Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՄԵՂՔԻ ԴԱՇՏԻՑ ՆՐԱՆՑ ՆԵՐՍ ԲԵՐԵՔ!

BRING THEM IN FROM THE FIELDS OF SIN!
(Armenian)

Դկ․ Ր․ Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում Երեկոյեան, Օգոստոս 7, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, August 7, 2016

՛՛Դուրս գնա ճանապարհները եւ ցանգերը, եւ ստիպիր որ մտնեն, որ իմ տունը լցուի։՛՛ (Ղուկաս 14:23)


Երկար տարիներ չգիտէի ինչպես հոգիներ շահել։ Չգիտէի ինչպես կորած մարդկանց փրկութեան պատճառ լինել եւ եկեղեցի բերել։ Փորձեցի բոլոր տեսակի միջոցներ։ Թերթիկներ բաժանեցի։ Բայց այդ թերթիկները կորած մարդկանց եկեղեցի չբերեց։ Փորձեցի փողոցներում քարոզել։ Բայց դա էլ նրանց եկեղեցի չբերեց։ Փորձեցի վկայել մարդկանց փողոցներում եւ իրենց տան դռան առջեւ։ Բայց դա էլ չ՛օգնեց։ Նրանք փրկութեան մի աղոթք կ՛անէին բայց եկեղեցի չէին գալ։ Փորձեցի աղոթքից հետո ՛՛այցելել՛՛ նրանց՛՛։ Բայց այցելութիւնն էլ նրանց եկեղեցի չ՛բերեց։ Շատ հուսահատ եւ պարտուած կըզգայի։

Սակայն ես չէի ուզում հուսահատվել։ Գիտէի որ մի աւելի լաւ միջոց պիտի լիներ կորած մարդկանց դարձի եւ եկեղեցի բերելու։ Այն ժամանակ էր որ այս համարը կարդացի։ Անցեալում կարդացել էի, բայց այդ պահին էր որ հանկարծակի իմաստը բացվեց ինձ համար եւ մեր աւետարանչութեան մեթոդը ծնվեց այդ ժամանակ։ Հիսուսի բառերը մեզ համար դարձաւ հոգի շահող առաջնորդ։

՛՛Դուրս գնա ճանապարհները եւ ցանգերը, եւ ստիպիր որ մտնեն, որ իմ տունը լցուի։՛՛
         (Ղուկաս 14:23)

Շատեր եկեղեցի չեկան։ Բայց ոմանք եկան։ Եւ նրանցից ոմանք լսեցին իմ քարոզը եւ փրկուեցին։ Բայց եղամ մարդիկ որ հարկադրվեցին եկեղեցի գալ, եւ եկեղեցում ընկերներ գտան։ Եւ նրանք դարձան եկեղեցու կանոնավոր հաճախողներից, նախքան Բարի Լուրը լսելը։

Ինչպես ասացի, ոչ բոլոր հրավիրվածները եկեղեցի են գալու։ Հիսուսի առակը մեզ ասում է որ շատեր չեն գալու։ Համար 18-ը ասում է, ՛՛Եւ ամենքն սկսեցին մեկ մեկ ետ քաշուիլ, պատրվակներ բերելով՛՛ չգալու համար։ Շատեր բոլովին չեն գալու։ Մենք ՛՛հարկադրեցինք՛՛նրանց գալու եկեղեցի, բայց միայն մի քանիսը եկան։ Նրանցից խնդրեցինք ՛՛ներս գալ՛՛։ Ուր՞ գան։ Իհարկէ գան եկեղեցու ներսը! Առակին մեջ ուր՞ է ասում որ ներս գան։ Բայց շատ քիչեր եկեղեցին ներս են մտնելու։ Նրանք լսելու են եռանդուն պատգամներ եւ ուտելու են ՛՛հիանալի ընթրիք՛՛ մեզ հետ – ինչպես համար 16-ն է ասում։ Նրանք վաելելու են ընթրիք մեզ հետ – ապա նրանից հետո նշում ենք մեր անդամներից մեկի ծնունդը։ Նրանք ունենալու են մի շատ լաւ միջոցառում մեզ հետ! Իսկ նրանց նորեն հրավիրելու ենք միւս Կիրակի միանալու մեզ։

Եկածներից շատեր չեն վերադառնալու։ Բայց ոմանք կ՛գան։ Իսկ մենք Բարի Լուրը նրանց քարոզելու ենք, կրկին եւ կրկին անգամներ, ամեն ժողովում։ Մի ժամանակից հետո նրանք սկսելու են հասկանալ Բարի Լուրի իմաստը։ Աւելի ժամանակ անցնելով, նրանք մեղաւոր լինելու համոզման կ՛գան, եւ ոմանք կ՛վստահեն Հիսուսին փրկվելու համար։ Ձեզանից ովքեր՞ են այդ կերպով եկեղեցի եկել։ Մինչեւիսկ եթէ դեռ ապաշխարած չես, ով՞ է այդ կերպով եկեղեցի եկել։ Խնդրեմ ոտքի կանգնել։ (Նրանք կանգնեցին)։ Տեսնում էք։ Մեր եկեղեցում շատեր են այդ կերպով եկեղեցի եկել! Դու եկել ես մեր եկեղեցին որովհետեւ հնազանդել ես Քրիստոսին։ Նա ասաց,

՛՛Դուրս գնա ճանապարհները եւ ցանգերը, եւ ստիպիր որ մտնեն, որ իմ տունը լցուի։՛՛
        (Ղուկաս 14:23)

՛՛Բերեք ներս՛՛ - ինձ հետ երգեք!

Բերեք ներս, բերեք ներս,
   Բերեք մեղաց դաշտերեն ներս;
Բերեք ներս, բերեք ներս,
   Մոլորեալներն արդ Հիսուսին։
(“Bring Them In,” Alexcenah Thomas, 19th century).

Երբ սկսեցինք հետեվել Քրիստոսի աւետարանչութեան մեթոդին, աստիճանաբար ուրիշ բաներ էլ սովորեցինք։ Սովորեցինք ընտրել ում բերել։ Սկզբում բոլորին էինք բերում։ Բայց մեր եկեղեցին քաղաքի ներքին մասում է գտնվում, Լոս Անջլեսի ճիշտ կենտրոնում։ Մեծ թվով մարդիկ հարմար ընտրութիւն չեն։ Ոմանք ծանր թմրեչուցից դեղեր են օգտագործում։ Որոնց շատ չենք կարող օգնել։ Ուրիշներ մեծահասակ են եւ իրենց ճանապարհը արդեն որոշած են։ Նրանց էլ չենք կարող օգնել։ Հիսուսի ժամանակ Նա նրանց ասաց բերեք ներս, ՛՛աղքատներին եւ խեղերին, եւ կաղերին եւ կոյրերին՛՛ (հ․ 21)։ Բայց Հիսուսի ժամանակվան այդ տեսակի մարդիկ աւելի քաղաքակիրթ եւ լուրջ էին քան այսօրւան ժողովուրդը։ Կարող էիր այդ տեսակ մարդկանց եկեղեցի բերել եւ խենթի գործեր չէին անելու։ Բայց այսօր շատեր վայրենի եւ անկարգ են եկեղեցին բերելու համար։ Ուրեմն Հիսուս ինքը ասաց ընտրող եղեք։ Նա Ւր աշակերտներին ասաց,

՛՛Հեթանոսների ճանապարհ չգնաք, եւ Սամարացիների քաղաք չմտնեք։ Բայց աւելի գնացեք Իսրաելի տան կորած ոչխարների մոտ՛՛ (Մատթեոս 10:5, 6).

Ապա, Նա նրանց ասաց աւելի ընտրող լինեն։ Հիսուս ասաց նրանց որ չ՛շարունակեն աւետարանել որոշակի մարդկանց, եւ հաճախ բոլոր մի քաղաքին։ Նա ասաց,

՛՛Եւ ով որ ձեզ չընդունի եւ ոչ էլ ձեր խոսքին ականջ դնէ, երբոր այն տանիցը կամ այն քաղաքիցը դուրս գնաք, ձեր ոտների փոշին թոթափեցեք։ Ճշմարիտ ասում եմ ձեզ որ Սոդոմացիների եւ Գոմորացիների երկրի համար աւելի հեշտ կլինի դատաստանի օրումը քան թէ այն քաղաքին։՛՛ (Մատթեոս 10:14, 15).

Քրիստոս ընտրող էր, ուրեմն մենք էլ պիտի լինենք։ Մեկը ասաց, ՛՛Եթէ փորձես բոլորին շահել, ոչ ոքու չես շահելու։՛՛ Մենք հասկացել ենք որ երիտասարդ աշակերտներ եւ համալսարան հաճախողները, 16-ից 24 տարեկաները ամենալաւ անձինքներն են մեր մեթոդով աւետարանելու։ Մեր եկեղեցու մեծ մասը այս տարիքային խումբն է կազմում։ Նաեւ հասկացել ենք որ երիտասարդ Չինացիները աւելի հեշտ են շահելու քան ուրիշները։ Ուրշներին շատ քիչ ենք շահում։ Մենք 20-ից աւելի տարբեր ազգերից անդամներ ունենք մեր եկեղեցում։ Բայց մեր եկեղեցու միւթիւնը այնտեղից է գալիս որ նրանք քալեջի աշակերտ են, կամ էին։ Իհարկէ ոչ բոլոր քալեջներից։ Բայց մաքուր երիտասարդ անձինք որ ծանր թմրեցուցիչ դեղեր չեն օգտագործել։ Նրանք մեր ՛՛թիրախի խումբն՛՛ է։ Մենք մեր աւետարանչութիւնը նրանց վրա ենք կենտրոնացրել եւ մոտ 50 հոգին այս երիտասարդներից աւելացրել ենք մեր եկեղեցուն այս վերջին տարիներում։

՛՛Դուրս գնա ճանապարհները եւ ցանգերը, եւ ստիպիր որ մտնեն, որ իմ տունը լցուի։՛՛
         (Ղուկաս 14:23)

Երգենք այդ երգը նորեն!

Բերեք ներս, բերեք ներս,
   Բերեք մեղաց դաշտերեն ներս;
Բերեք ներս, բերեք ներս,
   Մոլորեալներն արդ Հիսուսին։

Լսում եմ աւետարանիչներից թէ ներկա ժամանակներում շատ դժւար է մարդկանց շահել ու ամեն տարի աւելի է դժւարանում եւ մենք ապրում ենք վերջին օրերում։ Շատ դժւար է հոգիներ շահել աշխարհից։ Ուրիշներ ասում են մեզ որ ոչ ոք իրենց հեռախոսի համարը քալեջում կամ խանութում մի անծանոթի չի տալու։ Բայց իրենց տեսանկիւնը ճշմարտութեան հիման վրա չէ։ Նրանք չեն փորձել այն կերպը, ինչպես մենք ենք փորձել։ Գիտենք փորձառութեամբ, որ իրականում բազում երիտասարդներ իրենց հեռախոսի համարը քալեջում տալու են միայն մի սիրալիր եւ ընկերային անձի։ Նրանք ամեն շաբաթ ստանում են համարներ։ Չեմ կարծում սրանից քսան տարիներ առաջ այս բանը կատարվում էր, եւ քարոզիչենրը համոզված են որ դա հնարաւոր չէ։ Նրանք չեն նկատի առնում որ մենք մտել ենք մի ուրիշ դարաշրջան ուր chat lines եւ Facebook եւ ուրիշ շատ շփման միջոցներ գոյութիւն ունեմ։ Երիտասարդներ որ այս ՛՛հազարամեային՛՛ են պատկանում իրենց հեռախոսի թիւը տալիս են սիրալիր անծանոթներին։ Նրանցից հարիւրաւորներ մեր եկեղեցու միջոցով կատարում են։ Բայց դու պիտի կենտրոնանաս երիտասարդ ուսանողների վրա, որովհետեւ մեծերը իրենց թիւը չեն տալու։ Քարոզիչներ կարծում են որ սա գործադրելիք բան չէ, եւ ամեն տեսակ աւետարանչական միջոց դժւար է։ Բայց սխալ են, Հիսուս ասաց,

՛՛Բարձրացրեք ձեր աչքերը, եւ տեսեք արտերը, որ սպիտակացել են եւ արդեն հնձին հասել։՛՛
         (Հովհաննես 4:35)

Երիտասարդներով լեցուն են Քալեջները եւ առեւտրական կենտրոները։ Բայց մենք պիտի իրենց հետեւից գնանք։ Մենք իրենց հետեվից պիտի գնանք նվիրվածութեամբ եւ վճռականութեամբ։ Քաղաքը լեցուն է նրանցով։ Հունձքը միշտ մեծ է եւ աճում է երբ նոր քալեջի ուսանողներ են աւելանում ամեն կիսամեակում։ Հիսուս ասաց,

՛՛Հունձքը շատ է, բայց մշակնրը քիչ։ Արդ՛ աղաչեցեք հնձի Տիրոջը, որ մշակներ հանէ իր հունձի մեջ։” (Մատթեոս 9:37, 38).

Դարձեալ երգենք!

Բերեք ներս, բերեք ներս,
   Բերեք մեղաց դաշտերեն ներս;
Բերեք ներս, բերեք ներս,
   Մոլորեալներն արդ Հիսուսին։

Հեշտ աշխատանք չէ։ Ես հիացած էի երբ տեղեկացա որ մարդիկ գնում են աւետարանչութեան եւ մի քանի անուներ եւ հեռախոսի համարներ են բերում։ Մի բան ինձ անհանգստացնում էր մի քանի գիշեր առաջ։ Դաշտը լեցուն է հասած բերքով, երիտասարդներով։ Հիսուս ասաց մենք պիտի աղոթենք որ Աստուած ՛՛հնձւորներ ուղարկի՛՛։ Ձեզանից ոմանք դուրս էք գնում աւետարանչութեան, բայց շատ անուն չեք բերում։ Անուներ չեք բերում որովհետեւ ՛՛չեք հնձում՛՛ անուներ առնելու։ Հարիւրաւոր կորած երիտասարդներ կան դրսում, բայց դուք ՛՛աշխատանք՛՛ չեք տանում իրենց անուները ստանաք! ՛՛Հնձւոր՛՛ բառը կարելի է թարգմանել ՛՛գործաւորներ՛՛։

Երբ աւետարանչութեան գնաս պիտի աշխատանք տանես! Դրա վրա լուրջ պիտի աշխատես եթէ ոչ անուներ չես ստանալու։ Դու պիտի զորաւոր աշխատես հոգիներ շահելու բերելով շատ անուներ եւ հեռախոսի համարներ։ Աղոթքս է որ միւս շաբաթ աշխատելու ես դրա վրա! Ծոյլ եւ ցրւած մի եղիր! Մի կողմ կանգնած, մի վատնիր ժամանակդ! Պիտի աւելի զորաւոր աշխատես անուներ առնելու համար!

՛՛Դուրս գնա ճանապարհները եւ ցանգերը, եւ ստիպիր որ մտնեն, որ իմ տունը լցուի։՛՛
         (Ղուկաս 14:23)

Երգիր!

Բերեք ներս, բերեք ներս,
   Բերեք մեղաց դաշտերեն ներս;
Բերեք ներս, բերեք ներս,
   Մոլորեալներն արդ Հիսուսին։

Անցած Կիրակի Նոյ Սանգը շատ լաւ քարոզ բերեց մեզ։ Դա միայն իր երկրորդ քարոզն էր։ Բայց զորաւոր! Նոյ Սանգը ասաց,

Այսօր երիտասարդութեան ամենամեծ դժւարութիւնը մենակութիւնն է։ Գիտեմ որ ճշմարտութիւն է! Կարելի է որ լինես մարդկանց մեջ, բայց անձամբ ոչ ոքու չես ճանաչում։ Կամ մեկի հետ ժամադրվես, բայց գետես որ երկար չի տեվելու։ Կարելի է սիրահարվես։ Բայց դա էլ կարճատեւ է լինում։ Կամ առեւտուրի կենտրոնում քայլես, բայց ոչ ոք քեզ չի ճանաչում եւ հոգ էլ չի տանում քեզ համար։ Կարելի է Facebook-ին կամ chat line-ին միանաս – բայց գիտես, նրանց հետ որ ընկեր ես քեզ համար հոգ չեն տանում։ Նրանք միայն համակարգչական ընկերներ են – ոչ թէ իսկական ընկերներ։ Ինչն՞ է պատասխանը։ Պատասխանը այստեղ է ՛՛նոր՛՛ Մկրտչական Եկեղեցում! (Նոյ Սանգ, “Աստուած Ատում է Մենակությունը !”)

Այո, Նոյը ճիշտ է! Երիտասարդները այսօր մենակ են։ Ոչ թէ մի քանիսը։ Բոլորը մենակութեան փորձառութիւնը ունեն։ Գնա իրենց մոտ։ Ժպտա եւ ասա ՛՛բարեւ՛՛ իրենց։ Մի վախենար! Ջան Քէյգանը ինձ ասաց, ՛՛Մենք բարութիւն ենք անում իրենց, հրաւիրելով մեր եկեղեցու խնջոյքին։՛՛ Նա ճիշտ էր! Մենք մեծ բարիք ենք անում նրանց որովհետեւ առաջարկում ենք նրանց ինչ որ իրենց պետքն է։ Այն ինչ որ կ՛բուժի իրենց մենակութիւնը։ Աւելի լաւ կեանք ունենալու առիթը։ Խաղաղութիւն գտնելով Աստծոյ մեջ Հիսուս Քրիստոսի միջոցով! Դու նրանց հետ ինչպես վաճառական չես խոսում, վաճառականը մարդկանցից մի բան է ուզում առնել։ Ոչ! Ոչ! Դու բոլորովին վաճառական չես! Դու աւետարանիչ ես, ոչ թէ մի բան առնես նրանցից! Կամ խաբես իրենց! Կամ մի բան ծախես իրենց որ պետք չունեն! Դու այնտեղ ես որ մի բան տաս իրենց։ Տալու մի բան որ շատ խիստ պետք ունեն! Դու այնտեղ ես որ նրանց բերես մեր եկեղեցու խնջոյքին։ Դու այնտեղ ես որպեսզի իրենց բերես եւ գտնեն լաւ ընկերներ։ Դու այնտեղ ես որ նրանց բերես տուն, եկեղեցին, որ լսեն Հիսուս Քրիստոսի մասին – եւ փրկութեան ձրի նուերը եւ հաւիտենական սերը ստանան!

՛՛Դուրս գնա ճանապարհները եւ ցանգերը, եւ ստիպիր որ մտնեն, որ իմ տունը լցուի։՛՛
        (Ղուկաս 14:23)

Երգենք!

Բերեք ներս, բերեք ներս,
   Բերեք մեղաց դաշտերեն ներս;
Բերեք ներս, բերեք ներս,
   Մոլորեալներն արդ Հիսուսին։

Երբ գնաս աւետարանչութեան, մի վախենար! Նրանք մեր առաջարկածին պետք ունեն։ Նրանք հուսահատորեն պետք ունեն մեր լուրին! Դուք իրենց բարիք եք անում։ Դուք այնտեղ եք որ օգնեք իրենց։ Իրենց անուները առեք որպեսզի իրենց եկեղեցի բերենք։ Որ իրենց մեր սերը եւ ընկերութիւնը այն տեսակը, որ երբեք չեն ճաշակել տանք – Աստծոյ սերը, Հայր եւ Որդու եւ Սուրբ Հոգու հիանալի սերը – ընկերութիւն, ջերմութիւն, եւ հաղորդակցութեան ուրախութիւնը ՛՛նոր՛՛ Մկրտչական Եկեղեցում!

Դաշտի հունձքը սպիտակել է! Միւս շաբաթ գնա եւ շատ անուներ ու հեռախոսի համարներ բեր քո անձնական աւետարանչութիւներով! Մեր հետ մասնակցեք Չորեքշաբթի գիշերների աւետարանչութեանը! Կամ Հինգշաբթի գիշերների աւետանչութեանը! Մասնակցեք Շաբաթ գիշերներինը! Այո – եւ եկեք Կիրակի երեկոյան աւետարանչութեանը! Բերեք լեցուն անուներ, ոչ թէ մեկ կամ երկու։ Լեցուն անուներ! Կարող եք անել! Մի վախենա։ Դուք ունեք տալու նրանց իրենց կարիքը! Գնա եւ կատարիր! Գնա եւ կատարիր! Գնա եւ կատարիր!

՛՛Դուրս գնա ճանապարհները եւ ցանգերը, եւ ստիպիր որ մտնեն, որ իմ տունը լցուի։՛՛
         (Ղուկաս 14:23)

Խնդրեմ ոտնկաց երգենք, երգ համար 8-ը։ Ներս բերեք իրենց։ Երգեք, եւ կատարեք միւս շաբաթ!

Հովւին ձայնը ինձ կըհասնի,
   Անապատէն մութ, ամայի,
Կանչէ մոլար Իր ոչխարներն,
   Որ փարախեն հեռացած են։
Բերեք ներս, բերեք ներս,
   Բերեք մեղաց դաշտերեն ներս;
Բերեք ներս, բերեք ներս,
   Մոլորեալներն արդ Հիսուսին։

Ով հոժարի օգնել Հովւին,
   Որ կորսուածներն շուտ գըտնըւին,
Մոլորեալներ ո՞վ դարձընէ,
   Որ պաշտպանուին տիրող ցուրտէ։
Բերեք ներս, բերեք ներս,
   Բերեք մեղաց դաշտերեն ներս;
Բերեք ներս, բերեք ներս,
   Մոլորեալներն արդ Հիսուսին։

Ձայներն անոնց ահա կանչեն,
   Անապատեն ու լեռներեն,
Լըսէ, քու Տերդ ինչ կըսէ քեզ,
   ՛՛Գընա՛, գըտիր Հէք ոչխարներս։՛՛
Բերեք ներս, բերեք ներս,
   Բերեք մեղաց դաշտերեն ներս;
Բերեք ներս, բերեք ներս,
   Մոլորեալներն արդ Հիսուսին։
(“Bring Them In,” Alexcenah Thomas, 19th century).

Արդեոք՞ այս քարոզը քաջալերեց ձեզ անուներ բերելու։ Արդեոք՞ այս գիշեր տեսնում էք կարիքը։ Դուք կասեք, ՛՛Այո, Դկ․ Հայմերզ, ես միւս շաբաթ աւելին եմ անելու։՛՛ Եթէ դա քո սրտի ցանկութիւնն է, եկ առջեւ։ Եկ այստեղ եւ Էմինը նվագելու է ՛՛Ներս բեր՛՛-երգը այն միջոցին որ դու առջեւ ես գալու։ (Նրանք կ՛գան).

Ջան Սամուէլ Քէյգան, խնդրեմ աղոթիր Աստծուն որպեսզի օգնի ամենքին շատ անուներ բերեն միւս շաբաթ։ (Ջան Քէյգան աղոթեց)։ Այժմ Նոյ Սանգը աղոթի (նա աղոթեց)։ Երբ Էմին նվագում է, քո նստարանդ վերադառնալուդ ժամանակ երգիր։

Բերեք ներս, բերեք ներս,
   Բերեք մեղաց դաշտերեն ներս;
Բերեք ներս, բերեք ներս,
   Մոլորեալներն արդ Հիսուսին։

Խնդրեմ նստել։ Հիսուսի Քրիստոսի իսկական գործը կորած հոգիները փրկել էր։ Հիսուս ասաց նա եկաւ ՛՛փնտռելու եւ փրկելու կորածը՛՛։(Ղուկաս 19:10).

Եթէ փրկուած չես, ես այստեղ եմ որ քեզ ասեմ Հիսուս կարող է քեզ փրկել։ Դարձիր քո մեղքերից եւ եկ ՛՛դեմ առ դեմ՛՛ Հիսուս Քրիստոսին հանդիպիր – ինչպես Նոյ Սանգը կատարեց։ Հիսուս չարչարվեց եւ մեռաւ Խաչի վրա։ Նա մեռաւ քո փոխարեն։ Նա Իր արիւնը թափեց քո մեղքերը մաքրելու համար։ Եթէ կուզես Հիսուսին վստահես, խնդրեմ տեսեք Դկ․ Քէյգանին այս գիշեր, կամ զանգահարեք իր գրասենեակը, եւ իրենից ժամադրութիւն ստացեք, որպեսզի փրկութեան ձեզ առաջնորդի։ Աստուած բոլորիտ օրհնէ! Ամեն։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Աստծոյ խոսքը կարդաց պատգամից առաջ Պր․Աբել Փրուդհօմը:
Գործք Առաքելոց 14։19-23: Մեներգը պատգամից առաջ կատարեց
Պրն․Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ։
“Bring Them In” (Alexcenah Thomas, 19th century).