Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՊԱՅՔԱՐԻ ԿԵԱՆՔ

A LIFE OF CONFLICT
(Armenian)

Դկ․ Ր․Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում Երեկոյան, Ապրիլ 3, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, April 3, 2016

՛՛Որովհետեւ մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մեջ են։՛՛ (Եփեսացիս 6:12)


Այսօր մի հոյակապ առաւոտ ունեցանք։ Մեր եկեղեցին նորեն կեանք է առնում։ Բայց սա մի լուրջ կողմ ունի։ Մենք հաղթութիւն չենք տեսնելու եթէ լրջութեամբ չըհետեւենք խոսքին, որ միեւնոյն ժամանակ ուրախութեան պատճառ է։

Դկ․ Հենրի Մ․ Մօրիսը ասաց, ՛՛Այստեղում անտեսանելի վարագոյրը մի քիչ բացւել է մեզ համար, ցոյց տալու մի փոքրիկ նշույլ հսկայական հոգիների այն բանակը որ Աստծոյ ժողովրդի դեմ է կանգնել։ ՛Աստուած ստեղծել է անհամար հրեշտակների կազմ՛ (Եբրայեցիս 12։22), որ այս հրեշտակներից մեկ երրորդը հետեւեցին սատանային իր երկարատեւ Աստծոյ եւ Իր ժողովրդի հետ պատերազմի մեջ մտնելով (Հայտնութիւն 12։4,7)։ Այս [դեւային ուժերը] կազմակերպել են մի մեծ ուժի եւ իշխանութեան ստորակարգութիւն, դառնալով այս մութ աշխարհի ղեկաւարները։(Henry M. Morris, Ph.D., The New Defender’s Study Bible, Word Publishers, 2006; note on Ephesians 6:12).

՛՛Որովհետեւ մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մեջ են։՛՛ (Եփեսացիս 6:12)

Այս համարը ցույց է տալիս որ Քրիստոնեական կեանքը պայքարի կեանք է։ Բայց շատ Քրիստոնեաներ դա մոռացել են, մինչեւիսկ մեր եկեղեցում էլ։ Դկ․ Մարտին Լոյդ-Ջոնզը ասաց, ՛՛Երբ՞ ենք մենք ընկալում Քրիստոնեական կեանքը իբրեւ պատերազմ եւ պայքար ․․․։ Կուզեմ առաջարկել որ, Քրիստոնեա եկեղեցին իր տեսողութիւնը կորցրել է Աւետարանի այս կենսական ճշմարտութեան նկատմամբ ․․․։ Կ՛վախնամ [շատերս] կորցրել ենք Քրիստոնեական կեանքի իմասը իբրեւ պայքարի կեանք ․․․ եթէ չենք պատերազմում, նվաճվելու [հաղթվելու] ենք; եւ թշնամու զոհ ենք դառնալու։ ՛՛ (Martyn Lloyd-Jones, The Miracle of Grace and Other Messages, Baker Book House, 1986, pp. 105, 106).

Մենք հակում ունենք մտածելու որ դարձի գալը միակ բանն է որ պետք ունենք։ Քրիստոնեական կեանքը դարձի գալուց հետոյ համարում ենք իբրեւ ՛՛հանգստի անցնել՛՛- ինչպես Դկ․ Լոյդ-Ջոնզն ասաց (ibid., p. 105)։ Դա ճշմարտութիւնից շատ հեռու է! Մեր այսօրւա նիւթը մեզ հորդորում է որ մենք շարունակ պիտի պայքարի մեջ լինենք սատանայի եւ իր դեւերի հետ!

Հաճախ ուրախանում եմ որ ես աշխարհից եկած ապաշխարած եմ։ Եկեղեցում մեծացած երեխաները ամեն բան շատ հեշտ են ձեռք բերել։ Ամեն բան նրանց տրուել է արծաթեա մատուցարանի մեջ։ Նրանք պետք չունեն պայքարեն եւ ջանք թափեն եկեղեցի մեջ լինելու համար։ Եթէ եկեղեցում մեծացած լինէի, չ՛պիտի հասկանայի որ ես չեմ կարող իմ զգոնութիւնը ներքեւ դնել, եւ մի ահաւոր պատերազմի մեջ եմ – եւ շատ տկար եմ դիմադրելու այդ պայքարին, միայնակ! Այդ պատճառով իմ կեանքիս համարը անմիջապես դարձաւ, ՛՛Ես կարող եմ ամեն բան ինձ զորացնող Քրիստոսով՛՛ (Փիլիպեցիս 4:13): Այս համարը ինձ համար այն իմաստն է տալիս որ ես անչափ տկար եմ չարին հետ միայնակ պայքարին մեջ մտնելու ։ Միայն Քրիստոսն է կարող ինձ զորութիւն պարգեւել պայքարներից անցնել մեկը միւսի հետեւից։ Մեկը ինձ ասաց ես կռիւ եմ փնտռում։ Դա ճիշտ չէ։ Իրականութիւն նա է որ ես որոշ հովիւների նման չեմ փախնում։ Եթէ չ՛փախնես, պայքարներից ես անցնելու։ Ինչու՞։ Որովհետեւ չարը իրականութիւն է! Անգամներ ես այնքան տկար եւ անօգնական եմ եղել որ անկման եզրին եմ հասել։ Այդ ժամանակներում ես միայն կարող էի տկար ձայնով եւ հաւատքով շշնջալ սյդ համարը, ՛՛Ես կարող եմ ամեն բան անել ինձ զորացնող Քրիստոսով՛՛։

Լեսլին խնդրեց որ իմ կեանքիս պատմութիւնը գրեմ։ Մոտ 150 էջ գրեցի – սակայն կանգ առա եւ մի կողմ դրի։ Մտածեցի ոչ ոք կուզենա մի այսպիսի տխուր գիրք կարդալ – որովհետեւ դա կ՛լինի պայքարի, պատերազմի, եւ հաղթվելու մոտ մի պատմութիւն – մի երկար եւ դժուար կեանք, միայն մի քանի պայծառ դիպվածքներով! Վերջապես աղոթեցի Աստծուն թէ չեմ կարողանալ վերջացնել եթէ մեր եկեղեցին արթնութեան փորձառութիւն չունենա – որպեսզի գիրքս հաջող վերջաւորութիւն ունենա։ Կարծես թէ Աստուած ինձ ասաց, ՛՛Շատ լաւ Րոբերթ, մի կողմ դիր եւ սպասիր արթնութեան – եւ, եթէ ես չ՛ուղարկեցի, դու պետք չունես գիրքդ վերջացնես։՛՛

Երբեմն ուրախ եմ որ մի հանգիս Աւետարանը քարոզող եկեղեցում չեմ մեծացել։ Գալով մի կորած եւ միայնակ աշխարհից, պատրաստուած էի մի երկար պատերազմի, որովհետեւ հենց սկզբից գիտէի որ անչափ դժուար կեանք պիտի ունենայի իբրեւ Քրիստոնեա, եւ ամեն քայլը որ վերցնում էի պիտի լինել Քրիստոսի զորութեամբ, կամ հաւիտեան կորած պիտի լինեի! Դա իսկական պատճառն էր որ հովիւ դարձա։ Դարձի գալուցս հետո գիտէի որ պատերազմի կենտրոնում պիտի լինէի։ Եթէ շարունակ պատերազմի մեջ չ՛լինէի, Աստծուց կ՛հեռանայի։ Քսան տարեկան տարիքումս այդ գիտէի երբ նոր էի փրկուել։ Ուրիշներ կարող էին հանգիստ կեանք ունենայի, բայց ես պիտի շարունակ պայքարի մեջ լինեի – Հիսուսի նման, Պողոսի նման, հաւատքի հերոսների նման Եբրաեցիս տասնմեկերրորդ գլխում նշուած! Գիտեի Պողոսի հորդորանքի իմաստը երբ երիտասարդ Տիմոթեոս ասաց,

՛՛Պատերազմիր հաւատքի բարի պատերազմը, եւ բռնիր հաւիտենական կեանքը որի մեջ կանչուեցար։՛՛ (Ա Տիմոթեոս 6:12).

Եւ նորեն, առաքեալը շարունակում է գրել նրան թէ,

՛՛Իսկ դու նեղութիւնները կրիր ինչպես Քրիստոս Հիսուսի բարի զինուոր։՛՛ (Բ Տիմոթեոս 2:3)

Ես պիտի դիմանայի նեղութիւնների։ Եւ պիտի պատերազմէի բարի պատերազմը – իբրեւ Հիսուս Քրիստոսի զինուր! Ուրիշ ելք չ՛կար հաջողելու իբրեւ Քրիստոնեա։ Ի՛միջայլոց, շատ ժամանակ մենք հոգեբանական տեսանկիւնով ենք նայում քան Սուրբ Գրային։ Եթէ Սուրբ Գրքով գնայինք պիտի հասկանայինք թէ ինչու՞ Քրիստոնեան պիտի պայքարի։

Անցած գիշեր մեր երիտասարդներից մեկը ինձ ասաց որ ես իմ մասին շատ կ՛խոսիմ։ Ապա ասաց, ՛՛Եւ գուշակում եմ որ պատճառը նա է որ այս եկեղեցին երիտասարդների եկեղեցին է։՛՛ Շատ լաւ տեսանկիւն էր։ Հաճախ վերադառնում եմ իմ անցեալիս, որպեսզի օգտակար կետեր գտնեմ մեր եկեղեցու երիտասարդներին օգնելու համար։ Ես չ՛պիտի կանգնեմ այս բեմին վրա եւ ձեզ լոկ աստուածաբանութիւն քարոզեմ – կամ մի քանի համարներ բացարեմ։ Ձեզ պիտի ցույց տամ թէ ինչպես կենսունական է Աստծոյ խոսքը իմ կեանքում – եւ ձեր կեանքում։ Հաջորդ համարը կ՛կարդամ։

՛՛Որովհետեւ մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մեջ են։՛՛ (Եփեսացիս 6:12)

Ապա ձեզ կ՛բացատրեմ թէ ինչ միտք ունի։ Եւ ձեզ կ՛ասեմ թէ ինչպես իմ կեանքիս մեջ իրականութիւն դարձաւ։ ՛՛Քրիստոնեական կեանքը, սկզբից մինչեւ վերջ պայքար է – մի հոգեւոր պայքար սատանայի եւ իր դեւերի հետ՛՛։ Հոյսով եմ դուք չէք մտածել որ ձեր նեղութիւնները կ՛վերջանան ապաշխարելուց հետո! Սա սկիզբն է ձեր պատերազմների!

Դկ․ Հ․ Լ․ Վիլմինգթընը Լիբրթի Համալսարանից ասաց,

Հիսուսի երկնային ծառայութեան ժամանակ մեծ դիւային շարժումներ կար ․․․ եւ ըստ Պողոս առաքեալին [Ա Տիմոթեոս 4:1-3] մենք պիտի սպասելիք ունենանք նոյն դժոխային շարժումների [նախքան] մեր Տիրոջ Երկրորդ Գալուստեան ժամանակ։ Դիւային ազդեցութիւնը տեսնում ենք շատ հանրաճանաչ շարժումներին մեջ։ (H. L. Willmington, D.D., Signs of the Times, Tyndale House Publishers, 1983, p. 45).

Ինձ թվում է թէ դիւային գործնեութիւնները ամեն տարի շատ արագութեամբ աճում են։ Իմ կոլեջի ժամանակ բավականին վատ էր, իսկ հիմա չեմ կարող հասկանալ թէ ինչպես մի երիտասարդ, աշխարհիկ կոլեջ կամ համալսարաներում փորձութիւնների դեմ դիմադրում է, ինչպես Դկ․ Վիլմինգթոն է կոչում ՛՛դիւային ազդեցութիւն՛՛։ Սատանայի նպատակն է քեզ մտցնելու աշխարհի եւ մեղքի մեջ։ ՛՛Ուրեմն ով որ համարում է թէ հաստատ կանգնած է, թող զգոյշ լինի՛՛ (Ա Կորնթացիս 10:12)։ Եթէ մենք չարի հետ չ՛պատերազմենք, շուտով Աստծոյ հետ մեր կապը կ՛կորցնենք։ Առաջին բանը որ կ՛ազդուի քո աղոթքի կեանքն է։ Եթէ դու չես կարող առաջւան պես աղոթել, սա նշանն է որ դու հակառակում ես Աստծոյ դեմ, կամ փորձառութեան ես տեղ տալիս։ Լսիր Դկ․ Ա․ Վ․ Թոզերին որ ասաց,

Սկզբնական օրերում ․․․ մեր հայրերը հաւատում էին որ մեղքը եւ չարը մեկ ուժ են կազմում, եւ հաւատում էին որ Աստուած , արդարութիւնը եւ Երկինքը մի ուրիշ ուժ են կազմում ․․․ եւ այս ուժերը իրարու դեմ հաւիտենական խոր, եւ անհաշտելի թշնամութիւն ունեն։ Մարդ արարածը ․․․ պիտի կողմորոշում [կատարի] – չեզոք չէ կարող լինել։ Նրա համար կեանք է կամ մահ, երկինք է կամ դժողք, եւ եթէ որոշեց Աստծոյ կողմը, նա Աստծոյ թշնամիների դեմ պատերազմի պիտի դուրս գա։ Պատերազմը իրական եւ մահացու է լինելու եւ քանի կեանքը շարունակվում է [այս աշխարհի] վրա, տեվելու է ․․․ նա չէ մոռանալու ինչ տեսակ աշխարհի մեջ է ապրել – դա պատերազմի դաշտ էր, եւ շատեր վիրաւորվեցին եւ սպանվեցին ․․․ չարի զորութիւնները ուզում են ոչնչացնել նրան, բայց Քրիստոս պատրաստ է փրկել նրան Աստծոյ խոսքի զորութեամբ։ Ազատագրվելու համար պիտի Աստծոյ կողմը գալ հավատքով եւ հնազանդութիւնով։ Սա այն է որ մեր հայրերը սովորեցրին մեզ, եւ մենք հաւատում ենք դրան , այն ինչ Սուրբ Գիրքն է սովորեցնում։
     Ինչքան տարբեր է այսօր ․․․ մարդը աշխարհի մասին մտածում է աւելի իբրեւ խաղի դաշտ քան պատերազմի դաշտ։ Մտածոլով մենք այստեղ չենք եկել պատերազմելու համար; այլ այստեղ ենք զվարճութեան համար [լաւ ժամանակ անցկացնել եւ հեշտ կեանք ունենալու] ․․․ Սա, մենք հաւատում ենք [ինչ] այսօրւա մարդն է [մտածում] ․․․Այս գաղափարը որ աշխարհը խաղի դաշտ է քան պատերազմի, այժմ ընդունված է ․․․բազում Քրիստոնեաների միջոցով։ (A. W. Tozer, D.D., “This World: Playground or Battleground?”).

Իհարկէ, խնդրում եմ չ՛մտածեք որ սա նշանակում է որ մենք որեւէ հաճոյք չ՛պիտի ունենանք! Անշուշտ պիտի ունենանք! Իհարկէ որ մենք հաղորդակցութիւն ունենք! Միասին ճաշում եւ խնջոյքներ ենք ունենում! Իհարկէ որ դաշտում խաղեր ենք խաղում միասին։ Բայց սրանք իրենց մեջ վերջ չ՛ունեն։ Ամեն անգամ որ միասին հաղորդակցվում եւ հաճոյք ենք տանում, միշտ պիտի հիշենք որ նոյն ժամանակ մի պատերազմ է տեղի ունենում – եւ Քրիստոնեական կեանքը հակասումների եւ պատերազմենրի կեանք է! Մենք կարող ենք կանգ առնել եւ հաճոք տանել, բայց պիտի վերադառնանք եւ պատերազմենք։

Սրա համար է որ մեր երիտասարդները միասին ամեն շաբաթ մեկ ժամ լրիւօրեն հատկացնում են աղոթքի։ Աղոթքը անչափ անհրաժեշտ է, եթէ ոչ սատանան մեզ կ՛հաղթի!

Սրա համար է որ մենք դուրս ենք գնում եւ մարդկանց եկեղեցի բերում որպեսզի Աստծոյը խոսքը լսեն։ Աւետարանչութիւնը անչափ անհրաժեշտ է, եթէ ոչ սատանան մեզ հաղթելու է!

Սրա համար է որ ես այս բեմից զորաւոր քարոզներ պիտի քարոզեմ։ Զորաւոր քարոզներ անչափ անհրաժեշտ են, եթէ ոչ սատանան մեզ կ՛հաղթի!

Մեկ բան էլ աւելացնեմ։ Այս վերջերս նկատեցի իմ տկարութիւնս քարոզներիս մեջ, եւ պիտի ձեզանից ներողութիւն խնդրեմ աւելի կանուխ չ՛անրադառնալուս համար! Ինչպես ասացի, Քրիստոնեական կեանքի պայքարը չէ վերջանում դարձի գալով! Օհ, ոչ! Դարձի գալը սկիզբն է պայքարի! Հիսուս ասաց, ՛՛Արթուն կացեք եւ աղոթք արեք, որ փորձութեան մեջ չ՛մտնեք՛՛ (Մարկոս 14:38)։ Կարող ես եկեղեցի գալ, եւ մի գուցէ դարձի էլ գաս, բայց եթէ արթուն չ՛լինես եւ աղոթք չանես, փորձութեան մեջ կ՛ընկնես։ Կ՛դառնաս աշխարհիկ եւ փրկութեան ուրախութիւնը կ՛կորցնես։

Ձեզանից ոմանք դադարել են Հինգշաբթի գիշերների աղոթքի ժողովներին մասնակցելը։ Զգոյշ եղիր! Արդեն առաջին քայլն ես վերցրել դեպի աշխարհ! Քրիստոնեական կեանքը մի պայքարի կեանք է աշխարհի, մարմնի, եւ չարի հետ։ Եթէ մոռանաս, կ՛ընգնես սատանայի թակարդի մեջ, կ՛հեռանաս – եւ կ՛մտնես այս չար աշխարհի մթութեան մեջ! Մեկն ասաց, ՛՛Մի ասիր դա! Մի ասիր դա! Միգուցէ մեկին վախեցնելով հեռացնես!՛՛ Եթէ այդպես է, թող հեռանան! ՛՛Շատեր են կանչուած, բայց քիչեր՛ ընտրուած (Մատթեոս 22։14)։ Եթէ ես իրենց չ՛վախեցնեմ, նրանց մի ուրիշ բան կ՛վախեցնի! Ոչ ոք բացի ընտրեալներ կ՛փրկուեն, կարեւոր չէ ինչ ասեմ կամ չ՛ասեմ այս քարոզին մեջ!

Շատեր եկեղեցու բաժանման ժամանակ հեռացան, որը մոտ էր մեր եկեղեցու կեանքի գնով վերջանար։ Մի խաբվեք, ինչպես նրանք խաբվեցին։ Ոչինչ չէ փոխվել! ՛՛Բանսարկուն վայր իջաւ ձեզ մոտ, որ մեծ բարկութիւն ունի, գիտենալով, որ քիչ ժամանակ ունի։ (Հայտնութիւն 12:12)։ Երբ քեզ հանձնես աշխարհին, չարը քո խիղճդ կ՛բթացնի։ Ապա մեր ասածները չեն կարողանալ համոզել քեզ վերադառնալու մեզ մոտ! Չենք տեսել մեկը վերադառնա! Ոչ մեկը! ՛՛Արթուն կացեք եւ աղոթք արեք, որ փորձութեան մեջ չ՛մտնեք՛՛ (Մարկոս 14:38)։

Բացի այդ, դու կամ շնորհքի մեջ կ՛աճես կամ կ՛վաթարանաս! Չեզոք հիմք չկա! Ինչպես Դկ․ Թոզերը ասաց, աշխարհը ՛՛պատերազմի դաշտ է, եւ շատեր վիրաւորված կամ սպանված են՛՛։

՛՛Որովհետեւ մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մեջ են։՛՛ (Եփեսացիս 6:12)

Այո, սատանան իրական է։ Եթէ փրկուած չես, նա քո մտքիտ մեջ զարմանալի մտքեր կ՛բերի։ Որպեսզի քեզ արգիլի Հիսուսին վստահելու, տարբեր հնարքներ կ՛օգտագործի։ Հաճախ մարդկանց կ՛վախեցնի Հիսուսին վստահելու համար։ Անիմաստ բաներ են, բայց մարդիկ հաւատում են իրեն – եւ մերժում Հիսուսին։ Դիմադրիր սատանայի փորձանքներին եւ եկ Հիսուսին։ Հիսուսն է միայն կարող Իր Սուրբ Արեամբ քեզ մաքրել բոլոր մեղքերիցդ։ Հիսուսն է միայն կարող փրկել քեզ, եւ ապահով պահել չարից մեր ազգի եւ աշխարհի մեջ։ Եկեք ոտնկաց երգենք թիւ երեք երգը։

Քրիստոնեայ, զըրահն հագիր, եւ գըլուխդ սաղաւարտ դիր,
   Տերն ունի պատերազմ, Երկսայրի սուրն ու վահան ձեռքիդ մեջ,
Օ՛ն, անվարան, դեպի դաշտ, դեպի ռազմ։
   Օ՛ն առաջ, ի մրցանակ, առաջնորդ Հիսուս միակ,
Առաջնորդ Հիսուս միակ, Օ՛ն առաջ իմ մրցանակ,
   Դեպի վերջնական փառապանծ հաղթանակ։

Իր դրոշը թող ծածանի, մինչ ծայրերն այս աշխարհի,
   Ծովէ ծով հաղթական, թող ճանչնան ազգերն համայն,
Թագաւոր Հիսուս միայն, Հաւիտեան, հաւիտեան։
   Օ՛ն առաջ, ի մրցանակ, առաջնորդ Հիսուս միակ,
Առաջնորդ Հիսուս միակ, Օ՛ն առաջ իմ մրցանակ,
   Դեպի վերջնական փառապանծ հաղթանակ։

Երբ կըռիւն դադրի համակ, եւ շահինք մեծ հաղթանակ,
   Պիտ՛ գովենք վեհ Արքան, երբ մտնենք Երուսաղեմ,
Կա մեզ թագ գողտրիկ վըսեմ, հաղթութեան ի նըշան։
   Օ՛ն առաջ, ի մրցանակ, առաջնորդ Հիսուս միակ,
Առաջնորդ Հիսուս միակ, Օ՛ն առաջ իմ մրցանակ,
   Դեպի վերջնական փառապանծ հաղթանակ։

Ի՛նչ մեծ օր, երգի ցնծման, մեր լեզուք խնդիւ փառք տան,
   Արքային հաղթական, պիտ՛ կայնինք մենք Իր առաջին,
Եր գովենք անուն Փրկչին, հաւիտեան, հաւիտեան։
   Օ՛ն առաջ, ի մրցանակ, առաջնորդ Հիսուս միակ,
Առաջնորդ Հիսուս միակ, Օ՛ն առաջ իմ մրցանակ,
   Դեպի վերջնական փառապանծ հաղթանակ։
(“Christian, Dost Thou See Them?” translated by John M. Neale, 1818-1866;
       to the tune of and with the chorus from “Onward, Christian Soldiers.”)

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։

Աստծոյ խոսքը կարդաց պատգամից առաջ Պր․Աբել Փրուդհօմը: Եփեսացիս 6։10-18:
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն․Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ։
“Soldiers of Christ, Arise” (by Charles Wesley, 1707-1788;
to the tune of “Crown Him With Many Crowns”):