Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԻՆՉՈՒ՞ ՆՈՅԸ ՓՐԿՎԵՑ ԻՍԿ ՄՆԱՑԱԾԸ ԿՈՐԾԱՆՎԵՑԻՆ

WHY NOAH WAS SAVED AND THE REST WERE LOST
(Armenian)

Դր. Ր. Լ. Հայմերս, Ջր. by Dr. R. L. Hymers, Jr.

Քարոզը քարոզվեց Մկրտիչ Աղոթատանը Լոս Անջելես
Տերոջ Օրը Առավոտյան , Հունիս 17 , 2012
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, June 17, 2012

« Եւ ինչպես Նոյի օրերը, այնպես կլինի և մարդի Որդու գալուստը» ( Մատթէոս 24:37 ) :


Դր. Գլիսոն Լ. Արչերը կրթություն է ստացել Աստվածաբանական Ճեմարանում և Հարվարդ դպրոցի շրջանավարտ է եղել : Նա ավարտեց իր կարիերան , որպես Հին Կտակարանի Դասախոս Երրորդություն Ավետարանական Աստվածաբանական Դպրոցը Դերֆիլդ Իլիոնոիզ: Դր. Արչերը իմ երկար տարիների Չինացի քահանա Դր. Տիմոտի Լին-ի ընկերն էր , որը նույնպես Հին Կտակարանի գիտուն էր և Բիբլիական լեզվաբան : Ես ճանաչում եմ Դր. Արչերին և նա խոսել է մեր եկեղեցում , Նոյի վերաբերյալ և Համաշխարհային ջրհեղեղի , Դր. Արչերը ասում էր ,որ Քրիստոսը հավատում էր Նոյին և ջրհեղեղը Մատթէոս 24 : 37-39 , պատճառ հանդիսացավ որ ճշմարիտ Քրիստոնյաները լուրջ ընդունեն Ծննդոցը : Նա ասել է , « Հիսուսը կանխագուշակել է , որ ապագա պատմական իրադարձությունը տեղի կունենա որպես հակառակ տիպարը դեպքերի նկարագրված Հին Կտակարանում: Հետևաբար Նա հնարավոր է ,որ դիտում է ջրհեղեղը որպես բառացի պատմություն ,ճիշտ այնպես ինչպես դա նկարագրված է Ծննդոցում (Գլիսոն Լ. Արչեր Ֆ. Դ. , Հանրագիտական բառարան Աստվածաշունչի Դժվարությունները Զոնդերվեն Հրատարակություն , 1982, էջ 21) : Իսկ ջրհեղեղի վերաբերյալ Դր. Արչերը ասել է «երկրաբանական փաստերը վճռական նշանակություն ունեն , չնայած ,որ հազվադեպ է դրա մասին նշվում գիտնականների կողմից, որոնք ժխտում են Սուրբ Գրության ճշգրտությունը: Այս էլ ճիշտ ապացուցում է , որ կարճ , բայց բռնի մի դրվագ իր բնույթով (որ ջրհեղեղից) պետք է սպասել, որ ցույց տա կարճ շրջանակներում մեկ տարվա մեջ մի ակնթարթում միանշանակ վկայում է Ջրհեղեղի տեսակը նկարագրված Ծննդոց 7 –ում » (իբդ. Էջ 83 ): Նա ասել է,« որ որոշ Քրիստոնյա երկրաբաներ զգում են , որ որոշ հիմնական երկրաշարժական խախտումներ նշված աշխարհի տարբեր մասերում( Cenozoic) մակարդակների պատճառը լավագույնս բացատրվում է Ջրհեղեղով (իբիդ , էջ 82 ) : Այսպիսով Դր. Արչերը ասել է տիեզարական Ջրհեղեղը համահունչ է երկրաբանական ապացույցների հետ (իբիդ): Ես կարծում եմ , որ Դր. Արչերը լիովին իրավացի է , և որ տիեզարական ջրհեղեղ է տեղի ունեցել Նոյի ժամանակներում :

