուս ասաց, ՛՛Եւ աղոթք անելիս շատախոս մի՛ լինիք ինչպես հեթանոսները, որովհետեւ նորանք կարծում են, թէ իրանց շատ խոսելու համար կ՛լսուին՛՛ (Մատթեոս 6։7)։ Եթէ քո աղոթքներիտ նիւթերի համար առորեա աղոթում ես առանց մտածելու, ամեն անգամ որ աղոթում ես – տնում թէ եկեղեցում – դու աղոթում ես մի դատարկ կրկնողութիւն։ Քո աղոթքը կարող է նմանել Կաթոլիկների տերողորմիայի մրթմրթոցին կամ Բուդիստների տաղերգին։

Եթէ ամեն եկեղեցու աղոթքի ժողովներին նոյն բաներ ես աղոթում միայն այն նպատակով որ կանգնած լինես եւ մի բան ասես, պատասխանի մի սպասիր։ Մտածիր ինչ բանի համար ես աղոթելու։ Դու Աստծուց – մի անձից – մի հատուկ բան ես խնդրում։ Ուրեմն խոսիր Նրա հետ եւ Իրենից խնդրիր քո ուզածդ։

II. Երկրորդ, լուրջ աղոթքը փաստ է ներկայացնում – պատճառներ։

Հոբը ասաց, ՛՛եւ բերանս փաստերով կլցնէի՛՛ (Հոբ 23։4)։ ՛՛Ես կլցնէի իմ բերանս պատճառներով թէ ինչու Աստուած պիտի իմ խնդրանքս պարգեւի ինձ։՛՛ Ինչ՞ տեսակ փաստեր – պատճառներ – պիտի օգտագործվի։

Նախ, խոսենք Աստծույ հանտկանիշներից – Նա ինչպես է։ Ապրահամ աղոթեց Աստծուն չ՛կործանել Սոդոմը։ Նա ասաց,

՛՛Միթէ՞ ամբարշտի հետ արդարին էլ կկորցնես։ Գուցէ այն քաղաքի մեջ հիսուն արդար կան, միթէ՞ նորանց կկորցնես, եւ չես խնայել այն տեղին այն հիսուն արդարի համար որ նորանում են։ Քաւ լիցի քեզ այսպիսի բան անելը, որ արդարին ամբարշտի հետ մեռցնես, եւ արդարն ամբարշտի պես լինի․ Քաւ լիցի քեզ։ Միթէ՞ բոլոր երկրի դատաւորը արդարութիւն չի անիլ՛՛։ (Ծննդոց 18:23-25)

Ապրահամ դիմեց Աստծոյ արդարութեանը։ Նա ասաց, ՛՛Եթէ 50 արդարներ լինեն, արդեոք՞ նրանց կկորցնես ամբարշտի հետ։՛՛ Արդեոք՞ արդարութիւն կ՛լինի։ ՛՛Միթէ՞ բոլոր երկրի դատաւորը արդարութիւն չի անիլ։՛՛ Իրականում, նա շարունակեց աղոթել մինչեւ Աստուած համաձայնվեց չ՛կործանել քաղաքը եթէ 10 արդարներ գտնվեր այդ քաղաքում։ Նկատի առեք Ապրահամի հաստատակամութիւնը։ Նա քաջութիւն ունեցաւ պատճառներ բերել բարկութեան ժամանակ։ Ապրահամ հաւատք ուներ ողորմութիւն խնդրել մեղքի ներկայութեան ժամանակ։ Ապրահամ բաւական վստահութիւն ուներ Աստծույ հատկանիշների վրա բերելու նման պատճառներ։ Նա անհարգական չէր։ Ապրահամ այնքան հարգանք ուներ դեպի Աստուած որ կարող էր դիմել Նրա ստորոգելիների հատկութիւններին։ Եթէ Ապրահամ չ՛հաւատար Աստծոյ արդարութեանը, խելացի կ՛լիներ լուռ մնալ։ Բայց, Ապրահամ գիտեր Աստուած արդար է։ Այդ պատճառով նա փաստ եւ պատճառներ բերեց Աստծուն։

