Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՊԱՏՌՎԱԾ ԵՒ ԲՈՒԺՎԱԾ

TORN AND HEALED
(Armenian)

Դր. Ր. Լ. Հայմերս, Ջր.
by Dr. R. L. Hymers, Jr.

Քարոզը քարոզվեց Մկրտիչ Աղոթատանը Լոս Անջելես
Տերոջ Օրը Երեկոյան Հուլիսի 15,2012
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Evening, July 15, 2012

«Եկեք ու ետ դառնանք Տիրոջ մոտ , որ նա պատառեց ,և նա էլ կբժշկի մեզ նա զարկեց , նա էլ կպատե մեզ: Նա մեզ կկենդանացնե երկու օրից հետո , երրորդ օրը նա մեզ պետք է կանգնեցնե , և մենք կապրենք նրա առաջը» ( Ովսէէ 6:1-2):


Մարգարե Ովսէէն մեզ աղոտ ներկայացնում է կրոնական պայմաները Իզրայելում : Նա ասել է« իմ ժողովուրդը ոչնչացել են գիտություն չունենալու պատճառով » (Ովսէէ 4:6):Եփրեմը ամենա մեծ տոհմն էր Իզրաելի մեջ ,և այդ անունը հաճախ օգտագործվում էր մարգարեի կողմից ,որ կարևորում է ամբողջ ազգը : Ովսէէն ասում էր « Եփրեմը միացել է կուռքերին,եկեք նրան մենակ թողնենք»(Ովսէէ 4:17):Աստված ասել է, որ Իզրաելը այնպես է հպատակեցրել կուռքերը, որ Ինքը պետք է նրանց մենակ թողնի իրենց մեղքերի մեջ : Ովսէէն ասել է ,որ Աստված « քաշվել է նրանցից» (Ովսէէ 5:6 ): Աստված ասել է ,« Գնում եմ ՝ ետ եմ դառնում իմ տեղը, մինչև որ իրանց հանցանքը խոստովանեն և իմ երեսը որոնեն» (Ովսէէ 5:15 ):

Մենք կարող ենք վերագրել այս բոլորը մեր երկրին,ինչպես նաև ողջ Արևմտյան աշխարհին , և այդպես վարվելով շատ էլ ճիշտ վարված կլինենք: Մեր ժողովուրդը կործանվում է ,նաև Աստծո հանդեպ գիտություն չունենալու պատճառով:Մեր ժողովուրդը պաշտում է նաև կուռքերի , այսպիսով սիրելով մեղքը այնքան, որ Աստված հեռացրել է Իր գթության ձեռքը մեզանից, և թողել է մեր եկեղեցիները շփոթության մեջ , առանց մեծագույն վերածնուննդի մեր երկրում 1959-ից ի վեր : Դր. Մարտին Լոյդ- Ջոնսը ասել է ,

      Արդյոք՞ մենք գիտակցում ենք , որ Աստծո դժգոհությունը եկեղեցիների մեջ է : Ինչու՞ այսքան երկար դադար եղավ այն ժամանակից ի վեր ,երբ Աստված ցած եկավ Իր ժողովրդի մեջ վերածնունդի համար: Ինչու՞ է այս , այսպիսի սարսափելի եկար ժամանակ տևում: Ինչու՞ են փաստերը այսպիսին ինչպիսին որ կան: Ինչու՞ Եկեղեցին շարունակում է այսքան քիչ գործել: Ինչու՞ նա այսքան անզոր է : Ինչու՞ տղամարդիկ և կանայք շարունակում են մեղքի մեջ ապրել , ինչպես որ այժմ և ամենինչ վատից գնում է դեպի ավելի վատը : Կանայք և տղամարդիկ երբ նրանք իրապես արթնացել են մեղքից , նրանք սկսում են հասկանալ ոչինչ այնքան կարևոր չէ քան լինել առանց Աստծո ներկայության....արտաքին բարեկեցության,և ոչ մի տեսակ հաջողություն , չի կարող փոխհխտուցել Աստծո բացակայությունը ( Դ. Մարտին Լոյդ-Ջոնս Մ.Դ., , Վերածնունդ , Քրոսվեյ Բուկս , 1987- թ հրատարակություն , էջ 155 , 157 , 159 ) :

