Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԾՈՄԱՊԱՀՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՍԱՏԱՆԱՅԻՆ

FASTING TO OVERCOME SATAN
(Armenian)

Դր. Ր. Լ. Հայմերս ,Ջր.
by Dr. R. L. Hymers, Jr.

Քարոզը քարոզվեց Մկրտիչ Աղոթատանը Լոս Անջելես
Տերոջ Օրը Երեկոյան, Օգոստոսի 26,2012
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, August 26, 2012

«Եւ երբ , որ նա տուն մտավ աշակերտները առանձին հարցրին նրան թե մենք ինչու չկարողացանք հանել նրան: Եւ նա ասաց նրանց , Այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գա , եթե ոչ աղոթքով և ծոմով» (Մարկոս 9:28,29 ) :


Աստվածաշունչը ասում է,«...վերջին օրերում ոմանք հավատքից հեռանալու են, և նվիրվելու են մոլար հոգիների ու դեվերի վարդապետություններին»( Ա Տիմոթէոս 4:1 ):Այս տողերը պարզ են դարձնում , որ չար գործողությունները շատանալու են « վերջին օրերում », հենց աշխարհի վերջից առաջ ինչպես որ գիտենք: Սատանան արձակելու է իր դեվերին կատաղի հարձակումով եկեղեցու դեմ: Յուրաքանչյուր նշան թվում է թե հենց վկայում է, որ մենք այդ ժամանակներում ենք ապրում:Դեռևս Արեվմտյան եկեղեցիները, հազվադեպ են մտածում Սատանայի ու դեվերի մասին այսօր: Դր. Մերիլլ Ֆ. Անգերը Դալաս Աստվածաբանական Սեմինարիայից ասել է , «...Քսաներորդ դարի դավանող եկեղեցիները տագնապալի չափով հրաժարվում են ճանաչել չար գերբնական ուժերի գոյությունը:Այս պայմաները վկայում են հոգևոր կյանքի ցածր մակարդակի և իշխանությունը եկեղեցիներում»:Իսկ հետո Դր. Անգերը ասել է , « Քրիստոնյա ժողովրդի անհավատարմությունը առավել ողբերգական է , ինչպես նաև բազմաթիվ հավատացյալների տառապելը սատանայական խաբեությամբ , քանի որ բացահայտ տգիտությունը Սատանայի ու իր պլաների : Նույնիսկ շատ կրոնական հավատացյալներ չեն կարող պայքարել հաջողակ պատերազմ ընդդեմ այս չար ոգիների բանակի,գիտելիքների բացակայությամբ թե ինչ է հարկավոր»: Նա ասել է, որ շատ քահանաներ այսօր « կույրացած են օդի իշխանի իշխանության ,հայտնության մեջ որ մեզ բացատրում է Սուրբ Գիրքը Սատանայի ուժերի վերաբերյալ»( Մերրիլլ Ֆ. Անգեր , Աստվածաշնչի Դեվաբանություն,Կրեգել Հրատարակություն , 1994 , էջ 201 ) :

Դր. Անգերը մոլեռանդ չէր : Նա Դալլասի Աստվածաբանական սեմինարիայի կողմից գիտական կոչում էր ստացել, Ջոն Հոպկինսի Համալսարանից: Ըստ Դր. Անգերի գրված գրքի, որից և ես մեջբերումներ եմ կատարել ,Դր. Վիլբուր Մ. Սմիտը ասել է « Շատ տարիներ է դեռ հարկավոր Բիբլիական դեվերի կայուն մշակումի համար » (պատյան հայտարարություն): Դր. Սմիթը 20-րդ դարի ամենավստահելի Աստվածաշնչի ուսուցիչներից էր , և իր հաստատումը Դր. Անգերի գրքի վերաբերյալ ցուցադրում է այդ ամրությունը :

