Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԱՂՈԹՔ ԱՐԹՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

PRAYING FOR REVIVAL
(Armenian)

Դկ․ Ր․ Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում Ուրբաթ Երեկոյեան, Օգոստոս 19, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Friday Evening, August 19, 2016


Խնդրեմ դարձրեք Գործք Առաքելոց 1։8-ը։ Կ՛խնդրեմ ոտքի կանգնել երբ կարդում եմ այս համարը։ Այս այն բառերն են որ Քրիստոս, առաջի Քրիստոնեաներին ասաց,

՛՛Բայց դուք զորութիւն կ՛առնեք՛ երբոր Հոգին ձեզ վերա կ՛գա, եւ իմ վկաները կ՛լինիք Երուսաղեմումը եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մեջ մինչեւ երկրի ծայրերը։՛՛ (Գործք Առաքելոց 1:8).

Խնդրեմ նստել։

Որոշ քարոզիչներ համոզված են որ այս համարը ուղղուված է միայն Սուրբ Հոգու ինջնելու, Պենտեկոստէի ժամանակ։ Նրանք ասում են թէ մենք ակնկալիք չ՛պիտի ունենանք որ Սուրբ Հոգին իջնի հիմա, ինչպես որ այն ժամանակ իջաւ։ Շատեր կ՛վախենան որ եթէ նրանց հայտնեն որ Սուրբ Հոգին իջնելու է այսօր իրենց ժողովուրդը կ՛դառնան Պենտեկոստեցիներ։ Ուրեմն նրանք խեղդում են հանդիմանութեան եւ դարձի գալու գործին, որովհետեւ վախենում են Պենտեկոստեալիզմից։ Բայց սխալ են ասելով թէ մենք չենք կարող մեր ժամանակներում Սուրբ Հոգու իջնելու փորձառութիւնն ունենալ։ Վերջին չորս բառերը փաստում են որ նրանք սխալ են, ՛՛մեջ մինչեւ երկրի ծայրերը՛՛։ Նոր թարգմանութիւնը այսպես է, ՛՛եւ մինչեւ աշխարհի հեռու տեղերը։՛՛ Քանի որ առաջին Քրիստոնեաները աշխարհի ՛՛հեռու՛՛ տեղերը չէին գնացել, Հիսուս խոսքը ուղղել է բոլոր Քրիստոնեաներին, բոլոր ժամանակներում։ Նա նրանց եւ մեզ ասաց, ՛՛Բայց դուք զորութիւն կ՛առնեք՛ երբոր Հոգին ձեզ վերա կ՛գա։՛՛ Սա փաստուած է Պետրոսի միջոցով երբ նա Գործք Առաքելոցի 2։39-ի մեջ գրում է։

՛՛Որովհետեւ ձեզ եւ ձեր որդկանց համար է այս խոստմունքը [Սուրբ Հոգին], եւ այն հեռաւորների համար, որոնց մեր Տեր Աստուածը կ՛կանչէ։” (Գործք Առաքելոց 2:39).

Ապա աշակերտները վերադարցան Երուսաղեմ, եւ վերնասենեակում մտան աղոթելու։ Ինչ՞ բանի համար էին աղոթում։ Նրանք աղոթում էին Սուրբ Հոգու համար որ Հիսուս խոստացել էր իրենց, երբ Նա ասաց, ՛՛ Բայց դուք զորութիւն կ՛առնեք՛ երբոր Հոգին ձեզ վերա կ՛գա՛՛ (Գործք Առաքելոց 1։8)։ Ես համաձայն եմ Իէյն Հ․ Մուրէյի հետ։ Նա ասաց,