Բայց այս երեկո ես չեմ օգտագործում այս տեքստը որպես եկեղեցիների ոգեվոր վիճակը Արևմտյան Աշխարհում: Այլ այն ուղղում եմ բոլոր նրանց , որ դեռ փոփոխված չեն Քրիստոսով :

«Եկեք ու ետ դառնանք Տիրոջ մոտ, որ նա պատռեց,և նա էլ կբժշկի մեզ նա զարկեց նա էլ կպատի մեզ:Նա մեզ կկենդանացնի երկու օրից հետո , երրորդ օրը նա մեզ կկանգնեցնի, և մենք կապրենք նրա առաջ» (Ովսէէ 6:1-2):

Լավ կլիներ եթե մենք բոլորս կարողանայինք Աստծո ընկերակցությամբ ապրել : Մի ժամանակ Աստված և մարդ ապրել են միասին խաղաղ ու միասնական: Այդ անմեղության իրենց ժամանակին , մեր առաջին ծնողները կատարյալ բարեկամության մեջ էին Աստծո հետ: Բայց նրանք ապստամբեցին Նրա դեմ , և մեղանչեցին : Ամիջապես նրանք կտրվեցին Աստծուց, և « թաքնվեցին Տեր Աստծո ներկայությունից այգու ծառերի ետևը » ( Ծննդոց 3:8 ): Այժմ նրանք վախենում էին Տերոջից , և նրանց ապստամբ սիրտը «ատելությամբ Աստծո դեմ էր » ( Հռոմեացիս 8:7 ) : Երեխաները որ ծնվեցին կրեցին նույն ատելությունը և ապստամբությունը ,որ իրենց ծնողների սրտում էր ,

«Սրա համար ինչպես մեկ մարդի ձեռքով մեղքը մտավ աշխարհը ,և այն մեղքովն էլ մահը ամեն մարդկանց վրա տարածվեց.......» (Հռովմայեցիս 5:12 ):

Դա միայն ֆիզիկական մահը չէր, որ ժառանգվեց Ադամից , բայց նաև հոգեվոր – այսպիսով նրանց բոլոր ապագա ժառանգները ծնվեցին « մեռած հանցանքների մեջ և մեղքերի » ( Եփեսացիս 2:1 ) : Այս մահվան պետությունում նրանք այլևս չեն ճանաչում Աստծուն անձամբ: Նրանք դիմում են կուռքերի, և « փոխում են անկաշառ Աստծո պատկերը կաշառող մարդու , կամ էլ թռչունի ու չորս ոտանի հրեշի »( Հռոմեացիս 1:23): Նրանք իրական Աստծուց բաժանվեցին իրենց մեղքերի պատճառով: Ինչպես որ Եսային էր ասում,

«Այլ ձեր անօրենությունները բաժանում են ձեզ ,և ձեր Աստծու մեջ, և ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզանից»( Եսայիա 59:2 ) :

Դեռ Աստված ողորմած է մարդու հանդեպ , և ուղարկեց Իր Ոգին արթնացնելու նրանց իրենց մեղքերից, որ նրանք կարողանան բուժվել , և որ կրկին կարողանան ապրել ուրախ միությունը Ստեղծողի հետ : Բայց որ մարդուն կրկին այդ երջանիկ վիճակին հասցնի , Աստված պետք է որ բուժի մեղավորներին խստորեն : Աստված պետք է պատռի և խփի մեղավորին ,որ արթնացնի մահացու մեղքի քնից :Սա իրական Աստվածաշնչի Աստվածն է : Նա մեծ ու զարհուրելի է : Դեռ Նա մեզ կոպտորեն չի վերաբերում ինչպես որ մենք արժանի ենք: Նրա վճիռները մեր հանդեպ բխում են Նրա սիրող սրտից մեր հանդեպ: Նա պատռում և խփում է մեզ , որ բերի գիտակցության , որ վերածնի մեզ որ մենք կարող ենք ապրել Քրիստոսի միջով, այն ընկերությունը որը մեր նախահայրերը կորցրին իրենց մեղքի պատճառով Այգու մեջ : Եկեք միասին զննենք , մեր նյութի այդ մեծ ճշմարտությունները մտքում :

I. Առաջին ,Աստծո Ոգին պատռում և խփում է մեղավորնների սիրտը:

«Եկեք ու ետ դառնանք Տիրոջ մոտ, որ նա պատռեց և նա էլ կբժշկի մեզ նա զարկեց նա էլ կպատե մեզ» (Ովսէէ 6:1):

Ոչ աստվածապաշտ մարդիկ կարծում են, որ աղետները նրանց գալիս են սոսկ պատահական: Նրանք չեն տեսնում Աստծո ձեռքը , երբ մեծ փորձություն է նրանց տրվում: Նրանք չեն տեսնում, որ այս հուզմունքները իրենց է գալիս Աստծո կանխատեսությամբ , ուղղելու և արթնացնել մահացու քնից: Երբեմն նրանք կարծում են որ իրենց խնդիրները ծագում են Սատանայից առանց հասկանալու ,որ այդ անազնիվ արարածը ոչինչ չի կարող անել առանց Աստծո կամքի, ինչպես որ մենք խոսեցինք Գործք առաջի գլխում: Կամ էլ նրանք կարծում են, որ իրենց դատավարությունները ծագում են այլ մարդկանցից ու նրանք սկսում են բարկանալ բոլոր նրանց վրա որոնք սխալ են գործում իրենց հանդեպ:

Դա Աստծո պարգև է տեսնել որ յուրաքանչյուր դատավարություն և դժվարություն գալիս է Աստծուց, և որ Նա օգտագործում է դրանք խորացնելու ձեր հավատը Իր հանդեպ , կամ էլ կորսված մարդկանց դեպքում փորձում է արթնացնել ու բերել ձեր գիտակցության: Աստվածաշունչը ասում է ,

«Կամ չարիք կլինի՞ մի քաղաքում որ Տերը չլինի արած այն» (Ամովս 3:6 ):

Ինչ կերպ էլ որ փորձությունը գա , այդ Աստծուց է գալիս:Եթե անհանգստությունը գալիս է թշնամուց կամ էլ նենգ թշնամուց , այդ իրականում գալիս է Աստծուց : Եթե դուք կորուստ էք ունեցել ձեր գործում կամ էլ հիվանդացել էք , այս երկու դեպքում էլ դա Տիրոջից էր : Նա թույլ է տվել ,որ այդ կատարվի պատճառով:

Սովորի այս դասը : Աստված խոցել է քեզ : Նա պատռել է քեզ : Եւ նա այդ արել է նպատակով: Կարող է թվալ ,որ դա «վատ բախտ » է – բայց այդ այդպես չէ : Հնարավոր է, որ Աստծո Ոգին ցույց տա ,որ ձեր ցավերը ու կորուստները բխում են Աստծո ձեռքից – ինչ որ պատճառով: Ես չեմ զարմանա ,եթե դուք որ խոցված ու պատրված էք չեք մտածել ,որ Աստված նպատակ ունի որ այդպես վարվեց ,քանզի Նա սիրում է ձեզ: Նկատեք շռայլ որդուն հեռավոր երկրում: Նա շատ գումար ուներ : Նա ամենինչ ուներ: Բայց հետո շատ վատ դեպքեր պատահեցին իրար ետևից:Ինչու՞ , կարծում էք որ նրան արթնացրին, որ նա կարողանար փրկվել: « Եւ ինքը իրան գալով ասեց»(Ղուկաս 15:17 ): Բայց նա երբեք ինքն իրեն չէր ասի այս խոսքերը եթե Աստծո ձեռքը չըծանրանար նրա վրա պատռելով ու խոցելով նրան մինչ նա ասաց,« Վեր կենամ գնամ իմ հոր մոտ » ( Ղուկաս 15:18 ):

Եթե դուք տեսնեք տղան տուն է թալանում ,հնարավոր է ,որ թողնեք ու հեռանաք քան թե ներգրավվեք: Բայց երբ տեսնեք, որ ձեր սեփական տղան է այդ անում , ես համոզված եմ դուք կգնաք ու ապտակելով ձեր հետ կտանեք : Ա՞րդյոք այդ տղայից քիչ էք սիրում ձեր տղայինց: Ոչ՛, դուք կպատժեք ձեր տղային քանզի նրան ավելի էք սիրում:Այսպիսով Աստված ասել է ,

«Ես որոնց որ Սիրում եմ ,հանդիմանում եմ ու խրատում»
       (Հայտնություն 3:19):

Իսկ ,ի՞նչպես մեղքերում համոզվել: Ձեզանից շատերը արտասունքով խնդրել են մեղքերի թողություն, բայց Նա չի պատասխանում:Փոխարենը Նա հեռացել է ձեզանից ավելի թողնելով ձեզ դժբախտ զգացողության մեջ: Ինչու՞ Նա չի պատասխանում ձեր խնդրանքին: Քանզի սիրում է ձեզ: Նա ասել է ,

«Որքան որ շատ եմ սիրում,Ես մաքրում ու կշտամբում »

Նա ձեզ թողել է , որ գարշելի ու կորած զգաք Նա ցանկանում է, որ դուք պարզորեն տեսնեք ,որ ոչինչ աշխարհում չի կարող խաղաղություն բերել ձեր հոգուն քան Աստծու Որդին: Նրա հիասքանչ սիրով ձեր հանդեպ , Աստված պատճառ է դնում որ դուք տեսնեք այսպիսով մաքրելով , և Հիսուսը «ամբողջությամբ սիրելի է » ( Երգ Սաղմոս 53:3 ): Դուք բնությունից «մերժում ու արհամարում էք » Հիսուսին , և մեծարել էք «ոչ նրան » ( Եսայիա 53: 3 ), մինչ Աստված պատռի ու խոցի ձեզ միչև որ դառնաք Հիսուսին քանի որ ուրիշ դառնալու տեղ չկա: Այդ չէր Պողոսը ասում,

«Տեր , ու՞մ մոտ գնանք հավիտենական կյանքի խոսքեր ունես դու » (Հովհաննես 6:68):

Աստծո Ոգին կտրում է ձեզ մնացած ուրիշ հույսերից :Նա պատռում ու խոցում է ձեզ կտրող համոզմունքով , առանց մարդկային հույսի,որ դուք նետվեք Հիսուսի ոտքերին և լաց լինեք , «Տեր , փրկի ինձ » ( Մատթէոս 14:30 ):

Սուրբ Ոգին , Տերը ,միայն,
   Կարող է դարձի բերել մեզ մեղքերից,
Միայն Նրա ուժը կարող է մեզ ազատել
   Ու տալ մեզ խաղաղություն :
(«Սուրբ Ոգին , Տերը միայն » Ֆեննի Ջ. Կրոսբի , 1820-1915 ):

Երբ Սուրբ Ոգին պատռում և խոցում է քեզ , Հիսուսը կբուժի քեզ: Նա կթափի յուղը ու գինին , ինչպես որ արեց Լավ Սամարացին: Այդ ժամանակ Հիսուսը կմաքրի մեղքի բորոտությունը ձեր սրտից Իր թանկագին Արյունով: Նա կամրացնի ձեզ և կբուժի, կմաքրի ձեր մեղքերը Իր Արյունով , և կպարգևի խաղաղություն ներսում:

«Եկեք ու ետ դառնանք Տիրոջ մոտ , որ նա պատռեց ,և նա էլ կբժշկի մեզ, նա զարկեց նա էլ կպատե մեզ» (Ովսէէ 6:1):

Սուրբ Ոգին ,Տերը միայն
   Կարող է Քրիստոսի սիրով ներշնչել,
Նրա ուժը միայն մեր հոգով
   Կարող է վառել սրբազան կրակը:

Երբ նա պատռեց քո սիրտը ու խոցեծ քո խիղճը , և դու զգացիր որ քո մեղքը անտանելի է , այդ դեպքում հնարավոր է Հիսուսին փնտրել , և հարկավոր է երգել,

Ես գովք կասեմ Նրան , Ես գովք կասեմ Նրան
   Գովք Գառնուկին մեղավորներին ազատելու համար,
Բոլոր մարդիկ Հաղթանակ ասեք Նրան
   Քանզի Նրա Արյունը մաքրում է յուրաքանչյուր հետք,
(Ես Կգովեմ Նրան» Մարգարետ Ջ. Հերրիս, 1865-1919):

II. Երկրորդ, Աստծո Ոգին վերակենդանացնում է սրտերը , և դու պետք է ապրես նրա տեսադաշտում :

«Երկու օրից հետո նա մեզ կենդանացնելու է երրորդ օրը կանգնելու ենք նրա կենդանի տեսադաշտում» (Ովսէէ 6:2):

Աստծո Ոգին պատռում և խոցում է մեղավորին մինչ որ նա կտեսնի որ նա մեռած է մեղքերի համար: « Երկու օրից հետո նա կվերակենդանացնի մեզ»: Իհարկե մենք այս բառացիորեն չենք հասկանում: Դա ներկայացնում է մի ժամանակ որի ընթացքում ձեր սուտ հույսեր մարում են , և դուք զգում էք մեռած մեղքերում: Նա սպասելու է անկախ ժամանակից , մինչ դուք զգաք որ դուք այնքան մեռած էք որ ոչինչ չէք կարող անել փրկելու համար ձեզ: Որոշների համար սա կարճ ժամանակ կարող է տեվի , գուցե նույնիսկ րոպեներ: Սակայն Դր. Կագանի համար այն եղավ երկու տարի : Իսկ ինձ մի քանի տարիներ մինչ զգացի որ մահացած եմ : Ես մի խեղճ կնոջ գիտեմ որ նա տանջվեց տասնյոթ տարի: Սակայն երբ Սուրբ Ոգին բարձրացրեց նրան դեպի Հիսուս , և նա սկսեց ապրել նրա տեսադաշտում:« Երկու օր » -ը ներկայացնում է ժամանակի տևողությունը,կարճ կամ երկար, որի ժամանակ ոգին հուսահատության մեջ է լինում, և Աստծո համար մեռած է թվում,հուսալքված ինքն իրեն փրկելու:

Երբ դուք ամբողջովին մահացած էք ու զգում էք , որ ողջ հողային հույսերը վերացած են , այդ ժամանակ է որ Աստծո Ոգին գալիս է ու բարձրացնում է դեպի Հիսուս – Աստծո աջ ձեռքի մոտ- հավատքով որ առաջ չկար:

«Բայց Աստված ,որ մեծ է ողորմությամբ իր մեծ սիրո համար որ սիրեց մեզ: Նույնիսկ այն ժամանակ երբ մենք մեռած էինք մեղքերի մեջ,մեզ կենդանի դարձրեց Քրիստոսի հետ(ողորմածությամբ էք փրկվել)Նրա հետ մեզ բարձրացրեց միասին,և նստեցրեց դրախտային վայրում Հիսուս Քրիստոսով» (Եփեսացիս 2:4-6):

Բարձրանալով մեռածներից Աստծո Ոգու շնորհիվ «դուք ապրելու էք նրա տեսադաշտում»:

Անձը որ դեռ պատռված ու խոցված չէ մահացու հարցնելու է ,« Իսկ ինչպես գալ Հիսուսին»: Ու այդ իսկ պահից նրա սուտ հույսերը անհետանում են ,և նա մահացած է զգում մեղքերում,Աստված բարձրացնում է նրան դեպի Հիսուսին:Դա շատ բնական ու հեշտ է լինում: Բոլոր ձեր ձգտումները ու արցունքները կմոռացվեն երբ դուք բարձրանաք դեպի Աստված , « և նստեք դրախտում Հիսուս Քրիստոսի մոտ» :

Սուրբ Ոգին , Տերը միայն
   Կարող է տանել մեզ Որդու մոտ,
Նրա ուժը միայն կարող է բարձրացնել քողը,
   Որ մենք Քրիստոսին գանք :

Այդ ուժը որ բարձրացրեց Քրիստոսին մեռածներից երրորդ օրը ձեզ նույն պես կբարձրացնի Նրա մոտ ու կյանք կտա:

«Ուստի մենք թաղվում ենք նրա հետ մկրտվելով մահից, ինչպես որ Քրիստոսը բարձրացավ մեռածներից Հոր հաղթանակով,մենք նույնիսկ կարող ենք քայլել նոր կյանքով: Նմանապես հաշվելով մեռած ձեր անձը մեղքերի համար, բայց կենդանի Աստծո համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհիվ» ( Հռովմայեցիս 6:4,5,11):

Սուրբ Ոգին, Տերը ,միայն
   Կարող է տանել մեզ Որդու մոտ,
Նրա ուժը միայն կբարձրացնի քողը,
   Որ մենք կարողանանք Քրիստոսին գալ:

Հիսուսը բարձրացավ մահացածներից երրորդ օրը :

«Նա մեզ կկենդանացնի երկու օրից հետո , երրորդ օրը նա մեզ կկանգնեցնի, և մենք կապրենք նրա առաջ» (Ովսէէ 6:2):

Երբ որ դուք բարձրանաք , մենք կերգենք ինչպես որ երգում ենք Հիսուսին,

Նա որ մեռած էր կենդանի է նորից,
   Նա որ մեռած էր կենդանի է նորից,
Կոտրելով ամուր սառցե ճիրանները մահի
   Նա որ մեռած էր կենդանի է նորից:
(«Նորից Կենդանի » Պոլ Րիդեր,1878-1938):

Երգեք՛ ինձ հետ:

Նա որ մահացած էր կենդանի է նորից,
   Նա որ մահացած էր կենդանի է նորից,
Կոտրելով ամուր,սառցե ճիրանները մահի,
   Նա որ մահացած էր կենդանի է նորից:

Հայրը վատնող տղայի ասել է ,

«Այս տղաս մեռած էր ,և նա կենդանի է նորից,նա կորած էր,և գտնվեց»(Ղուկաս 15:24 ):

Այս Տերոջ Ավետարանն է : Այս կյանք է մահից: Սա լավ նորություն է ձեր համար այս երեկո:Մեռած մեղավորները նորից կենդանացան Աստծո ուժով:

«Նա մեզ կկենդանացնի երկու օրից ,երրորդ օրը նա մեզ կկանգնեցնի,և մենք կապրենք նրա առաջը»(Ովսէէ 6:2):

Սիրող բարությամբ է Հիսուսը գալիս
   Իմ հոգին ողորմածությամբ վերականգնելով,
Եւ մեղքի ու ամոթի խորություններից
   Ողորմածությամբ Նա բարձացնելով:
Ավազի մեջ թաղվելուց Նա ինձ վեր բարձրացրեց,
   Քնքուշ ձեռքով Նա վեր բարձրացրեց ինձ,
Մութ գիշերից դեպի պայծառ լույս,
   Օհ՜, գովեստ Իր անվան, Նա բարձրացրեց ինձ:

Նա երկար ինձ կանչեց մինչ ես կլսեի,
   Մինչ իմ մեղավոր սիրտը թափահարված կլիներ,
Բայց երբ Ես վերցրեցի Նրան Իր խոստումով,
   Ներելով Նա ինձ վեր բարձրացրեց:

Երգի՛ կրկներգը ինձ հետ:

Ավազից սուզվելուց Նա ինձ բարձրացրեց,
   Քնքուշ ձեռքով Նա ինձ վեր հանեց,
Գիշերվա ստվերից դեպի պայծառ լույս,
   Օհ՜, գովք Նրա անվան, Նա ինձ բարձրացրեց:
(« Նա բարձրացրեց ինձ» Չարլզ Հ. Գաբրիել, 1856-1932):

Այստեղ ես պետք է ավելացնեմ զգուշություն բառը: Երբ դուք հավատքով Հիսուսին գաք դուք միանգամից կզգաք տարբերությունը: Հնարավոր է, որ եկեղեցուց այս գիշեր լիովին հավաստիացած հեռանաք, որ փրկվել էք Հիսուսով: Դուք հնարավոր է, որ այստեղից հեռանաք ձեր սիրտը լի ուրախությամբ հասկանալով որ բարձրացել էք Հիսուսով, և ապրում էք Նրա տեսադաշտում: Եթե դա այդպես է , ապա գովասանք Աստծուն դրա համար: Հնարավոր է որ ձեզանից շատերը դեռ վստահ չեն: Ես շատ լավ եմ հիշում այն օրը երբ Հիսուսը փրկեց ինձ: Բայց հենց այդ վարկյանին չհասկացա որ փրկված եմ: Օր էր անցել որ ես հասկացա որ փրկված եմ իմ մեղքերից, և որ կյանք ստացա մահից հետո: Դր. Էբենեձեր Պորտերը խելացի քարոզիչ էր Երկրորդ Մեծ Զարգացող վերածննդի : Դր. Պորտերը ասել է ,«Ոմանք սքանչելի ընկալում ունեն Աստծո փառքին, շուտով« հուսալքվում են » բայց մեծ մասը բերվել է աստիճանաբար տարածելով հույսը հաշտվելով Աստծո հետ»(Դր. Էբենեձեր Պորտեր,Վերածննդի Նամակ,Լինդ հրատարակություն,1992 վերատպված, էջ 82):

Սակայն մի հուսահատվեք եթե այս գիշեր գնաք առանց համուզմունքի թէ՛ դուք փրկված էք: Ի վերջո «համոզմունքը » չէ որ ձեզ առավել պետք է : Համոզմունքը հետագայում կգա: Ինչ է ձեզ շատ հարկավոր այս երեկո, դա մեղքի ներումն ,և մաքրումն է Հիսուսի թանկագին Արյունով: Այօրվա մեր նյութը ասում է ,«Արեք մենք դառնանք Տիրոջը, նա մեզ պատռեց և նա էլ մեզ կբուժի,նա մեզ խոցեց և նա էլ մեզ կապաքինի»:

Եկ դեպի Հիսուս այս գիշեր: Թող բոլորը հետևում: Եկ՛ դեպի Հիսուս և Նա կբուժի ձեր մեղքերը և կմաքրի դրանք իր թանկագին Արյունով:

Ես պատրաստվում եմ երգեկ այն երգը որ Պարոն Գրիֆիտը երգեց քարոզի սկզբում: Մինչ ես կերգեմ , խնդրում են որ դուք գնաք դեպի սրբավայր: Դր. Կագանը կտանի ձեզ խաղաղ սենյակ որտեղ կարող էք խորհրդակցել և աղոթել: Եթե դեռ փրկված չէք ապա խնդրում են գնալ ետևի սենյակ մինչ ես կերգեմ:

Սուրբ Ոգին ,Տերը ,միայն
   Կարող է մեր սրտերը փրկել մեղքից,
Նրա ուժը միայն կարող է մեզ ազատել
   Եւ տալ մեզ խաղաղություն:

Սուրբ Ոգին ,Տերը ,միայն
   Կարող է սեր Քրիստոսի հանդեպ ներշնչել,
Նրա ուժը մեր հոգիներում է
   Կարող է սրբազան կրակը վառել:

Սուրբ Ոգին , Տերը , միայն
   Կարող է տանել դեպի Որդուն,
Նրա ուժը միայն կարող է բարձրացնել քողը,
   Որ մենք Քրիստոսին կարողանանք գալ:
(«Սուրբ Ոգին , Տերը միայն» Ֆեննի Ջ. Կրոսբե, 1820-1915
   երեք տուն քահանայի կողմից ):

(Քարոզի Վերջ)
Դուք կարող էք կարդալ Դր. Հայմերսի քարոզները յուրաքանչյուր
շաբաթ ինտերնետով www.realconversion.com կարող էք պատվիրել
«քարոզի բնագիրը»:

You may email Dr. Hymers at rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) – or you may
write to him at P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Or phone him at (818)352-0452.

Սուրբ Գիրքը քարոզից առաջ կարդաց Դր. Կրեգտոն Լ. Չեն ,Ովսէէ 6:1-2:
Քարոզից առաջ մեներգիչ Բենջամին Կինքէդ Գրիֆտ:
«Սուրբ Ոգին, Տերը, Միայն»( Ֆենի Ջ. Կրոսբի, 1820-1915 ):
Ձևափոխված է երեք տունով Դր. Հայմերսի կողմից:


ԵԶՐԱՓԱԿՈՒՄ

ՊԱՏՌՎԱԾ ԵՒ ԲՈՒԺՎԱԾ

Դր. Ր. Լ. Հայմերս ,Ջր.

«Եկեք ու ետ դառնանք Տիրոջ մոտ , որ նա պատառեց, և նա էլ կբժշկի մեզ նա զարկեց նա էլ կպատե մեզ:Նա մեզ կկենդանացնի երկու օրից հետո, երրորդ օրը նա մեզ կկանգնեցնի , և մենք կապրենք նրա առաջ»(Ովսէէ 6:1-2):

(Ովսէէ 4:6,17 ,5:6,Ծննդոց 3:8, Հռովմեացիս 8:7,5:12,
Եփեսացիս 2:1,Հռովմեացիս 1:23, Եսայի 59:2):

I.   Առաջին, Աստծո Ոգին պատռում և խոցում է մեղավորի սիրտը,
Ովսէէ 6:1, Ամովս 3:6,Ղուկաս 15:17, Հայտնություն 3:19,
Սողոմոնի Երգը 5:16, Եսայիա 53:3, Հովհաննես 6:68,
Մատթէոս 14:30:

II.  Երկրորդ, Աստծո Ոգին վերածննում է սրտերը, և դուք պետք է
ապրեք Նրա տեսադաշտում, Ովսէէ 6:2,Եփեսացիս 2:4-6,
Հռովմայեցիս 6:4,5,11,Ղուկաս 15:24: