Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԳԻՇԵՐԱՅԻՆ ՏԵՍԻԼՔՆԵՐ –
ԶԱՏԻԿՎԱՆ ՊԱՏԳԱՄ

VISIONS IN THE NIGHT –
AN EASTER SERMON
(Armenian)

Դկ․ Ր․Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում Երեկոյան , Մարտ 27, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, March 27, 2016

՛՛Առաջին պատմութիւնն արի, ով Թէոփիլէ, ամեն բանի համար, որ Հիսուսը սկսեց անել եւ սովորեցնել: Մինչեւ այն օրը, որ Սուրբ Հոգու ձեռովը պատուեր տուաւ իր ընտրած առաքեալներին, եւ վերացաւ․ Որոնց էլ իր չարչարանքից հետո իրան կենդանի կանգնացրեց շատ ապացոյցներով քառասուն օրուա միջոցում երեւելով նորանց՛ եւ Աստուծոյ արքայութեան համար խոսելով՛՛։ (Գործք Առաքելոց 1:1-3).


Հիսուս մեռելներից հարութիւն է առել։ Ոչ մի կասկած չ՛կա դրա վրա։ Նրա գերեզմանը Հռովմայեցիների միջոցով կնքվել էր, եւ Հռովմայեցիների զինվորների միջոցով հսկվել էր։ Բայց Զատիկ Կիրակի Աստուած այդ հսկա քարը գլորվեց եւ կնիքը քակվեց եւ Հիսուսը գերեզմանից դուրս եկաւ առաւոտեան կանուխ։ Թափոր գերեզմանը ապացույցն է Նրա հարութեանը մեռելներից!

Հիսուս հարութիւն առաւ գերեզմանից։ Կասկած չ՛կար դրա վրա։ Հարիւրաւոր մարդիկ տեսան նրան կենդանացած, հարութիւնից հետո։ Պողոս Առաքեալ ասաց, ՛՛Հետոյ երեւացաւ հինգ հարիւրից աւելի եղբայրներին մեկ անգամ ․․․ Եւ հետո երեւեցաւ Հակոբին, հետո բոլոր առաքեալներին։ Ամենից հետո իբր թէ մի վիժածի՛ ինձ էլ երեւեցաւ՛՛ (Ա Կորնթացիս 15։6-8)։ ՛՛Որոնց էլ իր չարչարանքից հետո իրան կենդանի կանգնացրեց շատ ապացոյցներով քառասուն օրուա միջոցում երեւելով նորանց՛ եւ Աստծոյ արքայութեան համար խոսելով՛՛ (Գործք Առաքելոց 1:3)։

Դկ․ Ջան Ր․ Ռայսն ասաց,

Նկատի առեք թէ ինչ անհաղթահարելի է վկայութիւնը այն հարիւրաւոր մարդկանց որ տեսան Հիսուսին Իր հարութիւնից հետո, ոմանք քանի անգամներ տեսան Նրան այդ քառասուն օրւա ընթացքում ․․․ Հարիւրաւոր ականատես մարդիկ վկայեցին որ Նա մեռելներից հարութիւն է առել։ Ոչ մեկը չ՛վկայեց [Զատիկւանից հետո] որ Իր մեռած մարմինը տեսաւ,․ կամ այդ բոլոր վկայութիւների հակառակը վկայի։ Ականատեսները [ասացին] որ նրանք Փրկչին ձեռք տուին, շոշափեցին եւ զգացին գամերի տեղը Նրա ձեռքերի եւ ոտքերի վրա ․․․ Փաստերը այնքան զորաւոր են որ միայն նրանք որ չեն ուզում հաւատալ եւ չեն ստուգում ապացուցերը մերժում են։ Զարմանալի չէ որ Սուրբ Գիրքը ասում է ՛՛Հիսուս Իր [մահից] հետո Իրեն կենդանի ցույց տուեց անսխալական փաստերով՛՛ Գործք Առաքելոց 1:3 (John R. Rice, D.D., Litt.D., The Resurrection of Jesus Christ, Sword of the Lord Publishers, 1953, pp. 49-50).

Թափոր գերեզմանը, եւ հարիւրաւոր ականատեսներև, զորաւոր փաստեր են Քրիստոսի հարութիւնը մեռելներից։

Սակայն ամենազորվոր փաստը, Քրիստոսի աշակերտների փոփոխումն էր։ Այս մարդիկ բոլորովին փոխվեցին ականատես լինելով հարուցեալ Քրիստոսին։ Նրանք վախկոտներ էին, թագնվելով սենեակում վախից։ Բայց հարուցեալ Քրիստոսին տեսնելուց հետո, նրանք քաջութեամբ քարոզեցին որ Նա կենդանի է — մեռելներից հարութիւն առած! Եւ նրանք քարոզեցին վճարելով իրենց կեանքի գնով!

Պետրոս – ծեծվեց կիսամեռ ապա խաչվեց գլխիվեր։
Անդրեաս – Խաչվեց X- ձեւով խաչին վրա։
Հակոբոս, Զեբեդիայի որդին – գլխատուեց։
Հովհաննես – նետվեց եռման իւղի մեջ, ապա աքսորվեց Պատմոս կղզին, սպիներ կրելով մինջեւ կեանքին վերջը։
Փիլիպոս – ծեծվեց եւ ապա գամվեց խաչին վրա։
Բարթողոմէոս – մորթազերծ եղաւ եւ ապա խաչվեց։
Մատթեոս – գլխատուեց։
Հակոբոսը, Տիրոջ կես եղբայրը – Տաճարից ներքեւ նետեցին, եւ ապա հարվածներով սպանեցին։
Թադեոսը – նետով սպանվեց։
Մարկոսը – մի խումբ ձիերից կապված քաշվին մինչեւ մահ։
Պողոս – գլխատուեց։
Ղուկաս – սպանեցին ձիթենու ծառից կախելով։
Թովմաս – նիզակով զարկվեց, եւ նետվեց փուռի կրակների մեջ։

(The New Foxe’s Book of Martyrs, Bridge-Logos Publishers, 1997, pp. 5-10; Greg Laurie, Why the Resurrection?, Tyndale House Publishers, 2004, pp. 19-20).

Այս մարդիկ սարսափելի չարչարանքներից անցան եւ բոլորը, բացի Հովհաննեսը, ահաւոր մահով մեռան։ Ինչու՞ այս պատահեց նրանց։ Նրա համար որ նրանք վկայեցին որ Հիսուս Քրիստոսին տեսան կենդանի, մեռելներից հարութիւն առած! Մարդիկ չեն տառապելու եւ մեռնելու մի բանի համար որ տեսած չեն! Այս մարդիկ տեսան Քրիստոսին ՛՛կենդանի Իր [մահից] հետո, շատ զորաւոր փաստերով։ Նրան տեսան քառասուն օրեր՛՛(Գործք Առաքելոց 1։3) Ծերութեան տարիքում, երբ իր մարմինը սարսափելի սպիներով ծածկուած էր եռման իւղից, Հովհաննես առաքեալը ասաց, ՛՛Այն որ սկզբիցն էր, որ լսեցինք, որ մեր աչքերովը տեսանք, որին նայեցինք, եւ մեր ձեռքերը շոշափեցին՛ կեանքի Բանի համար՛՛ հարուցեալ Քրիստոսը (Ա Հովհաննես 1։1)։ Ես հաւատում եմ այս մարդկանց! Նրանք չարչարվեցին եւ մեռան քարոզելով Քրիստոսին որ մեռելներից հարութիւն առաւ։ Մարդիկ չեն տառապում եւ մեռնում մի բանի համար որ տեսած չեն! Այս մարդիկ տեսան Քրիստոսին, շոշափեցին Իրեն, գերեզմանից հարութիւն առնելուց հետո! Դա էր պատճառը որ չարչարանքը եւ մահը չ՛կարողացաւ արգելք լիներ նրանց քարոզել, ՛՛Քրիստոս հարեաւ ի՛մեռելոց!’’

Թովմաս սենեակում Նրան հանդիպեց,
Կանչելով Իրեն Իմ Տերս եւ Աստուածս,
Դնելով իր մատերը ձեռքերին
Գամերով ու սուրով ծակուած։
Նա որ մեռած էր կենդանի է նորեն!
Նա որ մեռած էր կենդանի է նորեն!
Կոտրելով մահի զորաւոր ճիրաները-
Նա որ մեռած էր կենդանի է նորեն!
   (“Alive Again,” Paul Rader, 1878-1938).

Ահա աշակերտներ վերջին անգամւան համար հանդիպեցին հարուցեալ Հիսուսին։ Նա նրանց ասաց սպասեք Երուսաղեմում մինչեւ ՛՛Սուրբ Հոգով մկրտուեք՛՛։ Հիսուս ասաց,

՛՛Բայց դուք զորութիւն կ՛առնեք երբոր Հոգին ձեզ վերա կ՛գա, եւ իմ վկաները կ՛լինիք Երուսաղեմումը եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մեջ մինչեւ երկրի ծայրերը՛՛։ (Գործք Առաքելոց 1:8)

Եւ դա մեզ բերում է մեր եկեղեցին Լոս Անջլես քաղաքի կենտրոնական մասում։ Պիտի ասեմ, Աստծոյ շնորհքով, մեր եկեղեցում ունենք Ամերիկայի լաւագույն Քրիստոնեական խումբերից մեկը! Եւ աշխարհի ամենալաւ Քրիստոնեա երիտասարդների խումբերից մեկը! Եւ ես չեմ որ լաւագույնն եմ դարձրել։ Այլ վարկը պատկանում է, ՛՛Եռեսուն-ին՛՛-ին, մի փոքր խումբ աշխատող չափահասներ որ իրենց ժամը եւ դրամը զոհեցին որպեսզի եկեղեցու շենքը փրկեն սնանկութիւնից, մի աւերիչ եկեղեցական բաժանումից հետո որ մեր եկեղեցու 400 չափահաս անդամները հեռացան։ Փառք Հիսուսի անունին! Նա մեզ առաջնորդեց դեպի հաղթութեան!

Վարկը նաեւ պատկանում է մեր եկեղեցու երիտասարդներին։ Նրանք բացառիկ աղոթքի ռազմիկներ են։ Նրանք մեկ ժամից աւելին, աղոթք են անում – ոչ քարոզում, ոչ էլ սերտողութիւն անում, այլ միայն աղոթում – ամեն շաբաթ մեկ ժամից աւել աղոթում են։ Այս երիտասարդ աղջիկ եւ տղերքը երկու խումբեր ունեն որ ամեն շաբաթ մեկ ժամ աղոթում են որպեսզի Աստուած մեր մեջ արթնութիւն ուղարկի։ Նրանց աղոթքները պատասխանվել են բազում դարձի եկածներով աշխարհի տարբեր կողմերում։Միայն այս Գարնան վերջին եոթը շաբաթներոմ տասներեք հոգի ապաշխարել են այս եկեղեցում որը նրանց աղոթքների պատասխանն է։ Նրանցից մեկը 89 տարեկան աթեիստ է։ Միւսը 86 տարեկան Կաթոլիկ։ Իսկ միւսը մի կին էր որ Քրիստոսին դիմադրել էր մոտ 40 տարիներ։ Մի ուրիշը իր բոլոր կեանքում Սատանային գերի էր եղել։ Ինը երիտասարդներ աշխարհից էին եկել, եւ մեր եկեղեցին էին եկել դասընկերների միջոցով ուր մենք իրենց աւետարանեցինք։ Փառք Հիսուսի անունին! Նա մեր ընդօրինակն է հոգիներ շահելու։

Դկ․ Դայվիդ Րալսթոնը անցած շաբաթավերջին քարոզեց մեր եկեղեցում։ Նա միսիոնար է, եւ ՛՛Քրիստոս Ազգերին համար՛՛ -ի հիմնադիրը։ Դկ․ Րալսթոնը մեր եկեղեցուց մի պատկեր Ֆայսբօօքի մեջ դրեց – հետեւեալ այս բառերով։

     Ես անցած գիշեր [Շաբաթ] եւ այս առաւոտ [Կիրակի] քարոզեցի Լոս Անջլեսի Մկրտչական Եկեղեցում, ուր Դկ․ Ր․ Լ․ Հայմերզը, հովիւն է։ Հիանալի ծառայութիւններ, բոլոր աթոռները լեցուն էին, ժողովրդի կեսը 30 տարեկանից վար էին!
     Նաեւ, ամեն խոսված բառը թարգմանվում է Անգլելենից, Սպաներենի եւ Չինարենի, ներկաների համար։ Զորաւոր Հոգի, ամեներով եւ ծափերով քարոզի ընթացքում։ Հովիւ Հայմերզի պատգամները համացանցի վրա 120,000 համակարգիչների միջոցով, 210 տարբեր ազգերի միջոցով, ամեն 30 օր մեկ կարդացւում է – նաեւ դիտւում է YouTube-ում։
     Ուրիշ աւետարանիչ չեմ ճանաչում որ այսքան մարդկանց համար քարոզի բոլոր աշխարհում, որ համապատասխանի Սուրբ Գրքին հետ։
     Այս ծառայութեանը նմանեցնում եմ մեր ժամանակւա Սպրջընը։

Փառք Հիսուսի Սուրբ անուան! Իր անունով Աստուած աղոթքների պատասխան է տալիս։

Այս եկեզեցու արժեքը ինձ համար շատ աւելին է աշխարհի ոսկուց։ Աշխարհում տարածուած ծառայութիւնը համացանցում ինձ համար շատ աւելի արժեք ունի քան ՛՛արծաթեա գետերից, եւ չ՛տեսնուած գոհարներից։՛՛ Միգուցէ ձեզ համար փոքր թվա, բայց այս եկեղեցին ամենակարեւոր բանն է աշխարհում ինձ համար!

Իմ կեանքը, իմ սերը քեզ կ՛ուտամ,
   Աստծոյ Գառը որ մեռաւ ինձ համար;
Հաւատարիմ կ՛լինեմ քեզ,
Կ՛ապրեմ Իրեն համար որ մեռաւ ինձ համար,
   Ինչ բաւարար կ՛լինի իմ կեանքս!
Կ՛ապրեմ Իրեն համար որ մեռաւ ինձ համար,
   Իմ Փրկիչ եւ իմ Աստուած!
(“I’ll Live For Him” by Ralph E. Hudson, 1843-1901;
      altered by Dr. Hymers).

Ոչ թէ միայն տեսնում եմ թէ ինչ գանձ է եկեղեցին – նաեւ տեսնում եմ թէ այս եկեղեցին ինչ պիտի լինի, ինչ է կարող լինի, եւ Աստծոյ շնորհքով, ինչ է լինելու! Գիշերւա տեսիլքներում տեսնում եմ այս դահլիճի ամեն մի անկիւնը լեցուն երիտասարդներով! Եւ այդ տեսիլքներում տեսնում եմ Սուրբ Հոգին ներքեւ է իջնում եւ ալիքներով արթնութիւն է բերում! Տեսնում եմ ուրախ երիտասարդ դեմքեր որ Հիսուս Քրիստոսին գտել են իբրեւ իրենց Տերը եւ Փրկիչը! Գիշերւա տեսիլքներում տեսնում եմ երիտասարդներ լացի եւ աղոթքի մեջ, որ ցնծութեան ձայներ են հանում, ճիշտ հին-ժամանակւայ Մեթոդիստների պես, եւ հին-ժամանակւայ Բափթիստների, եւ հին-ժամանակւայ Փրեզբեթերեանների նման! Տեսնում եմ երիտասարդներ որ իրենց կեանքը հանձնել են Աւետարանի քարոզներին – եւ ոմանք գնում են Հիսուս Քրիստոսի միսոներական դաշտում ծառաելու! Ես տեսնում եմ մի զորաւոր եկեղեցի, – Աստծոյ սիրով այստեղից աղբիւր առնելով մեր ազգի եւ աշխարհի խավար տեղերը մուտք գտնում! Տեսնում եմ Հիսուս Քրիստոսին բարձրացած ու Իր սերը սփռում հարիւրաւոր եւ հարիւրաւոր կորած եւ միայնակ հոգիների վրա բոլոր աշխարհում, այս եկեղեցու ծառայութեան միջոցով! Եւ գիշերւա տեսիլքներում լսում եմ նրանք երգելիս,

Իմ կեանքը, իմ սերը քեզ կ՛ուտամ,
   Աստծոյ Գառը որ մեռաւ ինձ համար;
Հաւատարիմ կ՛լինեմ քեզ,
Կ՛ապրեմ Իրեն համար որ մեռաւ ինձ համար,
   Ինձ բաւարար կ՛լինի իմ կեանքս!
Կ՛ապրեմ Իրեն համար որ մեռաւ ինձ համար,
   Իմ Փրկիչ եւ իմ Աստուածս!

Ինձ հետ երգիր!

Իմ կեանքը, իմ սերը քեզ կ՛ուտամ,
   Աստծոյ Գառը որ մեռաւ ինձ համար;
Հաւատարիմ կ՛լինեմ քեզ,
Կ՛ապրեմ Իրեն համար որ մեռաւ ինձ համար,
   Ինձ բաւարար կ՛լինի իմ կեանքս!
Կ՛ապրեմ Իրեն համար որ մեռաւ ինձ համար,
   Իմ Փրկիչ եւ իմ Աստուածս!

Շուտով 75 տարեկան եմ լինելու։ Գուցէ բոլոր այս բաները նախքան մահս չ՛տեսնեմ։ Բայց ես նախատեսել եմ — գիշերային տեսլիքներում! Պրն․ Գրիֆիթ օգնիր խնդրեմ, միասին երգենք Տիկ․ Քրիսչնսի սիրելի երգը։ ՛՛Լեցրու Իմ Բոլոր Տեսիլքս՛՛։ Խնդրեմ կանգնել,

Լեցուր իմ բոլոր տեսիլքը, Փրկիչ, կ՛աղոթեմ,
   Թող միայն Հիսուսին տեսնեմ այսօր;
Դու ինձ մահի շուքի ձորում կ՛առաջնորդես,
    Քո չ՛մարող փառքը ընդգրկում է ինձ,
Լեցուր իմ տեսիլքը, Փրկիչ Աստուածային,
    Քո փառքով իմ հոգին կ՛փայլի։
Լեցուր իմ տեսիլքը, որ բոլորը տեսնեն
   Սուրբ Պատկերը արտացոլի իմ վրա։

Լեցուր իմ տեսիլքը, բոլոր իղձերս,
Պահիր Քո փառքի համար; հոգիս այցելիր,
Քո կատարելութիւնով, Քո սուրբ սիրով,
   Քո լոյսովը երկնից կեանքիս ճանապարհը ողողիր,
Լեցուր իմ տեսիլքը, որ բոլորը տեսնեն,
    Քո Սուրբ Պատկերը արտացոլումը իմ վրա։

Լեցուր իմ տեսլիքը, ոչնչացրու մեղքը,
   Որ ներքին փայլս կ՛նսեմացնէ,
Թող որ տեսնեմ Քո օրհնեալ դեմքը,
   Հոգիս կերակրուի Քո անսահման շնորհքով,
Լեցուր իմ տեսիլքը, Փրկիչ Աստուածային,
   Քո փառքով իմ հոգին կ՛փայլի,
Լեցուր իմ տեսիլքը, որ բոլորը տեսնեն,
   Քո Սուրբ Պատկերը արտացոլումը իմ վրա։   
(“Fill All My Vision” by Avis Burgeson Christiansen, 1895-1985).

Կ՛վերջացնեմ այս պատգամը Չինաստանի եւ Աֆրիկայի մեծ միսոնար, Չարլզ Թ․ Սթադի խոսքերով, (1860-1931).

Միայն մի կեանք,
   Որ շուտով կ՛անցնի,
Քրիստոսին համար ապրած կեանքը
   Կ՛մնա հաւիտեան։

Երբեք այս բառերը չ՛մոռանաս քանի կ՛ապրես։ Ինձ հետ կրկնիր։

Միայն մի կեանք,
   Որ շուտով կ՛անցնի,
Քրիստոսին համար ապրած կեանքը
   Կ՛մնա հաւիտեան։

Դկ․ Քէյգըն, խնդրեմ մեզ առաջնորդիր աղոթքի մեջ։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։

Աստծոյ խոսքը կարդաց պատգամից առաջ Պր․Աբել Փրուդհօմը: Գործք Առաքելոց 1։1-9․
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն․Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ։
“The Strife Is O’er” (translated by Francis Pott, 1832-1909).