Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՄԵԿԸ ԱՌՆՎԱԾ ԻՍԿ ՄՅՈՒՍԸ ԹՈՂՎԱԾ

ONE TAKEN AND ONE LEFT

Դր. Ր. Լ . Հայմերս, Ջր.
by Dr. R. L. Hymers, Jr.

Քարոզը քարոզվեց Մկրտիչ Աղոթատանը Լոս Անջելես
Տերոջ Օրը Առավոտյան ,Մայիս 20, 2012
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, May 20, 2012


Այս քարոզը նվիրված է իմ մորը: Այսօր 99 տարի առաջ նա ծնվել է Օկլահոմա նահանգում: Իմ կյանքի երջանիկ օրերից մեկն է համարվում այն օրը, երբ իմ մայրը 80 տարեկան հասակում փոխակերպվեց և իսկապես փրկվեց :Ես մկրտեցի նրան Հուլիսի 4-ին ,1993:Իր կյանքի վերջին չորս ու կես տարին ,նա ինձ հետ էր եկեղեցում գրեթե ամեն օր: Քանզի Հիսուսը խոստացավ ,ես վստահ եմ որ իմ մորը նորից եմ տեսնելու:Ինչ՜ ուրախություն:Ինչ՜ հույս:Իսկ այժմ խնդրում եմ ձեր մտքում պահեք ,երբ Պարոն Գրիֆտը գալիս է երգելու: (Պարոն Գրիֆտ «Հիսուսը Վերադառնալու է »):

Իսկ այժմ ես ցանկանում եմ ,որ դուք ինձ հետ բացեք Սուրբ Գիրքը ու կարդաք Մատթէոս 24:40: Վերլուծենք տեքստի ընթերցումը :

«Մեկը կառնուի եւ մեկը կթողուի » (Մատթէոս 24:40 ):

Հռչակավոր Աստվածաշունչի ուսուցիչը ռադիոյով ասել է ,«Սա հստակ վկայակոչում չէ հեռավորության վրա հավատացյալների հեռվում որսալը, որ նկարագրվել է Ա Թեսաղոնիկեցիս 4:16-17»:Նրա հայրը դա երբեք չասեց ,սակայն նա կարծում է ,որ ավելին գիտի քան իր հայրը:Դեռ այս մարդը իր մեկնաբանության ժամանակ հատվածներ 43 և 44 նա ասել է ,որ դրանք տեղեկացնում են «Տիրոջ վերադարձը »: Ինձ համար դա կարծես հնչում է երկիմաստ խոսք :Այդ հաստատում է Հիսուսի գալուստը: Հատված 42 –ում դա շատ պարզ բացատրվում է ,

«Արդ՝ արթուն կացեք որ չգիտեք թե որ՞ ժամում ձեր Տերը կգա » (Մատթէոս 24:42 ):

Ոչ ոք ճշտորեն չգիտի, թե երբ Հիսուսը կգա նորից :Ես գիտեմ,որ Հարոլդ Քամպինգը սահմանել էր օրը մոտ մեկ տարի առաջ:Սակայն նա սխալ էր, ինչպես նաև բոլոր մնացած օր գուշակողները : Ես գիտեմ որ Մայան օրացույցը ավարտվում է այս տարի դեկտեմբերին , հետևաբար շատերը կարծում են ,որ աշխարհի վերջ է գալու այս տարի:Սակայն նրանք սխալվում են :Հիսուսը ասել է ,«Դուք չգիտեք թե Տերը որ ժամին է գալու »:Դեռևս յուրաքանչյուր նշան ցույց է տալիս, որ դա կլինի շուտով,որ այլևս շատ չի մնացել «Մեկը կառնուի եւ մեկը կթողվի »:

Շատ տխուր է տեսնել թե քարոզիչները ինչպես են անտեսում մարգարեական կարևոր կետերը , հենց այն ժամանակ երբ շատ մարգարեություններ կատարվել են : Հենց այդ ճիշտ ժամին որ անհրաժեշտ է լսել մարգարեության հզոր ճշմարտությունը , այս քարոզիչները քաշվում են դեպի քահանայության, իսկ վարդապետությամբ է որ բոլոր մարգարեությունները կատարվել են առաջին դարում : Որքան՜ տխուր է : Քարոզիչ մենք պետք է դառնանք Հին Սուրբ Գրքի Ուսուցմանը , որ քո տատիկն էր կարդում : Մենք պետք է քարոզենք այսպիսի քարոզներ , Աստվածաշունչի մարգարեության վրա հաստատվելով , որպեսզի երիտասարդները որոնք շփոթված են այս աշխարհում ու սխալվել են : Մենք պետք է քարոզենք երգավարժություն , հափշտակում , և իհարկե՝ Հիսուսի Երկրորդ Գալուստը , որ նրանց հույս հաղորդենք :

Մեր թեման ասում է ,« Մեկը կառնուի եւ մեկը կթողվի » : Սա չի կարող հղել Քրիստոսի վերադարձը Իր Թագավորության հաստատմամբ , և ոչ էլ հղել Քրիստոսի առանձնացումը կորածներին փրկվածներից վերջին դատավճռի ժամանակ, քանզի Քրիստոսը չի խոսում դատավճռի մասին, բայց «մարդու Որդու գալուստը » (Մատթէոս 24:37 ):

«Մեկը կառնուի » սա շատ լուսավորչական է : Հունարեն « կառնվի » բառը թարգմանվում է «տանել մեկ ինքնորոշման » ( Ջորջ Րիկեն Բերի ): Այդ նույն Հունարեն բառը ( paralambanօ) հայտնվում է նաև Հովհաննես 14 :3 –ում ,որտեղ թարգմանված է «ստանալ» : Այդ հատվածում Հիսուսը ասում է , «Ես նորից եմ գալու , և ստանալու եմ ձեզ ինձանով »: Քանզի այս նույն հունարեն բառը Մատթէոս 24:40 էլ է գրված ,ես համոզված եմ որ « Ես նորից կգամ , և կստանամ ձեզ ինձանով » հղում է -«Մեկը կառնուի մեկը կթողվի»: Ինչպես որ Ջորջ Րիկեն Բերին մատնանշեց ,երկուսն էլ «ստանալ» Հովհաննես 14:3 , և « վերցնել » Մատթէոս 24:40 թարգմանված են նույն հունարեն բառից , որը նշանակում է «վերցնել նրանց որ ինձանով են»:Դր. Ջեյմս Օ. Կոմբսը հայտարարություն արեց Քրիստոսի խոստումի վերաբերյալ Հովհաննես 14:3 («Ես նորից կգամ , և կստանամ ձեզ ինձանով »): Դր. Կոմբսը ասել է , « Սա Աստվածաշունչի առաջին ուսուցումն է հափշտակումի մասին »( Աստվածաշունչի Մարգարեության Ուսումնասիրումը ,էջ 1151,նշում Հովհաննես 14:3 –ից):Ահա և ամենը : Հիսուսը կգա ու կստանա մեզ : Նա «կվերցնի մեզ ինքն իրենով » ամպերի մեջ , օդում:

«Ես նորից կգամ , և կտանեմ ձեզ ինձ հետ»
       (Հովհաննես 14:3 ):

«Մեկը կառնուի մեկը կթողվի » (Մատթէոս 24:40 ):

Հունարեն բառերը նույն են , և նյութը հանդիսանում է «Մարդու Որդու գալուստը » (Մատթէոս 24:37 ),երկու հատվածներն էլ հղել են նույն իրադարձության ,իրադարձություն որի մասին խոսվում է Ա Թեսաղոնիկեցիս 4:16-17,

«Աստուծոյ փողով վայր կգայ երկնքիցը եւ Քրիստոսով մեռելներն առաջ յարութիւն կառնեն , եւ յետոյ մենք , որ կենդանի ենք մնացած նորանց հետ մեկտեղ ամպերով օդի մեջ կյափշտակուինք Տիրոջը դիմաւորելու եւ այնպես ամեն ժամանակ Տիրոջ հետ կլինինք: Ուրեմն իրար մխիթարեցեք այս խոսքերովը» (Ա Թեսաղոնիկեցիս 4:16-17 ):

«Ես նորից կգամ ,և ձեզ կստանամ ինձանով»
       (Հովհաննես 14:3 ):

«Մեկը կառնուի մեկը կթողվի » (Մատթէոս 24:40 ):

«Եւ հետո մենք , որ կենդանի ենք մնացել նրանց հետ մեկտեղ ամպերով օդի մեջ կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու» (Ա Թեսաղոնիկեցիս 4:16-17 ):

«Ստանալ », «վերցնել» , «հափշտակություն »,այս բոլորը հղված է մեկ իրադարձության ճշմարիտ Քրիստոնյաների հանդիպումը Քրիստոսին «օդի մեջ » հափշտակման ժամանակ:Մենք չենք կարող համաձայնել գիտնականի հետ որը թոթվել է, որ խոստումը Ա Թեսաղոնիկեցիս պարզապես «հովվերգություն է , սփոփելու համար նրանց որոնք վշտացած են »:Ոչ՛,ամբողջ Աստվածաշունչը դոգմատիկ է : «Ողջ սուրբ գիրքը տրվել է մեզ Աստծո ոգեշնչմամբ և օգտակար է վարդապետության համար»(Բ Տիմոթէոս 3:16 ): Դասակարգելու համար Աստվածաշունչը որպես« դավանաբանական» և ուրիշները պարզապես« հովվերգություն» դասելով ,սա քայքայում է Աստվածաշնչի լիազորությունը : Այս՝ մենք պետք է երբեք թույլ չտանք: Ողջ Աստվածաշունչը առանց սխալների է , և լրիվ հեղինակավոր:Յուրաքանչյուր բառը ոգեշնչում է ,ամբողջովին ստույգ:

Այս հատվածները 54 տարի ուսումնասիրելուց հետո ,ես լիովին համոզվել եմ որ այս երեք հատվածները հղվել են հափշտակմանը,

«Ես նորից կգամ ,և կստանամ ձեզ ինձանով»
       (Հովհաննես 14:3):

«Մեկը կառնուի մեկը կթողվի» (Մատթէոս 24:40):

«Եւ հետո մենք որ կենդանի ենք մնացել նրանց հետ մեկտեղ ամպերով օդի մեջ կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու» (Ա Թեսաղոնիկեցիս 4:17):

Մնացած բոլոր բացատրությունները Մատթէոս 24:40, որ ես կարդացել եմ թվում են աղավաղված ոչ բնական ճանապարհով:Ինչպես որ իմ Չինացի քահանան ,Դր. Տիմոտի Լին, որը Աստվածաշնչի մեծ գիտուն էր հաճախ ասում էր ,«Թեքիր քո միտքը տեղավորելու Աստվածաշունչը: Մի աղավաղի Աստվածաշունչը որ քո մտքին տեղավորես»:Այսպիսով ձեզ տրված է,

«Մեկը կառնուի մեկը կթողվի»(Մատթէոս 24:40):

Մեկը կվերցվի հափշտակությամբ , իսկ մյուսը կմնա երկրի վրա :Ինչպես որ Ենովքը «փոխուեցավ որ մահ չտեսնէ »(Եբրայեցիս 11:5 ),Եղիա բարձրացավ մրրիկի ու քամու միջով դեպի դրախտ »,այդպես էլ յուրաքանչյուր Քրիստոնյա պետք է որ «հափշտակվի հանդիպելու Տիրոջը օդում»(Ա Թեսաղոնիկեցիս 4:17) :Ենովքը առնվեց ,Երեմիան առնվեց,և դուք բոլոր հավատացյալներդ որ փրկվել էք պիտի առնվեք «հանդիպելու Տիրոջը օդում »:Ալելույա,

Օհ՜ , ուրախություն,օհ՜ հրճվանք ,հնարավոր է որ մենք չմեռնենք ,
Ոչ՛ հիվանդություն,ոչ՛ տխրություն ոչ մեկ կաթլի արցունք,
Հափշտակված ամպերի մեջ Տերոջը փառաբանելով
Իսկ Հիսուսը կստանա «Իրենը հարազատը»:
Օհ՜ Տեր Հիսուս ինչքան երկար ,ինչքան երկար ,
Մինչև մենք բղավելով երգենք ուրախ,
Քրիստոսը վերադարձել է ,Ալելուիա ,Ամեն:
Ամեն,Ալլելույա,Ամեն:
(«Քրիստոսը Վերադարձել է »Հ. Լ. Տուրներ,1878):

«Մեկը կվերցվի իսկ մյուսը կթողվի » (Մատթէոս 24:40 ):

Իսկ ինչ՞ է պատահելու ,երբ ճշմարիտ Քրիստոնյաները վերցվեն,ընդունվեն Դրախտ,ու«հափշտակվեն Տերոջը օդում դիմավորելու »:

I. Առաջին,Ճշմարիտ Քրիստոնյաները գնալու են :

«Մեկը առնվելու է » (Մատթէոս 24:40 ):

Որոնք՞ , նրանք որ ճշմարիտ Քրիստոնյա են , ահա թե՛ որոնք : Որպեսզի այլևս չանհանգստացնեն մեղավորներին : Նրանք կուրախանան ,երբ մենք գնանք :Նրանք Երուսաղեմի մարդկանց նման, որ Դժբախտության պահին ,պարում էին ուրախությունից , երբ Աստծո երկու մարգարեները սպանվեն,

«Եւ երկրի վերայ բնակողները կուրախանան եւ կխնդան եւ իրար ընծաներ կուղարկեն ,որ այս երկու մարգարեները չարչարեցին երկրի վերայ բնակողներին »(Հայտնություն11:10):Նրանք ուրախ կլինեն, երբ մենք լքենք այս աշխարհը, քանզի նույնիսկ այժմ մեղավորներին թվում է, որ մենք իրենց տանջում ենք : Նրանք ուրախ կլինեն ,երբ մենք հեռանանք քանզի մենք«չարչարում ենք նրանց խոսելով այս աշխարհի մեջ»:Ինչպես՞ ենք մենք տանջում նրանց : Նույն կերպ ինչպես Աստծու վկաները , քարոզելով նրանց(տես Հայտնություն 11:3 ):Նրանք ատում են մեզ , որովհետև մենք ասում ենք նրանք պետք է փրկվեն :Նրանք արհամարհում են մեզ, նույնիսկ չեն մտածում, որ Դժոխք են գնալու :

Այս օրը, այս Կիրակի ,մեղավորները ամենկերպ աշխատում են խանգարել Քրիստոնյաներին Լոս Անջելեսում եկեղեցի գնալ : Նրանք չէին կարող իրենց խաղի օրը շաբաթ կազմակերպել : Նրանք պետք է որ կիրակի օրը նշանակեին քանզի նրանք ցանկանում էին մարդկանց շեղեն եկեղեցի հաճախելու մտքից, քանզի նրանք ատում են Աստծուն : Հնարավոր է դուք ասեք « ոչ՛ նրանք իրապես չեն ատում Աստծուն ,արդյոք՞ այդպես կարող է լինել »:Իսկ ես վստահ եմ ,որ նրանք ատում են : Աստվածաշունչը ասում է ,«մարմնական ցանկությունը թշնամություն է Աստծո հանդեպ (Հռովմայեցիս 8:7):Նրանք Աստծուն այնքան շատ են ատում ,որ դիտավորյալ իրենց խաղերը կազմակերպում եմ եկեղեցու ծառայության ժամանակ կիրակի օրը ,քանզի նրանք ատում են Աստծուն , քանի որ նրանք «թշնամություն ունեն Աստծո հանդեպ»:

Իսկ՞ դուք գիտեք, որ քաղաքապետ Վիլարաիգոսան ատում է Աստծուն : Ես վստահ եմ ,որ նա ատում է :Նա եղել է Ամերիկյան Միացյալ Քաղաքացիական Ազատագրող (ACLU) տեղական մասնաճյուղի նախագահ : Նա եկեղեցիներին արգելեց զանգերը ղողանջել: Նա իր ձեռքի տակ ընկած յուրաքանչյուր խաչ վերացրեց: Իսկ հիմա նա հնարավոր մարաթոնային վազքերը ու խաղերը ցուցակագրում է հենց կիրակի օրերը ,քանզի ցանկանում է Քրիստոնյաներին շեղել եկեղեցի հաճախելուց ,իսկ եթե կարողանար նույնիսկ կվերացներ Քրիստոնեությունը: Այս առավոտ նա գրաֆիկ է կազմել հեծանիվի մրցավազք Լոս Անջելես քաղաքի գործարար մասում , երբ այս առավոտ ավանդական պաշտամունքի ժամ է : Նա թույլ է տվել հոկեյ խաղալ այսօր 12:00 կեսօր Ստեյփլ Սենտեր մարզադաշտում , որը մեկ թաղամաս է հեռու մեր եկեղեցուց :Իսկ Դաջերը նունպես խաղեր ունի ժամը 5:00 երեկոյան , խանգարելու համար Քրիստոնյաներին երեկոյան ծառայությունը :Եւ դեռ բասկետբոլի խաղ էլ կլինի այս երեկոյան 7:30 Կլիպերսի կողմից : Բասկետբոլի խաղ ,հոկեյի խաղ, հեծանիվի մրցավազք ,ու այս բոլորը կազմակերպվել է եկեղեցու ավանդական պաշտամունքի օրը ,մի թաղամաս հեռավորության վրա:Փողոցները խցանված են կարծես ավտոկայանատեղի , մայթերը լցված են մարդկանցով գարեջուր օգտագործելուց փորները ուռչել ու շապիկի տակից դուրս է եկել որոնք ցավոք ոչ մի կրոնական սուրբ արժեք չունեն,բոլորը մեղավորներ են , Աստված չեն ճանաչում , համարյա մարդու նման ինչ որ կերպարանքներ :

Նրանք հազիվ են կարողանում տանել մեկ ճշմարիտ Քրիստոնյա իրենց քոլեջի դասարանում : Ատելությունը այդ դասընկերոջ նկատմամբ մի գիշերվա ընթացքում չէ որ պատահում է : Դա պարզապես կուտակվում է տարիների ընթացքում:Հարյուր տարի առաջ ,1912 –ին Դր. Ի. Մ. Հալդեմենը ,Առաջին Մկրտչական Եկեղեցու քահանան Նյու Յորքում ասել է ,«Ամեն օր երեք հարյուր հազար ուսանողներ մեր քալեջի ու ուսումնական հիմնարկի ուսուցանել են ոչ սուրբության սրբությունը»(Ժամանակի խորհրդանիշները,Չարլզ Ս. Քուկ , 1912,էջ14 ):

Լոս Անջելեսի քալեջներից մեկի դասախոսներից մեկը հայտնաբերել է որ երիտասարդ ուսանողուհիներից մեկը Քրիստոնյա է :Աղջիկը ամաչկոտ ու լուռ է ,երբեք չի խոսում դասարանում:Սակայն դասախոսը իմանում է դա մեկ ուրիշ ուսանողից:Այդ քոլեջի դասախոսը ամիջապես հարձակվում է աղջկա վրա :Առանց ողորմածության,նա ծաղրում է նրան ,ծաղրում է ամեն ինչում ,նույնիսկ գրավորի գնահատականն է իջեցնում առանց պատճառի:Ես մեր երիտասարդներին խորհուրդ եմ տվել որ լուռ լինեն:Սա նույնը չէ ,ինչ որ իմ ժամանակներում էր, երբ ես Կալ Ստեյտ էի հաճախում:Այն ժամանակ էլ դժվար էր սակայն այժմ ավելի է վատացել կարծես նրանք պատրաստ են Քրիստոնյա ուսանողներին առյուծի գուբը նետել կարծում եմ ,որ այդպես էլ կվարվեին ,եթե օրենքին դեմ չլիներ դա:

Նրանք ինձ էլ են ատում :Դուք հնարավոր է որ ասեք ,Օհ՜ հոգևոր հովիվ արդյոք՞ նրանք ձեզ չեն սիրում:Ինչ՞ է կատակում էք :Նրանք ինձ ատում են ինչպես որ ատում էին մարգարե Միքայիային :Ինչպես որ չարագործ թագավոր Աքաբը ասել է «Դեռ մի մարդ էլ կա ,որի միջոցով կարելի է Տիրոջը հարցնել ,բայց ես ատում եմ նրան Յեմլայի որդի Միքիան ,բայց ես ատում եմ նրան »(Գ Թագավորաց 22:8 ):Նրանք հարվածեցին նրա դեմքին ու բանտ դրեցին ճշմարտությունը քարոզելու համար(Գ Թագավորաց 22:24 ,26):«Ես ատում եմ նրան »« Ես ատում եմ նրան »:Ահա թե ինչ են ասում մեղավորները իրենց սրտում ճշմարիտ Քրիստոնյաներին այս հրեշավոր ժամանակներում :Հիսուսը ասել է որ աշխարհը ինձ ձեզանից առաջ է ատել (Հովհաննես 15:18):Հիսուսը ասել է «Ես ընտրեցի ձեզ այս աշխարհից ,այդ իսկ պատճառով աշխարհը ատում է ձեզ»(Հովհաննես 15:19):

Ես և կինս 1983-ի Հունիսին այցելեցինք Պիտսբուրգ Պենսիլվանիա ներկա լինելու Հարավային Մկրտիչ Համաժողովի:Մենք այնտեղ էինք գնացել փոխանցելու Հարավային Մկրտիչական Հանդեսի ,անվճար պատճեները,որը հրատարակել էր Դր. Բիլ Պովելը:Դա իր մեջ պարունակում էր այսպես ասաց «ծանր տվյալներ» ինչպես որ Դր. Պավելն էր սիրում կոչել նկատի առնելով լիբերալիզմը (SBC) դպրոցներում:Նա իրավացի էր կոչելու այդ թղթի տեղեկությունը այդ վերնագրով:Դրանք« տվյալներ »էին :Եւ դրանք «ծանր » էին:Դա պարզապես հարված էր ազատամիտների համար ,և իհարկե ազատամիտ դասախոսներին կատաղացրել էր:

Իսկ պատվիրակությունների(սուրհանդակ) վերաբերմունքը ինձ ավելի շատ անհանգստացրեց համագումարի ընդացքում:Իմ կինը հղի էր մեր զույգ տղա զավակներով այդ ժամանակ:Նա բավականին փոքրիկ կին է ,և նրա համար ակնհայտ ծանր էր երեխայի հետ:Մինչ իմ կյանքի վերջ, երբեք չեմ մոռանա այդ լիազորների ռեակցիան ,երբ իմ գեղեցիկ կինը նրանց ձեռքն էր տալիս անվճար պատճեները Հարավային Մկրտչական Հանդեսի:Նրանցից շատերը բղավում էին,«Դուք Հարավային Մկրտչական չէք»:Նրանք մռթմռթում էին կնոջս վրա քանզի նա Սպանացի է :Մյուսները գոռում էին սա«Պավելի ու Հայմերսի աղբն է »: Իսկ ուրիշները վերցրեցին նրա ձեռքից թուղթը ճմռեցին ու նրա երեսին շպրտեցին:Մի քանի հասուն տղամարդիկ թքեցին նրա դեմքին:Այս հիշողությունները արցունքով են լցնում իմ աչքերը նույնիսկ այսօր երեսուն տարի հետո :

Իսկ երբ այդ գիշեր երեկոյան մենք վերադարձանք մեր սենյակ կինս ինձ ասաց,«Ռոբերտ ինչպես՞ այս մարդիկ կարող են Քրիստոնյա լինել:Նրանցից շատերը բարկացաց էին:Նույնիսկ մեր ընկերները անտարբեր էին մեր հանդեպ:Նրանք ավելի քաղաքագետի էին նման այլ ոչ քարոզչի:Կանայք ավելի վատն էին: Ինչպես՞ նրանք կարող են Քրիստոնյա կոչվել:Իսկ ինչ՞ կարող էի ասել ես նրան:Ես միայն գլուխս խոնարհել էի ամոթից:

Եթե ոչ ոք ձեզ վրա չի բարկանում ապա ստուգեք արդյոք դուք ճշմարիտ Քրիստոնյա էք:Հիսուսը ասել է ,

«Եթե այս աշխարհքիցը լինէիք,ապա աշխարհքն իրանը կսիրեր, բայց որովհետև աշխարհքիցը չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհիցը,նորա համար աշխարհքն ատում է ձեզ» (Հովհաննես 15:19):

Եթե դուք կորած մեղավոր լինեք ապա աշխարհքը ձեզ կսիրի :Սակայն երբ դուք իսկապես փրկվեք ապա շատերը ձեզ կատեն ինչպես ատեցին Հիսուսին:Իսկ Հիսուսը ասել է ,«Նրանք ինձ ատեցին առանց պատճառ (Հովհաննես 15:25):Ձեզ նույնպես կատեն առանց պատճառ,եթե դուք ճշմարիտ Քրիստոնյա դառնաք:Օհ՜ նրանք ձեզ չեն ատի, եթե դուք պարզապես ասեք ,որ Քրիստոնյա էք:Նրանք ձեզ չեն ատի եթե մեկ ու մեջ եկեղեցի գնաք:Նրանք ձեզ չեն ատի, եթե դուք պարզապես կոչվում էք Քրիստոնյա :Նրանք ձեզ կատեն եթե դուք ճշմարիտ Քրիստոնյա էք: Նրանք ձեզ կատեն եթե դուք յուրաքանչյուր Կիրակի պարտաճանաչ հաճախեք եկեղեցի:Նրանք ձեզ կատեն եթե դուք դարձի գաք : Մի երիտասարդ իմաստունին հարցնում է ,«ինչպես՞ կարող եմ աշխարհից հրաժարվել»:Իմաստունը ասում է ,«եթե Քրիստոսի մասին բարձրաձայն վկայություններ տաս ապա աշխարհը քեզանից կհրաժարվի»:

Գուցե այժմ դուք ասեք ,« Իսկ ինչու՞ պետք է ես ճշմարիտ Քրիստոնյա դառնամ ,եթե բոլորը ինձ ատելու են :Ահա թե ինչու ,եթե դուք չլրջանաք ու ճշմարիտ Քրիստոնյա չդառնաք , ու եկեղեցի չայցելեք ամեն անգամ երբ նրա դռները բացվում են, ապա դուք անհույս կյանքով էք ապրում,ու մահանալու էք անհույս մահով,գնալու էք անհույս հավիտենականություն ,մռայլության և մթության մեջ հավետ»(Հուդա13):Ես չգիտեմ թե դուք ինչպես էք մտածում սակայն ես նախնտրում եմ որ ինձ ողջ աշխարհը ատի քան թե ես Աստծո ողորմությունը կորցնեմ : Ես նախնտրում եմ ինձ առյուծների գուբը նետեն քան չարքերի վրաների մեջ ապրեմ:Նախնտրում են չքավոր Քրիստոնյաների հետ լինել քան թե այդ անաստված մարաթոն վազողները կրակով այրվող Դժողք :

«Մեկը առնվելու է » (Մատթէոս 24:40):

Շնորհակալ եմ Տեր ,որ մենք առնվելու ենք : Նրանք ուրախ են լինելու երբ մեզանից ազատվեն :Ամեն և ամեն : Թող որ ,բաժանումը կատարվի : Թող որ ասվի , « Մեր ու ձեր միջև մեծ անդունդ է հաստատված, որ այստեղից ձեզ մոտ անցնել ուզողները չկարողանան,և ոչ էլ այդտեղից մեզ մոտ անցնեն»(Ղուկաս 16:26): Ահա և բաժանումը : Մեզ մոտ արի Տեր Հիսուս « Մեկը առնվելու է »:Թող որ ես այդ մեկը լինեմ:Ամեն

Մինչ հանգույցին լաց , Դրախտից իջածը ,
Փառավոր սուրբերի և հրեշտակների ուղեկցությամբ ,
Ողորմածությունը Իր ունքին, հաղթության ճաճանչապսակը,
Հիսուսը ստանալու է «Իրենը սեփականությամբ»,
Օհ՜ Տեր Հիսուս ,դեռ որքան, դեռ որքան
Երբ ենք երգելու ուրախության երգը ,
Հիսուսը վերադարձավ,Ալելույա,Ալելույա:
Ամեն,Ալելույա, Ամեն:

Այո, Քրիստոնյաները գնալու են:Կներեք ես մի քիչ շեղվեցի այս քարոզը գրելիս ,սակայն չեմ պատրաստվում նույնիսկ մի բառ անգամ կրճատել: Այս հրեշավոր ժամանակներում մենք պետք է լսենք : «Մեկը առնվելու է »: Համոզվեք որ այդ մեկը դուք էք : Սակայն հատվածը շարունակվում է ,

«Մեկը կառնուի և մեկը կթողուի» (Մատթէոս 24:40) :

II. Երկրորդ , չփրկվածները ետևում են մնալու:

Եթե դուք չփրկվեք ապա ետևում էք մնալու , այս անիծված մեղավոր երկրում : Իսկ ինչ է լինելու ձեզ հետ : Դուք չէք ուզում իմանալ : Սակայն ես պատրաստվում եմ ձեզ պատմել : Ոչ մեկ լավ բան էլ չի լինելու : Ժամանակ չունել բոլոր վատ բաները պատմեմ ձեզ եթե դուք ետևում մնաք ,սակայն ահա դրանցից մի քանիսը ,

« Եւ մեծ ձայն լսեցի տաճարիցը որ ասում էր այն յոթ հրեշտակներին գնացեք և Աստծու բարկության սկավառակները թափեցեք երկրի վրա:

Առաջին սկավառակ

Եւ առաջինը գնաց և իր սկավառակը թափեց երկրի վրա , և չարաչար պալարներ եղան այն մարդկանց վրա ,որ գազանի դրոշմն ունեին և նրա պատկերի երկրպագուն էին:

Երկրորդ սկավառակ

Եւ երկրորդ հրեշտակն իր սկավառակը թափեց ծովը , և արյուն դառավ մեռածի արյունի նման , և ամեն կենդանի շունչ սատակեց որ ծովումն էր:

Երրորդ սկավառակ

Եւ երրորդ հրեշտակը իր սկավառակը թափեց գետերի և ջրերի աղբյուրների մեջ և արյուն եղավ : Եւ ձայն լսեցի ջրերի հրեշտակիցը որ ասում էր Արդար ես Տեր որ ես և էիր և սուրբ ՝ որ այս դատաստանները արիր: Որովհետև սուրբերի ու մարգարեների արյունը թափեցին նրա համար էլ արյուն տվիր նրանց խմելու , որ արժան են : Եւ մի ուրիշը լսեցի սեղանիցը որ ասում էր Այո, Տեր Աստված Ամենակալ , ճշմարիտ և արդար են քո դատաստանները:

Չորրորդ սկավառակ

Եւ չորրորդ հրեշտակը իր սկավառակը թափեց արեգակի վրա : Եւ մարդկանց խորշակահար արեց կրակով, և խորշակահար եղան մարդիկ սաստիկ տաքությունից ու սկսեցին հայոյել Աստծո անունին, որ այս պատուհասների վրա իշխանություն ունի , և չապաշխարհեցին որ փառք տան նրան:

Հինգերորդ սկավառակ

Եւ հինգերորդ հրեշտակը իր սկավառակը թափեց գազանի աթոռի վրա և նրա թագավորությունը խավարած եղավ ,և իրանց լեզուները ծամում էին տանջանքից:Եւ երկնքի Աստուծուն հայհոյեցին իրանց ցավերի և պալարների պատճառով ,և չապաշխարեցին իրանց գործերիցը:

Վեցերորդ սկավառակը

Եւ վեցերորդ հրեշտակը իր սկավառակը թափեց մեծ գետ ՝ Եփրատի վրա ,և նրա ջուրը ցամաքեց որ արևելքի թագավորների ճանապարհը պատրաստվի:

(Փակագծի մեջ առնված ,հատված 13-16 )

Եւ տեսա վիշապի բերանից և գազանի բերանից և սուտ մարգարեի բերանից երեք պիղծ հոգի դուրս եկան գորտերի նման: Քանզի նրանք դեւերի ոգիք են , որ նշաններ են անում , նրանք գնում են երկրի և բովանդակ տիեզերքի թագավորների մոտ, որ նրանց ժողովեն : Ամենակարող Աստուծո այն մեծ օրվա պատերազմի համար: Ահա գալիս եմ գողի նման, երանի նրան որ արթուն է , և իր հանդերձները պահում է , որ մերկ չշրջի ու նրա ամոթանքը չտեսնեն: Եվ ժողովեցին նրանց այն տեղ որ Եբրայերեն Արմագետոն է կոչվում :

Յոթերորդ սկավառակը

Եւ յոթերորդ հրեշտակը իր սկավառակը թափեց օդի վրա և մեծ ձայն դուրս եկավ երկնքի տաճարից և աթոռից ու ասում էր Եղավ և եղան ձայներ և փայլատակներ և որոտմունք , և մեծ շարժ եղավ որ այնպիսի դեռ չեր եղել մարդկային պատմության մեջ : Եւ մեծ քաղաքը երեք կտոր եղավ ,և ազգերի քաղաքները վայր ընկան և մեծ Բաբիլոնը հիշվեցավ Աստծու առաջ , որ իր ցասման բարկության գինու բաժակը նրան տա: Եւ ամեն կղզի վերացավ և սարերը չգտնվեցին :Եւ երկնքից տաղանդաչափ մեծ կարկուտ էր իջնում մարդկանց վրա, և մարդիկ հայոյեցին Աստծուն այն կարկտի հարվածի համար , որ սաստիկ մեծ է նրա պատուհասը (Հայտնություն 16:1-21 ):

Գուցե ձեզանից ոմանք այժմ ասեն ,«Արդյոք՞ ցանկանում եմ վախեցնել այս երեխաներին »այո դա այդպես է դուք իրավացի էք :« Լավ» բայց դա « ճիշտ չէ » :Երեխաները չպետք է վախենան եկեղեցում : Այժմ նկատեք տարբերությունը ,նրանք երբեք չեն անհանգաստանում այդ մասին երբ կինոթատրոն են հաճախում:Դա կարծես միայն հնավոճ քարոզչին է վերաբերում : Սակայն կինոթատրոն գնալ ու սասափելի կինոնկարներ դիտելը ,թե ինչպես է վամպիրի բերանից արյուն կաթում :Թե ինչպես են կտրատում մեծ քանակությամբ ձեռքեր , ոտքեր , գլուխ : Ձեզ համար թույլատրելի է դիտել մարդասպանություն , զանգվածային սպանություն ,սադիզմ , կոտորած ,ջարդ , սեռական խեղաթուրում որը մատուցվում է կինոթատրոններում այսօր և հետո նրանք արդարանում են ասելով « դա լավ է երեխաներին զվարճացնել է հարկավոր : Արյունը , խոցելը ,սարսափը,մեծ զվարճանք է նրանց համար : Նրանք միայն կատաղած շան նման հարձակվում են քարոզչի վրա երբ նա բացատրում է Աստվածաշնչի եղելությունը : Դե արի ու հասկացի :Հավատում են Ֆանտազիա, բայց ճշմարտություն չեն հավատում : «Մեկ մարդ էլ կա որով կարող ենք Տիրոջը հարցնել , բայց ես ատում եմ նրան »(Գ Թագավորաց 22:8 ): Այժմ դուք կմտածեք թե« սա ինչ՞ տեսակ քարոզ է »: Սա կոչվում է հին ոճի ավետարանական քարոզ : Սա կարծես հին ժամանակների պաղպաղակ սոդա լինի որի, տեսակը այլևս գոյություն չունի : Մնացածը կարծես անհամ քարոզներով են լցված բազում «եկեղեցիական տիկիներով »(Շաբաթ երեկո կենդանի ): Իսկ սա մի քարոզ է, որ հնարավորություն կտա մեղավոր երիտասարդի փոխակերպվել : Եկեղեցի գնացեք՛, փրկվեք՛ , շտապեք քանի որ ուշ չի : Ահա թե՛ ինչ պետք է լսեն մեր երիտասարդները :

« Մեկը կառնվի մյուսը կթողվի » (Մատթէոս 24:40 ): Դուք լավ կանեք, որ վերադառնաք եկեղեցի : Իսկ եթե ոչ՛ ապա դու հույս չեք կարող ունենալ :Դուք ճիշտ կվարվեք եթե դիմեք Հիսուսին : Այլապես հույս չէք կարող ունենալ:

Ես հասկանում եմ, որ հնարավոր չէ այս քարոզով վախեցնելով ձեզ ու Քրիստոնյա դարձնել : Մարդիկ մեկ անգամ վախենալով Քրիստոնյա չեն դառնում : Գնացեք տուն և մտածեք այս մասին : Ճշմարիտ չէ արդյոք՞ որ այս աշխարհը վայրենի է դարձել :Արդյոք՞ չէք նկատում ,որ շատ մարդիկ Աստծուն հեռացրել են իրենց կյանքից:Արդյոք՞ ճշմարիտ չէ , որ Աստվածաշունչը պատմում է մեզ դատավճիռը տեղի է ունենալու : Արդյոք՞ արժանի էք դատապարտվելու ձեր մեղքերի համար : Իսկ եթե այս բոլորը ճշմարիտ է ,արդյոք չէք կարծում որ Հիսուսի կարիքը ունեք դատավճիռի ժամանակ:

Այո , Հիսուսը մահացավ խաչի վրա որ փրկի ձեզ մեղքերից : Այո , նա կենդանի է այժմ Դրախտում : Այո , նա կների ձեր մեղքերը ,եթե վստահեք նրան: Սակայն շտապեք քանզի ժամանակը շատ կարճ է :

« Մեկը կառնվի, իսկ մյուսը կթողվի » (Մատթէոս 24:40 ):

Վստահ եղիր ,որ դու թողված չէս լինի ետևում : Թող որ Աստված արթնացնի քեզ քնելուց քանի դեռ ուշ չէ : Ամեն : Եթե դուք դեռ փրկված չէք խնդրում եմ գնացեք ետևի սենյակ մինչ մենք այս օրհներգը կերգենք համար 7 է ձեր երգի թերթիկի վրա : Դր. Կագանը ձեզ կուղեկցի մի հանգիստ սենյակ որտեղ դուք կարող էք աղոթել : Խնդրում եմ գնացեք իսկ մենք երգում ենք :

Ահա և ես , բայց որ քո արյունը թափվեց ինձ համար ,
Եւ որ դու ցանկանում ես որ գամ քեզ մոտ Օհ Աստծո գառ ես գալիս եմ, ես գալիս եմ :
Ահա և ես , ու չեմ սպասում ազատելու իմ հոգու սև կետերը ,
Քո արյունը կարող է մաքրել յուրաքանչյուր սև կետ ,Օհ՜ Աստծո գառ, ես գալիս եմ , ես գալիս եմ :
(«Ահա և ես Չարլոտ Էլիոտ , 1789-1871 ):

(Քարոզի Վերջ)
Դուք կարող էք կարդալ Դր. Հայմերսի քարոզները յուրաքանչյուր
շաբաթ ինտերնետով www.realconversion.com կարող էք պատվիրել
«քարոզի բնագիրը»:

You may email Dr. Hymers at rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) – or you may
write to him at P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Or phone him at (818)352-0452.

Քարոզից առաջ Սուրբ Գիրքը կարդաց Դր. Կրեգտոն Լ. Չեն, Մատթէոս 24:37-42:
Քարոզից առաջ մենակատար երգիչ Պարոն Բենջամին Կինքէդ Գրիֆտ :
«Հիսուսը Կվերադառնա » (Հ. Լ. Տուրներ, 1878 ):


Եզրափակում

ՄԵԿԸ ԿԱՌՆՈՒԻ ԵՒ ՄԵԿԸ ԿԹՈՂՈՒԻ

Դր. Ր. Լ. Հայմերս ,Ջր.

«Մեկը առնված իսկ մյուսը թողված » (Մատթէոս 24:40):

(Մատթէոս 24:42,37,Հովհաննես 14:3,Ա Թեսաղոնիկեցիս 4:16-17,
Ա Տիմոթեոս 3 :16,Հռովմայեցիս 11:5,Գ Թագավորաց 2:11):

I.  Առաջին , ճշմարիտ Քրիստոնյաները գնալու են ,Հայտնություն
11:10,Հռովմայեցիս 8:7, Գ Թագավորաց 22:8 , Հովհաննես 15:18
,19,25,Հուդա 13 , Ղուկաս 16:26:

II. Երկրորդ , չփրկվածները պետք է ետևում մնան Հայտնություն
16:1-21,Գ Թագավորաց 22:8: