Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԿՐՈՆԱՓՈԽ ՔԱՀԱՆԱՆԵՐԸ

THE CONVERTED PRIESTS!

Դր. Ր. Լ. Հայմերս Ջր.
by Dr. R. L. Hymers, Jr.

Քարոզը քարոզվեց Մկրտիչ Աղոթատանը Լոս Անջելես
Տիրոջ օրը ,Առավոտյան Մայիս 9,2010
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, May 9, 2010

«Եւ Աստուծո խոսքը աճում էր եւ աշակերտների համարը խիստ շատանում էր Երուսաղեմում եւ քահանաներից էլ շատ բազմություն հնազանդվում էին հավատքին» (Գործք 6:7 ):


Ժամերով մտատանջվում ու աղոթում էի, արդյոք ի՞նչ է հարկավոր քարոզել այս քարոզի ժամանակ :Համոզված եմ, որ Աստված ցանկանում է, որ ես կրկին խոսեմ Քրիստոսի հարության մասին:Սակայն ի՞նչպես է հարկավոր ներկայացնել այն:Ի՞նչ թեմայի շուջ է անհրաժեշտ խոսել:Գլուխս պտտվում էր և ես պատրաստվում էի ննջելու գնալ :Հանկարծ մտքումս մի միտք լուսափայլեց հենց այն պահին ,երբ վերջացրեցի ատամներս խոզանակել ու ննջազգեստը հագել ու պատրաստվում էի քնել,քանզի վախենում էի մոռանալ շատ արագ մի թղթի կտորի վրա գրեցի այս տողերը ու լողասենյակի գզրոցի մեջ պահեցի «Քահանաներից շատերը հնազանդվեցին հավատքին»(Գործք 6:7) վստահ լինելով, որ Աստված օգնելու է ինձ քարոզ շարադրել հաջորդ օրը ու հանգիստ քնեցի «Շատ բազմություն քահանաներից հնազանդվում էին հավատքին»(Գործք 6:7 ):

Առաքյալները ու նրանց կողմնակիցները ո՛չ հզոր , ո՛չ ուսյալ մարդիկ էին: Նրանցից շատերը պարզապես աղքատ և ուսում չունեցող ձկնորսներ էին,ո՛չ հարուստ էին ,ո՛չ էլ երկնային իշխանություն ունեին:Նրանց քարոզները շատ հասարակ էին:Միայն մի քանի շաբաթ առաջ Գողգոթայի օրը , Պետրոսը քարոզում է Հիսուսի խաչելության ու հարության մասին :Իր քարոզի երկու երրորդը նկարագրում էր Հիսուսի հարությունը մահից հետո :Երեք հազար մարդ փրկվեց Պետրոսի քարոզից հետո:Մի քանի օր հետո ,Պետրոսը քարոզեց նույն քարոզը Տաճարի մուտքի առջև:

«Եւ դուք այն Սուրբին եւ Արդարին ուրացաք,եւ խնդրեցիք որ մի մահապարտ մարդ շնորհե ձեզ: Իսկ կեանքի Առաջնորդին սպանեցիք, որին Աստուած մեռելներից յարութիւն տուաւ ,որի վկաներն ենք մենք» (Գործք 3:14-15):

Քարոզի վերջում ,Պետրոսը ասել է

«Աստուած առաջ ձեզ համար վերկացրեց իր Որդի Հիսուսին, եւ նրան ուղարկեց՝ որ նա ձեզ օրհնէ,որ ամեն մեկը ետ դառնաք ձեր չարութիւններիցը» (Գործք 3:26 ):

Դա հոգիների մեծ բերքահավաք էր,

«Եւ այս խոսքը լսողներից շատերը հաւատացին եւ մադկանց համարը հինգ հազարի չափ եղաւ» (Գործք 4:4):

Նորից,երբ Պետրոսը գլխավոր քահանայի մոտ է տարվում,նա բղավում է:

«Թող հայտնի լինի ձեզ ամենիդ ,եւ բոլոր Իսրայէլի ժողովուրդիդ ,որ Հիսուս Քրիստոսի Նազովրեցու անունովը՝ որին դուք խաչեցիք,որին Աստված հարություն տուաւ մեռելներից ,նրանով սա հիմա ձեր առաջին առողջ կանգնած է» (Գործք 4:10 ):

Իսկ մի քանի օր հետո նորից,Պետրոսը երկրոդ անգամ է ձերբակալվում ու բերվում է գլխավոր քահանայի մոտ:Ի՞նչ է նա ասում:

«Մեր հայրերի Աստուածը հարություն տուաւ Հիսուսին՝ որին դուք փայտից կախած սպանեցիք» (Գործք 5:30 ):

Ահ՝ա թե նա ինչ էր քարոզում ,Հիսուսի խաչելությունը և հարությունը:

Իսկ դրանից մի քանի օր հետո ,մենք վերադարնում ենք մեր թեմային

«Քահանաներից շատ բազմութիւն հնազանդվում էին հավատքին» (Գործք 6:7):

Ա՜հ,ես հուզված եմ այս նյութի վերաբերյալ :Սա կարծես ինձ համար Ալի Բաբայի քարանձավը լիներ ու ինձ թվում է ես թանկարժեք զարդեր եմ տեսնում այնտեղ:

«Քահանաներից շատ բազմութիւն հնազանդվում էին հավատքին» (Գործք 6:7):

Ես երեք հարցեր եմ տալու ,և հետո պատասխանելու եմ դրանց ,քանզի ցանկանում եմ ձեզ ցույց տալ ողջ գանձերը ու ոսկին որ տեսնեք.

I. Առաջին,կարծում է՞ք այս քահանաները հեռանկարային պատկերացում կունենային ,որ հավատալու են Հիսուսի հարությանը:

Իհարկե ո՛չ,նրանք վերջիներն էին, որ կարող էին հավատալ Փիկիչի գալուն, սրանք մարդկանց մեծամասնություն էինԵրուսաղեմում ,որ չէին հավատում Հիսուսի գալուն մահից հետո: Սրանք նույն քահանաներն էին, որ մի քանի օր առաջ այսպես էին վարվում,

«Քահանաները նրանց վրա հասան սաստիկ բարկացած քանզի նրանք ժողովրդին սովորեցնում էին Հիսուսի միջոցով հարություն առնելը» (Գործք 4:1-2):

Սրանք նույն Սադուկեցի քահանաներն են ,մի քանի օր առաջ,այսպես էին

«Եւ վերկացաւ քահանայապետը եւ ամենքը ,որ նրան հետ էին ,(եւ Սադուկեցիների աղանդը)եւ նախանձով լցուեցան» (Գործք 5:17):

Այո,այս քահանաները Սադուկեցի էին :Դր. Գիբելէնը մեկնաբանում է այդ«Քահանաների մեծամասնությունը Սադուկեցիների համոզմունքը ունեին » (Ֆրանկ Ի. Գիբելէն Դ.Դ.,ընդհանուր խմբագիր Աստվածաշունչի Ցուցադրող Մեկնաբանությունը ,Զոնդերվան Հրատարակություն,1981,9 ծավալ,էջ 301,նշում 4:1 ):Որոնք էին այս քահանաները ,և ի՞նչ էին նրանք հավատում : Նրանցից մեծամասնությունը Սադուկեցի էին :Իսկ Սադուկեցիները մահից հետո հարության չէին հավատում,դա է վկայում Մատթէոս 22:23 և Գործք 23:8,

«Այդ օրը Սադուկեցիները նրա մոտ եկան ու ասացին հարություն չկա....» (Մատթէոս 22:23 ):

«Որովհետեւ Սադուկեցիները ասում էին թե հարություն գոյություն չունի» (Գործք 23:8):

Պատմաբան Ջոզեֆուսը ասել է, որ Սադուկեցիները «հոգին մի նուրբ նյութ էին կարծում ,որը զոհվել է մարմնում»(Հին Հրեաները,18:1,4): Նույնիսկ նրանց նախապաշարմունքը այն մտքի որ ինչ որ մեկը կարող է մահից հետո ետ գալ ,

«Քահանաներից էլ շատ բազմություն հնազանդվում էին հաւատքին» (Գործք 6:7):

Դր. Գիլը ասել է,

Քահանաների մեծամասնությունը սկսեցին հավատքի դառնալ սա պարզապես զարմանալի է,քանզի նրանք ամենա մեծ թշնամիներն էին Ավետարանի,Սուբերին հալածողներն էին ( Ջոն Գիլ,Դ.Դ.,Նոր Կտակարանի Բացահայտումը, Մկրտիչ Կայուն Կրող ,1989 վերատպվեց,ծավալ 2,էջ 191, նշում Գործք 6:7 ):

Ինչ որ մեկը, այս գիշեր կարող է ասել «Ինձ չէ՛ք կարող համոզել հավատալ Հիսուսի հարությանը » :Իսկ ի՞նչու ո՛չ:Եթե այս մարդիկ բոլորը հավատացին Հիսուսի հարությանը,ապա ի՞նչու դուք չէք ցանկանում հավատալ :Ազատամիտ Աստվածաշունչի քննադատ Ռուդոլֆ Բալտմենը ասել է , որ ժամանակակից մարդը չի կարող ընդունել Հիսուսի հարության «առասպելը»:Լավ, բայց այս քահանաները ժամանակակից մարդիկ չէին –ու նրանք նույն պես չէին հավատում ու կարծում էին որ Հիսուսի հարությունը առասպել է -մինչ Աստծո ուժը փոփոխեց նրանց :Ահա ՛ թե ինչ է հարկավոր ձեզ այսօր ժամանակակից մարդիկ-փոփոխում:Սա կմաքրի ձեր խնդիրները Քրիստոսի Հարության հետ կապված:Երբ Աստծու ուժը նրանց վրա եկավ

« Եւ քահանաներից էլ շատ բազմություն հնազանդվում էին հավատքին» (Գործք 6:7):

Բայց ավելին դեռ կա:

II. Երկրորդ, ի՞նչպիսի փաստ քահանաները ունեին ,որ Քրիստոսը համբարձվել է :

Առաջին փաստը, որ նրանք ունեին դատարկ շիրիմն էր:Երբ կանայք եկան դատարկ շիրմի մոտ նրանց այսպես ասացին

« Նա այստեղ չէ ,քանզի նա հարություն առավ ,ինչպես որ նա ասաց եկեք տեսեք այն տեղը ուր Տերը պառկած էր» (Մատթէոս 28:6):

Դր. Թիսեն ասել է,

     Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ շիրիմը դատարկ էր:Անշուշտ եթե այս ճշմարիտ չէր, ապա ինչ որ մեկը կարող էր ապացուցել որ առաքյալները խաբում են ու շիրիմը դատարկ չէր(Հենրի Ս. Թիսեն,Ֆ. Դ., Ներածական Դասախոսություն Սիստեմատիկ Աստվածաբանության մեջ,Էրդմանի Հրատարակչական Ընկերություն ,1949 հրատարակություն,էջ 335):

Ջաշ Մկդովելը ասել է,

Հրեաները չէին հերքում (Պետրոսի) համարձակ հայտարարությանը ,որ Քրիստոսը հարություն առավ: Ի՞նչու,քանզի դատարկ շիրիմը այդ էր փաստում ու յուրաքանչյուրը կարող էր այն քննել.....պարզ էր, որ Հիսուս Քրիստոսի մարմինը գերեզմանոցում չէր :Հրեաները դատարկ շիրիմի բացատրությունը չէին իմանում ....ինչպես որ Ֆերբերն էր նշում «Հրեաների լռությունը էական է ինչպես որ Քրիստոնյաների խոսելը »....ողջ առաջին դարը ,Քրիստոնյաներին վախեցրել են ,ծեծել, ու սպանել են իրենց հավատքի համար(հարություն Քրիստոսի միջով):Շատ ավելի հեշտ կլիներ լուռ մնալ քան Հիսուսի մարմինը արտադրել,դա երբեք էլ չեղավ (Ջաշ Մկդովել,Նոր Վկայություն որը Պահանջում է Դատավճիռ,1999 հրատարակություն ,էջ 251):

