Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՋՈՒՐԸ ԵՒ ԱՐԻՒՆԸ

THE WATER AND THE BLOOD
(Armenian)

Դկ․ Ր․Լ․ Հայմերը
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում Առաւոտեան, Սեպտեմբեր 20, 2015-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, September 20, 2015

՛՛Այլ զինուորներից մեկը գեղարդով նորա կողը խոցեց. եւ շուտով արիւն եւ ջուր դուրս եկաւ։ Եւ նա որ այս տեսաւ վկայեց. եւ նորա վկայութիւնը ճշմարիտ է. եւ նա գիտէ որ ճշմարիտ է ասում, որ դուք հաւատաք։՛՛ (Հովհաննէս 19։34, 35)


Հովհաննէս Առաքեալը տասներկու աշակերտներից ամենաերիտասարդն էր։ Նա մօտ տասնութը տարեկան էր։ Սակայն նա միայն աշակերտն էր որ Հիսուսին մինչև խաչն հետևեց։ Իսկ միւսներ թագնուեցին։ Սրանում մի դաս կա։ Ամերիկայի Բանակը 18-ից մինչեւ 22 տարեկան տղամարդկանց է փափագում պատերազմի համար։ Հասունացած տղամարդիկ աւելի պահպանողական վիճակ են ընդունում եւ հանդուգն չեն։ Ես կարծում եմ որ դա մի պատճառներից կարող է լինի որ պատումութեան մեջ տեղի ունեցած մեծ արթնութիւնները կատարուել են երիտասարդների միջոցով – բոլորը! Ես երբեք չեմ լսացել ծեր-մարդկանց վերազարթնութիւն։

Իհարկէ, պիտի շատ զգոյշ լինեմ։ Անցեալ շաբաթուանից արթնութեան բառը օգտագործելը թողի, որովհետև աւելի շատ շփոթութիւն տեսա, քան արթնութիւն։ Դեռ դուք իմ խրատը պետք ունեք այս հարցերում, ես մի հին զինուր եմ։ Շատ պատերազմների մեջ եմ եղել – մի քանիսը շատ մեծ են եղել! Պատերազմ Սուրբ Գրքի ճեմարանում։ Պատերազմ վիժումի դեմ։ Պատերազմ ահռելի ֆիլմի ՛՛Քրիստոսի Վերջին Հրապոյր՛՛-ի դեմ, պատերազմ Ռաքմանիզմի եւ Դիսիժնիզմի դեմ։ Նաեւ երկար պատերազմ նրանց հետ որ թողին մեր եկեղեցին Օլիվասի բաժանման ժամանակ։ Նաեւ ականատես եմ եղել երեք անսովոր Աստծուածանից ուղարկւած արթնութիւնների։ Ուրեմն, այս ծեր զինուրը ասում է, “՛Սպասիր!” ՛՛Մենք դեռ պատրաստ չենք!՛՛ Այս հին զինուրը շատ բաներ գիտի։

Դագլաս ՄաքԱրթուրը Ամերիկայի ամենամեծ զորավարներից էր։ Նախագահ Րոզվելթը իրեն Երկրորդ Համաշխարհային Պատերազմում Ֆիլիփինից տուն կանչեց։ Բայց երբ թողնում էր երկիրը, նա ասաց, ՛՛Կ՛վերադառնամ՛՛։ Եւ վերադարձավ! Եւ կռիվը հաղթեցինք! Շնորհակալ Աստծուց! Երիտասարդներ, մենք պիտի վերադառնանք – եւ ես հաւատում եմ, որ ուշ կամ շուտ, մեր ժամանակներում արթնութիւն կ՛տեսնենք!

Տեր, արթնցուր,
Տեր, արթնցուր,
Տեր, արթնցուր-
Եւ թող քո մոտից իջնի!

Դարձեալ դառնանք Հովհաննեսին! Ինչ տղամարդ! Նա աւելի քաջ էր քան Պետրոսը! Թովմասից աւելի հաւատք ուներ! Ահա կանգնած խաչի ներքո! Իր կեանքը վտանգի էր ենթարկել այնտեղ լինելով! Նա պահպանում էր Քրիստոսի մօրը։ Պատանի էր բայց հերոս էր! Իր փրկչին հետեւեց գնաց մինչև խաչը! Ականատես լինելով իր Տիրոջ մահին խաչին վրա! Վստահ եմ որ այդ պահի մտածում էր որ ամեն բան վերջացաւ! Բայց ոչ։ Երբեք չի վերջանա։ Քրիստոս ասաց, ՛՛Պիտի վերադառնամ։՛՛ Եւ մեր մեծ փրկչը, մեր զորագլուխը պիտի վերադառա! Նա ասաց, ՛՛Դարձեալ կ՛գամ՛՛ (Հովհաննես 14։3) Եւ Նա կ՛կատարի ճիշտ իր ասածին պես!

Մենք զարնվում ենք Իրաքում։ Մենք զարնվում ենք Իրանում։ Մենք զարնվում ենք Սուրիայում եւ Հիւսիսային Աֆրիկաում։ Մենք զարնվում ենք Սպիտակ Տնում! Գուցէ նա դառնա դիքտատոր (բռնակալ)! Մի ծերակուտականից լսեցի որ ակնարկեց, որ հնարաւորութիւնը։ Կարելի է որ մենք երկիւղի իշխանութեան տակ մտնենք! Միգուցէ մենք ստիպուած լինենք որ գետնափոր մտնենք – ինչպես Չինաստանում էին կատարում։ Ինչ էլ որ անեն, մեր մեծ Զորապետը ասաց, ՛՛Դարձեալ կ՛գամ!՛՛ Շնորհակալ Աստծուն! Մենք այդ խոստումը ունենք! ՛՛Նա դարձեալ կ՛գա՛՛ - երգիր խմբերգը։

Նա կ՛վերադառնա. Նա կ՛վերադառնա դարձեալ,
Նոյն Հիսուս, մերժուած մարդկանցից;
Նա կ՛վերադառնա, Նա կ՛վերադառնա դարձեալ,
Զորութիւնով եւ մեծ փառքով,
Նա կ՛վերադառնա դարձեալ!
   (“He is Coming Again,” Mabel Johnston Camp, 1871-1937).

Դարձեալ դառնանք Հովհաննեսին! Ինչ տղամարդ! Այնտեղ կանգնած իր Տիրոջ մահին ականատես լինելով խաչին վրա! Այո, վստահեմ որ մտածում էր որ ամեն բան վերջացած էր։ Բայց միգուցէ, միգուցէ . . . Հիսուսի խոսքերը իր մտքում վերյիշում էր,

՛՛Մարդի Որդին մարդկանց ձեռն է մատնուելու։ Եւ նորան կ՛սպանեն, եւ երրորդ օրը յարութիւն կ՛առնէ» (Մատթէոս 17։22 , 23)

՛՛Թերեւս!՛՛ ՛՛Ոչ, չի կարող պատահի!՛՛ ՛՛Բայց թերեւս!՛՛ Ես վստահ եմ որ այդ մտքերը անցնում էին Հովհաննեսի մտքից! Եւ նա նայեց։ Այնտեղ կանգնեց եւ ամեն մանրամասութիւններն նայեց։ Նա գիտեր որ շատ կարեւոր դեպքին է ականատես։ Իրականութեան մեջ ամենակարեւոր բանն էր որ մենչեւ այդ օրը տեսած էր, եւ ես կարծում եմ որ Հովհաննեսը գիտեր դա։ Մինչեւիսկ ես կարծում եմ որ նա գիտեր որ այդ դեպքի մասին մի օր պիտի գրի! Եւ նա ճշգրիտ պիտի իմանար մանրամասութիւնները։ Էրնէսթ Հեմինգվէի պես որ մտածում էր որ իր գրուածքներն պիտի ՛՛բացարձակապես ճշմարտութիւն լինի – զերծ ամեն խարդախութիւնից եւ խաբէութիւնից՛՛։ Ուրեմն Հովհաննես զգուշութեամբ իր բոլոր տեսածը տպագրեց իր մտքում։

Արդեոք՞ մենք էլ նոյնն չենք անում, երբ մեր սիրելիներից մեկը մեռնում է։ Մենք հիշում ենք ուր էինք։ Հիշում ենք բոլոր մանրամասութիւնները։ Մեր մտքում դիպուածը կրկնում եւ կրկնում ենք։ Արդեոք՞ դու էլ նոյնը չես անում։

Իմ համատարիք Ամերիկացիները կ՛յիշեն բոլոր մանրամասութիւնները այն օրւան երբ Նախագահ Քենեդին սպանուեց։ Այդ դեպքը մեր ուղեղին վրա տպագրուած է հաւիտեան։ Ես կ՛յիշեմ իմ մեծ մայրիկիս մահուան բոլոր մանրամասութիւնները – 58 տարիններ առաջ, երբ ես 15 տարեկան էի։ Ես կ՛յիշեմ բոլոր մանրամասութիւնն իմ քաղցր մայրիկիս մահուան։ Կ՛յիշեմ ուր էի։ Կ՛յիշեմ ինչ կ՛կարդայի։ Հիւանդանոցի սենեակը ինչպես էր։ Կ՛յիշեմ պատի կնարը։ Նրա դեմքը կ՛յիշեմ։ Հիւանդապահին եւ բժշկին կ՛յիշեմ։ Մինչևիսկ իր հագած հագուստը կ՛յիշեմ։ Հիւանդանոցի հոտը եւ բոլոր մանրամասութիւնները որ տպագրուած է իմ մտքում հաւիտեան։

Նույնն էր Հովհաննեսին հետ։ Նա երբեք չէր կարող մոռանալ իր տեսածները երբ Հիսուս մեռաւ խաչին վրա։

՛՛Այլ զինուորներից մեկը գեղարդով նորա կողը խոցեց. եւ շուտով արիւն եւ ջուր դուրս եկաւ։ Եւ նա որ այս տեսաւ վկայեց. եւ նորա վկայութիւնը ճշմարիտ է. եւ նա գիտէ որ ճշմարիտ է ասում, որ դուք հաւատաք։՛՛(Հովհաննէս 19։34, 35)

Դկ. Ր. Ս․Հ. Լենսկին ասաց, ՛՛Այս հենց ճիշտ այն ճշմարտութիւնն է որ (հերետիկոս Սերինթոսը) եւ նախկին Գնոստիկեաները մերժեցին։ Իրենց տեսանկիւնով Լօգոս (Բառը) մարմին չէ առած; Հոգին կամ Լօգոսը (Քրիստոսի հաւիտենականութիւնը, ինչպես իրենք են անուանել) որ իջել էլ Հիսուսի վրա, թողեց իրեն խաչելութեան ժամանակ, եւ նա չ՛չարչաուեց, որը եկեղեցական երեւութականութիւն է համարւում (Docetism)։ Այս աղանդը հաւատում է որ կարելի է մարդը հաղորդակցութիւն կամ հաղորդութիւն ունենալ առանց Հիսուսի (Աստծոյ որդու) զոհաբերութեան եւ արեան մաքրութեան միջոցով։ Այս նոյն հաւատքն է բոլոր նրանց որ այսօր ծաղրում եւ [անհարգում] են ՛՛հին աստուածաբանութիւնը արեան մասին՛՛։ ՛՛Արիւնը՛՛ աւելի կարևոր է ՛՛մահուանից՛՛ որովհետեւ ՛՛արիւնը՛՛ ցոյց է տալիս զոհը։ Արիւնն է որ միշտ թափւում է։ Աստծոյ Գառը թափեց իր արիւնը մեղքերի [քաւութեան] համար . . . Հիսոսի արիւնը, Իր որդունը։ Հիսուս իբրեւ մարդ, մարդկային բնութիւն ուներ, նոյն ժամանակ ՛՛Աստծոյ Որդին՛՛, Կեանքի Լօգոսը, աստուածութեան երկրորդ անձնաւորութիւնը, որ մարմին առաւ (Հովհաննես 1։14) որու արիւնը երբ թափուեց զորութիւն ունի մեզ մաքրել մեր բոլոր մեղքերից։

(R. C. H. Lenski, Th.D., The Interpretation of the Epistles of St. John, Augsburg Publishing House, 1966, p. 389; comments on I John 1:7).

Դկ. Լենսկին Լութերանական էր։ Ինձ համար կարեւոր չէ, թէ ով ինչ է ասում (այսինքը ոչ ոք կարծիքը) – նա շատ ճիշտ էր – նոյն ժամանակ որ ՛՛հին աստուածաբանութիւնը արեան մասին՛՛ մերժւում էր, նա ճիշտ էր։

՛՛Որովհետու արիւնն է որ քաւութիւն է անում իրանում եղող հոգիովը՛՛ (Ղեւտացոց 17։11)

՛՛Նորան որ մեզ սիրեց եւ մեր մեղքերիցն լուաց մեզ իր արիւնովն։» (Յայտնութիւնը 1։5)

Հետեւեալ երգը կ՛սիրեմ երգել առանց վախի։ Կ՛սիրեմ երգել Ջան ՄաքԱրթուրի եկեղեցում! Նա որակազրկում է Արեան արժեքը։ Կ՛սիրեմ անձամբ երգել Ջան ՄաքԱրթուրին համար!

Դիմեցիր՞ Փրկչին սըրբարար զօրութեամ,
   Լուացուեցար՞ Գառնուկին սուրբ արեամբ,
Արդ կըվըստահիս՞ Անոր շնորհաց միայն,
   Լուացուեցար՞ Գառնուկին սուրբ արեամբ։
Լուացուեցար՞ Սուրբ արեամբ;
   Գառնուկին քաւչարար սուրբ արեամբ,
Ըզգեստերդ ճերմըկցան՞ ձիւնափայլ մաքուր,
   Լուացուեցար՞ Գառնուկին սուրբ արեամբ։
(“Are You Washed in the Blood?”, Elisha A. Hoffman, 1839-1929).

Իմիջայլոց, ճշգրտօրեն ինչն՞ է սխալ ՛՛հին աստուածաբանութիւնը արեան մասին՛՛։ Դկ. Մարթին Լօյդ-Ջօնզը ասաց, ՛՛Մարդիկ ատում են այս ՛՛աստուածաբանութիւնը արեան մասին՛՛, բայց չկայ մի ուրիշ արժանի աստուածաբանութիւն բացի Քրիստոսի թափուած արիւնը՛՛։ (Martyn Lloyd-Jones, M.D., Assurance (Romans 5), Banner of Truth Trust, 1971, p. 148).

Երկու իսկական աստուածաբանութիւններ գոյութիւն ունեն – բարի գործերի եւ Քրիստոսի Արիւնը։ Կան ուրիշ աստուածաբանութիւններ, Ֆինէյինը եւ Լութերինը, դիսիժնիզմի եւ բարեկարկութեանը – կայ երկու աստուածաբանութիւն միայն։ Քո ընտրութիւնը կատարիր։ Հույսով եմ որ ճիշտը կ՛ընտրես, որովհետեւ ՛՛առանց արիւն թափելու ներում չ՛կա։ (Եբրաեցիս 9։22) Կաենը իր զոհը բերեց իր բերքից (բուսեղեն) (գործեր, աղօթքներ, որոշումներ)։ Բայց իր եղբայրը Աբելը եկաւ Աստծուն արեան զոհով։ Կաենը մերժւեց։ Աբելը փրկուեց։ Սա նախնական մեկնութիւն եւ պատկերն էր երկու ճանապարհների – փրկութիւն գործերով կամ փրկութիւն արիւնով։ Սուրբ Գրքում գրուած է, պարզ եւ հստակ! Ոմանք կարծում են որ փրկուած են բարի գործերով կամ, հասկանում են որ իրենց բարի գործերը երբեք բաւարար չեն, ուրեմն պետք ունեն մաքրուելու Քրիստոսի Արիւնով։ Դկ. Լենսքին ասաց, ՛՛Միայն Քրիստոսի սուրբ եւ թանգագին արիւնն է որ կարող է մեզ, խեղճ մեղաւորներիս հաղորդակցութեան բերի Քրիստոսի հետ եւ այտեղ պահի մեզ։ (ibid, p. 390) Լութերը ասաց, ՛՛Քրիստոսի արիւնը Աստծոյ արիւնն է։ Անձը հաւիտեան է եւ անհուն, եւ Իր միայն մեկ կաթ արիւնը բաւարար է բոլոր աշխարհի մեղքերը քաւելու։ (մեկնաբանութիւն Եսայիա 53։5)։ Դարձեալ, Լութերը ասաց, ՛՛Քրիստոս կարող էր Իր մի կաթ արիւնով գոհութիւն մատուցանել աշխարհի մեղքին համար։(Գաղատացիս 2։16)։ Եւ երրորդ անգամվան համար այս մեծ բարեկարգիչը ասաց, ՛՛Նա մեզ ազատեց Իր արիւնով։ Իր արիւնը Աստծոյ արիւնն է, Հզոր Ստեղծիչը, փառքի Տիրոջ արիւնը, Աստծոյ Որդու արիւնը։ Ուրեմն Առաքեալը նրանից խոսեց, եւ նորա վկայութիւնը զօրաւոր էր։ (մեկնաբանութիւն Ա Հովհաննես 1։7; Յայտնութիւն 1։5)։

Առաքեալը ասաց,

՛՛Այլ զինուրներից մեկը գեղարդով նորա կողը խոցեց, եւ շուտով արիւն եւ ջուր դուրս եկաւ։ (Հովհաննես 19:34).

Նա պարզապես միայն չէր բացատրում թէ ինչ պատահեց Քրիստոսին խաչին վրայ։ Այլ գիտեր Քրիստոսի Արեան կարեւորութիւնը։ Նա իր Ա Հովհաննեսի թղթում գրեց, ՛՛եւ նորա Որդի Հիսուս Քրիստոսի արիւնը մեզ սրբում է ամեն մեղքից՛՛ (Ա Հովհաննես 1։7): Դարձեալ, մի ուրիշ համարում գրում է, ՛՛Եւ երեք են որ երկրումը վկայում են. Հոգին, եւ ջուրը, եւ արիւնը, եւ այս երեքը միաբան են՛՛։ (Ա Հովհաննես 5։8)

՛՛Այլ զինուրներից մեկը գեղարդով նորա կողը խոցեց, եւ շուտով արիւն եւ ջուր դուրս եկաւ։ (Հովհաննես 19:34).

Քոնթ Նիկոլաս վօն Զինզենդօրֆը (1700-1760) պատմութեան ամենամեծ Քրիստոնեաններից մեկն է։ Նա Քրիստոնեա դարձաւ, երբ մտածում էր Հիսուսին մասին, որ ինչպես իր արիւնը թափեց որպեսզի իր մեղքերը մաքրի։ Նրա սրտին դպաւ, խաչելութեան մի նկարչութեան վերին մասի գրուածքը, , ՛՛Ես այս արի քեզ համար, Դուն ինչ՞ արիր ինձ համար։՛՛ Այս ազնուական երիտասարդի սիրտը լցուեց մեղքի դատապարտութիւնով; եւ նոյն պահին գիտեր որ իր մեղքերը մաքրուեցին Հիսուսի Արիւնով։ Նա մի աշխատանք սկսեց, Մորավիան միսիոնարներին ուղարկելով աշխարհի բոլոր կողմերը։ Իրականութեան մեջ նա սկսեց ժամանանկակից նոր միսիոնարեկան շարժումը։ Իր միսոնարներից մեկը առաջնորդեց Ջան Վեսլիին դեպի Քրիստոս, ուստի նա իր ազդեցութիւնը ունեցաւ Առաջին Մեծ Արթնութեան վրայ եւ նաև բոլոր Մեթոդիստ շարժումին վրայ։ Նա մեծագույն ազդեցութիւն ունեցաւ Վիլիամ Քարին վրա (1761-1834) որ պատճառ եղաւ նրա գնալուն Հնդկաստան իբրեւ առաջին միսիոնար։ Ապա հարիւրաւոր միսիոնարներ հետեւեցին նրանց։

Զինզենդօրֆի պատգամը եւ աստուածաբանութիւնը բոլորովին Քրիստոսակենտրոն է։ Նա ասաց, ՛՛Քրիստոսի արիւնը ոչ թէ միայն գերիշխան դեղն է մեղքին համար, այլ իսկական սնունդն է Քրիստոնեական կեանքի։՛՛ Նա շարունակ քարոզել է Քրիստոսի վերքերի եւ Արեան մասին։ Նա ասաց,՛՛ Կատարեալ փրկութեան համար, Հոգին մեր մեջ է գալիս արեան միջոցով։ ՛՛Ես ծարաւ եմ, Աստծոյ վիրաւորված գառը, ինձ մաքրիր քո մաքրող արիւնով։՛՛ Նա գրեց հետեւեալ երգը Գերմաներենով, եւ Ջան Վեսլին թարգմանեց Անգլերենի,

Հիսուս, Քո արիւնն ու արդարութիւնը,
   Իմ գեղեցկութիւնն եւ իմ փառաւոր զգեստ է;
Այս տագնապած աշխարհում,
   Ցնծութիւնով պիտի գլուխ վեր պարզեմ։

Տեր, կ՛հաւատամ Քո թանգագին արեան,
   Որ Աստծոյ ողորմութեան աթոռին վրայ,
Մեղաւորներին քաւութեան համար,
   Եւ իմ մեղքերին համար թափուեց։

Օգոստոս Թափլէյդին (1740-1778) հիմար չէր։ Նա կրթւել է Իրլանդիայի Դաբլին քաղաքի, Վեսթմինիսթէր Դպրոցի եւ Երրորդութեան Քոլեջում։ Նա հաւատքի էր եկել 15 տարեկանում եւ 24 տարեկանում ձեռնադրւել էր Անգլիական եկեղեցում։ Էլգին Ս. Մօերը ասաց, ՛՛Կալւնիզմի մեծ պաշտպանը Անգլիական եկեղեցում, համոզում եւ գրում է լրջութեամբ՛՛ (Who Was Who in Church History, Moody Press, 1968, p. 408). Այս մեծ եւ գիտակից մարդը, հեղինակն է այդ երգի որ երգեցինք նախքան այսօրւայ պատգամը։ Այս երգում նա Հիսուսին կոչում է Դարերի Ժայռը։ Առաջին անգամ այս երգը լսեցի իմ մեծ մօրս հուղարկաւորութեան ժամանակ, երբ տասնհինգ տարեկան էի։ Այնքան մեծ ազդեցութիւն թողեց իմ երիտասարդ մտքիս վրա որ երգարանի մեջ գտա այդ երգը եւ բառերը անգամներ եւ անգամներ կարդացի։ Երգենք։

Դարերի ժառ, որ կոտրուեց ինձ համար, թող թագնւեմ քեզնում;
Թող այն Ջուրը եւ Արիւնը, որ կողքիցդ հոսեց,
Իմ մեղքերի կրկնապատիկ դարմանն լինի, մաքրիր ինձ դրա հանցանքից եւ զօրութիւնից։
   (“Rock of Ages, Cleft for Me” by Augustus M. Toplady, 1740-1778).

Սա մի աղօթք է Հիսուսին, որ խաչին վրայ կոտրուեց։ Սա մի աղօթք է Հիսուսին, խնդրելով իրենից որ մեզ մաքրի մեր մեղքերից այն արիւնով եւ ջրով որ իր կողքի վերքից հոսեց։ Հովհաննեսը տեսաւ այն Արիւնը եւ ջուրը որ հոսեց Իր կողքից։ Հաւանական է որ զինուրի գեղարդը թափանցել էլ մինչեւ Հիսուսի սրտի շուրջի ջրի պարկին – եւ ջրով խառնուած Արիւնը դուրս էր ցատկել։ Այդ ջրով խառնուած Արիւնն է որ մինչև այսօր թարմ է եւ կարող է մաքրել եւ ազատել քեզ քո բոլոր մեղքերից մինչև հաւիտեան։ Երբ հաւատքով գաս Հիսուսին, անմիջապես կ՛մաքրվես Իր Արիւնով բոլոր մեղքերից Աստծոյ աչքի առջեւ։ Մի փնտռիր զգացական փոփոխութեան կամ սրտատրոփի։ Նայիր Հիսուսին։ Սրտումտ իրեն վստահիր։ Երբեք չես մոռանալու այն օրը որ Աստծոյ աչքին առջև մաքրուեցիր Հիսուսի սուրբ եւ թանգագին Արիւնով։

Հովհաննես հետեւեալ համարները գրեց իբրեւ երրորդ անձնաւորութիւն, բայց ես կ՛գրեմ իբրեւ առաջին անձնաւորութիւն։

՛՛Այլ զինուորներից մեկը գեղարդով նորա կողը խոցեց. եւ շուտով արիւն եւ ջուր դուրս եկաւ։ Եւ [ես] որ այս տեսա եւ վկայեցի. եւ [իմ] վկայութիւնը ճշմարիտ է. եւ [ես] գիտեմ որ ճշմարիտութիւնն եմ ասում, որ դուք հաւատաք։՛՛(Հովհաննէս 19։34, 35)

Հովհաննես գրեց այս, որպեսզի դուք հաւատաք եւ փրկուեք մեղքից եւ դատապարտութիւնից, Հիսուսի, Աստծոյ Որդու կողքից թափուած Արիւնով եւ ջրով։ Մի փորձիր հասկանաս բոլորը։ Այս խորհուրդը շատ խոր է լիովին հասկանալու համար։ Հովհաննես գրեց որպեսզի դու քո սրտումտ հաւատաս։ Երբ վստահում ես Տեր Հիսուսին, դու մաքրւում ես եւ փրկւում։ Ամեն

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(ՔԱՐՈԶԻՆ ԱՒԱՐՏԸ)
Դուք կրնաք Dr. Hymers-ի քարոզները կարդալ ամէն շաբաթ համացանցի
հետեւեալ կայքի վրայ. www.realconversion.com. Կտեցէք կոճակը “Sermon Manuscripts” վրայ:

You may email Dr. Hymers at rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) – or you may
write to him at P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Or phone him at (818)352-0452.

Դուք կրնաք անգլերէն լեզուով` ե-մակով (email) կապուիլ Dr. Hymers-ի հետ
հետեւեալ. rlhymersjr@sbcglobal.net. Հածացանցով: Կրնաք գրել իրեն փոստով
հետեւեալ հասցէին. P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Հեռաձայնել իրեն
հետեւեալ թիւին. (818) 352-0452:

Աստծոյ խոսքը կարդաց նախքան պատգամ Պր. Աբել Փրուդհօմը: Հովհաննես 19:31-37.
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պր. Բենջըմին Քինքէյդ Գրիֆիթը։
“A Crown of Thorns” (Ira F. Stanphill, 1914-1993).