Բացի այդ ,Նոյի Տապանի չափսերը վիթխարի էին : Դր. Հենրի Մ. Մորիսը ասել է ,« հաշվի առնելով այն փաստը, որ հին ժամնակներում խորանարդը կազմում էր միայն 17.5 մատնաչափ (ամենափոքր առաջարկվող չափսը լիազորության կողմից ), տապանը կարող էր իր մեջ տեղավորել 125,000 ոչխարի չափի կենդանիներ:Քանի որ, այնտեղ 25,000 ցամաքային կենդանիների տեսակ տեղավորվեց կենդանի կամ մեռած, և քանի որ այդ կենդանիների միջին չափսը անկասկած ավելի փոքր էր քան ոչխարինը ,ապա ակնհայտ է ,որ մնացած բոլոր կենդանիները կարող էին հեշտությամբ տեղավորվել Նոյի տապանի մնացած կեսում , յուրաքանչյուրը իր զույգի հետ համապատասխան «սենյակներում » ( Հենրի Մ. Մորրիս, Աստվածաշունչի Պաշտպանի Ուսումնասիրումը ,Աշխարհ Հրատարակչություն , 1995 , էջ 21 , նշումներ Ծննդոց 6:15 ) :

Սակայն ինձ համար Նոյի վերաբերյալ առավել հետաքրքիր է այն փաստը, որ իրադարձությունները իր և Ջրհեղեղի հետ կապված, ինչպես որ Դր. Արչերն է նշում « ապագա պատմական իրադարձություն է » , որը Տեր Հիսուս Քրիստոսն է նկարագրում երբ Նա ասաց,

« Եւ ինչպես Նոյի օրերն , այնպես կլինի և մարդի Որդու գալուստը » ( Մատթէոս 24 :37 ) :

Տեր Հիսուս Քրիստոսը ասել է մեզ, որ իրադարձությունները աշխարհում լինելու են Իր երկրորդ գալուստի ժամանակ նմանատիպ այն ժամանակներին ինչպես Մեծ Ջրհեղեղի ժամանակ էր: Այսպիսով հանգամանքները Նոյի ժամանակների պետք է կրկնվեն Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ ,և աշխարհի վերջը ինչպես որ, մենք արդեն գիտենք: Բոլոր նշաները կարծես մեզ հենց այդ մասին են հուշում, որ մենք ապրում ենք այդ ժամանակաշրջանում ,վերջին օրերում :

Նյու Յորք քաղաքում 2005 թվականին , իր վերջին քարոզի ժամանակ Բիլլի Գրահամը ճիշտ է ասել , « Նոր Կտակարանում , Նոր Ծնունդը նշվում է իննը անգամ: Զղջում նշվում է յոթանասուն անգամ: Մկրտություն նշվում է մոտավորապես քսան անգամ: Սակայն Քրիստոսի վերադարձը նշվում է հարյուր անգամ » ( Ապրում է Աստծո Սիրով , Նյու Յորքի Խաչակրած արշավանք , Ջ. Պ. Պուտնամ Որդիներ , 2005 , էջ 109 ) :

Տեր Հիսուս Քրիստոսը ասել է, որ այն օրերը որի ժամանակ Նոյն էր ապրում նման են լինելու Իր գալուստի օրերին ,

«Եւ ինչպես որ Նոյի օրերն , այնպես կլինի նաև մարդի Որդու գալուստը » ( Մատթէոս 24:37 ) :

Այս քարոզի ժամանակ ես կենտրոնանալու եմ (1) Նոյի ժամանակների պայմաններին, և ( 2 ) Նոյի փրկության ճանապարհի վրա :

I.  Առաջին, Նոյի ժամանակների պայմաները :

Ի՞նչպիսին էին Նոյի ժամանակները : Աստվածաշունչը ասում է ,

«Եւ Եհովան տեսավ , որ շատացել էր մարդկանց չարությունը երկրի վրա, և նրանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր » (Ծննդոց 6:5 ):

Այդ ժամանակների մարդիկ իրենց միտքը սատանային էին ուղղել «շարունակաբար» : Երեկոյան երբ նրանք պատրաստվում էին ննջել իրենց ողջ միտքը լի էր սատանայական մտադրությունով: Իսկ երբ առավոտյան արթնանում էին , իրենց սրտերը լի էին սատանայական պատկերներով :

