Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՍԵՐՄՆԱՑԱՆԻ ԱՌԱԿԸ

THE PARABLE OF THE SOWER
(Armenian)

Դկ․ Ր․Լ․Հայմըր
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում Առաւոտեան, Նոյեմբերի 8, 2015-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, November 8, 2015


Այսօրւա պատգամը սովորականից տարբեր եմ մատակարարելու։ Կ՛խնդրեմ ձեր Աւետարանը բացեք Մարկոս 4-րդ գլուխ։ Պիտի բացատրեմ Սերմնացանի Առակը։ Այս առակը գտնւում է Մատթեոս, Մարկոս, եւ Ղուկաս Աւետարաններում։ Այս գիշեր կ՛սերտենք Մարկոս Աւետարանը։ Առակ նշանակում է մի կարճ պատմութիւն որ Հիսուսը օգտուեց ցույց տալու պարզ հոգեւոր ճշմարտութիւնները։

Ինչն՞ է այս առակի իսկական ճշմարտութիւնը։ Սա է – մեծամասնութեան մարդիկ որ Աստծոյ խոսքը կ՛լսեն չեն փրկուելու! Առաւել, մեծամասնութեան մարդիկ որ լսում են թէ ինչպես փրկւել, չեն փրկուելու! Նրանք դժոխք են գնալու! Մեծ խումբ մարդիկ գնալու են դժոխք։ Միայն մի փոքր խումբ են փրկւելու։ Սա շատերի զարմանքի պատճառ է լինում այսօր։ Եւ ասում են, ՛՛Չեմ հաւատում որ Աստուած որեւէ մեկի դժոխք է ուղարկելու։՛՛ Իսկ դու ասելու ես, ՛՛Բայց Սուրբ Գրքի Աստուածը մարդկանց հաստատ ուղարկում է դժոխք։՛՛ Նրանք ասում են, ՛՛Ես չեմ հաւատում այդ Աստծուն։ Իմ Աստուածը երբեք այդ գործը չի անելու։՛՛ Ուզում են ասած լինեն որ իրենց մտքում հղացած աստուածը այդ գործը չի անելու։ Բայց մենք չենք խոսում իրենց մտքում ստեղծած աստծոյ մասին։ ՛՛Տասներկու Քայլեր՛՛ որ մարդիկ խոսում են դրա մասին ՛՛Այն Աստուածը որ հասկանում ես իրեն։՛՛ Բայց ես այդ սուտ աստծոյ մասին էլ չեմ խոսում։ Այդ քո ՛՛հնարած՛՛ աստուածը կեղծ աստուած է։ ՛՛Քո հասկացած աստուածը՛՛ ճշմարիտ չէ։ Ես խոսում եմ այն Աստծոյ մասին որ դու չես կարողանում հասկանալ նրան! Նա այն Աստուածն է որ Իրեն բացարձակապես յայտնեց Սուրբ Գրքում։ Նա է Սուրբ Գրքի Աստուածը! Եւ չկա մի ուրիշը! Չեմ խոսում այն կեղծ աստծոյ մասին որ դու հաւատում ես, այլ ճշմարիտ Աստծոյ մասին-մեզի յայտնուած Սուրբ Գրքում։ Քո կեղծ աստուածը մարդկանց չի ուղարկում դժոխք։ Բայց ճշմարիտը ուղարկում է։ Մատթեոս 7։13-ում Տեր Հիսուս Քրիստոս ասաց որ մեծամասնութիւն մարդիկ գնում են դեպի ՛՛կորուստ՛՛ դժոխքում։ Իր հաջորդող համարներում Տերը ասում է որ փրկուածների թիւը ՛՛քիչ՛՛ է լինելու – իրաւ որ սակաւ է լինելու։ Եւ այս իսկական կետն է այս առակինը։

Հիսուս Քրիստոսի այս պատմութիւնը շատ պարզ է։ Նա ասաց որ մի հողագործ դաշտ գնաց սերմ ցանելու։ Եւ եղաւ որ սեմանելու ժամանակին, մի քանին ճանապարհի մօտ ընկաւ, եւ երկնքի թռչունները եկան եւ կերան նորան։ Եւ մի ուրիշն ընկաւ քարքարուտ տեղ որ շատ հող չ՛կար, եւ շուտով բուսաւ հողը խոր չ՛լինելուն համար։ Եւ երբոր արեգակը ծագեց տաքացաւ եւ արմատ չ՛ունենալուն համար չորացաւ։ Եւ ուրիշն ընկաւ փշերի մեջ, եւ փշերը դուրս եկան եւ խեղդեցին նորան, եւ պտուղ չ՛տուաւ։ Վերջում մի ուրիշն ընկաւ բարի երկիրը, եւ պտուղ էր տալիս, որ դուրս եկաւ եւ աճեց։ Դա է առակը։ Մի կարճ եւ պարզ պատմութիւն – բայց մեզ շատ կարեւոր ճշմարտութիւն է ցոյց է տալիս – շատ քիչ մարդիկ որ լսում են Աստծոյ խոսքը կ՛փրկուեն!

Չորս տեսակի հողերը նշուած այս առակում ներկայացնում են չորս տեսակի մարդկանց որ լսում են Աստծոյ խոսքը։ Սերմը Աստծոյ խոսքն է, Սուրբ Գրքում, փրկութեան լուրը Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ամեն անձ որ գալիս է այս եկեղեցին, լսում է այս Բարի Լուրը։ Այն ինչ նրանք կատարում են իրենց որոշումով, ներկայացնում է այս չորս տեսակի հողերին այս առակում։

I. Առաջին, նրանք որ լսում են Աստծոյ Խոսքը եւ անմիջապես մոռանում, կորած են։

Կարդացեք Մարկոս 4։15,

՛՛Եւ նորանք են ճանապարհի վերայինները, ուր բանը սերմվում է, եւ երբոր լսում են, շուտով գալիս է սատանան եւ վեր առնում նորանց սրտերումը սերմուած խոսքը՛՛ (Մարկոս 4։15)

Սորնաք այն մարդիկն են որ մի կամ երկու անգամ այցելում են մեր եկեղեցին։ Նրանք լսում են Աստծոյ խոսքը, եւ փրկութեան պատգամը։ Բայց ՛՛օդից իջած թռչունը գալիս եւ ուտում է այդ՛՛ (Մակոս 4։4) Թռչունները ներկայացնում են Սատանային եւ իր դեւերին։ ՛՛Սատանան անմիջապես գալիս եւ հեռացնում է խոսքը որ սերմանուել է նրանց սրտերում՛՛ (Մարկոս 4։15 )

Մենք իրենց ասում ենք որ Քրիստոս մեռաւ խաչին վրա, վճարելով նրանց մեղքերի պարտքը։ Չարը նրանց ասում է, ՛՛Դու որեւէ մեղք չունես։ Դու բարի մարդ ես։՛՛ Ուրեմն Խոսքը անմիջապես հեռացվում է նրանց մտքերից չարի միջոցով, գործելով նրանց մտքում։ Մենք ասում ենք ՛՛Քրիստոս հարութիւն առաւ մեռելներից որպեսզի քեզ հաւիտենական կեանք տա։՛՛ Չարն ասում է, ՛՛Մի հաւատա դորան! Դա առասպել է, մի հեքեաթ։՛՛ Ուրեմն դարձեալ Խոսքը հեռացւում է նրանցից չարի միջոցով, գործելով նրանց մտքում։ Հիսուս ասաց որ Չարը ՛՛սուտասան՛՛ է (Հովհաննես 8։44)։ Նա քեզ սուտ է ասում որպեսզի քեզ հեռու պահի Աստծոյ խոսքին հաւատալու եւ փրկուելու։ Նա ուզում է քեզ պահել իբրեւ իր ստրուկը։

Կիրակի օրերում շատ մարդիկ ենք հրաւիրում եկեղեցի, որ Աստծոյ խոսքը լսեն։ Մեծամասնութիւնը երբեք չեն վերադառնում։ Նրանց տալիս ենք փրկութեան լուրը։ Մատակարարում ենք ճաշ կամ ընթրիք եւ մեծ ծննդեան տօներ։ Եկեղեցեի գալը թիւրին ենք դարձնում։ Բայց մեծամասնութիւնը չեն հիշում որ ինչի մասին ենք քարոզել։ Ինչու՞։ Որովհետեւ ՛՛Սատանան անմիջապես գալիս, եւ գողանում է այն խոսքը որ ցանուել է նրանց սրտերում՛՛ դրա պատճառով! Ոմանք գալիս են քանի անգամներ, բայց Խոսքը ոչ մի ազդեցութիւն չի թողնում նրանց վրա։ Ինչու՞։ Որովհետեւ ամեն անգամ լսում են չարին, եւ նա Խոսքը նրանց սրտից պոկում, հեռացնում է։ Անգամ, բառ-առ-բառ քարոզից մի օրինակ ենք տալիս տուն տանելու եւ կարդալու համար։ Բայց արդեոք՞ կարդում են եւ լրջօրեն մտածում են նրա մասին։ Ոչ, չեն անում։ Գիտեմ որ շատեր այդ օրինակները աղբն են նետում անմիջապես տուն հասնելուն պես։ Բայց մենք դեռ շարունակում ենք նոյն գործը կատարել։ Իսկ ինչու՞ ենք այդ շարունակում։ Որովհետեւ Հիսուս ասաց, ՛՛Դուրս գնա ճանապարհները եւ ցանգերը, եւ ստիպիր որ մտնեն՛՛։ (Ղուկաս 14։23) Որովհետեւ Աստուած ասաց մեզ,

՛՛Եւ իմ խոսքերն ասիր նորանց թէ լսեն թէ զանց անեն, որովհետեւ նորանք ապըստամբ են։” (Եզեկիէլ 2։7)

Ինչպես որ գնալով աւելի ենք մոտենում ՛՛վերջին օրերին՛՛ մարդիկ աւելի են ապստամբում Աստծոյ դեմ։ Ուստի չարը եւ իր դեւերը աւելի ու աւելի են կարող դառնում Աստծոյ խոսքը մարդկանց սրտերից ու մտքերից խլել։ Քառասուն տարիներ առաջ կարող էիր դրսում մի նշան դնել որ ասում էր, ՛՛Սուրբ Գրքի սերտողութիւն է կատարւում այստեղ երեկոյան ժամը 7։00-ին՛՛։ Երիտասարդները կ՛գային, պարզօրեն կարդալով այդ նշանը։ Ես գիտեմ։ Որովհետեւ ես մի եկեղեցի սկսեցի Սան Ֆրանսիսկոում, Հիփիների մեջ։ Հաստատ եմ որ մեղաւորներ էին։ Բայց որչափ էլ որ մեղաւոր լինեին նրանք, դեռ շատ աւելի լաւն էին այսօրւա երիտասարդներից! Այսօրւա երիտասարդների սիրտը այնքան կարծրացած է որ մինչեւ անգամ երկաթագործի խոշոր մուրճով էլ չես կարողանալ փշրել! Բայց տակաւին մենք շարունակում ենք, ՛՛թէ նրանք լսեն, կամ [չ՛լսեն]’’ – որովհետեւ Աստուած ասաց մեզ որ այս անենք! Եւ ժամանակ առ ժամանակ գտնում ենք մեկին որ ընտրուածներին մեջն է, որ լսում է Աստծոյ խոսքը եւ փրկւում։ Բայց գնալով վերջին օրերին մօտենալով, ընդունողներին թիւը պակասում է, եւ այս ներկա աշխարհը իր վախճանին է մօտենում։ Ես համոզված եմ որ այստեղ Ամերիկայում, Աստուած դատում է մեր ժողովուրդին ուղարկելով ՛՛նրանց զօրաւոր երեվակայութիւն, որ նրանք պիտի հաւատան մի սուտի՛՛։ (Բ Թեսաղոնիկեցիս 2։11) Իսկ մենք գիտենք որ Աստուած, անդիմադրելի շնորքով, ընտրեալներին դեպի իրեն կ՛քաշի, մինչեւիսկ այս չար եւ սատանայական ժամանակներում! Մենք չենք ակնկալում մեծ բազմութիւն։ Մենք փնտռում ենք, այստեղ եւ այնտեղ, նրանց որ կանչուած եւ փրկուած են։ Որով Հիսուս ասաց, ՛՛Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք, այլ ես ընտրեցի ձեզ՛՛(Հովհաննես 15։16) Աստուած Իր գերիշխան շնորքով ընտրեալներին Իր մոտ է կանչելու։ Ալելուեա! Բայց նրանք որ ընտրուած չեն ՛՛Սատանան անմիջապես, ցանուած խոսքը իրենց սրտերից [կ՛խլի]։՛՛(Մարկոս4։15) Արդեոք՞ դու ինչպես։ Արդեոք՞ դու Աստծոյ ընտրեալներից ես- կամ արդեոք՞ դու թոյլ ես տալու Սատանան Խոսքը քո սրտից խլի-եւ հեռանալով ապրես ու մեռնես քո մեղքերում։ Որովհետեւ Հիսուս ասաց, ՛՛Որովհտեւ շատեր են կանչուած, բայց քիչեր են ընտրուած։ (Մատթեոս 22։14)

II. Երկրորդ, նրանք որ լսում են Աստծոյ Խոսքը եւ ընդունում ցնծութիւնով, բայց հեռանում երբ փորձութեան մեջ են ընկնում, կորած են։

Կարդացեք Մարկոս 4։16-17-ը

՛՛Նոյնպես էլ քարքարուտ տեղը սերմուածները նորանք են, որոնք, երբոր խոսքը լսում են, շուտով ուրախութիւնով ընդունում են նորան։ Եւ իրանց մեջ արմատ չ՛ունին, այլ առժամանակեայ են, հետոյ երբոր այն խոսքի համար նեղութիւն կամ հալածմունք է լինում, շուտով գայթակղում են։՛՛ (Մարկոս 4:16-17).

Այս քարքարոտ գետին ունեցող մարդիկ, առաջին խումբի հակառակն են։ Նրանք ընդունում են Աւետարանը ուրախութիւնով եւ ցնծութիւնով։ Նրանք գալիս են եկեղեցի եւ սիրում են։ Նրանք երգում են հոգեւոր երգեր եւ անմիջապես սիրում են։ Գալիս են աղոթքի ժողովների։ Գնում են աւետարանչութեան։ Շատ լաւ է։ Սիրում են! Քարոզների օրինակից տուն են տանում եւ կարդում են զգուշութեամբ։

Բայց մի բան պակասում է։ Նրանք ՛՛արմատ չունեն՛՛։ Նրանք Քրիստոսի մեջ արմատ չեն ձգած, ՛՛արմատացած եւ շինուած չեն։՛՛ (Կողոսացիս 2։7) Եւ ՛՛ուրեմն դիմանում են բայց մի ժամանակամիջոցին համար։՛՛ Դկ․Ջ․Վերնոնը ասաց, ՛՛Նրանք իսկականից խանդավառւած են, բայց ճշմարիտ հարաբերութիւն չունեն Քրիստոսի հետ։ Դա միայն զգացումային հուզմունք է։ (Thru the Bible, note on Matthew 13:20, 21).

Միառժամանակ հետո նրանք գտնում են որ եկեղեցում լինելը իրենց նեղութիւն է պատճառում։ Խնդիրներ են առաջ գալիս եւ նրանք չեն ուզում եկեղեցի գալ։ Բայց երբ նեղութեան կամ փորձութեան մեջ են ընկնում եկեղեցում լինելու համար ՛՛անմիջապես գայթակղվում են՛՛։ Բառացիօրեն նշանակում է ՛՛անմիջապես հեռանում են՛՛։ Սա հաճախ պատահում է Ծննդեան եւ Նոր Տարուան օրերում։ Նրանք գիտեն որ մենք ուզում ենք որ գան Ծննդեան խնճոյքին եւ Նոր Տարուան տոնին եւ ծրագրում են գալ։ Բայց մի խնդիր է առաջանում, հրաւրիվում են մի ուրիշ խնճոյքի, անհաւատներին հետ, կամ մի ուրիշ առիթի։ Նրանք ընտրում են աշխարհը-եւ գնում, առաջին անգամը մի քիչ ՛՛տառապելի՛՛ կամ վշտալի է։ Արդեոք՞ դու էլ ՛՛կ՛հեռանաս՛՛ երբ տոն օրերում՛՛ փորձվես։ Արդեոք՞ քո կորած ընկերներիտ հետ աշխարհիկ խնճոյքների եւ պարահանդեսների ես գնալու։ Արդեոք՞ գնալու ես Լաս Վեգաս, կամ ուրիշ տեղեր քո կորած ընկերներիտ հետ։ Ամեն տարի տեսնում ենք մի քանիսների որ ճշմարտապես արմատ չունեն Քրիստոսում, որ արագօրեն հեռանում են տոն օրերում։

Դկ․Դէյվիդ Ֆ․Վէլզը յայտնի բարեկարգեալ աստուածաբան է։ Նա ասաց, ՛՛Այս [ժողովուրդը] բոլորովին մտադրութիւն չունի գին վճարելու ինքնա-հանձնումի, որը հարկաւոր է, եթէ հաւատացել են պատգամին․․․Այս [կոչված] ՛ապաշխարածները՛ մերժում են փոփոխութեան ենթարկել իրենց կեանքերը ։ Ըստ երեւոյթին, այսօր Ամերիկայում շատեր այսպես են՛՛ (David F. Wells, Ph.D., The Courage to be Protestant, Eerdmans Publishing Company, 2008, p. 89).

Դկ․ Ջ․Վերնոն Մաքգին այս ժողովրդին կոչել է, ՛՛Ալքա-Սելտզէր (գրիպի դեղ որ ջրին մեջ փրփրում է) Քրիստոնեաններ՛՛։ Բաւականին փրփուր կա նրանց մեջ․․․ Նրանք Քրիստոսի հետ իսկական հաղորդակցութիւն չունեն։ Բոլորովին զգացումային է։ Նրանք քարքրուտ գետնի նման ժողովուրդ են։

III. Երրորդը, ով լսում է Բարի Լուրը, բայց խեղդւում է այս աշխարհի հետաքրքրութիւններով եւ նրա խաբուսիկ հարստութիւններով, ու ուրիշ ցանկութիւններով, կորած է։

Կարդա Մարկոս 4։18,19-ը

‘’Եւ փշերի մեջ սերմուածները նորանք են, որ խոսքը լսում են, բայց աշխարհիս հոգսերը եւ հարստութեան խաբէութիւնը եւ ուրիշ բաների ցանկութիւնները մտնում են խոսքը խեղդում, եւ անպտուղ է լինում։՛՛ (Մարկոս 4։18,19)

Դկ․Մաքգին ասաց, ՛՛Սատանան ազդեց այն անձինքին որ ճանապարհի վրա ընկան, եւ մարմինը քարքարուտ տեղին ընկած մարդկաց, աշխարհը խեղտում է Խոսքը այս խաւի լսողներին։ Այս աշխարհի հետաքրքրութիւնն ու հոգը ներս է մտնում․․․ եւ գտել եմ որ մեծ թւով մարդիկ, թոյլ են տալիս որ այս աշխարհի հետաքրքրութիւնները, Աստծոյ Խոսքը հանի իրենց կեանքերից։՛՛

Տեսել ենք անգամներ եւ անգամենր եւ պատահում է։ Երիտասարդներ են գալիս եկեղեցի եւ թւում է թէ ապաշխարել են։ Իսկ, մի առ ժամանակ հետոյ, երբ աւարտում են դպրոցը ու դրամ վաստակում, սկսում են ուրիշ կիրքերի հետեւից գնալ։ Որպեսզի աւելի պարզեմ այս, կ՛յիշեմ Աստծոյ խոսքից, ՛՛լսումես խոսքը, բայց այս կեանքի հոգսերը, եւ հարստութեան խաբեբայութիւնը եւ ուրիշ բաների ցանկութիւնը գալիս եւ խեղտում են խոսքը։՛՛

Մեծ թւով մարդիկ հեռացան մեր եկեղեցուց քսան տարիներ առաջ։ Մի մարդ Օլիվաս անունով, թողեց մեզ եւ մի ուրիշ եկեղեցի կազմեց։ Նա մեր ժողովրդին ասեց թէ ես շատ խիստ եմ։ ԹԷ նրանք պետք չունէին Կիրակի օրերի երեկոյան պաշտամունքի գալու։ Նրանց առաւոտեան պաշտամունքը եւ ճաշը բաւարար էր։ Նրանք պետք չունէին կորած մարդկանց եկեղեցի բերելու, այլ իրենց ներկայութիւնը բաւարար էր-եւ միայն այն ժամանակ որ հարմար էր իրենց։ Շատ լաւ էր! Նրանք ազատւեցին այս խիստ ծերունի քարոզիչից! Բայց երկար չ՛տեւեց որ նրանցից շատերը դադարեցին այդ եկեղեցին գնալու! Նրանցից մեկը Պրն․Փրուդհամին ասել էլ որ, ՛՛Այս եկեղեցին միայն մի կանգառ է դեպի աշխարհ վերադառնալու։՛՛ Սա էր վախճանը Օլիվասի բաժանուած եկեղեցու։՛՛ Արդեոք՞ նման մի բան դարձեալ կ՛պատահի։ Այո, իհարկէ-եթէ այս աշխարհի ցանկութիւնները եւ հարստութեան խաբէութիւնները, եւ ուրիշ բաների ցանկութիւնները խեղտեն Խոսքը քո կեանքում! Այո, կ՛պատահի, եկեղեցու այն մարդկանց որ քարքարոտ հիմք ունեն! Այո, Կ՛պատահի!

Այժմ, դարձեալ լսիր Դկ․ Ջ․Վերնոն Մաքգին,

Այս երեք տեսակի հողերը չեն ներկայացնում երեք տեսակի հաւատացեալների – նրանք բոլորովին հաւատացեալ չեն! Նրանք լսեցին Խոսքը եւ միայն դաւանեցին որ ստացել են․․․ուրիշ իմաստով փրկուած չէին․․․ միայն մեկ-չորրորդը փրկուած էին։ Համարձակօրեն ասեմ, իմ ծառայութեանս մեջ գտնում եմ որ տոկոսը աւելի քիչ է։ (McGee, ibid., pp. 73, 75).

Նրանք քեզ կասեն որ փրկուած են։ Բայց նրանք բոլորովին փրկուած ժողովուրդ չեն! Ես համաձայն եմ Դկ․Մաքգիին հետ։ Նա այս կորած ժողովրդի մասին ասաց, ՛՛Ես կ՛դասեմ նրանց իբրեւ Հարաֆային Կալիֆորնիայի շարքում՛՛ կորած աւետարանչականեր (ibid., p. 73). Դկ․Դէյվիդ Ֆ․Վէլզը ասաց, ՛՛Նրանք օրինակներ են ՛՛թեթեւակի Քրիստոնեաների՛՛ որ մեծ թւով աւետարանչական եկեղեցինները տարածում են․․․ տասից մեկը հազիւ թէ հասկանա ինչ է իմաստը Սուրբ Գրային ճշմարիտ Քրիստոսի աշակերտ լինելու խորհուրդը՛՛ (Wells, ibid., p. 91) Ամեն, եղբայր!

IV. Չորրորդ, Նրանք որ լսում են Բարի Լուրը, ստանում են, եւ պտուղ են բերում, նրանք փրկուածներն են։

Կարդա համար 20,

՛՛Բայց այն բարի երկրի վրա սերմուածները նորանք են , որ խոսքը լսում են, եւ ընդունում են, եւ պտուղ են տալիս, մեկը երեսուն, եւ մեկը վաթսուն, եւ մեկը հարիւր։՛՛ (Մարկոս 4։20)

Ովքեր՞ են այս ժողովուրդը։ Կարելի է պարզապես անուներ բերել։ Նրանք այն մարդիկ են որ հարկաւոր է իրենց հետեւել։ Նրանք ճիշտ մարդիկ են ընդօրինակելու։ Ինչպես Դկ․եւ Տիկ․Քէյգանը, եւ Դկ․եւ Տիկ․Չանը, Տեր եւ Տիկ․Գրիֆիթը, Տեր եւ Տիկ․Սանգը, Տեր եւ Տիկ․Մենսիաը, Տիկ․ Սալազարը (հատկապես նա!), Տեր եւ Տիկ․Սանդերզը, Տեր եւ Տիկ․Օլիվաքը, Տեր եւ Տիկ․Փրուդհամը, Տեր եւ Տիկ․ Լիը, Տիկ․ Հայմերզը, Պրն․Զաբալգաը, Սերջիօ Մելօն, Էմի Զաբալագաը, Լարա Էսքոբարը, Ջան Սամուէլ Քէյգանը-նման մարդիկ! Կարող եմ միայն մի քանիսին մեջբերում անել! Նրանց օրինակին հետեւեցեք եւ սխալի չեք հանդիպելու! Ամեն! Ալելուեա! Փառք Հիսուսի անուանը!

Դա սկսում է Քրիստոսին վստահելով։ Աճելով Քրիստոսին վստահելով։ Եւ Քրիստոսին վստահելով աշակերտ լինելու է առաջնորդում։ Ինչպես հին երգն է ասոու, ''Վստահիր Իրեն ինչ որ պատահի, Վստահիր իրեն լրիւօրեն; “Trusting Him whate’er befall, Trusting Jesus, that is all!” Առաջին երեք խումբը երբեք Հիսուսին չըվստահեց! Նրանք վստահեցին իրենց։ Դրա համար էր ու ՛՛թողին՛՛ եւ հեռացան մեր եկեղեցուց։ Նրանք չ՛վստահեցին Հիսուսին։ նրանք վստահեցին իրենց մտածելակերպին եւ զգացումներին։ Դադարիր քեզ վստահելուց-եւ սկսիր վստահել Քրիստոսին։ Հիմա վստահիր, եւ նա քեզ Իր թանգագին Արիւնով կ՛սրբի քո բոլոր մեղքերը! Վստահիր հիմա, եւ անմիջապես կ՛ստանաս հաւիտենական կեանք! Ամեն! Ալելուեա! Փառաբանիր Հիսուսի անունը!

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։

Աստծոյ խոսքը ընթերցումը կատարեց Պր․Աբել Փրուդհօմը Ղուկաս 8։11-15:
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պր․Բենջըմին Քինքէյդ Գրիֆիթը։
     ՛՛Եթէ աշխարհը շահէի՛՛ “If I Gained the World” (Anna Olander, 1861-1939)


ՆԱԽԱԳԻԾ՝

ՍԵՐՄՆԱՑԱՆԻ ԱՌԱԿԸ

THE PARABLE OF THE SOWER

Դկ․Ր․Լ․Հայմըր

I.    Առաջին, նորանք որ լսում են Աստծոյ խոսքը եւ անմիջապես մոռանում, կորածներ են, Մարկոս 4:15, 4; Հովհաննես 8:44; Ղուկաս 14:23; Եզեկիել 2:7; II Թեսաղոնիկեցիս 2:11; Հովհաննես 15:16; Մատթէոս 22:14.

II.   Երկրորդ, նորանք որ լսում են Աստծոյ խոսքը եւ ընդունում են ուրախութեամբ, բայց հեռանում են երբ փորձութեան մեջ են ընկնում, կորածներ են, Մարկոս 4:16, 17; Կողոսացիս 2:7.

III.   Երրորդ, նորանք որ լսում են Աստծոյ խոսքը, բայց այս աշխարհի ցանկութիւններն ու հարստութեան խաբէութիւնը եւ ուրիշ կիրքեր խեղդում է իրենց, կորած են, Մարկոս 4:18, 19.

IV.   Չորրորդ, Նորանք որ լսում են Աստծոյ խոսքը, ընդունում են եւ պտուղ են բերում, նորանք փրկուած են, Մարկոս 4:20.