Դատարկ շիրիմը,լուռ վկան է Հիսուսի հարության, ու երբեք չի հերքվել:Հրեաների ու Հռոմեացիների համար երբեք հնարավոր չեղավ գտնել կամ բացատրել թ՛ե ուր էր Հիսուսի մարմինը( Մկդովել ,իբիդ.,էջ 252):

Ինչպես որ Ջան Ր. Վ.Ստոտն էր ասել Հիսուսի թշնամիների լռությունը «դա Հիսուսի հարության պերճախոս ապացույցն է Առաքյալների վկայությամբ» (Մկդովել ,իբիդ.,էջ 251):

Քահանաները տեսան , որ շիրիմը դատարկ է :Քրիստոսի թշնամիներից ոչ մեկի համար հնարավոր չեղավ բացատրել ի՞նչու էր այն դատարկ:Քանզի դատարկ շիրիմը հենց Երուսաղեմում էր գտնվում ,անշուշտ բազում քահանաներ այցելել ու զննել էին այն:Այն դատարկ է՞ր:Երուսաղեմում բոլորը այդ մասին էին խոսում ,ինչպես որ Պողոսն էր ասում «որովհետև այս բանը անկիւնի մեջ եղած չէ»(Գործք 26:26):Փաստորեն սա քաղաքի խոսքի նյութն է՞ր:Դատարկ շիրիմը համոզեց նրանց ,որ Հիսուս մեռելներից հարություն առավ:

Նրանք նաև տեսան Առաքյալների մեծ եռանդը,որոնք հայտարարում էին որ տեսել են Քրիստոսի հարությունը:Նրանք տեսան նաև Առաքյալները ծաղրվում ,ծեծվում ,ու բանտ են տարվում :Սակայն ,հենց որ բանտից դուրս էին գալիս նորից էին քարոզում,

«Մեր հայրերի Աստվածը հարություն տվեց Հիսուսին ,որին դուք փայտից կախված սպանեցիք» (Գործք 5:30 ):

Սիմոն Գրինլիֆը, որը Հարվարդի իրավաբան էր,Աշակերտների համար ասել է ,«Դա անհնար կլիներ, որ նրանք դեռ շարունակեին հաստատել ճշմարտությունը(քարոզելով)եթե նրանք վստահ չլինեին ու իրական փաստեր չունենային»(Մկդովել,իբդի.,էջ 253):Ջոն Ր.Վ. Ստոտը ասել է,«...աշակերտների կերպարանափոխվելը ամենամեծ ապացույց էր Հիսուսի հարության»(Մկդովել, իբիդ.,էջ 252 ):Քահանաները տեսան նրանց հավատքը ու մեծ եռանդը ,ու լսեցին նրանց աղոթքները:

«Եւ քահանաներից էլ շատ բազմություն հնազանդվում էին հավատքին» (Գործք 6:7 ):

Ես համոզված եմ ,որ դուք և ես կարող ենք շատ ավելի փոփոխում տեսնենք եթե մեծ եռանդով ու հավատքով լինենք:Ա՜հ, եթե միայն կարողանայի քարոզել ձեզ Պետրոսի մեծ եռանդով :Ա՜հ,եթե միայն ես կարողանայի լինեի Պետրոսի նման ականատես Հիսուսի հարության ժամանակ:Սակայն մեր նվիրվածությունը այնքան տկար է Առաքյալներին համեմատած ,ու ինչպես աղոթենք որ Աստված ինքը մեզ առաջնորդի ու մենք սրտով դառնանք դեպի Հիսուս ,«որ մեռելներից անդրանիկը»(Հայտնություն 1:5 ):

«Եւ քահանաներից էլ շատ բազմություն հնազանդվում էին հավատքին» (Գործք 6:7 ):

III. Երրորդ,ի՞նչու էին այս քահանաները հնազանդվում հավատքին:

Դա միայն դատարկ շիրիմը ու Առաքյալների մեծ եռանդը չէր ,որ համոզեց նրանց:Բայց դեռ դրանից ավելին պետք է որ գոյություն ունենար:Դա միշտ այդպես է լինում յուրաքանչյուր ճշմարիտ փոփոխումի ժամանակ:

Նրանք լսեցին Ավետարանի քարոզը :Լիովին համաձայն եմ նախկին պուրիտաների հետ ,որոնք Աստվածաշնչի քարոզելը համարում էին «աղոթելու միջոց»:Առաքյալ Պետրոսը ասել է,

«Եւ ի՞չպես լսեն առանց քարոզողի» (Հռովմայեցիս 10:14):

Աստված կարգեց ավետարանիչներին ու քահանաներին, որ վկայեն Աստվածաշունչը (Եփեսացիս 4:11-13 ):Դա Աստվածաշնչի քարոզն էր ու նրանց հավատքի բերեց:Դա Քրիստոսի խաչվելը ու հարության լուռն էր որ մեղմացրեց նրանց սրտերը,ու բորբոքեց հավատքը Քրիստոսի հանդեպ ,ստիպելով նրանց լինել «հնազանդ հավատքին»:

Նոր Կտակարանի ցուցմունքով ո՛չ ոք չի կարող փրկվել առանց Քրիստոսին դառնալու:Քրիստոնեական պատմության մեջ ոչ մեկ մեծ գործիչ երբեք չի փրկվել առանց հավատալու Փրկիչի հարությանը,ոչ Ագուստինը ,ոչ Լուտերնը, ոչ Սպեները, ոչ Ֆրանկը ,ոչ Զինզենդորֆը, ոչ Վեսլին ,ոչ Վատֆիլդը , ոչ Սպուրջիոնը ,ոչ Մուդին , ոչ էլ Տորեյը :Առաքյալ Պողոսը շատ պարզ բացատրել է,

«եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես եւ սրտումդ հավատաս թե Աստված հարություն տուաւ նրան մեռելներից ապա կապրես»:

Որպեսզի փրկվեք հարկավոր է ամբողջ սրտով հավատալ «որ Աստված Նրան հարություն տվեց մեռելներից»:Դա պարզ գրված է Սուրբ Գրքում :Ես ինքս հավատում էի մահացած Քրիստոսին յոթը տարի , մինչ փրկվելս:Ես վստահ էի որ Նա մահացել է ինձ համար ,սակայն դեռ մոլորված էի :Ու փրկված չէ՛ի, մինչ լիովին հավատացի՝ որ Քրիստոսը հարություն առավ:

Դր. Ջոն Ր. Րայսը նշում է Հռովմայեցիս 10:9 :Նա ասել է,

Բայց միայն շրթունքներով արտահայտվելը բավարար չէ,հարկավոր է խորապես հավատալ, ի սրտե ազնվորեն ,որ Քրիստոսը համբարձվեց մեռելներից որպեսզի իր վրա վերցնելով մեղքերը պարգևի մեզ փրկություն:Հնարավոր չէ գտնել որևէ գրառում Նոր Կտակարանից ,որ Քրիստոնյաները կասկածեն Քրիստոսի մարմնական հարության վրա (Ջոն Ր. Րայս.,Դ.Դ.,Հիսուս Քրիստոսի Համբարձումը,Սվորդ Հրատարակություն ,1953,էջ 11,7 ):

Դր. Րայսը հիմար չէր:Նա Բիոլա Համալսարանն էր ավարտել,երկու տարի ուսումնասիրել էր հարավ-արեւմտյան Մկրտիչ սեմինարը,ու ավարտել է իր աշխատությունը Չիկագոի Համալսարանում:Դր. Րայսը հավատում էր Աստվածաշնչին ,իսկ Աստվածաշունչը ասել էր որ Քրիստոսի հարությունը հենց մի մաս էր կազմում Աստվածաշնչի պահպանման համար(Ա. Կորնթացիս 15:1-4 ):

«Եւ եթե Քրիստոս հարություն չէ առել՝ ունայն է ձեր հավատքը ,(դատարկ ,անարժեք) ու դուք դեռ ձեր մեղքերի մեջ էք» (Ա. Կորնթացիս 15:17)

:

«Եւ քահանաներից էլ շատ բազմություն հնազանդվում էին հավատքին» (Գործք 6:7 ):

Ի՞նչ հավատք էին նրանք հնազանդվում:Ինչու, շատ հավատք ,որ նրանք լսեցին Պետրոս քարոզեց մի քանի օր առաջ:

« Մեր Հայրերի Աստվածը հարություն տուաւ Հիսուսին ,որին դուք փայտից կախած սպանեցիք» (Գործք 5:30 ):

Այս հավատքին նրանք հնազանդվեցին:

Ինչպեսզի զորությամբ ես կարող եմ աղոթել այս երեկո, որ դու՛ք նույնպես լինեք« հնազանդ հավատքին» -ինչպես որ, այս քահանաները:Թվում է թե՛ ամբողջ Աստվածաշունչը լի է «հավատք » բառով:Հավատքին հնազանդվել նշանակում է հավատալ Հիսուսին ,Նրան վստահել ,որ տանջվեց ձեր փոխարեն Խաչի վրա,մահացավ ձեր փոխարեն,աղոթելով ձեր մեղքերի համար:Հնազանդ լինել հավատքին նշանակում է դառնալ դեպի Աստծո Որդին ,բարձացված մեռելներից ,Դրախտում բազմած Աստծո աջ կողմը,բարձացված ձեր դատաստանի համար,բարձացված որ ձեզ նոր կյանք տա,նոր ծնուննդ:Ինչպես աղոթեմ որ դուք ,այո հենց դուք ,ձեր բոլոր մեղքերով –դառնաք դեպի Հիսուսը ու ամբողջովին տրվեք Նրան ձեր պարզ հավատքով:

Եկ դեպի Նա,եկ դեպի սրբություն ,
Մի թույլ տուր որ կասկած իշխի,
Ու ոչ ոք Հիսուսից բացի,
Ու ոչ ոք Հիսուսից բացի,
Կարող է անհույս մեղավորներին անել լավություն:
(«Մեղավորներ Դարձի եկեք» Ջոզեֆ Հարտ,1712-1768):

Հիսուսը կարող է քեզ փրկել:Նա կարող է ներել քո մեղքերը ու հավերժ կյանք տալ: Դարձի դեպի Հիսուսը:Ամբողջովին տրվիր Հիսուսին –թույլ մի տուր որ ինչ որ բան խանգարի:Ու ոչ ոք Հիսուսից բացի,ու ոչ ոք Հիսուսից բացի,կարող է անհույս մեղավորներին անել լավություն:


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Քարոզից առաջ Աստվածաշունչը կարդաց Դր. Կրինգտոն Լ. Չէն :
Քարոզից առաջ մենակատար երգիչ Պարոն Բենջամին Կինքէդ Գրիֆտ,« Պայքար Նրանով»(թարգմանել է Ֆրանսիս Պոտը,1832-1909):


ՆԱԽԱԳԻԾ՝

Կրոնափոխ Քահանաները

Դր. Ր. Լ. Հայմերս, Ջր.

«Եւ Աստծու խոսքը աճում էր եւ աշակերտների համարը խիստ շատանում էր Երուսաղեմում եւ քահանաներից էլ շատ բազմություն հնազանդվում էին հավատքին» (Գործք 6:7):

(Գործք 3:14-15,26:4:4,5:30):

I.     Առաջին,արդյո՞ք այս քահանաները ենթադրել կարող էին որ հավատալու են Քրիստոսի հարությանը:Գործք 4:1-2,1-2,5:17, Մատթէոս 22:23, Գործք 23: 8:

II.    Եկրորդ,ի՞նչ փաստ ունեին այս քահանաները Քրիստոսի հարության Մատթէոս 28:6, Գործք 26:26, 5:30, Հայտնություն 1:5:

III.   Երրորդ,ի՞նչու այս քահանաները հնազանդվեցին հավատքին:
Հռովմացեցիս 10:14, Եփեսացիս 4:11-13, Հռովմայեցիս 10:9,
Ա. Կորնթացիս 15:1-4,17, Գործք 5:30: