Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԱՍՏԾՈՒՑ ԼՔՎԱԾ ՔՐԻՍՏՈՍԸ!

THE GOD FORSAKEN CHRIST!
(Armenian)

Դկ․ Ր․ Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում առաւոտեան, Հունվար 24, 2016
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, January 24, 2016

“Իմ Աստուած՛ իմ Աստուած՛, ինչու՞ թողեցիր ինձ։”
(Մատթեոս 27:46).


Երբ Կիրակի օրերը քարոզում եմ, սովորաբար քարոզս ուղղում եմ երիտասարդներին։ Եւ պատճառը նա է որ միշտ մեր եկեղեցում երիտասարդների թիւը որ երբեք Աւետարանի պարզ պատգամը չեն լսացել շատ են։ Մենք դուրս ենք գնացել առեւտրատեղերը եւ քոլեջները եւ ուր որ երիտասարդները հաւաքվում են, եւ հրաւիրել ենք իրենց եկեղեցի․ Եւ դուք եկել էք, եւ շնորհակալ եմ որ եկել էք։

Բայց կա մի ուրիշ պատճառ որ ամեն Կիրակի առաւոտ երիտասարդների հետ կ՛խոսեմ։ Երկրորդ պատճառը նա է որ եռեսուն տարեկանից վար անձինքների փրկութիւնը աւելի խոստումնալից է քան մեծերը։ Բոլոր ուսումնասիրութիւնների եւ հարցազրոյցների արդիւնքը դա է ցոյց տալիս։ Եւ իմ անձնական փորձառութիւնն էլ է ցոյց տալիս։ Եթէ մի անձ փրկւում է, սովորաբար տասնվեց տարեկանից մինչեւ քսան հինգ տարեկան տաիրքային շրջանում է տեղի ունենում։ Իհարկէ կան բացառութիւններ, բաց շատ չեն։

Ինչպես՞ ենք կարող բացատրել սորան։ Առաջինը նա է որ երիտասարդները սկսում են հասկանալ որ կենաքը դժվար է եւ թիւրին չէ։ Սկսում ես ըմբռնել որ մահկանացու են։ Եւ սկսում են հասկանալ որ աշխարհը վախենալի եւ հաճախ միայնակ տեղ է։ Եւ դեռ չեն սովորել ինչպես վախերից ազատվեն կատաղի գործունեութիւններով, եւ տարբեր զվարճութիւններով։

Երիտասարդները սկսում են իրենց կեանքը իբրեւ հասունացածներ, եւ ձեզանից շատերը հարցնում էք թէ, ՛՛Ինչպես՞ էք կարող ապրել այսպես պաղ, սիրուց զուրկ եւ միայնակ աշխարհում՛՛։ Ես, կ՛ուզեմ նորեն եւ նորեն վերադառնալ մենակութեան թեմային։ Այո, հասկանալի է որ այս թեման չէ վերաբերում բոլոր երիտասարդներին։ Գիտեմ որ ձեզանից շատեր սովորել էք ինչպես տարբեր կատաղեալ գործնեութիւններով եւ զվարճութիւններով փորձել խուսափել մենակութիւնից։ Եւ նաեւ գիտեմ, նրանք որ այդ հնարքները օգտուել են ուշադրութիւն չեն դարձնելու իմ քարոզներին։ Բայց գիտեմ նաեւ որ, կա մի լուռ տղա եւ խոհեմ աղջիկ այստեղ որ տուն կ՛գնա եւ կասէ, ՛՛Այդ ծերունին ինձ հետ խոսեց։ Լաւ է որ վերադառնամ եւ լսեմ իր քարոզը նորեն։

Այս առաւոտ խոսքս ուղղում եմ այն խոհուն երիտասարդ աղջիկ եւ տղային։ Իմ թեման մենակութեան մասին է — պաղ, դժւար, վախենալի եւ սրտաբեկ մենակութիւն մասին։ Երբեք չի արտահայտվել, եւ լրիւօրեն չի զգացվել, երբ Հիսուս Քրիստոս խաչին վրա աղաղակեց,

“Իմ Աստուած՛ իմ Աստուած՛, ինչու՞ թողեցիր ինձ։” (Մատթեոս 27:46).

Պատկերացրեք Տիրոջը։ Նա ձերբակալվեց աղոթելու ժամանակ, երբ միայնակ էլ Գեթսեմանի Պարտեզում։ Նրան մերկացրին եւ մինչեւ ի՛մահ ծեծեցին։ Իր գլխին փշե պսակ դրին։ Իրեն ծաղրեցին եւ պարտադրին ծանր խաչը կրի փողոցներում։ Իր ձեռքերին եւ ոտքերին մեխ բեվեռեցին։ Խաչը բարձրացրին եւ երբ խաչին վրա էր ծաղրական խոսքեր գոռացին Իր վրա։ Վերջապես նա աղաղակեց,

“Իմ Աստուած՛ իմ Աստուած՛, ինչու՞ թողեցիր ինձ։” (Մատթեոս 27:46).

Այդ աղաղակի նշանակութիւնը հասկանալու համար, պիտի երկու հարցերի պատասխանենեք։

I. Առաջին, ով՞ էր այս Հիսուս մարդը։

Նա սովորական մարդ չէր։ Սուրբ Գիրքը ասում է Աստուած ՛՛տւեց Իր միածին Որդին՛՛ (Հովհաննես 3։16)։ Այս մարդը որ աղաղակեց Աստծոյ միածին Որդին էր։ Բացի այդ Նա խոսեց,

“՛այն փառքովը, որ աշխարհքի լինելուցն առաջ ունեի քեզ [Հայր Աստուած] մօտ։ (Հովհաննես 17:5)

Այս մարդը որ աղաղակեց խաչին վրա, Հիսուս Քրիստոսն էր, հավիտենական Երրորդութեան Երկրորդ Անձնաւորութիւնը։ Նա միաբան էր Հոր Աստծոյ հետ որ ասաց,

“Ես եւ Հայրը մի ենք”։ (Հովհաննես 10:30)

Հայր Աստծոյ եւ Որդի Հիսուս Քրիստոսի մեկ լինելը անցեալ հաւիտեկանութիւնից է եղել մինչեւ ապագա հաւիտենականութիւը։ Նա է Աստծոյ բանը։

“Սկզբումն էր Բանը․ եւ Բանն Աստծոյ մոտ էր․ եւ Բանն Աստուած էր։ Նա սկզբումն Աստուծոյ մոտ էր։ Ամեն ինչ նորանով եղաւ, եւ առանց նորան ոչինչ չ՛եղաւ, ինչ որ եղաւ՛՛։ (Հովհաննես 1:1-3)

“Եւ Բանը մարմին եղաւ՛ եւ բնակուեց մեր մեջ”։ (Հովհաննես 1:14).

Հիսուս Երկնքից իջաւ։ Հիսուս, Երրերդութեան Երկրորդ Անձը, աշխարհի վրա ապրեց։ Բայց մնաց միաբան Հոր Աստծոյ հետ Իր աշխարհային կեանքին մեջ։ Մինչեւիսկ մութը Գեթսեմանում, երբ աշակերտները քնած էին, Հիսուս աղոթեց եւ Հոր Աստծոյ հետ հաղորդակցութեան մեջ էր։ Մինչեւիսկ երբ ձեռբակալվեց եւ կեղծ դատաստանի մատնուեց, Աստուած մոտիկ էր Իրեն։ Երբ Իրեն մտրակում էին եւ խաչում էին, Նա դեռ կարողանում էր դիմել Աստծուն եւ աղոթել,

“Հայր, թողիր դորանց․ որովհետեւ չ՛գիտեն թէ ինչ՞ են անում”։ (Ղուկաս 23:34).

Ահա խաւար եղաւ։

՛՛Եւ ժամը վեցիցը խաւար եղաւ բոլոր երկրի վերա մինչեւ ինը ժամը։ Եւ ժամը իննի դեմ, Հիսուս մեծ ձայնով աղաղաեց եւ ասեց․ Էլի՛, Էլի՛ լա՛մա սաբաքթանի․ այսինքն, Իմ Աստուած՛ Իմ Աստուած ինչու՞ թողեցիր ինձ՛՛։ (Մատթեոս 27:45-46).

Այդ ահաւոր ժամին, այն խաւարը որ աշխարհի վրա տարածվեց, պատկերն էր այն խաւարի որ բաժանեց Որդի Աստծուն, Հայր Աստծուց առաջին անգամւան համար։ Երբեք Որդի Աստուածը Երկրաւոր Հորից չէր բաժանվել, մինչեւ այդ օրը։ Եւ այդ խաւարած ժամին Նա աղաղակեց,

“Իմ Աստուած՛ իմ Աստուած՛, ինչու՞ թողեցիր ինձ։” (Մատթեոս 27:46).

Ով՞ է այս մարդը։ Նա Հիսուսն է, հաւիտենական եւ Աստծոյ միածին Որդին — լրիւօրեն բաժանված Իր Երկնաւոր Հորից, առաջին անգամւան համար բոլոր հաւիտենակութեան մեջ։

II. Երկրորդ, ինչու՞ նա աղաղակեց։

Մեծ դժվարութիւն ունեմ պարզ կերպով բացատրելու ձեզ այս։ Զարմանալի չէ! Քրիստոսի այս քանի բառերի մեկնաբանութիւնը իսկականից դժվար է։ Սպրջընը նոյն դժւարութիւնն ունեցաւ։ Նա այս բառերի մասին ասաց, ոչ ոք է կարող լրիւօրեն հասկանալ նրանց, եւ շարունակեց,

Մարտին Լութերը (մեծ բարենորոգիչը) նստեց ուսումնասիրելու այս համարը։ Ժամերով եւ ժամերով այս Աստծոյ հզոր մարդը նստեց; եւ նրանք որ իրեն սպասարկում էին, սենեակ էին մտնում եւ ելնում շարունակ։ Եւ նա այնպես էլ անշարժ խորասուզված իր մտորումներին մեջ որ նրանց թւում էր թէ նա դիակ է։ Նա ոչ ձեռք կամ ոտք էր շարում, եւ ոչ ուտում կամ խմում էր; բայց նստած էր իր աչքերը լայն բացած, զմայլվածների պես եւ այս հրաշալի բառերի վրա էր խորհում, “Իմ Աստուած՛ իմ Աստուած՛, ինչու՞ թողեցիր ինձ։ ” Եւ երկար ժամեր հետո, երբ կարծես թէ ամեն բանի նկատմամբ կորած լիներ իր շրջափակում, վեր կացաւ, եւ մեկը լսեց իր ասածը, որ ասաց, ՛՛Աստուած լքեց Աստծուն! Ոչ մի մարդ է կարող հասկանալ դա։՛՛ Եւ շարունակեց իր ճանապարհը։ Թեպետ այդ արտահայտութիւնը հազիվ թէ ճիշտ լինի օգտուելը – եւ ես կ՛հապաղեմ հաստատելու – բայց չեմ զարմանում որ այս համարը Լութերի մտքին լույս բացեց ։ Ասվել է որ Լութերը նման էր մի մարդի որ կարծես թէ մտել էր մի խոր հանքի մեջ, եւ դարձեալ բարձրացել դեպի լոյս։ Ես զգում եմ որ նման եմ մեկի որ հանքի խորքը չեմ մտել, բայց միայն նայել եմ դեպի այդ խորքը – կամ նման եմ մեկի որ մաս է կազմել այդ ընթացքի անցնելու այդ մռայլ մթութեան մեջ, բայց չէ համարձակվել ավելի խոր գնալու այս աղաղակի [“Իմ Աստուած՛ իմ Աստուած՛, ինչու՞ թողեցիր ինձ։ ”] Սա սոսկալի կերպով խոր է; ոչ մի մարդ է կարող խորութիւնը չափել։ Ուրեմն ես չեմ փորձելու բացատրել։ (C. H. Spurgeon, “The Saddest Cry From the Cross,” The Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, 1977, volume XLVIII, pp. 517-518).

Ես համաձայն եմ Լութերի եւ Սպրջընի հետ որ մենք չենք կարող հասկանալ թէ ինչպես Հայր Աստուածը ՛՛կ՛լքի՛՛ Որդի Աստծուն։ Չեմ ուզենալ բացատրել այս բառերը, միայն պարզօրեն իմ խորհածներիցս մի քանիսը կ՛արտահայտեմ։

Քրիստոս իբրեւ մարդ է խոսում այստեղ։ Նա կատարելապես Աստուած է, եւ միեւնույն ժամանակ կատարեալ մարդ։ Սա Աստուածային միւթիւն է, եւ Քրիստոս Աստուած-մարդ էր։ Բայց այստեղ խոսում է իբրեւ մարդ։ Միայն իսկական մարդ կարող է ասել որ նա լքուած է Իր Աստծուց։

Քրիստոս լքվեց Աստծուց որեվհետեւ մենք արժանի էինք Աստծուց լքվելու։ Այնտեղ խաչին վրա Քրիստոս մեր տեղը գրավեց, եւ տառապեց մեր մեղքերի համար։

“Հիրաւի՛ Նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց Իր վերա”։ (Եսայիա 53:4).

Մեր առաջին ծնողները մեղք գործեցին, եւ այդ մեղքը մեզ փոխանցվեց, մենք ծնվել եւ մեծացել ենք եւ բաժանվել Աստծուց, Աստծուց-լքված, եւ մենակ; ապրելով մեր կեանքերը մենակութեան մեջ, կտրված եւ հեռացած Աստծուց, մեր մեղաւոր բնութիւնով եւ մեղքերով։

՛՛Որ խաւարուած են մտքով, ու օտար՛ Աստուծոյ կենաքիցը, այն տգետութեան պատճառովը որ նորանցում է՛՛։ (Եփեսացիս 4:18).

Արդեոք՞ մտածել ես երբեվիցէ Աստծոյ գոյութեան մասին։ Արդեոք՞ մտածոլ ես թէ ինչու՞ Աստուած քեզ համար իրական չէ։ Սա է պատասխանը Սուրբ Գրքից — Աստուած իրական չէ քեզ համար որովհետեւ քո հոգեւոր հասկացողութիւնը ՛՛խաւարած է՛՛, քո սրտիտ ՛՛կուրութեան՛՛ պատճառով։ Դրա համար է որ ՛՛օտարացած ես Աստծուց՛՛։ Հունարեն բայի կատարեալ ժամանակը շեշտում է նրա շարունակական վիճակը։ Դա չի նշանակում որ դու մի ժամանակ ճանաչել ես Աստծուն։ Դա նշանակում է որ դու Իրեն երբեք չես ճանաչել եւ դեռ չես ճանաչում։ Դու օտարացման շարունակական վիճակի մեջ ես, շարունակապես կտրուած Աստծուց ՛՛[քո] սրտիտ կուրութեան պատճառով՛՛։ (cf. Dr. Fritz Rienecker, A Linguistic Key to the Greek New Testament, Zondervan, 1980, p. 533).

Հիսուս Քրիստոս մեռաւ խաչին վրա որպեսզի քեզ Աստծոյ հետ միացնի։

՛՛Որովհետեւ Քրիստոսն էլ մեկ անգամ մեղքերի համար չարչարուեցաւ, այն Արդարն անարդարների վերա, որ մեզ մոտեցնէ Աստուծուն՛՛։ (Ա Պետրոս 3:18).

Քրիստոս մեռաւ խաչին վրա ՛՛մեզ Աստծուն՛՛ մոտ բերելու, մեր օտարական վիճակը որ մեր մեղաւոր բնութիւնից եւ մեր մեղքերի հետեվանքով է եղել, հեռացնի, եւ մեզ Աստծոյ հետ հաղորդակցութեան մեջ բերի։ Այդ գործը կատարելագործելու համար Քրիստոս պիտի մեր ՛՛ցաւերը՛՛ եւ ՛՛վիշտերը՛՛ խաչին վրա վեր առներ։

“Հիրաւի՛ Նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց Իր վերա”։ (Եսայիա 53:4).

Իբրեւ չ՛ապաշխարած մեղաւոր, դու մենակ ես զգում քեզ այս աշխարհում։ Զգալի է։ Գիտես մի բան սխալ է։ Երիտասարդները աւելի են զգում այդ մենակութիւնը եւ Աստծուց լքվածութիւնը, այս խաւար եւ վախենալի աշխարհում։ Եւ այդ պատճառով է որ Աստուած մարդկանց փրկում է իրենց երիտասարդ տարիքում։ Որովհետեւ երբ մեծանում ես, սովորում ես ինչպես այդ դատարկութիւնը եւ մենակութիւնը խեղտես թմրեցուցիչներով եւ սպիրտով, կամ սեռային անբարոեական հարաբերութիւնով, կամ փող շահելով, կամ ապրելով կեանքը ՛՛խաղի ծրագրով՛՛ հաջողութեան համար։ Երբ սովորեցիր օգտագործել այս ՛՛հնարքներից՛՛ որեւէ մեկը փախուստ տալու մենակութիւնից եւ դատարկութիւնից, այն ժամանակ հաւանական է որ շատ ուշ կ՛լինի քեզ համար փրկուելը։

՛՛Եւ ինչպես որ չ՛ընտրեցին՛ Աստուծուն ունենալ իրանց գիտութեան մեջ, Աստուած մատնեց նորանց անարգ մտքի՛՛։ (Հռովմայեցիս 1:28).

Այս առաւոտ, երբ դեռ երիտասարդ ես, Աստուած քո հետ խոսում է։ Մենակութեան զգացումներովդ է որ Աստուած քեզ կանչում է, եւ խոսում է քո սրտիտ հետ։ Լսիր, ուրեմն, Հիսուսի բառերը երբ խաչին վրա մեռնում էր,

“Իմ Աստուած՛ իմ Աստուած՛, ինչու՞ թողեցիր ինձ։” (Մատթեոս 27:46).

Սրանք բառեր են որ մեր հետ հատուկ են խոսում երբ դեռ երիտասարդ ենք։ Որդի Աստուածը տառապեց Հայր Աստծուց բաժանվելով որպեսզի քեզ համար քավութիւն կատարի քո բաժանումից Հոր Աստծուց! Դու Աստծուց շատ հեռացար — եւ Քրիստոս քո մեղքերի վարձքը տուեց! Դու մոռացար Աստծոյ մասին — եւ Քրիստոս քո մեղքերի վարձքը վճարեց! Դու բացակայեցիր եկեղեցուց Կիրակիից Կիրակի, կատարելով թեթեւ կամ մեղսալի գործեր — եւ Քրիստոս քո մեղքիտ վարձքը վճարեց! Դու եկար եկեղեցի, բայց միայն ՛՛բերան՛՛ շարժեցիր բառեր ասելով, առանց մտածելու Աստծոյ մասին — եւ Քրիստոս քո մեղքիտ վարձքը վճարեց! Քրիստոս վճարեց քո անաստուածութեան վարձքը Խաչին վրա! Ինչ ահաւոր գին վճարեց նա!

Նրան մերկացրին Իր հագուստներից եւ ահռելի կերպով ծեծեցին։ Իր ձեռքերը եւ ոտքերը մեխեցին խաչին վրա։ Եւ խաւար տիրեց։ Աստծոյ բարկութիւնը եկաւ Նորա վրա,

՛՛Բայց Տերը հաճեց նորան զարկել՛ ցաւեցնել՛՛։ (Եսայիա 53:10).

Աստուած պատժեց Քրիստոսին ուրիշների փոխարեն, քո փոխարեն, քո մեղքերի համար։ Եւ վերջապես հասաւ ամենահաւոր պատիժը։ Աստուած լքեց Իր Որդուն եւ ամեն տեղ խաւար դարձրեց։ Քրիստոս Որդին մենակ քո մեղքերը Խաչը տարաւ։

“Իմ Աստուած՛ իմ Աստուած՛, ինչու՞ թողեցիր ինձ։” (Մատթեոս 27:46).

Այդ սարսափելի եւ ահաւեր հարցական աղաղակը պատասխան ստացաւ Պողոս Առաքեալի միջոցով, երբ նա ասաց,

՛՛Որովհետեւ Քրիստոսն էլ մեկ անգամ մեղքերի համար չարչարուեցաւ, այն Արդարն [Նա] անարդարնեիր [դու] վերա, որ մեզ մոտեցնէ Աստուծուն։” (Ա Պետրոս 3:18).

Դու լքեցիր Աստծուն, եւ Հիսուս վճարեց քո մեղքը լքվելով Աստծուց, — քո փոխարեն, մեխվելով Խաչին վրա, միայնակ, եւ բաժանված Հոր Աստծուց, որուն Նա սիրեց Իր բոլոր հոգով։

Մեխվելով անիծեալ փայտից մերկ,
Ենթարկվեց մահի եւ երկնքից վեր,
Վերքերի եւ արեան ցաւալի պատկեր,
Մի տխուր տեսարան սիրելի վիրւոր!

Լսեք թէ ինչպես Իր ահաւոր աղաղակը
Հուզեց հրեշտակները, երբ դիտեցին
Իր ընկերները լքեցին իրեն այդ գիշեր,
Իսկ հիմա Իր Աստուածը լքեց Իրեն!
   (“His Passion” by Joseph Hart, 1712-1768; altered by the Pastor).

Մենք սովորեցրին միայն մի փոքրիկ գաղտնիք Քրիստոսի բառերից,

“Իմ Աստուած՛ իմ Աստուած՛, ինչու՞ թողեցիր ինձ։” (Մատթեոս 27:46).

Բայց հոյսով եմ որ դու բաւականին լսեցիր գիտենալով որ Հիսուս մեռաւ որպեսզի քո մեղքերի վարձքը վճարի, եւ հարութիւն առաւ, այո, եւ հիմա նստած է Հոր աջ կողմը Երկնքում։ Հոյսով եմ գիտցար որ քո միակ հոյսը Քրիստոսումն է — քանի որ չկա ուրիշ մի հիմնական հոյս։ Աղոթքս է որ դու ուղղակի կ՛գաս Քրիստոսին եւ կ՛մաքրվես քո մեղքերից Իր հաւիտենական Արիւնով — որով չ՛կա ուրիշ փրկութեան միջոց այս աշխարհում կամ հաւիտեկանութեան մեջ։ Ամեն։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։

Աստծոյ խոսքը կարդաց պատգամից առաջ Պր․Աբել Փրուդհօմը: Մատթեոս 27։35-46.
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն․ Ջաք Նգանը։
“His Passion” (by Joseph Hart, 1712-1768).


ՆԱԽԱԳԻԾ՝

ԱՍՏԾՈՒՑ ԼՔՎԱԾ ՔՐԻՍՏՈՍԸ!

THE GOD FORSAKEN CHRIST!

Դկ․ Ր․ Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

“Իմ Աստուած՛ իմ Աստուած՛, ինչու՞ թողեցիր ինձ։”
(Մատթեոս 27:46)

.

I.    Առաջին, ով՞ էր այս մարդը Հիսուսը։ Հովհաննեո 3:16; 17:5; 10:30;
1։1-3,14; Ղուկաս 23:34; Մատթեոս 27:45-46.

II.  Երկրորդ, ինչու՞ նա աղաղակեց։ Եսայիա 53:4; Եփեսացիս 4:18;
Ա Պետրոս 3:18; 1:28; Եսայիա 53:10.