Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԱՐՅՈՒՆՈՏ ՔՐՏԻՆՔ

THE BLOODY SWEAT
(Armenian)

Դկ․ Ր․Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում առաւոտեան, Մարտ 6, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, March 6, 2016

՛՛Նա տագնապի մեջ լինելով, աւելի եռանդով էր աղոթք անում։ Եւ նորա քրտինքն էր ինչպես արիւնի կաթիլներ, որ թափվում են երկրի վերա։՛՛ (Ղուկաս 22:44).


Այս պատգամը Ս․ Հ․ Սպրջընի ՛՛Պարտեզի Տագնապը՛՛(Փետրուար 8, 1863) եւ ՛՛Գեթսեման՛՛ (February 8, 1863)-ի երկու հայտնի քարոզների հիման վրա է։ Ես կ՛ուզեմ համառոտօրեն այս երկու գլուխ գործոց քարոզները, որը քարոզիչների իշխանի միջոցով է տրուած, ձեզ ներկայացնեմ։ Այստեղում ոչինչը օրիգինալ չէ։ Այս քարոզները պարզ լեզւով եմ գրել որպեսզի աւելի հասկանալի լինի։ Այս մտքերը ծագել են մի մեծ քարոզիցիչ, եւ ես ձեզ կ՛ներկայացնեմ այն հոյսով, որ Սպրջընի նկարագրած Քրիստոսը Գեթսեմանի Պարտեզում կ՛հափշատակի ձեր հոգիները եւ կ՛փոխի ձեր հաւիտենական ճակատագիրը։

Հիսուս Զատիկւան ընթրիքը կերաւ եւ տոնեց իր աշակերընեիր հետ։ Ապա նրանց հետ գնաց Գեթսեմանի Պարտեզը։ Ինչու՞ Նա Գեթսեմանը ընտրեց Իր տառապանքին համար։ Արդեոք՞ նրա համար որ Ադամը Եդեմի պարտեզում մեղք գործեց եւ ամենքիս աւրեց։ Հետեւաբար վերջին Ադամը ցանկացավ որ մեզ վերականգնեցնի մի ուրիշ պարտեզում, Գեթսեմանի Պարտեզում՞։

Քրիստոս հաճախ կ՛գնար Գեթսեման աղոթելու։ Բազում անգամներ նա գնացել էլ այնտեղ եւ նպատակը նա էր որ մենք տեսնենք թէ ինչպես մեր մեղքը ամեն բան նրա համար փոխեց դեպի տրտում։ Այն վայրը որ Նա մեծապես հաճոյք էր ստանում աղոթելով, դարձաւ Իր տառապանքի վայրը։ Կամ միգուցէ ընտրեց Գեթսեմանը որովհետեւ Իրեն հիշեցնում էր անցեալի աղոթքները։ Դա այն վայրն էր որ Աստուած Իր աղոթքները պատասխանել էր։ Գուցէ Նա կարիք էր զգում հիշելու որ Աստուած Իրեն օգնելու էր Իր տառապանքներին մեջ։

Հավանաբար իսկական պատճառը որ Նա Գեթսեման գնաց աղոթելու Իր սովորութիւնն էր, եւ ամենքը գիտէին դա։ Հովհաննեսը մեզ ասում է, ՛՛Հուդան նորան մատնողն էլ գիտէր այն տեղը․ որովհետեւ Հիսուսը շատ անգամ ժողովուել էր այնտեղ իր աշակերտների հետ՛՛ (Հովհաննես 18։2)։ Հիսուս դիտմամբ գնաց այդ վայրը ուր գիտեր Իրեն ձեռբակալելու են։ Երբ ժամանակը հասաւ որ պիտի դաւաճանվեր, Նա գնաց, ՛՛ինչպես մի ոչխար որ մորթուելու է տարվում՛՛ (Եսայիա 53։7)։ Նա քահանայապետի զինուրներից չ՛թագնուեցաւ։ Նա պետք չուներ գողի պես փնտռվելու, կամ լրտեսի նման որոնվելու։ Հիսուս, կամավոր կերպով գնաց այնտեղը ուր դաւաճանը հեշտութեամբ կ՛գտներ Իրեն եւ Իր թշնամինները կ՛ձեռբակալէին Իրեն։

