Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԻՆՉՊԵՍ ԱՍՏԾՈՅ ԿԱՄՔԸ ԻՄԱՆԱԼ

HOW TO KNOW THE WILL OF GOD
(Armenian)

Դկ․ Ր․ Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում Երեկոյան, Մայիս 15, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, May 15, 2016

՛՛Բայց խոսք անող եղէք, եւ ոչ միայն լսողներ՛ ձեր անձերը խաբելով։՛՛ (Հակոբոս 1:22)


Ա․Վ․Փինքը (1886-1952) ասաց, ՛՛Խոսքը ՛լսողներ՛ շատ կան, սովորական լսողներ, հարգանքով լի լսողներ, հետաքրքրվող լսողներ; բայց ավաղ, ինչ որ նրանք լսում են [չէ ազդում] նրանց կեանքին։ Նրանց [կենաքը] չէ կարգավորում։ Եւ Աստուած ասում է, նրանք որ Խոսքի կատարողներ չեն, իրենց խաբում են! … Ուր որ չկա սրտի եւ կեանքի [հանձնում] եւ Աստծոյ Խոսքին մեջ առաջացում, եւ գիտութեան աւելացում, միայն դատապարտութիւնն է աւելանալու ․․․ Աստուած Իր Խոսքն է մեզ տուել ․․․ մեզ առաջնորդելու նպատակով; եւ մեզ իմացնելու որ Նա պահանջում է որ Խոսքը կատարողներ լինենք՛՛։ (Arthur W. Pink, “The Scriptures and Obedience,” in Profiting From the Word, Free Grace Broadcaster, Summer 2015, pages 1, 2)

Լիովին համաձայն եմ Պրն․ Փինքի հետ։ Նոյնը ես էի մտածում, մինչեւիսկ դարձի գալուցս առաջ։ Մկրտչական եկեղեցում Հանթինգնթոն Փարքում, երբ պատանի ժամանակս հաճախում էի թէեւ շատ բաների մեջ սխալ էր, բայց այս կետին մեջ ճիշտ էին։ Ինձ սովորեցրին որ Աստուած մեզ հետ խոսում եւ Իր կամքն է ցոյց տալիս Իր Խոսքի միջոցով։ Նաեւ սովորեցրին որ Աստծոյ կամքը զգացումներով եւ ազդեցութիւներով չ՛փնտռմ։ Հատկապես այս սովորեցի իմ հովիւիցս, Դկ․ Թիմըթի Լինից, եւ նաեւ Դկ․ Ջ․ Վերնոն Մաքգիից։ Աստծոյ շնորհքով, կարող էի Սաղմոսերգուի պես ասել, “Քո խոսքը ճրագ է իմ ոտքին եւ լոյս իմ ճանապարհին՛՛ (Սաղմոս 119:105)։ Առակաց 6:22 Աստծոյ Խոսքն է ասում, ՛՛Թող գնալու ժամանակդ քեզ առաջնորդեն, քնած ժամանակդ քեզ պահպանեն, եւ երբոր զարթնես, թող քեզ հետ խոսակցեն։՛՛ Դրա համար է մեր համարը ասում, ՛՛ Բայց խոսքը անող եղեք, եւ ոչ միայն լսողներ՛ ձեր անձերը խաբելով՛՛ (Հակոբոս 1:22)։ Այս համարը մեզ ասում է ինչպես գիտենալ Աստծոյ կեանքը։

I. Առաջին, պատգամի համարը բացատրում է նրանց մասին որ իրենց անձերը խաբում են Աստծոյ կամքը մասին։

Խոսքս համարի երկրորդ մասին է, ՛՛ձեր անձերը խաբելով։՛՛ Նրանք որ մերժում են ՛՛խոսքի կատարողներ լինելը՛՛ խաբվելու են։ Նրանք Աստծոյ կամքը չեն իմանալու իրենց կեանքերին համար։ Այսօր եկեղեցիններում շատ տարածված է մարդկանց մեջ։ Հաճախ նրանք խաբվում են, եւ Աստծոյ կամքը իրենց կեանքերին համար չ՛գիտեն։

Նրանք մոռանում են որ սատանան մեծ խաբեբա է։ Սուրբ Գիրքը մեզ զգուշացնում է որ սատանա ազգերին մոլորեցնում է (Հայտնութիւն 20:3)։ Նա կոչվել է “բանսարկու, եւ սատանա է կոչվում, բոլոր աշխարհքը մոլորեցնողը։՛՛ (Հայտնութիւն 12:9): ‘’Սատանա՛՛ նշանակում է ՛՛հակառակորդ՛՛ կամ ՛՛թշնամի՛՛։ Նա հակառակում է Աստծոյ հետ։ Նրա հին հնարքն է խաբել մարդկանց։ Նա ՛՛խաբում է բոլոր աշխարհը։՛՛ Հունարեն բառը ՛՛խաբեբայի՛՛ համար “planaō։” Նշանակում է ՛՛մոլորել՛՛, ՛՛գայթակղեցնել՛՛, ՛՛սխալ առաջնորդել՛՛, ՛՛հրապուրել եւ մոլորեցնել՛՛։ Սատանան հենց սկզբից այս գործը կատարում էր։ Նա խաբեց մեր նախածնողներին, շեղելով նրանց ճանապարհից, հրապուրելով նրանց ուտելու արգելւած պտուղը Եդեմի պարտեզում։ Շատ Քրիստոնեա կոչվածները այսօր կարծում են որ Աստծոյ կամքը գիտեն իրենց կեանքում։ Բայց նրանք սատանայի միջոցով շեղւած են։ Շատեր կարծում են որ Սուրբ Հոգին իրենց առաջնորդում է, բայց իրականութաեան մեջ սատանան է առաջնորդողը։ Երբեք չ՛պիտի մոռանաս դա։ Պողոս Առաքեալը խոսքը Քրիստոնեաներին ուղղեց երբ նա զգուշացրեց նրանց թէ, ՛՛Արթուն եղեք, հսկում արեք [զգոյշ լինել]․ որովհետեւ ձեր ոսոխը [թշնամին՛] սատանան՛ … գոռոզ առիւծի պես ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տայ (Ա Պետրոս 5:8): Դկ․Մաքգին ասաց, ՛՛Ես չեմ կարծում դուք կարողանաք մենակ չարի դեմ դիմանալ ․․․դուք պետք ունեք ուրիշ հաւատացեալներ ձեր կողքին՛՛ (Thru the Bible; note on I Peter 5:9)։ Եւ նա շատ ճիշտ է։ Չարը կ՛խաբի եւ կ՛մոլորի քեզ եթէ մենակ լինես, օգտագործոլով տարբեր միջոցներից, եթէ մոտիկ ես անհաւատ մի անձին հետ, նոյնիսկ եթէ այդ անձը քո արիւնակից քոյր կամ եղբայրն է, նա նրանցից էլ օգտվելու է քեզ շեղելու։ Սուրբ Գիրքը ասում է,

՛՛Իմաստունների հետ վարուողը իմաստուն կդառնայ․Բայց տխմարների հետ ընկերացողը կչարանայ։ (Առակաց 13:20)

Scofield-ի նոտաները շատ լաւ կերպով բացատրում են ՛՛տխմար՛՛ բառի իմաստը։ Էջ 678-ում ասում է ՛՛Սուրբ Գրքում ՛տխմարը՛ մտային հիւանդ մարդ չէ, ապա ամբարտավան եւ ինքնաբաւարար; մեկը որ իր կենաքը այնպես է ապրում կարծես թէ Աստուած չկա։՛՛ Ամբարտաւան մարդը տխմար է, մինչեւիսկ եթէ եկեղեցում էլ լինի։ Զգուշացիր որ խելացի մարդկանց հետ հաղորդակցվես, եւ ոչ թէ հիմարների! Չարը օգտագործելու է տխմարին քեզ Աստծոյ ճանապարհից հանելու։

Նաեւ, սուտ Քրիստոնեանիր միջոցով էլ կարելի է որ խաբվես։ Սա իրական է այս վերջին օրերում։ Սուրբ Գիրքը ասում է,

՛՛Բայց չար եւ խաբեբայ մարդիկն առաջ կ՛գնան չարութեան մեջ։՛՛ (Բ Տիմոթեոս 3:13).

Կեղծ Քրիստոնեաները անկասկած քեզ խաբելու եւ մոլորելու են։ Բայց Բ Տիմոթեոս 3։13-ի պատասխանը 14 եւ 15 համարների մեջ է։ Աստծոյ Խոսքը վստահելի առաջնորդն է այս չար օրերին մեջ։ Սուրբ Գրիքին հնազանդողներին մոտիկ եղիր եւ մտիկ մի տուր նրանց որ ՛՛խաբեբա են կամ խաբված են։՛՛

Նաեւ, կարելի է խաբվես նրանցից որ իբր թէ ՛՛առաջնորդվում են՛՛ Սուրբ Հոգով։ Այսօր դա գլխաւոր մի թագարդ է նոր-աւետարանիչների համար։ Նրանք ուսուցանվել են որ ամեն մի միտք որ անցնում է նրանց մտքից ՛՛առաջնորդութիւն՛՛ է Սուրբ Հոգուց։ Նրանցից շատերը այս հարցի մասին շատ կ՛խոսեն։ Նրանք ասում են, ՛՛Աստուած առաջնորդեց ինձ այս կամ այն անել։՛՛ Այս բանը միշտ լսում էք եւ շատ հոգեւոր է հնչում։ Կարելի է մտածեք որ այդ անձը մի զորաւոր Քրիստոնա է։ Բայց Սուրբ Գիրքը նրանց կոչում է ՛՛հիմարներ։՛՛ Կարդում ենք,

“Իր սրտին ապաւինողը հիմար է” (Առակաց 28:26)

Մինչեւիսկ փողոցում, կ՛լսեք նրանց որ ասում են, , ՛՛Տերը առաջնորդեց այս անել։՛՛ ՛՛Տերը առաջնորդեց ինձ այստեղ։՛՛ ՛՛Տերը առաջնորդեց ինձ գնալ։՛՛ Համարեա ամեն անգամ որ լսում եք նրանցից այդ բառերը, լսում էք մի ՛՛հիմարից։՛՛

“Իր սրտին ապաւինողը հիմար է” (Առակաց 28:26)

Սուրբ Գրիքը պարզօրեն ասում է, ՛՛Քո հասկացողութեանը մի վստահիր՛՛ (Առակաց 3:5)։ Երբ մարդիկ մերժում են հնազանդելու խոսքին, թոյլ են տալիս որ հեշտութեամբ խաբվեն, որ մեզ վերադարձնում է մեր համարին,

՛՛Բայց խոսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ՛ ձեր անձերը խաբելով։՛՛ (Հակոբոս 1:22)

II. Երկրորդ, համարը խոսում է նրանց մասին որ իսկականից Աստծոյ կամքը գտնում են։

՛՛Բայց խոսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ ․․․՛՛ (Հակոբոս 1:22)

Որպեսզի լսես Աստծոյ Խոսքը եւ առաջնորդվես նրանից, պիտի հոժարակամ հնազանդես լսածիտ։ Լսելու պայմաները նախկին համարի մեջ տրվել է Հակոբոս 1։21-ում։

՛՛Սորա համար ամեն աղտեղութիւն եւ չարութեան առաւելութիւնը դեն գցեցեք, եւ խոնարհութիւնով ընդունեցեք ձեր մեջ սերմուած խոսքը, որ կարող է ձեր հոգիները ապրեցնել։ (Հակոբոս 1:21)

Պարզաբանվելու համար նոր թարգմանութիւնը կ՛կարդամ ձեզ։

՛՛Ուստի, հեռացեք բոլոր անբարոյականութիւնից եւ չարութիւնից որ շատ տարածված է, եւ խոնարհութիւնով ընդունեցեք խոսքը որ ձեր մեջ սերմանվել է, որ կարող է ձեզ փրկել։ (NIV).

Անձը պիտի հեռանա անբարոյականութիւնից, եւ չարից որ շատ տարածված է։ Դա պարունակում է պոռնոգրաֆիա եւ դառնութիւն։ Որոշ տղամարդիկ սպասելիք ունեն Աստծոյ կամքը գիտենան երբ գերի են անմաքուր մտքերի։ Ոմանք սպասելիք ունեն Աստծոյ կամքը գիտենալ երբ դառնացած են իրենց ծնողների վրա, հովիւի կամ եկեղեցու մի առաջնորդի վրա։ Նրանք դառնացած սիրտ ունեն։ Ոմանք մոտիկ հարաբերութեան մեջ են այն տեսակ մարդկանց հետ որ Աստծոյ հետ հակառակ են եւ աշխարհիկ են։ Նրանք այնքան այդ անձին սիրում են որ մոռանում են այս համարը ՛՛ Արդ ով որ կարողանա աշխարհի բարեկամ լինել, իր անձն Աստուծոյ թշնամի կ՛անէ՛՛(Հակոբոս 4:4)։ Ուրշներ լեցւած են նախանձով եւ հպարտութիւնով։ Կարող ես այս մեղքերը խոստովանես Աստծուն եւ խնդրես Իրենից որ հեռացնի քո սրտիցտ։ Միայն այն ժամանակ է որ կ՛խոնարհվես եւ կ՛նդունես Աստծոյ խոսքը իբրեւ քո կեանքիտ առաջնորդ։ Այն ժամանակ է որ կ՛լինես ՛՛խոսքի կատարողը, եւ ոչ միայն լսող։՛՛ Մեծն Սպրջնը այս համարը այսպես է մեկնաբանում, ՛՛ Համարեա այս հարցը անփոփոխ է [երբ այն անձինքը մի ժամանակ դաւանել են թէ Քրիստոնեա են եւ ապա դառնում են կասկածամիտ եւ թերահաւատ], եւ սկսում են քննադատել այս եւ այնին, դա ցոյց է տալիս որ մի չար գաղտնիք կա իրենց կեանքում եւ փորձում են ծածկել իրենց խղճից։ Չարը փորձում է նրանց հեռացնի ծառայութիւնից, որովհետեւ Աւետարանը նրանց մեղաւոր խղճմտանքի դեմ է ճնշում, եւ իրենց անհանգստացնում իրենց մեղքերի համար։ Եթէ Աստծոյ խոսքը լսում ես հաճոյքով եւ օգուտ ես ստանում, պիտի հեռացնես բոլոր անմաքրութիւն եւ չարութիւնները քեզանից; որով այս բոլոը նախապաշարում է առաջացնելու քո մեջ Աստծոյ Խոսքին դեմ՛՛ (C. H. Spurgeon, “Before Sermon, At Sermon, and After Sermon,” MTP, No. 1,847)։ Մի կողմ դիր բոլոր անմաքրութիւները եթէ կուզես Աստծոյ խոսքից օգուտ քաղել։ Այն ժամանակ է միայն որ ՛՛խոսքի կատարող կ՛լինե՛՛։ Եթէ հնազանդես Աստծոյ խոսքին միայն այն ժամանակ է որ Տիրոջ կամքը կ՛հասկանաս կեանքիդ մեջ։ Այժմ վեց ճանապարհներ կ՛հայտնեմ ձեզ Սուրբ Գրքից որ կ՛օգնի ձեզ գիտենալ Աստծոյ կամքը։

1. Սա շատ կարեւոր է, նորեն կրկնեմ, Աստծոյ կամքը հասկանալու համար դու չ՛պիտի քո սրտին վստահես։ Ինչպես նախապես ասացի, Սուրբ Գիրքը պարզօրեն ասում է,

՛՛Իր սրտին ապաւինողը հիմար է՛՛ (Առակաց 28:26)

Ինչու՞ է դա այդքան կարեւոր։ Որովհետեւ,

՛՛Խորամանկ է սիրտն ամենից աւելի եւ ապականուած,․ նորան ով՞ կարող է հասկանալ։՛՛(Երեմիա 17:9)

Զարմանալի չէ այն անձն որ իր սրտին է վստահում կոչւում է ՛՛տխմար՛՛։

2. Աստծոյ կամքը գիտենալու համար դու պիտի հոժար լինես Իր կամքը կատարելու, եւ ոչ թէ քոնը։

՛՛Եթէ մեկը կամենում է նորա կամքն անել, նա կիմանայ այս վարդապետութեան համար, թէ արդեոք՞ Աստուածանից է կամ եթէ ես իմ անձիցն եմ խոսում։՛՛ (Հովհաննես 7: 17).

Դկ․ Ջան Ր․ Րայսն ասաց, ՛՛Սա նշանակում է, եթէ մի անձ ընտրում է Աստծոյ կամքը կատարել, Աստուած Իր կամքը կ՛հայտնի նրան՛՛ (The Son of God, commentary on the Gospel of John, Sword of the Lord Publishers, 1976, p. 162)։ Դկ․ Հենրի Մ․ Մորիսը ասաց, ՛՛Դա կարելի է այսպես կարդալ։ ՛Եթէ մի մարդ անկեղծօրեն ուզում է Նրա կամքը կատարել, նա Նրա կամքը իմանալու է ․․․ ուրեմն, առաջին նախադրեալը պարզել Աստծոյ առաջնորդութիւնը որոշ հարցերում ․․․ անկեղծ հոժարակամութիւն ունենալ հետեւել Աստծոյ կամքը, մինչեւիսկ եթէ պատասխանը հակառակ է անձի գերադասութեանը՛՛ (The Defender’s Study Bible; note on John 7:17)։

3. Իմանալու Աստծոյ կամքը, դու պիտի խոստովանես քո մեղքերը։

՛՛Իր հանցանքը ծածկողը չի հաջողուիլ, բայց խոստովանող ու թողողը ողորմութիւն կգտնէ։ Երանի՛ այն մարդին որ միշտ երկիւղ ունի․ բայց իր սիրտը խստացնողը չարիքի մեջ կընկնի։՛՛(Առակաց 28:13, 14).

4. Աստծոյ կամքը գիտենալու համար դու չ՛պիտի անհարգես քո Քրիստոնեա հոր ուղղութիւնները։

՛՛Հիմարը կանարգէ իր հոր խրատը, բայց հանդիմանութիւն պահողը խելացի է։՛՛(Առակաց 15:5)

՛՛Իմաստուն որդին կլսէ իր հոր խրատը, բայց ծաղր անողը չի լսիլ կշտամբելը։՛՛ (Առակաց 13:1).

5. Աստծոյ կամքը գիտելաու համար պիտի հնազանդես քո հոգեւոր խորհրդատու առաջնորդներին եկեղեցում։

՛՛Ականջ դրեք ձեր առաջնորդներին, եւ հնազանդեցեք․ որ նորանք հսկում են ձեր հոգիների համար որպես թէ հաշիւ պիտի տան որ ուրախութիւնով անեն այն եւ ոչ թէ հառաչելով ․․․՛՛ (Եբրայեցիս 13:17).

Եբրաեցիս 13։17 մասին Reformation Study Bible գրում է, ՛՛Հաւատարիմ եկեղեցու առաջնորդներին, օրինակ հովիւների կամ պահակների մասին որ վտանգի պարագայում զգուշացնում են քաղաքին։ Առաջնորդների հոգատարութիւնը խոր եւ իսկական է, որովհետեւ նրանք Աստծոյ կողմից են նշանակվել եւ Նրան են հաշիւ տալու։ Բոլորը տառապելու են եթէ իրենց ծառայութեան մեջ հակառակութիւն լինի։՛՛

6. Աստծոյ կամքը ձեր կեանքում գիտենալու համար, պիտի ձեր կեանքը կենտրոնացնեք Աստծոյ վրա, եւ չ՛նմանվեք աշխարհին։

՛՛Արդ աղաչում եմ ձեզ, եղբարք, Աստուծոյ ողորմութիւնովը, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի, սուրբ եւ Աստուծոյ ընդունելի պատարագ, որ է ձեր բանաւոր պաշտոնը։ Եւ մի կերպարանուիք այս աշխարքի կերպարանքովը․ այլ նորոգուեցեք ձեր մտքի նորոգութեամբը, որ դուք քննեք թէ ինչ՞ է Աստուծոյ կամքը՛ բարին, հաճելին եւ կատարեալը։՛՛ (Հռովմայեցիս 12:1, 2).

՛՛Նորոգւած միտքը նա է որ ողողւած է եւ առաջնորդվում է Աստծոյ Խոսքով։՛՛ (MacArthur Study Bible; note on Romans 12:2).


Խնդրեմ ոտնկաց երգենք երգ թիւ 4 ձեր երգարանում։

Երբ քալենք Տերոջ հետ, ու խոսքով կետ առ կետ, Նա լուսաւորէ,
   Պիտ՛ մեր ճամբան, մինչ կ՛ընենք կամքին Իրեն!
Պիտ՛ քալէ մեր քովեն, եւ անոնց հետ որ կըհնազանդին։
   Միշտ հնազանդէ, Փրկչին վըստահելով,
Քանզի կ՛ըլլաս երջանիկ, լոկ Անոր անսալով,
   Հիսուսին հետ ուրախ կըլաս, հնազանդէ վստահելով։

Բայց սիրոյ հաճոյքներ Երբեք չենք վայելեր,
   Մինչեւ որ ամեն բան չըզոհենք,Քանզի շնորհքն Իր անհուն,
Ու առթած բերկրութիւն, Անոնցն են որոնք կը հնազանդին։
   Միշտ հնազանդէ, Փրկչին վըստահելով,
Քանզի կ՛ըլլաս երջանիկ, լոկ Անոր անսալով,
   Հիսուսին հետ ուրախ կըլաս, հնազանդէ վստահելով։

Այն ատեն մենք ցնծուն,պիտ՛ նըստինք ոտքերուն,
   Կամ քալենք Իրեն հետ ամեն տեղ, կատարենք ինչ ըսէ,
Երթանք ուր որ ղրկէ, վըստահինք անվախ ու հնազանդ։
   Միշտ հնազանդէ, Փրկչին վըստահելով,
Քանզի կ՛ըլլաս երջանիկ, լոկ Անոր անսալով,
   Հիսուսին հետ ուրախ կըլաս, հնազանդէ վստահելով։
(“Trust and Obey” by John H. Sammis, 1846-1919).

Խնդրեմ ոտնկաց մնալ,

Հռովմաեցիս 10։16-ում, Պողոս առաքեալ ասաց, ՛՛Բայց ոչ թէ ամենքը հնազանդ եղան Աւետարանին։՛՛ Դկ․ Մարթին Լօյդ-Ջօնզը ասաց, ՛՛Նկատեք Պողոսը ինչպես է արտայատվում։ Նա չէ ասում նրանք բոլորովին Սուրբ Գրքին չեն հաւատացել, այլ չեն հնազանդել ․․․Սուրբ Գիրքը հակազդեցութեան է կանչում։ Աշխատանքի է կանչում ․․․ հնազանդութեան է կանչում։ Սուրբ Գրքի նպատակը նա է որ անձի բոլոր կեանքին վրա ազդեցութիւն ունենա։ Հնազանդութեան իմաստը դա է ․․․ հնազանդութիւնը շատ էական է որովհետեւ մեղքի բուն էությունը անհնազանդութիւնն է Աստծոյ դեմ՛՛ (“God’s Gospel and Obedience”).

Քրիստոս քեզ կանչում է մեղքերդ խոստովանես եւ Իրեն գաս։ Նա մեռաւ խաչին վրա քո մեղքերի վարձքը վճարելու։ Նա քեզ կանչում է հնազանդես Իր խոսքին – Նա կանչում է քեզ Իրեն գաս հնազանդելով Իր հրամանին։ Եթէ մերժես անհնազանդում ես Իր հրամանին։ Դու պիտի լրիւօրեն քեզ հանձնես Հիսուս Քրիստոսին։՛՛Դա է հնազանդութիւն Սուրբ Գրքին։ Դա քեզ դարձնելու է Քրիստոնեա (Lloyd-Jones, ibid.)։ Եթէ կուզես Սուրբ Գրքի հնազանդութեան փրկութեան մասին մեզ հետ խոսես, խնդրեմ հետեւեք Դկ Քէյգնին , Նոահ Սանգին եւ Ջան Քէյգնին դեպի դահլիճ։ Այնտեղում կ՛աղոթեք եւ կ՛լսեն ձեզ։ Ամեն։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։

Աստծոյ խոսքը կարդաց պատգամից առաջ Պր․Աբել Փրուդհօմը: Հակոբոս 1:21-25:
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն․Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ։
“Trust and Obey” (by John H. Sammis, 1846-1919):


ՆԱԽԱԳԻԾ՝

ԻՆՉՊԵՍ ԱՍՏԾՈՅ ԿԱՄՔԸ ԻՄԱՆԱԼ

HOW TO KNOW THE WILL OF GOD

Դկ․ Ր․ Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

՛՛Բայց խոսք անող եղէք, եւ ոչ միայն լսողներ՛ ձեր անձերը խաբելով։՛՛ (Հակոբոս 1:22)

(Սաղմոս 119:105; Առակաց 6:22)

I.    Առաջին, թեման խոսում է նրանց մասին որ իրենք իրենց
խաբում են Աստծոյ կամքի մասին, Հայտնութիւն 20:3; 12:9;
Ա Պետրոս 5:8; Առակաց 13:20; Բ Տիմոթեոս 3:13;
Առակաց 28:26; 3:5։

II.   Երկրորդ, թեման խոսում է նրանց մասին որ իսկականից
Աստծոյ կամքը գտել են, Հակոբոս 1:21; 4:4; Առակաց 28:26;
Երեմիա 17:9; Հովհաննես 7:17; Առակաց 28:13, 14; 15:5; 13:1;
Եբրայեցիս 13:17; Հռովմայեցիս 12:1, 2; Հոովմայեցիս 10:16.