Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՍՐԲՈՂ ԱՐԻՒՆԸ

THE CLEANSING BLOOD
(Armenian)

Դկ․ Ր․Լ․Հայմեր
by Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում Առաւոտեան, Հոկտեմբեր 4, 2015
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, October 4, 2015

“Եւ նորա Որդի Հիսուս Քրիստոսի արիւնը մեզ սրբում է ամեն մեղքից։” (Ա Հովհաննես 1։7).


Հովհաննեսը միայն մի պատանի էր երբ Հիսուս իրեն կանչեց իր աշակերտը լինելու։ Նա մի հիանալի երիտասարդ էր։ Գեթսեմանի պարտեզում կարելի է նկատել թէ ինչքան նա մօտիկ էր Հիսուսին։ Երբ Հիսուս աւելի խոր մթութեան մեջ գնաց նա թողնելով միւս աշակերտներին պարտեզում, միայն Հովհաննեսին եւ երկու ուրիշներին Իր հետ առաւ, ՛՛եւ սկսեց զարհուրել եւ տխրել, եւ ասեց նորանց․ Իմ անձը մահի չափ խիստ տրտմած է․ այստեղ մնացեք եւ արթուն կացեք։՛՛(Մարկոս 14։33 , 34)

Երբ զինուրները եկան ձեռբակալելու Հիսուսին, միւս աշակերտներ թողին իրեն եւ փախան։ Բայց Հովհաննեսը հետեւեց Գողգոթայի ճանապարհը մինչեւ միւս առաւոտ երբ Հիսուս խաչը ուսին դեպի Գողգոթա կըգնար։ Երբ ուրիշներ վախից թագնուել էին, այս տղան միայն մեկն էր որ պաշտպանեց Հիսուսի մօրը, երբ նա նայում էր Իր Որդու մահը Խաչին վրա։ Հովհաննես միայն աշակերտն էր որ ականատես եղաւ Հիսուսի մահւան այդ օրը։ Միւսներ թագնուած էին փակ դռների հետեւում։

Հիսուս խաչին վրայից ներքեվ նաեց Հովհաննեսին եւ Իր մօրը, Հովհաննեսին ասաց որ Իր մօրը խնամք տանի։ Նա այնտեղ էր եւ լսեց Հիսուսին որ ասաց, ՛՛Ծառաւ եմ։՛՛ Նա լսեց Հիսուսին որ ասաց, ՛՛Վերջացաւ՛՛ երբ խաչին վրա մեռաւ։ Բայց Հովհաննեսը չէր կարողանում հեռանալ իր խաչեալ Փրկչից։ Նա տեսաւ թէ ինչպես զինւորը իր գեղարդով խոցեց Քրիստոսի կողը։ ՛՛Եւ շուտով արիւն եւ ջուր դուրս եկաւ՛՛։ (Հովհաննես 19։34) Հետագայում նա զգուշութեամբ գրեց, ՛՛որ դուք հաւատաք՛՛ (Հովհաննես 19։35)

Երբ մայրս մեռաւ, անմիջապես Էլենային եւ տղաներիս հետ հիւանդանոց գնացինք։ Մի քանի քայլեր առի դեպի իր սենեակը եւ տեսա, իր խեղճ ու ընկճուած մարմինը որ արդեն դրուած էր պարկին մեջ։ Մայրս միշտ ամաչկոտ է եղել որ մեկը իրեն մերկը չըտեսնի։ Երբ իր ոտքերը տեսա, տղաներիս առաջնորդեցի դեպի միւս սենեակ, որ այդ տեսարանը չըտեսնեն։ Բայց այդ քանի վարկեաները մտքիս մեջ տպագրուեցաւ հաւիտեան։ Տասնութը տարիներ են անցել այդ դեպքից եւ այդ պատկերը իմ մտքիս մեջ դեռ թարմ է, կարծես թէ անցած օրն է պատահել։

Նոյնն էր Հովհաննեսին հետ։ Նա տեսաւ գեղարդը Հիսուսի կողին։ Եւ տեսաւ ինչպես Արիւնը վերքից դուրս ցայտեց։ Նա երբեք չէր մոռանալու այդ։ Վաթսուն տարիներ հետո իբրեւ մի ծերունի, եւ վերջին կենդանի մնացած աշակերտ, դեռ Հովհաննես մտածում էր Հիսուսի Արեան մասին, իր տեսած օրւան ժամանակուանից։ Իր դողդոջուն ձեռքով, նա գրեց, “Եւ նորա Որդի Հիսուս Քրիստոսի արիւն մեզ սրբում է ամեն մեղքից։” (Ա Հովհաննես 1։7). Ինչու՞ Հիսուսի արիւնը այդքան կարեւոր էր Հովհաննեսին համար։

