Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԿՈՐՍՈՒԱԾՆԵՐՆ ԱԶԱՏԷ

RESCUE THE PERISHING
(Armenian)

Դկ․ Ր․ Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում առաւոտեան, Փետրվար 14, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, February 14, 2016

՛՛Եւ դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր։՛՛
(Ղուկաս 22:32).


Անգլերեն NIV եւ միւս արդի թարգմանութիւնների մեջ, այս համարը տարբեր է թարգմանուած։ Նրանք ասում են, ՛՛Դու երբոր հետ դառնաս, եղբայրներիդ հաստատիր։՛՛ “When you have turned back, strengthen your brothers” (NIV). Այս առաւոտ ասացի ձեզ որ մի հայտնի Նոր Կտակարանի գիտնական նրանց հետ համաձայն չէ։ Դկ․ Մարկոս Բաքմիւհելը ասաց, ՛՛Երբոր դառնաս, [կամ ետ դառնաս], թեպետ արտոնված է բազում թարգմանիչների կողմից, Հունարենում չէ պաշտպանվում։՛՛ (Markus Bockmuehl, Ph.D., Simon Peter in Scripture and Memory, Baker Academic, 2012, p. 156). Նա ցույց է տալիս որ Հունարենում “epistrephō” բառը նշանակում է դարձի գալ Ղուկաս Աւետարանում։ Դկ․ Բաքմիւհըլը Աքսֆօրդ Համալսարանի Սուրբ Գրգի եւ Սկզբնական Քրիստոնեութեան դասատու է։ Նա շեշտում է որ Պետրոսը երբ մեղքի հանդիմանութեան տակ էր եւ հանդիպեց հարուցեալ Քրիստոսին, այն ժամանակ դարձի եկաւ։ Դա միշտ իմ տեսանկիւնն է եղել, եւ ուրախ եղա երբ Աքսֆորդի մի գիտնական հաստատեց դա! Մեկ անգամ եւս, KJV ճիշտ է եւ արդի թարգմանութիւնները սխալ են։ Իսկ ինչու՞ են սխալ։ Որովհետեւ ՛՛դարձի՛՛ գալու իմաստը ՛՛epistrephō՛՛ չէ հասկացվում։ Նրանք ներկայացնում են իբրեւ ՛՛որոշում՛՛։ Բայց հին KJV-ի թարգմանիչները գիտէին իսկական դարձի գալու իմաստը — նրանք ճշգրտորեն թարգմանել են — ՛՛դարձի գալ՛՛։

“Դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր։”
(Ղուկաս 22:32).

Սա շատ հիանալի համար է եւ երկու կետրեր կուզեմ մեջբերում անել նրանից։

I. Առաջին, Քրիստոս խոսում է Պետրոսի իսկական
դաւանափոխութեան մասին որ պիտի ունենար։

Դարձի գալու առաջին մասը հանդիմանուել Աստծոյ Հոգու միջոցովն է։

՛՛Եւ Նա երբոր գա աշխարհքին կ՛հանդիմանէ մեղքի համար, եւ արդարութեան համար, եւ դատաստանի համար։՛՛ (Հովհաննես 16:8).

Բարեպաշտ հեղինակ Վիլիամ Գաթիերը (1620-1665) ասաց,

՛՛Սովորաբար Տերը հոգիների մեջ գործում է խոնարհութիւնով, եւ հայտնաբերում է մարդի մեղքը եւ տառապանքը, եւ գործում է նրա մեջ որպեսզի փափագ առաջացնի մեր մեջ բժիշկ Քրիստոս Հիսուսի նկատմամբ։՛՛(William Guthrie, The Christian’s Great Interest, The Banner of Truth Trust, 1969 reprint, page 193).

Եւ դա Քրիստոսի խաչելութիւնից, մի գիշեր առաջ պատահեց Պետրոսին ։ ՛՛Երբ դու դարձի գաս ․․․՛՛ բառերը, նշանակում են որ Պետրոսը դեռ դարձի եկած չէր, թէկուզ երեք տարիներ Քրիստոսին հետեւել էր։ Այդ գիշեր, որ ոմանք կոչում են ՛՛Աւագ Ուրբաթ՛՛, Պետրոսը տեսաւ որ հպարտ է եւ ինքն իրեն արդարացնող մեղաւոր է։ Նա ձեւացրեց որ Հիսուսին իր բոլոր սրտով սիրում է ։ Բայց փորձութեան մեջ Տիրոջը ուրացաւ, մի երիտասարդ աղջկան մոտ որ իրեն ասաց դու Հիսուսի հետեւորդներից ես։ Մի ուրիշ աղջիկ ասաց, ՛՛Այս մարդը նաեւ Նազովրեցի Հիսուսի հետ էր՛՛ (Մատթեոս 26։71)։ Պետրոս երդվելով ասաց, ՛՛Այն մարդին չեմ ճանաչում։՛՛ (26։72)։ Պետրոսի խոսքի արդիւնքը նա էր որ, ՛՛Եթէ սուտ եմ ասում, թող որ անիծվեմ՛՛(Թովմաս Հէլ)։

Հիսուս, Պետրոսին ասաց որ Իրեն ուրանալու է երեք անգամ հաւը դեռ չ՛խոսած։ Եւ հաւը կանչեց! ՛՛Եւ Պետրոսը դուրս գնաց դառնապես լացաւ։՛՛(Ղուկաս 22:62). Հունարեն ՛՛լաց՛՛ բառը թարգմանվում է բարձր ողբալ, հեկեկալ (ուժեղ)։ Հունարեն ՛՛դառնորեն՛՛ բառը ՛՛ pikrōs՛՛ է։ Որը նշանակում է ՛՛սաստկորեն՛՛(ուժգին)։ Չեմ ուզել ասել որ ամեն անձ որ հանդիմանութեան փորձառութիւն է ունենում սաստկորեն ողբում եւ հեկեկում է։ Բայց սովորաբար նրանց աչքերում որ հանդիմանվում են արտասուք ենք տեսնում։ Եւ իսկական դասական վերածնունդներում հաճախ լինում են ողբ եւ զորավոր լաց, նրանք որ հանդիմանվում են։ Բազում վիդեոներ եմ դիտել մեծ վերածնունդներում Չինաստանում ուր տասնեակ մարդիկ դառնորեն ողբում են համոզման գալով որ մեղաւորներ են։ 1823 թւին Անգլիայի Քօրնիշի վերածնունդում, Վիլիամ Քարվոսոն խոսեց կորած մարդկանց մասին եւ ՛՛ծնկի եկան հոգեկան տագնապից, տառապելով Աստծոյ հետ իրենց հոգիների փրկութեան համար՛՛ (Paul E. Cook, Fire From Heaven, p. 87)։ Այս դեպքը այսօր հաճախ պատահում է Չինաստանում եւ Երրորդ Աշխարհի երկրներում, երբ Աստուած արթնութիւն է ղրկում վերեվից։ Մինչեւիսկ այստեղում, մեր անաստուած եւ նիւթապաշտ Ամերիկայում, ականատես եմ եղել հարիւրաւոր երիտասարդների ողբին երբ խորը մեղքի հանդիմանութեան տակ են գտնուել 1960 թուակաների արթնութեան ժողովներում։ Նաեւ մեր եկեղեցում էլ, արտասուքները հոսում են նրանց աչքերից երբ հանդիմանվում են իրենց մեղքերի համար։ Հաճախ անսպասելի մարդիկ, որ բնութեամբ լուռ եւ իրենց մեջ են, նրանք են որ երբ Սուրբ Հոգին այցելում է արտասվում են իրենց դառն մեղքերի համար։ Նշեք — նրանք չեն ցաւում իրենց համար։ Եթէ ցաւաում ես քեզ համար, դու երբեք չես փոխվելու։ Պիտի ցաւ զգաս քո մեղքերիտ համար։

Սա մի նոր բան չէ։ Պետրոսը միայն մեկը չէր որ հանդիմանութեան միջով անցաւ, մինչեւ իր դարձի գալը։ Պողոս առաքեալն էր նոյն վիճակից անցաւ։ Նա այնքան հանդիմանւած էր որ ասաց,

՛՛Ես ինչ խեղճ մարդ եմ։ Ով՞ կ՛ապրեցնէ ինձ այս մահի մարմնիցը։՛՛(Հռովմայեցիս 7:24).

Մեղքի հանդիմանութիւնը պատահեց նաեւ երեք հազար հոգիների, Պենտեկոսէի օրում։

՛՛Եւ երբոր այս լսեցին, իրանց սրտերումը զղջացին, եւ ասեցին Պետրոսին եւ միւս առաքեալներին․ Ինչ՞ անենք, մարդիկ եղբարք։՛՛ (Գործք Առաքելոց 2:37).

Հին մեկնաբաներից, Մաթիւ Հենրին ասաց, ՛՛Մեղաւորներ, երբ նրանց աչքերը բաց են, իրենց սիրտը մեղքի պատճառով չի խայթվում ․․․ Նրանք որ իսկականից զղջում են իրենց մեղքերի համար, եւ ամոթով են, եւ կ՛վախենան մեղքի հետեւանքներից, նրանց սիրտը կ՛խայթի ․․․Բոլոր իմ լաւ կարծիքներս իմ մասին եւ ինքնավստահութիւնս ինձ ձախողեցին՛՛։ (Matthew Henry’s Commentary on the Whole Bible; note on Acts 2:37). Մարդիկ կ՛լացեն երբ Աստուածատուր համոզման տակ են գտնվում։ Մի մեղաւոր կին կ՛լար Հիսուսի հետեւում կանգնած։ ՛՛Եւ Նա ասաց նրան, քո մեղքերը ներուած են քեզ՛՛ (Ղուկաս 7:48)։

Հին ժամանակներում դարձի եկածներից սպասելիք կար որ գան Հիսուսին զորաւոր մեղաւոր լինելու համոզումով։ Ոչ միայն Պետրոս եւ Պողոս, այլ բոլորը։ Կարդացեք Ագոստինի, Լութերի, Ջան Բանեանի, Ջան Վեսլի, Հաօէլ Հարիսի, Սպրջէնի եւ Իսլէ Լուիս 1949-52-ի երիտասարդների դարձի գալու վկայութիւնը։ Բոլորը սկսեցին մեղքի խորը հանդիմանութիւնով։ Լսեցի մի աղջկանից որ ասաց, ՛՛Ինքս ինձանից զզված էի՛՛ նախքան իր Հիսուսին վստահել։

Կարդանք Պետրոս Բոհլերի նամակը որ գրեց Քոնթ Զինզենդորֆին, Ջան Վեսլի դարձի գալու մասին։

Նա կանգնեց ու ասաց, ՛՛ Եկեք երգենք երգ թիւ 456, ՛՛Իմ հոգին Քո առջեւ փռված։՛՛ Երգի ընթացքում նա շարունակ իր արտասուքով թրջված աչքերն էր սրբում, եւ անմիջապես ինձ իր սենեակը կանչեց եւ խոստովանեց թէ հիմա համոզված է այն ճշմարտութեանը որ ես իրեն ասել էի, [փրկող] հաւատքի մասին եւ դրանից հետո էլ չէ վիճաբանելու։ Բայց շնորհքը չէր ստացել։ Ինչպես՞ էր այդպես հաւատք ապահովել։ Նա ուրիշների նման տհաճ մեղքեր չէր գործել։ Ես պատասխանեցի որ փրկչին չ՛հաւատալը արդեն մեղք է, եւ քաջալարեցի իրեն Քրիստոսին փնտռէ, մինչեւ իրեն գտնի։ Զորաւոր կերպով առաջնորդվեցի աղոթել այս մեղաւորին համար Փրկչից ողորմութիւն խնդրելով։ Աղոթքից հետո Վեսլին ասաց, երբ փրկող հաւատքի պարգեւը ստանա, ուրիշ նիւթի մասին չի քարոզելու ․․․իսկ ես աղաչեցի իրեն որ Փրկչի շնորհքը հեռու ապագայում չ՛տեսնի, այլ հաւատա որ ներկայումն է, մոտիկ իրեն, որ Հիսուսի սիրտը բաց է իրեն համար եւ սերը շատ մեծ։ Նա դառնորեն լացաւ եւ խնդրեց որ իրեն հետ աղոթեմ։ Ճշմարտորեն կարող եմ ասել որ Ջան Վեսլին աղքատ, սրտով կոտրուած մեղաւոր է, արդարութեան ծարաւ, Հիսուս Քրիստոսի արդարութեանը։ Այն երեկոն որ նա քարոզեց Ա Կորնթացիս 1։23,24, ՛՛Մենք քարոզում ենք խաչեալ Քրիստոսը ․․․՛՛ Նա չորս հազար հոգի լսողներ ուներ եւ այնպես խոսեց որ բոլորի զարմանքի պատճառ եղաւ․․․․Իր առաջին խոսքերն էր,՛՛Ես անկեղծորեն խոստովանում եմ որ անարժան եմ քարոզել խաչեալ Քրիստոսը։ Այս պատգամը շատերի արթնութեան պատճառ եղաւ։ (quoted in John Greenfield, When the Spirit Came: The Moravian Revival, Strategic Press, no date, p. 28).

Ահա կանգնած Ջան Վեսլին, արտասուքը հոսելով աչքերից, քարոզում էր Քրիստոսի փրկութիւնը — նախքան իր դարձի գալը! Հիսուն տարիներ հետո, մահուան անկողնում, լսվում էր նրա շշնջոցը որ կրկնում էր,

Ես մեղաւորների գլխաւորև եմ,
Բայց Քրիստոս մեռաւ ինձ համար։

Պետրոսն էր նոյն փորձառութիւնն ունեցաւ Հիսուսի ձեռբակալութեան գիշերում։ Դկ․ Թովմաս Հէյլը գրեց հետեւեալ միջադեպը,

Մի հին հեղինակ այսպես է գրում որ Պետրոսը իր կեանքի մնացած օրերում ամեն հաւի խոսելուն ողբաց, հիշելով ինչպես ուրացաւ Իր Տիրոջը այդ գիշեր, (Thomas Hale, M.D., The Applied New Testament Commentary, Kingsway Publications, 1997, p. 286; note on Mark 14:72).

II. Երկրորդ, Քրիստոս խոսում է թէ Պետրոս ինչ է անելու իր
դաւանափոխութիւնից հետո։

“Դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր։”
(Ղուկաս 22:32).

Դկ․ Ջ․ Վրնընը ասաց, ՛՛Պետրոսը կարող դարձաւ իր եղբայրների հաստատման պատճառը լինի։ Այն մարդը որ փորձութիւնից է անցել կարող է օգնել ուրիշներին՛՛ (Thru the Bible; note on Luke 22:32)։ Այն մարդը որ անցել է մեղքի հանդիմանութիւնից, կարող է օգնել նրանց որ անցնում են մեղքի հանդիմանութիւնից։ Այն մարդը որ փրկուել է Հիսուսով, կարող է օգնել ուրիշներին փրկուել Հիսուսի միջոցով։ Այն մարդը որ գիտի ինչպես է տկար լինելը, կարող է օգնել նրանց որ տկար են։

Ես միշտ սիրել եմ Ջան Վեսլիին։ Պատճառներից մեկը նա որ իմ նման, նա էլ մտածում էր որ կարող է ճշտապահ եւ խիստապահանջ կեանքով փրկուել։ Ես էլ ճիշտ այդպես էի մտածում։ Նա մի Մօրավիան միսիւնարի, Փիթր Բոհլերին, ասել էր որ, նա փրկող հաւատք չունի։ Բոհլերը պատասխանել էր Վեսլիի հարցին մասին թէ, ՛՛Ինչպես՞ է կարող նա այդպես հաւատք ձեռք բերել։ Նա ուրիշների նման այլանդակ մեղք չէր գործել՛՛։ Դա Վեսլիի եւ իմ գայթակղութեան քարն էր։ Բոհլերը իրեն պատասխանել էր որ Հիսուսին չ՛վստահելը ինքնիրեն բաւականին մեղք է։ ՛՛Նա դառնորեն լացել եւ իրենից խնդրել էր որ իրեն համար աղոթի։՛՛ Հիսուսի միջոցով փրկութիւնից հետո, Ջան Վեսլին իր մնացած կեանքը անցկացրեց օգնելու կորած հոգիներին եւ եղբայրներին հաստատելու։ Նա ձիով ճամբորդեց, 4,500 մայլ ամեն տարի, օրը երկու կամ աւելի անգամներ քարոզելով, իր մնացած կեանքի օրերում! Հետեւեալ երգը որ Պրն․ Գրիֆիթը երգեց մի քանի պահ առաջ, շատ հաւանական է որ Վեսլիի միջոցով գրուած լինի։

Կորսուածներն ազատէ, մեռնողին հոգ տար,
   Խլէ զանոնք մեղքէ ու մահուանէ,
Գթա մոլորեալին, ինկածը վեր առ,
   Պատմէ անոնց Տեր Հիսուս կըփրկէ։
Կորսուածներն ազատէ, մեռնողին հոգ տար,
   Տեր Հիսուս կըգթայ, Տերն կըփրկէ։

Ինձ հետ երգեք այս երգը!

Կորսուածներն ազատէ, մեռնողին հոգ տար,
   Տեր Հիսուս կըգթայ, Տերն կըփրկէ։
(“Rescue the Perishing” by Fanny J. Crosby, 1820-1915).

“Դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր։”
(Ղուկաս 22:32).

Իսկ ինչպես՞ կարելի է գիտենալ թէ մեր անձը ճշմարտապես դարձի է եկել։ Ինչպես՞ կարելի է գիտենալ որ նա իսկականից փրկուել է։ ՛՛“Դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր։” Երբ դու դարձի ես գալիս Քրիստոս քո ցանկութիւնները փոխում է։ Ինչ որ անցեալում սիրում էիր այլեւս քիչ ես սիրելու։ Եկեղեցին սիրելու ես քո բոլոր սրտով։ Ճշմարիտ Քրիստոնեաներին սիրելու ես քո բոլոր հոգով։ Եւ նրանց զորացնելու եւ օգնելու համար քո լաւագույնը կ՛կատարես։ Կ՛աղոթես, կ՛սիրես եւ կ՛օգնես Քրիստոսի սիրով։ Հովհաննես Առաքեալը շատ պարզ է բացատրել այս հարցը։ Նա ասաց,

՛՛Մենք գիտենք որ մահիցը ի կեանք փոխուեցանք․ որովհետեւ եղբայրներին սիրում ենք։ Բայց ով որ չէ սիրում եղբորը, մնում է մահի մեջ։՛՛ (Ա Հովհաննես 3:14).

Սա միջոցներից մեկն է որ ցոյց է տալիս դարձի եկած ես! Եթէ ճշմարտապես սիրում ես եղբայր եւ քոյրերին եկեղեցում, եւ օգնում ես նրանց քո կարողութեանդ մեջ։ Տեսեք ինչպես Լարան, Քարենը եւ միւս նոր աղջիկները Տիկ․ Հայմերզին օգնում են!

Բայց ուրիշ կերպ էլ կա գիտենալու թէ արդեոք դարձի եկած ես կամ ոչ։ Բացիր Աւետարանը Ղուկաս 14-րդ գլուխը։ Դա նշում է Մեծ Ընթրիքի մասին։ Այն ՛՛մարդը՛՛ որ Մեծ Ընթրիքը պատրաստեց, Քրիստոսն է։ Ծառաները որ Նա ուղարկեց հրաւիրելու մարդկանց, ճշմարիտ Քրիստոնեաներն են։ Ուշադիր նայեք թէ Հիսուս ինչ՞ է ասում ճշմարիտ Քրիստոնեաններին, համար 23ում։

՛՛Եւ Տերն ասեց ծառային․ Դուրս գնա ճանապարհները եւ ցանգերը, եւ ստիպիր որ մտնեն, որ իմ տունը լցուի։՛՛ (Ղուկաս 14:23).

Ընդգծեք այս համարը՛՛Դուրս գնա ճանապարհները եւ ցանգերը, եւ ստիպիր որ մտնեն, որ իմ տունը լցուի՛՛ (Ղուկաս 14։23)։ Եւ մենք ամեն Հինգշաբթի գիշեր, եւ ամեն Շաբաթ գիշեր, եւ ամեն Կիրակի երեկոյ ենք կատարում այդ պատուերը։ Մենք բոլորին ենք ուղարկում դուրս հոգիներ շահելու։

Բայց գտնում եմ որ ոմանք զբաղուած են զրոյցով , կամ ժամանակը կորցնելու համար ուրիշ բաներով են զբաղուած։ Հետեւաբար, ոչ մի անուն չեն բերում որպեսզի մենք հետեուենք իրենց, կամ քիչ անուներ են բերում։ Ինչն՞ է պատճառը որ անուներ չեն բերում։ Երկուսից մեկ պատճառն է։ Կամ կորած են, կամ հետ նահանջած են։ Բարի Քրիստոնեաները կորած մարդկանց հետեւից են գնում։ Չ՛փրկուած եւ հետ նահանջածը ժամավաճառութիւնով է զբաղուած։ Եթէ դու էլ ես հետ նահանջած, զգուշացիր! Կորցնելու ես քո փրկութեան ցնծութիւնը եթէ չ՛ապաշխարես։ Հիսուս ասում է քեզ, ՛՛Արդ հիշիր, թէ որտեղից վայր ընկար, եւ զղջա, եւ առաջի գործերը արա՛՛ (Հայտնութիւն 2։5)։ ՛՛Առաջի գործերը արա՛՛։ Վերադարձիր հոգի շահելու գործի մեջ։ Անուներ բեր։ Առաջի գործերը արա ինչպես անցեալում անում էիր։

Բայց կան ձեզանից ոմանք որ երբեք դա չեք արել։ Երբեք չեք ուզեցել անել, հիմա էլ չեք անում։ Աչքերդ փայլում եւ երեսդ խոշորեցրել ես։ Եւ մտածում ես, ՛՛Ինձ երբեք չէ կարողանալ պարտադրել այդ գործը կատարեմ! ՛՛ Ինչու՞ ոչ։ Շատ պարզ է որ դարձի եկած չես։ Սպասում ես որ մենք քեզ ՛՛ուսուցանենք՛՛ որ ինչպես դարձի գաս երբ բոլորովին մտադրութիւն չունես Քրիստոսին հնազանդելու։ Քրիստոս ասում է, ՛՛Ստիպիր նրանց ներս գան — բայց դու ասում ես, ՛՛Ոչ! Ես չեմ հնազանդելու Քրիստոսին!՛՛ Խեղճ մարդ! Խեղճ աղջիկ! Դու այսպիսով երբեք խաղաղութիւն եւ ուրախութիւն չես գտնելու Հիսուսին մեջ ։

Այս մեծ քաղաքում հարիւրաւոր կորած եւ միայնակ երիտասարդներ կան։ Նրանք սպասում են մեկի բարութեանը, որ իրենցով հետաքրքրվի եւ աւելի լաւ ճանապարհ ցույց տա։ Բայց դու չես կարող իրենց օգնել եթէ ինքդ կորած ես։ Գոնէ նրանց համար, խնդրում եմ քեզանից որ ապաշխարես եւ վստահես Հիսուսին։ Եկ Հիսուսին հաւատքով։ Վստահիր քո կեանքը Իր ձեռքերին մեջ։ Նա քեզ փրկելու է եւ մաքրելու է քո մեղքերը Իր Արիւնով։ Եւ քեզ ուղարկելու է կորածին բերես եւ օգնես եղբայրնեիրն!

“Դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր։”
(Ղուկաս 22:32).

Երգենք միասին հետևեալ երգը։

Հովւին ձայնը ինձ կըհասնի,
    Անապատէն մութ, ամայի,
Կանչէ մոլար Իր ոչխարներն,
    Որ փարախէն հեռացած են։
Բերէք ներս, բերեք ներս,
   Բերէք մեղաց դաշտերէն ներս;
Բերէք ներս, բերէք ներս,
   Մոլորելաներն արդ Հիսուսին։

Ով՞ յոժարի օգել Հովւին,
    Որ կորսուածներն շուտ գըտնըւին,
Մոլորեալներ ո՞վ դարձընէ,
    Որ պաշտպանուին տիրող ցուրտէ։
Բերէք ներս, բերեք ներս,
   Բերէք մեղաց դաշտերէն ներս;
Բերէք ներս, բերէք ներս,
   Մոլորելաներն արդ Հիսուսին։

Ձայներն անոնց ահա կանչեն,
    Անապատեն ու լեռներէն,
Լըսէ, քու Տերդ ինչ կըսէ քեզ,
   «Գընա, գըտիր հէք ոչխարներս։»
Բերէք ներս, բերեք ներս,
   Բերէք մեղաց դաշտերէն ներս;
Բերէք ներս, բերէք ներս,
   Մոլորելաներն արդ Հիսուսին։

Դկ․ Չան, խնդրեմ մեզ առաջնորդիր աղոթքին մեջ։ Ամեն։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։

Աստծոյ խոսքը կարդաց պատգամից առաջ Պր․Աբել Փրուդհօմը: Ղուկաս 22։31-34․
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն․Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ։
“Rescue the Perishing” (Fanny J. Crosby, 1820-1915).


ՆԱԽԱԳԻԾ՝

ԿՈՐՍՈՒԱԾՆԵՐՆ ԱԶԱՏԷ

RESCUE THE PERISHING

Դկ․ Ր․Լ․ Հայմերզ

I.   Առաջին, Քրիստոս խոսում է Պետրոսի իսկական
դաւանափոխութեան մասին որ պիտի ունենար։
Հովհաննես 16:8; Մատթեոս 26:71, 72; Ղուկաս 22:62;
Հռովմայեցիս 7:24; Գործք Առաքելոց 2:37;
Ղուկաս 7:48; Ա Կորնթացիս 1:23-24.

II.  Երկրորդ, Քրիստոս խոսում է թէ Պետրոս ինչ է
անելու իր դաւանափոխութիւնից հետո։
Ա Հովհաննես 3:14; Ղուկաս 14:23; Հայտնութիւն 2:5.