Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՔՐԻՍՏՈՍԻ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐԸ

THE SUFFERINGS OF CHRIST
(Armenian)

Դկ․ Ր․ Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում առաւոտեան, Հունվար 31, 2016
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, January 31, 2016

՛՛Որ այն փրկութեան համար որոնեցին եւ քննեցին մարգարենրը, որ մարգարէանում էին այն շնորհքի համար որ լինելու էր ձեզանում, քննելով թէ որ եւ ինչպիսի ժամանակի համար էր գուշակում Քրիստոսի Հոգին որ նորանցում էր, առաջուց վկայելով Քրիստոսի չարչարանքները եւ նորանից հետոյ լինելու փառք։՛՛ (Ա Պետրոս 1:10-11).


Հին Կտակարանի մարգարէները գրեցին Սուրբ Հոգու առաջնորդութեամբ։ Անգամներ Սուրբ Գիրքը շեշտել է որ Հին Կտակարանը, բառ առ բառ, տրուել է Աստուածանից։ Մարգարէները հաճախ իրենց գրածի իմաստը չէին հասկանում եւ ջանասիրութեամբ փնտռում էին հասկանալու իրենց գրուածի խորհուրդը։ Եսայիա 53 եւ Սաղմոս 22-ը մարգարէանում է ՛՛Քրիստոսի չարչարանքների՛՛ մասին։ (Ա Պետրոս 1:11).

Կուզեմ ձեր ուշադրութեանը բերել տասնմեկերորդ համարի վերջին երկու բառերին, ՛՛Քրիստոսի չարչարանքները՛՛ ։ Հունարեն բառը ‘’pathemata’’ նշանակում է ՛՛ցաւեր՛՛ կամ ՛՛տառապանքներ՛՛։ Հոգնակի է – մեկից աւելի ցաւ, մեկից աւելի չարչարանք։ ՛՛Քրիստոսի չարչարանքները՛՛։

Պետրոսը բացատրում է այն չարչարանքների մասին որ Քրիստոս անցաւ Իր կեանքի վերջի օրերում այս աշխարհին վրա։

I. Առաջին, Նրա տառապանքը Գեթսեմանի Պարտեզում։

Խաչելութիւնից մի գիշեր առաջ Նրա չարչարանքները սկսեցին։ Կես գիշեր էր երբ Վերջին Ընթրիքը վերջացաւ։ Հիսուս Իր աշակերտներին տնից դուրս հանեց եւ մթութեան մեջ գնացին։ Նրանք անցան Կեդրոն վտակից եւ շարունակեցին դեպի Ձիթենեաց Սարը, ու մտան Գեթսեմանի պարտեզը։ Հիսուս Իր աշակերտներից ութին ասաց, ՛՛ Այդտեղ նստեցեք, միչեւ որ ես գնամ աղոթք անեմ այնտեղ՛՛ (Մատթեոս 26։36)։ Նա Իր հետ Պետրոսին, Հակոբոսին եւ Հովհաննեսին պարտեզ տարաւ։ Իսկ Քրիստոս այն երեքին թողեց եւ աւելի հեռու գնաց, Ձիթենի ծառերի տակ, ուր Նա միայնութեան մեջ աղոթեց Աստծուն։

Ապա սկսեց ՛՛Քրիստսի չարչարանքները՛՛ (Ա Պետրոս 1։11)։ Նշեք, ոչ մի մարդու ձեռք դեռ չէր դպչել իրեն։ Նշեք, Իր չարչարանքը սկսեց, երբ Նա մենակ էր մթութեան մեջ, ձիթենի ծառի տակ, Գեթսեմանում։ Այնտեղում, բոլոր մարդկութեան մեղքի ծանրութիւնը Նրա վրա դրվեց, եւ Նա այդ բեռը, առաւոտեան Խաչին վրա տարաւ՛՛իր մարմնի՛՛ վրա կրելով (Ա Պետրոս 2։24)։ Հիսուս ասաց,

՛՛Հոգիս մեռնելու չափ տրտմած է․ այստեղ մնացէք, ․․․Իմ Հայր, եթէ կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի։՛՛(Մատթեոս 26:38, 39).

Այսօր ոմանք այս աղոթքը այսպես են թարգմանում որ , Հիսուս խնդրում էր ազատուի խաչելութիւնից։ Բայց ոչ մի համար չեմ գտնում այս տեսանկիւնը ապացուցի։ Հապա հավատում եմ որ Դկ․ Ջան Ր․ Րայսը եւ Դկ․ Ջ․ Օլիվեր Բասվելը ճիշտ բացատրութիւն են տուել։ Երկուսն էր, աւետարանիչ Դկ․ Րայսը եւ Աստուածաբան Դկ․ Ջ․Օլիվեր Բասվելը ասել են որ Քրիստոսի աղոթքը, ՛՛թող այս բաժակն ինձանից անցնի,՛՛ նշանակում է որ ՛՛բաժակը՛՛ մահւան – տառապանքն էր մեղքի ծանրութեան – այնտեղ գեթսեմանի պարտեզում!

Հիսուս Իրեն գտաւ ցնցված վիճակին մեջ։ Նա մոտ էր մեռնել հենց այնտեղ Գեթսեմանի պարտեզում։ Դկ․ Բազվելը բացատրում է որ Հիսուս աղոթեց ՛՛ազատագրւել մահից, պարտեզում, որպեսզի կարողանա Իր գործը կատարի խաչին վրա՛՛ (J. Oliver Buswell, Ph.D., A Systematic Theology of the Christian Religion, Zondervan, 1971, part III, p. 62)։ Համարեա Դկ․ Րայսն էր նոյն բանն է ասել, ՛՛Հիսուս աղոթեց որ մահւան բաժակը Իրենից անցնի այդ գիշեր որպեսզի ապրի եւ առաւոտեան խաչի վրա մեռնի՛՛ ” (John R. Rice, D.D., Litt.D., The Gospel According to Matthew, Sword of the Lord Publications, 1980, p. 441)։ Առանց Իր մարմնի գերբնական ուժով, Նա վստահորեն կ՛մեռներ պարտեզում այդ գիշեր՛՛(Rice, ibid., p. 442)։ Մեղքի ծանրութիւնը Գեթսեմանում կ՛սպաներ Իրեն։

՛՛Եւ Նա տագնապի մեջ լինելով, աւելի եռանդով էր աղոթք անում։ Եւ նորա քրտինքն էր ինչպես արիւնի կաթիլներ, որ թափվում են երկրի վերայ։՛՛ (Ղուկաս 22:44).

Հիսուս, զարհուրելի սոսկումի մատնուեց երբ այդ գիշեր մեր մեղքերը Իր մարմնի վրա դրուեց։ Նրա հոգեվարքը այնքան ճնշող էր որ արեան՛՛մեծ կաթիլներ՛՛ թափեցին Իր մաշկից։ Մարգարեն ասաց,

“Հիրաւի նա մեր ցաւերը վեր առաւ։” (Եսայիա 53:4).

“Եւ Տերը նորա վերա դրաւ դրաւ մեր ամենի մեղքը։” (Եսայիա 53:6).

Եւ ինչ արագութեամբ ենք կարդում Հովհաննես 3:16,

՛՛Որովհետեւ Աստուած այնպես սիրեց աշխարհը որ իր միածին Որդին տուաւ …” (Հովհաննես 3:16)

անցնելով ցաւից, չարչարանքից, եւ Գեթսեմանի սարսափից! Ինչքան փոքր ենք համարում Հիսուսի անցած ահաւոր ցաւից որ այն գիշեր մեր մեղքերը կրեց! Ջոզեֆ Հարթը ասաց,

Տես Աստծոյ Որդու չարչարանքը,
   Բաբախեց, հառաչեց, արիւն քրտնեց!
Աստուածային սիրո անսահման խորքը,
   Հիսուս, ինչ հիանալի է Քո սերը!
(“Thine Unknown Sufferings” by Joseph Hart, 1712-1768;
      to the tune of “‘Tis Midnight, and on Olive’s Brow”).

“Քրիստոսի չարչարանքները” (Ա Պետրոս 1:11).

Հաճախ մտածում եմ որ առաջին չարչարանքը, Գեթսեմանում, ամենամեծն էր։ Ոչ մի մարդ դեռ չէր դպչել Իրեն։ Բայց երբ քո մեղքը Իր վրա դրւեց, Աստծոյ միջոցով, Նրա միտքը համարեա ճայթեց – եւ Արիւնը սկսեց հոսել Իր մաշկից! Վիլիամ Վիլիամզը ասաց,

Մարդի մեղքի հսկայական բեռը
   Դրւեց Փրկչին վրա;
Վշտով, զգեստի նման, Նա
   Հագաւ մեղաւորների համար,
Նա հագաւ մեղաւորների համար։
   (“Love in Agony” by William Williams, 1759;
      to the tune of “Majestic Sweetness Sits Enthroned”).

“Քրիստոսի չարչարնքները։” (Ա Պետրոս 1:11).

Առաջին, Նրա չարրարանքը Գեթսեմանի Պարտեզում։

II. Երկրորդ, Նրա ստրացման եւ վիրավորանքի տառապանքը։

՛՛Քրիստոսի չարչարանքը՛՛ սկսեց եւ դեռ շատ աւելին գալու էր։ Զինւորները եկան ջահերով պարտեզին մեջ եւ ձեռբակալեցին Հիսուսին չ՛կատարած հանցանքի համար։ Եւ Իրեն տարան քահանայապետի մոտ։

՛՛Այն ժամանակ թքեցին նորա երեսին, եւ բռնցքով ծեծեցին նորան, ոմանք էլ ապտակ տուին նորան, ասելով․ Մարգարէացիր մեզ, Քրիստոս, ով՞ էր քեզ զարկողը։՛՛ (Մատթեոս 26:67-68).

՛՛Եւ ոմանք սկսեցին նորա վերա թքել, եւ երեսը ծածկել, եւ բռունցքով ծեծել նորան եւ նորան ասել, մարգարէացիր, եւ սպասաւորները նորան ապտակներով ծեծում էին։՛՛ (Մարկոս 14:65)

Ջոզեֆ Հարթը ասաց,

Տես ինչ համբերութեամբ Հիսուս կանգնեց!
   Անհարգւելով ահաւոր վայրում!
Մեղաւորներ կապեցին Ամենահզորի ձեռքերը,
   Եւ թքեցին իրենց Ստեղծողի երեսին։
(“His Passion” by Joseph Hart, 1712-1768; to the tune of
      “‘Tis Midnight, and on Olive’s Brow”).

՛՛Եւ զինուորները նորան տարան սրահի ներսը այսինքը պալատը․ եւ բոլոր գունդը մեկտեղ կաչեցին։ Եւ նորան ծիրանի հագցրին եւ փշերից շինած պսակ դրին նորա գլխին։ Եւ սկսեցին նորան ողջոյն տալ․ Բարե՛ւ Հրեից թագաւոր։ Եւ նորա գլուխը եղեգով ծեծում էին․ եւ նորա վերա թքում էին՛ ու ծունկ դնելով երկրպագում էին նորան։ (Մարկոս 15:16-19).

Եսայիա մարգարէի միջոցով, Հիսուս ասաց,

՛՛Իմ թիկունքը տուի հարուածողներին եւ իմ ծնոտները կ՛ռփողներին։ Իմ երեսը չ՛ծածկեցի նախատինքիցը եւ թուքիցը։ (Եսայիա 50:6)

Միքիա մարգարէն ասաց,

՛՛Գաւազանով պիտի հարուածեն Իսրայելի դատաւորի ծնոտին։՛՛(Միքիա 5:1).

՛՛Այն ժամանակ կուսակալի զինուորները Հիսուսին տարան պալատը, եւ բոլոր զորագունդը հաւաքեցին նոր վերա։ Եւ նորան մերկացնելով նորա վերա մի կարմիր քղամիդ գցեցին։ Եւ փշերից մի պսակ ոլորեցին նորա գլխին դրին, եւ նորա աջ ձեռքին մի եղեգ․ եւ նորա առաջը ծունր գնելով ծաղր էին անում եւ ասում։ Ողջ լեր, Հրեաների թագաւոր, Եւ նորա վերա թքելով եղեգն առնում էին եւ նորա գլուխը ծեծում։ ՛՛ (Մատթեոս 27:27-30)

Չկար ոսկուց եւ արծաթեա թագ,
   Նրա համար գլխին վրա կրելու;
Բայց արիւնը զարթարեց Իր հոնքը ու կաթիլներ թափեց մեղաւորներին համար,
   Որ տուին այն թագը կրելու համար,
Այն կոպիտ խաչը դարձաւ Իր գահը,
   Իր թագաւորութիւնը սրտերին մեջն էր համբաւը;
Նա Իր սիրո մասին գրեց արեան կարմիր գույնով,
   Կրելով փշէ պսակը Իր գլխին վրա բոլոր էութիւնով։
(“A Crown of Thorns” by Ira F. Stanphill, 1914-1993).

՛՛Այն ժամանակ Պիղատոսն առաւ Հիսուսին եւ ծեծեց՛՛։ (Հովհաննես 19:1)

Եսայիա մարգարէի միջոցով, Հիսուս ասաց,

“Եւ իմ թիկունքը տուի հարուածողներին” (Եսայիա 50:6).

Նրանք Հիսուսի թիկուքին այնքան ծեծեցին որ վերքեր բացւեց։ Տեսարանը սարսափելի էր։ Շատեր մեռան այդ տեսակ հարւածներից։ Այնքան էին ծեծել որ Նրա ոսկորները երեւան էին եկել։

Խոցեց եւ խորը կտրեց փշէ պսակը,
   Արիւն հոսել սկսեց ճակատը;
Իր թիկունքին ծանրօրեն մտրակեցին ,
   Բայց սրտի խոցը աւելի սուր խրվեցին։
(“His Passion” by Joseph Hart, 1712-1768; to the tune of
   “‘Tis Midnight, and on Olive’s Brow”).

“Քրիստոսի չարչարանքները։” (Ա Պետրոս 1:11).

Առաջին, Նրա չարչարանքը Գեթսեմանում․ Երկրորդ, Իր տառապանքը ստորացումով։

III. Երորրդ, Նրա Խաչին վրայի տառապանքը։

Գեթսեմանի պարտեզում արիւն քրտնելուց հետո, Հիսուսի երեսին զարկեցին։ Ապա խարազանով թիկունքը պատառեցին։ Իսկ հետո դաժանօրեն փշէ պսակը ճզմեցին գլխին վրա, եւ արիւնը Իր աչքերը ծածկեց։

Նա մահամերձ վիճակին մեջ էր երբ Նրան խաչելու տարան,

՛՛Եւ խաչափայտն ինքը վերկալած, դուրս գնաց այն տեղը, որ Գագաթն էր ասվում ․․․ Այնտեղ խաչը հանեցին նորան։՛՛ (Հովհաննես 19:17-18).

Իր ձեռքերը եւ ոտքերը մեծ գամերով գամեցին փայտէ խաչին։ Եւ խաչը բարձրացրին, Հիսուսին կախեցին, ցաւով եւ տառապանքով։ Ջոզեֆ Հարթը ասաց,

Անիծված փայտից գամված մերկ,
   Երկնքի ու երկրին ցուցադրուեց,
Մի Տեսարան արեան ու վերք,
   Մի տխուր պատկեր վիրավորված սեր։

Լսեք! Իր ահաւոր ու սարսափած կանչը,
   Որ ազդեց հրեշտակներին, դիտելուն պես;
Իր ընկերները լքեցին Իրեն այդ գիշեր,
   Իսկ հիմա Աստուած էլ լքեց Իրեն!
(“His Passion” by Joseph Hart, 1712-1768; to the tune of
      “‘Tis Midnight, and on Olive’s Brow”).

՛՛Եւ ․․․ Հիսուսը մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց․ Էլի՛ Էլի՛ լամա սաբաքթանի․այսինքն, Իմ Աստուած՛ Իմ Աստուած, ինչու՞ թողեցիր ինձ։՛՛ (Մատթեոս 27:46).

Մեր մտքերը չեն կարող դրա խորութիւնը չափել։ Լութերն ասաց, մարդկային բառերով անհնար է բացատրել։ Մեզի անհասկանալի կերպով, Հայրը Իր Որդուց երես դարձրեց — եւ Հիսուս մեռաւ որ մեր մեղքերի վարձքը վճարի։

՛՛Որովհետեւ Քրիստոսն … մեկ անգամ մեղքերի համար չարչարուեց, այն Արդարն անարդարներին վերա, որ մեզ մոտեցնէ Աստծուն ․․․” (Ա Պետրոս 3:18).

Բայց Նա մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրենութիւնների համար հարուածուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը նորա վերա եղաւ, եւ նորա վերքերովը մենք բժշկուեցանք։՛՛ (Եսայիա 53:5).

Դա փառաւոր վարդապետութիւն է, քաւութիւն կատարել ուրիշների փոխարեն-Քրիստոս մեռաւ խաչին վրա քաւութիւն կատարելով մեր մեղքերի համար։ Նա մեռաւ քո տեղ, վճարելով քո մեղքի պատիժը! Սուրբ Գիրքը ասում է,

՛՛Քրիստոս մեր մեղքերի համար մեռաւ՛ գրքերի համեմատ։” (Ա Կորնթացիս 15:3).

՛՛Վիշտերի մարդ,՛՛, ինչ անուն
   Աստծոյ Որդուն համար որ եկաւ
Խորտակուած մեղաւորներին վերագտնի!
   Ալելուեա! Ինչ հիանալի Փրկիչ!

Տանելով ամոթը եւ ծաղրանքը,
   Իմ տեղ դատապարտուեց Նա;
Իր Արիւնով ինձ համար ներում կնքեց;
   Ալելուեա! Ինչ հիանալի Փրկիչ!

Խաչը բարձրացրին, Նա մեռաւ,
   ՛՛Վերջացաւ,՛՛ Նա բացականչեց;
Իսկ հիմա Երկնքում մեծարւած է;
   Ալելուիա! Ինչ հիանալի Փրկիչ!
(“Hallelujah, What a Saviour” by Philip P. Bliss, 1838-1876).

Կ՛ուզես՞ ազատւես մեղքի խայթից ու պատիժից ։ Ուրեմն եկ Հիսուսին պարզ հաւատքով։ Եկ Իրեն, որ հիմա Երկնքում Աստծոյ աջ կողմը նստած է։ Կ՛խնդրեմ քեզանից, բոլոր սրտով եւ հոգով, եկ Հիսուսին հիմա! Խաղաղութիւն գտիր Նրանում։ Վստահիր Իրեն եւ Նա քեզ բոլոր մեղքերիցտ կ՛մաքրի։ Եւ անցեալ մեղզերը կ՛մաքրի։ Քո հոգիդ կ՛փրկի հաւիտեան։ Դու! Այո, դու! Կարող ես փրկուես մեղքի պատիժից ՛՛Քրիստոսի չարչարանքներով՛՛(Ա Պետրոս 1։11)։ Եկ Հիսուսին։ Նա կ՛մաքրի քո մեղքը եւ կ՛փրկի քո հոգին։ Ամեն

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։

Աստծոյ խոսքը կարդաց պատգամից առաջ Պր․Աբել Փրուդհօմը: Եսայիա 53։1-6.
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն․ Բենջամին Քինքէյդ Գրիֆիթը։
“A Crown of Thorns” (by Ira F. Stanphill, 1914-1993)/
“Love in Agony” (by William Williams, 1759).


ՆԱԽԱԳԻԾ՝

ՔՐԻՍՏՈՍԻ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐԸ

THE SUFFERINGS OF CHRIST

Դկ․ Ր․ Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

՛՛Որ այն փրկութեան համար որոնեցին եւ քննեցին մարգարենրը, որ մարգարէանում էին այն շնորհքի համար որ լինելու էր ձեզանում, քննելով թէ որ եւ ինչպիսի ժամանակի համար էր գուշակում Քրիստոսի Հոգին որ նորանցում էր, առաջուց վկայելով Քրիստոսի չարչարանքները եւ նորանից հետոյ լինելու փառք։՛՛ (Ա Պետրոս 1:10-11).

I.   Առաջին, Նրա տառապանքը Գեթսեմանի Պարտեզում։
Մատթեոս 26:36; Ա Պետրոս 2:24; Մատթեոս 26:38, 39;
Ղուկաս 22:44; Եսայիա 53:4, 6; Հովհաննես 3:16.

II.  Երկրորդ, Նրա ստրացման եւ վիրավորանքի տառապանքը։
Մատթեոս 26:67-68; Մարկոս 14:65; Մարկոս 15:16-19;
Եսայիա 50:6; Միքիա 5:1; Մատթեոս 27:27-30; Հովհաննես 19:1.

III. Երորրդ, Նրա Խաչին վրայի տառապանքը։
Հովհաննես 19:17-18; Մատթեոս 27:46; Ա Պետրոս 3:18;
Եսայիա 53:5; Ա Կորնթացիս 15:3.