Աստուած նոյնն է այսօր։ Սուրբ Գրքում գրուած է, ՛՛Որովհետեւ Ես Տերս, չեմ փոփոխուիլ՛՛ (Մաղաքիա 3։6)։ Նաեւ գրուած է , ՛՛Հիսուս Քրիստոս նոյնն է երեկ, այսօր, եւ հաւիտեան՛՛(Եբրաեցիս 13։8)։ Աստուած նոյնն է այսօր ինչպես էր անցեալում։ Դու կարող ես աղոթել Աստծուն, եւ Նա քեզ կ՛լսէ, ինչպես անցեալում լսեց աղոթող մարդկանց։ Օրենքի դատարանում, փաստաբաները հաճախ կոչ են անում նախադեպի համար։Նախադեպը մի դեպք է որ իբրեւ օրինակ է ընդունվում նման վիճակի։ Երբ կարդում ես Սուրբ Գիրքը կամ լսում ես Սուրբ Գրքից մի քարոզ, հիշիր կարդացածդ եւ լսածդ։ Խորհիր այս ուղղութեամբ որ Աստուած կատարելու է այսօր այնինչ կատարել է անցեալում։ Ուշադիր եղիր Աստծոյ կատարածներին քո կեանքում։ Եւ օգտագործիր իբրեւ վկա թէ Աստուած ինչեր է կարող անել քո ապագայում։ Հիշիր Աստծոյ գործերը քո շրջափակի մարդկանց կեանքին մեջ։ Հիսուս ասաց Իր աշակերտներին որ զգուշանան եւ աղոթքի մեջ լինեն։ Անկապ դեպքերը Աստծոյ զորավոր կամուրջով կապ տուր իրար պատասխանված աղոթքներով։ Մտածիր թէ ինչպես դորանք միասնական են Աստծոյ բնութեան հետ։ Հիշիր Աստուած ինչ է արել անցեալում։ Դիմիր Աստծոյ ով լինելուն։ Աղոթիր Աստծուն ինչպես Սուրբ Գրքի մեծ մարդիկ աղոթեցին։

Երկրորդ, կարող ես դիմել Աստծույ գոյութեանը։ Եղիան հակառակ դուրս եկաւ Բահաղի մարգարէների դեմ։ Աստուած սուտ մարգարեների աղոթքի պատասխանը չտուեց։ Բայց Եղիան աղոթեց Աստծուն որ իր զոհը ընդունի։ Նա աղոթեց,

՛՛Ով Եհովայ Աբրահամի, Իսահակի եւ Իսրաելի Աստուածը․ թող այսօր իմացուի, որ դու ես Աստուած Իսրայէլի մեջ, եւ ես քո ծառան եմ, եւ թէ ես քո խոսքովն եմ արել այս բոլոր բաները։ Պատասխան տուր ինձ, ով Տեր, պատասխան տուր ինձ, որ այս ժողովուրդն իմանա, որ դու Եհովադ ես Աստուած։՛՛ (Գ Թագաւորաց 18:36-37).

Եղիան աղոթեց, ՛՛Ցոյց տուր մեզ որ դու ես ճշմարիտ Աստուածը՛՛։ Եւ Աստուած պատասխանեց Եղիային։ Նա Երկնքից կրակ ղրկեց եւ Եղիայի զոհը վառեց։

Տարիներ հետո, երբ Եղիան Երկինք փոխադրուեց, իր աշակերտը Եղիսէն աղոթեց, ՛՛Ուր՞ է Եղիայի Տեր Աստուածը՛՛ (Դ Թագավորաց 2։14)։ ՛՛Ուր՞ ես Աստուած՛՛։ Աստուած Ինքնիրեն հայտնեց եւ Հորդանան Գետը բաժանեց Եղիսէի համար։ Աստուած ցույց տուեց որ Նա ճշմարիտ է։

Երրորդ, խոսիր Աստծոյ խոստումների մասին – որովհետեւ Նա հաւատարիմ է Իր Խոսքին վրա։ Բ Թագավորաց, 7րդ գլխում, Աստուած խոստացաւ Դաւթին, Նաթան մարգարէի միջոցով, որ Դաւիթ մի որդի է ունենալու, եւ նա Աստծոյ տաճարն է շինելու, եւ Երուսաղեմում իր գահին վրա է նստելու, եւ Իսրաելի ժողովուրդը հաւիտեան մնալու է։ Դաւիթ Աստծուն ասաց,

՛՛Եւ քո ժողովուրդ Իսրայէլին հաւիտեան քեզ ժողովուրդ հաստատեցիր, եւ դու ով Տեր, նորանց Աստուած եղար։ Եւ հիմա, ով Տեր Աստուած, այս խոսքը, որ ասել ես քո ծառայի համար եւ նորա տան համար, հաւիտեան հաստատիր, եւ ասածիդ պես արա։ Եւ քո անունը հաւիտեան մեծ ճանաչուի, եւ ասեն թէ Զորաց Տերը Աստուած է Իսրաելի վերա։ Եւ քո ծառա Դաւիթի տունը քո առաջին հաստատ մնա։ Որովհետեւ դու, ով Զորաց Տեր՛ Աստուած Իսրաելի, քո ծառայի ականջներին հայտնեցիր եւ ասեցիր, Քեզ համար տուն պիտի շինեմ։ Սորա համար քո ծառան իրանում սիրտ առաւ որ այս աղոթքը քեզ անէ։ Եւ հիմա, ով Տեր Եհովայ, այն Աստուածը դու ես, եւ քո խոսքերը ճշմարիտ են, եւ քո ծառային խոստացար այս բարիքը։ Ուստի հիմա կամք արա քո ծառայի տունը օրհնելու, որ հաւիտեան քո առաջին լինի։ Որովհետեւ, ով Տեր Եհովա, դու ասեցիր եւ քո օրհնութեամբը ծառայիդ տունը հաւիտեան օրհնեալ լինի։ (Բ Թագավորաց 7:24-29)

Դաւիթ աղոթեց որ Աստուած Իր խոստումները պահի եւ այդ բոլորից իրեն անցացնի։ Ինչպես գրուած է Սուրբ Գիրքում, ՛՛Արդ թող Աստուած ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ սուտ՛՛ (Հռովմայեցիս 3։4)։ ժամանակակից լեզվով կարելի է ասել, ՛՛Եթէ բոլոր մարդիկ սուտ լինեն, Աստուած ճշմարիտ է։՛՛ Սուրբ Գրքում գրուած է ՛՛Եւ գիտացիր որ քո Եհովա Աստուածն՛ է Աստուած, հաւատարիմ Աստուածը, որ իրան սիրողների ու իր պատուիրանքները պահողների համար մինչեւ հազար ազգը ուխտ ու ողորմութիւն է պահում (2 Օրինաց 7։9)։՛՛ Աստուած Իր խոստումը պահում է։ Դու կարող ես Աստծոյ խոստումները աղոթքներիդ մեջ հիշես։ Այս նիւթի մասին հաջորդ պատգամիս մեջ աւելին կ՛բացատրեմ։

Կարգ եւ փաստ աղոթքի մեջ պահանջում է ուշադիր մտադրութեան եւ պատրաստութեան։ Պատրաստ եղիր թէ ինչ ես ուզում Աստծուց։ Վստահ եղիր որ ուզածիտ համար բոլորովին Աստծուն ես հենված։ Համոզված եղիր որ Աստուած է կարող քո ցանկացածը պարգեւել, եւ քո մտքերդ ուղղիր այն ուղղութեամբ թէ ինչու պիտի ստանաս այդ եւ ինչու է դա կարեւոր։ Ինչու՞ դա այդքան կարեւոր որ այս պահին դու պիտի ստանաս։ Թոյլ տուր այդ մտքերը քո վրա անհետաձգելիւթիւն եւ բեռ դնի։ Քո ուզեցածի փափագը ունենալը անչափ կարեւոր է որպեսզի կազմես մի լիազորված եւ հարակից ապացույց։ Արդիւնք չես ստանալու եթէ քո ապացույցը զորաւոր եւ ստից բխած չէ։ Քո ուզեցածին մոտեցիր տարբեր տեսանկիւներով։ Հեռու մնա այն տեսակ աղոթքներից որ հենված են ձայնի բարձրութեան եւ անօգուտ ասմունքների վրա։ Առանց մտածելու, աղոթքներդ մի կրկնիր։ ընդհանրական աղոթքներից խուսափիր։ Նշանակուած նիւթերիդ համար աղոթիր։ Աղոթքներդ հիմնիր Աստծոյ կատարածների վրա քո կեանքում։ Կրկնելով նոյն բառերը նորեն եւ նորեն չի նշանակում հաւանականութիւնը աւելանալու է որ Աստուած քո պատասխանը տալու է։ Բայց, Աստծոյ հետ բանակցութեան մեջ մտիր կարգով եւ փաստարկներով։ Պատճառներդ Աստծուն բեր։ Դիմիր նրա ստորոգելիներին։ Խնդրիր Աստծոյ խոստումները։ Աստուած հարգում է Իր խոստումները։ Տերը լսելու է քո անկեղծ եւ կարգավորված փաստարկները

՛՛Երանի՛ թէ գիտենայի թէ նորան ինչպես գտնեմ։ Կգնայի մինչեւ նորա աթոռը։ Կտարածէի նորա առաջին իմ դատը, եւ բերանս փաստերով կլցնէի։ (Հոբ 23:3-4).

աղոթքներիտ մեջ։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։


ՆԱԽԱԳԻԾ՝

ԿԱՐԳ ԵՒ ՓԱՍՏ ԱՂՈԹՔԻ ՄԵՋ – ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

ORDER AND ARGUMENT IN PRAYER – PART I

Պրն․ Ջան Սամուէլ Քէյգան

՛՛Երանի՛ թէ գիտենայի թէ նորան ինչպես գտնեմ․ Կգնայի մինչեւ նորա աթոռը։ Կտարածէի նորա առաջին իմ դատը, եւ բերանս փաստերով կլցնէի։՛՛(Հոբ 23:3-4)

I.    Առաջին, լուրջ աղոթքը հրայմաված է - կազմակերպված։
Ծննդոց 18:27; Եբրաեցիս 4:16; Մատթեոս 6:11; Ղուկաս 11:5;
Ծննդոց 17:18; Մատթեոս 6:7.

II.  Երկրորդ, լուրջ աղոթքը փաստ է ներկայացնում – պատճառներ։
Ծննդոց 18:23-25; Մաղաքիա 3:6; Եբրաեցիս 13:8; Գ Թագավորաց
18:36-37; Դ Թագավորաց 2:14; Բ Սամուէլ 7:24-29; Հռովմայեցիս 3:4;
Բ Օրինաց 7:9.