Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԴԿ․ ԼԻՆԻ ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄԸ ԱՂՈԹՔԻ ԵՒ
ԱՂՈԹՔԻ ԺՈՂՈՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

DR. LIN’S TEACHINGS ON PRAYER
AND PRAYER MEETINGS
(Armenian)

Դկ․ Ր․ Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում Երեկոյան, Մայիս 29, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, May 29, 2016

՛՛Սակայն մարդի Որդին գալիս՛ արդեոք հաւատք կ՛գտնէ՞ երկրի վերա։՛՛ (Ղուկաս 18:8).


Բազմաթիւ մեկնաբանութիւնները այս համարը ճշգրտորեն չեն բացատրում։ Օրինակ, մի հայտնի մեկնաբան այսպես է բացատրում, ՛՛Աշխարհի ընդհանուր վիճակը կ՛լինի անհաւատութիւն։՛՛ Բայց սա այն չէ որ Հիսուս այս համարին մեջ խոսում է։ Նա այստեղ ընդհանուր վերջին ժամանակների կրոնափոխութեան մասին չէ խոսում, կամ Հիսուս չէ հարցնում թէ արդեոք երբ վերադառնա իսկական Քրիստոնեա կ՛գտնի թէ ոչ։ Իրականութեան մեջ, Հիսուս ասաց Պետրոսի ճիշտ հակառակը,

՛՛ Եւ այդ վեմի վերա կշինեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չեն հաղթել նորան։՛՛ (Մատթեոս 16:18).

Ոտքի վրա երգենք ՛՛Թագեր եւ Գահեր կ՛ոչնչանա՛՛! Թիւ 4 երգն է ձեր երգարանների մեջ, չորորդ տունը,

Թագեր եւ գահեր կ՛ոչնչանան, թագաւորութիւններ կ՛բարձրանան եւ կ՛ընկնեն,
   Բայց Հիսուսի եկեղեցին կ՛մնա շարունակ;
Դժոխքի դռները երբեք չեն հաջողիլ եկեղեցուն դեմ;
   Մենք ունենք Քրիստոսի խոստումը, եւ չէ ձախողի,
Հառաջ, Քրիստոնա զինուր, Քայլեք դեպի ռազմ,
   Հիսուսի խաչով դեպի առաջ գնանք։
(“Onward, Christian Soldiers” by Sabine Baring-Gould, 1834-1924).

Մատթեոս 16։18-ը մեզ ցոյց է տալիս թէ, խնդիր չէ ինչքան խոր եւ սարսափելի է լինելու մեծ կրոնափոխութեան ժամանակում, դեռ մեծ թւով Քրիստոնեաններ են լինելու, հաւատքով փրկուած, Քրիստոսի վերադառնալու ժամանակ։ Մեծ թիւով ճշմարիտ Քրիստոնեաններ հափշտակւելու են, հատկապես Չինաստանում եւ միւս Երրորդ Աշխարհում, ուր իսկական վերածնունդն է տեղի ունենում այսօր։

՛՛Որովհետեւ ինքը Տերը հրամանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստծոյ փողով վայր կ՛գա երկնքիցը, եւ Քրիստոսով մեռելերն առաջ հարութիւն կ՛առնեն։ Եւ հետո մենք, որ կենդանի ենք մնացած նորանց հետ մեկտեղ ամպերով օդի մեջ կ՛հափշտակուինք Տիրոջը դիմաւորելու եւ այնպես ամեն ժամանակ Տիրոջ հետ կ՛լինինք։ (Ա Թեսաղոնիկեցիս 4:16-17).

Մինչեւիսկ Մեծ Նեղութեան ժամանակ բազում մարդիկ են փրկուելու։

՛՛մի շատ ժողովուրդ որ ոչ ով չեր կարող համարել, ամեն ազգից եւ ցեղերից՛՛։ (Հայտնութիւն 7:9)

՛՛Սորանք են որ գալիս են այն մեծ նեղութիւնիցը, եւ իրանց հանդերձները լուացին եւ սպիտակացրին Գառի արիւնովը։(Հայտնութիւն 7:14).

Ուրեմն, Հիսուս բացակա հաւատքի մասին չ՛խոսեց Իր երկրորդ գալու ժամանակին, երբ Նա ասաց,

՛՛Սակայն մարդի Որդին գալիս՛ արդեոք հաւատք կ՛գտնէ՞ երկրի վրա։ (Ղուկաս 18:8)

Իմ երկար ժամանաների Հովիւ, Դկ․ Թիմըթի Լին (1911-2009), շատ լաւ ըմբռնում ուներ Սուրբ Գրքից։ Նա Երբաեցերեն եւ Քագնէյթ լեզուների Ph.D-ի ուներ։ 1950 թւերում, նա Բաբ Ջոնզ Համալսարանում, Սիստեմատիկ Աստուածաբանութիւն, Բիբլիական Աստուածաբանութիւն, Հին Կտակարանի Եբրաեցերեն, Բիբլիական Արամաիկ, Քլասիկ Արաբերեն, եւ Փեշիթա Սիրայիկ է դասավանդել։ Ապա նա Չինական Աւետարանական Ճեմարանի տնորեն է դառել, որուն հաջորդեց Դկ․ Ջէյմզ Հադսն Թէյլըրը։

Դկ․ Լին մեր համարի ճշգրիտ բացատրութիւնը է տուել,

՛՛Սակայն մարդի Որդին գալիս՛ արդեոք հաւատք կ՛գտնէ՞ երկրի վրա։ (Ղուկաս 18:8)

I. Առաջին, հաստատակամ աղոթքի կարեւրութիւնը։

Դկ․ Լին Սուրբ Գրքի տեղեակ գիտնական էր որ մի քանի Ամերիկեան ճեմարաններում դասաւանդել է, նաեւ Թայվանի Չինական Աւետարանական Ճեմարանի տնորեն է եղել։ Նա Հին Կտակարանի Նոր Ամերիկեան Ստանդարդ Սուրբ Գրքի New American Standard Bible (NASB), թարգմանիչներից է եղել։ Քսան ինը տարիներ նա իմ հովիւն է եղել։ Եւ առանց կասկածի կարող եմ ասել, որ Դկ․ Լին ամենա ազդեցիկ հովիւն է եղել մինջեւ այսօր։ Երբ ես իր եկեղեցու անդամն էի, ականատես եղա թէ ինչպես Աստուած այցելեց եւ վերածնունդ տեղի ունեցաւ ու հարիւրաւոր մարդիկ փրկուեցին եւ եկեղեցի եկան։ Դկ․ Լին ասաց,

Հաւատք բառը հաճախ է օգտագործվել Սուրբ Գրքում։ Դրա ճիշտ իմաստը կարելի է բացատրել, զգուշութեամբ քննարկելով դրա բովանդակութիւնը։ Նախքան այս համարը մի առակ է նշուած որ ցույց է տալիս թէ մենք պիտի աղոթենք ամբողջ ժամանակ եւ չ՛յուսահատուենք [Ղուկաս 18:1-8a], իսկ հաջորդող համարը [Ղուկաս 18:9-14] աղոթող Փարիսեցու եւ հարկահավաքի աղոթքներն են։ Ուրեմն այս համարի բովանդակութիւնը պարզորեն ցույց է տալիս որ ՛՛հաւատք՛՛ բառը նշանակում է աղոթքին հաւատալ։ Եւ մեր Տերը ողբալով հայտնում է որ Իր Եկեղեցին կորցնելու է իր հաւատքը աղոթքին հանդեպ Իր երկրորդ գալուն ժամանակ։ (Timothy Lin, Ph.D., The Secret of Church Growth, First Chinese Baptist Church of Los Angeles, 1992, pp. 94-95).

Դկ․ Լին ասաց Ղուկաս 18։1-8-ի առակի իսկական կետը նա է որ Քրիստոնեաներ պիտի շարունակ աղոթել եւ չ՛նւաղել։ Ութերորդ համարը ցույց է տալիս որ վերջին ժամանակներում Քրիստոնեանները հաստատակամ հաւատքով աղոթք անել չեն ունենա, որը մեր օրերն են որ ապրում ենք։ Ապա մենք կարող ենք այս համարի մասին բացատարել թէ,

՛՛Սակայն մարդի Որդին գալիս՛ արդեոք հաւատք [հաստատակամ աղոթք] կ՛գտնէ՞ երկրի վրա։ (Ղուկաս 18:8)

Դկ․Լին շարունակում է,

Աղոթքի ժողովները այսօր շատ եկեղեցիններում համարեա դադարել են (կամ դարձել է թեթեւ Սուրբ Գրքի սերտողութիւն, մի քանի կարճ աղոթներով)։ Հանդիպելով այս ցաւալի վիճակին, քանի եկեղեցիններ բոլորովին անտեսում են այս կարեւոր զգուշացումը եւ բաւարարում են իրենց հաճոյքները, [հաճախ] զանց անելով իրենց աղոթքի ժողովները։ Սա իսկականից [մի] նշան է որ Տիրոջ երկրորդ գալուստը շատ մոտ է! Այս օրերում, շատ [եկեղեցու անդամներ] իրենց հեռուստատեսը աւելի են պաշտում քան իրենց Տիրոջը ․․․ եւ սա շատ տխուր է! Վերջին օրերի եկեղեցին ցուցաբերում է ․․․ ծայրահեղ անտարբերութիւն [անհետաքրքրութիւն] աղոթքի ժողովների նկատմամբ։ (Timothy Lin, Ph.D., ibid., p. 95).

Այսպիսով Ղուկաս 18։8-ը նշան է ցույց տալիս որ եկեղեցինները դառնալու են աղոթքազուրկ, նախքան Քրիստոսի Երկրորդ Գալուստը, մի նշան որ մենք հիմա ապրում ենք, աղոթքի բացակայութեան նշան, ոչ թէ լիովին փրկարար հաւատքի բացակայութիւն։ Աղոթքի բացակայութիւնը մի նշան է որ ցույց է տալիս որ մենք ապրում ենք վերջին օրերում, նախքան մեր Տիրոջ Երկրորդ Գալուստը։

՛՛Սակայն մարդի Որդին գալիս՛ արդեոք հաւատք [հաստատակամ աղոթք] կ՛գտնէ՞ երկրի վրա։ (Ղուկաս 18:8)

Երգենք ՛՛Աղոթել ինձ սովրեցրու՛՛։

Աղոթել ինձ սովրեցրու, Տեր, աղոթել սովրեցրու;
   Այս իմ արտասվող սիրտն է, ամեն օր;
Կ՛փափագեմ գիտենալ Քո կամքը եւ Քո ճանապարհը;
   Աղոթել ինձ սովրեցրու, Տեր, աղոթել սովրեցրու։
(“Teach Me to Pray” by Albert S. Reitz, 1879-1966).

II. Երկրորդ, աղոթքի ժողովների կարեւորութիւնը։

Դկ․ Լին նաեւ նշում է որ անձնական աղոթքները նոյն իշխանութիւնը եւ զորութիւնը չունեն, ինչ հաւաքակական աղոթքը։ Նա ասաց,

Մարդիկ հաճախ ասում են թէ ոչ մի տարբերութիւն չկա անձնական աղոթելու կամ խումբով աղոթելու մեջ, եւ կարեւոր չէ եթէ միայնակ տնում ես աղոթում կամ միասին եղբայր, քույրերին հետ եկեղեցում։ Այսպես մի արտայայտութիւնը լոկ միայն ինքնասփոփանք է ծույլութեան, կամ մի հավանական բացատրութիւն է անձի անտեղեակ լինելուց աղոթքի զորութիւնից! Տեսեք ինչ է ասում մեր Տերը աղոթքի մասին։

՛՛Դարձեալ ասում եմ ձեզ՛ եթէ ձեզանից երկուսը [եկեղեցում] երկրի վերա միաբանուին՛ ամեն ինչ բանի համար որ խնդրեն՛ կլինի նորանց իմ Հորիցն՛ որ երկնքումն է։ Որովհետեւ ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին՛ ես այնտեղ նորանց մեջ եմ։ (Մատթեոս 18:19-20).

     Մեր Տերը շեշտով հիշեցնում է մեզ որ Աստուածային այս իշխանութիւնը երբեք կարելի չէ ձեռք բերել միայն մեկ անձնաւորութեան ջանքերով, այլ միայն հաւաքական ջանքով որ կ՛կատարուի բոլոր եկեղեցու [միջոցով]։ Ուրիշ խոսքով, երբ ․․․ բոլոր եկեղեցին [աղոթում է] մեկ ակորդով ․․․ այն ժամանակ եկեղեցին կարող է [ունենալ] նման Աստուածային իշխանութիւն։
     Վերջին օրերի եկեղեցին, սակայն, չէ կարող այս ճշմարտութիւնը տեսնել, կամ հիշել հարմար կերպը թէ ինչպես [ձեռք բերել] Աստծոյ զորութիւնը։ Ինչ մեծ կորուստ է! [Եկեղեցին] ունի երկնային իշխանութիւն երկնքից, բայց գիտութիւն չունի նրա կառավարման կերպից, եւ այս վիճակով դեռ ուզում է կապի չարի գործը, ազատի ճնշուածին, եւ Աստծոյ ներկայութեան ճշմարտութեան փորձառութիւնն ունենա։ Ավաղ, անհնար է այդ բանը։ (Timothy Lin, Ph.D., ibid., pp. 92-93).

Ուրեմն, Դկ․ Լին սովորեցնում է աղոթող հաւատքի կատարեալ կարեւորութիւնը, եւ կատարեալ կարեւորութիւնը եկեղեցու աղոթքի ժողովները։ Ոտնկաց երգենք ՛՛Սովրեցրու ինձ աղոթել։՛՛

Աղոթել ինձ սովրեցրու, Տեր, աղոթել սովրեցրու;
   Այս իմ արտասվող սիրտն է, ամեն օր;
Կ՛փափագեմ գիտնալ Քո կամքը եւ Քո ճանապարհը;
   Աղոթել ինձ սովրեցրու, Տեր, աղոթել սովրեցրու։

Խնդրեմ նստել։

III. Երրորդ, կարեւորութիւնը աղոթքի ՛՛համաձայնութեան մեջ՛՛։

Խնդրեմ դարձրեք Գործք Առաքելոց 1։14-ը, եւ բարձր կարդացեք։

՛՛Սորանք ամենքը միշտ միաբան աղոթք եւ աղաչանք էին անում, կանանց հետ, եւ Հիսուսի մայր Մարիամի եւ Նորա եղբայրների հետ։(Գործք Առաքելոց 1:14).

՛՛Այս բոլորը շարունակվեց համաձայնութեամբ, աղոթքով եւ աղաչանքով ․․․՛՛։ Դկ․Լին ասաց,

Չինական Սուրբ Գիրքը ՛՛մեկ ակորդ՛՛-ը թարգմանում է իբրեւ նոյն սիրտ եւ նույն միտք ունենալ։՛՛ Ուրեմն, որպեսզի աղոթքի ժողովում Աստծոյ ներկայութիւնը ունենալ, ոչ թէ միայն բոլոր մասնակցողները պիտի հասկանան աղոթքի իրական կարեւորութիւնը, այլ [աղոթքի ժողովներին] պիտի գան անկեղծ փափագով ․․․ աղաչանքով, աղոթքով, եւ բարեխոսութեամբ ու շնորհակալութեամբ Աստծուն մեկ ակորդով (համաձայնութեամբ)։ Աղոթքի ժողովները կ՛լինեն հաջող եւ միւս ծառայութիւններն էր հաջողակ կ՛լինեն։ (Timothy Lin, Ph.D., ibid., pp. 93-94).

՛՛Աղոթել համաձայնութեամբ՛՛ բոլորս պիտի ՛՛ամեն՛՛ ասենք երբ մի եղբայր մեզ առաջնորդում է աղոթքի մեջ։ Երբ բոլորս ասում ենք ՛՛ամեն՛՛ մենք ՛՛մեկ ակորդով՛՛ եւ համաձայնութեամբ ենք աղոթում։

Դուք լսեցիք Դկ․ Լինի ուսուցմունքը հաւատքով աղոթքի, եկեղեցու աղոթքի ժողովների կարեւորութեան, եւ միաբանութեան կարեւորութեան, եւ ՛՛աղոթել մի ակորդով։՛՛ Սակայն ձեզանից ոմանք մեր աղոթքի ժողովներին չեն մասնակցում։ Զարմանալի չէ թէ ինչու ձեր հոգեւոր կեանքը այսքան աղոտ է! Արդեոք՞ այս գիշեր այստեղ մեկը կա որ ասէ, ՛՛Հովիւ, այսօրւանից ես մասնակցելու եմ գոնէ մեկ աղոթքի ժողովի։՛՛ Խնդրեմ փակեք ձեր աչքերը։ Եթէ փակել ես, ձեռքդ բարձրացրու։ Միւսները խնդրեմ թող աղոթեն որ Աստուած իրեն օգնի պահելու իր խոստումը! (բոլորը աղոթեն)։

Իսկ եթէ դեռ դարձի եկած չես, քեզ կոչ եմ անում որ գոնէ մասնակցես Շաբաթ երեկոների աղոթքի ժողովներին։ Խնդրում եմ փակեք ձեր աչքերը։ Ով՞ է ասելու, ՛՛Այո, հովիւ, ես սկսելու եմ մասնակցել Շաբաթ իրիկուների աղոթքի ժողովներին՛՛։ Խնդրեմ բարձրացրու ձեռքդ։ Բոլորդ աղոթեք որ նորանք պահեն իրենց խոստումը! (բոլորը աղոթեն)։

Քրիստոս մեռաւ խաչին վրա որպեսզի մեր մեղքերի վարձքը վճարի։ Նա Իր Արիւնը թափեց քո մեղքերը մաքրելու համար։ Նա սարսափելի տանջանքներից անցաւ, գամվեց Խաչին վրա, քաւութիւն կատարելու քո մեղքերին համար։ Երրորդ օրը մեռելներից հարութիւն առաւ։ Եւ հիմա նա կենդանի է Աստծոյ աջ կողմը նստած։ Եկ Քրիստոսին եւ կ՛փրկուես քո մեղքերից։

Այս գիշեր ով՞ է մեր մեջ որ փրկուած չէ եւ կ՛ցանկանա իրեն համար աղոթենք փրկութեան համար։ Դարձեալ փակիր աչքերդ։ Խնդրեմ ձեռքդ բարձրացրու որպեսզի մենք աղոթենք քո դարձի գալուն համար։ Խնդրեմ բոլորդ աղոթեք որ նրանք ապաշխարեն իրենց մեղքերից եւ գան Քրիստոսին, եւ մաքրւեն Իր Արիւնով! (բոլորը աղոթեն)։ Խնդրեմ ոտնկաց երգենք թիւ 7 երգը, ՛՛Սովրեցրու ինձ աղոթել՛՛, բոլոր երեք տուները։

Աղոթել ինձ սովրեցրու, Տեր, աղոթել սովրեցրու;
   Այս իմ արտասվող սիրտն է, ամեն օր;
Կ՛փափագեմ գիտենալ Քո կամքը եւ Քո ճանապարհը;
   Աղոթել ինձ սովրեցրու, Տեր, աղոթել սովրեցրու։

Զորութիւն աղոթքում, Տեր, զորութիւն աղոթքում,
   Այստեղ երկրիս վրա մեղք ու ցաւ եւ տառապանք,
Մարդը կորած ու մեռնում է, հոգիներ յուսահատ;
   Օհ տուր ինձ զորութիւն, զորութիւն աղոթքի մեջ!

Իմ տկարացած կամքս, Տեր, Դու նորոգիր;
   Իմ մեղաւոր բնութիւնս, Դու զսպիր;
Հիմա ինձ լեցրու զորութեամբտ նորոգիր;
   Զորութիւն աղոթելու եւ զորութիւն կատարելու!
(“Teach Me to Pray” by Albert S. Reitz, 1879-1966).

Դկ․ Չան, խնդրեմ մեզ առաջնորդես աղոթքի մեջ մեկուն համար որ այս գիշեր փրկուի։ Եթէ կ՛ցանկանաս մեզ հետ խոսել թէ ինչպես իսկական Քրիստոնա դառնալ, այժմն խնդրեմ հետեւիր Դկ․ Քէյգանին, Ջան Քէյգանին եւ Նոահ Սանգին դահլիճի հետեւի սենեակում։ Նրանք ձեզ մի լուռ սենեակ են տանելու ուր կարող եք խոսել եւ աղոթել ձեր փրկութեան համար։

ՍԵՂՄԵՔ ԱՅՍՏԵՂ ԿԱՐԴԱԼՈՒ ԴԿ․ ԼԻՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆԸ ՎԻՔԻՊԷԴԻԱՈՒՄ

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։

Աստծոյ խոսքը կարդաց պատգամից առաջ Պր․Աբել Փրուդհօմը: Ղուկաս 18։1-8
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն․Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ։
“Teach Me to Pray” (by Albert S. Reitz, 1879-1966)


ՆԱԽԱԳԻԾ՝

ԴԿ․ ԼԻՆԻ ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄԸ ԱՂՈԹՔԻ ԵՒ
ԱՂՈԹՔԻ ԺՈՂՈՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

DR. LIN’S TEACHINGS ON PRAYER
AND PRAYER MEETINGS

Դկ․ Ր․Լ․Հայմերզ

՛՛Սակայն մարդի Որդին գալիս՛ արդեոք հաւատք կ՛գտնէ՞ երկրի վերա։՛՛ (Ղուկաս 18:8).

(Մատթեոս 16:18; Ա Թեսաղոնիկեցիս4:16-17; Հայտնութիւն 7:9, 14)

I.   Առաջին, հաստատակամ աղոթքի կարեւրութիւնը։ Ղուկաս 18:8.

II.  Երկրորդ, աղոթքի ժողովների կարեւորութիւնը։ Մատթեոս 18:19-20.

III. Երորրդ, կարեւորութիւնը աղոթքի ՛՛մեկ ակորդին մեջ՛՛։ Գործք
Առաքելոց 1:14.