Արդյոք՞ Դր. Անգերը իրավացի էր : Արդյոք՞ բազմաթիվ քահանաներ և եկեղեցիներ այսօր « տառապում են դեվային խորամանկությամբ....քանզի բացահայտ տգիտությունը Սատանայի ու իր սարքերի վերաբերյալ »: Արդյոք՞ նրանք « անկարող են պայքարել հաջողակ պայքար ,այս չար ոգիների բանակի դեմ , գիտելիքների բացակայության պատճառով ,ինչ՞ է ներգրավել: Իհարկե նա իրավացի էր : Յուրաքանչուրն էլ գիտակցում է, որ եկեղեցին կորցնում է իր 85% երիտասարդներին, երբ նրանց տարիքը հասնում է 25 –ի: Յուրաքանչյուր մարդ գիտակցում է, որ եկեղեցիները շատ անզոր են ու թույլ փոխելու համար շատ երիտասարդների այս աշխարհում այսօր: Այս ամենը մեծամասամբ պայմանավորված է Սատանայի և իր սարքերի հանդեպ անտեղյակության պատճառով:

Դր. Տիմոտի Լին իմ քահանաներից մեկն էր, քսան երեք տարի շարունակ: Մինչ ինձ հետ ծանոթանալը ,նա դասավանդում էր Բոբ Ջոնս Համալսարանի շրջանավարտների բաժնում: Հետագայում նա դասախոսում էր Տալբոտի Աստվածաբանական Սեմինարիայում , և Երրորդություն Ավետարանական Աստվածաբանության Դպրոցում Դիիրֆիլդ Իլիոնոիզ : Դր. Լին դարձավ նախագահը Չինաստանի Ավետարանական Սեմինարիայում Թայվանում , հաջորդելով Դր. Ջայմս Հուդսոն Թայլորի նախագահությանը: Դր. Լին ասել է ,« Շատ քահանաներ , ավետարանիչներ և նույնիսկ ճեմարանի դասախոսները ընկնում են Սատանայի ճնշման տակ , որ նրանք չեն աղոթում առավոտյան արթնանալուց : Դրությունը ավելի շատ է վատանալու քանզի ժամանակները ավելի ու ավելի են մոտենում Տիրոջ գալուստին: Անտեղյակ լինելով Սատանայի իշխանության մասին իրենց վրա ...արդյունքը և դառնեցնող է և խղճալի » ( Տիմոտի Լին, Եկեղեցիների Աճի գաղտնիքը, Չինական Առաջին Մկրտիչ Եկեղեցին Լոս Անջելեսում,1992 հրատարակություն , էջ 96 ) :

Այսօր շատ եկեղեցիներ թույլ և անկարող են , լիովին « անտեղյակ Սատանայի իշխանության մասին իրենց վրա », ինչպես որ Դր. Լին էր ասում , այդպիսի եկեղեցիները նույնիսկ տեղյակ չեն որ նրանք «թշվառ , և ողորմելի , և չնչին ,և կույր , և մերկ » ( Հայտնություն 3:17 ):

Այս բերում է մեզ մեր թեմային Մարկոս 9:28,29 : Այս շատ կարևոր թեմա է , որը նաև գրվել է Մտթեոս 17:19 , 21 : Խնդրում եմ կանգնել և կարդալ բարձրաձայն Մարկոս 9:28 և 29 ,

«Եւ երբ որ նա տուն մտավ աշակերտները առանձին հարցրին նրան թե մենք ի՞նչու չկարողացանք հանել նրան : Եւ նա ասեց նրանց, Այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գա , եթե ոչ աղոթքով և ծոմով » (Մարկոս 9:28 , 29 ) :

Դուք կարող էք նստել :

Մինչ ես կանդրադարնամ այս հատվածներին,ես պետք է որ մի քանի մեկնաբանություններ կատարեմ տեքստի վերջին երկու բառերի վերաբերյալ , «Այս տեսակը ոչ մեկ ուրիշ կերպ հնարավոր չէ դուրս հանել, բացի աղոթքից ու ծոմապահությամբ » : Այս բառերը « ու ծոմապահությամբ» համարյա թե հանվել են ժամանակակից թարգմանություններից , բացի Նոր Կտակարան Թագավոր Հակոբ( NKJV ) ու մի քանի այլ : Գնելով այդ գաղափարը, որ հանվի « ու ծոմապահությամբ» բառը , Ջոն ՄակԱրթուրը ասել է ,« Ամենավաղ ձեռագրերը չեն նկատել այս բառը » (ՄակԱրթուր Աստվածաշունչի ուսումնասիրությունը , նշում Մարկոս 9:29 ) :

Մի բան որ նա ձեզ չի ասում դա այն է, որ ըստ էության որոշակի փաստ է այս երկու ձեռագիրերի թերի լինելը : Մի բան որ նշանակություն ունի դա Սինաիտիկուս ձեռագրերն են, որ Տիշչենդոֆը գտավ աղբամանի միջից Սուրբ Կատերինա Մենաստանից, Սինայի լեռան ստորոտում: Այդ մի ձեռագիր էր ,որ պատճենահանված էր Ալեքսանդրիայի վարդապետների կողմից, որոնք մեծապես ազդել էր Գնոստիկ հերետիկոսություն ,որը ստորադասում է թե սատանայական , և թե մարդկային մարմնի կարևորությունը: Ահա թե ինչու Սինաիտիկուս ձեռագիրներում բացակայում է այս բառերը «ու ծոմապահությամբ »: Այս խեղված տեքստը ազդեցություն չունեցավ եկեղեցիների վրա , մինչ Սրբագրված Տարբերակը Նոր Կտակարանի, որը հրատարակվեց 1881 – ին ,և հանդիսացավ առաջին թարգմանությունը ,որի մեջ բացակայում էր « ու ծոմապահությամբ »: Այդ ժամանակից ի վեր բոլոր ժամանակակից թարգմանություններում բացառությամբ Ջ. Ն. Դարբին (1871 ) , Ջեյմս Մոֆատ ( 1913 ) , և Նոր Կտակարան Թագավոր Հակոբ տարբերակը: Միայն IVP Մեկնաբանությունը փաստը չի համարում վճռական բառերի բացակայության համար :

Հինգ պատճառ կա , թե ինչու եմ ես պնդում, որ « ու ծոմապահությամբ» բառերը իսկապես Քրիստոսի խոսքերն են , և պետք է պահպանվի բոլոր թարգմանություններում: (1)Քանզի արդեն շատ պարզ է , որ Գնոստիկ հերետիկոսությունը ազդել է այդ երկու վաղ ձեռագրերի ընդօրինակիչի վրա: (2) Քանզի հարյուրավոր այլ ձեռագրեր գրեթե նույն ժամանակներում այս բառերը ունեն « ու ծոմապահությամբ » : (3) Քանզի Չինաստանում գտնվող քահանա ինչպես որ Դր. Լին է արդեն գիտի ,որ որոշակի չար ոգիներ չեն կարող հաղթահարվել առանց ծոմապահության : Ես լսել եմ Դր. Լին այս ասում էր շատ անգամներ : Այսպիսով շատ քահանաներ Չինաստանում , ինչպես Դր. Լին որոնք գործ են ունեցել չար ոգի ունեցող մարդկանց հետ , շատ լավ են իմանում, որ որոշակի չար ոգիներ չեն հեռանում առանց աղոթքի ու ծոմապահության: Ուստի գործնական փորձառությունը զորացնում է այս բառերը « ու ծոմապահությամբ »: (4)Բայց Արևմտյան աշխարհի եկեղեցինները, որոնք վերացրեցին «ու ծոմապահությամբ » բառերը , դարձան ավելի թույլ մասամբ այն պատճառով ,որ այլևս չէին կիրառում « աղոթք ու ծոմապահություն»: Ոչ մեկ մեծ վերածնունդ տեղի չէր ունենում Արևմտյան աշխարհում, սկսած այն պահից երբ այս բառերը հանվեցին « աղոթք ու ծոմապահություն » : Ինչպես որ Դր. Մերիլլ Ֆ. Անգերն էր ասում ,« Այսպիսի անհավատության պայմաները կարող է վերագրել ցածր ցածր մակարդակի կրոնական կյանքի և եկեղեցու զորության»( Անգեր , իբիդ.): Ես կարծում եմ որ Սատանայի մասին տեղեկացվածությունը պատճառներից մեկն է հանդիսանում որ Չինաստանի եկեղեցիները աճում են այսքան արագ , մինչ Արևմտյան եկեղեցիները մերժում են :

Մեկ այլ աչքի ընկնող մաս : (5) Ես համոզված եմ որ Սատանան ինքն է պահել այդ երկու խոսքերը Գնոստիկական խեղելով տեքստը մինչև 19-րդ դարը , և հետո միայն ուշադրության արժանացրեց ժամանակակից սովորողներին , որպեսզի շփոթացնի ու թուլացնի եկեղեցիների ուժը վերջին ժամանակներում: Ես համոզված եմ որ այս ժամանակակից գիտուները հենց իրենք էլ Սատանայի ազդեցության տակ էին: Ինչպես որ Դր. Լին էր ասում , « Անգիտակ Սատանայի իշխանության մասին ,որ իրենց վրա էր տիրում պատճառ հանդիսացավ, և վշտի ,և կարեկցության»(Լին , իբիդ. ):

Այս վերհիշեցնում է մեզ բուն տեքստը ,

«Եւ երբ նա տուն մտավ աշակերտներն առանձին հարցրին նրան թե ի՞նչու մենք չկարողացանք հանել նրան : Եւ նա ասաց նրանց այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գա , եթե ոչ աղոթքով և ծոմով» (Մարկոս 9:28, 29 ) :

Մենք կարող ենք երկու բան սովորել այս տեքստից :

II. Առաջին , չարքերը տարբեր աստիճանի ուժ ունեն:

Այս հատվածները վկայում են Աշակերտների անկարողությունը օգնելու չարքից կապված տղային : Երիտասարդի հայրը բերում է իր տղային աշակերտների մոտ: Տղան չարքից դիվահար էր , բայց Առաքյալները չէին կարողանում չարքը դուրս հանել: Նրանք ուժ էին ստացել«դուրս հանել չարքը » դրանից առաջ ( Մատթէոս 10:8 ), այսպիսով նրանք որոշ ժամանակ արդեն չարքը հանելու փորձարություն ունեին, մինչ այս դեպքի պատահելը մեր տեքստի մեջ: Բայց նրանք չկարողացան դուրս հանել չարքը այս տղայի միջից : Հայրը դիմում է Հիսուսին ասելով «Եւ քո աշակերտներին ասացի , որ հանեն նրան , բայց չկարողացան »(Մարկոս 9:18 ):Հիսուսը կշտամբեց Աշակերտներին հավատքի պակասի համար: Երբ նրանք տղային բերեցին Հիսուսի մոտ ու չարքը տանջում էր տղային գետնին նետելով նրան ու բերանից փրփուրներ թափելով : Հիսուսը ասաց , « Համր ու խուլ ոգի , ես հրամայում եմ քեզ նրանից դուրս եկ, և այլևս նրա մեջ չմտնես»(Մարկոս 9:25 ) :

Չար ոգին բղավում է ու տղային մի սարսափելի ջղաձգության մեջ է գցում , և ապա դուրս է գալիս նրա միջից: Տղան դեռ այնտեղ պարկած էր , մարդիկ կարծում էին, որ նա մահացել է : Հիսուսը նրա ձեռքից բռնեց ու իր ոտքերի վրա կանգնացրեց , և նա լավացավ : Ավելի ուշ , երբ Հիսուսը տուն մտավ , Աշակերտները նրան հարցրին ,թե ինչու նրանք չկարողացան չար ոգուն դուրս հանել : Հիսուսը ասաց ,

«Այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գա ,եթե ոչ աղոթքով և ծոմով » ( Մարկոս 9:29 ) :

«Այդ տեսակը » կարող է հեռացվել միայն աղոթքով ու ծոմով : Դր. Վիլլիամ Հենդրիկսենը ասել է , «Քրիստոսը ասել է որ չարքերի աշխարհում տարբերություն կա , ոմանք ավելի ուժեղ ու վնասակար են քան ուրիշները » ( Վիլլիամ Հենդրիկսոն , Նոր Կտակարանի Մեկնաբանությունը , Ավետարանը Ըստ Մարկոսի , Բեյկեր Բուկ Հաուս , 1973 , էջ 352 , մեկնաբանություն Մարկոս 9:29 ) :

Երբ ես հաճախում էի Ոսկե Դուռ Մկրտչական Աստվածաբանական սեմինարիային Սան Ֆրանցիսկոյի շրջանում վաղ 1970 – թվականերին , ես եկեղեցին սկսեցի իմ երկու ընկերների հետ , որոնք Հիպպիների շարժումից շատ երիտասարդների էին ներգրավել: Այժմ այն Հարավային Մկրտչական եկեղեցին է : Այդ երիտասարդներից շատերը խորապես ներգրաված էին եղել թմրադեղերի մեջ թաքուն: Մենք պետք է, որ գոնե մի օր ամեն շաբաթ ծոմելով ու աղոթելով կայուն մնայինք ,ապա թե ոչ չէինք կարող ականատես լինել այդ երիտասարդներին փոխակերպմանը :

Ես հիշում եմ մի աղջկա, որ մեր եկեղեցի եկավ Միլլ Վալիյում : Ինչպես որ շատ ուրիշներ այդ ժամանակ , նա թմրադեղեր էր օգտագործում և շատ ազատ կյանք էր ապրում : Նա ինձ լսել էր Աստվածաշունչը քարոզելիս ու փոխակերպվել էր , և ազատագրվել է Սատանայի իշխանությունից: Սակայն երբ նա Քրիստոնյա դարձավ իր մայրը իրեն տանից դուրս հանեց ,և նա ստիպված մնում էր եկեղեցու աղջիկներից մեկի հետ : Ես կարծեցի, որ լավ կլինի ,որ նա տուն վերադառնա , և որոշեցի այցելել նրա մորը : Ես իմ կոստյումը և փողկապը հագա ու գնացի նրանց տուն, Մարին Մարզ բավականին հարուստ շրջան : Ես դուռը թակեցի և մայրը ինձ ներս հրավիրեց: Նրա շունչից ալկոհոլի հոտ էր գալիս : Ես կնոջը ասացի որ լավ կլիներ եթե նա թույլ տար իր աղջկան տուն վերադառնա : Ես երբեք չեմ մոռանա նրա չար հայացքը, երբ ես ասացի որ : Նա ինձ ծաղրելով ասաց , « Ես կարող էի դիմանալ երբ նա տղաների հետ էր : Ես կարող էի դիմանալ ,երբ նա թմրադեղեր էր ընդունում : Բայց որ հիմա էլ ՔՐԻՍՏՈՆՅԱ է դարձել » ( նա այնպես էր արտասանում« Քրիստոնյա» բառը կարծես դա աշխարհի ամենա վատ փաստն էր , որ կարելի էր պատկերացնել ) -«Բայց քանի որ նա ՔՐԻՍՏՈՆՅԱ է դարձել ես դրա հետ չեմ կարող համակերպվել»: Ես զարմացել էի քանի որ կինը Բողոքական Անգլո Սաքսոն սերունդից էր : Կարելի կլիներ մտածել ,որ գոնե կարող էր չեզոք լինել իր աղջկա որոշման մեջ որ նա Քրիստոնյա է դարձել : Ես տունը լքեցի չկարողանալով նրան համոզել, որ հաշտվի իր աղջկա հետ : Խեղճ աղջիկը այդպես էլ չկարողացավ իր տուն վերադառնա : Իսկ հետո իմացա որ աղջիկը ամուսնացել է մի Քրիստոնյա մարդու հետ ու մեկնել է Եվրոպա Չեխ Հանրապետություն առաքելության: Ես Սան Ֆրանցիսկոյի շրջանը լքեցի և այդ աղջկան չտեսա երեսուն տարի:

Երկու շաբաթ առաջ իմ կինը , իմ տղա Լեսլին ,և ես հաճախեցինք Մարին Մարզը ,որ օգնենք տոնելու 40-ամյա տարեդարձը Մայկ Րիլեյի եկեղեցու , Րոջեր Հոֆման ու ես այդտեղից ենք սկսել: Երբ ամբիոնից ցած իջա նկատեցի մի աղջիկ ինձ է մոտենում արցունքները աչքերում: Նա ինձ գրկեց ու ծանոթացրեց իր ամուսնու հետ : Նրանք արձակուրդ էին եկեղեցուց որտեղ նրա ամուսինը քահանա էր Պրագայում, Չեխ Հանրապետության: Մենք միասին ցնծում արցունքներով ուրախացանք: Իսկ հետո ես հարցրեցի, թե ինչ պատահեց նրա մորը:Նա ինձ ասաց, որ կինը մահացել է հիսուն տարեկան հասակում ալկոհոլիզմի պատճառով: Ինչ՝ ցավալի է : Սակայն այդ սքանչելի աղջիկը փրկվեց Հիսուսի զորությամբ և թողեց այդ զզվելի կյանքը,և Սատանայի տառապանքը: Այս կարող է լինել միայն աղոթքով ու ծոմով :

«Այս ցեղը անկարելի է ուրիշ բանով դուրս գա , եթե ոչ աղոթքով և ծոմով»(Մարկոս 9:29 ):

II. Երկրորդ,ծոմը օգտագործվել է, որ Աստված ազատի մեղավորներին Սատանայի իշխանությունից :

Խնդրում եմ, ինձ հետ ոտքի կանգնեք ու բացեք Եսայիա 58:6: Դա 763 էջի վրա է ըստ Սկոնֆիլդի Աստվածաշունչի: Բարձրաձայն կարդացեք հատվածը :

«Ահա սա է ծոմը, որին ես հավանում եմ լուծիր անիրավության կապանքները , բաց արա լուծի ծանր բեռը և ջարդվածներին ազատ թող տուր և ամեն տեսակ լուծ կոտրեցեք» ( Եսայիա 58:6 ):

Դուք կարող էք նստել:

Ձեվերից մեկը, որ հնարավոր է ասել թե վարդապետությունը ճիշտ է դա նմանությունն է Սուրբ Գրքին : Եթե թեման մեկ անգամ է միայն շոշափվում Աստվածաշնչի մեջ,բավականին վտանգավոր է կառուցել վարդապետություն դրա վրա : Բայց ծոմապահել փրկելու ժողովրդին Սատանյայի իշխանությունից գտնվել է ոչ միայն Մարկոս 9:29 , բայց նաև Մատթէոս 17:21 : Ես գիտեմ, որ տեքստային քննադատները փորձել են նաև դուրս հանել Մատթէոս 17:21 բողոքարկելով այդ երկու խեղված Գնոստիկ տեքստերով:Բայց ոչ ոք չի կարող գողանա մեզանից Եսայիա պարզ 58:6 բառերը: Դա հենց նույն հատվածն է, որ համապատասխանում է Մարկոս 9:29 : Սա է Սուրբ Գրքի նմանությունը , որը ապացուցում է Հիսուսի ճշմարիտ լինելը երբ նա ասաց,«Այս ցեղը անկարելի է ուրիշ բանով դուրս գա, եթե ոչ աղոթքով ու ծոմով » ( Մարկոս 9:29 ):

«Ահա սա է ծոմը, որին ես հավանում եմ լուծիր անիրավության կապանքները, բաց արա ծանր բեռը և ջարդվածներին ազատ թող տուր և ամեն տեսակ լուծ կոտրեցեք» ( Եսայիա 58:6 ) :

Ինչ է պասը որ Աստված ընտրել է : Նման ծոմը կարող է Աստծո կողմից օգտագործվել ազատելու չարքի շղթաների , շրջել ծանր բեռը , ազատ արձակել Սատանայից ճնշվածներին, և կոտրելու սատանայական կապանքը: Մեծ ավետարանիչ Ջոն Վեսլին օգտագործվում էր Աստծո կողմից, որ փոփոխեր հազարավոր մարդկանց տասնութերորդ դարում : Ջոն Վեսլին ասել է ,

«Ա՞րդյոք նշանակել էք որոշակի օր աղոթելու և ծոմ պահելու համար: Փոթորիկը շնորհքի գահին, և ողորմածությունը ցած կիջնի » :

«Ահա սա է ծոմը , որին ես հավանում եմ լուծիր անիրավության կապանքները, բաց արա ծանր բեռը և ջարդվածներին ազատ թող տուր և ամեն տեսակ լուծ կոտրեցեք» ( Եսայիա 58:6 ):

Ջոնսի եղբայր, Չարլզ Վերսլին , շատ լավ է ասել իր հիմներից մեկում

Նա կոտրում է ուժը մերժված մեղքի,
   Նա ազատում է բանդարկյալին ազատ,
Նրա արյունը կարող է ամբոխը մաքրել,
   Նրա արյունը օգտակար է ինձ:
(«Օհ՜, Հազարավոր Լեզուներ Քեզ Համար Երգեն»
     Չարլզ Վեսլի,1707-1788):

Եթե դուք ձեր կյանքում չարքի շղթան կոտրել էք Հիսուսով , կանգնեք ու երգեք ինձ հետ:

Նա կոտրում է ուժը մերժված մեղքի,
   Նա ազատում է բանդարկյալին ազատ,
Նրա արյունը կարող է ամբոխը մաքրել,
   Նրա արյունը օգտակար է ինձ:

Ամեն և ամեն: Այժմ կարող էք նստել:

«Ահա սա է ծոմը , որին ես հավանում եմ լուծիր անիրավության կապանքները,բաց արա լուծի շղթաները և ջարդվածներին ազատ թող և ամեն տեսակ լուծ կոտրի» (Եսայիա 58:6 ):

Ծոմապահությունը և աղոթքը կարող է օգտագործվել Աստծո կողմից կոտրելու մերժված մեղքի ուժը, և արձակել բանդարկյալին ազատ: Գովասանք Աստծուն: Ալլելույա:

Հետևաբար ես խնդրում եմ ձեզ ,որ ինձ միանաք և ծոմ պահեք ու աղոթեք հաջորդ ուրբաթ – քանի որ, մենք աղոթում ենք Աստծուն ,որ փրկի շատ երիտասարդ մարդկանց Սատանայի շղթաներից այդ թվում նաև նրանց ,որ մենք բերում ենք մեզ հետ եկեղեցի այս Աշնանը: Ես խնդրում եմ ձեզ ծոմել , ձեռնապահ մնացեք ուտելիքից,միայն ջուր եթե կարող էք , Ուրբաթ ողջ օրը – մինչ մենք կգանք եկեղեցի: Մենք ձեզ ընթրիք կհույրասիրենք Ուրբաթ երեկոյան: Եթե դուք հիվանդ էք հարցրեք ձեր բժիշկին մինչ մեզ միանալը այդ օրը: Համոզված եղեք, որ շատ ջուր էք խմել այդ օրը: Եթե դուք սովորություն ունեք թեյ կամ սուրճ խմելու ապա շարունակեք խմել , քանի որ եթե կտրուկ կանգնացնեք դրանք խմելը ապա գլխացավ կունենաք:

Եւ վստահ եղեք որ ժամանակ էք տրամադրում աղոթելու նոր մարդկանց համար , իրենց անունով եթե կարող էք երբ որ ծոմել սկսեք ուրբաթ օրը: Եթե դուք շատ ծեր ու հիվանդ էք, կամ եթե աշխատում էք ուրբաթ օրը իհարկե կարող էք լոլիկի հյութ խմել:Եւ հիշեք՛ Դր. Ջերրի Ֆոլվելի խոսքերը, որը հիմնադիրն էր Ազատություն Համալսարանի:

      Շատ մարդիկ պետք է ,որ ծոմ պահեն միայն մեկ օր հատկապես ,եթե դա նոր է իրենց համար: Միայն նրանք ,որ հասուն են Հիսուս Քրիստոսով ,և տարիների փորձ ունեն ծոմ պահելու կարող են իրենց զսպել ուտելուց երկար ժամանակով(Ջերի Ֆալվեր,Դ.Դ., Ծոմապահություն: Ի՞նչ է Աստվածաշունչը մեզ սովորեցնում, Տինդել Տուն Հրատարակություն,1984, էջ 29):

Եթե դուք պատրաստվում էք հաջորդ ուրբաթ ծոմել կորածի համար, որ գա մեր եկեղեցի ու փրկվի, խնդրեմ մոտեցեք ամբիոնին այժմ,և Պարոն Վինստոնի երգը կաղոթի օգնելու համար ձեզ ծոմել ու աղոթել հաջորդ ուրբաթ(աղոթք):Դուք կարող էք նստել:«Նա կոտրում է ուժը մերժված մեղքի»:Երգեք՛:

Նա կոտրում է ուժը մերժված մեղքի,
   Նա ազատում է բանդարկյալին ազատ,
Նրա արյունը կարող է ամբոխը մաքրել,
   Նրա արյունը օգտակար է ինձ:

Եւ հետո, եթե դուք դեռ Քրիստոնյա չէք ծնվել նորից , ուշադիր լսեք: Տեր Հիսուս Քրիստոսը մահացավ խաչի վրա, որպեսզի վճարի ձեր մեղքերը: Եւ Քրիստոսը Իր թանկագին արյունը թափեց ,որ մաքրի ձեզ բոլոր մեղքերից: Քրիստոսը հարություն առավ ֆիզիկապես, մարմին և ոսկոր ,մահացածներից երրորդ օրը: Նա բարձրացավ ետ Դրախտ, և Նա նստած է Աստծո Հոր աջ կողմը, որտեղ նա աղոթում է քեզ համար: Եկեք Քրիստոսին հավատքով և դուք նորից էք ծնվելու, և դուք ներում կստանաք ձեր մեղքերի համար և հավիտյան կյանք: Թող՛ որ դուք Քրիստոսին դառնաք շուտով: Եւ վստահ եղեք վերադարնալ այստեղ եկեղեցի հաջորդ Կիրակի : Ամեն:

(Քարոզի Վերջ)
Դուք կարող էք կարդալ Դր. Հայմերսի քարոզները յուրաքանչյուր
շաբաթ ինտերնետով www.realconversion.com կարող էք պատվիրել
«քարոզի բնագիրը»:

You may email Dr. Hymers at rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) – or you may
write to him at P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Or phone him at (818)352-0452.

Սուրբ Գիրքը քարոզից առաջ կարդաց Դր. Կյու Դոնգ Լին , Մարկոս 9:20-29 :
Քարոզից առաջ մեներգիչ Բենջամին Կինքէդ Գրիֆտ :
«Երբ Հիսուսը Գա » ( Հոմեր Րոդհիվեր,1880-1955 ):


ԵԶՐԱՓԱԿՈՒՄ

ԾՈՄԱՊԱՀՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԵԼ ՍԱՏԱՆԱՅԻՆ

Դր. Ր. Լ. Հայմերս,Ջր.

«Եւ երբ ,որ նա տուն մտավ աշակերտները առանձին հարցրին նրան , թե մենք ինչու չկարողացանք հանել նրան:Եւ նա ասաց նրանց, Այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գա , եթե ոչ աղոթքով ու ծոմով» (Մարկոս 9:28,29 ):

(Ա Տիմոթէոս 4:1,Հայտնություն 3:17)

I.   Առաջին,չարքերը տարբեր աստիճանի ուժ ունեն,
Մատթէոս 10:8: Մարկոս 9:18,25:

II.  Երկրորդ, ծոմելը օգնում է Աստծուն, որ մեղավորներին
ազատի Սատանայի ուժից, Եսայիա 58:6