Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԱՐԴՅՈՔ՞ ԵԿԵԼ ԵՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ

HAVE YOU COME TO CHRIST?
(Armenian)

Դկ. Ր. Լ, Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան Նոյեմբեր 9, 2003
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, November 9, 2001

“Եւ դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որ կյանք ունենաք։” (Հովհաննես 5:40)


Քրիստոսի ժամանակաշրջանի կրոնական առաջնորդները Հին Կտակարանի Գրքերը ուշադրությամբ ուսումնասիրել էին։ Բայց վրիպել էին այն ճշմարտությունը որ այդ գրքերը խոսում էին Քրիստոսի մասին – ուրեմն Քրիստոսին չեկան փրկությունը Նրա միջոցով ստանային։ Նրանց մեջ մի ընդունված խոսք կար որ ասում էին, “Նա որ օրենքի խոսքերն ունի հավիտենական կյանքը ունի։” (Matthew Henry, note on John 5:39)։ Բայց Հիսուսը ասաց Գրքերը Իր մասին են վկայում,

“Քննեցեք գրքերը որ դուք կարծում էք թէ նորանցով ունիք հավիտենական կյանք, և նորանք են որ ինձ համար վկայում են։ Եւ դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որ կյանք ունենաք։” (Հովհաննես 5:39-40)

Նրանք վստահում էին Գրքերի խոսքերին, բայց չէին վստահում Քրիստոսին, որ այդ Գրքերում Նրա մասին խոսվել էր։ Դկ․ Վալվուրդը ասաց, “Այսօր նոյնպես շատ մարդիկ մտածում են որ Սուրբ Գրքի սերտողությունը նրա վերջավորությունն է։” (Walvoord and Zuck, The Bible Knowledge Commentary, Victor Books, 1984, volume II, p. 292)

Նրանք դիմեցին Սուրբ Գրքին, և վստահեցին նրա բառերին – բայց Քրիստոսին չեկան և չվստահեցին Իրեն։

“Եւ դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որ կյանք ունենաք։” (Հովհաննես 5:40)

Մի ահավոր ձգտում կա մարդու մեջ որ ամեն բանի դիմի բացի Քրիստոսին, վստահի ամեն բանի բացի Քրիստոսին։

“Մի այնպիսի, որից պետք է երես ծածկել։” (Եսայիա 53:3)

“Նրանց սիրտերն էլ ինձանից էին զզվել։” (Զաէարիա 11:8)

“Իսկ նրանք աղաղակում էին, Վեր առ, վեր առ և խաչիր նրան։” (Հովհաննես 19:15)

Այսպես են վարվում Քրիստոսի հետ բոլոր մարդկությունը։ Աստծո շնորքից զատ, այսպես թէ այնպես, սա կարելի է ասել բոլոր մարդկության մասին,

“Եւ դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որ կյանք ունենաք։” (Հովհաննես 5:40)

Առանց Աստծո շնորքի, ոչ մի մարդ կարող էր Քրիստոսին գալ, Հիսուս ասաց,

“Ոչ ով կարող չէ ինձ մոտ գալ, եթե Հայրն՛ որ ինձ ուղարկեց՛ չքաշե նորան։” (Հովհաննես 6:44)

Արդյոք՞ Աստված քեզ քաշում է այս երեկո։ Զգում՞ ես որ Քրիստոսին պետք ունես։ Գիտես՞ որ առանց Իրեն կորած ես։ Եթե գիտես, Աստված Ինքը քեզ հեռացնում է, Քրիստոսի մասին, կեղծ կարծիքներից, ։ Ուշադիր լսիր իմ խոսքերին, դադարի քո սխալ խորհուրդներից, և եկ Քրիստոսին։ Մինչեւ այսօր Քրիստոսին չես եկել։ Նա քեզ ասում է,

“Եւ դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որ կյանք ունենաք։” (Հովհաննես 5:40)

I. Առաջին, մարդիկ ինչ են անում Քրիստոսին գալու փոխարեն։

Նրանք որ Պենտեկոստէական կամ Խարիզմատիկ ծագում ունեն հաճախ մտածում են թէ փրկությունը ստանալու են փորձառությունով և զգացմունքներով։ “Սուրբ Հոգին” հաճախ Քրիստոսի տեղն է գրավում և դառնում է Աստծո և մարդի մեջեւ միջնորդ (cf. Ա Տիմոթեոս 2:5)։ Հիսուս, իրականում, հաճախ է “Սուրբ Հոգու” փոխնորդը դառնում,

“Եւ դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որ կյանք ունենաք։” (Հովհաննես 5:40)

Կաթոլիկները նաեւ ձգտում ունեն Քրիստոսի տեղը փոխել, իրենց մեղքերը խոստովանելով քահանային – զղջումով, խոստովանությունով, և բարի գործերով։ Նրանք փորձում են փրկվել խոստովանելով իրենց մեղքերը օրեօր, կամ փորձում են հետեվել Քրիստոսին օրեօր։ Այս մարդկանց գործը Քրիստոսի տեղը գրավում է։

“Եւ դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որ կյանք ունենաք։” (Հովհաննես 5:40)

Աշխարհում ուրիշ կրոների հետեվող մարդիկ, օրինակ Բուդիստները, Հինդուները, Մուսուլմաները, Հրեաները և այլն ․․․ հավատում են որ փրկությունը Քրիստոսից կախված չէ։ Կարելի է շուրթերով դավանեն որ Քրիստոս “մի մեծ մարգարե” է, բայց նրանք չեն հավատում որ միայն Քրիստոս կարող է իրենց փրկել։ Ընդհանրապես նրանք փրկվելու համար հիմնված են “բարի կյանք” ապրելու վրա ։

“Եւ դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որ կյանք ունենաք։” (Հովհաննես 5:40)

Մկրտչակաները և ավետարանականները նաեւ վստահում են մի ուրիշ բանի բացի Քրիստոսի։ Դկ․ Ջան Ր․ Րայսը ասաց,id,

Եկեղեցու միլիոնավոր անդամները ապաշխարած չեն, վերստին ծնունդ չունեցող մեղավորներ, Աստծո բարկության տակ ապրողներ։ Այսօր անհամար միլոնավորներ… ուղղափառ Մկրտչականեր … [դժոխք] են գնացել, առանց իրականում փրկված լինելով։ [Նրանք] ճանապարհը խուսափել են, և կեղծ հույս են ունեցել և հիմա տանջանքի մեջ են։ (Dr. John R. Rice, Religious But Lost, Sword of the Lord, 1939, p. 8)

Ապա Դկ․ Րայսը ասաց,

Անգամներ այս հարցը Սուրբ Գրքում նշվել է, շատ պարզ է որ իրական մի վտանգ կա մեկի համար որ խաբվել և հիմնվել է սուտ հույսի վրա, և վերջում հասկացել է որ հավիտենական կորստի է մատնվել։

Մկրտչականները և ավետարանչականները հաճախ ավելի վստահում են “մեղավորի աղոթքին” քան Քրիստոսին։ Նրանք ասում են, “Ես Քրիստոսից ուզեցել եմ ինձ փրկի։ Արդյոք՞ դա բավական չէ” Ոչ, այդպես չէ! Դու պիտի գաս Քրիստոսին փրկվելու համար! Չպիտի վստահես քո աղոթքներին! Պիտի վստահես Աստծո Որդուն! Քրիստոս չասաց Իրենից ուզենաս։ Նա ասաց, ինձ մոտ եկ։ Քրիստոս ասաց,

“Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կ՛տամ ձեզ։” (Մատթեոս 11:28)

Դու խաբվել ես Իրենից հարցնելով, փոխարեն Իրեն գաս!

Ուրիշներ խաբվել են հավատալով որ դա Սուրբ գիրքն է ասում, փոխարեն Քրիստոսին գան։ Նրանք Սուրբ Գրքի “փրկության ծրագիրը” գիտեն։ Նրանք գիտեն Քրիստոս իրենց մեղքերի համար մեռավ։ Նրանք գիտեն Նա մեռելներից հարություն առավ։ Նրանք հավատում են Սուրբ գրքի ճշմարտությունները, բայց երբեք չեն գալիս հենց Իրեն, Հիսուսին։ Ինչպես Դկ․ Վալվուրդը ասաց, “Շատ մարդիկ այսօր կարծում են Սուրբ Գրքի սերտողությունը իր վերջավորություն է։”

Ինչպես՞ ես դու Փարիսեցիներից տարբեր։ Հիսուս նրանց ասաց,

“Քննեցեք գրքերը որ դուք կարծում էք թէ նորանցով ունիք հավիտենական կյանք, և նորանք են որ ինձ համար վկայում են։ Եւ դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որ կյանք ունենաք։” (Հովհաննես 5:39-40)

Հետեւյալը այն բաներն են որ մարդիկ անում են Քրիստոսին գալու փոխարեն։ Կարելի՞ է որ դու էլ նման մի սխալ ես արել։

II. Երկրորդ, ինչու ուրիշ ճանապարհներ քեզ չեն փրկելու բացի Քրիստոսի ճանապարհը,

Երբ դու Աստծո գահի առջեւ կանգնես, Վերջի Դատաստանի ժամանակ, Հիսուս քեզ ասելու է,

“Երբեք ձեզ չեմ ճանաչել, ինձանից դեն գնացեք, ով անօրենություն գործողներ։” (Մատթեոս 7:23)

Ինչու՞ Նա քեզ ասելու է դեն գնացեք և դեպի դժոխք է առաջնորդելու։ Որովհետեւ Նա “երբեք քեզ չէ ճանաչել։” Պատճառը որ Նա քեզ չի ճանաչելու նա է որ դու երբեք Իրեն չես եկել! Այդքան պարզ!

Դու փորձեցիր փրկվել մի քանի բառեր ասելով կամ Սուրբ Գրքից մի բանի հավատալով։ Բայց այդ բաները ոչ ոքու չի փրկելու։ Սուրբ Գիրքը ասում է,

“Արդ նորան ասեցին, Ինչ՞ անենք, որ Աստծո գործերը գործենք։ Հիսուսն էլ պատասխանեց և նորանց ասեց, Սա է Աստծո գործը, որ հավատաք նրան, որին նա ուղարկեց։” (Հովհաննես 6:28-29)

Միայն “գործը” որ ընդունելի է, Հիսուսին հավատալն է! “Հավատալ Հիսուսին” ուրիշ ձեւն է ասելու “գալ Հիսուսին”։ “Հավատալ Հիսուսին” և “գալ Իրեն” երկու տարբեր ճանապարհներ են ասելով նույն բանը։ Հիսուս ասաց,

“Ոչ ով կարող չէ ինձ մոտ գալ, եթե Հայրն՛ որ ինձ ուղարկեց՛ չքաշե նրան․ և ես հետին օրումը կ՛հարուցանեմ նրան։ Գրված է մարգարեների մեջ թէ և ամենքն Աստվածանից սովորած կ՛լինի․ արդ ամեն ով որ Հորիցը լսում և սովորում է, գալիս է ինձ մոտ, իբր չէ թէ մեկը տեսել է Հորը․ բայց միայն նա, որ Աստվածանից է․ նա տեսել է Հորը; Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ․ Ինձ հավատացողը հավիտենական կյանք ունի։” (Հովհաննես 6:44-47)

Այս համարում տեսնում ենք, որ Հիսուսին գալը և Հիսուսին հավատալը պարզապես երկու տարբեր բաներ են։ Իսկ հիմա, իմ հարցը քեզանից սա է, – արդյոք՞ եկել ես Հիսուսին։ Արդոյք՞ հավատացել ես Իրեն։

Ոչինչն է փրկության պատճառ լինելու բացի Հիսուսին գալը – որովհետեւ ոչ ոք բացի Հիսուս կարող է քեզ փրկել! Ոչ ոք բացի Հիսուս Խաչի վրա մեռավ քո մեղքերի վարձքը վճարելով։ Ոչ ոք բացի Հիսուս մարմնով մեռելներից հարություն առավ քեզ կյանք տալով։

Եւ էլ մի ուրիշ ոչ մեկով փրկություն չ՛կա ։ Որովհետեւ ուրիշ անուն էլ չ՛կա երկնքի ներքեւ մարդկանց տրված, որով կարելի լինի մեզ փրկվիլ։” (Գործք Առաքելոց 4:12)

Դու պիտի Հիսուսին գաս եթե ոչ չես փրկվելու։ Բոլոր ուրիշ մեթոդները, բոլոր ուրիշ ճանապարհները, դժոխք են առաջնորդում։ Բայց մինչեւ այսօր դու դեռ չես եկել Իրեն, ճիշտ է՞։ Դու հավատացել ես նրան այն ինչ Սուրբ Գիրքն է ասել նրա մասին։ Մինչեւիսկ Նրանից ուզեցել ես քեզ փրկի։ Բայց դեռ չես եկել Իրեն – եկել ես՞։

“Եւ դուք չեք կամենքւմ ինձ մոտ գալ, որ կյանք ունենաք։” (Հովհաննես 5:40)

III. Երրորդ, ինչպես ես կարող գիտենալ, եկել ես Քրիստոսին թէ ոչ,

Կարելի է ասես, “Չգիտեմ թէ եկել եմ Քրիստոսին թէ ոչ։ Ինչպես՞ եմ կարող իմանալ։” Կարելի է գիտենալ Բ Կորնթացիս 13:5։ Պողոս Առաքյալ ասաց,

“Փորձեցեք ձեր անձերը, թէ արդյոք՞ հավատքումն էք․ քննեցեք ձեր անձերը …” (Բ Կորնթացիս 13:5)

Այս համարի վերաբերյալ, Սպրջընը ասաց,

Քննիր քեզ որովհետեւ եթե մի սխալ գործես երբեք չես կարող շտկել, բացի այս աշխարհում ․․․չեմ ուզենալ հոգիս դժոխք գնա։ Ւնչ վախենալի վտանգից ենք անցնում ես և դու, եթե մեզ չքննենք! Հավիտենական վտանգ է; դրախտի ու դժոխքի վտանգ, Աստծո հավիտենական բարիքը կամ Նրա հավիտենական անեծքը։ Առաքյալը ասաց, “Քննիր քեզ”։ (C. H. Spurgeon, “Self Examination,” The New Park Street Pulpit, Pilgrim Publications, 1981 reprint, volume IV, p. 429)

Դկ․ Ջ․Վերնըն ՄաքԳին իր մեկնաբանությունն է տվել Բ Կորնթացիս 13:5-ի մասին,

Պողոսը ասել է մենք պիտի մեզ քննենք և տեսնենք թէ արդյոք հավատքի մեջ ենք թէ ոչ։ Մենք պիտի պատրաստ լինենք դեմ կանգնելու թողարկումների։ (J. Vernon McGee, Thru the Bible, Thomas Nelson, 1983, volume V, p. 145)

Ասաէլ Նէթըլթոնը, Երկրորդ Մեծ Արթնության ժամանակվան ավետարանիչը ասաց,

Այս գործի մեջ [ինքնաքննության], ամեն անձ պիտի իր դատավորը լինի։ Հավատարմորեն քո հոգու հետ վարվի։ Մի սուտ հույս ավելի վատ է ոչնչից։ Մի սխալ այս կարեւոր հարցում շատ վատ է լինելու։ Քննի այն հիմքը որ քո հույսը ինչ հիմքի վրա ես դրել հավիտենական կյանքի համար, չլինի որ սխալվես, որով շատ ուշ է լինելու։ (Asahel Nettleton, Sermons From the Second Great Awakening, International Outreach, 1995 reprint, pp. 323, 333)

Վերայիշի այն պահը որ փրկվեցիր։ Եկել ես Քրիստոսին։ Կամ մի ուրիշ բան ես արել՞։ Ինչպես Դկ․ Նեթլթընը ասաց, “Քննի այն հիմքը որ քո հույսը դրել ես հավիտենական կյանքի համար։” Իրոք՞ Քրիստոսին եկել ես։ Արդյոք Քրիստոսը, Ինքը քո հույսերի հիմքն է։ Եթե այն ժամանակ իսկականից Քրիստոսին չես եկել, այս գիշեր ժամանակն է գալու։ Հիսուս ասաց,

“Ինձ մոտ եկողին ես դուրս չեմ հանիլ։” (Հովհաննես 6:37)

Հիսուս ասաց,

“Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվ ածներ, և ես հանգիստ կ՛տամ ձեզ։” (Մատթեոս 11:28)

Իմ հույսը հիմնված է միայն Հիսուսի Արյան և արթարության վրա։
Չեմ համարձակվում վստահել ուրիշ բանի, բացի Հիսուսի Սուրբ անվան։
Քրիստոս, հաստատուն վեմի վրա եմ կանգնելու; բոլոր ուրիշ հիմքեր սուզվող ավազ են։
   (“The Solid Rock,” Edward Mote, 1797-1874)


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Սուրբ Գրքի սերտողությունը կատարեց Դկ․ Քրայթըն Լ․ Չան։ Հովահննես 5:39-47
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“The Solid Rock” (Edward Mote, 1797-1874)


ՆԱԽԱԳԻԾ՝

ԱՐԴՅՈՔ՞ ԵԿԵԼ ԵՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ

HAVE YOU COME TO CHRIST?

Դկ․ Ր․ Լ․ Հայմերզ

“Եւ դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որ կյանք ունենաք։” (Հովհաննես 5:40)

(Հովհաննես 5:39; Եսայիա 53:3; Զաքարիա 11:8;
Հովհաննես 19:15; 6:44)

I.    Առաջին, մարդիկ ինչ են անում Քրիստոսին գալու փոխարեն,
Ա Տիմոթեոս 2:5; Մատթեոս 11:28

II.   Երկրորդ, ինչու ուրիշ ճանապարհներ քեզ չեն փրկելու բացի
Քրիստոսի ճանապարհը, Մատթեոս 7:23;
Հովհաննես 6:28-29, 44-47; Գործք Առաքելոց 4:12

III.  Երրորդ, ինչպես ես կարող գիտենալ, եկել ես Քրիստոսին թէ
ոչ, Բ Կորնթացիս 13:5; Հովհաննես 6:37.