Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆՆԴԻ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐԸ

(ՔԱՐՈԶ #66 ԾՆՆԴՈՑ ԳՐՔԻՑ)
THE CHRISTMAS CONFLICT
(SERMON #66 ON THE BOOK OF GENESIS)
(Armenian)

Դր. Ր. Լ. Հայմերս, Ջր.
by Dr. R. L. Hymers, Jr.

Քարոզը քարոզվեց Մկրտիչ Աղոթատանը Լոս Անջելես
Տերոջ Օրը Առավոտյան, Դեկտեմբերի 9, 2012
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, December 9, 2012

«Եւ Եհովա Աստված ասաց օձին. Որովհետեւ արիր այս, դու անիծյալ լինես բոլոր անասուններից եւ դաշտի բոլոր կենդանիներից. Փորիդ վրա գնաս եւ հող ուտես որպես իրական պատմություն: Դա իրական օձ էր: Եւ իրականում Եդեմի Այգի կար: Իրականում Ադամ եւ Եվա գոյություն ունեին, որոնք մեղք գործեցին: Որի պատճառով մարդկությունը ընկավ, եւ մարդկային տեսակը լիովին անբարոյական դարձավ:


Հայտնության Գիրքը այդ Լյուցիֆերին «այդ հին օձին, կոչում է Դեւ, եւ Սատանա, որը խաբեց ողջ աշխարհը» (Հայտնություն 12:9): Սատանան մտադրվեց խաբել Եվային եւ կործանել մարդկային տեսակը: Սակայն նա չէր կարող հայտնվել նրան որպես ոգի, քանզի ոգին անտեսանելի է: Այդ իսկ պատճառով նա պետք է մտներ կենդանի մարմնի մեջ, ինչպես որ ինքը ու իր դեվերը մտան խոզերի նախրի մեջ Քրիստոսի ժամանակ: Այսպիսով , որոշելով մարդկային ցեղը տանել դեպի մեղք, Սատանան մտավ այդ սողունի մեջ:

Այն ժամանակ Աստված օձի հետ գործարքի է մտնում: Նա չի հարցնում մեղավոր է, թե ոչ՛: Աստված արդեն գիտի օձի մեղքը: Այսպիսով Աստված արտաբերում է այս նախադասությունը,

«Որովհետեւ արիր այս դու անիծյալ լինես բոլոր անասուններից եւ դաշտի բոլոր կենդանիներից. Փորիդ վրա գնաս, եւ հող ուտես կյանքիդ բոլոր օրերը» (Ծննդոց 3:14):

Այս պետք է որ խրախուսեր մեր առաջին ծնողներին: Սատանան նրանց թշնամին էր: Նա տարավ նրանց դեպի մեղք և կործանում: Նա նաև Աստծո թշնամին էր: Այսպիսով Աստված ասաց Սատանային որ Նա ուղարկելու է «կնոջ սերմը», եւ որից Սատանայի գլուխը մահացու կապտուկներ է ստանալու, եւ մարդկային տեսակը օրհնվելու է:

«Եւ ես թշնամություն եմ դնում քո եւ կնոջ միջեւ եւ քո սերունդի եւ նրա սերունդի միջեւ. նա քո գլուխը ջախջախե իսկ դու նրա գարշապարը խայթես: (Ծննդոց 3:15):

Ես երեք կետեր եմ նշելու այս թեմայից:

I. Առաջին, կնոջ սերմը դա Քրիստոսն է:

«Կնոջ սերմը» կարող է միայն վկայակոչել մարդկային հետնորդը Եվայից, որը մարդկային հայր չուներ: Աստվածաշնչի բոլոր տեսակետներից «կնոջ սերմը» պետք է, որ հրաշքով բեղմնավորվեր Կույս Մարիամի արգանդում: Ուստի այս մարգարեությունը պարզորեն ցույց է տալիս կույսից Քրիստոսի ծնուննդը: Փոխպատվաստված լինելով Կույս Մարիամի արգանդի մեջ , Քրիստոսը չի ժառանգում մեղքը Ադամից, այլապես Քրիստոսը կորակազրկվեր լինելու Փրկիչ մեղքերից: Ինչպես որ Գաբրել հրեշտակն էր ասել Մարիամին,

«Սուրբ Հոգին կգա քեզ վրա, եւ Բարձրեալի զորությունը քեզ վրա կհովանավորի, վասն որի եւ այն ծնված սուրբն էլ Աստծո Որդին կկոչվի» (Ղուկաս 1:35):

«Եւ ես թշնամություն եմ դնում քո եւ կնոջ մեջտեղը, եւ քո սերունդի, եւ նրա սերունդի մեջտեղը. Նա քո գլուխը ջախջախե, եւ դու նրա գարշապարը խայթես» (Ծննդոց 3:15):

II. Երկրորդ, որ անվերջանալի պատերազմ է լինելու կնոջ սերմի եւ օձի սերմի միջեւ:

Աստված ասել է,

«Ես թշնամություն եմ դնում քո եւ կնոջ մեջտեղը, եւ քո սերունդի եւ նրա սերունդի մեջտեղը....»(Ծննդոց 3:15):

Թշնամությունը, պատերազմական դրությունը, ատելությունը, կնոջ սերմի եւ օձի սերմի միջեւ: Դր. Ջոն Ջիլը (1697-1771) ասել է, «Եւ Սատանան նույնպես իսկական է, եւ Աստծո եկեղեցին բոլոր ժամանակներում, որոնց միջեւ անհաշտ ատելություն է, եւ անվերջ պատերազմ: Եւ քո սերնդի եւ նրա սերունդի .... չար հրեշտակները եւ նաեւ չար մարդիկ (որ Քրիստոսը) կոչում է օձեր, եւ իժերի սերունդներ որոնք հակառակորդներ են, իսկ մյուս կողմից եկեղեցու սերմերը որոնք ատելի ու հետապնդելի են վերջինների կողմից, եւ այս շարունակվում է այդ ընդհարումից սկսած» (Ջոն Ջիլ, Հին Կտակարանի Բացատրությունը, Մկրտիչ Դրոշակակիր, 1989 վերտպված, ծավալ I, էջ 27, Ծննդոց 3:15 մեկնաբանություն):

Ահա մենք տեսնում ենք հավերժ, չվերջանալիք պատերազմ Սատանայի զորքի եւ Քրիստոսի զորքի միջեւ: Տեր Հիսուս Քրիստոսը պարզորեն խոսել է, բոլոր նրանց մասին, որոնք Սատանան որպես իրեն հայր ունեն, եւ նրա սերմերն են: Նա ասել է նրանց,

«Դուք ձեր սատանա հորից էք, եւ կամենում էք ձեր հոր ցանկությունները անել» (Հովհաննես 8:44):

Եւ Հովհաննեսի Նամակում մենք կարդում ենք,

«Այսպիսով են Աստծո երեխաները բացահայտվում, և Սատանայի երեխաները որոնց բառերը արդարություն չեն նրանք Աստծուց չեն, և նրանք որ չեն սիրում իրենց եղբորը» (Ա. Հովհաննես 3:10):

Օձի սերմերում են գտնվում «դեվի երեխաները»: Կնոջ սերմերում են գտնվում «Աստծո երեխաները»: Դա հայտարարվում է Ա. Հովհաննես 3:10: Բաժանումը պարզ երեւվում է դեռ շատ վաղուց, երբ Կայենը սպանեց իր եղբայր Աբելին: Կայենը օձի սերմից էր: Աբելը կնոջ սերմից էր, որը եւ Քրիստոսն է: Աստվածաշունչը ասում է,

«Կայենը, որը չար էր, և սպանեց իր եղբորը: Եւ ի՞նչու սպանեց նա նրան: Քանզի իր գործը չարք էր, իսկ իր եղբորը արդարացի» ( Ա Հովհաննես 3:12):

Սատանայի երեխաները, օձի սերմերն են, իրենց մեջ բնությունից թշնամություն ունեն, ատելություն, եւ ոխ Քրիստոսի երեխաների հանդեպ, կնոջ սերմի հանդեպ: Հիսուսը «օձի սերմը» կոչեց «աշխարհ»: Սատանայի իշխանության տակ աշխարհը թշնամի է ճշմարիտ Քրիստոնյաների հանդեպ: Հիսուսը ասել է,

«Եթե աշխարը ձեզ ատում է, իմացեք, որ ինձ ձեզանից առաջ է ատել: Եթե այս աշխարհից լինեիք, ապա աշխարհը իրանը կսիրեր, բայց որովհետև աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից դրա համար աշխարհը ատում է ձեզ» (Հովհաննես 15:18-19):

«Եթե դուք աշխարհից լինեք, աշխարհը կսիրի իրանը, բայց քանզի դուք չէք պատկանում աշխարհին, եւ ես ընտրեցի ձեզ աշխարհից, այդ իսկ պատճառով աշխարհը ատում է ձեզ»: «Աշխարհը» դա օձի սերմն է: Նրանք ատում են կնոջ սերմը, որը Քրիստոսի սերմն է: Այս է պատճառը, որ Քրիստոնյանները ատելի են ու հետապնդվում են այսօր:

Դուք հարկավոր չէ որ այս ամենը բացատրեք երեխաներին: Եթե նրանցից մեկը ճշմարիտ Քրիստոնյա է, մնացածը միանգամից սկսում են խմբով ծաղրել նրան: Նրանք ասում են այսպիսի խոսքեր « Դու կարծում ես, որ շատ՜ լավն էս, հա՛ ,շատ՜ բարի ես »: Դեռ շատ վաղ հասակից, օձի սերմերը ատելություն և ոխ ունեն Քրիստոսի երեխաների հանդեպ: «Ես թշնամություն եմ դնում քո եւ կնոջ միջեւ, քո սերմի եւ կնոջ սերմի միջեւ» (Ծննդոց 3:15): Այս ամենը նույնիսկ տեղի է ունենում չափահասների եկեղեցում: Երբ կորած պատանիները տեսնում են իրենց ընկերները դարձել են ճշմարիտ Քրիստոնյաններ, նրանք հրաժարվում են նրանցից, ու բամբասում են, զրպարտում, դիտավորյալ մեղքեր են փնտրում նրանում, որ վատ բաներ խոսեն նրա մասին: Յուրաքանչյուր քահանայի որդի այդպիսի փորձությունների միջով է անցնում: Տարիներ առաջ, երբ մի քանի չար մարդիկ էին մեր Կիրակնօրյա Դպրոցում և նրանք էին ղեկավարում այն, իմ տղաները մշտապես անկյուն էին նստեցվում, և պատժվում էին ամեն փոքրիկ միջադեպքի համար, շատ դեպքում ոչնչի համար էին պատժվում: Այս բոլորը իհարկե արտացոլում էր նրանց ատելություննը քահանայի հանդեպ , և վերջ ի վերջո Աստծո: Յուրաքանչյուր երեխա որ գալիս է եկեղեցուց այս փորձությունն է անցնում այլապես չեն կարող ճշմարիտ Քրիստոնյա կոչվել: Երեխաների երգը այս ավելի է պարզեցնում,

Ա՞րդյոք ով է Տերոջ կողմից: Ա՞րդյոք ով է ծառայելու Թագավորին:
   Ա՞րդյոք ով է լինելու Նրա օգնականը, Ա՞րդյոք ով է ապրելու:
Ա՞րդյոք ով է լքելու աշխարհը, Ո՞վ է դիմակայելու ոսոխին:
   Ո՞վ է լինելու Տերոջ կողմից: Ո՞վ Նրա համար կգնա:
(«Ո՞վ է Տերոջ Կողմից») Ֆրենսիս Ր. Հայերգալ 1836-1879):

Շատ չափահասներ եկեղեցում չեն հասկանում որ Կիրակնօրյա Դպրոցը, կամ էլ երեխաների խումբը միշտ էլ կատաղի ռազմադաշտ են օձի սերմի և Քրիստոսի սերմի միջեվ:

Իհարկե այս ճշմարիտ է նաև չափահասների առումով: Քարոզիչները հաճախ կշտանբվում են և ահաբեկվում են անհավատ մարդկանց կողմից իրենց հավաքույթներում: Սովորաբար, այսօր, քահանաները չեն կարողանում հասկանալ թե ինչու, որոշ մարդիկ իրենց եկեղեցու մեջ, իրենց դեմ են: Ես կարծում եմ, որ մեծագույն խնդիրը որ հանդիպում է աստվածավախ քարոզիչը դա իրարանցումն է եկեղեցու անդամների միջև որոնք օձի սերմից են, այլ ոչ Քրիստոսի: Կորսված եկեղեցու անդամները պատճառ են հանդիսանում խնդիրների հավաքույթների ժամանակ:

Այս տարաձայնությունները լինում են նաև աշխատանքի վայրում: Քրիստոնյաները աշխատանքի վայրում շատ հաճախ առանձնացվում են, և մեղադրվում և քնադատվում շատ աննշան դեպքերի համար: Եթե դուք աշխատում էք ապա հասկանում եք թե ինչ եմ փորձում ձեզ ասել: Ես այս ամենը ասում եմ ձեզ որ դուք հասկանաք ձեզ հետ ամեն բան կարգին է: Գոյություն ունի մի խաչ որ յուրաքանչյուր ճշմարիտ Քրիստոնյա պետք է կրի:

Ի՞սկ Սուրբ Ծննունդն ինչպես: Ի վերջո այս քարոզը կրում է« Սուրբ Ծննունդի Ընդհարումները»վերնագիրը: Եւ այս շատ լավ վերնագիր է, քանզի շատ ընդհարումներ են տեղի ունենում Սուրբ Ծննունդի վերաբերյալ այսօր: Լուրերի մեկնաբան Բիլ ՕՐելին կոչում է «Պատերազմ Սուրբ Ծննդին»: Արեւելյան նահանգի Նահանգապետը հրաժարվել է նահանգի ծառը անվանել «Սուրբ Ծննդի ծառ»: Նա անվանել է «Տոնական ծառ»: Այս առումով բավականին խոսակցություններ եղան:

Բիլ Գրահմի ընթացիկ Որոշում (Դեկտեմբեր, 2012) ամսագիրը մի հոդված ունի վերնագրված «Պայքարել Երբ Հասարակությունը Գրաքննում է Քրիստոսին»: Հոդվածը պատմում էր մի մոր մասին, որը տեսել էր շատ ուրիշ մայրեր որոնք գնալով տեղական դպրոցը խոսում էին տարբեր տոների մասին, և կրոնական և մշակույթային: Երբ նա հարցրեց թե կարող է «Սուրբ Ծննդի» վերաբերյալ կատարել նույնը, նրան պատասխանեցին «այո»: «Ինչպես որ մնացած մայրերը նա սկսեց բացատրել տոնակատարության հիմնական պատճառը կարդալով գրքից հատվածներ: Նրա գիրքը Աստվածաշոունչն էր: Երբ նա գիրքը դուրս է հանում կարծես ռումբ է բոցավառվում: Ուսուցիչը միանգամից ասում է, «Օհ, Ո՛չ դուք պետք է այն մի կողմ դնեք»: Այդ շփոթեցնող էր: Այն ժամանակ երբ ուրիշ գրքեր թույլատրելի են և կրոնական, և ոչ կրոնական, իսկ Աստվածաշունչը թույլատրելի չէ: Այս բոլորը կատարվել է երեխաների առջև»: (Որոշում, 12, 2012, էջ 4 ):

Ֆլորիդայի Ձմեռայի Զբոսայգում, թոշակառուներին արգելվել է երգել Սուրբ Ծննդի երգերը իրենց սեփական տներում: Նյու Յորք քաղաքում, (NYC) Բնապահպանական Պաշտպանության Գործակալությունը թույլ է տալիս իր աշխատողներին ունենալ Հանուկկա դրոշակներ, և տոնելու Հնդկական փառատոն Դիվալին, բայց թույլ չի տալիս Սուրբ Ծննդի դրոշակներ, կարմիր կանաչ զարդարանքներ, և տոնածառ: Տեքսաս նահանգի դպրոցներից մեկի պաշտոնյաները արգելել են երեխաներին բաժանելու մատիտներ, որոնց վրա տպված էր «Հիսուսն է պատճառը այս տոնակատարության»: Դպրոցի պաշտոնյաները նույնիսկ արգելել են երեխաներին գրելու «Ուրախ Սուրբ Ծնուննդ» Իրաքում ծառայող զինվորներին: Նյու Յորք քաղաքում ծնողները հանդուրժել են դպրոցի տոնական ցուցադրում, որը իր մեջ պարունակում է մուսուլմանական աստղ և լուսնեղջյուր – բայց արգելվել է Ծննդոց տեսարանը: Եւ դաշնային համայնքի առաջին ատյանի դատարանը, և վճռաբեկ դատարանը որոշել են, որ Ծննդոց տեսարանը պետք է մնա արգելված դպրոցի տոնական հանդեսների ժամանակ, մինչ մուսուլմանական աստղը և կիսալուսինը թույլատրելի են, քանզի դատարանի կարծիքով «աշակերտները չեն ընկալի որպես կրոնական գրաքննություն դեպի Իսլամ կամ Հուդաիզմ»: Որոշում հոդվածը բացատրում է, «Դժբախտաբար այս տիպի գրաքննությունները համայնական են Սուրբ Ծննդի ժամանակներին»:Եւ դուք գիտեք որ այս ճշմարիտ է: Շատ տեղերում դուք չէք կարող նույնիսկ ասել «Ուրախ Սուրբ Ծնուննդ»: Այժմ միայն «Ուրախ Տոներ»: Երբ ինչոր մեկը ինձ այսպես է դիմում ես պատասխանում են «Ուրախ Սուրբ Ծնուննդ»: Սակայն պարզ տեսանելի է «օձի սերմը» ատում է տոնելու Քրիստոսի ծնունդը, այդ իսկ պատճառով նրանք հարձակվում են Քրիստոնյաների վրա որոնք փորձում են Սուրբ Ծնուննդը պահել որպես Քրիստոնեական տոն:

Ես սարսափելի հարձակման եմ ենթարկվել միայն այն բանի համար որ փորձում էի ասել երիտասարդներին որ նրանք պետք է եկեղեցի գան Սուրբ Ծնուննդի Երեկոյան և Նոր Տարվա Երեկոյան: Նրանք ասացին որ ես իրավական բռնակալ եմ քանզի ասացի ձեզ եկեղեցին ավելի լավ է քան պարահանդեսը ու հարբած խնջույքները: Այժմ դուք հասկանում էք թե որտեղից են այս խոսակցությունները բխում: Աստված ասել է, «Ես թշնամություն եմ դնելու քո և կնոջ սերունդի միջև...»: Եւ «օձի սերունդը »միշտ դեմ է լինելու «Քրիստոսի սերունդին» : Այստեղ ոչ մի նոր բան չկա: Մարդիկ որոնք օձի սերմից են չեն ցանկանում ձեզ որ եկեղեցի գաք Սուրբ Ծննդի Երեկոյան և Նոր Տարվա Երեկոյան: Ես հույսով եմ որ դուք չէք լսի նրանց: Մեզ հետ եղեք եկեղեցում Սուրբ Ծննդի և Նոր Տարվա Երեկոները:

Ա՞րդյոք, ինչպես էք պատրաստվում տոնելու Սուրբ Ծնուննդը: Ա՞րդյոք պատրաստվում էք լինել բոլոր նրանց հետ որոնք պատկանում են «օձի սերմին»: Ա՞րդյոք մեզ հետ էք լինելու եկեցում: Ի՞նչ է «Սուրբ Ծննդի Ընդհարումը»: Եդեմի այգուց մինչ այսօր ոչինչ չի փոխվել: «Ես թշնամություն եմ դնելու քո և կնոջ միջև, և քո ու կնոջ սերմի միջև...»: Պատերազմ է այժմ կնոջ և օձի սերունդի միջև: Բայց մեկ այլ կետ էլ գոյություն ունի:

III. Երորրդ, Քրիստոսը հաղթելու է պատերազմը:

Նյութը վերջանում է այս խոսքերով, «.... ջախջախելու է գլուխը, իսկ նա խայթելու է նրա գարշապարը» (Ծննդոց 3:15):

Այս է լինելու մեծ ընդհարումի վերջը: Սատանան, որը ղեկավարում է չարքի աշխարհը, վերջում պատերազմելու է Աստծո դեմ: Բայց վերջում կնոջ սերմը ջախջախելու է Սատանայի գլուխը: Այս բարոյական հարված է: Այն կատարվեց, երբ Տեր Հիսուսը մահացավ Խաչի վրա, մահանալով նա հարգեց իրավունքը, մի կողմ դրեց մեղքը, խորտակեց մահը, պարտության մատնեց Դժոխքը: Եւ հետո Քրիստոսը բարձրացավ մահացածներից, Սպուրջիոնը ասել է, «Նա գերեզմանի դարպասները քանդեց և տարավ, ինչպես Սամսոնը Գազաի դարպասները տարավ-ամսաթիվ և արգելապատ, և ամեն ինչ, երբ նա բացեց Դրախտի դռները գերությունը բանտարկյալ, իսկ հետո իրոք դեվի գլուխը ջախջախվեց: Ի՞սկ ինչ կարող է Սատանան անել այժմ: Քրիստոսը նրան ջախջախեց.... կնոջ սերմը կոտրեց թշնամու ուժը: Ալելուիա: Ալելուիա: Նա իջեցրեց մթության իշխանին իր բարձրունքից: Նա հենց ինքն ասաց, «Ես տեսա Սատանան ընկավ երկնքից»: Նա ճմլեց օձի գլուխը:

Այս հարվածը (մեկ) չարիքի գլխին մահացու էր: Եթե նա կապտուկներ ունենար իր պոչին, կամ էլ իր պարանոցին հնարավոր է որ ազատվեր, բայց Տերը բացարձակապես կոտրեց չարի թագավորությունը, և ոչնչացրեց նրա ուժը: Ինքը Քրիստոսը կնոջ սերմը պետք է երկրորդ անգամ գա, և նա պետք է թագավորի երկրի վրա, և իր աջ ձեռքը բաձրացնի իր մարդկանց: Իր ոտքերը պետք է քայլեն իր թշնավիների վրայով: Հնարավոր է, որ ես և դուք լինենք այն երջանիկների շարքում որ ողջունենք Կնոջ Սերմը իր երկրորդ գալուստին՝- (երբ նա Երկնքից իջնելով թագավորի աշխարհը): Կնոջ սերմի շնորհիվ Դրախտը վերականգնվեց մեզ համար, և Ընկածի մոլորեցումը վերացավ....» (Ս. Հ. Սպուրջիոն, «Օձի Դատավճիռը» Թեմի Մկրտչական Ամբիոն, Պիլիգրիմ Հրատարակություն, 1974 վերտպված, ծավալ XXXVI, էջ 527, 528):

Այժմ հարցնում եմ ձեզ, ում կողմից էք դուք: Ա՞րդյոք օձի սերմից էք, թե կնոջ սերմից էք, որը Քրիստոսն է: Մեկը կամ մյուսը: Ո՞րն է ձեզ համար: Ա՞րդյոք որ կողմին էք պատկանում իրականում ձեր սրտի խորքում: Ա՞րդյոք Քրիստոսի, թե օձ մարդկանց հետ էք: Այս առավոտյան այստեղ գտնվողնեը մեկ կամ մյուս կողմին են պատկանում: Ես աղոթում եմ որ դուք հեռանաք օձի կողքից, և մոտենաք Հիսուսին և Իր մարդկանց: Հիսուսը ներելու է ձեր մեղքերը և տալու է ձեզ հավերժ կյանք: Հիսուսի կողմը հաղթական կողմ է: Եկեք Նրա մոտ: Վստահեք Նրան: Փրկությունը ձերն է լինելու Իր Արյամբ մեղքը մաքրելով: Եւ եթե ցանկանում էք խոսել ձեր հոգու փրկության մասին, կխնդրեմ որ թողնեք ձեր նստատեղը և սենյակի ետևամաս գնացեք հենց հիմա: Պարոն Լի, խնդրում եմ ուղեկցեք աղոթողներին:

(Քարոզի Վերջ)
Դուք կարող էք կարդալ Դր. Հայմերսի քարոզները յուրաքանչյուր
շաբաթ ինտերնետով www.realconversion.com կարող էք պատվիրել
«քարոզի բնագիրը»:

You may email Dr. Hymers at rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) – or you may
write to him at P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Or phone him at (818)352-0452.

Սուրբ Գիրքը քարոզից առաջ կարդաց Դր. Կրեգտոն Լ. Չեն: Ա. Հովհաննես 3:10-13:
Քարոզից առաջ մեներգիչ Պարոն Բենջամին Կինքէդ Գրիֆտ:
«Ո՞վ է Տերոջ Կողմոց» ( Ֆրանչես Ր. Հավերգալ, 1836-1879):


ԵԶՐԱՓԱԿՈՒՄ

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆՆԴԻ ԸՆԴՀԱՐՈՒՄ

(ՔԱՐՈԶ # 66 ԳԻՐՔ ԾՆՆԴՈՑ)

Դր. Ր. Լ. Հայմերս, Ջր.

«Եւ Եհովա Աստված ասաց օձին, Որովհետև այս արեցիր անիծյալ լինես դու բոլոր անասուններից, և դաշտի բոլոր կենդանիներից փորիդ վրա գնաս և հող ուտես կյանքիդ բոլոր օրերը: Եւ ես թշնամություն եմ դնում քո և կնոջ մեջտեղը և քո սերունդի և նրա սերունդի միջև: Նա քո գլուխը ջախջախի իսկ դու նրա գարշապարը խայթես» (Ծննդոց 3:14-15):

(Հայտնություն 12:9)

I.   Առաջին, կնոջ սերմը հանդիսանում է Քրիստոսը, Ղուկաս 1:35,
Ծննդոց 3:15:

II.  Երկրորդ, անվերջ պատերազ է լինելու կնոջ սերմի և օձի սերմի միջև,
 Ծննդոց 3:15, Հովհաննես 8:44, Ա. Հովհաննես 3:10,12,
Հովհաննես 15:18-19:

III. Երրորդ, Քրիստոսը հաղթելու է պատերազմը, Ծննդոց 3:15: