Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՆՇԱՆՆԵՐԸ

SIGNS OF THE TIMES
(Armenian)

Դկ․ Ր․ Լ ․Հայմերզ
by Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում առաւոտեան, Դեկտեմբեր 27, 2015
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, December 27, 2015

՛՛Կեղծաւորներ, երկնքի երեսը գիտեք քննել, բայց ժամանակների նշանները չեք՞ կարող։ (Մատթեոս 16:3).


Փարիսեցիները եւ Սադուկեցիները երկու իսկական կրոնական խմբերն էին Քրիստոսի ժամանակ։ Նրանք հատուկ նշան պահանջեցին երկնքից։ Բայց նրանք արդեն նշաներ ստացել էին մեկը միւսի հետեւից – որոնք փաստում էին Քրիստոսի Մեսիա լինելը։ Նա հինգ հազար հոգու կերակրեց – հրաշքով հինգ հացը եւ երկու ձուկը բազմապատկելով (Մատթեոս 14։15-21)։ Նա քայլեց ջրի վրա, Գալիլիայի ծովի վրա (Մատթեոս 14։22-33)։ Նա բազում մարդկանց բժշկեց շոշափելով նրանց։(Մատթեոս 14։36)։ Նա Քանանցի կնոջ աղջկան բժշկեց (Մատթեոս 15։21-28)։ Նա բժշկեց մեծ խումբ մարդկանց որ կոյր, խուլ եւ հաշմանդամ էին (Մատթեոս 15։29-31)։ Նա դարձեալ չորս հազար հոգու կերակրեց – բազմացնելով եոթը հացը եւ մի քանի ձկներ։ (Մատթեոս 15:32-39)

Բազում նշաններ տրուեցաւ նրանց – ցոյց տալով նրանց որ Հիսուսն է նրանց Մեսիան։ Սակայն նրանք դեռ ուրիշ նշան էին ուզում։ Մաթիւ Հենրին, հայտնի Անգլիացի մեկնաբաը ասաց, նրանք մի նշան էին ուզում ՛՛երկնքից՛՛ ոչ նրա համար որ հաւատան իրեն, այլ նշան էին ուզում ՛՛երկնքից՛՛ որպեսզի վերագրեն Սատանային, ՛՛օդի իշխանին՛՛։ Նրանք ուզում էին փաստէին որ Քրիստոս գործում է Սատանայի համար, ոչ թէ Աստծոյ։,(Matthew Henry’s Commentary on the Whole Bible, Hendrickson Publishers, 1991 reprint, volume 5, p. 182).

Եւ Քրիստոս նրանց ասաց,

՛՛Չար եւ շնացող ազգը նշան է խնդրում․ եւ նշան չի տրուիլ նորան, բայց միայն Հովնան մարգաէի նշանը...՛՛։ (Մատթեոս 16:4)։

Հովնան մարգարէի նշանը, Քրիստոսի հարութիւնն էր մեռելներից։

՛՛Ինչպես Հովնանը երեք օր եւ երեք գիշեր կետի փորումն էր, այնպես մարդի Որդին երեք օր եւ երեք գիշեր երկրի սրտումը կ՛լինի՛՛ (Մատթեոս 12:40).

Ինչպես Հովնանը վեր ելաւ մեծ ձկան փորից, նոյպես էլ Քրիստոս մարմնով վեր ելաւ եւ հարութիւն առաւ գերեզմանից։ (cf. J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, Thomas Nelson Publishers, 1983, volume IV, p. 69; note on Matthew 12:40). Միակ նշանը որ Նա նրանց առաջարկեց Քրիստոսի մարմնով հարութիւնն առնելն էր։

Իսկական համարը այսպես է ասում,

՛՛Կեղծաւորներ, երկնքի երեսը գիտեք քննել, բայց ժամանակների նշանները չեք՞ կարող։՛՛ (Մատթեոս 16:3).

Նրանք կարողանում էին գուշակել միւս օրւան եղանակը երկնքին նաելով։ Բայց հոգեւորապես կոյր էին հասկանալու նշաները, այն հրաշքները որ Քրիստոս իրենց ներկայութեամբ կատարել էր։

Եւ նոյնն է այսօր։ Մենք շրջապատուած ենք բազում նշաներով որ մատնանշում են այն ճշմարտութեանը որ շատ մոտ ենք աշխարհի վերջին եւ մենք դա գիտենք։ Քրիստոսի Երկրորդ Գալուստը եւ աշխարհի վերջը շատ արագ մոտենում է։ Վերջը մոտ է։ Եւ զարմանալիօրեն մենք այսօր շատ քիչ ենք քարոզում այս նիւթի մասին! Դա շատ հայտնի նիւթ էր մի քանի տարիներ առաջ։ Բիլի Գրահամը ամեն անգամ իր պատգամները կ՛վերջացներ այս նշաների մասին քարոզելով։

Բայց հազվագիւտ քարոզիչներ այսօր այդպես կանեն։ Ես նոյն հարցը կ՛հարցնեմ, ինչ որ Հիսուս հարցրեց,

՛՛Ժամանակների նշանները չեք՞ կարող։՛՛ (Մատթեոս 16:3).

Ինչու՞ չեք կարող տեսնել ժամանակների նշաները։ Ինչն՞ է արգելք լինում որ չեք կարողանում տեսնել որ մեր աշխարհի վերջը շատ մոտ է։ Ամեն մի նշան ցոյց է տալիս որ ժամանակը լրացել է։ Վերջը մոտ է բոլոր մարդկութեան համար։

՛՛Ժամանակների նշանները չեք՞ կարող։՛՛ (Մատթեոս 16:3).

I. Առաջին նշանը որ կ՛ցուցնէ վերջը մոտ է – հեթանոսութեան աճումը եւ Քրիստոսից հեռանալն է թէ Արեւմտեան եւ թէ ուրիշ երկրներում։

USA Today ամսաթերթի կազմի վրա մի հոտուած է տպուած ՛՛ուսումնասիրութիւն՛՛ վերագրով; ՛՛Աւելի Շատ Ամերիկացիներ Հեռանում Են Կրոնից՛՛ (USA Today, March 7, 2002, pp. 1A, 1D, 7D)։ Այստեղ Ամերիկայում մարդիկ լքում են Քրիստոնեութիւնը ինչպես նաեւ Անգլիայում եւ Եւրոպայի միւս երկրներում։ Ներքեւում տոկոսային թվերը, եոթը նահանգներում նշւած է, նրանք որ ասում են ՛՛ոչ մի կրոն չունեն՛՛

։

Վաշինգթն -Washington     25%
Վերմոնթ - Vermont           22%
Քոլորադո - Colorado        21%
Օրեգոն - Oregon               21%
Նեվադա - Nevada             20%
Վայոմինգ - Wyoming        20%
Քալիֆորմնիա - California 19%

Սա իսկականից ցոյց է տալիս հին ժամանակւա հիփիները — իրենց են պաշտում փոխարեն եկեղեցում Աստծուն պաշտեն, ինչպես Սուրբ Գիրքը սովորեցնում է Եբրայեցիս 10։25 ում։ Նրանք ստեղծուածներին են պաշտում քան թէ Ստեղծողին՛՛ (Հռովմաայեցիս 1։25)։ ՛՛Ձեւացնել իրենց խելացի [Հիփիների սերունդից մեծ մասը] ․․․հիմաներ դարձան։ (Հռովմայեցիս 1։22)

Քրիստոս ասաց որ ճշմարիտ Քրիստոնեաների սերը կ՛անհետանա Արեւելեան աշխարհում երբ վերջը կ՛մոտենա։

՛՛Եւ անօրենութեան շատանալու պատճառովը՛ շատերի սերը կ՛սառչի։՛՛ (Մատթեոս 24:12).

Ծերացած հիփիների սերունդը 51-ից 71 տարեկան են։ Երիտասարդներ՛ այս ծերացած հիփիները ձեզ սուտ ասեցին։ Նրանք ձեզ ասեցին որ գնացեք դուրս եւ բնութեան հետ կապ ստեղծեք եւ պետք չունեք եկեղեցի գնալ։ Այս թմրացուցիչներով թմրած ուղեղներով ծեր հիփիները, ձեզ սուտ ասեցին! Սուտ է! Սուտ է! Սուտ է! Եթէ եկեղեցին չունես քո մայրիկիտ համար, չես կարող Աստծուն ունենալ հայրիկիտ համար!՛՛ Սիփրիանը երրորդ դարում (AD 200-258) նոյնն ասաց! Ջան Քալվինը էլ նոյնն ասաց! Եթէ եկեղեցին չունես քո մայրիկիտ համար, չես կարող Աստծուն ունենաս հայրիկիտ համար!՛՛

Սիփրիանը իր կեանքի վերջին տարիներում դարձի եկաւ։ Նա Աֆրիկայի, Քարթագ քաղաքի, ամենամեծ եկեղեցու հովիւն էր նշանակուել։ Նա բախում ունեցաւ Հռոմի եպիսկոպոսի հետ, վիճելով առաջնորդ հովիւների հավասար իշխանութիւն ունենալու վրա։ Ստեփանը, Հռոմի Պապը, սպառնաց Սիփրիանին որ կ՛հաղորդազրկի իրեն նրա խիստ կարծիքների համար եկեղեցու դաստիարակչութեան մասին։ Շատեր լքեցին եկեղեցիները Հռովմեական խիստ հալածանքների պատճառով։ Սիփրիանը վիճում էր որ նրանք չ՛պիտի նորեն ընդունվեն եկեղեցներում առանց լուրջ ապաշխարութեամբ։ Ստեփան Պապը հակառակ էր եւ համաձայն էր որ նրանք հեշտութեամբ պիտի ընտունվեն քանի որ եկեղեցին թողին հալածանքի պատճառով։ Սիփրիանը համաձայն չէր որ նրանք հեշտութեամբ ընդունվեն, բոլորովին։ Երբ Հռոմի Պապը սպառնաց որ կ՛հաղորդազրկի իրեն, նա խնայվեց այդ հաղորդազրկումից, քանի որ հեթանոսների միջոցով սպանուեց։ Նա հիշվում է իր խիստ դիրքով եկեղեցու դաստիարակչութեան մասին։ Սիփրիանը տեղային եկեղեցուն նկատի ուներ իբրեւ ՛՛տեսանելի եկեղեցի՛՛։ Նրա կարծիքով նրանք որ թողին տեսանելի տեղային եկեղեցին հալածանքի պատճառով պիտի անցնեն մանրակրկիտ քննութիւններից եւ ապաշխարութիւնից, մինչու նորեն ընդունվեն տեղային եկեղեցին։ Մի խոսքով, Սիփրիանը նման էր սկզբնական Բողոքակաների այս տեսանկիւնով։ Եթէ Ստեփան Պապը լսած լիներ նրան, Կաթոլիկ եկեղեցին աւելի փոքր կ՛լիներ, բայց աւելի զորաւոր քան ինչ որ հիմա է։

Ես համոզված եմ որ մենք մի նոր սերունդ պետք ունենանք Մկրտչական քարոզիչների մեջ որ եկեղեցական դաստիարակչութեան մեջ այս հովիւի նման խիստ լինեն։ Եւ ես նոյն Սիփրիանի եւ Ջան Քալվինի բառերն եմ կրկնում, ՛՛ Եթէ եկեղեցին չունես քո մայրիկիտ համար, չես կարող Աստծուն ունենալ հայրիկիտ համար!՛՛ (cf. J. D. Douglas, Who’s Who in Christian History, Tyndale House, 1992, pp. 186-187)։ Բոլորին իմաց տուեք որ ես Սիփրիանի հետ համաձայն եմ։ Նա հաւատքի նահատակ էր։ Ես համաձայն եմ նրա հետ որ դու պիտի քո տեղային եկեղեցուն հաւատարիմ մնաս։ Այն մարդիկ որ քեզ ասում են պիտի լքես քո եկեղեցին սուտ ասան են։ Նրանք որ իրենց Քրիստոնեա են անվանում բայց Կիրակի օրերը եկեղեցի չեն գնում սուտ ասան են։ ՛՛Քրիստոնեութիւն՛՛ առանց նվրիվածութեան տեղային եկեղեցուն վերջի օրերի նշանն է։ Դա մի սուտ է Սատանայի կողմանէ!

՛՛Ժամանակների նշանները չեք՞ կարող։՛՛ (Մատթեոս 16:3).

II. Երկրորդ նշանը որ կ՛ցուցնէ վերջը մոտ է, մտային շփոթութիւնն է որ թմրացուցիչների օգտագործելու, անվերջ հեռուստատեսի տիտման, ժամերով վիդէոյի խաղեր խաղալու, կամպիւտերով զբաղվելու, եւ անբարոյական պատկերներ նաելու արդիւնքն է։

Սուրբ Գիրքը ասում է որ մարդիկ վերջին օրերում իրենց մեղքերով կ՛ստորանա կենդանիների նման։

՛՛Սա գիտացիր, որ հետի օրերումը չար ժամանակներ կ՛գան։ Որովհետեւ մարդիկ կ՛լինին անժուժկալ եւ դաժան։՛՛ (Բ Տիմոթեոս 3:1, 3).

Հունարեն բառը թարգմանւում է ՛՛վտանգաւոր՛՛ որ այս բառը եւս գտնվում է միայն մի ուրիշ տեղում Նոր Կտակարանում, Գարդայի դիւահար մարդի մասին։ Գրուած է որ նա ՛՛շատ չար՛՛ էր (Մատթեոս 8։28)։ Հունարեն բառը թարգմանվում է ՛՛կատաղի՛՛ որը նոյն նշանակութիւն ունի ՛՛վտանգավոր՛՛ Բ Տիմոթեոս 3։1-ի մեջ։ Այդ բառը “chalepos,”ն է եւ նշանակում է ՛՛վտանգավոր, դաժան, խիստ։ Այս տեսակ մարդկանց թիւը որ այդպես են դառնում գնալով շատանում է — ՛՛վտանգավոր, դաժան եւ խիստ՛՛։ Ամեն օր լուրերին մեջ տեսնում ենք դա։

Արդեոք՞ կ՛հիշեք, Թեգսազ նահանգի, Ֆօրթ Վօրթ քաղաքի այն կնոջ մասին լուրը! Նա բուժքոյրի օգնական էր եւ մի թմրեցուցիչ էր օգտագործում ՛՛ ecstasy՛՛ անունով։ Նա իր մեքենայով մի մարդի զարկեց եւ երբ մարդը դեռ ինքնաշարժի առաջի պատուհանի վրա էր, իր մեքենան վարեց մինչեւ իր տունը, մտաւ գարաժը եւ դուռը փակեց։ Մարդը նրա մեքենայի վրա մնաց երեք օրեր, եւ կամաց-կամաց մեռաւ արիւնաքամ լինելով։ Օրւա ընթացքում քանի անգամներ այս կինը ստուգեց նրան տեսնելով թէ արդեոք մեռած է թէ ոչ։ Երեք օրեն վերջ, կինը նրա մարմինը իր մեքենայի մեջ դրեց եւ մի փարքում նետեց։ Թեգսազի, Թարանթ Վարչաշրջանի դատախազը հայտարարեց, ՛՛Դաժան բառը բաւական չէ։ Անգութ՞։ Անմարդկային՞։ Միգուցէ մենք կանխորոշում արինք անմարդկայինութիւնը։ (Los Angeles Daily News, March 8, 2002, p. 1)։ Հիշենք որ այս կինը բուժքույրի օգնական էր։ Նաեւ նկատի պիտի առնենք որ նա իրեն համարում էր Քրիստոնիա։ Այժմ ունենք պաղ-արիւն մարդասպաններ որ իրենց Քրիստոնա են կոչում! Չ՛հաւատաք! Ճշմարիտ Քրիստոնեան այդպես բան չի անելու!

Դու չես կարող “ecstasy՛՛ կամ ուրիշ տեսակի թմրեցուցիչներ օգտագործես մինչեւիսկ մեկ անգամ եւ սպասելիք չունենաս որ չ՛դիվահարվես։ Դիւահարված մարդիկ խիստ, վտանգաւոր եւ չ՛կառավարվող են։ Այսօր փողոցները լեցուն են դիվահարւած մարդկանցով։ Նրանք հեռուստատեսում եւ կինոների մեջ են։ Կինոները լեցուն են վամպիրներով, զամբիներով, մարդասպաներով, տանջանքով, արիւնով։ Եւ ամեն տարի աւելի վատանում է! Ամերիկացիները դառել են արիւնի ծառաւ հին Հռովմաեցիների նման — որոնք Քրիստոնեաներին առիւծների մոտ էին գցում — եւ ուրախանում էին քոլիսիոմում երբ Քրիստոնեաններ պատառ-պատառ էին լինում! Մի ամբողջ սերունդ այսօր ազդուած է դեւերով։ Այս դիվահար մարդիկ ինչ որ հնարավոր է կ՛անեն որպեսզի դու թողնես քո տեղական եկեղեցին։ Ոմանք լքեցին մեր եկեղեցին քսան տարիներ առաջ, ինտրնետով հարձակւեցին մեզ վրա, կարծես թէ դեւերից ազդվաաած լինէին։ Ես համոզված եմ որ նրանք ուղղակի Սատանայի իշխանութեան տակ էին։ Ստիպված եղանք FBI-ին հանձնենք որ նրանց հարձակումները կանգ առնի! Նրանք Աստծուց ոչ մի վախ չունէին։ Բայց FBI-ը նրանց արգելք եղաւ! Սուրբ Գիրքը ասում է,

՛՛Ազատուեցեք այս թիւր ազգիցը [կամակոր, կեղծ, ծուռ, խիստ] սերունդիցը։՛՛ (Գործք Առաքելոց 2:40).

Այսօրւա ժողովրդի մտային անհաստատ եւ դիւային չարութիւնը ցոյց է տալիս որ վերջը մոտ է։

՛՛Ժամանակների նշանները չեք՞ կարող։՛՛ (Մատթեոս 16:3).

III. Երրորդ նշանը ու կ՛ցուցնէ վերջը մոտ է, թերորիզմի աճումն է բոլոր աշխարհում։

Time ամսաթերթը գրեց։

Մի 10-կիլօթոն [ատոմային] զենք պայթեցնել Նիւ Իւրք քաղաքում՞։ Չ՛պայթեց։ Բայց կարող էր պատահել։

Վեց ամիսներ Սեպտեմբեր 11-ից հետո, Ամերիկան հուսահատ վիճակին մեջ էր շտկելու մի խախտուած սիստեմ նախքան մի ուրիշ հարձակումի։ Ինչպես մեր լրտսները փորձում են թակարդը աւելի սեղմեն, Time մի քննարկող հարցնում է, ՛՛Արդեոք՞ կարող ենք արգիլել հաջորդ հարձակումը՛՛։ (Մարտ 11, 2002, pp. 24-25).

Time-ը վստահ չէր ու մենք կարող ենք մեզ պաշտպանենլ։ Հոդվածը վերջանում է այս բառերով, ՛՛Այժմ մենք ենք հարձակողական դիրք ընդունել։՛՛ Մեծ հարցը նա է թէ արդեոք՞ մենք ժամանակին կատարել ենք այդ՛՛ (ibid., p. 37). Time ամսաթերթը շարունակում է գրել,

Մասնագետներ արտահայտում են որ թերորիստները աշխատում են գտնել միջոցներ որ Ամերիկային վնասներ պատճառել, որ դեռ չէ հաջողել իրեն ապահովել հարձակումից։

[Թերորիստները պատրաստում են] ուրանիումից գործիքներ եւ սարքեր որ ճառագայթներ տարածի մեծ տարածքին մեջ եւ խուճապի մատնի մարդկանց։ (ibid., pp. 26-27).

Արդեոք՞ ծայրահեղ մուսումաները ջերմամիջուկային ռումբեր են նետելու Նիւ Եորքի եւ Լոս Անջելեսի վրա։ Time ամսաթերթը կարծում է հավանաբար անելու են։ Րոյեթերը, Անգլիական լուրելի գործակալութիւնը մի վախենալի զեկոյց ուներ այս խորագրով, “Data Shows World Awash in Stolen Nuclear Material” ՛՛Տվյալները ցույց են տալիս աշխարհը ողողված գողացուած Ատոմային նիւթերով։՛՛ ( Մարտ 6, 2002, www.reuters.com).

Դկ․ Լուդմիլա Զէյթսէվանը Ստանֆօրդ Համալսարանից, ասաց, ՛՛Անչափ սարսափելի է։՛՛ Միջազգային հետազոտողները համաձայնվել են որ աշխարհի ամենալրիւ տվյալների բազան որ կորած, գողացած, եւ չարաշահված ատոմային նիւթը – որ նկարագրում է մի աշխարհ որ ողողված է ուրանյումի եւ փլութոնիումից պատրաստուած զենքերից եւ ոչ ոքու հաշվետու չէ։ Րօյթերի լրատու կազմակերպութիւնը գրում է, ՛՛Այս ճշմարտութիւնը ահռելի է՛՛(ibid)։ Այս պահին Իրանը ատոմային զենքեր է պատրաստում որպեսզի հարձակվի Ամերիկայի եւ Իսրայելի վրա։ Ով՞ է նրանց արգելք լինելու։ Ոչ Օբաման եւ ոչ Հիլըրի Քլինթընը! Նրանք Իրանի հետ մի առեվտուր են կատարել որ նրանց թոյլ է տալիս ատոմային զենքեր շինելու! Աստուած օգնէ մեզ! Այսպիսի առաջնորդութեամբ մեր վիճակը շատ վտանգավոր է լինելու!

Արդեոք՞ աշխարհը պայթելու է ջերմամիջուկային կրակի փոթորիկով։ Սուրբ Գիրքը ասում է։

՛՛Եւ չորրրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց արեգակի վերա։ Եւ տրուեցաւ նորան որ մարդկանց խորշակահար անէ կրակով ․․․՛՛ (Հայտնութիւն 16։8-9)

Իսկ եթէ Աստուած թոյլ տա Իրանին սանձազերծ անի այդ տեսակ կրակային փոթորիկը, ինչ՞ է լինելու։ Եթէ Լոս Անջելեսը վառվի ատոմային ողջակիզման մեջ, ինչ՞ է պատահելու քեզ։ Ինչ՞ ես անելու դու երբ աշխարհը կրակի մեջ լինի։ Ուր՞ ես թագնուելու երբ մեզ վրա հարձակվեն ատոմային ռումբերով։

Բիլի Գրահամը իր երիտասարդ տարիքում հետեւեալը հայտարարեց գալիք կրակի դատաստանի մասին։

Երբ մարգարեն խոսում է կրակից, աշխարհի դատաստանի օրում, կամ երբ Պետրոսը նշում է աշխարհի վերջի կրակի մասին, նա չէ ակնարկում վառող կրակի մասին։ Հնարաւոր է որ այդ կրակը ատոմային ուժն է որ ազատվում է ատոմի բաժանուելուց ․․․Հաստատ այդ կրակը լինելու է դատաստան այս չար աշխարհի վրա։ (Billy Graham, World Aflame, Doubleday, 1965, pp. 246-247).

Երբ Աստծոյ բարկութեան կրակը Լոս Անջլեսի վրա հասնի, ուր՞ ես փախնելու։ Եթէ ծայրահեղ մուսուլմանը պայթեցնի ատոմային ռումբեր մեր քաղաքների վրա, եւ դժոխային վիճակ ստեղծի, ուր՞ ես թագնվելու։

Չ՛ապաշխարած անձինք պատրաստ չեն այն կրակի համար որ Աստուած ուղարկելու է երկրիս վրա վերջին օրերում։ Միայն ճանապարհը պատրաստուելու, բոլոր պաշտամունքներին մասնակցելն է մի եկեղեցու որ Սուրբ Գրային հիմք ունի եւ լսել պատգամներին այնպես, կարծես թէ քո կեանքը դրան է կապված։ Իսկ հետո, քո փրկութեանդ վրա վստահ եղիր – ոչ թէ մի կորած անդամ։

Այդ պատճառով է որ պիտի ուղղակի գաս Տեր Հիսուս Քրիստոսին, միայն միջնորդը մեղավոր մարդի եւ Սուրբ Աստծոյ միջեւ։ Քրիստոս ահռելի կերպով մեռաւ խաչին վրա քո մեղքերի վարձքը վճարելու համար։ Նա Իր Արիւնը թափեց խաչին վրա որպեսզի քո մեղքերը սրբվի։ Իսկ նրանից հետո մարմնով Հարութիւն առաւ մեռելներից եւ Երկինք համբարձվեց, ուր հիմա Հայր Աստծոյ աջ կողմը նստած է։ Դու պիտի գաս Քրիստոսին փրկուելու համար։ Պիտի վստահես Իրեն որ վերստին ծնվես։ Եւ անհրաժեշտ է որ հաղորդակցութեան մեջ մտնես եկեղեցում, մկրտվես եւ անդամ լինես։ Միայն այն ժամանակ ես ապահով լինելու դատաստանի կիզիչ կրակից որ փրկուած լինես։ Վստահիր Քրիստոսին, հիմա — երբ դեռ ժամանակ կա! Ամեն։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։

Աստծոյ խոսքը կարդաց պատգամ առաջՊր․Աբել Փրուդհօմը: Մատթեոս 16։1-4
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պր․Բենջըմին Քինքէյդ Գրիֆիթը։
“In Times Like These” (Ruth Caye Jones, 1902-1972).


ՆԱԽԱԳԻԾ՝

ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՆՇԱՆՆԵՐԸ

SIGNS OF THE TIMES

Դկ․ Ր․ Լ․ Հայմերզ
by Dr. R. L. Hymers, Jr.

՛՛Կեղծաւորներ, երկնքի երեսը գիտեք քննել, բայց ժամանակների նշանները չեք՞ կարող։ (Մատթեոս 16:3).

I. Առաջին նշանը որ կ՛ցուցնէ վերջը մոտ է – հեթանոսութեան զարգացումը եւ Քրիստոսից հեռանալը Արեւմտեան երկրներում, եւ ուրիշ տեղերումն է։ Եբրայեցիս 10:25; Հռոմյեացիս 1:25, 22;
Մատթեոս 24:12.

II. Երկրորդ նշանը որ կ՛ցուցնէ վերջը մոտ է, մտային շփոթութիւնն է որ թմրացուցիչների օգտագործելու, անվերջ հեռուստատեսի տիտման, ժամերով վիդէոյի խաղեր խաղալու, կամպիւտերով զբաղվելու, եւ անբարոյական պատկերներ նաելու արդիւնքն է։ Բ Տիմոթեոս 3:1, 3; Մատթեոս 8:28; Գործք Առաքելոց 2:40.

III. Երրորդ նշանը ու կ՛ցուցնէ վերջը մոտ է, թերորիզմի վերելքն է բոլոր աշխարհում։ Հայտնութիւն 16:8-9.