Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՀԻՍՈՒՍԻ ՎԵՐՋԻՆ ԵՈԹԸ
ԲԱՌԵՐԸ ԽԱՉԻՆ ՎՐԱ

THE SEVEN LAST WORDS
OF JESUS ON THE CROSS
(Armenian)

Դկ․ Ր․Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում Երեկոյան, Մարտ 20, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, March 20, 2016

՛՛Եւ երբոր եկան այն տեղը որ Գագաթն էր կոչվում, այնտեղ խաչեցին նորան․ եւ այն չարագործերին, մեկը աջ կողմին եւ միւսը ձախ կողմին։՛՛ (Ղուկաս 23:33).


Հիսուսի ֆիզիքական տառապանքը շատ ահաւոր էր։ Դա սկսեց մտրակահարվելով որ բառացիօրեն մորթը պոկեց, խոր վերքեր թողնելով Իր մեջքին վրա։ Շատեր մեռան մտրակվելու ընթացքում։ Ապա, փշե պսակ դրին գլխին, սուր փշերը մտան Իր մորթիին մեջ, եւ արիւնը երեսը ծածկեց։ Նրա երեսին բռունցքով ծեծեցին, թքեցին Իր վրա, ձեռքով մորուքը քանդեցին։ Նրանից հետո Իրեն պարտադրեցին որ Իր խաչը կրի Երուսաղեմի փողոցներում մինչեւ մահապատժի վայրը որը Գողգոթա էր կոչվում։ Վերջապես, մեծ մեխերով Իր ոտքերը եւ ձեռքերը գամեցին խաչին վրա։ Նա գամվեց խաչին։ Սուրբ Գիրքը ասում է։

՛՛[Այնպես խանգարուած է նորա տեսքը մարդի տեսքից, եւ կերպարանքը մարդի որդկանց կերպարանքից]” (Եսայիա 52:14).

Մենք Հալիվուդի դերասաներին որ Հիսուսի դերն են խաղում սովորութիւն ենք դարձրել։Այս կինոները երբեք չեն կարողացել բավականորեն խաչելութեան սարսափելիութեան եւ գազանութեան խորութիւնը ցույց տալ։ Ինչ որ մենք տեսնում ենք ֆիլմին մեջ համեմատելով այն ինչ Հիսուս անցաւ խաչելութեան պահերին ոչինչ է։ Մինչեւ“The Passion of the Christ” ֆիլմը որը պարզաբանեց իսկականից պատահածը։ Սարսափելի էր։

Իր գլխամաշկում ճեղքեր բացվեցին։ Արիւնը հոսեց Իր երեսի եւ վզի վրա։ Աչքերը ուռուցքից փակուել էին։ Միգուցէ Իր քիթը եւ այտոսկրները կոտրուած լինեին։ Շուրթերը ճղուած եւ արիւնոտ էին։ Իրեն ճանաչելը համարեա անհնար էր։

Եւ սա ճիշտ նա էր որ Եսայիա մարգարեն նախագուշակել էր Տառապող Ծառայի մասին, ՛՛Այնպես խանգարուած է նորա տեսքը մարդի տեսքից, եւ կերպարանքը մարդի որդկանց կերպարանքից՛՛ (Եսայիա 52:14)։ Ծաղրանքը եւ թքելն մինչեւիսկ մարգարէի միջոցով գուշակուել էր։ ՛՛Իմ թիկունքը տուի հարուածողներին եւ իմ ծնոտները՛ կռփողներին․ իմ երեսը չ՛ծածկեցի նախատիքիցը եւ թուքիցը՛՛ (Եսայիա 50:6)։

Սա մեզ բերում է Խաչին մոտ։ Հիսուս այնտեղ խաչուեց, Արիւնը հոսելով։ Երբ Խաչից կախված էր, Նա եոթը կարճ խոսքեր խոսեց։ Կ՛ուզեմ մտածենք Հիսուսի այս եոթը բառերին վրա։

I. Առաջին բառ — Ներում։

՛՛Եւ երբոր եկան այն տեղը որ Գագաթն էր կոչվում, այնտեղ խաչեցին նորան, եւ այն չարագործներին, մեկը աջ կեղմին եւ միւսը ձախ կողմին։ Եւ Հիսուսն ասաց․ Հայր, թողիր դորանց, որովհետեւ չ՛գիտեն թէ ինչ են անում՛՛։ (Ղուկաս 23:33-34)

Դա էր պատճառը որ Հիսուս խաչը բարձրացաւ — մեր մեղքերը ներելու համար։ Նա գիտեր սպանվելու էր, դրանից շատ ժամանակ առաջ նախքան Իր Երուսաղոմ մտնելը։ Նոր Կտակարանը սովորեցնում է մեզ որ Նա դիտմամբ թոյլ տուեց որ խաչվի որպեսզի մեր մեղքերի վարձքը վճարի։

՛՛Որովհետեւ Քրիստոսն էլ մեկ անգամ մեղքերի համար չարչարուեցաւ, այն Արդարն անարդարների վերայ, որ մեզ մոտեցնէ Աստուծուն՛՛ (Ա Պետրոս 3:18)։

՛՛Քրիստոս մեր մղքերի համար մեռաւ՛ գրքերի համեմատ՛՛ (Ա Կորնթացիս 15:3)։

Հիսուս աղոթեց, ՛՛Հայր, ներիր նրանց,՛՛ Խաչին վրա կախված ժամանակը։ Աստուած լսեց Նրա աղոթքը։ Ամեն անձ որ լրիվորեն վստահում է Հիսուսին ներված է։ Իր մահը խաչին վրա վճարեց մեր մեղքերի վարձքը։ Իր Արիւնը մաքրում է մեր մեղքերը։

II. Երկրորդ բառը — փրկութիւն։

Երկու գողեր խաչուեցին, Հիսուսին երկու կողմում։

՛՛Եւ այն կախուած չարագործներից մեկը հայհումում էր նորան եւ ասում․ Եթէ դու ես Քրիստոսը, փրկիր քո անձը եւ մեզ։ Իսկ միւսը պատասխանեց սաստելով նորան՛ եւ ասեց․ Եւ դու չես՞ վախենում Աստուածանից, որ հենց նոյն պատժի մեջ ես։ Ու մենք՛ իրաւունքով ենք պատժուած․ որովհետեւ մեր արած գործերին արժանի հատուցումն ենք առնում․ իսկ սա ոչ մի [անտեղի] բան չ՛գործեց։ Եւ ասեց Հիսուսին․ Տեր, ինձ հիշիր երբոր գաս քո թագաւորութիւնովը։ Եւ Հիսուսը ասեց նորան, Ճշմարիտ ասում եմ քեզ, Դու այսօր ինձ հետ դրախտումը կ՛լինիս՛՛ (Ղուկաս 23:39-43)։

Երկրորդ ավազակի փոփոխումը շատ բացահայտ է։ Դա ցույց է տալիս

1. Փրկութիւնը մկրտութիւնով կամ եկեղեցու անդամակցութեամբ չէ – աւազակը ոչ մեկը չ՛կատարեց եւ չ՛ուներ։

2. Փրկութիւնը լոկ մի լաւ զգացում չէ – աւազակը իրեն վատ էր զգում – նա խաչւել էր եւ մեղքի դատապարտութեան տակ էր։

3. Փրկութիւնը առաջ գալով կամ ձեռք բարձրացնելով չէ – իր ձեռքերը եւ ոտքերը գամված էր խաչափայտին վրա։

4. Փրկութիւնը չէ ստացւում ՛՛Հիսուսին քո սրտիտ մեջ հրաւիրելով՛՛։ Ավազակին զարմանք պիտի պատճառեր եթէ մեկը իրեն այդ խորհուրդը տալու լիներ!

5. Փրկութիւնը չէ ստացւում ՛՛մեղաւորների աղոթքը՛՛ աղոթելով։ Աւազակը այդ աղոթքը չ՛աղոթեց։ Նա միայն Հիսուսին խնդրեց որ իրեն հիշի։

6. Փրկութիւնը չէ ստացւում կեանքի ապրելակերպի փոփոխութեամբ։ Աւազակը ժամ չ՛ուներ դա անելու։.


Այս աւազակը փրկուեց նոյն կերպով որ դու պիտի փրկուես։

՛՛Հաւատա Հիսուս Քրիստոսին, եւ կ՛փրկուիս դու՛՛։ (Գործք Առաքելոց 16:31)

Հաւատա Հիսուսին բոլոր սրտով, եւ Նա քեզ փրկելու է Իր Արիւնով եւ արդարութիւնով, ինչպես որ Նա փրկեց խաչւած աւազակին։

III. Երրորդ բառը — ջերմութիւն։

՛՛Եւ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նորա մայրը, եւ նորա մոր քոյրը՛ Մարիամը Կղէովպայի կինը, եւ Մարիամ Մագդաղենացին։ Յիսուսն էլ տեսնելով իր մորը եւ այն աշակերտին՛ որ սիրում էր, որ մոտիկ կանգնած էր, իր մորն ասեց․ Ով կին, ահա քո որդին։! Հետո ասեց աշակերտին․Ահա քո մայրը! եւ այն ժամանակից այն աշակերտն իրան մոտ առաւ նորան։” (Հովհաննես 19:25-27).

Հիսուս, Հովհաննեսին հանձնեց Իր մոր հոգատարութիւնը։ Փրկութիւնից հետո Քրիստոնեական կեանքում անելիք գործեր կան։ Քրիստոս Իր սիրելի մորը հանձնեց Հովհաննես առաքեալին։ Նա քեզ էլ հանձնարարել տեղային եկեղեցուն հոգ տանելու։ Ոչ ոք է կարող դիմանալ Քրիստոնեական կեանքը առանց տեղային եկեղեցու հոգատարութեամբ եւ ջերմութեամբ։ Դա մի ճշմարտութիւն է որ հաճախ մոռացվում է մեր ժամանակներում։

՛՛Եւ Տերն ամեն օր փրկուածներին աւելացնում [Երուսաղեմում] էր եկեղեցու հետ՛՛։ (Գործք Առաքելոց 2:47).

IV. Չորորդ բառը — չարչարանք։

՛՛Եւ ժամը վեցիցը խաւար եղաւ բոլոր երկրի վերայ մինչեւ ինը ժամը։ Եւ ժամը իննի դեմ, Հիսուսը մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց․ Էլի՛ Էլի՛ լա՛մա սաբաքթանի․ այսինքն, Իմ Աստուած, իմ Աստուած, ի՞նչու թողեցիր ինձ։՛՛ (Մատթեոս 27:45-46).

Հիսուսի չարչարանքի աղաղակը ցույց է տալիս Երրորդութեան ճշմարտութիւնը, Հայր Աստուած որ երես դարձրեց, երբ Որդի Աստուածը խաչին վրա քո մեղքերը Իր վրա կրեց։ Սուրբ Գիրքն ասում է։

՛՛Որովհետեւ մեկ Աստուած կա, եւ մեկ միջնորդ Աստուծոյ եւ մարդկանց մեջ Քրիստոս Հիսուս մարդը՛՛։ (Ա Տիմոթեոս 2:5)

V. Հինգերորդ բառը — տառապանք։

՛՛Սորանից հետո Հիսուսն իմանալով, որ ամեն բան արդեն լրացած է․ որպեսզի գրուածը կատարուի՛ ասեց․ Ծարաւ եմ։ Եւ մի աման կար քացախով լիքն․ եւ նորանք մի սպունգ լցրին քացախով եւ զոպայի մշտիկի վերայ դրած նորա բերանին մոտեցրին։՛՛ (Հովհաննես 19:28-29).

Այս համարը ցույց է տալիս թէ Հիսուսը ինչքան մեծ չարչարանքից անցաւ մեր մեղքերի վարձքը վճարելու համար։

՛՛Բայց նա մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրենութիւնների համար հարուածուեցաւ՛՛ (Եսայիա 53:5)

VI. Վեցերրորդ բառը — քաւութիւն։

՛՛Եւ երբոր Հիսուսը քացախն առաւ՛ ասաց․ Կատարուած է՛՛ (Հովհաննես 19:30).

Ինչոր մինչեւ այստեղ ասացի կարելի է որ մի Կաթոլիկ քահանայի միջոցով էլ նոյնը ասուեր։ Բայց այս վերջին բառը Բողոքական բարեփոփոխման եւ նաեւ Մկրտչական հաւատամքն է եղել դարեր շարունակ։ Հիսուս ասաց, ՛՛Կատարուած է՛՛։

Արդեոք՞ Հիսուս ճիշտ էր երբ ասաց, ՛՛Կատարուած է՛՛։ Կաթոլիկ եկեղեցին ասում է, ՛՛ոչ՛՛։ Նրանք ասում են Նա պիտի նորից խաչուի, եւ ամեն պատարագին նորեն մատուցվի։ Բայց Սուրբ Գիրքը ասում է որ դա սխալ է։

՛՛Որ այն կամքովը մենք սրբուեցանք մեկ անգամ Հիսուս Քրիստոսի մարմնի պատարագովը՛՛։ (Եբրայեցիս 10:10)

՛՛Որովհետեւ մեկ պատարագով հաւիտեան կատարեց սրբուողներին։ (Եբրայեցիս 10:14).

՛՛Եւ ամեն քահանայապետ ամեն օր կանգնած պաշտոն է կատարում․ եւ նոյն պատարագներն է մատուցանում շատ անգամ․ որ երբեք չեն կարող մեղքեր վեր առնել։ Բայց սա մեղքերի համար մեկ պատարագ մատուցանելով մշտնջենաւորապես նստեց Աստծոյ աջ կողմը։՛՛ (Եբրայեցիս 10:11-12).

Հիսուս կատարելապես մեր մեղքերի համար քաւութիւն կատարեց, մեկ անգամ եւ ընտմիշտ,

Հիսուս վճարեց բոլորը,
   Պարտական եմ Իրեն;
Մեղքը կարմիր բիծ թողեց,
   Նա ձիւնի պես սպիտակեցրեց։
(“Jesus Paid It All,” Elvina M. Hall, 1820-1889).

VII. Եոթերրորդ բառ – աւանդում Աստծուն։

՛՛Եւ Հիսուսը մեծ ձայնով կանչեց եւ ասեց․ Հայր, հոգիս քո ձեռն եմ աւանդում․ եւ այս ասելով հոգի տուաւ։՛՛ (Ղուկաս 23:46).

Հիսուս Իր կատարեալ նվիրումը ցույց տուեց Հոր Աստծուն Իր վերջին խոսքում Նախքան Իր մահը։ Ինչպես Սպրջնն նշեց, սա Հիսուսի առաջին արձանագրուած խոսքերն է արտացոլում, ՛՛Դուք չ՛գիտէիք թէ պետք է, որ ես իմ Հոր տանը լինեմ (Ղուկաս 2։49)։ Սկզբից մինչեւ վերջ, Հիսուս Աստծոյ կամքը կատարեց։

Հարիւրպետներից մեկը որ Նրան խաչի վրա գամեց, կանգնած լսեց այս եոթ բառերը։ Այս հարիւրապետը շատ խաչելութիւնների ականատես էր եղել, բայց ոչ մեկը Հիսուսի նման չէին մեռել, այսպես մի հիանալի պատգամ տալով։

՛՛Եւ հարիւրապետը եղածը տեսնելով, Աստուծոյ փառք տուաւ եւ ասեց․Հիրաւի այս մարդն արդար էր։՛՛(Ղուկաս 23:47).

Նա Հիսուսի մասին միքիչ աւել մտածելուց հետո ասաց,

“Ճշմարիտ այս մարդը Աստծոյ Որդի էր”։ (Մարկոս 15:39).

Նա Աստծոյ Որդին է ! Նա հարութիւն առաւ — եւ հիմա կենդանի է, ֆիզիքապես — մեռելների միջից։ Նա Երկինք բարձրացաւ եւ Աստծոյ աջ կողմը նստած է։ ՛՛Հաւատա Տեր Հիսուս Քրիստոսին, եւ դու կ՛փրկուես՛՛ (Գործք Առաքելոց 16:31)։

Ոմանք մտածում են որ միայն Աստծուն հաւատալով կ՛փրկուեն։ Բայց սխալ են։ Ոչ ոք է փրկուելու միայն Աստծուն հաւատալով։ Հիսուս ինքն ասաց, ՛՛Ոչ ով չի գալիս Հոր մոտ, եթէ ոչ ինձանով՛՛ (Հովհաննես 14։6)։ Դկ․ Ա․ Վ․ Թօզերը ասաց, ՛՛Քրիստոս Աստծուն մոտենալու մի ճանապարհներից չէ, կամ ամենալաւ ճանապարհներից չէ, այլ Նա միակ ճանապարհն է՛՛ (That Incredible Christian, p. 135)։ Եթէ Հիսուսին չես վստահում, դու կորած ես։ Կարեւոր չէ թէ ինչքան ՛՛լաւն՛՛ ես, կարւոր չէ որ եկեղեցի ես գնում, կամ կարդում ես Սուրբ Գիրքը, դու կորած ես եթէ Հիսուսին չես վստահում։ ՛՛Ոչ ոք է գալու Հոր մոտ, եթէ ոչ ինձանով՛՛։ Հիսուս միակ մեկն է որ կարող է Իր Արիւնով քեզ մաքրել քո բոլոր մեղքեիրից։ Ամեն։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։

Աստծոյ խոսքը կարդաց պատգամից առաջ Պր․Աբել Փրուդհօմը: Մարկոս 15։24-34:
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն․Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ։
     “Blessed Redeemer” (by Avis Burgeson Christiansen, 1895-1985).


ՆԱԽԱԳԻԾ՝

ՀԻՍՈՒՍԻ ՎԵՐՋԻՆ ԵՈԹԸ
ԲԱՌԵՐԸ ԽԱՉԻՆ ՎՐԱ

THE SEVEN LAST WORDS
OF JESUS ON THE CROSS

Դկ․ Ր․Լ․ Հայմերզ

՛՛Եւ երբոր եկան այն տեղը որ Գագաթն էր կոչվում, այնտեղ խաչեցին նորան․ եւ այն չարագործերին, մեկը աջ կողմին եւ միւսը ձախ կողմին։՛՛ (Ղուկաս 23:33).

I.   Առաջին բառը - Ներում, Ղուկաս 23:33-34; Ա Պետրոս 3:18;
Ա Կորնթացիս 15:3.

II.  րկրորդ բառը – փրկութիւն, Ղուկաս 23:39-43; Գործք Առաքելոց 16:31.

III. Երրորդ բառը – ջերմութիւն, Հովհաննես 19:25-27;
Գործք Առաքելոց 2:47.

IV.  Չորրորդ բառը, չարչարանք, Մատթեոս 27:45-46;
Ա Տիմոթեոս 2:5.

V.  Հինգերորդ բառը, տառապանք, Հովհաննես 19:28-29;
Եսայիա 53:5.

VI. Վեցերրորդ բառը – քաւութիւն, Հովհաննես 19:30;
Եբրայեցիս 10:10; Եբրայեցիս 10:14, 11-12.

VII. Եոթերորդ բառ – նվիրւած Աստծուն - Ղուկաս 23:46;
Ղուկաս 2:49; 23:47; Մարկոս 15:39; Գործք Առաքելոց 16:31;
Հովհաննես 14:6.