Երբ Պենտեկոստէն հաստատուեց նոր ժամանակաշրջանում, Քրիստոսի գործը չ՛դադարեց այն ժամանակում։ Եւ ուղղակի հոգու հաղորդակցութիւնը որ կառուցում է բովանդակ (Քրիստոնեական) դարը, սկսեց Պենտեկոստէի ժամանակում, եւ մնայուն ու անփոփոխ չէր; որով եթէ այդպես լիներ, աղոթելը ինչ՞ նպատակի պիտի ծառայեր աւելի Սուրբ Հոգին ստանալու համար, ինչպես աշակերտները պատվիրվել էին աղոթել։ Դա պատասխան էր այն խնդրանքի, ՛՛սովորեցրու մեզ աղոթել՛՛, Հիսուս ասաց։ ՛՛ ՛՛Արդ եթէ դուք, որ չար էք՛ գիտեք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, էլ որքան՞ աւելի երկնաւոր Հայրը Սուրբ Հոգին կտա նորանց, որ ուզում են նորանից՛՛ (Ղուկաս 11։13)։ Այս խոստումը շարունակաբար տեղի չի ունենալու Քրիստոնեաներու համար, միթէ աւելին ստանալու համար։ (Iain H. Murray, ։Pentecost Today? The Biblical Understanding of Revival, The Banner of Truth Trust, 1998, p. 21).

Ալեքսանդր Մուդի Սթուարթը ասաց, ՛՛Սուրբ Հոգին միշտ ներկա է Ւր եկեղեցում, բայց լինում է ժամանակ երբ Նա աւելի մեծ եւ զորաւոր կերպով է աշխատում՛՛։ (Murray, ibid., p. 22).

Բայց մենք 1859 թւական-ից հետո այդ կերպը հազվադեպ ենք տեսել, իրականում շատ քիչ։ Ես համոզված եմ որ իսկական պատճառը նա է որ աւետարանիչներից շատեր չեն հաւատում փոփոխման հրաշքին։ Շատ աւետարանիչներ հաւատացած են որ դարձի գալը միայն մարդկայի որոշում է։ Նրանք կարծում են բաւական է մի կորած անձի համոզես ՛՛մեղաւորի աղոթք՛՛ կոչւած աղոթքը աղոթի ։ Միայն այդ բառերը ասա եւ փրկուած ես! Ջօլ Օսթինը իր քարոզների վերջում ասում է։ Նա մարդկանց ասում է այս աղոթքը աղոթեն եւ շարունակում է, ՛՛Մենք հաւատացած ենք եթէ դու այս բառերը ասես վերստին ծնունդ կ՛ունենաս։՛՛ Տեսնում էք, պետք չի Սուրբ Հոգին հրաշք գործի! Եթէ այս բառերը ասել ես ՛՛դու վերստին ծնուել ես։՛՛

Սա մեզ վերադարձնում է հին հերետիկոսական Փէլագիանիզմին – մի վարդապետութիւն որ սովորեցնում է մարդ կարող է ինքն իր փրկութեան պատճառ լինի – մի քանի բառեր ասելով! Կամ ՛՛ներկայանալով՛՛ Քրիստոնեական ժողովներին – կամ ձեռք բարձրացնելով! ՛՛Բոլոր նրանք որ ուզում են փրկվել, միայն ձեռք բարձրացրեք՛՛։ Սա չ՛մշակված Փէլիագիանիզմ է! Վերադառնալ հին Փէլագիանիզմին, որ սովորեցնում է կորած մարդը կարող է ինքն իրեն փրկել գործերով, կամ մի քանի բառեր աղոթելով։ Դա կոչվում է ՛՛կախարդական աղոթք՛՛։ Իրականում դա ՛՛կախարդութիւն՛՛ է քան Քրիստոնէութիւն։ Կախարդութեան մեջ կարելի է անել մի շարք գործեր, եւ այդ գործերը կամ բառերը երեվելի արդիւնք է կարող արտադրել։ Այդ ՛՛կախարդական՛՛ գաղափարները նաեւ մտել են մեր նոր աւետարանչութեան կարծիքներին մեջ! Որով այս խնդիրի մի ամբողջական քննարկութիւնը կարող էք կարդալ Դէյվիդ Մալքոլմ Բէնէթի գրքում։ David Malcolm Bennett’s book, The Sinner’s Prayer: Its Origins and Dangers, Even Before Publishing, n.d., available at Amazon.com.

Ամեն մի իսկական ապաշխարութիւնը հրաշք է։ Խնդրեմ ինձ հետ կարդացեք Մարկոս 10։26-ը։

՛՛Եւ նորանք առաւել եւս զարմանում էին, իրար ասելով, Ապա ով՞ կարող է փրկուիլ։ Հիսուսն էլ նորանց մտիկ տուաւ եւ ասեց․ Մարդկանց կողմանէ անկարելի է “ (Մարկոս 10:26, 27).

Նրանք հարցրին, ՛՛Ապա ով՞ կարող է փրկուել՛՛։ Հիսուս պատասխանեց, ՛՛Մարդկանց կողմանէ անկարելի է։՛՛ Մարդը իր մեղաւոր վիճակում ոչինչ է կարող անել փրկվելու համար, կամ օգնել իր փրկութեան գործին! Բայց Հիսուս ասաց, ՛՛Բայց ոչ Աստծով, Աստծով ամեն բան կարելի է։՛՛ Մեկ անձի փրկութիւնը մի հրաշք է Աստուածանից! Մենք ականատես ենք եղել մի քանի հուսալից ապաշխարութիւնների այս տարւան մեջ, դրանցից մեկը երեկ գիշեր եղաւ։ Ճշմարիտ ապաշխարութիւնը մի հրաշք է։ Փոլ Քուքը ճիշտ ասաց, ՛՛Վերանորոգման առանձնահատկութիւնները տարբեր չեն Սուրբ Հոգու առօրեա գործերից, բացի իր եռանդը եւ տեվողութիւնը՛՛։ (Fire From Heaven, EP Books, 2009, p. 117).

Երբ մի անձ ապաշխարում է, դա մի հրաշք է Աստուածանից։ Երբ բազում մարդիկ մի կարճ ժամանակամիջոցին ապաշխարում են, դա մի հրաշք է Աստուածանից։ Միայն տարբերութիւնը ՛՛եռանդի եւ տեվողութեան աստիճանն է՛՛։ Երբ մենք աղոթում ենք վերանորոգման համար, մենք աղոթում ենք Սուրբ Հոգուն որ գործի մարդկանց սրտին մեջ։

Ինչ՞ է Սուրբ Հոգու գործը ապաշխարութեան մեջ։ Նախ, ՛՛Եւ երբոր Նա գա՛, աշխարհքին կհանդիմանէ մեղքի համար ․․․(Հովհաննես 16։8)։ Փոլ Քուքը ասաց, ՛՛Մարդիկ երբեք բնականորեն իրենց մեղքի համար չեն հանդիմանվում; բնութեամբ նրանք ինքնա-արդացնող են։՛՛ Սուրբ Հոգու հատուկ գործն է պահանջում։ Եւ երբ Սուրբ Հոգին գործէ, մեղքը դառնում է գարշելի [սարսափելի, զզվելի], եւ անձին առաջնորդում է ատելու եւ հեռանալու մեղքից։ Ինչպես մի աղջիկ ասաց ՛՛Ես ինքս ինձանից զզված էի։՛՛ Դա ամենալաւ բացատրութիւնն էր որ մինչեւ այդ օրը լսել էի։ ՛՛Ես ինքս ինձանից զզված էի։՛՛ Եթէ դու գոնէ մի քիչ այդպես հանդիմանութիւն չունենաս, իսկական ապաշխարութիւն չես ունենալու։ Ուրեմն մենք պիտի աղոթենք որ Սուրբ Հոգին հանդիմանի չ՛փրկուածներին մեղքի համար։

Սուրբ Հոգու երկրորդ գործը ապաշխարութեան մեջ նա է որ անձին ծանոթացնում է Քրիստոսի հետ։ Հիսուս ասաց, ՛՛Նա ինձ կփառաւորէ, որովհետեւ իմիցը կառնէ եւ կպատմէ ձեզ՛՛ (Հովհաննես 16։14)։ Արդի թարգմանութիւնն այսպես էր ասել, ՛՛Նա ․․․ կ՛առնէ ինչ որ իմս է եւ կ՛ծանոթացնէ ձեզ։՛՛ Կորած մարդը երբեք Քրիստոսին անձամբ չի ճանաչելու եթէ Սուրբ Հոգին չ՛ծանոթացնի իրեն։ Բայց եթէ դու մեղքի հանդիմանութիւն չունես, Սուրբ Հոգին քեզ համար Քրիստոսին իրական չէ դարձնելու փրկութեան մեջ։

Ուրեմն երբ մենք աղոթում ենք որ Սուրբ Հոգին իջնի զորութեամբ, մենք խնդրում ենք Աստծուց որ Սուրբ Հոգին ղրկի որպեսզի (1) հանդիմանի կորածին իր ահաւոր մեղքի-բնութիւնից, եւ (2) պիտի աղոթենք որ Սուրբ Հոգին Քրիստոսին հայտնի այդ անձին, որ նա ճանաչի Քրիստոսի Արեան մեղք մաքրող զորութիւնը։ Մեղքի հանդիմանութիւնը եւ Քրիստոսի Արիւնով մաքրվելը Սուրբ Հոգու երկու իսկական գործն է իրական ապաշխարութեան մեջ, ինչպես Հովհաննեսը 16-րդ գլխում է հայտնել։ Բրայան Հ․ Էդվարդզ ասաց, ՛՛Այսօր ոչ շատ Քրիստոնեաներ գիտեն թէ ինչ բանի համար պիտի աղոթեն երբ առաջարկվում է արթնութեան համար աղոթել։՛՛ (Brian H. Edwards, Revival, Evangelical Press, 2004 edition, p. 80).

Պատճառներից մեկը որ նրանք չ՛գիտեն ինչ բանի համար աղոթեն նա է, որ Քրիստոնեաներից շատեր այսօր կարիքը չեն տեսնում որ մարդիկ պիտի մեղքի հանդիմանութիւն ունենան, եւ չեն հաւատում ՛՛ճգնաժամային ապաշխարութեան՛՛ ինչպես մեր նախահայրերն էին հաւատում։ Բայց ես ձեզ ասացի որ մենք պիտի աղոթենք Սուրբ Հոգուն որ իջնի եւ հանդիմանի կորած մարդկանց որպեսզի գան եկեղեցի։ Եթէ մեղքի հանդիմանութիւն չ՛ունենան չեն փրկվելու։

Նաեւ, ուրիշ պատճառը որ շատ աւետարանիչներ թերանում են աղոթքի մեջ, նա է որ նրանք չեն հաւատում ՛՛ճգնաժամային՛՛ ապաշխարութեան, ինչպես մեր նախահայրերը հաւատացին։ Նրանք հաւատում էին որ հանդիմանութեան մեջ մի անձ ՛՛արթնացած է՛՛, բայց դեռ փրկուած չէ եւ պետք ունի որ անցնի մեղքից հեռանալու տառապանքից, որը նման է ծննունդ առնող կնոջ ցաւերի, մինչեւ մանուկի ծնունդը։ Միայն այս միջոցով է, մեր նախահայրերը ասացին, որ անձը կարող է ճշմարիտ ապաշխարութիւն ունենալ։ (cf. the conversion of “Christian” in Pilgrim’s Progress).

Ջան Սամվել Քէյգանը մի պարզ ճգնաժամային ապաշխարութիւն է ունեցել։ Նրա դարձի գալը նման է եղել Ջան Բունեանի, ոչ թէ ներկա մոդերն աւետարանչական փրկութիւն կոչվածի նման։

      Ապաշխարութիւնիցս առաջ մահ էի զգում ․․․ չէի կարողանում խաղաղութիւն գտնել որեւէ կերպով ․․․։ Այդ ժամանակ էր որ Սուրբ Հոգին սկսեց իմ մեղքերիս համար հանդիմանել ինձ, բայց ես իմ բոլոր կամքովս հակառակում էի բոլոր այն մտքերի դեմ որ ունէի Աստծոյ եւ հանդիմանութեան մասին։ Մերժում էի նրա մասին մտածելու, բայց տառապանքս չէր վերջանում։ Մինչեւ Կիրակի Հունիս 21, 2009-ին, բոլորովին հոգնած էի զգում։ Ամեն բանից հոգնած էի եւ սկսեցի ինքս ինձ ատել, ատել իմ մեղքերս եւ նրա զգացումները։
      Երբ Դկ․ Հայմերզը քարոզում էր, իմ հպարտութիւնս խստորեն փորձում էր հերքել դրան, եւ չ՛լսել, բայց իր քարոզի ընթացքին սկսեցի իմ մեղքիս ծանրութիւնը հոգուս վրա զգալ։ Վարկեաներն էի հաշվում որ քարոզը վերջանա, բայց հովիւը շարունակում էր քարոզել, եւ իմ մեղքերը ծանրութիւնը աւելի ու աւելի գեշ էր դառնում։ Էլ չէի կարողանում խթանին քացի տալ, պիտի փրկուէի! Դեռ հակառակութեան մեջ էի ապաշխարութեան հրաւերի ժամանակ, բայց էլ չէի կարողանում դիմանալ։ Գիտէի որ ամենավատ մեղաւորն էի եւ Աստուած Իր արդարութեամբ կարող էր ինձ դժոխքին դատապարտել։ Ես արդեն հոգնել էի պայքարելուց։ Հոգնած էի իմ բոլոր էութիւնովս։ Հովիւը ինձ խորհուրդ տուեց որ գամ Քրիստոսին, բայց ես չ՛ընդուենցի։ Թէեւ իմ բոլոր մեղքերս ինձ դատապարտում էին բայց դեռ չէի ուզում գալ Հիսուսին։ Ամենա դաժան պահերն էին որ չէի կարողանում փրկուել եւ պիտի դժողք գնայի։ Ես ՛՛փորձում՛՛ էի փրկուել, ՛՛փորձում՛՛ էի վստահել Հիսուսին եւ չէի կարողանում, պարզապես չէի կարողանում իմ կամքս տալ Քրիստոսին, եւ դա ինձ շատ հուսահատեց։ Կարողանում էի զգալ թէ ինչպես իմ մեղքս ինձ դեպի դժողքն էր հրում բայց իմ կամակորութիւնը հեռացնում եւ ես այս պայքարին մեջ մնացել էի։
      Հանկարծ դրանից մի քանի տարիների առաջւան քարոզը միտքս եկաւ։ ՛՛Կառչիր Քրիստոսին! Կառչիր Քրիստոսին!՛՛Այն միտքը որ պիտի հաւիտեան հանձնվեմ Հիսուսին, անհանգստացնում էր ինձ։ Հիսուս Իր կեանքն էր տուել ինձ համար։ Նա խաչվեց ինձ համար բայց ես Իր թշնամին էի եւ չէի ուզում Ւրեն հանձնվել։ Այդ միտքը կոտրեց ինձ; պիտի բոլորը թողնէի։ Չէի կարող դրանից աւելի իմ անձիս կառչել, պիտի Հիսուսին ունենայի իմ կեանքումս! Այդ ժամանակ էր որ Նրան հանձնվեցի եւ հաւատքով Հիսուսին եկա։ Այդ պահին կարծես թէ ուզում էի մեռնել, եւ Քրիստոս ինձ կեանք տուեց! Մի գործնական կամ կամքի աշխատանք չունէի անելու, բացի իմ միտքովս եւ սրտովս, պարզապես Քրիստոսում հանգստանայի, Նա փրկեց ինձ! Նա իմ մեղքերը մաքրեց Իր Արիւնով! Երկվարկեանում, դադարեցի Քրիստոսի դեմ դիմադրելուց։ Պարզ էր որ բոլոր անելիքս նա էր որ պիտի վստահեմ Իրեն; հեշտ էր ճոկել այդ պահը որ դադարեցի ինքս լինելուց եւ միայն Քրիստոսին էի։ Պիտի կառչէի! Ոչ մի ֆիզիքական զգացում կամ կույրացնող լոյս չկար, պետք չունէի զգացումների, Քրիստոսին ունէի! Եւ վստահելով Քիրստոսին զգացի որ իմ մեղքս հոգուցս բաժանվեց եւ վերացաւ։ Հեռացա մեղքերիցս, եւ միայն Հիսուսին նայեցի! Հիսուս ինձ փրկեց։
      Հիսուս ինչքան սիրեց ու ներեց ինձ անարժան մեղաւորիս, ինձ որ մեծացել եմ մի լաւ եկեղեցում եւ ահա Իր դեմ էի դուրս եկել! Բայց հիմա բառերը անկարող են բացատրել իմ դարձի գալուս փորձառութիւը պատմելու եւ պատկերացնելու իմ սերը Հիսուսի նկատմամբ։ Քրիստոս Իր կեանքը ինձ տուեց եւ դրա համար իմ բոլոր կեանքս տւել եմ Իրեն։ Քրիստոս Իր գահը զոհեց խաչի համար, բայց ես Իր եկեղեցու վրա թքեցի ու ծաղրեցի Իր փրկութեան գործը; ինչպես՞ եմ կարող բաւարար կերպով Իր սերը ու ողորմութիւնը հայտարարել։ Հիսուս իմ ատելութիւնը ու բարկութիւնը փոխեց սիրո։ Նա ինձ մի նոր սկսզբից աւելին տուեց – Նա ինձ նոր կեանք է տուել։

Ես համաձայն եմ Դկ․ Մարթին Լօյդ-Ջոնզին հետ որ ասաց Պողոս առաքեալ մեզ մի իսկական դարձի գալու օրինակ է տուել Հռովմեացիս 7-րդ գլխի վերջին երկու գլուխներին մեջ։ Նա ասաց Պողոս առաքեալ իր ապաշխարութիւնն է բացատրում։ Պողոս ասաց,

՛՛Ես ի՛նչ խեղճ մարդ եմ․ ով՞ կ՛ապրեցնէ ինձ այս մահի մարմնիցը։ “ (Հռովմայեցիս 7:24).

Սա է հանդիմանութիւն! – երբ մեղաւորը հոյսը կտրած իր գերի մեղաւոր սրտից զզվում է։ Բայց Պողոսը ասաց,

՛՛Շնորհակալ եմ Աստուածանից մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը։՛՛(Հռովմայեցիս 7:25).

Դա ապաշխարութիւն է – երբ տառապած մեղաւորներ Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով փրկվում են! Երբ մեղաւորի աչքերը բացւում եւ տեսնում է թէ ինչպես անյոյս եւ գերի է իր մեղքին, վերջապես դառնում է Հիսուսին եւ Նրա արիւնով մաքրվում է բոլոր մեղքերից։ Մեր ներկա ժամանակների մեծ աղետներից նա է որ որոշ աւետարանիչներ թոյլ չեն տալիս ոչ ոք այս երկու շատ կարեւոր փորձառութիւնների միջով անցնեն։ Ամենափոքր խղճի խայթից, կամ երբեմն առանց դա էլ, որոշում են նրանց մեղաւորների աղոթք անել տալ։ Ես հաւատացած եմ որ դա միակ եւ ամենակարեւոր պատճառն է որ մենք Ամերիկայում ազգ-փոխող վերանորոգում չենք ունեցել 1859-ից այս կողմ։

Ահա, հետեւեալ նիւթներն են որ պիտի աղոթես եթէ ուզում ես մեր եկեղեցում արթնութիւն լինի։ Առաջին, աղոթիր որ Աստուած Իր Սուրբ Հոգին ղրկի որպեսզի հանդիմանի կորած մարդկանց իրենց մեղքին համար։ Երկրորդ, աղոթիր որ Աստծոյ հոգին Հիսուսին հայտնի նրանց եւ դեպի Իրեն քաշի, եւ ներում գտնեն Իր մահով Խաչին վրա, եւ իրենց մեղքերից մաքրվեն Նրա թանկագին Արիւնով!

Հովիւ Բրայան Հ․ Էդվարդզը ասաց, արթնութեան աղոթքները կենտրոնացած են ՛՛դարձի եկած, տագնապեալների (արթնացած), եւ չ՛արթնացածների վրա՛՛ (Revival, Evangelical Press, 2004 edition, p. 127). Ինչու՞ արթնութեան աղոթքները կենտրոնացած են ՛՛դարձի եկածների՛՛ նաեւ ՛՛տագնապածների՛՛ վրա։ Որովհետեւ դարձի եկածները կարող են լինեն ուխտադրուժներ։ Առաջին Չինական Մկրտչական Եկեղեցում վերանորոգումը սկսեց փրկուածներից որոնք իրենց սրտում մեղք ունէին։ Նրանք բացահայտորեն սկսեցին իրենց մեղքերը խոստովանել, արցունքներով, բոլորի ներկայութեամբ։ Ոմանք ուրիշների դեմ դառնացած էին եկեղեցում։ Ուրիշներ թոյլ էին տուել գաղտնի մեղքեր մտնի իրենց կեանքերում։ Նրանք իրենց արդարացրել էին համոզելով իրենց որ կարեւոր բան չէ։ Բայց երբ Սուրբ Հոգին իջաւ, նրանց խստացած սրտերը փշրվեց։ Հասկացան որ աղոթքի մեջ պաղ եւ մեռած էին ու եկեղեցու անդամների նկատմաբ դառը ու բարկացած էին։ Իսկ միւսներ մերժեցին Աստուած պատվերները կատարել։

