Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




Տերը քեզ հաստատ կպահէ!

HE WILL HOLD YOU FAST!
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմըր
Dr. R. L. Hymers, Jr.

Քարոզվել է Լոս Անջելեսի Բաբթիստ Թաբրնաքլում
Տիրոջ Օրում Առաւոտեան, Յունիս 28,2015
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, June 28, 2015

"Եւ ես յաւիտենական կեանք եմ տալիս նորանց, եւ նորանք յաւիտեան չեն կորչիլ, եւ ոչ ով չի հափշտակել նորանց իմ ձեոքիցը։" (Հովհաննէս 10:28).


Կյիշեմ մի քարոզիչին քարոզն որ այսպես կասեր, այս խոստումն երբեք չպիտի քարոզւի անհաւատներին: Նա ասաց, որ կորած մարդիկ հաւելեալ վստահութիւն կգտնեն եւ կքաջալերվեն ավելի մեղք գործելու: Նրանք պիտի անհանգիստ վիճակն մէջ մնան որպեսզի երբեք վստահ չլինեն որ կարող են "դիմանալ" մինչեւ վերջ: Մի առ ժամանակ հաւատացի այս գաղափարին: Անկեղծ հաւատացեալներ եմ ճանաչում որ ընդունում են այս տեսանկիւնը: Նաև քարոզիչներ կան որ հաւատում են այս գաղափարը ու սարսափում են այն բնաբանից:

Բայց եկեք նկատի աոնենք այն մարդկանց որ ունկնդրիցին Հիսուսին այս նոյն գաղափարը քարոզելով: Ըստ համար 31-ին մարդիկ "քարեր վեր աոան, որ նորան քարկոծեն" (Հովաննէս 10:31): Նրանք ատեցի Քրիստոսին: Քրիստոս քարոզեց անհավատներին համար: Վստահ եմ որ մեր մեջ էլ անհավապներ կան: Մենք խիստ գործում եւ աղոթում ենք որ մեր պաշտամունքներում չփրկված մարդիկ գան: Ես էլ նոյնը կասեմ ձեզ որ Հիսուս այն բարկացած, չփրկված ամբոխին ասաց:

"Եւ ես յաւիտենական կեանք եմ տալիս նորանց, եւ նորանք յաւիտեան չեն կորչիլ, եւ ոչ ով չի հափշտակիլ նորանց իմ ձեոքիցը" (Հովհաննէս 10:28).

"Եւ ես յաւիտենական կեանք եմ տալիս նորանց": Այս բնաբանում "նորանց" բաոը նկեատի ունի Քրիստոսի ոչխարներին: "Իմ ոչխարները իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նորանց, եւ իմ հետեվից գալիս են" (Հովհաննէս 10:27): Անհնար է կարդալ մարդկանց միտքը և իմանալ թէ արդեոք իրենք Քրիստոսի ոչխարներն են թէ ոչ: Բայց նախկին համարը մեզ օգնում է ճանաչել թէ ով է Աստծոյ ժողովուրդը: "Իմ ոչխարները իմ ձայնը լսում են, և ես ճանաչում եմ նրանց, և իմ հետեվից գալիս են:" Ճշմարիտ քրիստոնիայի հատկութիւններն սրանք են - լսում են Քրիստոսին, ճանաչում են Նրան, և Նա նրանց է ճանաչում, և նրանք հետևում են նրան հեազանդութիւնով: Սորանք են ճշմարիտ քրիստոնիայի հատկութիւնները: Եւ սորանց մասին է Քրիստոս խոսում:

"Եւ ես յաւիտենական կեանք եմ տալիս նորանց, եւ նորանք յաւիտեան չեն կորչիլ, եւ ոչ ով չի հափշտակել նորանց իմ ձեոքից" (Հովհաննէս 10:28).

"Հաւատքը որ սիրով գործում է" (Գաղատացիս 5:6) նշանն է Քրիստոսի ճշմարիտ ոչխարի: Սրանց է Քրիստոսը ուղղում իր խոսքը որ կասէ, "Եւ ես յաւիտենական կեանք եմ տալիս նորանց, և նորանք յաւիտեան չեն կորչիլ, և ոչ ով չի հափշտակել նրանց իմ ձեռքից:" Դկ.Մարթին Լոյդ-Ջոնզ այսպէս կասէ, "Քրիստոսում մենք փորձարկման տակ չենք, և հնարաւոր չէ որ շնորքից ընկնենք" (Ապահովագրութիւն, Assurance (Հռովմայեացիս 5), Դրոշը ճշմարտութեան վստահութեան, 1971, էջ 236).

