Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՆԱՊԱԿԱՆԵԱԼ և
ՓՐԿԱՐԱՐ ԱՐԻԻՆԸ

THE INCORRUPTIBLE AND REDEEMING
BLOOD OF JESUS CHRIST
(Armenian)

Դկ․ Ր․Լ․ Հայմերը
Dr. R. L. Hymers, Jr.

Այս քարոզը տրւել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ օրում, Սեպտեմբերի 13, 2015-ի Երեկոյան
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Evening, September 13, 2015

“Գիտենալով որ ոչ թէ ապականացու արծաթով կամ ոսկով փրկուեցաք . . . Այլ Քրիստոսի պատուական արիւնովը, ինչպես մի անբիծ եւ անարատ գառի։” (Ա Պետրոս 1։18-19 )


Վիլիամ Քաօփըրը (1731-1800) հետևեալ յայնտի և գեղեցիկ հոգևոր երգի բառերն է գրել։

Անկից ի վեր երբ հաւատքով տեսա այն աղբիւրը,
Որ հոսում էր վերքից,
Փրկարար սերը եղաւ իմ նիւթը,
Եւ կ՛լինի մեինչև իմ կեանքի վերջին նիւթը։

Սա եղաւ Ս․Հ․ Սպրջընի (1834-1892) սիրելի հոգեւոր երգը։ Այս մեծ քարոզիչը ասաց։

Ինձ համար չկա ուրիշ մի բան որ արժէ մտածելու կամ քարոզելու այս հոյակապ նիւթի մասին։ Տեր Հիսուս Քրիստոսի Արիւնը Աւետարանի կեանքն է։ (C. H. Spurgeon, "The Blood of Sprinkling," February 28, 1886, Metropolitan Tabernacle Pulpit, vol. 32, p. 121, reprinted by Dr. Bob Ross of Pilgrim Publications, P.O. Box 66, Pasadena, Texas 77501).

Ինչու՞ Սպրջընը, քարոզիչների իշխանը, այսպես մի զորաւոր արտայայտութիւն է կատարել։ Ինչու՞ նա ասաց, "Ինձ համար չկա ուրիշ մի բան որ արժէ մտածելու կամ քարոզելու" բացի Քրիստոսի Արիւնը։ Պատասխանը կարող ես գտնել նրա հարիւրաւոր պատգամներին մեջ, տպագրուած Metropolitan Tabernacle Pulpit ում, որը ճշմարիտ է։ Բայց ինչու՞։ Ինչու՞ Անգլիախոս-աշխարհի ամենամեծ քարոզիչը, Քրիստոսի Արիւնը դարձրել է իր պատգամներ բուն նիւթը։ Որովհետև պարզապես Սուրբ Գրքում չկա ուրիշ աւելի կարեւոր նիւթ!

Աստծոյ խոսքը սովորեցնում է որ բացի Հիսուս Քրիստոսի Արիւնով մարդկութեան համար ուրիշ փրկութեան միջոց չկա։ Այս երեկոյ, կուզեմ կենտրոնանալ երկու կետերի վրա, Քրիստոսի Արեան մասին։ Երկու կետերն էլ առնւած են Ա Պետրոս 1։18-19 ից։


1. Քրիստոսի Արիւնը անապականեալ է։

2. Քո փրկութեանդ համար Քրիստոսի Արիւնը անհրաժեշտ է։

I. Առաջին, Քրիստոսի Արիւնը անապականեալ է։

Սաղմոսներում, Աստծոյ խոսքի այս մարգարէութինը կա որ Քրիստոսում կատարելագործւել է։

"Որովհետեւ իմ անձը չես թողիլ գերեզմանումը, եւ քո սրբին ապականութիւն տեսնիլ չես տալ։" (Սաղմոս 16։10)

Եբրայերենում "ապականութիւն" նշանակում է "կործանում" կամ "փտել"։

Հետեևեալ համարը Սաղմոսում, Նոր Կտակարանում էլ մեջբերում է եղած։

"Որովհետեւ իմ անձը չես թողիլ գերեզմանումը, եւ ոչ էլ քո Սուրբին ապականութիւն տեսնել կ՛տաս ․․․ Նա (Դաւիթ) առաջուց իմացած՛ խոսեց Քրիստոսի յարութեան համար, թէ նորա անձը գերեզմանումը չ՛թողուեցաւ եւ ոչ էլ նորա մարմինն ապականութիւն տեսաւ։" (Գործք Առաքելոց 2։27 ,31)

Մեր օրերում ոմանք ասում են թէ Քրիստոսի Մարմինը հարութիւն է առած, իսկ Իր Արիւնը խաչելութեան ժամանակ թափուել է գետին, թաթախւել է հողին մեջ ու ոչնչացել է։ Բայց Սուրբ Գիրքը մեզ ուրիշ համար է տալիս որ ցոյց է տալիս որ Քրիստոսի Արիւնը անապականելի է։

"Գիտենալով որ ոչ թէ ապականացու արծաթով կամ ոսկով փրկուեցաք . . . Այլ Քրիստոսի պատուական արիւնովը։ (Ա Պետրոս 1։18-19)

"Ապականացու" բառը նշանակում է "փճանալ" կամ "ջնջել"։ Այս համարը ցոյց է տալիս որ Քրիստոսի Արիւնը չէ կարող փճաանալ կամ ջնջվել։ Արծաթը և ոսկին համարվում են նուազագոյն փչացւող նիւթները այս աշխարհում, սակայն արծաթը և ոսկին էլ Աստծոյ դատաստանի ժամանակ վառվելու են։ Գրուած է որ "տարերքը կրակով վառուած կ՛հալուին, եւ երկիրը եւ նորանում եղած բաներն էլ կ՛այրուին․․․ որ նորանում երկինքները կրակով այրուած կ՛լուծուին։" (Բ Պետրոս 3։10-11)։ Տարերք (Հունարեն նշանակում է "Ատոմ" կամ "հիւլէ") կ՛վառվեն։ Ինչ որ այս աշխարհում է "կ՛հալուին" (բառացիօրեն "կ՛ոչնչանան") Աստծոյ կրակով, արծաթն ու ոսկին էլ նրանց հետ; բոլորը "ոչնչանալու" են։

Հապա Ա Պետրոս 1։18-19 մեզ ասում է որ մենք փչացւող բանով չենք փրկվում, "այլ Քրիստոսի թանգագին Արիւնով։" Այս համարը մեզ հստակօրեն ցոյց է տալիս անապականեալ, չ՛ոչնչացող, չ՛փչացվող Քրիստոսի Արիւնը!

Frontline պարբերաթերթում մի հոտուած այսպես է գրում,

Երբ Քրիստոսի Արիւնը թափուեց, չ՛սառեց եւ չ՛անյայտացաւ հողին մեջ։ Ըստ Աստծոյ խոսքին անապականելի Արիւն է։ Գողգոթայի հողը չ՛ծծեց Աստծոյ Գառի թանգագին Արիւնը։ Երբ ասում ենք Քրիստոսի մարմինը "անապականելի" է եւ հարութիւն է առած, Իր Արիւնն էլ անապականելի լինելով Իրեն հետ գերբնական կերպով հարութիւն է առած։ (Frontline magazine, March/April 2001, p. 5)

Երբ Հիսուս հարութիւն առաւ մեռելներից, Նա ասաց։

"Տեսեք իմ ձեռքերը եւ իմ ոտները, որ ես ինքս եմ․շոշափեցեք ինձ եւ տեսեք․ որովհետև ոգին մարմին եւ ոսկերք չ՛ունի, ինչպես ինձ էք տեսնում որ ունիմ։" (Ղուկաս 24։39)

Աշակերտներ զարհուրած էին հարուցեալ Քրիստոսին տեսնելով։ Նրանք "համարում էին, թէ ոգի են տեսնում": (Ղուկաս 24։37) Այսօր շատ մարդիկ հաւատացած են որ Հիսսւս հոգով է հարուցանել։ Այս համարները այդ սխալը ճշտում են։ Ոչ, Նա հարութիւն է առել հոգով , մարմնով եւ ոսկորներով։ Նա Իր աշակերտներին ասաց որ շոշափեն իր ձեռքերի եւ ոտքերի վերքերը։

"Հետոյ Թովմասին ասեց․ Բեր քո մատը այստեղ, եւ տես իմ ձեռքերը, եւ քե ձեռքը բեր եւ իմ կողը կոխիր, եւ մի լինիր անհաւատ՛ այլ հաւատացեալ" (Հովհաննէս 20։27)

Քրիստոս Թովմասին ասեց որ իր ձեռքը դնի իր կողքի ծակին վրա, այնտեղ ուր զինվորը սրով ծակել էլ երբ խաչին վրա։

Իմ կետս սա է։ Քրիստոս աշակերտներին ասաց որ նայեն Իր ձեռքերի, ոտքերի եւ կողքի ծակերին։ Այդ վերքերից արիւն պիտի հոսեր եթէ արիւն մնացած լիներ, Իր "մարմնով եւ ոսկորով" հարութիւն առած մարմնում։ Բայց արիւն չէր մնացած Իր մարմնում։ Իր արիւնն էլ հարութիւն էր առած Աստծոյ զորութեամբ։

Երբ Մարիամ Մագդաղենացին հանդիպեց Հիսուսին հարութիւնից հետո, Հիսուս իրեն ասաց,

"Մի դպչիր ինձ, որովհետեւ դեռ չեմ վեր ելլել իմ Հոր մօտ, բայց դու գնա իմ եղբայրներին մօտ, եւ նորանց ասիր․ Ես վեր եմ ելնում իմ Հոր մօտ եւ ձեր Հոր մօտ, իմ Աստծոյ մօտ եւ ձեր Աստուծոյ մօտ" (Հովհաննես 20։17 )

Սակայն, դրանից հետո, աշակերտներ "եկան եւ նորա ոտները բռնեցին" (Մատթէոս 28;9)։ Նա թոյլ չ՛տուեց որ Մարիամը իրեն դպչի, որովհետեւ դեռ Հոր մօտ չեր ելլել, իոկ դրանից կարճ ժամանակ հետո Նա թոյլ տւեց որ աշակերտները իր ոտքերին դպչեն։ Սքօֆիլդը այս բացատրութիւնն է տալիս որ ինձ բոլորովին Սուրբ Գրային է համարվում։

Հիսուս խոսեց Մարիամին հետ իբրեւ Քահանայապետ, քաւութեան օրուայ գործը կատարած ժամանակ (Ղեւտացոց 16)։ Եւ Իր զոհվելու գործը կատարելով երկնքի ճանապարհի վրա էր, Իր սուրբ արիւնը երկինք մատակարարելու համար, եւ այս գործը կատարուեցաւ ճիշտ երկու հանդիպումների մեջտեղում, Մարիամի այգիին մեջ եւ աշակերտներին Մատթեոս 28։9-ում հանդիպելու ժամանակ։ Նա երկինք էր բարձրացել եւ դարձեալ իջել էր, մի տեսանկիւն որ համապատասխանում է իրար հետ։ (Scofield note on John 20:17)

Սա նոյն տեսանկիւնն է որ Դկ․ Ջան Ր․ Րայսն էր հաւատում։

Հին Կտակարանում Քահանայապետը զոհի արիւնն առած, Սրբութեան Սրբոցը կ՛մտնէր եւ շնորհքի աթոռին վրա կ՛դներ,։ Ուրեմն նոյնպես Քրիստոս Իր Արիւնն առաւ եւ Մարիամի եւ աշակերտների հանդիպման ժամանակամիջոցին Երկինք բարձրացաւ։

"Բայց Քրիստոս որ եկաւ, հանդերձեալ բարիքների քահանայապետը, աւել մեծ եւ կատարեալ եւ անձեռագործ խորանովն, այսինքն այն որ այս արարածներիցը չէ, Եւ ոչ թէ նոխազների եւ զուարակների արիւնով, այլ բուն իր արիւնովը մեկ անգամ մտաւ այն սրբատեղին եւ յաւիտենական փրկութիւն գտաւ" (Եբրայեցիս 9։11-12)

Նկատեցեք գրուած է Նա "մեկ անգամ մտաւ սրբատեղը։" Այս դեպքը պիտի կատարուած լինէր մի ուրիշ անգամ էլ, զատ Իր համբարձման ժամանակուանից, որովհետև Սուրբ Գիրքը ասում է,

"Արդ Տերը նորանց հետ խոսելուց հետոյ , երկինքը համբարձաւ, Աստծոյ աջ կողմը նստեց։" (Մարկոս 16։19)