Իր քարոզում « Օրիգինալ Մեղք » Ջոն Վիսլին , որը եղել է Մեթոդական Եկեղեցին հիմնադրողը , խոսելով Ծննդոց 6:5 մասին ասել է ,

Մենք պատճառ չունենք չհավատալու ,որ մի քիչ դադար կարող էր լինել սատանայից: Աստուած տեսավ որ «իրենց ողջ երևակայությունը և մտքերը և (որ) սիրտը միայն չար է » տեսավ նաև , որ նրանք միշտ նույն են ու չեն փոխվում , որ այն « չարիքն էր շարունակաբար , ամեն տարի , ամեն օր , ամեն ժամ , ամեն րոպե : Երբեք ( մարդը ) չշեղվեցին դեպի լավը ....Ահա՝ այսպիսին էին բոլոր մարդիկ ,մինչ Աստված որոշեց ջրհեղեղով ծածկել երկրի մակերեսը:Մենք որպեսզի հետաքննենք թե նրանք նույն կերպ են և այսօր ( Ջոն Վեսլի , Մ. Ա. , « Օրիգինալ Մեղք » , Ջոն Վեսլիյի Աշխատությունները , Բեկեր Բուկ Հաուս , 1979 , ծավալ վեց , էջ 59 ) :

Պարոն Վեստլին շարունակում է մատնանշելով այդ մարդկանց այսօր, որոնք նույն պայմաներում են, ճիշտ նրանց նման որոնք ,որ ջրհեղեղից առաջ էին քանզի բուն մեղքը կործանում է ողջ մարդկային սերունդը : Նա ասում էր մարդ որ լի է հպարտությամբ դա « սատանան իր պատկերն է դրոշմել մեր սրտերում սեփական կամքով » որ մենք սիրում ենք աշխարհը ավելի քան Աստծոն , որ մենք լի ենք մարմնական և « հաճույքների ցանկությունների պատկերներով » : Նա ասում էր ,որ մարդ լցված է աշխարհի հանդեպ սիրով : Նա խոսում էր մարդկանց «աստվածամերժության , կռապաշտության , հպարտության, սեփական կամքի , և աշխարհը սիրելու » : Նա ասում էր ,

Արդյո՞ք մարդը բնությունից լի է չարքի կարողությամբ : Արդյո՞ք նա ժխտում է ամեն բարին : Արդյո՞ք նա ամբողջությամբ ընկել է: Արդյո՞ք նրա հոգին ամբողջովին այլասերվել է : Կամ վերադառնանք թեմային, արդյո՞ք յուրաքանչյուր մտքի երևակայություն , որ իր սրտում էր շարունակաբար չարք էր : Ընդունիր այս և դու դեռ Քրիստոնյա ես , իսկ մերժի այս և դու դեռևս հեթանոսական կմնաս (իբիդ., էջ 63 ):

Չ՞եք կարծում որ, Պարոն Վեսլին իրավացի էր: Ի՞սկ դուք: Արդյո՞ք ճշմարիտ չէ ,որ Աստված միշտ չէ ձեր սրտերում: Արդյո՞ք ճշմարիտ չէ , որ դուք իրերը աշխարհում ավելի էք սիրում քան Աստծուն ,ահա այս ամենը ցույց է տալիս , որ դուք Աստծուն ամենևին էլ չէք սիրում : Արդյո՞ք ճշմարիտ չէ , որ ձեր միտքը հպարտ է ընդունելու այս ամենը : Արդյո՞ք ճշմարիտ չէ , որ « Սատանան իր պատկերը դրոշմել է( ձեր ) սրտում :

Սակայն դուք հնարավոր է, որ ասեք « Արդյո՞ք մարդու վիճակը այսպիսին չէ եղել Անկումից հետո : Իրոք դա այդպես է : Սակայն տարբերությունը այստեղ է , մարդկային տեսակը բաժանումի վերջին օրերում ավելի ուժգին է մերժում Սուրբ հոգու աշխատանքը ,համոզելով նրանց մեղքերում: Ահա հենց այդ էլ պատահեց Նոյի ժամանակներում : Աստվածաշունչը մեզ հայտնում է որ Աստված ասաց ,« Իմ հոգին մարդի վրա միշտ չմնաց »( Ծննդոց 6:3 ): Նոյի ժամանակվա մարդիկ մինչև վերջին պահը հակառակվեցին Սուրբ Հոգուն : Արդյո՞ք նույն իրավիճակը չէ նաև այսօր :

Վերհիշենք անցյալը , վաղ ժամանակների բաժանումի ժամանակ հազարավոր մարդիկ բառացիորեն վազում էին դեպի եկեղեցի , թողնելով իրենց հեթանոս կյանքի ոճը ետևում:Քրիստոնեության այդ վաղ ժամանակը կարելի է ասել ,որ տասնյակ հազարավոր մարդիկ « դարձան դեպի Աստված կուռքերից հրաժարվելով ծառայելու համար կենդանի և իրական Աստծուն( Ա Թեսաղոնիկեցիս 1:9 ): Նույնիսկ միջնադարի այդ դաժան օրերին միլիոնավոր մարդիկ շատ լուրջ էին Քրիստոնեության հանդեպ , ինտենսիվությամբ որ մենք չենք տեսնում այսօր Արևմտյան աշխարհում: Իսկ Բարեփոխումի ժամանակաշրջանում մարդիկ Աստծո հանդեպ սով էին ապրում այնքան շատ, որ նույնիսկ նախընտրում էին բանտարկվել , կամ վառվել սյունի վրա քան Քրիստոսին մերժել: Ո՞րտեղ կարող ենք տեսնել այդպիսի նվիրվածություն մեծ աշխարհում այս երեկո: Մեծ Զարթոնքի երեք հատվածների ժամանակ հազարավոր մարդկանց համար ընդհանուր խորը համոզմունքի գալը մեղքերի մեջ միասին մինչ Հիսուսին վստահելը ու կրոնափոխվելը: Արևմտյան աշխարհում ո՞րտեղ ենք մենք տեսնում նման վերածնունդ , որ նման լինի երկրորդ Մեծ Զարթոնքին : Ո՞րտեղ ենք մենք տեսնում այնպիսի դեպքեր որոնք որ նկարագրված են 1814 թվականին Կորնվոլում :

      Հարյուրավոր մարդիկ լաց էին լինում ներում էին խնդրում միասին: Որոշ մարդիկ մնում էին մեծ կսկիծի մեջ իրենց հոգում մեկ ժամ , որոշները երկու ժամ , վեց ժամ , ինը ժամ , տասներկու ժամ , իսկ ոմանք տասնհինգ ժամ մինչ Տերը խաղաղություն կտար իրենց հոգիներին , իսկ հետո նրանք վեր կենալով կբարձրացնեն իրենց ձեռքերը և կվկայակոչեն Աստծո աշխատանքը մի այնպիսի եռանդով , որ մոտ կանգնածը կազդվի ու հուզմունքից ողպալով գետնին կնգնի ( մեջբերում Դրախտից Կրակ Պոլ Ի. Ջ. Քուկ , Ավետարանական Մամուլ , 2009 ,էջ 80 ) :

Ո՞րտեղ ենք մենք տեսնում Սուրբ Հոգու այսպիսի շարժում եկեղեցիների մեջ այսօր : Ո՞րտեղ ենք տեսնում այսպիսի դավանափոխություն :

Ահա մի մարդ, որ ապրել է առանց Աստծո կամ առանց մեղքի հասկացումով , և մի օր նա հասկանում է Աստծո իրականության մասին : Նա սկսկում է հասկանալ իր մեղքերը խոր լրջությամբ , և փնտրում է Աստծուն , հաճախ բաժանումի զգացմունքով : Նա վարվում է այսպես մինչ զղջում և փնտրում է Տեր Հիսուս Քրիստոսին ներումի և փրկության համար : Հետո նրան տրվում է Աստծո ներումը մեղքերից, և Նրա վստահությունը : Այս ամենը մեծ ուրախություն և երջանկություն է պարգևում ( Քուկ , իբիդ., էջ 119 ) :