Կարելի է մեկն ասէ թէ, " Ես Աստծոյ խոսքի կապանքի մէջ եմ: Գիտեմ որ Քրիստոսին պիտի գամ բոյց նոյն ժամանակ գիտեմ որ չեմ կարող: Պիտի գամ բայց չեմ կարող: Ինչ՞ պիտի անեմ:" Պատասխանը պարզ է, քեզ հանձնէ Քրիստոսին: Աղաղակէ դեպի նրան: Նա կպատասխանէ քո բոլոր հարցերին: Նա մուրճով կ՛կոտրէ կապանքը և կփրկէ քո հոգին: Դու կ՛հարցնես, "Չեմ հասկանում:" Իհարկէ չես հասկանա: Սա մի գաղտնիք է: Յունարեն կոչվում է "մուսթէրիոն": Նշանակում է մի բան որ մարդկային մտքով հնարավոր չէ հասկանալ: Բայց Սուրբ Գրքում ճշմարտութիւն է: Պողոս առաքեալ այսպէս է ասել, "Աստուծոյ ծածուկ իմաստութիւնն ենք խոսում խորհրդով, որ Աստուած յաւիտենից առաջ սահմանեց նորան մեր փառքի համար ..."(Ա Կորնթացիս 2:7) Քեզ գցիր Քրիստոսի գրկին մեջ: Վստահիր Նրան: Եւ բոլոր հարցերտ կ՛պատասխանվեն նրանում : Նա քեզ կփրկէ Իր արիւնով և Իր արդարութիւնով: Քեզ կ՛պահպանէ մինչև վերջ: Դու կ՛դառնաս Քրիստոսի ոչխարներից մեկը!

"Եւ ես յաւիտենական կեանք եմ տալիս նորանց, և նորանք յաւիտեան չեն կորչիլ, և ոչ ով չի հափշտակել նորանց իմ ձեռքիցը " (Հովհաննէս 10:28)

Երեք պարբերականներին մեջ, երեք պատճառներ ենք գտնում որ հաւատանք Քրիսոսի ոչխարների հաւիտենական կեանքի ապահովագրութեանը:

I. Առաջին, Քրիստոսի նվերն է:

Նախ որ Տերը ասում է, "Ես յաւիտենական կեանք եմ տալիս նորանց:" Յաւիտենական կեանքը ստանում ենք իբրև նւեր: Երբ որ ծնւեցինք յաւիտենական կեանք չունէինք: Ծնւեցինք իբրև Ադամի որդիններ: Ծնւեցինք որ մեռնենք: Յաւիտենական կեանքը չստացանք մեր աշխատանքով և չենք կարող ձեռք բերել բարի քործերով կամ Սուրբ Գրքի համարներ սովորելով: Կամ սովորել ինչպես աղոթել: Դա նւեր է: Եւ քանի որ նւեր է չենք կարող վաստակել: Երբ մի անձ ստանում է յաւիտենական կեանքը իր հոգուն մեջ, դա ձրի նւեր է: Իբրև վարձատրութիւն չենք ստանում: Անվճար նւեր է:

Աստուած ստեղծագործութեան սկզբից Նա գիտեր վերջում ինչ է կատարվելու: Երբ որ յաւիտենական կեանք է տալիս մի մարդու, Նա գիտէ նրա բոլոր թերութիւնները և վրիպումները: Նա նախապես գիտէ որ մարդը հաճախ թերի կգտնվի: Եւ դրա համար երբեք յաւիտենական կաենք չի տալու մի մարդուն և վրիպումների պատճաոով հեռացնի նրանից- քանի որ Նա արդեն գիտէր ինչ սխալներ մարդը կ՛կատարեր, իրեն պարգեւեց Իր նւերի:

Ինչպես՞ կարելի է որ յաւիենական կեանք ստանալ և մեռնել: Երբ Հիսուս ասում է "յաւիտենական" այսինքը "յաւիտենական": Սպրճընը այսպէս է ասել, "Հնարաւոր չէ ինձ համար մի մեղք գործել, որ հոգեւոր կեանքս կորցնեմ: " Դա "յաւիտենական կեանք է:"

Երբ Քրիստոս հորի մոտի սամարեցի կնոջ հետ խոսեց, նրան ասեց,

"Ով որ խմէ այն ջուրը, որ ես կտամ նորան, նա յաւիտեան չի ծարաւիլ: Այլ այն ջուրը, որ ես կ՛տամ նրան, ջրի աղբիւր կ՛լինի նորանում, որ յաւիտենական կեանքի համար կ՛բղխէ" (4:14):

Բարեկարգութեան ուսումնասիրութեան գիրքը (The Reformation Study Bible) կասէ, "Հին Կտակարանում նշված Կեանքի ջուրը ակնարկում է հոսող ջրի որ այլաբանորեն մատնանշում է [Աստծոյ] գործունէութեան։" "Բխալ" նշանակում է նրա առատութիւնը, "յաւիտենական կեանքը" անվերջ է և հոսում է աոատօրեն յաւիտեան! Հիսուս Իր ոչխարներին պարգեւում է Աստուածային անվերջ կեանք իրենց սրտեւում- միշտ բխող- երբեք չի վերջանա! Դա նւեր է։ Չէ կարող վաստակւել․ Նւեր է Քրիստոսից։ Նա երբեք հետ չի վերցնելու այն ինչ նվիրել է! Մեկը կհարցնէ, "Իսկ եթէ՞ մեկը չի կարող պաել և հրաժարվի դրանից, ինչ կլինի՞։ Օհ, ընկեր, դեռ հին միջնադարեան Կաթոլիկներկ նման ես մտածում! Դրան դու չես վաստակել! Ինչպես՞ կարելի է։ Դու "մեռած ես մեղքերին մեջ"։ Ինչպես՞ է կարող մեռած մարդը պահել դրան։ Ինչպես՞ է կարող մեռած մարդը որևէ մի գործ անի որ փրկութիւնը վաստակի։ Շնորհակալ Աստծուց, Սուրբ գիրքը կասէ, Յաւիտենական կեանքը տրված է մեոած հոգուն։ Դա նւեր է տրված այն այր և կնոջը որ մեոած են մեղքին։ Դա է բարի լուրը Աւետարանի! Փաոք Տիրոջ! "Եւ Ես յաւիտենական կեանք եմ տալիս նրանց, և նրանք յաւիտեան չեն կորչիլ։" (Յովհաննէս 10:28)

"Երբ որ մեռած էինք յանցանքներում, [Աստուած] [մեզ կենդանի արաւ] Քրիստոսի հետ․ (Շնորհքով էք փրկուած։)"

Յաւիտեանական կեանքը տրված է մեռած հոգուն։ Դա նւեր է տրված այն այր և կնոջը որ մեռած են մեղքին։ Դա է բարի լուրը Աւետարանի ! Փառք Տիրոջ! "Եւ Ես յաւիտենական կեանք եմ տալիս նորանց, և նորանք յաւիտեան չեն կորչիլ։" (Հովհաննէս 10:28)

Նա չի թողնի հոգիս կորսվի, Նա հաստատ կպահէ զիս,
   Թանգ գնով եմ գնւել, Նա հաստատ կպահէ զիս։
Նա հաստատ կպահէ զիս, Նա հաստատ կպահէ զիս։
   Որով իմ Փրկիչն ինձ շատ կսիրէ, Նա զիս հաստատ կպահէ։
("Նա Հաստատ Կպահէ զիս" գրեց Ադա Հաբերշոնը, 1861-1918)։

Սպրջնը այսպես է ասել, "Մենք սպասելիք ունենք որ հաւատացեալներ մինչև վերջ հաստատ մնան, որռվհետև այն կեանքը որ Աստուած ներշնչեց նրա մեջ բնականօրեն պիտի իր գոյութեանը շարունակի և հաղթահարի բոլոր դժվարութիւններ, հասունանա ․․․․և Տիրոջը յաւիտենական փաոք բերի։ (Ս․Հ․ Սպրջն, "Յարատեւութիւն աոանց ենթադրութիւն)," MTP, թիւ 1,055): Դա պիտի! Պիտի! Պիտի քեզ բերի յաւիտենական փառքի! Դա նւեր է! Նւեր է Յիսուս Քրիստոսից! Նա ասում է, " Ես յաւիտենական կեանք եմ տալիս նրանց։" Փաոք Նրա սուրբ անուան! Նա մեզ տալիս է յաւիտենական կեանք! Մենք ոչինչ չենք վճարել դրա համար: Տեր Հիսուս վճարեց մեր պարտքը իր մահով խաչին վրայ և իր յարութեամբ մեզ համար գնեց դա!

Ալելուիա, կատարւեցավ! Ես հաւատում եմ Որդուն։
Ես փրկւած եմ խաչւածին արեամբ!
("Ալելուիա, "Կատարւեցավ" Ֆրլիպ Փ․ Բլիս, 1838-1876)

"Եւ ես յաւիտենական կեանք եմ տալիս նռրանց, եւ նորանք յաւիտեան չեն կորչիլ, եւ ոչ ով չի հափշտակիլ նորանց իմ ձեոքիցը"։ (Հովհաննէս 10:28)

Յաւիտենական կեանքը Քրիստոսի նւերն է։

II, Երկրորդ, Քրիստոսի խոստումն է։

"Ես յաւիտենական կենաք եմ տալիս նորանց, եւ նորանք յաւիտեան չեն կորչիլ․․․" Տերն ասում է, "Ես կանեմ սա։" Ինչ հիանալի խոստում! "Նորանք յաւիտեան չեն կորչիլ։" Շատ ուրախ եմ այս խոստումին համար։ Ոմանք կարելի է ասեն թէ իրենք՛ կ՛որոշեն։ Կարելի է որոշեն հեոանալ նրանից։ Բայց հետեվեալ խոսքը չի համապատասխանում դորա հետ- "Նորանք յաւիտեան չեն կորչիլ։" Դա պարունակում է ամեն ժամանակ։ "Նորանք յաւիտեան չեն կորչիլ։" Արդեոք՞ նորանք նորահավատներ են սակաւ գիտութիւնով։ Արդեոք՞ նորանց հաւատքը փոքր է, որովհետև նոր են հաւատքի եկել։ "Նորանք յաւիտեան չեն կորչիլ։" Երբ նորանք կ՛մեծանան եւ կ՛ծանրաբեռվեն կեանքի դժւարութիւններով, արդեոք՞ կդառնան աշխարային և կ՛կորցնեն իրենց հաւատքը։ "Նորանք յաւիտեան չեն կորչիլ։" Նորանք կ՛կորցվեն եթէ աշխարհասիրութիւնը կործանէ նորանց։ Նորանք կ՛կորցվեն եթէ չարը հաջողի իրենց դարձեալ իր ստրուկը դարձնի։ Բայց չի կարող։ "Նորանք յաւիտեան չեն կորչիլ։" Ամեն ժամանակ "չեն" բաոը բարձր է կանչում։" Հապա եթէ մեծ փորձութեան մեջ ընկնեն, ինչ՞։ "Նորանք յաւիտեան չեն կորչիլ։ Իսկ եթէ պաղեն հաւատքի մեջ և իրենց սերը և եոանդը կորցնեն, ինչ՞։ "Նորանք յաւիտեան չեն կորչիլ։" Մեղքը երբեք չի կարողանայ իրենց լրիվորեն կառավարի։ "Նորանք երբեք չեն կորչիլ։"

Ես քառասուն չորս տարիներ է որ Քրիստոնեա եմ։ Եղել են ժամանակներ որ կարծես թէ Աստուած շատ հեռու է։ Եղել են ժամանակներ որ իմ փրկութեան վրայ կասկածել եմ։ Եղել են ժամանակներ որ կարծել եմ որ ոտքս կսահի և յաւիտեան կ՛կորցվեմ։ Բայց Տեր Հիսուս միշտ ինձ օգնութեան է հասել։ Նա ինձ յուսահատութեան եզրից ազատել է։ Ես Քրիստոնեա ընտանիքի մեջ չեմ մեծացել և բարի օրինակներ չեմ ունեցել ընդօրինակելու։ Վախի փոթորիկներով էի շրջապատված։ Մոտ էր կորսվէի։ Ես ականատես եմ եղել շատերի հեռանալուն և այն զգացումն եմ ունեցել որ ես էլ նրանց եմ հետևում։ Շատ տկար եմ եղել շարունակելու։ Վտարեալ էի զգում ինձ։ Դաւթի նման էի զգում ինձ քարանձավի մեջ, որ թագնվել էր թշնամուց, Սաւուղ Թագաւորից։

"նայիր աջ կողմին և տես․ Մեկը չկա որ ինձ ճանաչէ․ Ապաստանը կորաւ ինձանից․ Մեկը չկայ որ իմ անձի համար հոգս անէ։" (Սաղմոս 142:4)

"Եթէ ասում եմ, ոտս դողդողում է․ Տեր, քո ողորմութիւնը հաստատում է ինձ։" (Սաղմոս 94:18)

Ես իմ փորձառութիւնով գիտեմ․ "Եթէ ասում եմ, ոտս դողդողում է, Տեր, քո ողորմութիւնը հաստատում է ինձ։" Փորձառութեամբ գիտեմ որ Տեր Հիսուս ճշմատութիւնը է խոսել։ "Նորանք յաւիտեան չեն կորչիլ, և ոչ ոք չի յափշտակիլ նորանց իմ ձեռքից։" Սա լոկ միայն մի վարդապետութիւն չէ ինձ համար։ Կենդանի ճշմարտութիւն է - Տեր Հիսուս Քրիստոսի բերանից դուրս եկած։ "Եւ Ես յաւիտենական կեանք եմ տալիս նորանց և նորանք յաւիտեան չեն կորչիլ։"

Ես երբեք չեմ կրնալ կայուն կանգնել, Նա ինձ հաստատ կպահէ,
   Որովհետև իմ սերը հաճախ պաղ է, Նա ինձ հաստատ կպահէ,
Նա ինձ հաստատ կպահէ, Նա ինձ հաստատ կպահէ,
   Որովհետև իմ Փրկիչն ինձ կսիրէ, Նա ինձ հաստատ կպահէ։

Երիտասարդներ, ես էլ եմ երիտասարդ եղել, իսկ հիմա ծերացել եմ։ Գիտեմ որ Հիսուսի խոստումը ճշմարիտ է։ Մինչև իմ ոսկորներիս ծուծը գիտեմ որ ճշմարտութիւն է! "Եթէ ասում եմ, ոտս դողողում է․ Տեր, քո ողորմութիւնը հաստատում է ինձ։" Գիտեմ որ Հիսուսը ճշմարտութիւնն է խոսել։

"Եւ Ես յաւիտենական կեանք եմ տալիս նորանց, եւ նորանք յաւիտեան չեն կորչիլ, եւ ոչ ով չի յափշտակիլ նորանց իմ ձեռքիցը։"

Նա ինձ բարձր է պահել, և հաստատ։ Գիտեմ որ կարող է նոյնը անել քեզ համար։ Դրա համար քաջութեամբ կարող եմ քեզ ասել որ վստահիր իմ Փրկիչին, Հիսուսին։ Երկար տարիներ առաջ իրեն վստահել եմ,և չեմ կորսվել։ Եթէ դու էլ իրեն վստահես, Նա թոյլ չի տալ որ դու էլ կորսվես! Դա Քրիստոսի խոստումն է!

III․ Երրորդ, Քրիստոսը զորաւոր է։

"Եւ ոչ ով չի յափշտակել նորանց իմ ձեռքից։ (Հովաննէս 10:28) Նկատեք Քինգ Ջեյմզ Անգլերեն թարգմանութեան մեջ "մարդ" է գրւած "ով" բառի տեղը և շեղագիր է գրւած։ Սա նշանակում է որ Քինգ Ջեյմզի թարգմանիչներն են աւելացրել "մարդ" բառը - որովհետև Հունարենում այդ բառը չկայ։ Հունարենում գրուած է "tis" այսինքը "որևէ մեկը" (Ջորջ Րիքր Բէրի) կամ "որևէ մեկը կամ առարկա" (զորեղ)։ Դորա համար յայտնի Հոյն Աստուածաբան Ա․Թ Րաբըրթսընը այս համարի մասին այսպէս է ասում, "Ոչխարը կարող է իրեն ապահով զգա․․․ ոչ գայլ, ոչ գող, ոչ աւազակ, ոչ վարձկան, ոչ դև, մինչևիսկ սատանան ինքը չի կարող ոչխարին իմ ձեռքից [հափշտակել]" (Word Pictures, ծանուցագիր Հովհաննէս 10:28-ի) Դր․ Րաբըրթսոնը ակնարկում է Հովհաննես 6:39-ից:

"Սա է ինձ ուղարկող Հօր կամքը, որ այն ամենը որ նա ինձ տուաւ․ Նորանից չ՛կորցնեմ․ այլ յետին օրումը յարուցանեմ նորան։ (Հովհաննես 6:39)

Դարձեալ Դր․ Րաբերթսնը ակնարկում է Հովհաննես 17:12, "Ես էի պահում․․․․ նորանց անունովը․ Նորանց որ տուիր ինձ, պահեցի․ եւ նորանցից ոչ մեկը չ՛կորաւ․․․․" իսկ հետոյ նշում է Կողոսացիս 3:3, "քո կեանքը ծածկուած է Քրիստոսի հետ Աստուծոյ մեջ։" Ինչպէս Քինգ Ջէյմզի թարգմանութեան մեջ է ասում, "Ոչ ոք է կարող իմ Հօր ձեռքիցը յափշտակել նորանց։"

Սպրջըն այսպես է ասել, "Մենք պետք չունենք կարդալ "մարդ" բառը, քանի որ բնագրում (Հունարենում) ․․․ գրւած չէ - ուրեմն կարող ենք այսպես կարդալ - "Ոչ ոք է կարող նորանց իմ ձեռքից հափշտակել․" Ոչ թէ միայն "մարդը" այլ ինքը սատանան մինչև անգամ չի կարող ․․․ հաճախ միանը մարդը չէ, որ երբեմն մեր ամենասոսկալի թշնամին է․․․ այլ ընկած հոգիններն են։ Նրանք էլ չեն կարող մեզ Տիրոջ ձեռքից հափշտակել։ Ոչ մի հնարավորութիւն կամ հնարք չկա որ կարողանա մեզ Տիրոջ սեփականութիւնից հեռացնի ․․․ Իր սիրելի որդիներ, Իր պահպանված զաւակներ։ Օհ ինչ օրհնեալ խոստում!"

Կ՛հիշեք Հովիւ Վուրմբրանդին։ Միգուցէ կ՛հարցնեք թէ ինչու եմ նրա գիրքը Չարչարանք Քրիստոսին համար (Tortured for Christ)ը, անգամներ և անգամներ կարդացել։ Միգուցէ կ՛զարմանաք թէ ինչու կ՛սիրեմ այսպես մի ահաւոր գիրքը կարդալ։ Սա է պատճառը։ Չեմ կարդում հիւանդագին պատճառներռվ, կամ թէ արիւն կ՛սիրեմ։ Կ՛կարդամ որովհետև ցոյց է տալիս Քրիստոսի զօրութիւնը թե ինչպես է պահում իր խոստումը։ Մոլեռանդ Քոմոնիստները չարչարեցին այս Հովիվին Աստծո խոսքը քարոզելու համար։ Նրա ոտքերի տակը այնքան հարվածեցին որպեսզի չկարողանա ոտքի վրա կանգնել և քարոզել։ Երբ նա եկաւ մեր եկեղեցին քարոզելու, ստիպված եղաւ կոշիկները հանել և աթոռի վրա նստել, որովհետև իր ոտքերին տակ ուներ խորը խոցերի հետքեր։ Նրանք իր մարմնին վրա տասնութը խորը փոսեր էին արել տաք երկաթներով։ Պարտադրել էին իրեն ոտքի վրա կանգնել ժամերով։ Սովամահ էին արել և բանտարկել մկներով լեցուն բանտի մեջ։ Նրան միայնակ բանտարկել էին ամիսներ առանցի որևէ մի մարդու ձայնը լսելու։ Դրանով հանդերձ դիմացաւ բոլոր այդ արհավիրքներին - և անգամներ մեր եկեղեցում խոսել է։ Կարելի է ասես թէ նա երկաթեա կամքի ուժ է ունեցել։ Բայց ոչ, ինքը աոաջինը կ՛լիներ քեզ ասելու որ շատ տկար մարդ է եղել։ Նա դիմացել է այդ բոլոր չարչարանքին որովհետև Քրիստոսի խոստումը ճշմարիտ է։

"Ես յաւիտենական կեանք եմ տալիս նորանց, եւ նորանք յաւիտեան չեն կորչիլ, եւ ոչ ով չի հափշտակիլ նուանց իմ ձեռքիցը։" (Հովհաննէս 10:28).