Եւ ահա մենք մտնում ենք Գեթսեմանի Պարտեզը։ Ինչ ահաւոր մութ եւ սարսափելի էր այդ գիշեր։ Հակոբի պես մենք էր կարող ենք ասել, ՛՛Ինչ ահաւոր է այս տեղը!՛՛ (Ծննդոց 28։17)։ Մտածելով Գեթսեմանի մասին, կ՛խորհենք Քրիստոսի տագնապի մասին, եւ ես կ՛փորձեմ պատասխանել հետեւեալ երեք հարցերին։

I. Առաջին, ինչն՞ էր Քրիստոսի տագնապի եւ ցաւի պատճառը Գեթսեմանում։

Սուրբ Գիրքը մեզ բացատրում է որ Հիսուս ՛՛հարուածների տեր եւ ցաւի տեղեակ՛՛ մարդ էր (Եսայիա 53։3), բայց Նա բնաւորութեամբ տխուր անձ չեր։ Նա այնքան մեծ խաղաղութիւն ուներ Իր ներքինում որ ասաց ՛՛Իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ՛՛ (Հովհաննես 14։27)։ Ես կարծում եմ չեմ սխալվում եթէ ասեմ Հիսուսը խաղաղ, եւ ուրախ մարդ էր։

Բայց Գեթսեմանում ամեն բան փոխվոց։ Իր խաղաղութիւնը անհայտացաւ։ Իր ցնծութիւնը փոխվեց սաստիկ տխրութեան։ Բայց բարձրանալով ուղղաձիգ բլուրը որ դեպի Երուսաղեմ էր տանում, անցնելով Կեդրոն հեղհեղատը, դեպի Գեթսեման, Փրկիչը աղոթեց եւ խոսեց ուրախութեամբ։ (Հովհաննես 15-17)։

՛՛Հիսուսը այս ասելուց հետո իր աշակերտների հետ դուրս գնաց Կեդրոն հեղեղատի միւս կողմը, որտեղ մի պարտեզ կար․որի մեջ մտաւ ինքը եւ իր աշակերտները։՛՛ (Հովհաննես 18:1).

Իր բոլոր կեանքի ընթացքում նա հազիւ թէ խոսած լինի տխուր եւ տրտում լինելու մասին։ Բայց հիմա, մտնելով Գեսթեման, ամեն բան փոխվեց։ Նա աղաղակեց, ՛՛Եթէ կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի՛՛(Մատթեոս 26։39)։ Հիսուս Իր բոլոր կեանքում, երբեք տխրութեան կամ վշտի մասին արտայայտութիւն չէր կատարել, իսկ հիմա Նա հոգվոց հանելով, արիւն քրտնելով, ասաց, ՛՛Հոգիս մեռնելու չափ տրտմած է՛՛(Մատթեոս 26։38)։ Ինչն՞ է սխալ քո մոտ, Տեր Հիսուս, որ այսքան խորը տագնապի մեջ ես!

Պարզ է որ այդ տրտմութիւնը եւ տագնապը Իր մարմնի ցավից չէր․ Նա երբեք ֆիզիքական ցաւից չէր բողոքել։ Նա տրտմեց երբ Իր ընկերը Ղազարոսը մեռաւ։ Անկասկած տխրեց երբ Իր թշնամիները Իրեն կոչեցին գինեմոլ, եւ երբ չար հոգինր հանեց, Իրեն դատեցին որ սատանայի ուժովն է անում։ Բայց Նա քաջ էր եւ այն բոլորից անցաւ եւ հետեւը ձգեց։ Մի բան կար որ ցաւից աւելի սուր էր, աւելի կտրող քան նախատող, աւելի սարսափելի քան ծանր կորուստ, որ այդ պահին Փրկչին սեղմել էր, եւ Իրեն ՛՛վշատալի, եւ ծանրաբեռել՛՛ էր։ (Matthew 26:37).

Արդեոք՞ կարծում ես որ մահուան վախն էր, կամ խաչի սարսափը։ Շատ նահատակներ քաջութեամբ իրենց հաւատքի համար սպանվել են։ Անհարգանք է Քրիստոսոին եթէ մտածենք որ նրա քաջութիւնը սակաւ քաջ էր Իր աշակերտներից։ Մեր Տերը չ՛պիտի ստորադրւի Իր հետեւորդներից որ Իրեն հետեվեցին դեպի մահ! Նաեւ, Սուրբ Գիրքը ասում է, ՛՛որ Իր առաջին դրուած ուրախութեան փոխանակ խաչը հանձն առաւ, եւ ամօթն արհամարհեց ․․․՛՛ (Եբրայեցիս 12։2)։ Ոչ ոք էր կարող ենթարկւել այդ տեսակ մահւան ցաւին Հիսուսի պես։ Բայց սա Հիսուսի տագնապի պատճառը չէր Պարտեզում։

