Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




Տիտանիկ

TITANIC

Դր. Ր. Լ. Հայմերս ,Ջր.
by Dr. R. L. Hymers, Jr.

Քարոզը քարոզվեց Մկրտիչ Աղոթատանը Լոս Անջելես
Տիրոջ Օրը Առավոտյան Մայիս 13,2012
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, May 13, 2012

«Բայց Աստուած նրան ասեց Անմիտ հենց այս գիշեր հոգիդ քեզանից ետ կպահանջեն»(Ղուկաս 12:20):


Անցյալ շաբաթ նշվեց Տիտանիկի սուզվելու 100- ամյակը :Դա ամենա մեծ նավն էր ,որ երբևէ կառուցվել էր :Նրանք այն կոչել էին «անխորտակելի նավ»:Սակայն այն խորտակվեց իր առաջին իսկ ճանապարհորդության

ժամանակ ,սպանելով 1,500 ուղևոր որոնք խեղդվեցին սառցե ջրերում :Հարյուր տարի հետո մարդիկ դեռ հմայվում են այս պատմությամբ:Չորս մեծ կինոնկարներ են ստեղծվել ,անթիվ վավերագրական կինոնկարներ ու գրքեր ծանոթացնելու համար ողբերգությանը :Տիտանիկի կործանումը միլիոնավոր երիտասարդների ուշադրության կենտրոնը հանդիսացավ 1997 –ին, ու դեռ

ֆիլմը նորից տրամարվեց 3 D անցյալ ամիս:

Այս քարոզը որոշակի նյութեր է իր մեջ պարունակում Դր. Գրեգ Դիքսոնի քարոզից(«Տիտանիկի խորտակումը » մրցանակ հաղթած Ավետարանական Քարոզներից , համապատասխան խմբագրվել է Դր. Ջոն Րայսի կողմից ,Սվորդ Լորդ Հրատարակիչ,1976, էջ 11-23):Դր. Դիքսոնը ասել է ,

Երբ ես սկսեցի ուսումնասիրել պատճառը անխորտակելի նավի խորտակման ,ես այն եզրակացության եկա, որ կարծես մարդիկ ասում էին Աստծուն «Այժմ մենք մեր բախտի տերն ենք ու նավապետը մեր ճակատագրի: Այլևս տարրերից չպետք է վախենանք ոչ ՛ օվկիանոսից, ոչ ՛էլ մութ ու խոր ծովի հատակից,բայց մեր բանականությամբ ու իմաստությամբ ըմբռնումով մենք այժմ կարող ենք նվաճել ողջ տիեզերքը » , սեփականատերերը, շինարարները ,գծագրիչները , կապիտանը,նավակազմ ու լուրերը , նրանք բոլորը հայտարարեցին ողջ աշխարհին, որ այս նավը անխորտակելի է :Կարծես մարդը ասում էր «Աստված քո պետքությունը այլևս չունենք :Մենք՛ կառուցել ենք անխորտակելի մի նավ: Ուրեմն քո պաշտպանության կարիքը չունենք:Մենք քո օգնության կարիքը չունենք »:Սակայն , տարօրինակ դեպք պատահեց :Այդ նավը խորտակվեց իր առաջին իսկ ճամփորդության ժամանակ , և ցուցադրվեց ամբողջ աշխարհին ապայուցելու ,որ մենք դեռ Աստծո կարիքը զգում ենք ամեն դեպքում (իբիդ.,էջ 11 ):

«Տուր մեզ քո օգնությունը նեղության մեջ,որովհետեւ մարդի օգնությունը փուչ է » (Սաղմոս 60:11 ):

Բայց Աստված նրանց ասեց ,

« Անմիտ հենց այս գիշեր հոգիդ քեզանից ետ կպահանջեն »
      (Ղուկաս 12:20 ):

Ամերիկան մեծ պետություն է ,սակայն նա կործանվում է ինչպես Տիտանիկը :Երբ ես տեսնում եմ ինչ է կատարվում մեր երկրի մեջ կարծում եմ մենք կազմակերպում ենք տախտակամածի աթոռ Տիտանիկի վրա:Այս քարոզը հիմնված է Տիտանիկի խորտակումը, ու նրա շուրջ իրադարձություններին:

Այդ երեկո Ապրիլ 14, 1912, ժամը 11:40 – ին,ամենա մեծ ծովային աղետը պատմության մեջ տեղի ունեցավ:Մեծ Տիտանիկը (ամենամեծ ծովային մարդատար շոգենավը կառուցվեց այդ ժամանակ)բախվեց սառցալեռի մոտավորապես 800 մղոն հեռավորության վրա Նյուֆաունդլենդի ծովափի մոտերքում :Այնտեղ կային 2,340 հոգի(նավի վրա ):705 մարդ փրկվեց , իսկ 1,635 մարդ կործանվեց նավի հետ:
      Դա նավի առաջին ճանապարհոդությունն էր ,և համաշխարհային լայն հրապարակայնություն էր կրել ,ոչ՛ միայն որպես ամենա մեծ ու ամենա շքեղ այլ նաև ամենա անվտանգ օվկիանոս նավարկող նավ: Անցյալում երբեք նավակազմը ու ուղևորները այդքան վստահ ու ապահով չեն եղել ծով դուրս եկող նավում(իբիդ., էջ 12 ):

Դեռ,շատ մարդկանց համար Տիտանիկի մեջ այդպես էր ինչպես որ Աստված էր ասել,

«Անմիտ հենց այս գիշեր հոգիտ քեզանից ետ կպահանջեն»(Ղուկաս 12:20 ):

Դուք երբևէ՞ հաշվել էք արժեքը ձեր հոգու ,եթե այն կորցնեք,
   Չնայած որ դուք ձեռք բերեք ողջ աշխարհը ձեր համար:
Նույնիսկ այժմ հնարավոր է որ դուք անցնում էք այդ գիծը,
   Արդյոք՞ հաշվել էք ,արդյոք հաշվել էք արժեքը:
(«Արդյոք ՞հաշվել էք արժեքը » Ա. Հոդջ,1923 ):

Տիտանիկում գտնվող մարդիկ որոշակիորեն պատկերում են աշխարհը չորս կերպ:

I. Առաջին, նրանք ունեին կեղծ անվտանգություն:

Նրանք կարծում էին որ Տիտանիկը «անխորտակելի նավ » է : Ի վերջո , դա 882 ½ ոտնաչափ երկար , մոտ երեք ու կես քաղաքի թաղամաս երկարություն: Խարիսխը կշռում էր 15 ½ տոննա:Նա ուներ երկակի հատակ 5 կամ 6 ոտնաչափ հաստություն ապահովելու անվտանգությունը:Հենց Տիտանիկ բառը նշանակում է «վիթխարի» ,«հսկայական»,«ահագին», և «հուժկու»:Տիտանիկը վիթխարի էր ու հուժկու : Դա կոչվեց «նավ որ չի կարող խորտակվել »:Այն պատրաստել էին 15 ջուր չթափանցող բաժանմուքներից:Նրանք այնքան վստահ էին, որ նավը չի խորտակվելու, որ միայն 20 փրկամակույկ էր մատչելի այդ հսկա նավի վրա:Յուրաքանչյուր փրկանավակ կարող էր տեղավորել 58 մարդ :Դա նշանակում է , որ միայն 1,160 մարդ կարող էր փրկվել , մնացած 2,340- ից եթե փրկանավակները մարդկանցով լրիվ զբաղեցրած լինեին:Բավականին փրկանավակներ չկային որ մնացած 1,180 մարդկանց հնարավոր լիներ փրկել : Ինչու՞ այդքան քիչ փրկանավակներ էին միայն:Քանզի նրանք կարծում էին որ դրանց կարիքը բոլորովին էլ չունեն:Նրանք վստահ էին որ 50,000 տոննա Տիտանիկը երբեք չի խորտակվելու :

Ինչպիսի՛ սուտ երաշխիք, որ մինչ այսօր մարդիկ ունեն իրենց պատկերացման մեջ: Իսկ՞ դուք ինչպես :Արդյոք՞ պատրաստ էք Աստծո դատաստանին:Արդյոք՞ պատրաստ էք դիմավորել մահը ,եթե հանկարծակի ձեր դուռը թակի: Միգուցե՞ նման էք այն մարդուն ,որ կարծում է երբէք էլ չի մահանալու:Նա ինքն իրեն ասում էր , «Անկաշկանդ եղիր , կեր , խմի ,և ուրախացի » ( Ղուկաս 12:19 ):

«Բայց Աստված նորան ասեց, Անմիտ , հենց այս գիշեր հոգիդ քեզանից ետ կպահանջեն » ( Ղուկաս 12:20 ):

Տիտանիկի մեջ էր նաև Ջոն Ջակոբ Աստոր ,աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը,նրա կալվածքը կազմում էր $150,000,000,որ այսօր տաս անգամ ավել կարող է լինել :Նա ոչ մեկ մտահոգություն չուներ այս աշխարհում ու Եգիպտոսից վերադառնում էր իր 19 -ամյա հարսնացուի հետ Տիտանիկով: Այնտեղ էր նաև Բենջամին Գուգենհիմը որը ղեկավարում էր , Ամերիկայի մետաղաձուլական գործարանի մշակման ընկերությունը: Նրա կալվածքը կազմում էր $95,000,000: Այնտեղ էր նաև Իզադոր Ստրաուսը ,Լեվիս ընկերության հիմնադիրը:Նրա կալվածքը կազմում էր $50,000,000:Այնտեղ էր Ջեյ Բրուս Իսմեյ ,ծովային առեւվտրական ընկերության ղեկավարը :Իսկ նրա կալվածքը կազմում էր $40,000,000:Նրա կնոջ մարգարիտյա շարանի արժեքը կազմում էր $250,000:Դա աշխարհի լավագույն մարգարիտյա շարանն էր հանդիսանում :

Այս մարդիկ հանգիստ քայլում էին Տիտանիկ նավի տախտակամածի վրա ու մտածում էին ինչպես կարող էին ավելի շատ միլիոներ շահեն ,կասկած անգամ չկար նրանց մտքում որ շուտով սուզվելու են Ատլանտյան օվկիանոսի սառցե ջրում :

Շատ միլիոների տեր Ջոն Ջակոբ Աշտորը ամենահարուստ մարդ էր այդ նավում :Երբ Տիտանիկը բախվեց սառցալեռին, որը և պատճառ հանդիսացավ նավի խորտակվելուն ,Աշտորը իր կնոջը հավատացնում էր ,որ հարվածը լուրջ չէ:Երբ նավը խորտակվում էր նա հանգիստ կանգնած նավի տախտակամածին ծխախոտ էր ծխում :Կես ժամ հետո նավը անհետացավ ջրի տակ , վերցնելով նրան իր հետ ջրի հատակը:Երկու շաբաթ հետո նրա ուռած մարմինը հայտնաբերվեց ժակետի վրայի սկզբնատառերի միջոցով:Հիշենք՛ թե Աստվածաշունչը ինչ է ասել ,

«Օգուտ չունի հարստությունը բարկության օրը , բայց արդարությունը կազատե մահից» (Առակաց 11:4 ):

«Անմիտ հենց այս գիշեր հոգիդ քեզանից ետ կպահանջեն »
      (Ղուկաս 12:20 ):

II. Երկրորդ ,նրանք պատրաստ չէին:

Այդ ժամանակահատվածում ոչ մեկ նավ այդքան շքեղ չէր որքան Տիտանիկը : Այդ նավը թենիսի խաղահրապարակ ուներ ,պարահանդեսի սենյակ ,նույնիսկ վերելակ, որ այդ ժամանակ ոչ մի ուրիշ նավ այն չուներ: Ամենա շքեղ սենյակի արժեքը $4300 էր , որը շատ խոշոր գումար էր կազմում 1912:Այնտեղ շատ թանկարժեք հարմարություներ էին մատուցվում :Սակայն՛ բավականին փրկանավակներ չկային : Ջոն Ջակոբ Աստորը ու իր կինը մեխանիկական ձիեր խաղն էին խաղում մինչ նավը սուզվում էր :Քանզի, այնտեղ բավականին փրկանավակներ չկային:

Ոչ մեկ այլ նավարկող նավ այդքան վստահություն չի ներշնչել իր ուղևորներին որքան որ Տիտանիկը, որը նավարկում էր հանգիստ Հյուսիս Ատլանտյան սառուցյալ օվկիանոսով : Սակայն , նրանք բավականին փրկանավակներ չունեին:Ավելին այդ փրկանավակները նախապատրաստված չէր : Դրանցից շատերը ջրային պաշար չունեին : Իսկ մյուսները կողմնացույց ու առագաստ:Շատերի հատակի խցանը դուս էր քաշած : Քանզի չէին հավատում նրանք կարծում էին դրանց կարիքը երբեք էլ չեն ունենա : Այդ իսկ պատճառով դրանք միայն 20 հատ էին այդ մեծ նավի վրա:

Նույնիսկ այնքան ,որ փրկանավակները նավից իջեցվում էին 10,12 կամ 15 մարդկանցով միայն, չնայած որ նրանք կարող էին տեղավորել 60 : Ինչու՞ այդ նավակները այդքան քիչ մարդ էին տեղավորված : Քանզի մարդիկ չէին կարող հավատալ որ նավը կարող է խորտակվել : Նրանցից մեծամասնությունը խուսափում էր փրկանավակի մեջ նստել:

Իսկ երբ այնտեղ մի շարք պայթյուներ են սկսվում : Վերջապես ժողովուրդը սկսում է վախենալ ու վազել դեպի փրկանավակները : Սակայն ուշ էր արդեն այժմ այն կնքել էին : Նրանցից շատերը որ զոհվեցին կարող էին գնել ողջ Տիտանիկը իրենց գումարով ,բայց նրանց համար հնարավոր չեղավ գնել փրկանավակի մի անկյուն : Նրանք պատրաստված չէին :

Այնտեղ տախտակամածի վրա տղամարդիկ ու կանայք կրում էին լավագույն մորթեղենը :Շատերը ոսկե մատանիներ էին կրում իրենց մատներին,մարգարիտ իրենց վզին,ադամանդյա ականջի օղ իրենց ականջներին : Սակայն այժմ նրանք ոչինչով չեն տարբերվում ամենաչքավոր ուղևորից , կռվում էին կենդանիների պես որ փրկանավակ նստեն:Սակայն այս նավակները մարդկանցով լի էր : Արդեն շատ ուշ էր նրանց համար :Նրանք պատրաստ չէին :

«Եւ ինչպես եղավ Նոյի օրերում , այնպես էլ կլինի մարդի Որդու օրերում: Ուտում էին եւ խմում էին՝ կին էին առնում՝ եւ մարդի էին գնում , մինչեւ այն օրը որ Նոյը մտավ տապանը,եւ ջրհեղեղն եկաւ եւ ամենքին կորցրեց » ( Ղուկաս 17:26-27 ) :

Նրանք ծիծաղում էին Նոյի վրա ,երբ նա ասում էր որ պատրաստվեն:Նրանք կարծում էին որ դատավճիռը երբեք էլ չի գալու :Իսկ հետո անձրևի տարափ տեղաց :Մինչ որ ջուրը բարձրանում էր նրանք տապանը հարվածելով բղավում էին որ իրենց փրկեն :Սակայն արդեն ուշ էր : Նրանք շատ երկար էին սպասել : Տապանի դուռը Աստծո կողմից կնքվել էր : Նրանք ոռնում էին ու բղավում վախից քանզի կլանվում էին ջրհեղեղից ու ջրի հատակը խորասուզվում :«Այդպես կլինի եւ մարդի Որդու գալուստը »(Մատթէոս 24 :39 ):

Ինչ որ մեկը հարցրել է Ջոն Ջակոբ Աստորից , «մարդ , ուր՞ է քո փրկարար բաճկոնակը » Աստորը ասել է , «Ես չէի կարծում ,որ այն անհրաժեշտ է ինձ» :

Մի օր դուք կանգնելու էք Աստծո դատարանի առաջ : Ձեզ հարցնելու են,«Ինչ՞ էք դուք արել Հիսուսի հետ ,որը կոչվում է Քրիստոս »: Արդյոք՞ ասելու էք , որ « Ես չէի կարծում ,որ Նրա կարիքը ունեմ »:

Սա նշանակում է, որ ձեզ Հիսուսը հարկավոր է:Հնարավոր է որ դուք կարծում էք որ Նրա կարիքը չունեք ,բայց կունենաք :Դեռ ավելին ձեզ հարկավոր է ընդունել Քրիստոսին հենց հիմա : Քանզի հետո ընդմիշտ կարող է ուշ լինել :

« Եւ եթե մեկը գրուած չգտնուեցավ կեանքի գրքի մեջ , կրակի լճի մեջ գցուեցաւ » ( Հայտնություն 20 :15 ):

« Եւ սորանք կգնան հավիտենական տանջանք »
       (Մատթէոս 25:46 ):

Դուք պետք է (հանձնեք)ձեր հույսը հավիտենականության այգին
   Հրճվանքի րոպեների համար ամենայն ,
Մեղքի ցոլքի համար առարկաները կհաղթեն,
   Արդյոք՞ հաշվել էք ,հաշվել էք արժեքը :

Հաշվել էք արժեքը ձեր հոգու եթե այն կորցնեք ,
   Չնայած ողջ աշխարհը ձեռք բերեք ,
Նույնիսկ հիմա կարող է դուք սահմանը անցել էք ,
   Արդյո՞ հաշվել էք , արժեքը կորստի:

Մի օր շուտով Աստված ձեզ ասելու է ,

«Անմիտ հենց այս գիշեր հոգիտ քեզանից ետ կպահանջվի »
       (Ղուկաս 12:20):

III. Երրորդ, նրանք դանդաղեցին:

Նրանք խաղում էին , և հետաձգեցին փրկանավակները տեղավորվել այդ ժամանակ երբ հարմար էր : Նավը խորտակվում էր , բայց նրանցից շատերը խմելու ու պարելու էին գնացել : Նավը խորտակվում էր ,իսկ Ջոն Ջակոբ Աստորը ու իր երիտասարդ հարսնացուն մեխանիկական ձի էին խաղում : Նավը խորտակվում էր , կարգադրիչը բառացիորեն կոտրելով էր արթնացնում մարդկանց իրենց քնից :Նրանք չէին կարող հավատալ ,որ այս անխորտակելի նավը կարող է խորտակվել :Գիտեք՞ թե նրանցից շատերը ինչպես էին վարվում:Մինչ նավը սուզվում էր նրանք սառցե կտորներ էին կոտրում սառցալեռից ու ձնագնդիկ էին խաղում տախտակամածին:Նրանցից շատերը սառցե բեկորները իրենց սենյակ էին տանում :Երբ նրանց հարցնում էին ինչու,նրանք պատասխանում էին ,«Ցանկանում ենք մեզ հետ Նյու Յորք տանել մեր ընկերներին ցույց տալու համար »:Նրանք դանդաղեցրին իրենց փրկությունը : Նրանք մի կողմ դրեցին վախը : Նրանք խաղում ու զվարճանում էին ինչպես Սոդոմացիները:

«Նմանապես էլ ինչպես Ղովտի օրերում եղաւ ուտում էին , խմում էին ,առնում էին ՝ ծախում էին ,տնկում էին՝շինում էին: Եւ այն օրն որ Ղովտը Սոդոմիցը դուրս եկաւ , կրակ եւ ծծումբ տեղաց երկնքիցը եւ ամենքին կորցրեց» (Ղուկաս 17:28-29 ):

Ես տեսնում եմ նրանց այստեղ քաղաքի գործարար մասում Լոս Անջելեսում խաղալիս: Նրանք իրենց թանկարժեք ավտոմեքենաներով գալիս են արվարձաններից:Նրանք վճարում են հարյուրավոր դոլար Լեյկրսի անիմաստ բասկետբոլի խաղը նայելու համար:Ու մնում են մինչ 11:30 գիշերը խմելով աղաղակող ձայներով :Սակայն այս նույն մարդիկ երբեք եկեղեցի չեն ցանկանում գալ ,հնարավոր է արդյոք՞ նրանց մեր եկեղեցի հրավիրել կիրակի առավոտյան :Ահ՜ ոչ , դա անհնար է :«Ինչու՞ պետք է ես գամ քաղաքի կենտրոն», նրանք կասեն : Սակայն շուտով նրանք լսելու են Աստծու ձայնը ,

«Անմիտ հենց այս գիշեր հոգիտ քեզանից ետ կպահանջվի»
      (Ղուկաս 12:20 ):

«Այնպիսին Աստուծոյ սրտմտության գինուցը պիտի խմէ, որ անխառն ածուած է նորա բարկության բաժակի մեջ եւ պիտի տանջուի կրակի եւ ծծմբի մեջ սուրբ հրեշտակների եւ Գառի առաջին :Եւ նորանց տանջանքի ծուխը վեր է ելնում յաւիտեանս յաւիտենից եւ հանգիստ չունին ցերեկ եւ գիշեր» (Հայտնություն 14:10-11):