Գիտեմ որ սա ճշմարտութիւն է, որով ես էլ ճաշակել եմ իմ կեանքիս փոքր նեղութիւներին մեջ դրա ճշմարտութիւնն։ Մնա Տիրոջ մեջ և Նա քեզ յաւիտենական կեանք կտա։ Հիսուս չի կարող սուտ խոսիլ։

Կ՛վերջացնեմ հիշելով դարձեալ մեծ Սպրջնին, "Երբ [երիտասարդ] էի, տեսել եմ շատ հուսալից տղաններ որ իրենց կեանքի սկզբնական տարիներում ինչ մեծ և զզւելի [մեղքեր] են գործել։ Հոգուս մեջ [ատել] եմ նրանց կատարած մեղքերը։ [Ծնողներս] ինձ հեռու են պահել նորանցից։ Բայց կ՛վախենայի որ այս երիտասարդների կատարած մեղքերը իմ վրա էլ ազդած էր։ Իմ սրտիս ապականութիւնը պատճառ եղած էր որ ինքս ինձ չվստահէի։ Համոզված էի որ մինչև կրոնափոխ չ՛լինեմ, վերստին չ՛ծնվեմ, և նոր կենաք չ՛ստանամ, ապահովութիւն չումեմ։ Այլապես ես պիտի սատանայի կերը ուտէի։ Կ՛վախենայի որ բարոյապես ինքզինքս անպատվութան պատճառ լինէի, ինչպես այն ծանոթ տղաներն էին արել։ Մինչևիսկ դրա մասին մտածել էլ սարսափելի էր։ Բայց երբ որ լսացի այս վարդապետութիւնը որ Հիսուս կ՛պահէ ինձ ընկնելուց, զմայլվեցի և յոյս ստացա որ Նա կարող է ինձ փրկել։ Մտածեցի եթէ գնամ Տեր Հիսուսի մոտ և Իրենից մի նոր սիրտ և ճիշտ հոգի ստանամ, պիտի ապահով լինեմ ընկնելու այն մեղքերին մեջ որ ուրիշները ընկան։ Նա ինձ կ՛պահպանէ։ Այս միտքը պատճառ եղաւ որ վստահեմ Քրիստոսին։ Ուրախացա որ Տեր Հիսուս հավատարիմ պահապան է բոլոր նրանց համար որ իր դեմ մեղք են գործել, Նա կարող է որ մարդին մաքրել և սրբել և մինչև վերջ պահել։ Օ երիտասարդներ, չկա որևէ կեանքի ապահովագրութիւն որ նամն լինի հաւատալ Հիսուս Քրիստոսին:" (Ս․Հ․ Սպրջն, դիւրացրաց Դր․ Հայմերի միջոցով)։

"Ես յաւիտեան կեանք եմ տալիս նորանց, և նորանք յաւիտեան չեն կորչիլ, և [ոչ ով] չի յափշտակել նորանց իմ ձեռքիցը։" (Հովհաննէս 10:28).

Մի ուրիշ խորհուրդ էլ կարելի է գա ձեր մտքին։ Ասացի որ ոչ մի թշնամի, լինի մարդ կամ դև չի կարող քեզ Փրկչի ձեռքից հափշտակել։ "Բայց", կարելի է հարցնես, "Ապա եթէ ես ինքս որոշեմ որ հեռանամ Հիսուսից, ինչպես՞։ Եթէ՞ ինքս որոշեմ որ հեռանամ եկեղեցուց և վերադառնամ աշխարհ։" Սիրելի ընկեր, այդ "ինքս" անձն էլ պարունավում է "ոչ ոք"ի խունբին մեջ։ Ճանաչում եմ անձինքների որ կեղծ ապաշխարութիւն են ունեցել և թողել, վերադարձել են աշխարհ։ Բայց սա էլ գիտեմ որ նորանք երբեք Քրիստոսի ոչխարի պատկանելութեան նշանն չեն ունեցել։ Նորանք երբեք Իր ձայնը չեն լսել և իրեն չեն ճանաչել։ Տիրոջը երբեք չեն հետևել։ Նորանք միայն մի մակերեսային որոշում են կատարել, և հետո թողել։ Բայց ձեզանից չեմ ուզում նոյնն անեք։ Ձեզանից խնդրում եմ գալ Նազովրեցի Հիսուսին մոտ, Աստծոյ Որդուն։ Վստահեք իրեն և հանգիստ գտնեք Նորանում։ Սպրջնը այսպես է ասել , "Օհ! Մեղաւոր, թող որ այսօր առաջնորդւես դեպի Հիսուսի հանգիստը և միայն Հիսուսինը։ Հետոյ այս բնաբանը ընդունես։ Մի վախենար դրանից - "Ես իմ ոչխարներին յաւիտենական կեանք եմ տալիս; և նորանք յաւիտեան չեն կորչիլ; և ոչ ոք է կարող նորանց իմ ձեռքիցը հափշտակել։

Տերը քեզ հաստատ կպահէ, հաստատ կպահէ;
Որովհետև իմ Փրկիչը սիրում է քեզ, Նա քեզ հաստատ կ՛պահէ։

Հայր, կ՛աղոթեմ այն անձին համար որ լսում կամ կարդում է այս քարոզը, կ՛գտնի հանգիստ Հիսուսին մեջ, Նա որ յաւիտենական կեանք է տալիս․ Իր անունին մեջ, Ամեն։

Եթէ օրհնւել ես այս քարոզով խնդրեմ գրիր Դր․ Հայմերին և իրեն տեղեակ պահիր - rlhymersjr@sbcglobal.net. Որևէ լեզւով կարող ես գրել, բայց եթէ կարող ես Անգլերեն գրիր․

(ՔԱՐՈԶԻՆ ԱՒԱՐՏԸ)
Դուք կրնաք Dr. Hymers-ի քարոզները կարդալ ամէն շաբաթ համացանցի
հետեւեալ կայքի վրայ. www.realconversion.com. Կտեցէք կոճակը “Sermon Manuscripts” վրայ:

You may email Dr. Hymers at rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) – or you may
write to him at P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Or phone him at (818)352-0452.

Դուք կրնաք անգլերէն լեզուով` ե-մակով (email) կապուիլ Dr. Hymers-ի հետ
հետեւեալ. rlhymersjr@sbcglobal.net. Հածացանցով: Կրնաք գրել իրեն փոստով
հետեւեալ հասցէին. P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Հեռաձայնել իրեն
հետեւեալ թիւին. (818) 352-0452:

Աստծոյ խոսքը ընթերցվեց քարոզից առաջ Պր․ Աբել Փրուդհօմի միջոցով։ Հովհաննէս 10:22-29.
Մեներգը երգվեց Պր․ Ջաք Նիգանի միջոցով։ "Նա ինձ հաստատ կպահե" (Ադա Հարբերսոնի միջոցով, 1861-1918).


ՆԱԽԱԳԻԾ՝

Տերը քեզ հաստատ կպահէ!

HE WILL HOLD YOU FAST!

Դկ. Ր. Լ. Հայմըր
Dr. R. L. Hymers, Jr.

"Եւ ես յաւիտենական կեանք եմ տալիս նորանց, եւ նորանք յաւիտեան չեն կորչիլ, եւ ոչ ով չի հափշտակել նորանց իմ ձեոքիցը։" (Հովհաննէս 10:28).

(Հովհաննէս 10:31, 27; Գաղա:6; Ա Կորնթացիս 2:7)

I.    Առաջին, Քրիստոսի նվերն է, Հովհաննէս 10:28ա; 4:14; Եփեսացիս 2:5.

II.  Երկրորդ, Քրիստոսի խոստումն է, Հովհաննէս 10:28; Սաղմոս 142:4; Սաղմոս 94:18.

III. Երրորդ, Քրիստոսի զորութիւնն է, Հովհաննէս 10:28բ; 6:39; 17:12; Կողոսացիս 3:3.