Նաեւ, չեմ համարում որ Գեթսեմանի տագնապի պատճառը մի անսովոր հարձակում էր սատանայի կողմից։ Իր ծառայութեան սկզբում, Քրիստոս շատ խիստ պայքարից անցաւ չարի հետ երբ Նա անապատում էր։ Չենք կարդում որ Հիսուս ՛՛տագնապի մեջ էր՛՛ անապատի մեջ։ Անապատի փորձութիւնը համեմատելի չէր Գեթսեմանի արիւնոդ քրտինքին հետ։ Երբ Տիրոջ հրեշտակները դեմ առ դեմ կանգնեցին սատանայի դեմ, Հիսուս չ՛արտասվեց, եւ գետին չ՛ընկաւ աղաչելով Հորից։ Սորան համեմատելով, Քրիստոսի պատերազմը սատանայի հետ հեշտ էր։ Բայց Գեթսեմանի տագնապը Իր հոգին վիրաւորեց եւ գրեթէ սպանեց։

Ապա ինչն՞ էր Նրա հոգեվարքի պատճառը։ Երբ Աստուած Իրեն ընտրեց տառապելու մեր փոխարեն։ Այն պահին որ Հիսուս մի հատուկ բաժակ պիտի առներ Հոր Աստծոյ ձեռքից։ Նա սարսափած էր։ Վստահահօրեն կարելի է ասել որ նրա ցաւը աւելի ահաւոր էր ֆիզիքական ցաւից, բայց նա ետ չ՛քաշվեց։ Այդ վիճակը աւելի վատ էր մարդկանց բարկութիւնից – որից Նա երես չ՛դարձրեց։ Աւելի սարսափելի էր սատանայի փորձանքներից – որ Նա հաղթեց նրան։ Համոզվել այդ սարսափելի վիճակին հետ անհնար էր, որով զարմանալի կերպով ահաւոր էր – եւ գալիս էր Հայր Աստծոյ կողմից Հիսուսին վրա։

Որպեսզի հեռացնենք բոլոր կասկածները թէ ինչն էր Նրա տագնապի պատճառը կարդանք հետեւեալ համարը։

“Եւ Տերը նորա վերա դրաւ մեր ամենի մեղքը։” (Եսայիա 53:6).

Նա այն մեղքի անեծքը որ պիտի մեղաւորների վրա լիներ, Իր վրա վերցրեց։ Նա հաստատ կանգնեց եւ տառապեց մեղաւորների փոխարեն։ Սա է գաղտնիքը այն բոլոր տագնապների որը անհնար է ինձ համար կատարելորեն բացատրել։

՛՛Սա մնում է Աստծուն, Աստծուն միայն,
Որ Իր վիշտը հայտնի է Իրեն միայն։՛՛
   (“Thine Unknown Sufferings” by Joseph Hart, 1712-1768).

Աստծոյ Գառը որ մարդ արարածի մեղքերը Իր մարմնի վրա վերցրեց, եւ մեր մեղքերի բեռը Իր հոգու վրա ծանրութիւն է անում։

՛՛Որ ինքն մեր մեղքերն իր մարմնումը խաչափայտի վերա բարձրացրեց․ որ մեղքերիցը հեռանալով արդարութեան համար ապրենք; որ նորա խոցերովը բժշկուեցաք։՛՛ (Ա Պետրոս 2:24).

Ես հաւատացած եմ որ մեր բոլոր մեղքերը դրվեց ՛՛Իր մարմնի՛՛ վրա Գեթսեմանի Պարտեզում, եւ Նա այդ մեղքերը Խաչին վրա տարաւ հաջորդ օրը։

Այնտեղ պարտեզում Քրիստոս լրիւօրեն հասկացաւ թէ ինչ իմաստ ունի մեղքեր կրել։ Նա եղաւ հեռացւող ուլը, որ Իսրաելի մեղքը կրեց Իր վրա, որպեսզի մեղքի քաւութեան համար մատուցվի, բանակից դուրս տարվեց եւ Աստծոյ բարկութեանբ սպառվեց։ Արդեոք՞ տեսնում ես հիմա թէ ինչու՞ Քրիստոս հետ քաշվեց այդ վիճակից։ Սոսկալի վիճակ էր Քրիստոսի համար Աստծոյ ներկայութեան առջեւ կանգնել մեղաւորների փոխարեն – ինչպես Լութերն ասաց, Աստծոյ կողմից այնպես համարվեց կարծես թէ Նա էր աշխարհի մեղաւորը։ Այժմ Նա եղաւ Աստծոյ բարկութեան եւ վրեժխնդրութեան թիրախըը։ Նա կրեց այն դատաստանը որ պիտի մեղաւոր մարդն էր արժանի կրելու։ Այդ վիճակը Քրիստոսին համար ահաւոր պիտի լիներ։

Աշխարհքի մեղքի չափը հաշվարկել չէ կարելի որ այդ պահին Քրիստոսի վրա դրվեց եւ տառապանքը որ Նա տարաւ, որպեսզի վճարի Աստծոյ արդարութիւնը վերականգնեցնելու մարդկութեան մեղքի համար։ Երբեք չեմ վախենալ չափազանցնելու մեր Տիրոջ տառապանքի աստիճանը։ Բոլոր դժողքը թափվեց այն բաժակի մեջ որ Նա խմեց։

Այն արհաւիրքը որ մեր Փրկչին վրա եկաւ, այն մեծ եւ անթափանցելի օվկեանոսը, անարտահայտելի չարչարանքը որ գցվեց Փրկչին հոգուն վրա, Իր զոհաբերաթեան մահով, այնքան անըմբռնելի է որ սրանից աւելի հեռու չպիտի գնամ, եթէ ոչ մեկը ինձ մեղադրելու է որ փրձում եմ բացատրել անբացատրելին։ Բայց այս մի բանը կուզեմ ասել որ Քրիստոս մկրտուեց արիւնոտ քրտինքով, մարդ արարածի ահաւոր մեղքի հենց առաջին ցողից, պատժվելով իբրեւ մեղաւոր, թեկուզ ինքը երբեք մեղք չեր գործել – եւ սա է բուն պատճառը Նրա տառապանքի որ մենք այսօր ուսումնասիրում ենք:

՛՛Նա տագնապի մեջ լինելով, աւելի եռանդով էր աղոթք անում։ Եւ նորա քրտինքն էր ինչպես արիւնի կաթիլներ, որ թափվում են երկրի վերա։՛՛ (Ղուկաս 22:44).

Իսկ հիմա կ՛հասնենք մեր միւս հարցին։

II. Երկրորդ, ինչն՞ էր Քրիստոսի Արիւնոդ քրտինքի իմաստը։

Էլիքաթն իր գրքում գրում է արիւնոտ քրտինքի իրականութեանը մասին որ ՛՛ընդհանրապես ընդունւած տեսանկիւն՛՛ է (Charles John Ellicott, Commentary on the Whole Bible, volume VI, p. 351)։ Նա շարունակում է գրել, որ ՛՛Արիւնոտ քրտինքի իմաստը, նշւած է իբրեւ սաստիկ ուժասպառութեան նշան՛՛։ Ագոստինի ժամանակվանից մինչեւ այսօր, շատ մեկնաբանները ՛՛ինչպես որ էր՛՛ բառին վրա համաձայն էին որ այդ քրտինքը բառացիօրեն արիւն էր։ Մենք էլ ենք հաւատում որ Քրիստոս իրականում արիւն քրտնեց։ Թեպետ սա մի քիչ անսովոր էր թւում, սակայն պատմութեան մեջ մարդիկ ականատես են եղել նման դիպւածքի։ Գլենի հին բժշկական գրքերում, եւ որոշ ներկա գրքերում, արձանագրւած է մարդկանց մասին որ երկար տկարութիւնից հետո արիւն են քրտնել։

Բայց Քրիստոսի պարագան իւրահատուկ էր։ Նա ոչ թէ միայն արիւն քրտնեց, այլ մեծ եւ ծանր կաթիլներ։ Այսպես մի բան երբեք չի եղել։ Հիւանդ մարդկանց մեջ պատահել է, բայց ոչ երբեք մեծ կաթիլներ։ Եւ գրուած է որ գետին է թափել եւ ոչ թէ Իր հագուսների միջով է անցել։ Այստեղ Քրիստոս միայն անձն է այսպիսի մի պայմանում բժշկական պատմութեան մեջ։ Նա առողջական լաւ վիճակին մեջն էր, մի եռեսուն-երեք տարեկան առողջ մարդ։ Բայց հեգեկան ճնշումը որ եկաւ Իր վրա, մեղքի բեռին տակ գտնուելով, այնքան լարեց Իր զորութիւնը որ Իր մարմինը մատնեց անբնական հուզումի, եւ հետեւաբար Իր մաշկի ծակոտիները բացւեցին եւ մեծ կաթիլներ թափեցին գետնի վրա։ Սա ապացուցում է մեր մեղքերի ծանրութեան չափը որ Իր վրա դրուեց։ Դա այնպես ճզմեց Փրկչին որի մաշկը արիւնոտեց։

Սա հաստատում է որ Քրիստոս գիտացորեն տառապանքն ընդունեց, քանի որ առանց դանակի դպչումով արիւնը ազատօրեն հոսեց։ Որոշ բժիշկներ բացատրում են թէ, երբ մեծ մասամբ տղամարդիկ անցնում են մեծ վախից, արիւնը սաստիկ ճնշումը է նրանց սրտին դեմ։ Այտերը գունաթափւում են; եւ ուշագնութեան մեջ են մատնւում եւ ներքնապես արիւնահոսութիւն են ունենում։ Բայց տեսեք մեր Փրկչին, Իր տառապանքին մեջ։ Նա այնքան ինքնամոռացութեան մեջ էր գտնւում որ արիւնը ներքնապես հոսելու փոխարեն դրսից հոսեց եւ գետին թափվեց։ Այս զոհաբերութիւնը կատարեալ պատկերն է ցոյց տալիս այն ձրի փրկութիւնը որ քեզ առաջարկվում է։ Ուրեմն երբ դու վստահես Հիսուսին Նրա արիւնը կ՛մաքրի քեզ ամեն մեղքերից։

՛՛Նա տագնապի մեջ լինելով, աւելի եռանդով էր աղոթք անում։ Եւ նորա քրտինքն էր ինչպես արիւնի կաթիլներ, որ թափվում են երկրի վերա։՛՛ (Ղուկաս 22:44).

Արիւնոտ քրտինքը Իր հոգու տխրութեան արդիւնքն էր։ Սրտի ցաւը ամենա վատ ցաւն է։ Տխրութիւն եւ ճնշվածութիւնը ամենամութ վիշտն է։ Նրանք որ անցել են խորը ընկճվածութիւնից կարող են վկայել որ ճիշտ է։ Մատթեոս գրքում կարդում ենք որ Նա ՛՛տրտմած եւ վշտացած՛՛ էր (Մատթեոս 26:37)։ ՛՛Վշտանալ՛՛ — այս բառը լեցուն է իմաստով։ Դա բացատրում է մի մտքի մասին որ լրիւօրեն զբաղուած է վիշտով, վտարելով ուրիշ մտքեր։ Իր դիրքը իբրեւ մեր մեղքերը կրողը, Իր միտքը հեռացրեց բոլոր ուրիշ մտքերից։ Նա մտքի տագնապներից անցաւ։ ՛՛Աստուածանից զարկուած եւ նկուն եղած՛՛ (Եսայիա 53:4). ՛՛Իր անձի աշխատութեան պտուղը պիտի տեսնէ եւ կշտանա՛՛ (Եսայիա 53:11). Իր սիրտը ձախողեց Իրեն։ Նրա հոգին ՛՛շատ ծանր՛՛ էր։ Թովմաս Գուդվինը ասաց, ՛՛Բառը նշանակում է թուլութիւն, պակասութիւն, եւ հոգու խորտակում, որը պատահում է մարդուն երբ հիւանդ եւ ուշաթափութեան է մատնվում՛՛։ Epaphroditus’ հիւանդութիւնն էլ, որ մահուան դռան հասցրեց, նոյն իմաստն ունի։ Ուրեմն, տեսնում ենք որ Քրիստոսի հոգին հիւանդ ու նւաղած էր։ Իր քրտինքը հոգնածութեան արդիւնքն էր։ Մեռնող մարդի պաղ եւ խոնավ քրտինքը իր տկար մարմնի արտադրութիւնն է, բայց Հիսուսի արիւնոտ քրտինքը ներքին հոգու մահից էր, որ ճնշուել էր մեղքի ծանրութեան տակ։ Նա ահաւոր հոգու նուաղման մեջ էր, եւ ներքին մահից տառապեց։ Նրա հոգին ՛՛շատ ծանր՛՛ էր։

Մարկոս Աւետարանը գրում է որ Նա ՛՛զարհուրած էր՛՛ (Մարկոս 14:33)։ Հունարեն բառը նշանակում է Իր զարմանքը մեծ զարհուրանք արտատրեց, նման այն մարդկանց երբ վախից իրենց մարմնի մազերը փշաքաղւում է։ Օրենքի առաքումը Մովսեսին, վախով դողացրեց; ուրեմն մեր Տերը զարհուրանքով զարկուեց մեղքի պատկերը տեսնելով որ Իր վրա պիտի դրւեր։

Փրկիչը նախ տխրեց, ապա ճնշվեց ու ծանրացաւ, եւ վերջում ՛՛զարհուրեց՛՛։ Իր մարմինը սկսեց դողալ եւ երբ մեր մեղքերի կրելու ժամն հասաւ, Նա չափազանց զարմացած էր այն դիրքի վրա որ պիտի իբրեւ մեղաւորների ներկայացուցիչ Աստծոյ ներկայութեան առջեւ կանգներ։ Նա զարմացած էր այն մտքին վրա որ պիտի Աստծուց լքվեր։ Իր սուրբ, քնքուշ, սիրող բնութիւնը ցնցվեց, եւ ՛՛զարհուրած՛՛ ու ՛՛խիստ ծանր՛՛ էր։

Տեր Հիսուս ասաց, ՛՛Հոգիս մեռնելու չափ տրտմած է (Մատթեոս 26։38)։ Հունարեն “perilupos” բառը նշանակում է ընդգրկվել թախիծով։ Սովորական չարչարանքին մեջ ընդհանրապես փախուստի ելք եւ շնչելու մի հույս կա։ Եւ այսպես նեղութեան մեջ գտնուղ մարդկանց կարող ենք հիշեցնել որ աւելի վատն էլ կարող էր պատահել։ Բայց Հիսուսի պարագայում դրանից աւելի վատը պատկերացնել կարելի չէ, որով Նա կարող էր Դաւթի նման ասել, ՛՛Եւ դժոխքի վիշտերը գտան ինձ՛՛ (Սաղմոս 116։3)։ Աստծոյ բոլոր բարկութեան ալիքները ու կոհակները Նրա վրա եկան։ Ներսից, դրսից, շրջապատուած, բոլորովին ծածկուած տառապանքով, ոչ մի փախուստի ելք չկար Նրա համար այդ ցաւից ու տխրութիւնից։ Ոչ մի վիշտ Քրիստոսի ցաւին համեմատելի չէր, Նա ասաց, ՛՛Իմ հոգին խիստ տրտմած է՛՛, ՛՛մինչեւ մահ – մինչեւ մահի եզերքը՛՛ շրջապատուած թախիծով!

Նա Գեթսեմանի պարտեզում չ՛մեռաւ, բայց մինչեւ մահւան աստիճան տառապեց։ Իր ցաւը եւ տառապանքը մինչեւ մահւան եզերքը տարաւ Իրեն — եւ այնտեղում կանգ առաւ։

Ես զարմացած չեմ որ նման ներքին ճնշում մեր Տիրոջը քրտնեցրեց այն աստիճանի որ մեծ արեան կաթիլներ հոսեցին։ Ես մարդկային տեսանկիւնով հնարաւորին չափ փորձեցի պարզաբանել։

՛՛Սա մնում է Աստծուն, Աստծուն միայն,
Որ Իր վիշտը հայտնի է Իրեն միայն։՛՛

՛՛Նա տագնապի մեջ լինելով, աւելի եռանդով էր աղոթք անում։ Եւ նորա քրտինքն էր ինչպես արիւնի կաթիլներ, որ թափվում են երկրի վերա։՛՛ (Ղուկաս 22:44).

III. Երրորդ, ինչու՞ Քրիստոս անցաւ այդ բոլորից։

Վստահ եմ որ շատերի համար հարց է թէ Ինչու Քրիստոս այսպիսի մի չարչարանքից եւ արեան կաքիլների քրտինքից անցաւ։ Կարելի է ասեն, ՛՛Գիտեմ որ այդ բոլորից անցաւ, բայց չեմ հասկանում ինչու ՞պիտի այդ բոլորից անցներ։ Ձեզ վեց պատճառներ կ՛ներկայացնեմ թէ ինչու Հիսուս պիտի այդ փորձառութիւնից անցներ Գեթսեմանի պարտեզում։

1. Նախ մեզ ցոյց տա Իր իսկական մարդկութիւնը։ Մի մտածեք միայն Իր Աստուած լինելու մասին, թէեւ Նա հաստատ Աստուած է, բայց Իրեն ձեզ շատ մոտիկ եւ հարազատ զգացեք, ոսկոր քո ոսկորներից, մարմին քո մարմնից։ Ինչպես լիովին կարող է քեզ հետ ցաւակից լինել! Նա բեռնաւորվել է քո բեռներով եւ տառապել քո տառապանքներով։ Չի կարող պատահել մի դեպք որ Հիսուս չ՛կարողանա հասկանալ քեզ։ Նա կարող է առաջնորդել քեզ քո բոլոր փորձանքների մեջ։ Հիսուսին առ քեզ հետ իբրեւ քո ընկերը։ Նա քեզ կ՛պարգեւի հանգստութիւն եւ խաղաղութիւն որ կ՛կարողանաս քեզ հետ ունենալ կեանքիդ բոլոր նեղութիւներիտ մեջ։

2. Երկրորդ, որ մեզ օրինակ լինի։ Պետրոս առաքեալ ասաց, “ Քրիստոս չարչարուեցաւ եւ ձեզ էլ օրինակ թողեց որ նորա հետքերին հետեւիք” (Ա Պետրոս 2:21). Ես բոլորովին հակառակ եմ այն քարոզիչների հետ որ քեզ ասում են քո կեանքը իբեւ Քրիստոնեա հեշտ կ՛լինի! Պողոս առաքեալ ասաց, “Եւ ամենը որ կամենում են աստուածապաշտութեամբ ապրիլ Քրիստոս Հիսուսումը, հալածանք պիտի կրեն։ ” (Բ Տիմոթեոս 3:12) Նա ասաց, “Իսկ դու նեղութիւնները կրիր ինչպես Քրիստոս Հիսուսի բարի զինուոր ” (Բ Տիմոթեոս 2:3). Պողոսը այս խոսքերը մի երիտասարդ քարոզիչի ասաց։ Ծառայելը դժւարին գործ է։ Մեծ մասամբ մարդիկ չեն կարող անել։ Ըստ Ջորջ Բարնային, այսօր 35-ից 40 տոկոս հովիւներից թողնում են ծառայութիւնը։ Սա աշխարհի ամենադժուար կոչումներից մեկն է։ Ոչ ոք է կարող դիմանալ, եթէ Քրիստոսի զինուր չ՛ լինի! Ոչ թէ միայն հովիւները միայն, այլ բոլոր Քրիստոնեաներ տառապանքից են անցնում երբ ծառայում են Աստծուն։ Սուրբ Գիրքը ասում է, ՛՛Շատ նեղութիւններով պետք է մեզ մտնել Աստուծոյ արքայութիւնը՛՛ (Գործք Առաքելոց 14:22). Կարծում եմ Դկ․ Ջան Սանգն էր որ երգեց, ՛՛առանց խաչ-առանց թագ՛՛։

3. Երրորդ, Նրա փորձառութիւնը Պարտեզում ցույց է տալիս մեղքի չարութեան աստիճանը։ Դու մեղաւոր ես, բայց Հիսուս երբեք մեղք չէ գործել։ Օհ մեղաւոր, քո մեղքը պիտի շատ ահաւոր մեծ եղած լինի որ Քրիստոսին այդքան ցաւ պատճառեց։ Մեր մեղքերը պատճառ եղան Նրան արիւնետ քրտինքի։

4. Չորրորդ, Նրա փորձութիւնը պարտեզում ցույց տուեց որ նա մեզ սիրում է։ Նա մեր փոխարեն մեղաւոր համարվեց։ Մենք պարտք ենք Նրան ամեն բան մեր փոխարեն չարչարվելու համար եւ մեր մեղքերի վարձքը վճարելու։ Իրեն շատ պիտի սիրենք մեզ այսքան սիրելու համար։

5. Հինգերորդ, նայիր Հիսուսին Պարտեզում եւ Իր քաւութեան գործի մեծութեանը։ Ինչքան սեւ եւ կեղտոտ եմ Աստծոյ աչքին։ Այն զգացումն ունեմ որ միայն տեղը որ արժանի եմ գցվելու, դժոխքն է։ Զարմացած եմ թէ ինչպես Աստուած շատ երկար ժամանակ առաջ ինձ չէ նետել այնտեղ։ Բայց ես գնում եմ Գեթսեման, եւ նայում եմ ձիթենեաց ծառի տակ, եւ տեսնում եմ Փրկչին։ Այո, տեսնում եմ Իրեն թէ ինչպես է տառապում գետնի վրա, եւ լսում եմ Նրա հառաչանքը։ Գետնի վրա եմ նայում եւ տեսնում եմ Իրեն արիւնոտված եւ դեմքն արիւնով քրտնած։ Հարցնում եմ Իրեն, ՛՛Փրկիչ, ինչ՞ է պատահել քեզ։՛՛ Եւ լսում եմ Իր պատասխանը, ՛՛Ես չարչարվում եմ քո մեղքերի համար՛՛։ Եւ հասկանում եմ որ Աստծուց մեղքերի ներում եմ կարող ստանալ Իր զոհաբերութեան համար։ Եկ Հիսուսին եւ հաւատա Իրեն։ Քո մեղքերը կ՛ներվեն քեզ Իր արիւնով։

6. Վեցերորդ, պատկերացրու այն ահաւոր պատիժը որ կ՛գա նրանց վրա որ մերժում են Նորա քավչարար Արիւնը։ Մտածիր եթէ դու մերժես Իրեն, մի օր պիտի կանգնես Սուրբ Աստուծոյ ներկայութեան առջեւ եւ դատվես մեղքերիտ համար։ Կ՛ուզեմ ասել քեզ, սրտի ցաւով, որ ինչ է պատահելու քեզ եթէ մերժես Փրկչին, Հիսուս Քրիստոսին։ Ոչ թէ պարտեզում, այլ մի անկողնու մեջ, պիտի անակնկալի գաս եւ մահը քեզ հաղթի։ Դու մեռնելու ես եւ քո հոգին կ՛տարւի դատվելու եւ դժողք ուղարկվելու։ Թող Գեթսեմանը ահազանգ լինի քեզ։ Թող նրա հառաչանքը եւ արցունքները, արիւնոտ քրտինքը քեզ դեպի մեղքերի խոստովանութիւն եւ Հիսուսին հաւատալ տանի։ Եկ Իրեն։ Վստահի Իրեն։ Նա Հարութիւն առաւ մեռելներից եւ այսօր կենդանի է, Երկնքում Հոր աջ կողմը նստած։ Եկ Իրեն եւ ներում ստացիր, երբ դեռ չէ ուշացել։ Ամեն։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։

Աստծոյ խոսքը կարդաց պատգամից առաջ Պր․Աբել Փրուդհօմը Ղուկաս 22։39-44:
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն․Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ։
“Thine Unknown Sufferings” (by Joseph Hart, 1712-1768).


ՆԱԽԱԳԻԾ՝

ԱՐՅՈՒՆՈՏ ՔՐՏԻՆՔ

THE BLOODY SWEAT

Դկ․ Ր․Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

՛՛Նա տագնապի մեջ լինելով, աւելի եռանդով էր աղոթք անում։ Եւ նորա քրտինքն էր ինչպես արիւնի կաթիլներ, որ թափվում են երկրի վերա։՛՛ (Ղուկաս 22:44).

(Հովհաննես 18:2; Եսայիա 53:7; Ծննդոց 28:17)

I. Առաջին, ինչն՞ էր Քրիստոսի տագնապի եւ ցաւի
պատճառը Գեթսեմանում։ Եսայիա 53:3; Հովհաննես 14:27; 18:1;
Մատթեոս 26:39, 38, 37; Եբրայեցիս 12:2; Եսայիա 53:6;
Ա Պետրոս 2:24; Ղուկաս 22:44.

II. Երկրորդ, ինչն՞ էր Քրիստոսի Արիւնոդ քրտինքի իմաստը։
Ղուկաս 22:44; Մատթեոս 26:37; Եսայիա 53:4, 11;
Մարկոս 14:33; Մատթեոս 26:38; Սաղմոս 116:3;
Ղուկաս 22:44.

III. Երրորդ, ինչու՞ Քրիստոս անցաւ այդ բոլորից։ Ա Պետրոս
2:21; Բ Տիմոթեոս 3:12; 2:3; Գործք Առաքելոց 14:22.