Հին Կտակարանում անգամներ շեշտուած է որ Նա Աստծոյ աջ կողմն է նստած, եւ այս համարը փաստում է որ Նա աշակերտների հետ խոսելուց հետոյ անմիջապես երկինք համբարձւեց ։ Սա գոնէ մեզ ընդունելի է դարձնում որ Նա նախապես երկինք է բարձրացել եւ Իր Արիւնը ներկայացրել է "Սրբութեան Սրբոցը" Երկնքում։ (Եբրայեցիս 9։12)

"Ոչ թէ ապականացու արծաթով կամ ոսկով փրկուեցաք . . . Այլ Քրիստոսի պատուական արիւնովը։” (Ա Պետրոս 1։18-19)

Այժմ Քրիստոսի Արիւնը Երկնքում շնորքի աթոռի վրա է։ Դա անապականեալ է։ Չի փճանալ կամ ոչնչանալ։ Այս բոլորը գերբնական է։ Իհարկէ! Հանիր գերբնականը եւ Քրիստոնէութիւնը գոյութիւն չի ունենա- ճիշտ բարոյականութեան նման։ Բայց սա կախարդութիւն չէ։ Քրիստոսի Արիւնը չես կարող կեղծել։ Կախարդութիւն չէ! Արյունը գերբնական է, եւ կախարդութեան պատասխան չէ տալիս։ "Ընտրութիւնն" է կախարդութիւն! Դրա համար է որ մենք մերժում են դորան։ Դա Աստուած է որ որոշում է մեզ մաքրի Իր Արիւնով։

Գիտեմ որ Դկ․ Ջան ՄաքԱրթուրը այս կետին չի հաւատում։ Նաեւ գիտեմ որ նա իր կեղծ տեսանկիւնները Արեան մասին ստացել է մի մարդի միջոցով անունը Գնդապետ Ր․Բ․ Թիէմից։ 1961-ի Աշնան ես եւ երիտասարդ Ջան ՄաքԱրթուրը ներկա էիք Սուրբ Գրքի սերտաշարին ուր առաջնորդում էր Թիեմը։ Թիեմը դասաուանդում էր ճիշտ նոյնը ինչ ՄաքԱրթուրը այս բոլոր տարիների ընթացքում դասաւանդում է ։ Ես համոզուած եմ որ Դկ․ ՄաքԱրթուրը իր տեսանկիւնները ստացել է Ր․Բ․ Թիեմից, որովհետեւ տեսա որ այդ գաղափարի մասին նոթագրում էր։ Թիեմը սովորեցնում էր որ "արիւն" բառը նշանակում է "մահ" - ոչ թէ մի արիւն որ օդին մեջ տարուբերվում է։ Այս գաղափարներն հաճախ լսւում են Դկ․ ՄաքԱրթուրի պատգամներին մեջ եւ ես վստահ եմ որ նա այս գաղափարները ստացել է Ր․Բ․ Թիէմից։ Սա ողբերգութիւն է, որովհետեւ Դկ․ ՄաքԱրթուրը ուրիշ նիւթների մասին ճիշտ վարդապետութիւն է դասաուանդում։ Մեր եկեղեցին աղոթում է նրա համար որպեսզի նա Թիէմի տարորինակ վարդապետութիւնը Քրիստոսի Արեան մասին էլ չ՛դասասուանդի։

II. Երկրորդ, քո փրկութեանդ համար Քրիստոսի Արիւնը անհրաժեշտ է։

Այս բնաբանը մեզ ասում է որ ապականացու բաներով փրկութիւն չկա, բայց դու կարող ես փրկուել Քրիստոսի Արիւնով։ Ա Պետրոս 1։18-ում "փրկել բառը Հունարեներում թարգմանվում է "թուլացնել" կամ "ազատել" (Strong's, Vine's) "նշանակում է ազատել" (Vine's) ։

Եթէ "թուլացած" եւ "ազատուած" չես Քրիստոսի Արիւնով, դու հաւիտեան կ՛լինես

1. "Օրենքի անեծքի տակ" (Գաղատացիս 3։13)։ Դու անիծուած ես օրենքով որովհետև չես կարող պահել օրենքը։ Դու անկարող ես կատարելապես Աստծոյ պատւիրաները պահել։ Դրա համար օրենքը քեզ անիծում է։ Սա ցոյց է տալիս որ դու մեղաւոր ես եւ դատաստանից փախուստի ոչ մի ճանապարհ չի թողնում։ Ոչինչ, բացի Հիսուսի Արիւնը, կարող է փրկել քեզ մեղքերից, ուրեմն դու կարող ես "ազատուել" եւ "փրկուել" օրենքի անեծքից։

2. Մինչև դու "չ՛ազատւես" եւ "չ՛փրկուես" Քրիստոսի Արիւնով հաուիտեան Սատանայի իշխանութեան տակ կ՛լինես, "որից նորանք որսացուել են նորա կամքին ծառայելու համար" (Բ Տիմոթէոս 2։26)։ Ոչինչն է կարող "թոյլացնի" իր կապը քո վրայից, կամ "ազատի" քեզ, բացի Հիսուս Քրիստոսի Արիւնը!

3. Մինչեւ "չ՛ազատուես" եւ "չ՛փրկուես" Քրիստոսի Արիւնով, դու հաւիտեան կ՛մնաս Սուրբ Աստծոյ բարկութեան եւ դատաստանի տակ։ Ոչինչն է կարող քեզ "փրկել" եւ "ազատել" Աստծոյ" բարկութիւնցը։


Օհ, իմ սիրելի բարեկամ, դու պիտի ունենաս Քրիստոի Արիւնը! Դու պիտի ունենաս Քրիստոսի Արիւնը որ ազատուես օրենքի անեծքից, եւ ազատագրուես Սատանայի ծառայութիւնից, եւ փրկուես Աստծոյ բարկութիւնից! Օհ, դու պիտի - դու պիտի - ունենաս Հիսուս Քրիստոսի թանգագին արիւնը որ քեզ ազատի անեծքից, կապանքից, եւ բարկութիւնից։ Կրկնում եմ դու պիտի ունենաս Քրիստոսի Արիւնը! Կ՛աղոթեմ որ շուտով կ՛վստահես Հիսուսին!

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(ՔԱՐՈԶԻՆ ԱՒԱՐՏԸ)
Դուք կրնաք Dr. Hymers-ի քարոզները կարդալ ամէն շաբաթ համացանցի
հետեւեալ կայքի վրայ. www.realconversion.com. Կտեցէք կոճակը “Sermon Manuscripts” վրայ:

You may email Dr. Hymers at rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) – or you may
write to him at P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Or phone him at (818)352-0452.

Դուք կրնաք անգլերէն լեզուով` ե-մակով (email) կապուիլ Dr. Hymers-ի հետ
հետեւեալ. rlhymersjr@sbcglobal.net. Հածացանցով: Կրնաք գրել իրեն փոստով
հետեւեալ հասցէին. P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Հեռաձայնել իրեն
հետեւեալ թիւին. (818) 352-0452:

Պատգամից առաջ աղոթքը կատարվեց Պր․ Աբել Փրուդհոմը։
Մեներգը նախքան պատգամ կատարեց
Պր․Բենջամին Քինքէյդ Գրիֆիթը։
"Հիսուս, Քո Արիւնը եւ Արդարութիւնը"
(by Count Nicholas von Zinzendorf, 1700-1760; translated by John Wesley, 1703-1791).


ՆԱԽԱԳԻԾ՝

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՆԱՊԱԿԱՆԵԱԼ և
ՓՐԿԱՐԱՐ ԱՐԻԻՆԸ

THE INCORRUPTIBLE AND REDEEMING
BLOOD OF JESUS CHRIST

Դկ․ Ր․Լ․ Հայմերը
by Dr. R. L. Hymers, Jr.

“Գիտենալով որ ոչ թէ ապականացու արծաթով կամ ոսկով փրկուեցաք ձեր հայրենաւանդ ունայն վարմունքիցը․ Այլ Քրիստոսի պատուական արիւնովը, ինչպես մի անբիծ եւ անարատ գառի։” (Ա Պետրոս 1։18-19)

I.   Առաջին, Քրիստոսի արիւն անապականելի է, Սաղմոս 16։10;
Գործք Առաքելոց 2։27,31; Ա Պետրոս 1։18-19; Բ Պետրոս 3։10-11; Ղուկաս 24։39, 37; Հովհաննես 20։27,17;Մատթէոս 28։9;
Եբրաեցիս 9։11-12; Մարկոս 16։19․

II.  Երկրորդ, փրկութեան համար Քրիստոսի Արիւնը անհրաժեշտ է, Գաղատացիս 3։13; Տիմոթեոս 2։26; Սաղմոս 7։11.