IV. Չորրորդ , նրանք հառաչեցին հենց ,որ նավը խորտակվեց:

Ուղևորներից շատերը խմում, պարում ,դրամախաղով էին զբաղված ու զվարճանում էին :Մի խումբ խաղամոլներ դախտակամած դուրս եկան նկատեցին որ նավը հարվածեց սառցալեռին :Սակայն շուտով նրանք վերադարձան խաղատախտակի առջև :Նրանք նավի հետ խորտակվեցին:Իսկ մյուսները այնքան վստահ էին որ Տիտանիկը չի կարող խորտակվել ,որ նույնիսկ զգուշացնելուց հետո էլ հանգիստ անկողնում քնել էին:Նրանք նույնպես Տիտանիկի հետ խորտակվեցին:

Մյուսները կատակում էին փրկագոտիների վերաբերյալ:Ոմանք փրկագոտիները դրեցին ու սկսեցին պարել նավի վրա ,իսկ մյուսները հրաժարվեցին դրանք կրել ու ծաղրում էին :Նրանք հրաժարվեցին քանզի չէին ցանկանում իրենց շորերը կեղտոտել « փրկագոտիներով»:Նրանք ասում էին , ինչու՞ մենք պետք է փրկանավակ նստենք ու գնանք այս ցեխոտ, ցուրտ գիշերը:Մենք շուտով վերադառնալու ենք մի քանի րոպեից :Նրանք ծաղրում էին բեռնակիրներին ու կարգադրիչներին ,քանզի չէին հավատում որ նավը խորտակվում է :

Ահ՜, ես գիտեմ թե աշխարհը այսօր ինչ է ասում : Գիտեմ թե ինչու են ծիծաղում ինձ պես ծեր քարոզչի վրա:Ես գիտեմ նրանք ասում են ,«Մի թույլ տվեք այդ ծեր հիմարին ձեզ վախեցնի »:Ես գիտեմ թե նրանք ինչ են ասում ձեզ : «Ապրեք կյանքը մեղքերով լի :Հիմար մի եղեք՛:Մի եղեք կարճախելք Մկրտիչ :Կերեք՝,խմեք և ուրախ եղեք »:Ես գիտեմ թե նրանք ինչ են ասում, բայց գիտեմ նաև թե ինչ է ասում Աստված ,

«Սորա համար յանկարծ կգայ նորա կորուստը ,նա յանկարծ պիտի կոտրուի , եւ ողջութիւն պիտի չգտնէ» (Առակաց 6:15 ):

«Հանդիմանություններ ստացող մարդը ՝ եթե իր պարանոցը խոստացնէ ,հանկարծ կջարդվի և բժշկություն չի գտնի»(Առակաց 29:1 ):

Այստեղ նկարագրված է տող որ մերժում է Տիրոջը,
   Որտեղ Նրա Ոգին կորած է ,
Եւ շտապում է խռնվել հաճույքը բարկության հետ ,
   Արդյոք՞ հաշվել էք , հաշվել էք արժեքը:
Եթե նույնիսկ ողջ աշխարհի տեր էք ձեզ կարծում,
   Նույնիսկ եթե կարծում էք աշխարհը ձերն է ,
Նույնիսկ հիմա որ սահմանը անցել է ,
   Արդյոք՞ հաշվել էք , հաշվել էք արժեքը :

Սակայն վերջում նրանք հառաչեցին, երբ Տիտանիկը խորտակվեց ու սուզվեց ջրի ալիքների տակ : Իսկ փրկանավակները հեռացել էին արդեն ու բոլոր նրանք որ խուճապի էին մատնված ,դողալով միացան իրար, իսկ

նվագախումբը փոխեց երաժշտությունը ու տրտում օրհներգ նվագեց:

Մոտեցրու Քեզ,իմ Աստված ,դեպի Քեզ ,մոտեցրու Քեզ՛:
   Սակայն խաչն է որ բարձրացնում է ինձ,
Բայց և այնպես իմ բոլոր երգերը քեզ են նվիրված:
   Մոտեցրու Քեզ , իմ Աստված ,դեպի Քեզ ,մոտեցրու Քեզ:
(«Մոտեցրու Քեզ ,իմ Աստված» Սարա Ֆ. Ադամս,1805-1848 ):

Երբ նավը խորտակվում էր Ջոն Հարպերը մի մարդուց մյուսն էր վազում ու կոչ էր անում վստահել Քրիստոսին:Մի մարդ քարոզիչին մի կողմ քաշեց ու ասաց որ ձայնը կտրի:Հարպերը մարդուն տվեց իր փրկագոտին ասելով,«Դու սրա կարիքը ավելի շատ ունես քան ես »:Ջոն Հարպերը խեղդվեց սակայն այդ մարդը կենդանի մնաց :Նա վարվեց ինչպես Հիսուսը,մեր մեղքերի Փրկիչը:Հիսուսը մահացավ ,որ դուք ապրեք :Օհ՜,այս առավոտյան , Հիսուսը մատուցում է ձեզ կյանք :Նա մահացավ Խաչի վրա, որ վճարի տուգանքը ձեր մեղքերի:Նա հարություն առավ մեռելներից որ պարգևի ձեզ հավերժական կյանք : Արդյոք՞վստահում էք այս առավոտյան Հիսուսին:

« Սրանում է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն , այլ որ նա սիրեց մեզ ,և ուղարկեց իր Որդուն քավության մեր մեղքերի համար»(Ա Հովհաննես 4:10 ):

Արդյոք՞ վստահելու և փրկվելու էք այս առավոտ:

Հետագայում Տիտանիկը խորտակվելուց հետո ընտրական ժողով էր կազմակերպվել :Ականատեսները վկայության էին կանչված սենատորների առջև որ խոսեն:Վերջապես Տիտանիկի երրորդ սպան էր վկայում :Սենատորներից մեկը նրան մի այսպիսի հարց տվեց :Նա ասաց ,«Պարոն Պիտմեն , կարող էք՞ նկարագրել բղավոցները երբ նավը սուզվում էր » Պիտմենը գլուխը ձեռքերի մեջ առնելով սկսեց հեկեկալ: Իսկ հետո նա ասաց «պարոն դուք հարցնում էք բղավոցների մասին , դա մի երկար հառաչ էր »:Ահա՛ այդպես է լինելու Դժոխքում :«այնտեղ կլինի լաց և ատամների կրճտելը»(Մատթէոս 13:42 ):

Ես խնդրում եմ ձեզ, ինչպես որ Ջոն Հարպերը փրկեց այդ մարդու կյանքը Տիտանիկի տախտակամածի վրա : Ես կոչ եմ անում ձեզ ,«Վստահեք Հիսուսին քանի որ ուշ չէ »:

(Քարոզի Վերջ)
Դուք կարող էք կարդալ Դր. Հայմերսի քարոզները յուրաքանչյուր
շաբաթ ինտերնետով www.realconversion.com կարող էք պատվիրել
«քարոզի բնագիրը»:

You may email Dr. Hymers at rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) – or you may
write to him at P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Or phone him at (818)352-0452.

Քարոզից առաջ Սուրբ Գիրքը կարդաց Դր. Կրեգտոն Լ. Չեն ,Ղուկաս 12:16-17:
Քարոզից առաջ Մենակատար երգիչ Պարոն Բեջամին Կինքէդ Գրիֆտ:
«Արդյոք՞ Դուք Հաշվել էք Արժեքը»(Ա. Ջ. Հոդջ,1923):


Եզրափակում

ՏԻՏԱՆԻԿ

Դր. Ր. Լ. Հայմերս ,Ջր.

«Անմիտ հենց այս գիշեր հոգիտ ետ կվերցնեն»
(Ղուկաս 12:20):

(Սաղմոս 60:11)

I.   Առաջին, նրանք ունեյին կեղծ անվտանգություն,
Ղուկաս 12:19, Առակաց 11:4 :

II.  Երկրորդ,նրանք անպատրաստ էին ,
Ղուկաս 17:26-27,Հայտնություն20:15, Մատթէոս 25:46:

III. Երրորդ, նրանք դանդաղեցին ,
Ղուկաս 17:28-29:Հայտնություն 14:10-11:

IV. Չորրորդ, նրանք հառաչեցին երբ նավը խորտակվեց,
Առակաց 6:45,29:1,Ա Հովհաննէս 4:10,Մատթէոս 13:42: