Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԲԱՐԻ ԲԱՐԳԵՒՆԵՐ ԱՂՈԹՔՈՎ Կ՛ՍՏԱՑՎԻ

GOOD THINGS COME THROUGH PRAYER
(Armenian)

Դկ․ Ր․ Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում Երեկոյան, Հունիս 5, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, June 5, 2016

՛՛Արդ՛ եթէ դուք չար լինելով, գիտեք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, որքան՞ աւելի ձեր Հայրը, որ երկնքումն է, բարիքներ կտայ նորանց, որ խնդրում են իրանից։՛՛ (Մատթեոս 7:11).


Այս հիանալի համարին մեջ Հիսուս մեզ քաջալերում է աղոթել։ Հունարենում 7 եւ 8 համարները ներկա ժամանակ է օգտագործվել։ Դա նշանակում է շարունակ խնդրել, շարունակ թակել։ Երբ Սուրբ Հոգին մի կարիք է դնում քո սրտիտ մեջ, դա մի բեռ է Տերից։ Ուրեմն քեզ կ՛հիշեցվի որ նորեն ու նորեն աղոթել, մինչեւ պատասխանը մեր Երկնաւոր Հորից ստանաս։

Երբ ընտանիքիս հետ մեր կարճ արձակուրդից վերադարձանք Մեքսիքոից, անմիջապես հանիպեցի ութը մեծ դժվարութիւնների մեր եկեղեցում։ Այնպես էր թվում որ ոչ մի լուծում չկար դրանց համար։ Ամեն մեկ այդ դժվարութիւնները Աստծոյ ներկայութեան բերի, առանց իմանալու թէ ինչ անել դրանց հետ։ Խնդիրները հսկա էին եւ սատանան իմ միտքս լցրել էր կասկածներով ու վախով։ Իհարկէ, իմ հին բնութիւնը չէր հաւատում որ Աստուած կարող է այս բոլոր հարցերը լուծել։ Բայց շարունակեցի աղոթել, այն մարդի նման որ Հիսուսին ասաց, ՛՛Տեր, հաւատում եմ; իմ անհաւատութեանն օգնիր։՛՛ (Մարկոս 9:23)։ Սա շատ լաւ աղոթք է երբ քո հաւատքը տկար է, ՛՛Տեր, հաւատում եմ; իմ անհաւատութեանն օգնիր։՛՛ - որպեսզի հաղթեմ իմ անհաւատութիւնը, եւ զորացնեմ իմ հաւատքս։ Ուրեմն այս ութը մեծ դժւարութիւնների համար աղոթեցի։

Եւ մեկ առ մեկ Աստուած պատասխանեց իմ աղոթքներին։ Մեկ առ մեկ, այդ դժվարութիւնները որ անհնար էին թվում, հաղթահարվեցին իպատասխան իմ աղոթքներին։ Մի նիւթ ունէի որ տասնհինգ տարիներ էր աղոթում էի դրա համար, եւ անցած Կիրակի պատասխան ստացա! Ինչ մեծ հրաշք! Փառք Աստծուն բոլոր օրհնւածների կողմից! Այն բոլոր ութը խնդիրները մեկ առ մեկ հաղթահարվեցին։ Վերջինը պատասխան ստացա նախքան այս պատգամը պատրաստելը! Դա մի մեծ դժվարութիւն էր։ Ամիսներ իմ սրտիս բեռ էր դառել! Բայց երբ Աստուած պատասխանեց, շատ հեշտ թվաց! Բեռը վերացաւ, եւ այժմ որ Աստուած այդքան հեշտութեամբ պատասխանեց, հիմարութիւն է թվում ինձ որ ինչու էի այդքան մտահոգ դրա համար!

Եկ, իմ հոգի, պատրաստուրի,
   Հիսուս կ՛սիրէ աղոթքներ պատասխանել;
Նա ինք քեզ հայտնեց աղոթել,
   Ապա քեզ ոչ չէ ասելու,
Ապա քեզ ոչ չէ ասելու։

Դու եկող թագաւորն ես,
   Մեծ խնդրանքներ են քեզ գալիս;
Որով Իր շնորհքն ու զորութիւն այնքան շատ է,
   Ոչ ոք է կարող խնդրել չափից աւել,
Ոչ ոք է կարող խնդրել չափից աւել!
      (“Come, My Soul, Thy Suit Prepare,” John Newton, 1725-1807).

Իմ սիրտս լեցվում է երգով երբ հիշում եմ թէ ինչպես Աստուած աղոթքներիս պատասխանեց! Իմ սիրտս երգում է երբ շնորհակալութիւն եմ հայտնում Աստծուց իմ աղոթքներին պատասխանելու համար! Երբ Աստուած պատասխանում է մեր աղոթքներին, արագ լինենք շնորհակալ լինելու Իրենից։

՛՛Արդ՛ եթէ դուք չար լինելով, գիտեք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, որքան՞ աւելի ձեր Հայրը, որ երկնքումն է, բարիքներ կտայ նորանց, որ խնդրում են իրանից։՛՛ (Մատթեոս 7:11).

Որով Իր շնորհքն ու զորութիւն այնքան շատ է,
   Ոչ ոք է կարող խնդրել չափից աւել,
Ոչ ոք է կարող խնդրել չափից աւել!

Ալելուիա! Ալելուիա! Ալելուիա! Փառք տուեք Աստծուն! Փառք տուեք Աստծուն! Նա աղոթքներին պատասխանում է!

Այս տարի մենք ականատես ենք եղել հիանալի աղոթքների պատասխաների։ Տեսանք երկու կանայք իրենց ութսունական տարիներում ապաշխարեցին։ Տեսանք տասներկու նոր երիտասարդներ մի քանի օրւան ընթացքում ապաշխարեցին։ Ապա Րաբերթ Վանգը հուսալից ենք ապաշխարեց երբ Դկ․ Ռասմուսենը քարոզեց Զատիկ Կիրակի առաւոտ։ Հետո Վուդին ազատուեց չարի ճիրաներից – մի իսկական շնորհքի հրաշք! Ապա Ջեսի Զաքամիթսին! Նա ինձ նայեց բարկացած աչքերով երբ տեղեկացաւ որ ես Թրամփին կ՛սիրեմ։ Բայց դրանից ոչ շատ երկար ժամանակ հետո, երբ Դկ․ Քէյգանը նրան առաջնորդում էր որ վստահել Փրկչին, նրա արցունքները աչքերից հոսում էր հարցազրոյցի սենեակում! Ուշագրաւ! Միայն Աստուած է կարող այդ նրա կեանքում կատարել! Վալենթին Հերերան բոլորովին հարմար անձ չեր ենթադրվում! Բայց Աստուած կարծես թէ ասում էր որ նա կ՛փրկուի։ Եւ նա շուտով դարձի եկաւ! Հրաշալի! Միայն Աստուած էր կարող դա անել! Իսկ հետո ես քարոզեցի մի պատգամ բերելով Քրիստոնենաների համար եւ համառոտօրեն Աւետարանից մեջբերում արի։ Եւ ինչ մեծ անակնկալ էր երբ ինձ ասին քարոզից հետո Թամ Ժիան հոյով որ փրկվել է! Մոռացա նշել Տիկ Զաբալագաի դարձի գալու մասին երբ Ջան Քէյգանը իրենից պարզորեն հարցրեց թէ արդեոք կուզի Հիսուսին վստահի – եւ նա վստահեց – 35 տարիներ կասկածից ու շփոթութիւնից հետո! Ինչ հիանալի! Միայն Աստուած էր կարող անել դա! Մոտ 17 անձինք հոյսով ենք որ փրկուել են այս տարւան մեջ – եւ դեռ տարւա կեսն է անցել! (ծափահարութիւն)

Իմ սիրելի ընկերներ, Աստուած հրաշքների Աստուած է! Նա աղոթքների պատասխան է տալիս! Նա բարիքներ է տալիս Իրենից խնդրողներին! Իմ սիրելի եղբայրներ եւ քույրեր, թոյլ տուեք կենտրոնանանք աղոթքներում Աստոծոյ ներկայաութեան վրա մեր ժողովներում։ Կուզեմ խնդրել աղոթել Աստծոյ ներկայութեան համար ամեն անգամ որ աղոթում էք։ Իմ հովիվս Չինական եկեղեցում, Դկ․ Թիմոթի Լին էր (1911-2009)։ Նա հաճախ կ՛խոսեր այս պետքին մասին, աղոթել Աստծոյ ներկայութեան համար եկեղեցու մեջ։ Դկ Լին ասաց,

     Աղոթքի գլխաւոր նպատակն է խնդրել Աստծոյ համաձայնութիւնը որ մեզ օրհնի Իր շնորհքով, բժշկի հիւանդին, մխիթարի ճնշվածին, կարիքաւորներին օգնի, փորձութեան մեջ եղողներին ազատի, օգնի անհաւատին հաւատալ եւ հաւատացեալին աճեցնի, եւ այլն ․․․ Իրականութեան մեջ, այս բոլոր խնդրանքները ախտանշանների բժշկութեան համար է եւ ոչ թէ խնդիրների իսկական արմատի բուժումը։ Մեր Տերը պարգեւել է ․․․ ախտի իսկական արմատի բուժումը – Նրա ներկայութիւնը մեզ հետ!
     Իր ներկայութիւնը, բոլոր խնդիրները կ՛լուծի, խաւարը լույս կ՛դառնա, աղետը կ՛դառնա հարստութիւն ․․․ Փառք Տիրոջը! Նա խոստացել է մեզ հետ լինի աղոթքների միջոցով ․․․ աղոթքի նպատակը նա է որ Աստծոյ ներկայութիւնը մեզ հետ ունենանք! (Timothy Lin, Ph.D., The Secret of Church Growth, FCBC, 1992, pp. 108, 109).

Դրա համար, ձեզանից խնդրում եմ ամեն անգամ որ աղոթում էք հիշեք Աստծոյ ներկայութիւնը մեր եկեղեցու մեջ։ Առաւոտեան երբ աղոթում էք, աղոթեք Աստծոյ ներկայութեան համար մեր մեջ։ Երբ շնորհակալութիւն էք հայտնում նախքան ուտելը, մի քանի բառով գոնէ խնդրեք Նրա ներկայութեան համար մեր եկեղեցում։ Երբ աղոթում է ինձ համար, աղոթեք Աստծոյ ներկայութեան համար իմ քարոզների մեջ։ Նաեւ աղոթեք Աստծոյ ներկայութեան համար երբ իմ գրասենեակում պատրաստում եմ իմ պատգամս։ Երբ աղոթում էք Աշնան Փառատոնին համար, աղոթեք որ Աստուած մեր մեջ ներկա լինի։ Առանց Նրա Ներկայութեանը, մեր բոլոր աւետարանչութիւնները առանց պտուղի կ՛լինեն։ Երբ աղոթում էք մեր աշխարհում տարածվող համացանցի ծառայութեան համար, աղոթեք նրանց համար որ կարդում կամ դիտում են պատգամները։ Երբ աղոթում էք մեր աւետարանչութեան համար, աղոթեք որ Աստուած մեզ հետ լինի այս ծառայութեան մեջ։ Աղոթեք Պրն․ Գրիֆիթի մեներգների համար, եւ մեր երգերի համար, աղոթեք Աստծոյ ներկայութեան համար այդ երգերի մեջ։ Աստծոյ ներկայութիւնը խնդրեք մեր աղոթքների ժողովների մեջ։ Աղոթենք Աստծոյ ներկայութեան համար որ կոտրի մեր կորած ՛՛եկեղեցու երեխանների՛՛ համար։ Բայց կանգ չ՛առնեք այնտեղ – աղոթեք Աստծոյ ներկայութեան համար որ դարձի բերի մեր եկեղեցու նորեկներին ։ Սովորեք նրանց անուները – եւ աղոթեք Աստծոյ ներկայութեան համար որ ցույց տա նրանց որ Քրիստոսին կարիք ունեն – եւ նրան դեպի Փրկիչը բերի։ Աղոթեք Աստծոյ ներկայութեան համար որ չարի եւ նրա դեւերին կապի։ Աղոթենք Աստծոյ ներկայութեան համար հարցազրոյցի սենեակի համար ժողովներից հետո։ Աստծոյ ներկայութեան համար աղոթենք որ հիւանդներին բժշկի, օրինակ Տիկ․ Րուփիի եւ ինձ համար։ Աղոթեք եկեղեցու ամեն մի գործնեութեան համար։ Աղոթենք Աստծոյ ներկայութեան համար երբ Նոա Սանգը եւ Ջան Քէյգանը պիտի քարոզեն Աշնան Փառատոնի օրում։ Աղոթեք Աստծոյ ներկայութեան համար ամեն անգամ որ ես խոսում եմ։ Աղոթեք ամեն անգամ երբ Դկ․ Քէյգանն է խոսում։ Աղոթեք ամեն անգամ երբ Դկ․ Չանն է խոսում։ Աներես ընկերի առակին մեջ, Հիսուս ասաց,

՛՛Արդ եթէ դուք, որ չար էք՛ գիտեք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, էլ որքան՞ աւելի երկնաւոր Հայրը Սուրբ Հոգին կտա նորանց, որ ուզում են նորանից։” (Ղուկաս 11:13).

Մենք շարունակ պիտի Աստծոյ ներկայութիւնը խնդրենք որ Սուրբ Հոգով մեզ հետ լինի։ Եւ դա մեզ պիտի առաջնորդի որ մեր աղոթքներով փառաւորենք Տիրոջը նորգելով մեզ։ Հոյսով եմ որ դու ամեն անգամ որ աղոթում ես աղոթես վերանորոգման համար! Այո – ամեն անգամ! Վերածնունդը աւելի զորաւոր կերպն է Իր ներկայութեամբ մեր մեջ։ Մենք նաեւ պիտի աղոթենք Ամբակումի աղոթքը։

՛՛Ով Տեր, վերանորոգիր քո գործը տարիների մեջ, Տարիների մեջ իմացրու, եւ բարկութեան մեջ ողորմութիւն հիշիր։՛՛ (Ամբակում 3:2).

՛՛Ով Տեր, վերանորոգիր քո գործը։՛՛ Մի հին երգ որ միշտ սիրացել եմ, շատ լաւ է ասում։

Օրհնութեան անձրեւներ,
   Օրհնութեան անձրեներու կարոտ ենք;
Ողորմութեան կաթիլներ թեպետ կ՛իյնան,
   Բայց հեղեղներ կ՛խնդրենք։
(“There Shall Be Showers of Blessing,” Daniel W. Whittle, 1840-1901).

՛՛Ողորմութեան կաթիլները՛՛ 17 կամ 18 հոգիններն են որ հոյսով ենք որ այս տարի փրկուեցին։ Բայց ՛՛օրհնութեան անձրեւները՛՛ կ՛գան երբ Աստուած վերանորոգութեան զորութիւն է ուղարկելու Իր բոլոր զորաւոր օրհնութիւններով։

Երբ վերանորոգութիւնը գա, Աստուածն է ուղարկողը։ Եկեղեցին կարող է շարունակել եւ հաջող լինի եւ փրկուած հոգիններ կ՛տեսնենք։ Կ՛տեսնենք Աստծոյ ներկայութիւնը։ Բայց վերանորոգութեան մեջ ամեն բան աւելի զորաւոր է։ Աղոթքները աւելի զորաւոր են լինելու։ Քարոզները աւելի զորաւոր են դառնալու։ Մեղքի դատապարտութեան մեջ մտնելը աւելի սաստիկ է լինելու։ Ամեն մեկ ժողովը ինքնիրեն կ՛դառնա է մի աղոթքի եւ հանձնման սենեակ։ Արցունքները կ՛հոսեն երբ մարդիկ իրենց մեղքերը խոստովանեն։ Մինչեւիսկ նրանք որ անցեալում փրկուած են եղել, կ՛խոստովանեն իրենց մեղքերը – հաճախ բացահայտօրեն բոլորի ներկայութեան մեջ։ Աւետարանը կ՛բացւի նրանց համար այնպես, կարծես թէ առաջին անգամն են լսում, այն ինչ անցեալում երբեք չէին հասկացել, հասկանալի կ՛դառնա։

Վերանորոգումը պատահում է այն ժամանակ երբ եկեղեցում մի քանի հոգիններ զգում են որ աւելին է պետք։ Նրանք եկեղեցու սահմանւած կարգով բաւարար չեն եւ սկսում են աղոթել Աստծուն որ հրաշք գործի իրենց մեջ։ Քրիստոնեաները սկսում են հասկանալ որ իրենց մտածածից աւելի պաղ են։ Խոստովանում են որ աշխարհիկ են եւ իրենց սրտի մեղքերը խոստովանում են, հաճախ բոլորի մոտ։ Նրանք աղաղակում են Տիրոջը որ իրենց ների եւ վերականգնեցնի։ Աստուած Ինքն է խառնում եկեղեցին, եւ դարձնում Գործք Առաքելոցի եկեղեցու նման։

Մի զորաւոր վերանորոգութեան աղոթք տրուած է Եսայիա մարգարէի միջոցով։ Նա աղոթեց,

՛՛Ոհ թէ ճեղքէիր երկինքը՛ վայր իջնէիր․ քո առաջը սարերը պիտի հալուէին։՛՛(Եսայիա 64:1)

Հոյսով եմ ձեզանից ոմանք այս աղոթքը անգիր անել, եւ այդ բառերը օգտագործեք երբ աղոթում էք վերանորոգութեան համար։

Դկ․ Մարթին Լոյդ-Ջօնզը Եսայիա 64։1-ը կոչել է, ՛՛առավելագույն աղոթք վերանորոգութեան համար՛՛։ Նա ասաց,

՛՛Ոհ թէ ճեղքէիր երկինքը՛ վայր իջնէիր՛ - եւ ես առանց կասկածի [ասում եմ] որ դա ամենա առավելագույն աղոթքն է վերանորոգութեան համար։ Իհարկէ ճիշտ է որ միշտ աղոթենք Աստուած մեզ օրհնի ․․․ եւ մեր նկատմամբ ողորմած լինի, դա մեր շարունակական աղոթքը պիտի լինի։ Բայց սա դրանից աւելի վեր է, եւ այստեղ է որ մենք տարբերութիւնը տեսնում ենք թէ եկեղեցին ինչ նիւթի համար շարունակ պիտի աղոթի, այդ հատուկ, շեշտակի, անհետաձգելի աղոթքը, Աստծոյ այցելութիւնը մի վերանորոգման համար ․․․՛Ոհ՛ ասում է, ՛թէ ճեղքէիր երկինքը՛։ Պատռելու գործքընթացք կա։ Աստուած ճեղքելով մտնում է [մեր] մտքերին մեջ։ (Martyn Lloyd-Jones, M.D., Revival, Crossway Books, 1992, pages 305-307)

Եսայիաի աղոթքը մեր փոքրիկ երգին մեջ ներդրուած է որ հաճախ երգում ենք,

Կենդանի Աստծոյ Հոգի,
   Իջիր, կ՛աղոթենք,
Կենդանի Աստծոյ Հոգի,
   Իջիր, կ՛աղոթենք,
Հալիր մեզ, ձեւ տուր մեզ, կոտրիր մեզ, ծալիր մեզ,
   Աստծոյ կենդանի Հոգի։
Իջիր, կ՛աղոթենք։
   (“Spirit of the Living God,” Daniel Iverson, 1899-1977;
      altered by Dr. Hymers).

Երբ կ՛աղոթես վերանորոգութեան համար, այս երգը երգիր, եւ ապա Եսայիաի աղոթքը 64։1-ից աղոթիր,

՛՛Ոհ թէ ճեղքէիր երկինքը՛ վայր իջնէիր․ քո առաջը սարերը պիտի հալուէին։՛՛(Եսայիա 64:1)

Հպարտութեան սարերը, մեղքի ու ապստամբութեան սարերը, անհաւատութեան սարերը – կ՛փլվեն, երբ Աստուած ճեղքի երկինքը եւ իջնի մեր մեջ։

Ուրեմն, մենք ինչ որ անում ենք մեր եկեղեցում պիտի աղոթենք Աստծոյ ներկայութեան համար։ Բայց պիտի աւելի մեծ Աստծոյ Հոգու զեղում խնդրենք մեր մեջ վերանորոգութեան համար։ Երբ վերանորոգութիւնը գալիս է, հաճախ գալիս է հանկարծակի։ Իմ կենաքումս երեք անգամ վերանորոգման ականատես եմ եղել։ Առաջինը եւ երրորդ անգամը տեսա Սուրբ Հոգու վերանորոգութիւնը իջաւ այնքան հանկարծակի որ մենք անակնկալի էինք եկել եւ լցվել էինք Աստծոյ զորութիւնովը! Եթէ Աստուած վերանորոգութիւն ղրկի այստեղ, քանի ապրես երբեք չպիտի մոռանաս! Գիտեմ։ Իմ աչքերովս տեսել եմ թէ Աստուած ինչ է կարող անել երբ Նա ճեղքում է երկինքը եւ ինջնում է մի զորութեամբ որ մենք երբեք չենք տեսել։ Այս պատգամը քեզ հետ տուն տար եւ կարդա երբ կ՛աղոթես։ Նախ, աղոթիր Աստծոյ ներկայութեան համար ամեն ինչի համար որ անում ենք։ Ապա աղոթիր աւելի մեծ Սուրբ Հոգու վերանորոգութեան զեղման համար։

Միշտ աղոթիր Աստծոյ ներկայութեան համար մեր բոլոր գործնէութիււների մեջ։ Բայց նաեւ աղոթիր աւելի մեծ այցելութիւնների եւ վերանորոգութիւնների համար։ Հիսուս ասաց,

՛՛Արդ՛ եթէ դուք չար լինելով, գիտեք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, որքան՞ աւելի ձեր Հայրը, որ երկնքումն է, բարիքներ կտա նորանց, որ խնդրում են իրանից։ ՛՛(Մատթեոս 7:11)

՛՛Տեր, Վերանորոգում Ուղարկիր՛՛։ Երգենք!

Տեր վերանորոգում ուղարկիր,
   Տեր վերանորոգում ուղարկիր,
Տեր վերանորոգում ուղարկիր,
   Եւ թող որ Քեզնից իջնի։
(“Lord, Send a Revival” by Dr. B. B. McKinney, 1886-1952;
      altered by Dr. Hymers).

Այս գիշեր բոլորս աղոթենք փոփոխման համար (բոլորը աղոթեն)։

Եկ, իմ հոգի, պատրաստուրի,
   Հիսուս կ՛սիրէ աղոթքներ պատասխանել;
Նա ինք քեզ հայտնեց աղոթել,
   Ապա քեզ ոչ չէ ասելու,
Ապա քեզ ոչ չէ ասելու։

Դու եկող թագաւորն ես,
   Մեծ խնդրանքներ են քեզ գալիս;
Որով Իր շնորհքն ու զորութիւն այնքան շատ է,
   Ոչ ոք է կարող խնդրել չափից աւել,
Ոչ ոք է կարող խնդրել չափից աւել!
   (“Come, My Soul, Thy Suit Prepare,” John Newton, 1725-1807).

Դու այս երեկո կարող ես փրկուել մեղքից։ Սուրբ Հոգին կարող է ցույց տալ քո մեղքերը։ Սուրբ Հոգին կարող է քեզ քաշել դեպի Քրիստոս որպեսզի մեղքերից մաքրվես Իր թանկագին Արիւնով։ Եթէ կուզես մեզ հետ խոսել փրկութեան մասին, խնդրեմ հետեւիր Դկ․ Քէյգանին եւ Ջան Քէյգանին ժողովարանի հետեւի սենեակը այս պահին։ Նրանք ձեզ մի լուռ սենեակ կ՛առաջնորդեն ուր կարող էք խոսել եւ աղոթել։ Ամեն։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։

Աստծոյ խոսքը կարդաց պատգամից առաջ Պր․Աբել Փրուդհօմը: Մատթեոս 7:7-11:
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն․Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ։
“Come, My Soul, Thy Suit Prepare” (John Newton, 1725-1807)