Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԾՈՄ ՊԱՀԵԼ ԵՒ ԱՂՈԹԵԼ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐՈՒՄ

FASTING AND PRAYER IN THE LAST DAYS
(Armenian)

Դկ․ Ր․ Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում Երեկոյան, Ապրիլ 24, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, April 24, 2016


Խնդրեմ դարձրեք ձեր Սուրբ Գիրքերը Մատթեոս 24։12։ Այս համարը ինձ համար, վերջին հիսուն տարւա ընթացքում հանգստութեան պատճառ է եղել։ Խնդրեմ բարձր կարդացեք։

՛՛Եւ անօրենութեան շատանալու պատճառովը՛ շատերի սերը [կսառչի]:՛՛ (Մատթեոս 24:12).

Արդեոք ինչու՞ այդ ահաւոր համարը ինձ համար հանգստութեան պատճառ է եղել։ Որովհետեւ եկեղեցինների վիճակը պարզորեն ցոյց է տալիս որ վերջին օրերումն ենք։ Ճշմարիտ հաւատացեալների համար ոչ մի մտահոգվելու պատճառ չկա։ Այնպես է լինում ճիշտ ինչպես Հիսուսը վերջին օրերին համար նախագուշակեց։ ՛՛Ապորինութիւն՛՛ բառը թարգմանվել է ՛՛անօրենութեան՛՛։ Դա ՛՛ anomia՛՛ է - որ նշանակում է Նոր Կտակարանի օրենքները ՛՛խախտել՛՛ կամ ՛՛ոտնահարել՛՛ ։ Եւ ակնարկում է որ վերջին օրերում եկեղեցիները Սուրբ Գրքի ուսուցմունքներին չեն հետեվելու։ Այս անօրենութեան հետեվանքով ՛՛շատերի սերը կ՛սառչի՛՛։ Թարգմանութեան մի նոր տեսակը աւելի զորաւոր կերպով է նկարագրում, ՛՛մեծամասնութեան սերը կ՛սառչի։ ՛՛Սիրո՛՛ բառի թարգմանութիւնը շատ կարեւոր է։ Դա թարգմանված է Հունարեն ՛՛ագափէ՛՛ բառից – որը բացառապես օգտագործվում է միայն Քրիստոնեական սիրո համար։ Վայնը կոչում է ՛՛Քրիստոնեական բնութագիր՛՛։ Դկ․ Հենրի Մ․Մորիսը ակնարկում է Լավոդիկէի եկեղեցու մասին, վերջին օրերում, ՛՛Այսօր մեծ եւ ազդեցիկ թիւով եկեղեցիններ որ աւետարանական են եւ անվանապես Սուրբ Գրային են կոչվում ․․․ հոգեւորապես տկարացել են։ (The Defender’s Study Bible; note on Revelation 3:17). Այս տեսակ աւետարանական եւ հիմնական եկեղեցինների մասին բացատրւել է Հայտնութիւն 3։17-ում, ՛՛Բայց չ՛գիտես թէ դու թշուառ, եւ ողորմելի, եւ աղքատ, եւ կոյր, եւ մերկ ես։՛՛

Ամենապարզ ձեւը եկեղեցիներին վիճակը փորձելու, նա է որ տեսնես – արդեոք՞ ՛՛ագափէ՛՛ սեր ունեն։ Արդեոք՞ եղբայրների եւ քոյրերի հետ հաղորդակցվելու սեր ունեն։ Մեծամասնութիւնը չունեն։ Ամենամեծ աղետը մեր Մկրտչական եկեղեցիների մեջ նա է որ Կիրակի գիշերների պաշտամունքները զանց են արել։ Սա այնքան տարածւած է որ Դկ․ Քէյգընը չէ կարողացել գոնէ մի Մկրտչական եկեղեցի գտնել Դալաս Թեքսազում որ Կիրակի գիշերւա ժողովներ ունենա! Կարելի է մեկը լինի բայց նա չէ գտել! Դկ․ Վ․Ա․ Քրիսվելի Մեծ Առաջին Մկրտչական Եկեղեցում այժմն Կիրակի գիշերները ժողով չունեն։ Դկ․ Ջ․ Ֆրանք Նորիսի մեծ Առաջին Մկրտչական եկեղեցին Ֆորթ Վորթում այժմ Կիրակի գիշերները ժողով չկա։ Նոյնն է Դկ․Ջան Ր․ Րայսի մեծ Մկրտչական եկեղեցում, Դալասի արվարձանայնի շրջանում, Կիրակի գիշերների ժողովները զանց են արվել։ Դկ․ Քէյգանը ասաց, ՛՛Զարմանալի է թէ ինչպես է փոքրացել հին-ժամանակների Քրիստոնեութիւնը մինչեւիսկ Դալաս, Թեքսազում - որ այդքան գոտեպնդված էր Սուրբ Գրքով։՛՛

Մինչեւիսկ ամենաֆոնդամենթալիստ եկեղեցիններն էլ նոյն ձեւով են առաջ գնում։ Ես մեծապես հուզվեցի երբ լսեցի որ մի հայտնի Հիմնական Մկրտչական եկեղեցի իր Կիրակնորեա գիշերների ժողովները դադարել է։ Այժմ պատառներ են մատուցանում առաւոտեան ժողովներից հետո, եւ ապա 1։30 Սուրբ Գրքի սերտողութիւն են կատարում։ Մի քարոզիչ ասաց, ՛՛Նրանք միայն Սուրբ Գիրք են սերտում՛՛ - կարծես թէ միայն պատճառը որ եկեղեցի են գնում՛՛Սուրբ Գիրքը ստանալն է՛՛ ! Հին ժամանակվա Մկրտչականները ամեն Կիրակի գիշեր աւետարանական ժողովներ ունեին, եւ իրենց ժողովուրդը կորած մարդկանց կ՛բերէին Աւետարանը լսելու։ Հին ժամանակ, Մկրտչակաները մեծ հաղորդակցութիւն ունէին եւ ես բաւականին մեծ էի եւ հիշում եմ։ Իսկ հիմա թվում է թէ բոլորը միայն ուզում են ՛՛Սուրբ Գիրքը սերտեն՛՛։ Նրանք կարող են տունը մնալով շատ աւելին ՛՛սովորեն՛՛ Սուրբ Գրքից, լսելով րադիոին Դկ․ Ջ․Վերնոն Մաքգիի սերտողութիւններին! Բայց Մատթեոս 24:12 չէ ասում, ՛՛Որովհետեւ ապորինութիւնը շատացաւ, նրանք աւելի քիչ Սուրբ Գիրք ստացան։՛՛ Ոչ! Ոչ! Ասում է, ՛՛Եւ անօրենութեան շատանալու պատճառովը՛ շատերի սերը [ագափէ] [կսառչի]:՛՛ Ագափէ սերը իրապես բացակա է Մկրտչական եկեղեցիններում որովհետեւ թողել են Կիրակի գիշերների ժողովները։ Եթէ այսպես շարունակվի գուշակելի է որ քանի տարիների ընթացքում Մկրտչական եկեղեցինները կ՛դատարկվեն եւ անկեանք կ՛դառնան, ինչպես նաեւ Միացեալ Մեթոդիստ եւ Միացեալ Պրեզբեթիրեան եկեղեցինները, որ դադարեցին Կիրակի գիշերւան ժողովները 50 տարիներ առաջ։ Այդ գործը խելացի էր թվում ժամանակին բայց սպանեց նրանց! Տարիների ընթացքում միլիոնաւոր անդամներ են կորցրել։ Զարմանալի չէ որ Հարաֆային Մկրտչականները 250,000 անդամներ կորցրին անցեալ տարի! Հաղորդակցութիւն չկար, սեր չկար, եւ ժողովուրդը պատճառ չ՛ունեին եկեղեցի գալու համար։ Հիմնական Մկրտչականները աւելի լաւ վիճակին մեջ չեն։

Այս բոլորը պատահում է եկեղեցիններում նոյն ժամանակ երբ Ամերիկան հոգեւորապես եւ բարոեապես ոչնչանում է։ Սատանայի եւ իր դեւերի զորութիւնը կառաւարում է մեր ազգը, երբ Մկրտչականները փակում են իրենց Կիրակի գիշերների ժողովները որպեսզի մարդիկ կարողանան հեռուստատեսի աղբերը նայեն եւ շուտ քնեն! Աստուած մեզի օգնական! Հայտնութիւնում նշված եոթ եկեղեցինները, ոչնչացան Մուսուլմանների միջոցով։ Չեմ զարմանալու եթէ Մուսուլմանները այստեղում էլ մեր բոլոր Մկրտչական եկեղեցիններն էլ ոչնչացնեն! Ինչն՞ է կարող նրանց արգիլել։ Ծոյլ մարդիկ որ Կիրակի գիշերները չեն գնում եկեղեցի անպատճառ նրանց արգելք չեն լինելու! Ինչպես՞ են կարող։ Սատանայի դեւային ուժերը Ամերիկայի եւ Եւրոպայի կոկորդներից բռնած է! Նրանք մեր եկեղեցինները ի՛մահ խեղտում են! Այստեղ մարդկանց մասին բացատրում է վերջին ժամանակներում Բ Տիմոթեոս 3:1-5.

՛՛Սա գիտացիր, ու յետի օրերումը չար ժամանակներ կ՛գան։ Որովհետեւ մարդիկ կ՛լինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասեր քան թէ աստուածասեր։ Որ Աստուածապաշտութեան կերպարանքն ունին, բայց նորա զորութիւնն ուրացած են։ Նորանցից էլ հետ քաշուիր։՛՛ (Բ Տիմոթեոս 3:1-5).

Այս ուխտադրուժները, ՛՛Քրիստոնեա՛՛ կոչեցեալները, քայքայում են Ամերիկայի եւ Հարաֆի բարոեականութիւնը հիմքից։ Նրանք միայն իրենց եւ դրամն են սիրում։ Նրանք ապստամպ, անշնորհակալ, եւ անսուրբ են։ Նրանք մակերեսային աստուածապաշտութիւն ունեն առանց Աստծույ զորութիւնով։

Հիմա լսեք Բ Տիմոթեոս 3:12, 13.

՛՛Եւ ամենը որ կամենում են աստուածապաշտութեամբ ապրիլ Քրիստոս Հիսուսումը հալածանք պիտի կրեն։ Բայց չար եւ խաբեբա մարդիկն հառաջ կ՛գնան չարութեան մեջ, մոլորեցնելով եւ մոլորելով։՛՛(Բ Տիմոթեոս 3:12, 13).

Սրանք են այն մարդիկը որ մենք փորձում են շահենք Քրիստոսի համար մեր եկեղեցում! Ինչպես՞ ենք կարող հաջողել! Մարդկորեն անհնար է! Մենք մեր բոլոր սրտով աշխատում ենք որ իրենց եկեղեցի բերել – բայց առաջին քանի անգամները որ գալիս են նրանց մտքերը այնքան հիմարացած է վիդէօի խաղերով ու անիմաստ ֆիլմերով որ չեն կարողանում կենտրոնանալ եւ ինձ նայել քարոզի ժամանակ! Նրանք վար են նայում իրենց ձեռքերին, դատարկ զարմացած հայացքով։ Նրանց մատները շարժվում է որովհետեւ հեռախոսները իրենց հետ չէ որ խաղան! Նրանց մտքերը դատարկ է ինչպես Մորլաքը Հ․ Ջ․ Վելզը ֆիլմի ՛՛Ժամանակի Մեքենա՛՛ ում։ Նրանք մեռած են ինչպես իրենց ուշ-ժամի հեռուստատեսում նայած ֆիլմերի զամբիները!

Սուրբ Գիրքը դարձրեք Ղուկաս, գլուխ 4։18-19։ Սա այն է որ Հիսուս Քրիստոս եկաւ կատարելու այսօրւա մեղաւոր մարդկանց համար։ Կ՛կարդամ։ Հիսուս ասաց,

՛՛Տիրոջ Հոգին ինձ վերայ է․որի համար էլ օծեց ինձ․ նա ինձ ուղարկել է աղքատներին աւետարանելու, սրտով կոտրուածներին բժշկելու, գերիներին թողութիւն քարոզելու եւ կոյրերին տեսութիւն,․ խոցուածներին արձակելու ազատելով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու։՛՛ (Ղուկաս 4:18-19).

Հիսուս եկաւ կատարելու այդ բոլորը, այսօրւա երիտասարդների համար։ Բայց Սատանայի զորութիւնը նրանց վրա այնքան շատ է որ Քրիստոսի շնորհքը չէ հասնում նրանց։ Մենք պիտի ունենանք Աստծոյ ներկայութեան զորութիւնը, եթէ ոչ երբեք չենք կարող օգնել նրանց! Կարելի է բազում ավտոներով լեցուն մարդիկ բերել եկեղեցի – բայց նրանցից շատ քիչեր Հիսուսի փրկարար շնորհքի փորձառութիւնը կ՛ունենան! Շատ քիչեր կ՛փրկուեն – միթէ՛ Աստուած սատանայի զորութիւնից աւելի զորվոր ուժ ղրկէ վերից!

Եւ այստեղ է որ ծոմը եւ աղոթքը գործնական է դառնում! Աշակերտները Մարկոս Աւետարանի իններորդ գլխում, չ՛կարողացան երիտասարդ մարդին օգնել։ Նա դեւերի միջոցով գերի էր առնվել – նման այն երեխաններին որ մենք եկեղեցի ենք բերում Բարի Լուրը լսելու։ Այդ տղան դեւերի միջոցով էր կառավարվում։ Սուրբ Գիրքը ասում է որ ամեն կորած մարդ որ մենք եկեղեցի ենք բերում – բոլորը – մի չափով կոյրացած եւ կառավորվում են Սատանայի միջոցով - ՛՛օդի իշխանութեան իշխանի պես, այն հոգու պես՛ որ հիմա ներգործում է ապստամբութեան որդիների մեջ՛՛(Եփեսացիս 2:2)։ Մարկոս 9-ի մարդը դեւահարված էր։ Եւ Աշակերտները անզոր էին օգնելու նրան։ Բացեք Մարկոս 9։28,29։ Կանգնեք եւ բարձր կարդացեք այդ երկու համարները։

՛՛Եւ երբոր Նա տուն մտաւ աշակերտներն առանձին հարցրին նորան թէ մենք ինչու՞ չ՛կարողացինք հանել նորան։ Եւ նա ասեց նորանց․ Այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գայ, եթէ ոչ աղոթքով եւ ծոմով։(Մարկոս 9:27- 28).

՛՛Այս տեսակ [դեւը] անկարելի է դուրս հանել, բայց աղոթքով եւ ծոմով։՛՛

Ես համոզված եմ որ մենք չենք կարողանալ մեծամասնութեան երիտասարդների փրկութեան պատճառ լինել, լոկ միայն աղոթքով ։ ՛՛Այս տեսակը անկարելի է դուրս հանել, բայց աղոթքով եւ ծոմով։՛՛ Կարող էք բոլորովին վստահ լինել որ ՛՛եւ ծոմով՛՛ բառը իսկական հունարեն գրութիւնների մեջ կա։ Դիւահարված Գնոստիկ կուսակրոնները այդ երկու բառերը հանել են։ Արդի եկեղեցինները եւ իրենց նոր Սուրբ Գիրքերը այս երկու բառերը հանել են։ Ինչու՞։ Որովհետեւ չարը ուզում է որ վերջի օրերում եկեղեցիններից խլի Աստծոյ զորութիւնը որ կարող է փրկել դիւահարված եւ շփոթված երիտասարդներին – դրա համար!

՛՛Այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գայ, եթէ ոչ աղոթքով եւ ծոմով։՛՛ (Մարկոս 9:27- 28)

Ամեն! Այդ պատճառով է որ մենք պիտի ծոմ պահենք եւ աղոթենք! Այդ է ճանապարհը ստանալու Քրիստոսի զորութիւնը! Այդ է կորած մարդկանց դարձի գալու ճանապարհը։ Այդ է Աստծոյ զորութեան եւ շնորհքի դռան բացելու ճանապարհը! Այդ է սատանայի եւ իր դիւային ուժերին հաղթելու ճանապարհը!

՛՛Այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գայ, եթէ ոչ աղոթքով եւ ծոմով՛՛ ։

Ալելուեա! Աստուած մեզ մի սուր է տուել թշնամուն հաղթելու։ Եւ այդ սուրը ՛՛աղոթք եւ ծոմ է։՛՛ Հիմա բացեք Եսայիա 58:6։

՛՛Ահա սա է ծոմը, որին ես հաւանում եմ․ լուծիր անիրաւութեան կապանքները, բաց արա լուծի կոշկոռները․ եւ ջարդուածներին ազատ թող տուր, եւ ամեն տեսակ լուծ կոտրեցեք։ (Եսայիա 58:6).

Խնդրեմ նստեցեք։ Այս համարը հաստատում է որ Աստծոյ ընտրած ծոմը կորած մեղաւորներին Քրիստոսին է բերում։ Ծոմապահութիւնը եւ աղոթքը արձակում է չարութեան շղթանները, եւ լուծի ծանր կոշկոռները – եւ ջարդուածներին ազատում – եւ ամեն տեսակ դիւային լուծից ազատում է! Ծոմ եւ աղոթքն է որ Քրիստոսի առաքինութիւնները, սատանայից-կուրացած եւ դիւահարված մարդկանց վրա է իջեցնում! Հիսուս ասաց,

՛՛Տիրոջ Հոգին ինձ վերա է, որի համար էլ օծեց ինձ․ Նա ինձ ուղարկել է աղքատներին աւետարանելու, սրտով կոտրուածներին բժշկելու, գերիներին թողութիւն քարոզելու, եւ կոյրերին տեսութիւն․ խոցուածներին արձակելու ազատելով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու։ (Ղուկաս 4:18-19).

Եւ ծոմով եւ աղոթքով է որ Քրիստոսի առաքինութիւնները իջնում է սատանայից-կուրացած եւ դիւահարված մարդկանց վրա!

Արթուր Վալիսը ասաց, ՛՛Աստուած հայտնեց Եսայիաի միջոցով որ այն ծոմի բնութիւնը որ Նա ընտրեց, ազատութեան [բնութիւն] է ․․․որ հոգեւոր աշխարհում գործադրելի է։ Մարդիկ կապված են, ոչ թէ պողպատէ կամ երկաթէ շղթաներով, այլ անտեսանելի չար ոտնակապերով։ [Նրանք որ ծոմ են պահում] պատերազմում են ճնշումների դեմ որ սոցիալական չէ այլ հոգեւոր, նոյնիսկ սատանայական ․․․ Խորաթափանց աչքը կարող է տեսնել որ կեանքի ընթացքում մարդկանց ենք հանդիպում որ չարի ճնշման տակ են, վրդոված դեւերի միջոցով, կապված ուժերով որ չեն հասկանում ինչու չեն կարողանում ազատվել։՛՛ (God’s Chosen Fast, pp. 63, 64) Ծոմապահութիւնը եւ աղոթքը կարող է կոտրել շղթաները որ մարդկանց եւ կանանց չարի ստրկութեան մեջ է կապել։ Ծոմապահութիւնը զորաւոր զենք է, Աստծոյ միջոցով նշանակւած, կոտրելու սատանայի ազդեցութիւնը մարդկանց սրտերի վրա։

Երբ ծոմի մեջ ենք պիտի աղոթենք որ Աստուած մեզ խորը մեղքի դատապարտման բերի։ Բնականորեն մարդիկ երբեք մեղքի դատապարտութիւն չեն զգում։ Բնութեամբ բոլորը մարդիկ իրենց արդար են տեսնում։ Սուրբ Հոգու գործն է պետք։ Երբ Նա գործում է, մարդիկ ատում են մեղքը, եւ մեղսալի գործերը թողնում են։ Նրանք դատապարտվում են իրենց մեղաւոր սրտի համար։ Երբ ծոմ ենք պահում պիտի աղոթենք որ Աստուած խորը մեղքի դատապարտութիւն բերի մեր մեջ։ Նրանք որ փորձում են ՛՛սովորել ինչպես փրկուեն՛՛ պիտի համոզման գան որ մեղաւոր են եւ ապստամբ սրիտ ունեն։ Աստուած ծոմապահութիւնը եւ աղոթքը օգտագործում է այդպես համոզում բերելու համար։ Առանց մեղքի դատապարտութեան գալով, Քրիստոսի Աւետարանը իմաստ չ՛պիտի ունենա նրանց համար։ Մեծամասնութեան ՛՛եկեղեցու երեխանների՛՛ խնդիրը դա է։ Անցած գիշեր նրանց հաշվեցի։ Նրանցից միայն մի քանիսն են Քրիստոսի հետեւորդ դառել։ Միւսները դեռ մեղքի եւ աշխարհիկ են եւ դատապարտութեան տակ չեն եկել։ Մենք պիտի աղոթենք եւ ծոմ պահենք նրանց համար որ Աստուած այցելի եւ համոզի, եւ նրանց սրտերը փոխի եւ Հիսուսի խոնարհ աշակերտը դարձնի!

Միայն Աստծոյ Սուրբ Հոգին է կարող մարդկանց ապաշխարութեան բերի։ Ծոմը եւ աղոթքը հաճախ, հիմար մարդկանց ցույց է տալիս նրանց կարիքը Քրիստոսի արեանը, որպեսզի նրանց մաքրի մեղքը-ատող Աստծոյ ներկայութիւնից։ Ծոմը եւ աղոթքը նշանակում է Աստուած պարգեւը, որպեսզի նրանցով Սուրբ Հոգին հրաւիրենք գործելու ապստամբ մեղաւորների մեջ գործելու!

Դկ․ Ջան Ր․ Րայսը ասաց, ՛՛Կան ժամանակներ որ մենք պիտի մեր երեսը թեքենք բոլոր այն ինչ աշխարհքումն է եւ Աստծոյ երեսը փնտռենք։ Այդ ժամանակները ծոմի եւ աղոթքի ժամանակներնումն է։՛՛ (Prayer: Asking and Receiving, p. 216)

Կարծում եմ որ բոլոր նրանք որ փրկուած են, գիտակցում են որ մենք Սուրբ Հոգու կարիքը աւելի շատ պետք ունենք այս եկեղեցում։ Երբ աղոթում ենք իր ներկայութիւնը պետք ունենք։ Պետք ունենք Նա մեզ ցույց տա թէ ինչ է ուզում անի մեր կեանքերին հետ։ Պետք ունենք որ Նա մեզ դարձնի աղոթքի ռազմիկներ։ Պետք ունենք կորածին հրաւիրել այստեղ եւ դարձի գալուց հետո պահենք իրենց։ Պետք ունենք հոգեւոր հեղաշրջում մեր մեջ որ երկար ժամանակ է բացակա է։ Պետք ունենք մեզ ծունկի բերի, կոտրի, եւ Իր կամքի համաձայն ձեւ տա։ Հաճախ ենք երգում։

Հոգի կենդանի Աստծոյ, եկ, կ՛աղոթենք։
Հոգի կենդանի Աստծոյ, եկ, կ՛աղոթենք։
Հալեցրու, ձեւ տուր, կոտրի, ծունկի բեր ինձ։
Հոգի կենդանի Աստծոյ, եկ, կ՛աղոթենք։
   (“Spirit of the Living God” by Daniel Iverson, 1899-1977;
      altered by Dr. Hymers).

Այս կարճ երգը դառնալու է մեր իսկական աղոթքը երբ մենք ծոմ եւ աղոթքի մեջ լինենք։ Դուք հոգեւոր Քրիստոնեաները գիտեք որ մենք Աստծոյ Սուրբ Հոգին պետք ունենք որպեսզի մեր մեջ գա – մեր երիտասարդների սրտերը, որ աշխարհքին կապված է, փոխի, թէ եկեղեցու երեխաններինը եւ թէ դրսի աշխարհքի երեխաններինը։ Ուրեմն ձեզանից խնդրում եմ որ միւս Շաբաթ օրը հատկացրեք ծոմի եւ աղոթքի – մինչեւ մեր մեկ տեղ հաւաքվելը եկեղեցում ժամը 5։30-ին աղոթքի ժողովին։ Աղոթքից հետո միասին թեթեւ ընթրիք ենք ունենալու։ Միւս Շաբաթ աւետարանչութիւն չենք ունենալու, միայն աղոթք եւ ծոմ։ Մենք բաւականին աւետարանել ենք – բայց դրանցից շատ պտուղ չենք տեսել։ Փոլ Ջ․Քուքը, իր գրքում Կրակ Երկնքից (Fire From Heaven), գրում է, ՛՛Լոկ աւետարանչութիւնը մնայուն արդիւնք չէ կարող ունենալ, եթէ Սուրբ Հոգու հետ մեկ տեղ գործակից չըլինի՛՛ (p. 108)։ Նա շարունակութեան մեջ գրում է որ սկզբնական Մեթոդիստները ՛՛գիտէին որ իրենց եկեղեցու հաջողութիւնը եւ իրենց անձնական օրհնութիւնը կապված է Աստծոյ իջնելուն եւ այցելութեանը։ Այս պարզ հաւատացող մարդիկ եւ կանայք փնտռում էին Աստծոյ հրաշալի գործերը իրենց կեանքերում։ Նրանք հաւատում էին որ եթէ Աստուած չըգործէ իրենց կեանքերում նրանք անկարող էին ստանալու որեւէ բան։ Եւ սա բացատրում է թէ նրանք ինչու էին այդքան եռանդով աղոթում՛՛(p. 105) ՛՛Նրանք հաւատում էին որ Աւետարանի տարածումը եւ եկեղեցու առողջութիւնը լիրւօրեն կապւած է Աստծոյ զորութեանը, եւ այդ պատճառով շատ էին աղոթում ՛՛(p. 28)։

Եկեք ծոմ պահենք եւ աղոթենք որպեսզի Աստուած իջնի մեր եկեղեցին եւ մեր աշխարհքին կապւած սրտերը փոխի, թէ մեր եկեղեցունը եւ թէ նորեկներինը։ Եթէ առողջութիւնդ ներում է, խնդրեմ միւս Շաբաթ ծոմի եւ աղոթքի մեջ եղիր մինչեւ մեր աղոթքի ժողովը եկեղեցում ժամը 5։30 ին։ Իսկ թէ առողջ չես ծոմապահութեան համար, լրիւ օրը միայն աղոթիր որպեսզի Աստծոյ հոգին իջնի մեր եկեղեցուն վրա։ Եթէ հարցեր ունես թէ արդեոք բաւականին առողջ ես ծոմապահութեան համար, խնդրեմ հարցրու Դկ․ Քէյգանից կամ Դկ․ Ջուդիթ Քէյգանից։ Նրանք քեզ կասեն թէ կարող էք ծոմ պահել թէ ոչ։ Եթէ սովորութիւն ունեք սուրճ կամ թէյ խմելու կարող էք մեկ կամ երկու բաժակ խմել, գլխացաւը կանխելու ։ Իսկ մնացած ժամանակ միայն շատ ջուր խմեք օրուա ընթացքում, մանաւանդ եթէ աշխատում էք։ Ժամ մեկ մի բաժակ ջուր խմեք։ Եկեք ոտքի վրա կանգնենք եւ երգենք երգ թիւ 6-ը։

Երբ քալենք Տերոջ հետ, ու Խոսքով կետ առ կետ, Նա լուսաւորէ,
   Պիտ՛ մեր ճամբան, մինչ կ՛ընենք կամքին Իրեն!
Պիտ՛ քալէ մեր քովեն, եւ անոնց հետ որ կըհնազանդին։
   Միշտ հնազանդէ, Փրկչին վըստահելով,
Քանզի կ՛ըլլաս երջանիկ, լոկ Անոր անսալով,
   Հիսուսին հետ ուրախ կըլաս, հնազանդէ վստահելով։

Բայց սիրոյ հաճոյքներ
   Երբեք չենք վայելեր,
Մինչեւ որ ամեն բան չըզոհենք,
   Քանզի շնորհքն Իր անհուն,
Ու առթած բերկրութիւն,
   Անոնցն են որոնք կը հնազանդին։

Այն ատեն մենք ցնծուն
   Պիտ՛ նըստինք ոտքերուն,
Կամ քալենք Իրեն հետ ամեն տեղ,
   Կատարենք ինչ ըսէ,
Երթանք ուր որ ղրկէ,
   Վըստահինք անվախ ու հնազանդ։
(“Trust and Obey” by John H. Sammis, 1846-1919).

Այս պատգամը քո հետ տուն տար այս գիշեր եւ այս շաբաթւա ընթացքում ամեն գիշեր նախքան քնելդ նորեն կարդա։ Փառաբանութեան երգեր երգիր նախքան քնելը։ Շաբաթ օրը աղոթիր եւ հոգեւոր երգեր երգիր օրւա ընթացքում։ Նորեն երգենք հետեւեալ երգը,

Հոգի կենդանի Աստծոյ, եկ, կ՛աղոթենք։
Հոգի կենդանի Աստծոյ, եկ, կ՛աղոթենք։
Հալեցրու, ձեւ տուր, կոտրիի, ծունկի բեր ինձ։
Հոգի կենդանի Աստծոյ, եկ, կ՛աղոթենք։

Եթէ դեռ փրկուած չես, կ՛աղոթենք որ ապաշպարես եւ վստահես Հիսուսին։ Նրա Արիւնը քեզ մաքրելու է բոլոր մեղքերից։ Նրա հարութիւնը մեռելներից քեղ կ՛պարգեւի հաւիտենական կեանք։ Վստահիր Իրեն եւ Նա քեզ կ՛փրկէ մեղքից եւ գալիք դատապարտութիւնից ։ Ամեն։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։

Աստծոյ խոսքը կարդաց պատգամից առաջ Պր․Աբել Փրուդհօմը: Մատթեոս 17:14-21.
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն․Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ։
“Come, My Soul, Thy Suit Prepare” (John Newton, 1725-1807).