Հնարաւոր է որ մեր եկեղեցում էլ լինի մի Քրիստոնեա որ մերժում է հնազանդել Աստծուն որեւէ մի բանի համար եւ դա կարող է վերանորոգման արգելք լինի! Երբ Ազբէրի Քալեջում, Վիլմօր, Քենթաքիում 1970 թուականում վերանորոգում եղաւ, հարիւրաւոր ուսանողներ ճշմարտապես դարձի եկան եւ զգացին որ պիտի խոստովանեն ․․․ հանրապես։ Նրանք շարք կանգնեցին, հաճախ ժամերով, սպասելով հասնել բարձրախոսին որպեսզի խոստովանեն ․․․ իրենց [անհնազանդութեան մեջ] եւ աղոթք խնդրեցին։

Այն մարդը որ առաջնորդում է Աշբերի ժողովը չ՛քարոզեց։ Փոխարենը, համառոտորեն իր վկայութիւնը տուեց, եւ հրաւիրեց ուսանողներին խոսեն իրենց Քրիստոնեական փորձառութեան մասին։ Անսովոր մի բան չկար դրանում։ Մի ուսանող ցանկացաւ վկաել։ Հետո մի ուրիշը, եւ ուրիշը։ ՛՛Ապա բոլորը եկան առջեւ ամբիւնի մոտ։՛՛ Նա գրում է, ՛՛Կոտրուեց։՛՛ Աստիճանաբար, անբացատրելի կերպով, ուսանողները, ֆակուլտետի անդամները բոլորը սկսեցին աղոթել լռութեամբ, արտասվելով ու երգելով։ Նրանք որոնեցին նրանց որ վատութիւն էին արել եւ ներում խնդրեցին։ Ժողովները ութը օրեը [24 ժամ] տեղի ունեցաւ։

Այդ ժամանակամիջոցին նոյն արթնութիւնը կատարվեց Առաջին Չինական Մկրտչական եկեղեցում։ Ժողովը ժամեր տեղի ունեցաւ, եւ երիտասարդ Չինացիներ խոստովանեցին եւ աղոթեցին։ Բացարձակ խոստովանութիւնը համայնական էր 1910 թուականին Կորիաի արթնութեան ժամանակ։ Այսօր բացարձակ արցունքով խոստովանութիւնը Քրիստոնեաների մեջ, տարածված է Չինաստանում, եւ մեծ արթնութիւն է տեղի ունենում այնտեղ։ Իվան Րաբերթսը աղաղակեց, ՛՛Տեր, կոտրիի ինձ՛՛ երբ իրեն Աստծուն հանձնեց, դառաւ Վելշի Արթնութեան ղեկաւարը 1905 թւականին։ Իսկ դու ինչպես՞։ Արդեոք՞ կաղոթես որ Աստուած քեզ էլ կոտրի։ Երգիր ՛՛Փորձիր Ինձ, ով Աստուած։՛՛

՛՛Փորձիր ինձ, ով Աստուած, եւ ճանաչիր իմ սիրտը․
Քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները․
Եւ տես, թէ որ չար ճանապարհում լինեմ,
Եւ առաջանորդիր ինձ դեպի հաւիտենական ճանապարհը։ ՛՛
   (Սաղմոս 139:23, 24).

Կենդանի Աստծու Հոգի, իջիր, կ՛աղոթենք։
Կենդանի Աստծու Հոգի, իջիր, կ՛աղոթենք։
Հալեցրու եւ ձեւ տուր ինձ, կոտրիր, ծռիր ինձ։
Կենդանի Աստծու Հոգի, իջիր, կ՛աղոթենք։

Եթէ Աստուած Սուրբ Հոգուն ղրկի, մեր եկեղեցում վերանորոգութիւն է լինելու։ ՛՛Փորձիր Ինձ, ով Աստուած՛՛։ Մեղմորեն երգենք։

՛՛Փորձիր ինձ, ով Աստուած, եւ ճանաչիր իմ սիրտը․
Քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները․
Եւ տես, թէ որ չար ճանապարհում լինեմ,
Եւ առաջանորդիր ինձ դեպի հաւիտենական ճանապարհը։ ՛՛
   (Սաղմոս 139:23, 24).

Ամեն:

Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։