I. Առաջին, Հիսուս Քրիստոսի, Աստծոյ Որդու, Արիւնն է։

Քրիստոսի արիւնը հասարակ արիւն չէր, գիտեք՞։ Դր․Վ․Ա․ Քրիսվելը, որ մօտ վաթսուն տարիներ է որ Առաջին Մկրտչական Եկեղեցում Թեգզաս, Դալաս քաղաքում հովիւ է, այսպես է ասել,

Նա Աստծոյ հայտնութիւնն էր մարմնում։ Չկա մի ուրիշ նշանակալից համար բացի Պողոս Առաքեալի գրուած նամակից Եփեսոսի երեցներին Գործ Առաքելոց 20։28 ում, ՛՛Արդ զգոյշ կացեք ձեր անձերին՛ ... Աստծոյ եկեղեցին, որ իր արիւնովն ստացաւ։՛՛ Ճշմարտապես Աստուած էր մարմնում որ Սուրբ Հոգով առաջնորդուած զոհը կատարեց մեր մեղքերի քաւութեան համար ... ուրեմն Քրիստոսի արիւնը ... մաքրում է մեր խիղճը մեռած գործերից որպեսզի կենդանի Աստծուն ծառաենք ... Քրիստոսի արիւնը, որ հաւիտենական Հոգով Իրեն հանձնեց Աստծուն, մաքրում, սրբում եւ կատարեալ է անում մեզ լիովին։ (W. A. Criswell, Ph.D., “The Blood of Jesus,” The Compassionate Christ, Crescendo Book Publications, 1976, p. 72).

ՄաքԱրթուրը այսպես է ասել Գործ Առաքելոց 20։28ից, ՛՛Պողոսը խորապես համոզուած էր որ Հայրը եւ Տեր Հիսուս մեկ են եւ նա կարող էր խոսել Քրիստոսի մահուանից իբրեւ Աստծոյ թափուած արիւնը – որ ոչ մարմին ունի եւ արիւն՛՛ (The MacArthur Study Bible; note on Acts 20:28). Ուստի, Դկ․ՄաքԱրթուրը ասել է որ Պողոսը սխալ է եղել, որ Աստուած ՛՛արիւն չունի՛՛։ Սա վտանգավոր արտայայտութիւնը է, որովհետեւ այդպես է թւում որ Երրորդութեան աստուածաբանութիւնը քայքաում է։ Մենք հերքում ենք ՄաքԱրթուրի խոսքը եւ համաձայն ենք Պողոսի եւ Դկ․ Քրիսվելին հետ, որ ասել են, ՛՛ Դա Աստծոյ Արիւնն էր որ թափեց խաչին վրա՛՛։

II. Երկրորդ, Հիսուս Քրիստոսի Արիւնն է որ մեզ մաքրում է մեղքից։

Հովհաննես Առաքեալ ասաց,

“Եւ նորա Որդի Հիսուս Քրիստոսի արիւնը մեզ սրբում է ամեն մեղքից։” (Ա Հովհաննես 1։7)

.

Դկ․Մաքգին ասաց, ՛՛Սրբել բառը ներկա ժամանակին մեջ է գրուած - Քրիստոսի արիւնը մեզ շարունակ սրբում է մեր բոլոր մեղքերից՛՛ (Thru the Bible; note on I John 1:7)։ Սա նշանակում է որ Հիսուսի Արիւնը մինչեւ այսօր գոյութիւն ունի։ ՛՛Սրբել՛՛ բառը ներկա բայ է, այսինքն այսօր գոյութիւն ունի մաքրելու մեզ։ ՄաքԱրթուրը սորան չի հաւատում։ Նա ասաց, ՛՛Քրիստոսի ֆիզիքական արիւնը, ինքնիրեն, մեզ մեր մեղքերից չէ սրբում։ (The MacArthur New Testament Commentary on Hebrews, p. 237). Սա սուտ է!

“Եւ նորա Որդի Հիսուս Քրիստոսի արիւնը մեզ սրբում է [ներկա բայ] ամեն մեղքից։” (Ա Հովհաննես 1։7)

.

Դկ․Մարթին Լօյդ-Ջոնզը ասաց,

Մեր Աւետարանը, արեան Աւետարանն է, Արիւնը հիմքն; առանց իրեն ոչինչ չկա։ (The Way of Reconciliation, Ephesians 2, Banner of Truth Trust, p. 240).

Դարձեալ, Դկ․ Լօյդ-Ջոնզը ասաց,

Որպեսզի փորձենք թէ արդեոք մի քարոզիչ ճշմարտօրեն Աւետարանն է քարոզում, պիտի նկատի առնել թէ արդեոք ՛արեան՛ վրա շեշտ է դնում թէ ոչ։ Բաւական չէ միայն խաչին եւ մահւան մասին խոսելը; փորձը ՛արիւնն է՛։

Դկ․Ս․Լ․Քէյգանը մեր եկեղեցու պաշտոնակից հովիւն է։ Նախքան նրա ապաշխարելը Դկ․Քէյգանը մեկ տարի ամեն Կիրակի հաճախել է Ջան ՄաքԱրթուրի եկեղեցին։ Նա պատմում է որ, ՛՛Ես նրա քարոզչութեան ազդեցութեան տակ եմ եղել նախքան իմ ապաշխարելս։ Նա իմ հովիւն էր եւ ինձ սովորեցրեց Սուրբ Գիրքը ... մինչեւ այսօր շատ բաներ կ՛հիշեմ։ Սակայն ես նրա քարոզչութեան ազդեցութեան տակ չէի որ ապաշխարել եմ ... Դկ․ՄաքԱրթուրի գաղափարը ինձ այնպես էր սովորեցրել որ փրկութիւնը ստացւում է գործերով ... ես հաւատացած եմ որ աւետարանչութեան քարոզներում մեր դիրքը հստակ պիտի լինի Քրիստոսի Արեան նկատմամբ ...եթէ ուզում ենք երեւելի պատգամներ բերենք Աւետարանից որ Աստուած օգտագործի անմահ հոգիներ փրկելու։ ” (Preaching to a Dying Nation, The Baptist Tabernacle of Los Angeles, 1999, pp. 183, 184).

Ես լիովին համաձայն եմ Դկ․Լօյդ-Ջոնզին հետ որ ՛՛Բավական չէ խոսել միայն խաչին եւ Քրիստոսի մահւան մասին…որպեսզի փորձել թէ արդեոք՞ մեկը ճշմարիտ Աւետարանն է քարոզում, նա է որ նկատել թէ արդեոք՞ ՛՛արեան՛՛ վրա շեշտ է դնում թէ ոչ։՛՛ Ամեն! Որախ եմ Դկ․Լօյդ Ջոնզի ասածին համար! 58 տարիներ է որ Աւետարանը կ՛քարոզեմ։ Փորձառութեամբ գիտեմ որ կորած մեղաւորներ պետք ունեն լսելու որ Հիսուս կարող է նրանց մեղքերը սրբի Իր Արիւնով։ Նրանք լսելով օրենքներին կամ դժողքին մասին կամ Սուրբ Գրքի մարգարէութիւններին չեն փրկուելու- սկզբում կարելի է օգտակար լինի, բայց երբ ժամը գա գործնական քայլի – ապաշխարութեան եւ փոփոխութեան – մենք պիտի Փրկչի Արեան մասին պատգամ բերենք։

Արեան մասին պատգամը միայն կորած մարդկանց համար չէ։ Հաճախ կմտածեմ , ՛՛Օհ, Տեր! Ինչպես՞ կարող եմ ապրեմ մինչեիսկ մի օր առանց Քո Որդուդ Արեանը! Ոչինչ չէ կարող ինձ ուրախացնել տխուր պահերին, բացի Հիսուս Քրիստոսի Արիւնը! Դա իմ հոգեւոր կերակուրս է վշտի եւ վհատութեան ժամանակ։

Կ՛փառաբանեմ Իրեն սրբող արեան համար,
Ինչ հիանալի Փրկիչ!
Որ հաշտեցրեց իմ հոգին Աստծոյ հետ;
Ինչ հիանալի Փրկիչ!
Ինչ հիանալի Փրկիչ է Հիսուս, իմ Հիսուս!
Ինչ հիանալի Փրկիչ է Հիսուս, Իմ Տերս!

Երկար տարիներ էր որ այս երգը չէի երգել, բայց մի գիշեր հիշեցի! Եւ այնքան երգեցի, մինչեւ սիրտս լցուեցաւ ուրախութիւնով! Ինձ հետ երգիր!

Կ՛փառաբանեմ Տիրոջ Իր սրբող արեան համար,
Ինչ հիանալի Փրկիչ!
Որ հաշտեցրեց իմ հոգին Աստծոյ հետ;
Ինչ հիանալի Փրկիչ!
Ինչ հիանալի Փրկիչ է Հիսուս, իմ Հիսուս!
Ինչ հիանալի Փրկիչ է Հիսուս, Իմ Տերս!
(“What a Wonderful Saviour!” by Elisha A. Hoffman, 1839-1929).

Փնտռեցի այս երգը իմ երգարաներին մեջ եւ չգտա։ Իսկ պրպտեցի իմ 50 ամեա հին Մկրտչական երգարանին մեջ, այն երգարանն ուր օգտագործել էինք Առաջին Չինական Մկրտչական Եկեղեցում։ Այդտեղ էր! Կարծես թէ գտա մի հին ընկերի, երկար տարիներից հետո։ Արտասուքներս սկսեցին հոսել երբ երգում էի։ Դանդաղօրեն երգիր հիմա!

Կ՛փառաբանեմ Տիրոջ Իր սրբող արեան համար,
Ինչ հիանալի Փրկիչ!
Որ հաշտեցրեց իմ հոգին Աստծոյ հետ;
Ինչ հիանալի Փրկիչ!
Ինչ հիանալի Փրկիչ է Հիսուս, իմ Հիսուս!
Ինչ հիանալի Փրկիչ է Հիսուս, Իմ Տերս!

՛՛Մասնագետներ՛՛ ինձ խորհուրդ են տուել որ ես պիտի ՛՛բացատրական՛՛ պատգամներ քարոզեմ երկար շղթայական համարներ Սուրբ Գրքից! Բայց ես չեմ կարող այս ՛՛մասնագետներին՛՛ ականջ դնել! Միգուցէ պիտի անեմ, բայց չեմ կարող! Ես պիտի համարի կամ գոնէ մի մասի ծուծը ոսկորից հանեմ – ինչպես մեր հայրեր են կատարել, Փիւրիթաներն ու մեծ աւետարանիչներն որ հետեւեցին նրանց – օրինակ Վայթֆիլդը, եւ Վեսլին, եւ Ջան Սենիքը, Դանիէլ Րօլանդը, եւ Հաօել Հարիսը – Տերն օրհնի իրեն! – եւ Ջօզեֆ Փարքըրը, եւ Սպրջնը, քարոզիչների իշխանը։ Նրանց նման, ես էլ պիտի մեկ կամ երկու համարների վրա քարոզեմ – կամ համրի մի մասի վրա։ Չեմ կարող թոյլ տալ որ իմ քարոզս մի նիւթից մի ուրիշ նիւթի շեղուի! Ես միսն կուզեմ, եւ ոսկորի ծուծը! Դա է որ իմ հոգին սնուցանում է! - Եւ նաեւ քոնը! Ոսկորի ներսին ծուծը!

“Եւ նորա Որդի Հիսուս Քրիստոսի արիւնը մեզ սրբում է ամեն մեղքից։” (Ա Հովհաննես 1։7).

Չարը իմ ականջիս փսփսում է որ, ՛՛Նրանք կմտածեն որ դու մեծ քարոզիչ չես եթէ դու այդպես չկատարես։՛՛ Իսկ ես պատասխան եմ տալիս իրեն - ՛՛Հոգս չէ թէ նրանք ինչ կմտածեն, թէ ես մեծ քարոզիչ եմ կամ ոչ։ Բոլորովին անհոգ եմ դրա համար։՛՛ Իմ նպատակս ու փափագս եւ իմ փառքն ու ուրախութիւնն է տեսնել կորած մեղաւորներ գան աղբիւրի մօտ եւ սրբուեն իրենց բոլոր մեղքերից Հիսուս Քրիստոսի թանկագին Արիւնով։

Երկու Մկրտչական քարոզիչներ կ՛ճանաչեմ որ կորած մարդիկ են։ Իրենց կեանքը ցոյց է տալիս որ երբեք վերստին ծնունդ չեն ունեցել, ապաշախարած չեն, եւ երբեք փրկուած չեն եղել։ Գիտեմ որ նրանցից մեկը իմ պատգամները կարդում է։ Իսկ միւս կորած քարոզիչին, հանդիպեցի մի սիրելի ընկեր Չինացի քարոզիչի մարմնի տեսակցութիւնում։ Մարմնի տեսակցութիւնից հետո դուրս եկա եւ երես առ երես հանդիպեցի կորած քարոզիչին: Ձեռնուեցինք եւ հարցրի իր առողջութեան մասին։ Հետո իրեն ասացի,՛՛ Կուզեմ որ իմ պատգամներս կարդաս համացանցին վրա,՛՛ Ժպտաց եւ ասաց, ՛՛Կատակ կանես՞։ Ամեն շաբաթ կ՛կարդամ!՛՛ Սիրտս լցուեց ցնծութիւնով! Խեղճ մարդը իմ ընկերն է եղել մոտ կէս դար! Ես չ՛պիտի յուսախաբ անեմ նրան! Ես չ՛պիտի յուսախաբ անեմ քեզ! Չ՛պիտի մտածեմ որ ՛՛մեծ քարոզիչ՛՛ լինեմ! Ես չ՛պիտի յուսախաբ անեմ նրան! Ես չ՛պիտի յուսախաբ անեմ քեզ! Ես պիտի պաատմեմ կորած մեղաւորներին հեռու եւ մոտիկ,

“Եւ նորա Որդի Հիսուս Քրիստոսի արիւնը մեզ սրբում է ամեն մեղքից։” (Ա Հովհաննես 1։7).

Կ՛փառաբանեմ Տիրոջ Իր սրբող արեան համար,
Ինչ հիանալի Փրկիչ!
Որ հաշտեցրեց իմ հոգին Աստծոյ հետ;
Ինչ հիանալի Փրկիչ!
Ինչ հիանալի Փրկիչ է Հիսուս, իմ Հիսուս!
Ինչ հիանալի Փրկիչ է Հիսուս, Իմ Տերս!

Ես գիտեմ ինչպես զգացում է կորած լինելը! Մինչեւիսկ գիտեմ կորած քարոզիչ լինելու զգացումը – որովհետեւ ես էլ էի կորած երեք տարուան համար, այն ժամանկուանից որ ՛՛հանձնուեցի քարոզելու՛՛ 17 տարեկանում մինչեւ 20 տարեկան երբ փրկուեցի։ Սարսափելի զգացում է այդպես կորած լինելը։ Նման է դժոխքի որ երկրիս վրա է, Աստծոյ հետ հաղորդակցութեան կապը կտրուած, երբեք հաստատ ու վստահ չես, միշտ կորսվելու վախի մեջ ես, միշտ քեզ դատապարտելսւ մեջ! Օհ, սիրելի ընկեր, զանգիր ինձ։ Քո հոգին չեմ նզովելու –եւ քեզ չեմ լքելու։ Զանգիր ինձ եւ քեզ ցույց եմ տալու մի ուրիշ ճանապարհ, հաշտութեան ճանապարհ – սրբվելու եւ նոր կեանքի ճանապարհ – Հիսուս Քրիստոսի, Աստծոյ որդու, Արեան ճանապարհը! Ես այդ ճանապարհը երեք տարիներ չէի գտած։ Միգուցէ դու ավելի երկար ժամանակ է որ կորցրած ես։ Ինչու՞ սպասել։ Դու գիտես որ Քրիստոսի Արեամբ սրբուած չես։ Եկ եւ սուզվիր նրա մեջ։ Ինչպես մարգարեն բորոտ Նէեմանին ասաց,՛՛ Գնա եւ եօթն անգամ լուացուրի Յորդանանումը, եւ կ՛մաքրուիս! (Դ Թագաւորաց 5։10 , 14)։ Եւ ես էլ քեզ եմ ասում , ՛՛Մեկ անգամ սուզւիր Հիսուսի Արեան մեջ, եւ կ՛մաքրուես մինչեւ հաւիտեան!

“Եւ նորա Որդի Հիսուս Քրիստոսի արիւնը մեզ սրբում է ամեն մեղքից։” (Ա Հովհաննես 1։7)

.

Կ՛փառաբանեմ Տիրոջ Իր սրբող արեան համար,
Ինչ հիանալի Փրկիչ!
Որ հաշտեցրեց իմ հոգին Աստծոյ հետ;
Ինչ հիանալի Փրկիչ!
Ինչ հիանալի Փրկիչ է Հիսուս, իմ Հիսուս!
Ինչ հիանալի Փրկիչ է Հիսուս, Իմ Տերս!

Ջան Սանգը մի պայծառ երիտասարդ Չինացի էր որ Ամերիկա էր եկել սովորելու։ Բայց իրեն անհաջող էր զգում։ Նա անհաջող էր եղել լինել իր հոր ցանկացած անձը։ Անհաջողութիւն էր գտել իր ծանոթացած աղջկան հետ վարժարանում։ Անհաջող էր եղել խաղաղութիւն գտնելու։ Եւ իր խիղճը մեղադրանքով տանջվում էր։ Նա զորաւոր հոգեւոր պատերազմի մեջ էր։ Մինչեւ Փետրվարի մի երեկոյ, իր կեանքում կատարուած բոլոր մեղքերը իր աչքին առջեւ երեւաց։ Նրան սկզբում այնպես թուաց որ մեղքից ազատուելու ոչ մի ճանապարհ չկա եւ ինքը դժողք է գնալու։ Փորձեց մոռանալ նրանց բայց ապարդիւն։ Իր սրտին խոր ցաւ էին պատճառում իր մեղքերը։ Իր մեքենային մեջ փնտռեց եւ գտաւ իր Սուրբ գիրքը։ Կարդաց խաչելութեան մասին Ղուկաս 23-ում։ Խաչելութեան պատկերը այնքան զօրաւոր էր որ կարծես թէ ինքն էլ էր խաչին ոտքին առջեւ կանգնած, խնդրելով որ սրբուի Նրա թանգագին արիւնով։ Մինչեւ կես գիշերւա արտասուեց եւ աղոթեց։ Ապա մի ձայն լսեց իր սրտում որ ասաց , ՛՛ Որդիս, քո մեղքերը ներուած են։՛՛ Կարծես թէ բոլոր իր մեղքերի ծանրութիւնը իր ուսերից ընկաւ։ Ազատագրման զգացումը այնքան ուժեղ էր որ վեր ցատկեց իր տեղից եւ կանչեց ՛՛Ալելուեա!՛՛ Իր սենեակից դուրս եկաւ ճեմարանի սրահը գեռալով եւ փառաբանելով իր ազատագրման համար։ (adapted from A Biography of John Sung by Leslie T. Lyall, China Inland Mission Overseas Missionary Fellowship, 1965 reprint, pp. 33, 34) Նա հետագաւում դարձաւ Չինաստանի ամենամեծ քարոզիչը։

“Եւ նորա Որդի Հիսուս Քրիստոսի արիւնը մեզ սրբում է ամեն մեղքից։” (Ա Հովհաննես 1։7).

Այժմ կաղաչեմ քեզ որ գաս Հիսուսին։ Մի կողմ դիր քո բոլոր կասկածները եւ վախերը։ Եկ Փրկչին։ Մաքրուիր Իր թանգագին արիւնով։ Ամեն։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա

You may email Dr. Hymers at rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) – or you may
write to him at P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Or phone him at (818)352-0452.

Դուք կրնաք անգլերէն լեզուով` ե-մակով (email) կապուիլ Dr. Hymers-ի հետ
հետեւեալ. rlhymersjr@sbcglobal.net. Հածացանցով: Կրնաք գրել իրեն փոստով
հետեւեալ հասցէին. P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Հեռաձայնել իրեն
հետեւեալ թիւին. (818) 352-0452:

Աստծոյ խոսքը կարդաց նախքան պատգամ Պր․Աբել Փրուդհօմը ։ Ղուկաս 22։39-44․
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պր․Բենջըմին Քինքէյդ Գրիֆիթը։ ՛՛Ինչ հիանալի Փրկիչ՛՛
“What a Wonderful Saviour!” (by Elisha A. Hoffman, 1839-1929).


ՆԱԽԱԳԻԾ՝

ՍՐԲՈՂ ԱՐԻՒՆԸ

THE CLEANSING BLOOD

Դկ․ Ր․Լ․ Հայմեր

“Եւ նորա Որդի Հիսուս Քրիստոսի արիւնը մեզ սրբում է ամեն մեղքից։” (Ա Հովհաննես 1։7).

(Ղուկաս 14:33, 34; Հովհաննես 19:34, 35)

I. Առաջին, Հիսուս Քրիստոսի, Աստծոյ Որդու, Արիւնն է։
Գործ Առաքելոց 20։28:

II. Երկրորդ, Հիսուս Քրիստոսի Արիւնն է որ մեզ մաքրում է մեղքից։
նԱ Հովհաննու 1։7: