Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՔՐԻՍՏՈՍԻ ՎԵՐՔԵՐԸ

THE WOUNDS OF CHRIST
(Armenian)

Դկ․ Ր․ Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում Առաւոտյան, Հունիս 26, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, June 26, 2016

՛՛Նա ձեռքերն ու ոտները ցոյց տուաւ նորանց։ ՛՛
(Ղուկաս 24:40)


Այսօր քարոզելու եմ Քրիստոսի վերքերի մասին։ Նա գամվեց խաչին վրա։ Մեռելներից հարութիւն առնելուց հետո Նրա ձեռքերի եւ ոտքերի վերքերը ակնայայտ էին եւ Նա աշակերտներին ցույց տուեց մեռելներից հարութիւն առնելուց հետոյ։ Նա գամվեց խաչին վրա կատարելապես վճարելով մեր մեղքերի վարձքը։ Միակ ճանապարհը ազատուելու քո մեղքերից, նա է որ Հիսուսին գաս եւ վստահես Իրեն։

Բայց դու երբեք չես վստահելու Հիսուսին եթէ քեզ հանցաւոր չզգաս։ Կ՛փորձես ինքզինքդ փրկելու աւելի լաւ անձ դառնալով։ Բայց չես ընդունելու որ կորած մեղաւոր ես։ Չես ուզում ընդունել որ Հիսուս միայն անձն է որ կարող է քեզ փրկել մեղքերիցդ Իր մահով Խաչին վրա։ Դու չես ուզում ընդունել որ մեղաւոր ես ինչպես Քայ Փէրնգը։ Քայը ասաց, ՛՛Ես գիտէի որ մեղաւոր եմ։ Փորձեցի որ լաւ անձ լինեմ, բայց ինչքան փորձեցի, չ՛կարողացա ինձ փոխել։ Հասկացա որ ընկած մեղաւոր եմ, եւ Աստծոյ դեմ մեղք եմ գործել ․․․ եւ հուսահատութիւնով բռնվեցա։՛՛ Այս բառերը կարդացի իմ քարոզում անցեալ Կիրակի, ՛՛ես չ՛կարողացա ինձ փոխել։ Հասկացա որ մեղաւոր եմ, հուսահատութիւնով բռնվեցա՛՛։ Ապա մի քանի ժամ հետո մի Չինացի աղջկա հարցրի թէ արդեոք փրկուած է, Նա ասաց, ՛՛Այո։՛՛ Հարցրի ինչպես է փրկուել։ Նա ասաց, իրեն փոխելով աւելի բարի անձ դառնալով, հնազանդելով ծնողներին։ Նա իրեն աւելի բարի անձ է դարձրել! Նրա ասածը դժւար էր ինձ համար հաւատալ! Ինքնզինքը փոխել է աւելի բարի անձ դարձնելով! Անհաւատալի է!

Նա երկար ժամանակ է որ մեր եկեղեցին է հաճախում, անգամներ եւ անգամներ եւ անգամներ լսել է իմ քարոզները որ դու չես կարող փրկուել ինքզինքդ փոխելով եւ բարի անձ դառնալով: Նա անգամներ եւ անգամներ լսել է ինձանից որ միայն Հիսուսով կարել է փրկուել, որ մեր մեղքերի համար խաչին վրա մեռաւ։ Բայց այդ բոլոր քարոզները նրա համար ոչ մի օգուտ չէ ունեցել! Նա որոշել է մտածել որ ինքնիրեն կարող է փոխել եւ փրկուել։ Նա մինչեւիսկ Հիսուսի անունը չ՛նշեց։ Մինչեւիսկ Նրա մեղքեր-քաւող Արեան մասին չ՛խոսեց! Գոնէ մեկ անգամ էլ չ՛ասաց! Գոնէ մեկ անգամ էլ Հիսուսի անունի մասին չ՛խոսեց!

Այս առաւոտ ձեզ ասում եմ – դուք երբեք չեք փրկուելու եթէ չ՛գիտակցեք որ մի անհույս մեղաւոր էք։ Եթէ երբեք չ՛գիտակցեք որ անհույս մեղաւոր էք երբեք չեք հասկանալու որ Հիսուսին պետք ունեք – որ մեռաւ Խաչին վրա քո մեղքի պարտքը վճարելով։ Եւ այս առաւոտեան պատգամը ոչ մի իմաստ չ՛պիտի ունենա քեզ համար – միթէ Սուրբ Հոգին քեզ ցույց տա որ մեղաւոր ես ու անհույս։ Միայն այն ժամանակ որ դու մեղաւոր եւ անհույս կ՛զգաս քեզ, կ՛հասկանաս թէ ինչու Հիսուս Իր ձեռքերի եւ ոտքերի գամերի ծակերը ցույց տուեց նորանց։

՛՛Նա ձեռքերն ու ոտները ցոյց տուաւ նորանց։՛՛
(Ղուկաս 24:40)

Ինչու՞ Նա Իր ձեռքերի եւ ոտքերի վերքերը նրանց ցույց տուեց։ Ինչն՞ էր պատճառը։ Ինչու՞ Իր վերքերը ցույց տուեց նրանց։ Ձեզ երեք պատճառներ կ՛տամ։

՛՛Նա ձեռքերն ու ոտները ցոյց տուաւ նորանց։՛՛
(Ղուկաս 24:40)

I. Առաջին, Հիսուս նրանց Իր վերքերը ցույց տուեց որպեսզի մենք իմանանք որ Ինքն էր Խաչի վրա խաչվողը։

Գնոստիկական հերետիկոսները ասում են որ Հիսուսը իսկականից խաչին վրա չ՛մեռաւ։ Մուսուլմաների Ղորանում գրուած է որ Հիսուսը խաչին վրա չ՛մեռաւ։ Շատ մարդիկ այսօր հաւատում են թէ Աստուած թույլ չէր տալու Իր Որդին այդպես ահռելի մահով մեռնել։ Հիսուս գիտեր որ Իր խաչելութեան մասին անհաւատութիւններ կ՛լիներ։ Եւ դա առաջին պատճառն էր որ,

՛՛Նա ձեռքերն ու ոտները ցոյց տուաւ նորանց։՛՛
(Ղուկաս 24:40)

Հիսուսը ուզում էր որ բոլորը իմանան որ Նա իսկականից տառապեց եւ մեռաւ Խաչին վրա։ Ուրեմն, Նա թույլ տուեց որ Իր աշակերտները տեսնեն Իր վերքերը, եւ մինչեւիսկ շոշափեն նրանց։ Հովհաննես Առաքեալը, որ ականատես էր, դրա մասին խոսել է, ՛՛Այն որ սկզբիցն էր, որ լսեցինք, որ մեր աչքերովը տեսանք, որին նայեցինք, եւ մեր ձեռքերը շոշափեցին՛՛ (Ա Հովհաննես 1:1)։ Դկ․ Վատսը ասաց,

Տեսեք, Նրա գլխից, ձեռքերից, ու ոտքերից,
   Թախիծ եւ սեր խառնուած հոսում է ներքեւ;
Արդեոք՞ այսպես սեր եւ թախիծ հանդիպել են երբեք,
   Կամ փշերով այսպես թագ կազմվել է։
(“When I Survey the Wondrous Cross” by Isaac Watts, D.D., 1674-1748).

Խաչին մոտ, խաչին մոտ,
   Իմ հաւիտեան փառքն լինի;
Մինչ իմ հափշտակուած հոգին գտնի
   Խաղաղութիւն աղբիւրից վեր։
(“Near the Cross” by Fanny J. Crosby, 1820-1915).

՛՛Նա ձեռքերն ու ոտները ցոյց տուաւ նորանց։ ՛՛ (Ղուկաս 24:40)

II. Երկրորդ, Հիսուս Իր վերքերը ցույց տուեց, որպեսզի մենքհասկանանք որ Իր տառապանքը մեր մեղքերի փոխարինողն է լինելու։

Հովհաննես Մկրտիչը ասաց,

‘’Ահա Աստուծոյ Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը՛՛։ (Հովհաննես 1:29)

Բայց նա մասնաւորաբար չ՛ասաց թէ Հիսուս ինչպես՞ մեր մեղքերը վեր է առնելու։ Երբ Հիսուս հարութիւն առաւ մեռելներից այն ժամանակ նրանք հասկացան,

՛՛․․․որ Ինքն մեր մեղքերն Իր մարմնումը խաչափայտի վերա բարձրացրեց։՛՛ (Ա Պետրոս 2:24).

Միայն այն ժամանակ էր երբ նրանք գամերի հետքերը Իր ոտքերի եւ ձեռքերի վրա տեսնելով կատարուածը հասկացան։

՛՛Որովհետեւ Քրիստոսն էլ մեկ անգամ մեղքերի համար չարչարուեցաւ, այն Արդարն անարդարների վերա, որ մեզ մոտեցնէ Աստուծուն։՛՛(Ա Պետրոս 3:18)

Դա երկրորդ պատճառն էր,

՛՛Նա ձեռքերն ու ոտները ցոյց տուաւ նորանց։ ՛՛ (Ղուկաս 24:40)

Նա ուզում էր որ մենք հաստատ իմանայինք որ Նա չարչարվեց եւ մեռաւ Խաչին վրա եւ վճարեց մեր մեղքերի վարձքը, որպեսզի մենք փրկուենք մեղքից եւ դժոխքից։ Նա ուզեց մենք տեսնենք գամերի հետքերը Իր ձեռքերի եւ ոտքերի վրա որ մենք հասկանաք թէ ինչպես Աստծոյ բարկութիւնը թափեց Իր վրա Խաչին վրա, որպեսզի մենք իմանանք

՛՛․․․ այն փրկութեան ձեռովը՛ որ Հիսուս Քրիստոսումն է։ Որին Աստուած առաջուց սահմանեց քաւութիւն լինելու համար հաւատալով Նորա արիւնովը։՛՛ (Հռովմայեցիս 3:24-25)

Դրա համար է որ,

՛՛Նա ձեռքերն ու ոտները ցոյց տուաւ նորանց։ ՛՛ (Ղուկաս 24:40)

Երգենք Դկ․ Վաթսի երգը!

Տեսեք, Նրա գլխից, ձեռքերից, ու ոտքերից,
   Թախիծ եւ սեր խառնուած հոսում է ներքեւ;
Արդեոք՞ այսպես սեր եւ թախիծ հանդիպել են երբեք,
   Կամ փշերով այսպես թագ կազմել է։

՛՛Խաչին մոտ՛՛ Երգենք!

Խաչին մոտ, խաչին մոտ,
   Իմ հաւիտեան փառքն լինի;
Մինչ իմ հափշտակուած հոգին գտնի
   Խաղաղութիւն աղբիւրից վեր։

՛՛Նա ձեռքերն ու ոտները ցոյց տուաւ նորանց։ ՛՛ (Ղուկաս 24:40)

III. Երրորդ, Հիսուս ցույց տուեց Իր վերքերը որպեսզի մենք գիտենանք որ Նա է Փրկիչը բոլոր դարերում։

Քրիստոս Իր վերքերը եւ Արիւնը Իր հետ Երկինք տարաւ որպեսզի մեզ համար հաւիտենական քաւութիւն կատարի։

՛՛Վասնզի ոչ թէ ձեռագործ սրբատեղերը մտաւ Քրիստոսը որ Ճշմարտի օրինակներն էին, այլ բուն իսկ երկնքի մեջ որ հիմա Աստուծոյ երեսի առաջին երեւի մեզ համար։՛՛ (Եբրայեցիս 9:24)

Երկնքում Հոր աջ կողմը նստած, Հիսուսի վերքերը հաւիտեան հիշեցնելու է Աստծուն եւ հրեշտակներին որ,

՛՛Նա քաւութիւն է մեր մեղքերի համար, եւ ոչ միայն մերինների բայց բոլոր աշխարհքի էլ։”
(Ա Հովհաննես 2:2).

Թեռեւս այսօր աշխարհում բազում մարդիկ մերժում են Հիսուսին։ Շատեր ուզում են իրենց բարի գործերով եւ կորնական ծիսակատարութիւններով փրկուեն։ Ուրեմն մերժում են Հիսուսին, Նա որ Աստծոյ նախապատրաստութիւն է փրկութեան համար։ Հիսուս, միայն ճանապարհն է դեպի Աստուած, որովհետեւ միայն Նա չարչարվեց եւ մեռաւ ու մեր մեղքերի վարձքը վճարեց։ Ուրիշ կրոնական առաջնորդ այդ գործը չարաւ – ոչ Կոնֆեսիոսը, ոչ Բուդան, ոչ Մոհամեդը, ոչ Ջոզեֆ Սմիթը, եւ ոչ ուրիշ մեկը! Միայն Հիսուս Քրիստոս որ կարելի է ասել,

՛՛Բայց Նա մեր մեղքերի համար վիրաւորվեցաւ, եւ մեր անօրենութիւնների համար հարուածուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը Նորա վերա եղաւ, եւ Նորա վերքերովը մենք բժշկուեցանք։՛՛ (Եսայիա 53:5).

Միայն Հիսուսի մասին դա կարելի է ասել,

՛՛Քրիստոս Հիսուս աշխարք եկաւ մեղաւորները փրկելու։՛՛ (Ա Տիմոթեոս 1:15).

Միայն Հիսուսի մասին դա կարելի է ասել,

՛՛Բայց Աստուած հայտնեց Իր սերը դեպի մեզ, որ՛ երբոր մենք դեռ մեղաւոր էինք՛ Քրիստոսը մեզ համար մեռաւ։՛՛ (Հռովմայեցիս 5:8).

Դրա համար է,

՛՛Նա ձեռքերն ու ոտները ցոյց տուաւ նորանց։՛՛ (Ղուկաս 24:40)

Երգենք Դկ․ Վաթսի երգը կրկին!

Տեսեք, Նրա գլխից, ձեռքերից, ու ոտքերից,
   Թախիծ եւ սեր խառնուած հոսում է ներքեւ;
Արդեոք՞ այսպես սեր եւ թախիծ հանդիպել են երբեք,
   Կամ փշերով այսպես թագ կազմել է։

Դարձեալ երգենք, ՛՛Խաչին մոտ՛՛

Խաչին մոտ, խաչին մոտ,
   Իմ հաւիտեան փառքն լինի;
Մինչ իմ հափշտակուած հոգին գտնի
   Խաղաղութիւն աղբիւրից այն կողմ։

Մինչեւիսկ Հիսուսի երկրորդ գալուն ժամանակ, Նա կրելու է խաչելութեան նշանները Իր ոտքերի եւ ձեռքերի վրա։ Քրիստոս ասաց, Զաքարիայ մարգարէի միջոցով,

՛՛Եւ նորանք պիտի մտիկ տան ինձ, որին խոցեցին, Եւ սուգ պիտի անեն Նորա վրա։՛՛
(Զաքարիա 12:10).

Նրանք որ իրնց կենդանի ժամանակը Քրիստոսին չեն գալու, սգալու են դժոխքում հաւիտեկանութեան մեջ։ Սպրջընը ասաց, ՛՛Այն բաց ձեռքերը եւ ծակուած կողքը վկա են լինելու քո դեմ, քո հակառակը, եթէ մեռնես մերժելով Իրեն, եւ համարվելու ես Քրիստոսի թշնամին հաւիտեան չար գործերով՛՛ (C. H. Spurgeon, “The Wounds of Jesus,” The New Park Street Pulpit, Pilgrim Publications, volume V, p. 237).

՛՛Նա ձեռքերն ու ոտները ցոյց տուաւ նորանց։՛՛ (Ղուկաս 24:40)

Բայց դարձեալ, Սպրջընը ասաց,

Խեղճ մեղաւոր ․․․ Արդեոք՞ վախենում ես գալ [Հիսուսին]։ Ապա նայիր Իր ձեռքերին – նայիր իր ոտքերին, արդեոք՞ քեզ չէ ազդում։ ․․․Նայիր Իր կողքին, մի հեշտ անցք կա դեպի Նրա սիրտը։ Նրա կողքը բաց է։ Բաց է [քեզ] համար ․․․Ոհ մեղաւոր, լինի որ հաւատաս Նրա վերքերին! Քեզ հուսախափ չէ անելու; Քրիստոսի խոցերը կ՛բժշկէ նորանց որ Իրենց հույսը Նրա վրա են դնելու։ (ibid., էջ 240).

՛՛Նա ձեռքերն ու ոտները ցոյց տուաւ նորանց։՛՛ (Ղուկաս 24:40)

Էվանջէլին Բութը, հին Փրկութեան Բանակից, լաւ է ասել,

Քրիստոսի խոցերը բաց են,
   Մեղաւոր, քեզ համար է դորանք;
Քրիստոսի խոցերը բաց են,
   Նրանք ապաստան են փախչելու։
(“The Wounds of Christ” by Evangeline Booth, 1865-1950).

Եկ Հիսուսին։ Վստահիր Հիսուսին։ Հիսուս մեռաւ Խաչին վրա քո մեղքերի վարձքը վճարելով։ Եկ Հիսուսին։ Վստահիր Իրեն։ Դադարիր աւելի լաւ անձ դառնալով որ երբեք փրկութեան միջոց չի կարող լինել։ Միայն Հիսուս կարող է փրկել քեզ մեղքից ու դժողքից! Ամեն։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։

Աստծոյ խոսքը կարդաց պատգամից առաջ Պր․Աբել Փրուդհօմը: Հովհաննես 20։24-29:
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն․Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ։
“The Wounds of Christ” (Evangeline Booth, 1865-1950):


ՆԱԽԱԳԻԾ՝

ՔՐԻՍՏՈՍԻ ՎԵՐՔԵՐԸ

THE WOUNDS OF CHRIST

Դկ․Ր․Լ Հայմերզ

՛՛Նա ձեռքերն ու ոտները ցոյց տուաւ նորանց։” (Ղուկաս 24:40)

(Հովհաննես 19:34, 35, 41; 20:1, 5, 6-7, 9, 19;
Ղուկաս 24:37-40; Հովհաննես 20:27)

I. Առաջին, Հիսուս նրանց Իր վերքերը ցույց տուեց որպեսզի
մենք իմանանք որ Ինքն էր Խաչի վրա խաչվողը։
Ա Հովհաննես 1:1

II. Երկրորդ, Հիսուս Իր վերքերը ցույց տուեց, որպեսզի մենք հասկանանք որ Իր տառապանքը մեր մեղքերի փոխարինողն է լինելու։
John 1:29; Ա Պետրոս 2:24; 3:18; Հռովմայեցիս 3:24-25

III. Երրորդ, Հիսուս ցույց տուեց Իր վերքերը որպեսզի մենք գիտենանք որ Նա է Փրկիչը բոլոր դարերում։ Եբրայեցիս 9:11-12, 24;
Ա Հովհաննես 2:2; Հովհանես 14:6; Եսայիա 53:5;
Ա Տիմոթեոս 1:15; Հռովմայեցիս 5:8; Զաքարիա 12:10.