Ո՞րտեղ ենք մենք տեսնում այսպիսի փոփոխում, մեր Արևմտյան եկեղեցիների մեջ : Մենք նրանց չենք տեսնում ,քանզի մարդիկ Սուրբ Հոգուն չեն ընդունում ինչպես և Նոյի ժամանակներին էր :

« Եւ ինչպես Նոյի օրերն , այնպես կլինի և մարդի Որդու գալուստը»( Մաթէոս 24:37 ) :

II.  Երկրորդ,թե ինչպես Նոյը ինքն իրեն փրկեց:

Ողջ աշխարհը դարձել է մատերիալիստական : Ասելով « մատերիալիստական » ես նկատի ունեմ ,որ մարդ կենտրոնացած է նյութական աշխարհի վրա , այլ ոչ գերբնական: Աստված նրանց մտածմունքի կենտրոնում չէր գտնվում : Նրանք մտահոգված էին միայն այս կյանքի հոգսերով : Նրանք միայն մտածում էին իրենց լավ ապրուստի մասին, այս ներկա աշխարհում : Հիսուսը շատ պարզ բացատրեց այս ,երբ նա ասաց ,

« Եւ ինչպես Նոյի օրերն , այնպես կլինի և մարդի Որդու գալուստը:Քանզի ինչպես որ էին ջրհեղեղից առաջ եղած օրերը, ուտում էին և խմում էին , կին էին առնում և մարդի էին գնում , մինչև այն օրը, որ Նոյը մտավ տապանը:Եւ չգիտացին , մինչև որ ջրհեղեղն եկավ , և ամենքը վեր առավ,այնպես կլինի և մարդի Որդու գալուստը» ( Մատթէոս 24:37-39 ) :

Հետաքրքիրն այն է , որ Քրիստոսը մեզ չի նշում այն փաստը , որ նրանց մտքերը « միայն շարունակաբար չար էր » ( Ծննդոց 6 : 5 ) , չնայած որ դա այդպես էր :Քրիստոսը չնշեց նաև , որ աշխարհը լի( էր) բռնությամբ(Ծննդոց 6:13) չնայած, որ դա այդպես էր: Քրիստոսը միայն նշեց, որ «նրանք ուտում էին , խմում էին , կին էին առնում և մարդի էին գնում , մինչ այն օրը , որ Նոյը մտավ տապան» ( Մատթէոս 24:38 ) : Այսպիսով Քրիստոսը նշելով նրանց ուտելը, խմելը, ամուսնանալը , մարդի գնալը մատնանշեց նրանց մեղքերի հիմքը: Նրան այնքան շատ էին կենտրոնացել այդ բոլոր հոգսերի մեջ ,ինչպես որ Մկգին էր ասում «նրանք ապրում էին , որ կարծես Աստված գոյություն չուներ : Նրանք չէին հավատում, որ Նա դատելու է իրենց , և ծաղրեցին զգուշացումը , որ ջրհեղեղը սպառնացող է»( Ջ. Վերնոն Մկգի Մինչև որ Աստվածաշունչ ,Հրատարակիչ Տոմաս Նելսոն ,1983, ծավալ չորս , էջ 132 ,նշում Մատթէոս 24-38,39 ) : Սա նկարագրում է մեր օրերի մարդկանց նույնպես : Մարկ Դեվերը , որը ազդեցիկ քահանա էր Վաշինգտոնում գտնվող Մկրտչական եկեղեցիում, որը կոչվում է Կապիտալ Հիլ , դեռ վերջերս ասաց «Հազարավոր ,եթե ոչ միլիոնավոր եկեղեցու անդամներ նորից ծնված ճշմարիտ քրիստոնյաներ չեն »:

Հիսուսը ասաց որ նրանք « Եւ չգիտացին , մինչև որ ջրհեղեղն եկավ , և ամենքը վեր առավ( Մատթէոս 24:39 ) : Օհ՜, նրանք լսեցին որ ջրհեղեղ է լինելու: Նրանք տեսան տապանը: Նրանք լսեցին Նոյի զգուշացումը, որին Առաքյալ Պետրոսը կոչել է արդարության քարոզիչ» (Բ Պետրոս 2:5 ) : Նրանք շատ նախազգուշացումներ ունեցան, որ դատաստանը գալիս է : Սակայն կրկին « նրանք չգիտեին մինչ որ ջրհեղեղը սկսվեց » : Հունարեն բառից թարգմանված «գիտեմ» նշանակում է « տեղյակ լինել » « ընկալել » (ամուր ):Դ. Րիենեկերը ասել է, որ այս « Մի կյանք էր նկարագրված , առանց հոգսերի և առանց որևէ կանխազգացումի վերահաս աղետը» ( Ֆրիտձ Րիենեկեր , Լեզվաբանական բանալին Նոր Կտակարանի , Զոնդերվան Հրատարակչություն , 1980 հրատարակություն, էջ 72 , նշում Մատթէոս 24:39 ): Նաև՝ մեր ժամանակների ինչպիսի պատկեր :

Նոյի ժամանակների մարդի օրինակ բերվեցին Քրիստոսի կողմից նկարագրելով պատկերը թե ինչպիսին են լինելու մարդիկ ներկա աշխարհի վերջին օրերին : Ես հավատում եմ, որ ձեզանից շատերը, այս երեկո ,այստեղ ապրում են նրանց նման, ինչպես որ Նոյի օրերին: Դուք հնարավոր է, որ լսել էք որ դատաստանը տեղի է ունենալու: Բայց այն ձեզ չի հրապուրել: Դուք հնարավոր է, որ լսել էք դատաստանի գալու լուրը ,սակայն չէք «գիտակցել» այն:Դա պարզապես ձեզ չի վերաբերում :Հնարավոր է հետաքրքիր է թվում , բայց պատճառ չէ , որ զգաք ինչ որ չար բան կամ էլ վախ : Դուք տեղյակ էք գալիք դատաստանի մասին ,բայց դա չի ճնշում ձեր սիրտը , կամ էլ փոխում ձեր կյանքը: Նրանք « Եւ չգիտացին մինչև որ ջրհեղեղն եկավ , և ամենքը վեր առավ »( Մատթէոս 24:39 ) : Մարդկային սերունդը շարունակում է կենտրոնանալ նյութական աշխարհի վրա , ուտել և ամուսնանալ առանց Աստծո հանդեպ վախ ունենալու : Ի՞սկ դուք ինչպես:

Այժմ նկատի առեք թե՛ ինչպես է Նոյը փրկվել : Ծննդոց գիրքը պարզորեն ասում է,

« Բայց Նոյը Եհովայի առաջին շնորհք գտավ » ( Ծննդոց 6:8 ) :

Լուտերը համեմատում է այս խոսքերը հրեշտակի այն խոսքերի հետ ,երբ նա Մարիամին ասաց , « Մի վախենցիր Մարիամ քանզի Աստծո առաջ շնորհք գտար»(Ղուկաս 1:30 ):Լուտերը ասել է ,«Այս կերպ խոսելով հնչում է բոլոր արժանիք և մեծարում է հավատքը ,միայն որով մենք դատվելու ենք Աստծո առջև և շնորհ գտնելով Իր աչքերում (Ծննդոց Մեկնաբանությունը Լուտերի կողմից, Զոնդերվան Հրատարակություն, թողարկված 1958 , ծավալ համար մեկ , էջ 138 ) : Արթուր Վ. Փինկ, Ծննդոց Հավաքած Փաստերը ,Մուդի Պրես,1981 հրատարակություն , էջ 97 ):

Այսպիսով առաջին փաստը, որ մենք սովորեցինք Նոյի մասին, դա այն էր, որ նա փրկվեց ողորմածությամբ : Հաջորդ փաստը ,որ մենք սովորեցինք դա այս էր ,

«Հավատքով Նոյը պատգամ առնելով դեռ չերեւացած բաների համար եւ երկիւղած լինելով.....» (Եբրայեցիս 11:7):

Աստծո ողորմությունը պատճառ հանդիսացավ Նոյի համար, որ նա վախով առաջ շարժվի : Ինչպես որ Ջոն Նյուտոն(1725-1807 ) էր արտահայտվել« Ողորմածություն՝ որ իմ սիրտը խրատեց վախով » ( «Ապշեցուցիչ Աղոթք», երկրորդ տուն ): Միայն Աստծո ողորմությունը կարող է ցնցել վախով ոչ՛ փրկված մեղավորին: Մինչ Աստծո ողորմությունը կգա մարդու վրա ,նա վախ չունի: Առաքյալ Պողոսը խոսել է այդ մարդկանց մասին ,որոնք չդիպչեցին ողորմությամբ երբ նա ասաց , « Աստծո երկյուղը նրանց աչքերի առաջ չէր» (Հռովմայեցիս 3:18):

Մի անգամ ինչ որ մեկը ինձ ասաց , « Ես չեմ վախենում Աստծուց » քանի որ նա մտածում էր , որ իր փորձառությունը անսովոր էր : Բայց այն բոլորովին էլ անսովոր չէր : Դա պարզապես նշանակում է , որ դուք երբեք չէք դիպչել Աստծո ողորմությանը , քանզի առաջին գործը որ ողորմությունը իրագործում է , դիպչում է ձեր «սրտին անհանգստությամբ» ինչպես որ Նյուտոն էր արտահայտվում: Առանց ողորմածության դուք կարող էք ապրել ձեր ողջ կյանքը« առանց Աստծո հանդեպ վախի զգացումով (ձեր) աչքերի առջև»: Սակայն երբ Աստծո ողորմածությունը գա ձեզ մոտ , Իր Սուրբ Հոգին զգացնել կտա ձեր մեղքերը: Նա կցնցի ձեր սիրտը վախով , ձեր մեղքերի պատճառով : Եթե դուք չէք սարսափում ձեր մեղքերից , ապա դուք չէք կարող փրկվել ձեր մեղքերից : Դր. Ջ. Գրեշամ Մաչենը ասել է « Երբ մարդ սկսում է հասկանալ իր մեղքերը , նրա վերաբերմունքը կյանքի հանդեպ ամբողջովին փոխվում է »( Ջ. Գրեշամ Մաչեն , Դ.Դ., Քրիստոնեությունը և Լիբերալիզմը, Էրդմենի Հրատարակություն , 1990 –ին հրատարակված , էջ 67 ) :

Մինչ դուք փորձարություն կունենաք մեղքերի մեջ համոզվելու, դուք մտածելու էք միայն այն մասին, թէ ինչպես ճշմարտորեն փոխվել: Մի երիտասարդ ասել է , « Ես վախեցած եմ, որ կեղծ փոփոխում եմ ունեցել »: Նա սխալ պատճառից էր վախենում: Այս Աստծո հանդեպ վախ չէ : Այս մեղքի հանդեպ ունեցած վախ չէ : Նա զարթոնքի ապրել իր զզվելի դրությունից : « Այստեղ Աստծո հանդեպ վախ չկա մեղքի (իր) աչքերում»: Սակայն , երբ որ Սուրբ Հոգին գալիս է , Նա նախատում է ձեզ մեղքերից (Հովհաննես 16:8): Երբ որ մեղքը զզվելի է դառնում ձեր մտքում ապա « ողջ դիրքը կյանքի հանդեպ ( (կփոխվի) փոխվում է ,ինչպես որ Դր. Մաչեն էր ասում:

Այդպես էլ Նոյի հետ կատարվեց: Սուրբ Հոգին դատապարտեց նրան իր մեղքերի մեջ, և նա « երկիւղած լինելով շինեց տապանը իր տան փրկության համար » ( Եբրայեցիս 11:7): Միայն մեղքի մեջ համոզվելով , և վախը սուրբ Աստծո հանդեպ ձեզ կառաջնորդի դեպի Քրիստոսի փրկությունը ,որը փոխարինելու է տապանին : Մտածի՝ մարդ : Մտածի՝ քո մեղքերի մասին : Խորհի քո անցյալի մեղքերի մասին : Խորհի գալիք դատաստանի մասին ,որ դու կրելու ես քո մեղքերի համար : Կանչիր Աստծո դատաստանը մի այնպիսի լրջությամբ որ հետո վստահորեն կարող ես ասել , «Եւ իմ մեղքն ամեն ժամանակ իմ առաջին է»(Սաղմոս 51:3) :

