Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԼՈՒԹԸՐԻ ԴԱՒԱՆԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ

LUTHER’S CONVERSION
(Armenian)

Դկ․ Ր․Լ․Հայմըր
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում Առաւոտեան, Հոկտեմբեր 25, 2015

՛՛Ինչպէս գրուած է թէ արդարը հաւատքից կ՛ապրի։'' (Հռովմայեցիս 1։17)


Ոմանք կարելի է հարցնեն թէ ինչու՞ Մարթին Լութերի մասին եմ խոսում (1483-1546)։ Սկզբում թող պարզեմ ձեզ որ ես Մկրտչական եմ եւ ոչ թէ Լութըրական։ Եկեղեցու օրենքով Մկրտչական եմ, ոչ Լութըրական։ Մկրտութեան նկատմամբ մկրտչական եմ, ոչ Լութըրական։ Վերջին ընթրիքի նկատմամբ Մկրտչական եմ եւ ոչ Լութըրական։ Իսրայել ազգի եւ ժողովրդի նկատմամբ Մկրտչական եմ եւ ոչ Լութըրական։ Սորանք կարեւոր կետեր են – եւ ամեն մեկին մասին համաձայն եմ Մկրտչական դաւանանքին հետ եւ հակառակ Լութըրականին։ Սակայն խորապես գնահատում եմ Լութըրի պարզ, Սուրբ Գրային ուսուցմունքին, այսինքն արդարանալ Քրիստոսին հաւատալով միայն։ Նկատի չունեմ արդի Լութըրականերին, այլ հենց ինքը Լութըրի մասին է խոսքս։ Նա ամենամեծ Քրիստոնեաներից է եղել բոլոր դարերին մեջ։

Լութըրը պատմութեան մեջ երեւելի անձ է իբրեւ մարդկութեան օրինակ։ Իր ժամանակում, հաճախ կոպիտ եւ յամառ է եղել։ Նա միշտ խնդիրները պարզութեամբ չէր տեսնում։ Նա շարունակեց հաւատալ Հռոմի Կաթոլիկ վարդապետութեանը ՛՛վերազետեղման աստուածաբանութեանը՛՛, այսինքն Եկեղեցին բոլորովին Իսրաէլի տեղը գրաւում է։ Այս Կաթոլիկական վարդապետութիւնը հետագայում իր կեանքին մեջ պատճառ եղաւ որ խիստ խոսքեր խոսի Իսրայելին դեմ։ Բայց Րիչարդ Վուրմբրանդը, կրոնափոխ եղած հրեա, որ դարձաւ Լութըրական հովիւ, մի օր ինձ շատ պարզօրեն ասաց, , ՛՛Ես իրեն ներում եմ։՛՛ Պատուելի Վուրմբրանդը գիտեր որ Լութըրը իր ժամանակակից մարդ էր, ինչպես մենք ենք մեր ժամանակակիցը։ Ապագան ցոյց կ՛տա մեզ որ մենք էլ շատ ախալներ ունենք – հատկապես հոգի-վնասող ՛՛decisonism՛՛ գաղափարի սխալները, որ դժոխային է ինչպես միջնադարեան Կաթոլիկութիւնը։

Հակառակ մի քանի ՛՛լուսազուրկ կետերի՛՛ Լութըրը բացառիկ պարգեւներ ուներ։ Սպրջընը Մկրտչական հաւատամքի ամենամեծ քարոզիչներից է եղել։Նա հաճախ գովել եւ հիշել է նրա վկայութիւներից իր քարոզներում (see two of Spurgeon’s sermons on Luther, The Metropolitan Tabernacle Pulpit, volume XXIX, pp. 613-636). Սպրջընը ասաց, ՛՛Գլխաւոր վկայութիւնը մեր բարինորոգիչի, եղել է մեղաւորների արդարութիւնը հաւատալով միայն Հիսուս Քրիստոսին, եւ միայն Նրա միջոցով։՛՛ Բազում անգամներ Լութըրը այս աստուածաբանական հարցերի խորքը տեսաւ – եւ իր խորհուրդները բացահայտեց զորաւոր, բայց նրբութեամբ։

Արդարացումը ամենակարեւորն է փրկութեան վարդապետութեան բոլոր կետերից։ Մարդն առանց արդանալու դատապարտուած է դժողքի! Նա կարող է լինել ճիշտ եկեղեցու, մկրտութեան, վերջին ընթրիքի, Իսրաելի մասին – բայց տակաւին դժողք է գնալու, որովհետեւ արդարացած չէ! Միւս կողմից, Լութերի նման մի մարդ, լինելով սխալ նշւած կետերում, փրկուած է եթէ արդարացած է Քրիստոսով։ Դրա համար է որ Սպրջընը արդարութեանը կոչում է, ՛՛Վերանորոգութեան թագի գոհարը՛՛ որով արդարութիւնը ամենակարեւոր վարդապետութիւնն է։ Լութըրը կոչեց արդարանալ հաւատքով միայն, ՛՛վարդապետութիւն որ եկեղեցին նրա վրա հաստատւում է կամ ընկնում՛՛։ Առանց արդարանալու ոչ ոք է կարող փրկուել! Ամենաշատ քննադատուած վարդապետութիւններին մեջ, ես համաձայն եմ այս մեկին, մեծ բարեկարգիչին հետ։ Ես համաձայն եմ Լութըրին հետ որ արդարութիւնն միայն հաւատալով Հիսուս Քրիստոսին է! Դա Լութըրին իսկական բնաբանն է – եւ իրեն հետ բոլորովին համաձայն եմ!

‘’ Արդարը հաւատքից կ՛ապրի։’’ (Հռովմայեցիս 1։17)

Ինչպես՞ Լութերը այս բնագիրը իմաստը հասկացաւ։ Սպրջնը մեզ բացատրում է նրա դարձի գալը,

     Ես կ՛ամփոփեմ եւ ցույց կտամ նշելով մի քանի հատուկ դեպքեր նրա կեանքից։ Այս մեծ բարեկարգիչի Աստծոյ խոսքի բացատրութեամբ լոյսը քիչ-քիչ ծակեց։ Մի վանքում էր որ նա թերթելով մի հին Սուրբ Գիրք որ շղթայւած էր մի սիւնի, նա կարդաց այս համարը - ՛՛Արդարը հաւատքից կ՛ապրի։՛՛ Այս երկնային նախադասութիւնը տպագրուեց նրա մտքում, բայց նրա իմաստի բովանդակութիւնն դժուար հասկացաւ։ Սակայն նա չէր կարողանում գտնել խաղաղութիւն իր կրօնական աշխատանքին եւ վանքին սովորութիւններին մեջ։ Որիշ ելք չգիտենալով, նա շարունակ ապաշխարում էր, եւ տաժանելի ժուժկալ կեանք էր ապրում որ երբեմն գտնւում էր ուշաթափ ուժասպառութիւնից։ Ինքն իրեն բերելով մահուան դռան ․․․ նա շարունակեց իր ապաշխարութիւններին, փնտռելով խաղաղութիւն, բայց ապարդիւն․․․ [Հետոյ] Տերը նրան ազատեց սնոտիապաշտութիւնից, եւ նա տեսաւ որ ոչ քահանաները եւ ոչ կղերականութիւն, ոչ ապաշխարութիւն եւ ոչ մի գործ որ ինքն կարող էր կատարել որպեսզի ապրի գոյութիւն չուներ, միակ ճանապարհն էր ապրել միայն հաւատալով Քրիստոսին։ Մեր այսօրւա բնաբանը այս [Կաթոլիկ] կղերականին ազատեց, եւ իր հոգու կրակը վառեց։

     [՛՛Եւ արդարը հաւատքով կ՛ապրի՛՛ Հռովմայեցիս 1։17]

Երբ Լութըրը ըմբռնեց որ այս համարը ուղղում է այն ճշմարտութեան որ Քրիստոսին պիտի վստահենք միայն, մի նամակ գրեց իր մօրը ասելով , ՛՛Կարծես թէ վերստին ծնուել եմ եւ երկնքի բաց դռներով ներս եմ մտել։՛՛ Սպրջնը գրում է,

     Երկար չ՛տեւեց նրան հաւատալ այս, եւ սկսել գործունեա կեանք ապրել։ Մի [քահանա], Թենզել անունով, շրջում էր Գերմանեաում եւ մեղքերի թողութիւն էր վաճառում գումար վաստակելով։Կարեւոր չեր մեղքդ ինչքան մեծ էր, երբ գումարը վճարէիր, բոլոր մեղքերդ կ՛անհետանար։ Երբ Լութըրը լսեց սա, անչափ զայրացաւ, եւ բացականչեց, ՛՛Ես ծակելու եմ նրա թմբուկը։՛՛ Եւ իրաւ կատարեց, եւ ուրիշ շատ թմբուկներ ծակեց։ Երբ իր ասոնքը գամեց եկեղեցու դռան վրա, իրոք ճիշտ կերպ էր լռեցնելու այս ներողագրի մեղեդին։ Լութըրը հայտարարեց որ մեղքերի թողութիւնը միայն հաւատալով Քրիստոսին է, առաց դրամի եւ վճարումի, եւ Պապի ներողագիրը շուտով դարձաւ ծաղրանքի առարկա։ Լութըր իր կեանքը ապրեց հաւատքով, ուրեմն նա որ կարելի էր լիներ լուռ, դատապարտեց այդ սխալը ինչպես կատաղած առիւծ որ մռնչում է իր որսին վրա։ Այն հաւատքը որ իր միջումն էր լցրեց իրեն զորաւոր կեանքով եւ պատերազմի մեջ մտաւ իր թշնամու դեմ։ Մի ժամանակից հետո ատեան կոչուեց Ագզբըրգ, եւ հակառակ իր ընկերների խորհուդին որ չ՛գնա, նա մեկնեց Ագզբըրգ։ Նա ատեան կոչուեց իբրեւ հերետիկոս, որպեսզի պատասխանի Diet [Imperial Council] of Worms-ի հարցերին, եւ բոլորը [իրեն ասացին] որ հեռու մնա, որով հաստատօրեն իրեն կ՛վառեին; բայց նա կարիք էր զգում որ այս վկայութիւնը պիտի ծնունդ առնի, ուրեմն նա կառքով գիւղից գիւղ եւ քաղաքից քաղաք գնաց քարոզելով իր ճանապարհի ընթացքին, աղքատ մարդիկ դուրս էին գալիս ձեռք ձեռքի տալով այն մարդին հետ որ կանգնել էր հանուն Քրիստոսի եւ Աւետարանի եւ իր կեանքը վտանգի ենթարկել։ Կ՛հիշեք թէ նա ինչպես կանգնեց Ագըստ ժողովին [at Worms] առջեւ, գիտենալով որ ինչքան որ մարդկային ուժն կարող էր տանել , իր պաշտպանութիւնը կեանքի գնով պիտի կատարեր, մինչեւիսկ եթէ վառվելու պատիժի ենթարկւեր, ինչպես Ջան Հասը, բայց դրանով հանդերձ նա ինչպես Աստծոյ մարդ [քայլ վերցրեց]։ Այդ օրը Լութըրի կատարած գործը Գերմանիայի Diet [Դատարանում] պատճառ եղաւ որ տասնեակ հազար մայրեր օրհնեն իր անունը եւ աւելիօրեն օրհնեն Աստծոյ անունը։ C. H. Spurgeon, “A Luther Sermon at the Tabernacle,” The Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, 1973 reprint, Volume XXIX, pp. 622-623).

‘’ Արդարը հաւատքից կ՛ապրի։’’ (Հռովմայեցիս 1։17)

Իմ առաջին հանդիպումս Լութըրին հետ Մկրտչական եկեղեցում էր 1950 թուականում։ Մի Կիրակի գիշեր նրանք ցուցադրեցին սեւ ու սպիտակ շարժապատկեր նրանից։ Նրա պատկերը անցեալի խորթ կերպարանք ուներ որ ոչինչ չուներ հետաքրքիր ինձ ասելու։ Շարժապատկերը երկար ու ձանձրանալի էր։ Ինձ հետաքրքիր էր որ ինչու՞ Պատուելի Վալթըր Ա․Փէգը ցուցադրում էր այդ։ Բայց պիտի աւելացնեմ որ այսօր ես բոլորովին տարբեր տեսանկիւն ունեմ այդ մեծ շարժապատկերին մասին։ Շատ կ՛սիրեմ դիտել այդ հիմա! Սեղմեցեք այստեղ դիտելու այս շարժապատկերը մի տեսարան (Անգլերենով)։

Երկրորդ հանդիպումս Լութըրին հետ եղաւ իմ դարձի գալուց հետո։ Կարդացի Ջան Վեսլի դարձի գալուն մասին, որտեղ Վեսլին գրում է,

Մի երեկո ոչ յօժարօրեն գնացի մի ընկերութեան Ալդրգէյթ փողոցում, ուր մեկը կարդում էր Luther’s preface to the Epistle to the Romans. Մօտաւորապես քարորդ մնացած ինին, երբ նա բացատրում էր այդ փոփոխութեան մասին որ Աստուած գործում է սրտին մեջ հաւատալով Քրիստոսի , ես զգացի որ զարմանալիօրեն սիրտս տաքացաւ։ Զգացի որ վստահում եմ Քրիստոսին փրկութեան համար; եւ ինձ վստահութիւն տրւեցաւ, որ նա իմ մեղքերս հեռացրել է ինձանից, եւ ինձ ազատել է մեղքի եւ մահի օրենքից։ (John Wesley, The Works of John Wesley, third edition, Baker Book House, 1979 reprint, volume I, p. 103) .

Սա ինձ վրա ազդեց, որովհետեւ արդեն գիտէի որ Վէսլին դառել էր ամենազօրաոր քարոզիչներից մեկը առաջին Մեծ Արթնութեան ժամանակ։ Վեսլին դարձի եկաւ երբ լսեց Լութըրի քարոզը որ արդարացումը միայն Քրիստոսին հաւատալով է։

Իսկ հետագայում, լսեցի որ Ջան Բանեանը, մեր Մկրտչական նախահայրերից, կարդաց Լութըրի մասին եւ հրաշալի կերպով դարձի եկաւ, ՛՛Իր ուսումնասիրութիւնն Սուրբ Գրքի մասին ընդարձակել Մարթին Լութըրի գրութիւններով՛՛ (Pilgrim's Progress, Thomas Nelson, 1999 reprint, publisher's introduction, p. xii). Հետեւաբար Բանեանը դարձաւ Մկրտչական շատ կարդացւող հեղինակ!

Ջան Վեսլին, Մեթոդիստ, Լութըրին լսելով դարձի եկաւ։ Ջան Բանիան, Մկրտչական, իր դարձի գալու պայքարներում Լութըրի գրութիւները իրեն օգնութեան հասան։ Ուրեմն մտածեցի որ շատ բարի բաներ կան Լութերում։ Եւ գտա որ Հռովմեացիս գիրքը Լութըրի պատգամների բնաբանն է։ Լութըրն ասաց։

Այս Նամակը Նոր Կտակարանի գլխաւոր մասը եւ ամենազուտ Աւետարան է, եւ արժան է որ ամեն Քրիստոնա անգիր սովորի նորան բառ առ բառ, եւ ամենօր իրեն զբաղեցնի նորանով իբրեւ հոգու առօրեա հացը։ Կարդալուց եւ խորհելուց չպիտի հոգնես , որով ինչքան շատ կարդաս այդքան աւելի թանկագին կ՛դառնա, եւ աւելի համովացած։ (Martin Luther, “Preface to the Epistle to the Romans,” Works of Martin Luther, Baker Book House, 1982 reprint, volume VI, page 447).

Իսկ այսօր ինչու՞ եմ ես կարծում որ Լութըրը կարեւոր է։ Գլխաւորապես որովհետեւ նա մեզ վերադարձնում է Հռվմեացիս գրքին, եւ պարզօրեն ցոյց է տալիս որ Հռովմաեացիսը իսկականից Նոր Կտակարանի գլխաւոր մասն է եւ ամենազուտ Աւետարանը։ Դա է որ մենք պիտի լսենք այս չար “decisionism”-ի օրերում։ Ամեն ինչից աւելին, պիտի վերադառնանք Հռովմաեացիս Գրքին! Լութըրի ժամանակուան Կաթոլիկները մոռացել էին Հռովմեացիս գրքի պատգամի իսկութիւնը։ Մեր ժամանակակից “decisionist՛՛-ները նույնն են անում։ Նրանք միգուցէ կարթում են Հռովմաեացիս գիրքը, բայց ոչ մի օգուտ չեն ստանում նրանից։ Դրա պատաճառով է որ, շատ տարբեր կերպերով, “decisionism,”-ը նմանում է Կաթոլիկութեան։ Կաթոլիկներ ասացին, ՛՛Սա արա եւ ապրի։՛՛ “Decisionists” ասում է, ՛՛Սա արա եւ ապրի։ Բայց Հռովմեացիս 1։17 ասում է,

“Արդարը հաւատքից կ՛ապրի։’’ (Հռովմայեցիս 1։17)

Նկատի առ Հռովմեացիս 3։20-ը

՛՛Որովհետեւ օրէնքի գործերիցը [մեղաւորների աղոթքը աղոթել, ձեռքտ բարձրացնել, առաջ գնալ եւ ներում խնդրել] ոչ մի մարմին չի արդարանալ նորա առաջին․ որովհետեւ օրէնքովը լինում է մեղքի գիտութիւն։՛՛ (Հռովմայեցիս 3։20)

Լութըրը ասաց որ սխալ է մտածել որ օրենքը սովորեցնում է թէ ինչ անել կամ չ՛անել։ Դա մարկային գործի օրէնքն է։ Մարդկային օրենքը կատարելագործվում է բարի գործերով, նոյնիսկ եթէ քո սիրտը անհամաձայն է նրանց հետ։ Աստուած դատելու է քեզ ինչ որ քո սրտիըտ խորքումն է, եւ սրա պատճառով Աստծոյ օրէնքը պահանջում է մարդուս սրտի ամենախորքը, եւ չի բաւարարւելու բարի գործերով, բայց առաւել դատապարտում է այն գործերը որ սրտի խորքից չի կատարւում, եւ համարւում է կեղծաւորութիւն եւ սուտ։Դրա պատճառով բոլոր մարդիկ կոչւում են սուտասաններ, Սաղմոս 116։11-ում, որովհետեւ ոչ ոք է կարող պահել Աստծոյ օրենքը սրտի խորքից, որով ամեն անձ չի սիրում այն ինչ բարի է եւ հաճոյք է ստանում նրանից ինչ վատ է։ Ուրեմն, եթէ, ցանկութիւն չկա բարին մեջ հաճոյք գտնել, դու քո սրտիտ խորքից չես ուզում բարին գործել։ Աստծոյ օրենքի դեմ սեր չկա եւ ապստանբումս է նրա դեմ։ Այն ժամանակ հաստատ մեղք է, եւ Աստծոյ բարկութիւնը եւ պատիժը արժանաբար է, դրանովհանդերձ որ արտաքին գործերտ բարի են երեւում։ Դու դատապարտուած ես Աստծոյ օրենքով, որովհետեւ սրտիտ ներքո Նրա օրենքին դեմ ապստամբել ես։

Բայց Աստծոյ օրենքը չեն տրուած որպեսզի դու արդարանաս, կամ փրկուես։ Կարդա Հռովմեացիս 3։20 նորեն, բարձր։

՛՛Որովհետեւ օրէնքի գործերիցը ոչ մի մարմին չի արդարանալ նորա առաջին․ որովհետեւ օրէնքովը լինում է մեղքի գիտութիւն։՛՛ (Հռովմայեցիս 3։20)

Կարող ես փորձել հնարաւորին չափ բարի լինել։ Բայց Աստուած քո արտաքին երեւույթին չէ նայում։ Նա քո սրտին է նայում։ Եւ այնտեղում Նա տեսնում է խայթող օձեր եւ թունաւոր սարդեր, եւ շատ ապստամբութիւն ու մեղք։

՛՛Որովհետեւ օրենքի գործերիցը ոչ մի մարմին չի արդարանալ նորա առաջին...՛՛ (Հռովմաեցիս 3։20)

Ինչքան շատ փորձես հնազանդես օրենքին փրկւելու համար, աւելի գեշ կ՛լինի վիճակտ։ Սա ճշմարիտ էր Լութըրի դարձի գալու փորձառութեանը, նոյնպես Վեսլիինը եւ Բանեանի դարձի գալուն, որով նրանք անյոյս կերպով ցանկացան արդարանալ ՛՛բարի գործերով՛՛։ Բայց օրենքը շատ աւելի առաջ է գնում։ Նա քննում է քո սիրտը տեսնելու այն ահռելի իրականութիւնը որ դու քո սրտումտ եւ մտքումտ մեղք ես գործել Սուրբ Աստծոյ դեմ։ Նկատիր Հռովմաեցիս 3։20-ի վերջին բառերը,

՛՛Որովհետեւ օրէնքովը լինում է մեղքի գիտութիւն։՛՛ (Հռովմայեցիս 3։20)

Դու ինքդ քեզնից պիտի ՛՛զզւած լինես – քո մեղաւոր սրտիցդ!

Բայց Աստուած այն հոգիների համար որ ուզում են փրկուեն, դարման ունի։ Ինչքան շատ փորձեն նուաճել մեղքին, աւելի կ՛խորանան մեղքին մեջ։ Արդեոք՞ սա քո վիճակդ չէ։ Ինչքան շատ ես փորձում մեղք չ՛գործել, ներքուստ աւելի մեղաւոր ես դառնում – հեռացնելով Քրիստոսի հիանալի մեղքի դարմանը, եւ փորձելով հիմնել քո բարութիւններով ՛՛նորեն նուիրել՛՛ քո կեանքը, ՛՛առաջ գնալով՛՛, ասելով, ՛՛մեղաւորների աղոթքը՛՛, սովորելով փրկութեան մասին, եւ տարբեր օրենքի գործերի մասին։ Բայց բոլոր այն ինչ սովորում ես, կամ ասում ես ու կատարում ես, կամ զգում ես չի կարող քեզ Աստծոյ խաղաղաութիւնը տրուի, Նրա հետ որ քո սրտի ու մտքի մեղաուր լինելը գիտի։

Ինչ որ օրենքը չի կարող անել քեզ համար, շնորքը, ՛՛հաւատքով՛՛ Քրիստոսի արիւնով կարող է անել քեզ համար։ Միայն Քրիստոսի Արիւնով կարող ես մեղքերից ազատութիւն գտնել եւ ազատութիւն Աստծոյ զայրութից։ Նա մեռաւ քո տեղ մեղքերիտ պարտքը վճարելով, եւ Նրա Արիւնը կարող է մաքրել քո բոլոր մեղքերը! Քրիստոս Հիսուս խաչին վրա քո մեղքերի վարձքը լիովին վճարեց։

Իսկ ինչ՞ է մնացել քեզ համար կատարելու։ Պատասխանը տրուած է Հռովմայեցիս 3։26 ում,

՛՛Որ ինքն [Աստուած] լինի արդար, եւ արդարացնող նորան՛ որ Հիսուսի հաւատքիցն է՛՛ (Հռովմայեցիս 3։26)

Հաւատալ Հիսուսին։ Սա մի կատարեալ պատասխան է մի կորած անձի պայքարներին, որ փորձում է աւելի բարի կեանք ապրել ՛՛օրենքը՛՛ պահելով, եւ տարբեր ՛՛որոշումներ՛՛ կատարելով։ Թափիր քո բարի գործերդ եւ ՛՛որոշումներդ՛՛, եւ հոգեբանական ինքնաքննութիւններդ, եւ հեռացրու քեզնից այդ սնապարծութիւնը որ ուրշներից աւելի լաւն ես։ Պարզապես այդ կերպով չես կարող փրկուել։

՛՛[Աստուած] արդարացնող նորան՛ որ Հիսուսի հաւատքիցն է՛՛ (Հռովմայեցիս 3։26)

Հաւատա Քրիստոսի Արեանը, որ խաչին վրա մեռաւ քեզ համար, եւ համբարձւեց երկինք, ուր միշտ թարմ է եւ զօրաւոր է մաքրելու բոլոր մեղքերը։ Հաւատք ունեցիր այդ Արեանը, եւ կ՛փրկուես!

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։

Աստծոյ խոսքը ընթերցումը կատարեց Պր․ Աբել Փրուդհօմը: Հռովմաեցիս 3։20-26
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պր․Բենջըմին Քինքէյդ Գրիֆիթը։
՛՛Բոլոր իմ մեղքերիս համար՛՛ (Նորման Քլէյթոն, 1943)