Մենք կոչ ենք ուղղում ձեզ , գալ՛ դեպի տապան , դեպի՝ Հիսուս ներվելու համար ձեր մեղքերից ,Իր մահով Խաչի վրա: Մենք ասում ենք ձեզ, վստահեք՛ Հիսուսին և մաքրվեք մեղքերից ,Նրա թանկագին Արյունով: Սակայն ողջ մտածմունքը, որ դուք մտահոգված էք ,դա այն է, թէ ի՞նչպես կարող էք վստահել Նրան : Երբ ձեր մեղքերը ձեզ սարսափեցնում , ապա դուք այլևս չէք մտածի թե՛ «ինչպես» վստահեք Քրիստոսին : Օհ՜, ոչ՛: Դուք «շարժվելու էք վախով » և գալու էք ապահովության տապանակ , որը և հանդիսանում է մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը : Ինչպես որ Դր. Մաչեն էր ասում,

Երբ մարդ համոզվում է իր մեղքերի մեջ, իր ողջ վերաբերմունքը դեպի կյանք փոխակերպվում է , նա զարմանում է իր նախկին կուրության վրա , և հաղորդագրությունները Աստվածաշնչից , որոնք առաջ թվում էին պարապ հեքիաթ , դառնում են (իրական ): Սակայն այն միայն Աստծո կամքն է որ կարող է փոփոխություն առաջացնել ( Մաչեն , իբիդ. ) :

Աղոթի ՝ Աստծուն, որ դատապարտի քո մեղքերը: Աստված արթնացնի քեզ քո մեղքերից ,որ չարժանանաս Նոյի ժամանակների մարդկանց ճակատագրին որոնք « չիմացան մինչ ջրհեղեղ եղավ և բոլորը կործանվեցին » ( Մատթէոս 24:39):

Եթե դուք ճշմարիտ Քրիստոնյա չէք դեռ , ապա մենք ձեզ ժամանակ կարող ենք հատկացնել աղոթելու և խորհրդատվության համար : Խնդրում եմ ամիջապես առաջնորդվեք դեպի սրբավայր ետևը , որտեղ Դր. Կագանը ձեզ կուղեկցի խաղաղ մի անկյուն աղոթելու : Ամեն :

(Քարոզի Վերջ)
Դուք կարող էք կարդալ Դր. Հայմերսի քարոզները յուրաքանչյուր
շաբաթ ինտերնետով www.realconversion.com կարող էք պատվիրել
«քարոզի բնագիրը»:

You may email Dr. Hymers at rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) – or you may
write to him at P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Or phone him at (818)352-0452.

Սուրբ Գիրքը քարոզից առաջ կարդաց Դր. Կրեգտոն Լ. Չեն : Մատթէոս 24:36-42:
Քարոզից առաջ մեներգիչ Բենջամին Կինքէդ Գրիֆտ :
         «Այսպիսի Ժամանակաշրջանում »(Րութ Կայէ Ջոնս,1902-1972 ):


ԵԶՐԱՓԱԿՈՒՄ

ԻՆՉՈՒ ՆՈՅԸ ՓՐԿՎԵՑ ԻՍԿ ՄՆԱՑԱԾԸ ԿՈՐԾԱՆՎԵՑԻՆ

Դր. Ր. Լ. Հայմերս,Ջր.

« Եւ ինչպես Նոյի օրերն,այնպես կլինի և մարդի Որդու գալուստը » ( Մատթէոս 24:37 ):

I.   Առաջին , Նոյի ժամանակների պայմաները, Ծննդոց 6:5,3,
Ա Թեսաղոնիկեցիս 1:9:

II.  Երկրորդ, ինչ կերպ Նոյը փրկվեց , Մատթէոս 24:37-39:
Ծննդոց 6:5, 13, Բ Պետրոս 2:5, Ծննդոց 6:8, Ղուկաս 1:30,
Եբրայեցիս 11:7, Հռովմայեցիս 3:18, Հովհաննես 16:8,
Սաղմոս 51:3: